23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկրում ստեղծված այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք եւ այդ փորձը գոնե ունենալով պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլեւս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, եւս ակնհայտ է»,- ասել է Ռ.Քոչարյանը՝ նշելով, որ գոնե մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար։
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանին որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու առաջադրելու ընդդիմադիր ուժերի որոշմանը՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել է. «Ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որեւէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին»։
ՀՀ դիվանագետները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության գործող իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը լրջագույն մարտահրավերների առջև կանգնեցրեց մեր երկիրը։ Հավուր պատշաճի չկարևորվեցին տասնամյակներով ձևավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ և այլ արտաքին քաղաքական ուղղություններ։Այս ամենի ուղղակի հետևանքն էր սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված աննախադեպ պարտվողական հայտարարությունը: Այդ փաստաթղթում առկա են բազմաթիվ անորոշություններ, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին, տարածքային խնդիրներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին, ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց և մահացածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների վերադարձին: Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։Մեզ տրված է պատմական հնարավորություն հետևողական աշխատանքով ապացուցելու, որ հայ դիվանագետն արժանի է պատերազմի դաշտում հերոսության բացառիկ օրինակներ ցուցաբերած մեր զինվորներին և սպաներին։ Սակայն այս ամենը հնարավոր է միայն ձախողված վարչապետի և նրա կառավարության հրաժարականի դեպքում: Անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն, որը կառաջնորդվի ազգային-պետական շահերի խորը գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ: Պետք է ժամ առաջ համազգային կարողականությամբ ու հետևողական քայլերով Հայաստանը Հանրապետությունը և Արցախը դուրս բերել այս ծանր վիճակից:Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի։ Հրայր ԿարապետյանՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարԱրա ՀակոբյանՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարՌուբիկ ՀակոբյանՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարՎարդան ՀակոբյանՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարԷդգար ՂազարյանՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարՀովհաննես ՄանուկյանՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։
Ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել, որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։
Զինված ուժերի՝ սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն զուգահեռ ակնհայտորեն խնդիր կա այդ համայնքներում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու եւ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
ՀՀ ոստիկանապետը սահմանամերձ համայնքներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն է կատարում։
Արդեն քանի անգամ է այս ու նմանատիպ հարցեր են բարձրաձայնվում, սակայն ոստիկանապետն արհամարհելով քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերը, ոստիկանական ուժերը բացառապես Նիկոլ Փաշինյանի առանձնատան ու աշխատավայրի պաշտպանության համար է կիրառում։
Մեկումեջ էլ՝ ապօրինաբար Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկում։
Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոստիկանությունում, թե՞ Նիկոլ Փաշինյանի դավաճանության քողարկումն ավելի կարեւոր է, քան մեր սահմանամերձ համայնքների բնակիչների ավտանգությունը։
Արդյո՞ք ոստիկանապետը գիտակցում է իր քայլերի վտանգավորության աստիճանն ու դրա հետեւանքները»։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը, որ դեկտեմբերի 1-ին Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո սահմանամերձ է դարձել, ընդամենը 1 կմ է հեռու սահմանից։
«Գյուղը փոսի մեջ է, երեք կողմից շրջափակված, ու իրենք մեզնից բարձր դիրքում են։ Տները բոլորն էլ մոտ 1 կմ են հեռու սահմանից։ Իսկ գյուղի ճանապարհն անցնում է վտանգավոր տեղով՝ սահմանից մի 600-700 մետր է հեռու»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց hամայնքի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը` նշելով, որ ադրբեջանցիները գյուղի սահմանի հատվածում դեռ չեն դիրքավորվել, սահմանը մեր կողմից պահում են զինվորականները։
Թեեւ ադրբեջանցիները դեռեւս չեն մոտեցել գյուղի սահմանին, սակայն գյուղացիների շրջանում տարակուսանք է՝ արդյոք կկարողանան շարունակել ապրել գյուղում, երբ հակառակորդն այդքան մոտ է։ 350 բնակիչ ունեցող գյուղում մարդիկ մեծամասամբ անասնապահությամբ են զբաղվում, իսկ այժմ զրկվել են արոտավայրերից, քանի որ դրանք մնացել են սահմանից այն կողմ։
«Մենք էդ տարածքով էինք ապրում, հիմա ոչ մի բան չի մնում մեզ, մարդիկ ուզում են գնալ գյուղից։ Մարդ կա՝ 10 հատ խոշոր ունի, ասում է՝ չեմ կարող պահել։ Ուզում են ծախեն, էն էլ այնպիսի թվեր են ասում, որ գժվում են մարդիկ։ Չորս գլուխ անասունի համար մեկի արժեք են տալիս»,- նշեց նա։
«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.
«Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:
Ի դեպ, լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
Այսպես՝
РИА Ноости-ն մեջբերել է Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված, այնուհետև ներկայացրել Վազգեն Մանուկյանի քաղաքական ուղին՝ նշելով, որ զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, 1996 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել արդյունքները կեղծելու մեջ:
«TVC» հեռուստաալիքը նշում է, որ «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են միավորվել և «Հայրենիքի փրկության խորհուրդ» ձևավորել, որը երկիրը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նպատակներից մեկն է հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդ որում, ընդդիմության միակ թեկնածուն դարձել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Եթե այդ փոփոխությունը կայանա, ապա «Փրկության խորհուրդը» չի ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմանը»:
vedomosti.ru-ն տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» հաղորդագրությունը, մի փոքր հատված մեջբերել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից և վերջում նշել, որ Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել ԼՂ անկախության պայքարի ակունքներում, զբաղվել է հասարակակա-քաղաքական ակտիվ գործունեությամբ:
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ 2020 թվականին հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին: Պարբերականը մեջբերում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, ով հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ չեղարկել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, եթե հասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
«Մենք չենք հայտարարել, որ կչեղարկենք հայտարարությունը»,- ասել է Վանեցյանը: Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանն «ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի Հայաստանը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ եւ խնդիրներ լուծի, որոնց այսօր բախվել ենք»։
gazeta.ru-ն նույնպես անդրադարձել է Վազգեն մանուկյանի գործունեությանը և նշել, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո երկրում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
tass.ru-ն էլ հավելել է, որ Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ոչ միայն պատերազմում պարտության համար, այլ նաև երկրի սոցիալական և տնտեսական խնդիրների համար:
«ՆՏՎ»-ի փոխանցմամբ էլ ՝ «Հայաստանի ընդդիմությունն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին: Նա Վազգեն Մանուկյանն է՝ երկրի առաջին վարչապետը եւ նախկին պաշտպանության նախարարը: Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրից հետո Հայաստանում մասշտաբային բողոքի ակցիաներ սկսվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլը բնակիչներն ընդունեցին որպես դավաճանություն: Այժմ երկրում ռազմական դրություն է գործում, որը չեն չեղարկել՝ չնայած նրան, որ մարտական գործողություններն ավարտվել են: Այդ պատճառով պաշտոնապես վարչապետին փոխելն անհնար է:
Սակայն ընդդիմությունը մտադիր չէ կանգ առնել, իսկ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Ինչպես ակնկալվում է, ելույթ կունենա Վազգեն Մանուկյանը և կներկայացնի ընդդիմության ծրագիրը: Քաղաքական գործիչը հակամարտության թեժ փուլում քննադատում էր Փաշինյանի կառավարությունն ու պահանջում նրա հրաժարականը»։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը:
«Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Փաստաթուղթը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- գրել է Բեգլարյանը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, Tert.am-ի փոխանցմամբ, երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դուք պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ղեկավար մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը:
«Մեր տղաները կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և նրանից հանձնարարություն են ստացել, որ մեկ քայլ անգամ հետ չգնան: Ադրբեջանցիները նշել են, որ դրանք իրենց դիրքերն են: Մեր տղաներն ասել են՝ մենք ճիշտ դիրքերում ենք և չենք կարող հետ գնալ և առաջարկել են մի քիչ այն կողմ դիրքավորվել: Տեղ համայնքը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ իրենք փորձում են հերթով մոտենալ մեր պաշտպանական հենակետերին, բայց մեր տղաները անդրդվելի են, իրենց տեղից չեն շարժվում, կանգնած հսկում են սահմանները»,- նշել է խոսնակը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Բաբելոնը պիտի կործանվի. Բաբելոնը չի կարող չկործանվել։ Այս մասին Facecook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է դրվում, երբ անարժան զավակները բռնվում են հպարտության մեղքով և կանգնեցնում մեղքի աշտարակը։
Բաբելոնի աշտարակը կործանվեց։ Մեր կանգնեցրած պղծության այս աշտարակն էլ կկործանվի։ Արդեն կործանվում է։ Եվ կործանվում է մեր գլխին։ Որովհետև կամավոր ընտրեցինք հպարտության մեղքը և հատուցում ենք դրա համար՝ հազարավոր չապրածների արյամբ, երկրի կորստով, ազգի անապագայությամբ…
Ոսկե հորթն էր մեր տաճարը, Աստծո շնչի փոխարեն՝ պղծության շունչը, Աստծո խոսքի փոխարեն՝ վիժվածքի հայհոյանքը, Աստծո կամքի փոխարեն՝ ամբոխի ոռնոցը։
Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա։ Դեռ կարող ենք կանգ առնել ու վերադառնալ, եթե ազգովի ընդունենք մեղքը և ապաշխարենք ծնկաչոք։
Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս։ Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը։
Ազգովի’:
Անհապաղ։
Այսօր։
Աստված մեզ պահապան»:
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը ողջ պատերազմի ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 27-ից, փորձաքննվել է 2718 զոհված զինծառայողի մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ 2718-ից կան նաև չճանաչված մարմիններ, դատաբժշկական փորձաքննություններ են անցկացվում, դիերի փոխանակման դեպքում գործընթացը շարունակվում է:
Նշենք, որ պաշտոնապես ԱՀ ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհված զինծառայողի անուն։ Փաստորեն մոտ 1000 անուն դեռ գաղտնի է պահվում, կամ էլ ինքնությունը դեռ չի ճանաչվել։
«Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցնելով այս վիճակին՝ հանձնելով Արցախը, խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, թողնելով հարյուրավոր գերիներ, այսօր փորձում է ամեն ինչ բարդել զինվորականների և ՀՀ քաղաքացու վրա»,- «Արժանապատվության» երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Արգիշտի Գևորգյանը:
Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս պատմության մեջ մեղավոր են բոլորը, բացի իրենից, իր կնոջից և երեխաներից.
«Պարզվեց, որ պատերազմի 44 օրը միայն կռվել են «Էրատո» ջոկատի հրամանատարը և լացող Աշոտիկը: Պարզվեց՝ բոլորս փախնող ենք… Ո՛չ, Նիկոլ Փաշինյան, պարտվել ես դո՛ւ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.