23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմանամերձ համայնքների ղեկավարները՝ թե Սյունիքում եւ թե Գեղարքունիքում ահազանգում են, որ ադրբեջանցիները՝ ընդհուպ գեներալների մակարդակով պահանջներ են ներկայացնում հայկական գյուղերի բնակիչներին՝ հեռանալ տարածքներից եւ տեղում գյուղացիները փորձում են իրենք լուծել իրենց հարցերը, քանի որ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը չի մասնակցում սահմանազատման այդ գործընթացին:
Սահմանագծման խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն փորձեց պարզաբանում ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից՝ թե որն է GPS-ով սահմանազատում իրականացնելու գործընթացի իրավական հենք եւ ինչու են մնացել մեր գյուղացիները մենակ դեմ առ դեմ ադրբեջանցիների հետ՝ սակայն վերջինս ձեռնպահ մնաց մեկնաբանությունից՝ ուղղորդելով ԱԳՆ կամ ՏԿԵ նախարարություն։
«Նման հարցերով հիմնականում ԱԳՆ-ն է զբաղվում, բայց նման բան չկա, դա մեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում , ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին:Դրա վերաբերյալ շատ են պարզաբանումները, եթե չեմ սխալվում, ՊՆ-ն պարզաբանում է տվել այդ հարցին»,-ասաց Մանե Գևորգյանը:
Վարչապետի խոսնակից հետաքրքրվեցինք նաև՝ GPS համակարգով սահմանների որոշումը արդյո՞ք վարչապետի որոշումն է.
«Դա վարչապետի որոշումը չէ:Ընթացակարգն է այդպիսին, թե այդ ընթացակարգը ինչ գործիքակազմ է ենթադրում, պարզեք ԱԳՆ-ից, քանի որ այդ հարցերին պատասխանելը իմ իրավասության մեջ չի մտնում»,-ասաց խոսնակը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՔԿ-ն:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, 2001թ. հունվարից մինչեւ 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը եւ իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպա-տնօրինչական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր գործունեության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում եւ պաշտոնեական կեղծիք. ամուսնու քրոջից տեղեկանալով, որ վերջինս ունի ֆինանասական խնդիրներ, 2011թ. մարտին նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր ու նույն ընկերությունում վերջինիս որպես սանիտար ընդունել է աշխատանքի:
Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ նա տարիներ շարունակ՝ 2011թ.մարտից մինչեւ 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, ընկերության միջոցներից բարեկամուհու համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով ուրիշի առանձնապես խաշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումարը:
Իսկ տնօրենի բարեկամուհին աշխատանքի հաճախելիության մատյաններում յուրաքանչյուր ամսվա վերջում ստորագրել է աշխատանքի հաճախելիության մատյանները եւ կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա իր անվամբ դուրս գրված աշխատավարձը ստանալով ու անձնական կարիքների համար օգտագործելով՝ օժանդակել է պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն եւ վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 3.459.200 ՀՀ դրամ գումարը վատնելուն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, իսկ նրա բարեկամուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է եւ դատարան:
Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքում ազգությամբ ուդի հոգևորական է նշանակվել:
Ինչպես հայտնում է Вестник Кавказа կայքը, վերջինս ալբան-ուդինյան ուղղափառ քրիստոնյա համայնքի փոխնախագահ, քարոզիչ Ռաֆիկ Դանաքարին է: Նա ինքն է այդ մասին հայտնել լրագրողներին: Նրա խոսքով՝ Ադրբեջանում շուրջ 400 ալբանական եկեղեցիներ կան:
Նշենք, որ Քարվաճառի շրջանն ադրբեջանական կողմի վերահսկողությանն է անցել նոյեմբերի 25-ին, իսկ Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած Բաքվի բռնապետը համընդհանուր խանդավառության ֆոնին իր իշխանությունն ամրապնդելու համար ներքաղաքական դաշտում բավական հաջող կապիտալիզացնում է ռազմական հաջողությունները, այսուհանդերձ, ակնհայտ է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սուբյեկտայնությունը, որքան էլ անհավատալի թվա, իրականում նվազել է։
Նույն այդ բռնապետի կողմից Ադրբեջանի իբր ինքնիշխան հռչակվող տարածքում հենց այս պահին փաստացիորեն կան երեք ոչ ադրբեջանական զինված ուժեր՝ հայկական, ռուսական և թուրքական, որոնց գոյության փաստը տարբեր կերպ է մեկնաբանվում ադրբեջանական քարոզչության կողմից, ինչից առկա դրությունը ոչնչով չի փոխվում։
Ուստի առաջիկայում խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետն ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ հատկապես այն դեպքում, երբ ռուս-թուրքական, մեղմ ասած, մրցակցությունը հենց Ադրբեջանի տարածքում սկսի ավելի սրվել»։
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ֆիլմ է պատրաստել Ջորջ Սորոսի հիմնադրամի, ու հատկապես հայաստանյան մասնաճյուղի գործունեության մասին։ Ֆիլմի հեղինակները մանրամասն ներկայացրել է ազգային արժեքային համակարգը կազմաքանդելու հիմնադրամի նպատակները, դրանց հիմնական դերակատարներին, 2018 ապրիլյան իրադարձություններից հետո իշխանության եկած պաշտոնյաներն առնչությունը Սորոսի հիմնադրամին:
Հեղինակները հայտարարել են, որ ֆիմը պատրաստվել էր նախքան 2020 թ. սեպտեմբերի 27-ի պատերազմը:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում զինված նշանառուները։ Վերջիններս այս պահին «դուրս» են բերվել՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ։ Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ մամուլում տեսանյութեր, լուսանկարներ են շրջանառվել ՝ Փաշինյան՝ հրաձիգների ուղեկցությամբ շրջելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայրենիքի փրկության հարահավաքի մասնակիցներն Ազատության հրապարակից քայլերթով շարժվել են դեպի կառավարական ամառանոց՝ պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ն ժամանակ տվեցին հեռանալու համար, հակառակ դեպքում՝ կդիմեն անհնազանդության ակցիաների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց ժողովրդին:
«Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել, խուսափող էիք, 2016 թվականին խուսափեիք պատերազմից: չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել` տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա: Իսկ ինչու նույնը մեզ չհաջողվեց: Մեզ ասվում էր, քանի որ Հայաստանը նախկինում արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքներ ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող են լինել խոսակցությունները և կոնկրետ ժամկետների նշումով: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթղթի ստորագրումով:
Նկատի ունեմ, նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին: Եվ ի դեպ, պատերազմի հենց առաջին օրը ԱԺ-ում ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը և ասել եմ` թե ինչ գնով: Բա այն ժամանակ ինչու հայտարարություններ չեք անում, թե համաձայն եք սկզբունքին, թե պետք է կանգնեցնել պատերազմը: Հիմա ի դեպ պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձևով հողերը հանձնելու կողմնակից էին, էհ կողմնակից էիք, հանձնեիք: 2016-ին, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ ապրիլից հետո գիտեիք՝ ինչը, ինչոց է: Ոմանց թվում է, թե 5+2-ը Ադրբեջանը հալած յուղի պես ընդունելու էր: Դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, համաձայնեցվեր:
Արդեն հանրահայտ մեթոդով, որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու` Շուշին, Լաչինը: Եվ ես ապշած եմ ոմանց վրա, ովքեր իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ: Կներեք, Թուրքիան ղարաբաղյան հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետևանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ ՀՀ-ի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են և մտավ Ղարաբաղի հարցի մեջ, սա 10 տարի առաջ է տեղի ունեցել:
Անհեթեթ մեղադրանքների հաջորդ խումբը վերաբերում է բանակը իբր քանդելուն: Թե մենք եկանք ու 2 տարվա մեջ բանակը քանդեցինք, մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք կամ ինչու օդը փակ չէր: Օդը «փակ» էր, պարոնայք և տիկնայք, քանի որ 2017 թվականին հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պիտի փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը չեն աշխատում: Այս գնման համահեղինակը, իբր սենսացիոն բացահատում է անում և ասում, թե Սու-30-երի համար ինձ ժամանկին ատկատ էին առաջարկել, բայց ես հրաժարվել եմ գործարքից: Հարց, իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկատի՞ եք գնել: Էդ ով կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով և ազնվության շրջանակներում և այս փաստից ուշադրությունը շեղելու համար արդեն մի քանի ամիս թեմա են դարձրել ՕՍԱ-ՕԿՄ համակարգերի ձեռք բերումը մեր կողմից, իբր դրանք անարդյունավետ սարք են:
Նախ այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, և դրանցով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում իսրայելական Հերմես-900 անօդաչու թռչող սարքը հուլիսյան դեպքերին, և որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա: Հիմա մեր առջև հարց են դնում` ինչու չեք սա գնել բանակի համար: 2.5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք: 2.5 տարվա ընթացքում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի հարցը լուծեինք, զինվորի կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ, ՀՕՊ միջոցներ գնեինք, ինքնաթիռներ գնեինք: Այո, մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պիտի գնվեր ու չէր գնվել:
Լավ, մենք 2 տարվա մեջ 20 տարվա չգնածը չգնեցինք, իսկ դուք նախորդ 18-20 տարվա մեջ ինչու չեք գնել, էդ ինչպես է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձեռք բերելը, շվեցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարևոր եք համարել, քան 2.5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը, քանի որ մտածել եք, որ օդանավի զուգարանի դուռը փակելիս, որ «օքուփայդ» Է գրվում, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու:
Հիմա էլ ինչ-որ թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր պատերազմի երրորդ օրը ինչ-որ որոշում եմ կայացրել, որը աղետալի հետևանքներ է ունեցել: 15 օր է այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, քանի որ չկա նման որոշում: Հիմա երևի այդպիսի ժամանակներ են` ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել: Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա, վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վարչապետը վաշտի, գնդի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, քանի որ ոմանք խուճապի մեջ ուզում էին դա էլ հանձնել:
Լավ է գոնե, հիմա խոստովանում են, որ այդ պատերազմը հաջորդ ավարտելու շանս կար: Ինչով է կարևոր, նրանով, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ, բայց ինչու չեղավ հաջողություն, ինչ կապ ունեն այդ անհաջողությունների հետ այն վկայությունները, իմիջիայլոց, առաջնագծից եկած զինվորների վկայությունները, թե պատերազմի առաջին օրերին ինչ-որ մարդիկ լուրեր են տարածել, թե հողերը ծախած են, կռիվն անիմաստ է, ինչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ ՀՀ-ի քաղաքական որոշակի շրջանակներ դեռ ամիսներ առաջ պատերազմում ներքաղաքական անակնկալներ էին խոստանում, էդ ում հետ էին պայմանավորվել պատերազմի և ներքաղաքական անակնկալների շուրջ, դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են:
Իսկ գլոբալ առումով ի վերջո ուժ չենք ունենալու խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն է, որ ՀՀ-ն առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն, որտեղ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը ու պետության դիմակայության ամբողջ ռեսուրսը կերել, մսխել, քայքայել և տեղափոխել է շվեյցարական բանկեր ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել, դա արել է համակարգը` իր բազմաթիվ շոշափուկներով և այդ համակարգն ամեն օր դիմադրել ու դիմադրում է ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիայի ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած, հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլիացիաների մակարդակում:
Իմիջիայլոց, այդպիսի վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակը իրականում կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, այդ էմոցիաների տակ, որ շատ բաներ չբացահայտվեն այս պատերազմի մասին, բայց դրանք չեն կարող չբացահայտվել: Ամեն դեպքում մեր անցած ճանապարհի ու անհաջողությունների պատմությունը պետք է մանրամասն վերլուծվի և դա պետք է տեղի ունենա առանց մանիպուլացիաների և հանդարտ աշխատանքային պայմաններում և այդ աշխատանքն անպայման կտարվի, իսկ այսօր բոլորս ալեկոծված ենք»,-ասաց նա:
Վարչապետի հրաժարականի հասնելու ուղին «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ բարոյաքաղաքական և հասարակական ճնշումն է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ ընդդիմությունը վստահաբար հայտարարել է, որ Փաշինյանը հրաժարական կտա ու որպես «Հայրենիքի փրկության շարժման թեկնածու» առաջադրել է Վազգեն Մանուկյանին։ Նույն օրը ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարել է, որ ԼՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ կա մի քանի չափանիշ, որոնց հիման վրա ընդդիմությունը անցումային կառավարության կոնսեսուսային ղեկավար է առաջադրել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին.
«Պետք էր փորձված քաղաքական գործիչ, երկրորդ՝ պետք էր քաղաքական գործիչ, որը սովոր կլիներ ճգնաժամի ժամանակ ղեկավարել, Վազգեն Մանուկյանը կառավարել է այնպիսի տարիներին, երբ Հայաստանը հիմքն էր դնում իր անկախ պետականության, երբ 88-ի սարսափելի երկրաշարժից երկու տարի էր անցել, լուրջ քայլեր էին պետք աղետի գոտին վերացնելու համար, հիմք էր դրվում բանակի կառուցմանը, Ղարաբաղյան հարցը վեր էր ածվում ռազմական հակամարտության, իսկ Վազգեն Մանուկյանը, այս ճգնաժամային իրավիճակում ստանձնելով վարչապետի պաշտոնը, կարողացավ արդյունավետ կառավարել»:
Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը, դառնալով ՊՆ նախարար, կարողացել է կասեցնել հայկական կողմի նահանջային քաղաքականությունը և հենց իր ժամանակ է, որ հայկական կողմերի վերահսկողության տակ անցավ Քարվաժառը և ազատագրվեց Արցախի մեծ մասը»։
«Կարևոր է նաև, որ Վազգեն Մանուկյանը որևէ կուսակցության հետ ասոցացված չէ, ինչը կարող է հավասար պայմաններ ստեղծել այն ուժերի համար, որոնք մեկ տարի հետո կմասնակցեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նրա մոտ ազգային պահպանողական հայացքները բավականին ամուր են, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարությունները նրա հետ շատ ավելի լուրջ հարաբերություններ կկառուցեն»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ ցանկացած այլ թեկնածու, լինելով կուսակցական, ընտրությունների ժամանակ աշխատելու էր իր կուսակցության համար և մյուս կուսակցությունների մոտ առաջացնելու էր կասկած:
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ ԱԺ-ն վարչապետին անվստահություն է հայտնելու և նոր վարչապետ ընտրելու գործընթաց կսկսվի, ինչպես տեղի ունեցավ 2018-ի մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և քաղաքական մեծամասնությունը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին:
«Վարչապետի հրաժարականի հասնելու ուղին «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ բարոյաքաղաքական և հասարակական ճնշումն է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Իսկ «Լուսավոր Հայաստանի» առանձին թեկնածու առաջադրելը քաղտեխնոլոգը որակեց քաղաքական առևտուր ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ ապագա իշխանափոխությունից հետո ինչ-որ բարձր պաշտոն ստանալու նպատակով.
«Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ մարդ, որ կմտածի «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը կարող է դառնալ վարչապետ այս ճգնաժամային վիճակում: Ի վերջո, Հայաստանը փորձադաշտ չէ, որ ով ցանկանա վարչապետ դառնա: Սա ընդամենը քաղաքական առևտուր է: Եթե վարչապետը փոխվի, փոխվելու է ԱԺ-ի միջոցով է, իսկ դա նշանակում է, որ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը փոխվելու է, այս դեպքում էլ ԱԺ ղեկավարության հետ կապված խնդիրներ են առաջանալու և շատերը լքելու են պաշտոնները, նոր պաշտոններ են ազատվելու։ ԼՀԿ-ն հնարավոր է վարչապետի թեկնածու է առաջադրել այն պայմանով, որ հետո հանելու է թեկնածուին, իսկ փոխարենը իրենց օգնելու են ինչ-որ պաշտոն զբաղեցնել»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:
ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ դեմ է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը՝ այս հարցով Ազգային ժողովում միաձայն քվեարկությունից հետո, հայտնում է Le Figaro-ն:
Լե Դրիանը նշել է, որ չի կիսում ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ ընկերներն այդ մասին չեն խնդրում»: Նման որոշումը «կնշանակեր Ֆրանսիայի բացառում Մինսկի խմբի կազմից», որը միավորում է Փարիզը, Մոսկվան եւ Վաշինգտոնը այդ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու հարցում:
«Դա մեզ համար կնշանակի հրաժարում միջնորդի դերից»,-նշել է նա:
Հայաստանը ժամանակին ձեռք է բերել նաեւ ՏՈՌ համակարգեր, որոնք շահագործելու համար լուրջ նախապատրաստություն պետք է անցնեին: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:
«Ես կարծում եմ, որ դրանք ձեռք բերելուց հետո մինչեւ ռազմական գործողությունների սկիզբը եղած ժամանակը բավարար չի եղել այդ սպառազինությունը սպասարկող անձնակազմեր պատրաստելու համար: Մենք չէինք կարող հասցնել սպասարկող անձնակազմեր պատրաստել: Բայց եղել է նաեւ տեխնիկա, որի համար անձնակազմեր չեն պատրաստվել: Խոսքը եւ հակաօդային պաշտպանության տեխնիկային, եւ ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնիկային: Դրանց համար օգտագործման պլաններ էլ չեն եղել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 42 մլն դոլարի սպառազինությանը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախկին իշխանությունները մետաղի ջարդոն են գնել, Ավետիս Քերոբյանն ասաց, որ խոսքը բավական հեռանկարային սպառազինության՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մասին է:
«Նման կարգի տեխնիկան կարիք ունի երկարատեւ շահագործման, արտադրողի հետ անընդհատ հետադարձ կապի: Դրա շահագործումը պետք է լինի ըստ ուղեցույց-փաստաթղթերի: Հաստատ կարող եմ ասել, որ այդ տեխնիկան անպետք մետաղի ջարդոն որակելը առնվազն սխալ է:
Այդ տեխնիկան սահմանված կարգով ընդունվել է մեր զինված ուժերի կողմից: Այսինքն խոսք չի կարող լինել այն մասին, որ արտադրողը փորձել է փոխանցել բնութագրերին չհամապատասխանող տեխնիկա»,-ասաց նա:
Նկատենք, որ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո քրեական գործ է հարուցվել, սակայն այն ոչ մի հետագա զարգացում չի ունեցել, իսկ ձերբակալված զինվորականն էլ ազատ է արձակվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.