23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տղերք, ձեն չեք հանում՝ ռազմաճակատը խառնե՞լ եք, էդ ո՞ւմ վրա եք զենք քաշում։ Լավ, իրականությունն իմանալով դուք ո՞նց եք գիշերը աչք փակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով երեկ Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենաների բաց պատուհաններից թիկնապահների՝ զենքը դեպի փողոց պահած կադրերը։
Նա մասնավորապես գրել է․
«Ամեն անգամ, երբ ԱԱԾ-ի աշխատակիցները ավտոմատներով իրենց իսկ հայրենակիցներից պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, հիշում եմ Արցախի նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է մարտի դաշտից։
Տղերք, ձեն չեք հանում՝ ռազմաճակատը խառնե՞ եք, էդ ո՞ւմ վրա եք զենք քաշում։ Լավ, իրականությունն իմանալով դուք ո՞նց եք գիշերը աչք փակում։ Ձեր ինստիտուտը ոչնչացնում են, ձեզ հայրենազրկում են, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված։ Ախր ձեր շարքերում գիտակից, պատվախնդիր սպաներ կան, ինչո՞ւ եք լռում, ինչպե՞ս եք այս ամենը հանդուրժում։ Եթե դուք մարսել եք մեր անվտանգությանը հասցված այս հարվածը եւ ոչինչ չեք ձեռնարկում, ապա ես, իմ նման շատերը, նաեւ ձեր շարքերից՝ չենք հանդուրժելու»,- գրել է նա։
Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ Երևանում․ ուղիղ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների ու խաշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ։
Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։ Ադրբեջանը չի հրապարակում նաև գերիների իրական թիվը։
Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներ։
Միացյալ Նահանգները չափացանց մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերակատարության մասին: Մենք չափազանց մտահոգված ենք և հայտնել ենք մեր մտահոգությունը Թուրքիայի դերակատարության մասին՝ քննարկելով օտարերկրացի գրոհայինների տեղակայումն ու զենքի մատակարարումը: Այդ հարցերը մտահոգություն են առաջացնում և շարունակում լինել Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայի հետ համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամների առաջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Հրաչյա Գաբրիելյանը,
Էրիկ Մխիթարյանը,
Խաչատուր Միքաելյանը,
Հարություն Սեյրադարյանը,
Արտյոմ Կարապետյանը,
Լիպարիտ Թադևոսյանը,
Աշոտ Եսայանը,
Դավիթ Դանիելյանը,
Արծվիկ Չոբանյանը,
Գեղամ Մարտիրոսյանը,
Միքայել Միրզոյանը,
Համլետ Մալխասյանը,
Արմեն Մարտիրոսյանը,
Սևան Ղազարյանը,
Սերոբ Գալոյանը,
Մուշեղ Նուրբեկյանը,
Հովհաննես Գաբրելյանը,
Սերգեյ Մանուկյանը:
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Կամո Մանասյանը,
Բորյա Բաղդասարյանը,
Մակսիմ Գրիգորյանը,
Կարեն Պետրոսյանը,
Սեդրակ Պետրոսյանը։
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:
Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»»:
Մասնավոր ինքնաթիռը Երևանից մեկնել է Բաքու, այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները։ Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունտազիրը հայտնել է, որ մասնավոր ինքնաթիռը Երեւանից կարող է վայրէջք կատարել Բաքվում: Այս տեղեկությունը հաստատում է Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով Flightradar-ին։ Հաղորդում են, որ հնարավոր է ինքնաթիռը Բաքու է մեկնում գերիների փոխանակման գործընթացի նպատակով։
Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ 15 հոգանոց ցուցակ է փոխանակվել։

Մեզ դիմել են հանդիպման համար եւ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը տեղի կունենա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը:
«Պարոն Մանուկյանն է առաջարկել հանդիպել, ես պետք է լսեմ իրեն: Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ Մարուքյանը չի միանաում ընդդիմադիր ուժերի թեկնածուին, որովհետեւ ցանկանում է իր կողմը քաշել «Իմ քայլի» ընտրազանգվածին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Ամեն օր մամուլը իմ մասին ինչ-որ բաներ է տպում, թե մենք հիմա կոնսուլտացիաների մեջ ենք, ես Մոսկվա եմ գնում եւ այլն: Այդ բոլոր նյութերը պատվիրված են, որ իմ եւ մեր գործոնը հնարավորինս չեզոքացվի: Դա շտ պարզ երեւացող հարց է: Ամեն ինչ հնարավոր է»:
Հարցին, թե նախապայման ունի՞ ընդդիմադիրներին միանալու համար, Մարուքյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես այդ հարցը չենք քննարկել: Մե ասել են՝ մեր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, մենք էլ ասել ենք, որ մեր թեկնածուն Մարուքյանն է»:
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից եղել են շատ կամավորականներ, որոնց այդպես էլ չտարան ճակատ, որովհետեւ գիտեին՝ չեն նահանջելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Նրանց տեղափոխեցին չաստեր, այնտեղ ամսով պահեցին ու չտարան։ Տեսան՝ կային լավ դիպուկահարներ, լավ հրաձիգներ ու չտարան։ Պետք է լուրջ հետաքննություն իրականացնել հասկանալու՝ դավաճանությո՞ւն էր, թե՞ անգրագիտություն։ Չեմ կարծում, որ անգրագետ մարդը կընտրվեր վարչապետ։ Մի քանի վայրկյանում չպարտված մեր հայ զինվորին տվեցին պարտություն։ Եվ այսքանից հետո մնանք նույն տեղն ու շարունակե՞նք, ինչի՞ համար։ Նույն գաղթի ճանապարհը սարքեցին»,- ասաց նա։
Կարեն Արշակյանը երկու պատերազմի մասնակից է, նրա խոսքով, գերեզմաններ գնալիս գլուխը չի կարողանում բարձրացնել, չգիտի՝ Շուշին ազատագրած ընկերներին՝ ինչ պատասխան տա. «Հիմա մենք անարժանապատիվ մարդիկ ենք։ Մեր գերեզմանի վրա ծաղիկ չեն դնելու, որովհետեւ մենք հող տվող ենք։ Զոհվեցին այն երեխեքը, որոնք մեր ազգի սերուցքը պիտի լինեին»։
Համայնքապետը նշեց, որ այս պահին ամենակարեւոր հարցն անհետ կորած զինծառայողներն են, որոնց վայրկյան առաջ պետք է գտնել. «Ամենակարեւորը մեր տղերքն են, որոնք անտառներում դեռ ողջ են, մեր զոհված տղերքի մարմիններն են, որոնք այդպես էլ չեն տեղափոխվել Հայաստան»։
Արշակյանը համաձայն չէ, որ հայ զինվորը պարտվել է, նահանջել է. «Մեր զինվորը չի պարտվել, անգամ մի քայլ չի նահանջել։ Ամսի 10-ին երբ կապիտուլյացիայի այդ հայտարարությունը կար, ես խոսել եմ Շուշիում կռվող ընկերներիս հետ, որոնք դեռ այնտեղ կռվում էին։ Ի՞նչ է մտածում մեր ղեկավարությունը. չնայած իրենք չեն հասկանա, որովհետեւ չեն տեսել։ Ձախողել էինք և դիվանագիտական ասպարեզում, եւ բոլոր տեղերում»։
Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը տարածել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ Զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին։
«Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում է Լուկաշենկոն։
«Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-արձագանքում է Սերժ Սարգսյանը։
Սյունիքի մարզի Արավուս գյուղը նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո դարձել է սահմանամերձ։ Հայկական կողմն էլ ստիպված ևս 800 մետր նահանջել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը,ով տևական ժամանակ դիրքերում է։
Նա պատմեց, որ ադրբեջանցիները GPS համակարգով նոր սահմանները են գծում, և ըստ նրանց` այդ քարտեզի համաձայն` հայկական կողմը 800 մետր պետք է հետ գնա։
«Բանակցելու փորձ արեցինք, բայց մեզ սպառնացին, թե եթե իրենց ուզածի չափով` 800 մետր հետ չգնանք, մեզ վերացնելու են։ Գեներալներ են եկել, մեզ վախեցնում են, թե ձեզ անօդաչու սարքով վերացնելու ենք, ես էլ ասացի` հլը մինչև վերացնելը մտածեք՝ վերանալու եք, թե չէ։ Բոլորին դիմել եմ, GPS-ով են սահմանները գծում, դրա համար 800մ հետ ենք եկել»,-ասաց նա։
Համայնքապետի խոսքով` բազմաթիվ հարցեր կան, որ իրենց հետաքրքիր են.«Օրինակ՝ մեր հողերը ոնց են անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.