23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի նախագահն այլևս չի թաքցնում՝ զավթողական քաղաքականության հաջորդ թիրախը Հայաստանի հարավային դարպասն է՝ Զանգեզուրն ու Սյունիքը: Ստանալով Հայաստանի Հանրապետության հարավն՝ ամբողջությամբ, դրանից հետո նա կպահանջի Գեղարքունիքի մարզը՝ մասնավորապես նրա հետաքրքրության շրջանակներում է Վարդենիս համայնքը: Սևանի ջրերում ոտքերը թրջելուց հետո, ինչպես ինքն է ասում՝ նա թեյ կխմի Երևանում…
Հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել՝ ինչպես Արցախի դավադիր հանձնման գործողություններից, այնպես նաև ահազանգ հնչեցնում՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետության հարավը, վտանգված է նաև Գեղարքունքի մարզը.
— Սկսենք նրանից, որ պատերազմի սկզբում հայկական իշխանությունները դավադիր պայմանավորվածություն են ունեցել՝ պատերազմը պետք է տևեր 10 օր, որի ընթացքում ադրբեջանական զորքերն անխոչընդոտ պետք է առաջ շարժվեին՝ հասնելով մինչև Սյունիքի մարզ: Պատահականություն չէ, որ պատերազմի սկսվելուց առաջ Գորիսի, Կապանի և Մեղրիի գնդերն ամբողջովին դատարկված են եղել: Զինուժն այդ բնակավայրերից ուղղակի տարհանվել է, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ, այս մասին չեմ կարող ասել: եթե հիշում եք, պատերազմի առաջին տասնօրյակում Գորիսի, Մեղրիի ու Կապանի քաղաքապետարանների կողմից առաջին անգամ ժողովրդին զինվելու հայտարարություն տարածվեց: Գիտե՞ք ինչու՝ որովհետև այդ օրերին հենց այդ բնակավայրերում, իսկ ավելի ուշ նաև՝ Նախիջևանի հետ սահմանին ակտիվ մարտեր էին ընթանում, հայկական կողմը, նույնիսկ զոհեր է տվել: Եվ միայն այս մասին հասարակական լայն շերտերում և մամուլում բարձրացված մեծ աղմուկի հետևանքով է, որ նախապես պլանավորած դավադիր պլանը՝ ողջ Արցախի հետ հանձնել նաև Սյունիքը, կամ դրա մի հատվածը՝ չհաջողվեց իրականացնել:
— Փաստորեն, դուք նույնպե՞ս հաստատում եք շրջանառության մեջ մտած այն տեղեկությունը, որ նախապես պլանավորված է եղել հանձնել ողջ Արցախը:
— Իհարկե, ողջ Արցախը, դրան գումարած նաև՝ Սյունիքն ամբողջությամբ, կամ, վատագույն դեպքում, դրա մի հատվածը՝ Զանգեզուրը: Միայն ռուսական կողմի միջամտության արդյունքում է, որ մենք հիմա ունենք Արցախից մնացած մոտ 2500 կմ. տարածք, որտեղ ապրող բնակչությունը հետագայում կարող է հողերը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնել: Արցախն ամբողջությամբ գրավելու պարագայում, ինչպես պլանավորված էր եղել, ի սկզբանե, այդ հնարավորությունից հայկական կողմն իսպառ զրկված էր լինելու
— Ինչպես պատերազմի օրերին, այնպես նաև դրանից հետո՝ հենց երեկ, Թուրքիան Բաքվում բացահայտ կերպով հայտարարեց Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Արդեն ակնհայտ է՝ Հայաստանը շատ է խանգարում մեծ Թուրանի իրականացման գաղափարին…
— Այո, ամենամեծ գերխնդիրն այստեղ, իհարկե, հենց Թուրանի հարցն է, որ ծրագրավորում են իրականացնել Անգլիան՝ գլոբալիստների և Էրդողանի հետ միասին: Այս նպատակի համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի հարավային դարպասը գտնվի թուրք- ադրբեջանական վերահսկողության տակ: Սրանով նրանք կկարողանան արդեն լիարժեք կերպով շրջափակման մեջ դնել Իրանին: Պատերազմի օրերին, նույնիսկ, նախատեսված է եղել Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից և մտցնել ՆԱՏՕ-ի կազմ, որը ինչ – ինչ պատճառներով նույնպես խափանվել է: Մեծ իմաստով, այս ամենի իրականացումը խափանել են նաև պատերազմի առաջին օրերից առաջնագիծ մեկնած հայ կամավորներն ու ժամկետային զիծառայողները, ովքեր մինչև վերջին պահը՝ թեժ մարտեր մղելով, փորձել են չեզոքացնել այս ծրագրի իրականացումը, որն, իհարկե, աղետալի էր լինելու նաև Հայաստանի լինելիության իմաստով:
— Պարոն Գրիգորյան, ամենատարբեր աղբյուրներից տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ օրվա վարչապետը, բացի արդեն հայտնի՝ նվաստացուցիչ կապիտուլյացիայի համաձայնագրից, փակ, գաղտնի պայմանավորվածություն ունի Ադրբեջանի ղեկավարի հետ, ինչը կարող է ամենաուղիղ իմաստով վտանգել պետականության պահպանմանն , առհասարակ: Ի՞նչ պայմանավորվածության մասին կարող է խոսք գնալ:
— Երբ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ, սրանով արդեն նա մեծ հարվածի տակ դրեց Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Այս հայտարարությունը նշանակում էր, որ ՀՀ-ն պարտավորություն է վերցնում միջազգային հարթակներում իրականացնել Արցախի Հանրապետության առնչվող բոլոր իրավական գործողությունները, այնինչ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է միայն, իսկ Արցախն, ինքնին, ինքնորոշման իրավունք ունեցող չճանաչված պետությունն է, այլ կերպ ասած՝ առանձին միավոր, որն ունի իր պետական համակարգը՝ նախագահ, ԱԺ, Սահմանադրություն բանակ և այլն: Այսքանից հետ, երբ Հայաստանի ղեկավարությունը կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրում, որի համաձայն, պարտավորվում է ադրբեջանական կողմին հանձնել արդեն հայտնի շրջանները, սրանով նաև, ըստ 1969 թվականին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթի, որպես պատերազմում պարտված կողմ, պարտավորվում է հաղթող կողմին ռազմական տուրք փոխհատուցել: Ստացվում է, որ ըստ այս փաստաթղթի, Հայաստանը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանին փոխանցել 50 մլրդ. դոլլար, որը հայկական կողմն, իհարկե, ի վիճակի չի լինելու փոխհատուցել: Սրա փոխարեն, Ադրբեջանը միջազգային ամենատարբեր կառույցների միջոցով հայկական կողմին կստիպի անել դա տարածքային փոխհատուցման տեսքով, ինչը հայկական կողմը շրջանցելու որևէ տարբերակ չունի: Հետևաբար, ինչպես երեկ բացահայտ հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը, ամենամոտ ապագայում նա ստիպելու է Հայաստանին իրեն հանձնել նաև Սյունիքի մարզը:
— Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ
— Իմ կարծիքով դրա մասին մենք կիմանանք մի քանի օրից՝ դեկտեմբերի 22-ից անմիջապես հետո: Ինչպես գիտենք, կապիտուլյացիայի հայտնի համաձայնագիրն այս պահին գտնվում է Սահմանադրական դատարանում, որից հետո այն մտնելու է Ազգային ժողով, որպեսզի ստանա ԱԺ պատգամավորերի մեծամասնության վավերացումը: Փաստաթղթի վավերացման նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 22-ին: Հետևաբար, անմիջապես դրանից հետո Ադրբեջանը, միջազգային կառույցների միջոցով, պահանջելու է Սյունիքը կամ Զանգեզուրը:
— Կա՞ որևէ ճանապարհ՝ դա թույլ չտալու համար:
— Առաջին ճանապարհն, իհարկե այս իշխանությունների անհապաղ հեռացումն է, ինչպես նաև՝ արագ տեմպերով ստորագրահավաքի նախաձեռնումը, որով անվստահություն կհայտնվի Սահմանադրական դատարանին, սրանով, կանխելով կապիտուլյացիա փաստաթղթի փոխանցումը Ազգային Ժողովին:
— Պարոն Գրիգորյան, ամենապարզ վերլուծությունն անգամ հուշում է, որ այս իշխանությունը դավադիր կերպով հրահրել և նույն ճանապարհով տանուլ է տվել պատերազմը: Արդյունքում, նա ստորագրել է պարտության մի այնպիսի փաստաթղթի տակ, որով, մեծ իմաստով, կործանման է գնում նաև Հայաստանի Հանրապետությունը:
— Իհարկե: Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը ձեռք է բերել մի կարևոր հանձնառությամբ՝ ոչ միայն հանձնել Արցախը, այլ քարտեզից ջնջել նաև Հայաստանը: Ավելի բացելով փակագծերը, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է: Քարտեզից մաքրելով Հայաստանը, նա կանաչ լույս է վառում Թուրքիային՝ ընդարձակելու թուրքալեզու պետությունների սահմանները՝ մինչև Չինաստան, ինչն, ինքնին, պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչելու ամենակարևոր նախապայմանն է: Այստեղ վտանգվում է միանգամից 4 գերտերության հետագա ճակատագիր՝ Իրան, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի հետ հարցերը լուծելուց հետո, Թուրքիան, ըստ հերթականության, կանցնի Իրանի, հետո Հնդկաստանի, այնուհետև Չինաստանի և միայն վերջում՝ Ռուսաստանի Դաշնության վերացման ճանապարհային քարտեզով: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն, ի հաշիվ իր աշխարհագրական դիրքի, այս ամենը կանխելու միակ պոտենցիալ ունեցող երկիրն է, որով էլ կարող է հանդիսանալ պանթուրքիզմի իրականցման միակ խոչընդոտը: Հետևաբար, նվաստացուցիչ կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրած իշխանությանը հեռացնելու հարցն այսօր օրակարգի գլխավոր խնդիրն է, որից հետո՝ արդեն նոր և լեգիտիմ իշխանությունը պետք է իր ուսերին վերցնի դիվանագիտական հզոր և ագրեսիվ աշխատանք տանելու կարևորագույն պատասխանատվությունը, փորձելով դիվանագիտական խողովակներով թույլ չտալու Թուրքիայի նախաձեռնած չափազանց վտանգավոր և աշխարհակործան պլանը: Սա է թերևս մեր փրկության և լինելիության միակ ուղին և կենսական բանաձևը:
Դուբայում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 միլիարդի դիմաց հանձելու առաջարկ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ամենատարածված հարցը, որ կա՝ արդյոք այն առաջարկը, որ ժամանակին մերժեց Սերժ Սարգսյանը, առաջարկվե՞ց նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ես ստացել եմ հազարավոր հարցեր, եւ այսօր ես ձեզ վստահորեն ասում եմ՝ այո, Նիկոլ Փաշինյանին արվել է այդ առաջարկը։ 2018թ․ հոկտեմբերին, ԱՄԷ Դուբայ քաղաքի 5 աստղանի հյուրանոցի նախասրահում Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայից, որը ներկայացնելով Իլհամ Ալիեւի անձը, Փաշինյանի համար փոխանցել է գաղտնի նամակ։ Այդ նամակի բովանդակակությունը հետեւյալն էր․ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում Ադրբեջանի հետ, 5 միլիարդ ամերիկյան դոլար։ 5 մլրդ դոլար՝ 7 շրջանի (5+2) համար։ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։ Այդ գաղտնի տեղեկության մասին գիտեն Ալիեւը, իր սուրհանդակը, Փաշինյանի ներկայացուցիչը, Նիկոլը եւ Աննա Հակոբյանը։ Հիմա նաեւ՝ մենք բոլորս։
Ես դրա մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ ես անկեղծորեն փորձում էիհասկանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը։ Այդ մասին տեղեկացել են նաեւ Հայաստանի ԶՈւ գործող բարձրաստիճան սպաներ։ Եվ ես գիտեմ, որ եղել է փոքր ժողով, որտեղ այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ստացել է նամակը, ասել է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Դուք ինձ կհարցնեք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը համաձայնե՞լ է այդ առաջարկին։ Անկեղծորեն ես չգիտեմ՝ ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, բայց բոլորս գիտենք՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, հիմա արդեն վերաիմաստավորելով պատերազմի 44 օրը. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընդունել են Իլհամ Ալիեւի առաջարկը եւ վաճառել են հայրենիքը, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Նրանք հայ ժողովրդի թշնամիներն ու դավաճաններ են։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաստատել կամ հերքել, ասա, որ Միքայել Մինասյանը սուտ է խոսում։ Բայց հերքելուց առաջ հիշիր, որ կան մարդիկ, որոնք գիտեն, կան մարդիկ, որոնք ստացել են, կան մարդիկ, որոնք փոխանցել են եւ կան մարդիկ, որոնք ունեն նամակի բովանդակությունը»,– ասաց Միքայել Մինասյանը։
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցին: ԶԼՄ-ներն ընդգծել են ակցիայի մասշտաբային բնույթն ու ուշադրություն հրավիրել տեղի ունեցած ձերբակալություններին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մասնավորապես, հայտնել է բողոքի ակցիայի ավելի քան 40 մասնակցի ձերբակալության մասին: Գործակալության թղթակիցը տեղեկացրել է, որ ցույցի մասնակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան, որից հետո սկսվել են ձերբակալությունները:
«ՏԱՍՍ» գործակալությունն ընդգծել է, որ ավելի քան 100 ընդդիմադիր ակտիվիստներ փորձել են մտնել կառավարության շենք և հանդիպել Փաշինյանի հետ, այնուհետև փակել են կառավարության շենքի հարակից փողոցը և վանկարկել՝ «Նիկոլ հեռացի՛ր, Նիկոլ դավաճան»:
ՌԲԿ հեռուստաընկերության կայքը, իր հերթին, ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կառավարական տան մոտ ընթացող ցույցերը և շեշտել, որ ցուցարարները ձվեր են նետել վարչապետի շարասյան ուղղությամբ:
«Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնել է ոստիկանության և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների մասին, ինչպես նաև անդրադարձել է մեծ թվով ձերբակալություններին:
Երևանում տեղի ունեցած ցույցերը լուսաբանել է նաև «Իզվեստիայի» թղթակիցը՝ հայտնելով, որ հարյուրավոր ցուցարարներ փորձել են մտնել կառավարության շենք՝ հանդիպում պահանջելով Փաշինյանի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել շենքի դիմաց վահաններով պատնեշ կազմած ոստիկանական ուժերի պատճառով:
Ձերբակալությունների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների ու ցուցարարների միջև բախումներին անդրադարձել է «Ռուսաստանն այսօր» գործակալությունը:
Այսօրվա զանգվածային ցույցին անդրադառնալով՝ «Գազետան» ընդգծել է, որ «Հայաստանի ընդդիմությունն ուղիղ մեկ ամիս է, ինչ փողոց է դուրս գալիս՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով»:
Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 10-ի բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև ռուսական «Ռոսբալտ», «Լենտա», «Կոմերսանտ» պարբերականները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Իսպանիայի Սենատի անդամ Կառլես Մուլետ Գարսիան և Կենգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն հայտնել են, որ ադրբեջանական կողմից սպառնալից նամակ են ստացել, որով փորձում են լսեռնել իրենց և թույլ չտալ բարձրաձայնել հայ ժողովրդի դեմ իրենց ագրեսիան:
«Ադրբեջանի դեսպանությունից մեզ՝ ինձ և պատգամավոր Ջոն Ինյառիտուին, փորձում են լռեցնել, քանի որ մենք խորհրդարանում ներկայացրել ենք նրանց ագրեսիան և հարձակումը հայ ժողովրդի դեմ։ Մեզ չեն կարող ո´չ վախեցնել, ո´չ լռեցնել, մշտապես լինելու ենք հայ ժողովրդի կողքին», — իր թվիթերյան էջում գրել է Իսպանիայի Սենատի անդամ Կառլես Մուլետ Գարսիան և գրառմանը կից հրապարակել ադրբեջանցի խորհրդարանականներից ստացված նամակը։
«Ադրբեջանին, կարծես, դուր չի եկել Արցախում տեղի ունեցած ագրեսիայի և ռազմական հանցագործությունների դատապարտումը Կոնգրեսում։ Երբ նրանք տեղեկանան Համագործակցության և Արտաքին գործերի հանձնաժողովներում ընդունված առաջարկությունների մասին, անչափ կտխրեն»,-գրում է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն։
Նշենք, որ Ինյառիտուն պարերազմի օրերին այցելել էր Հայաստան և Արցախ և անձամբ դեպքի վայրից հայտնում էր տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար Թուրքիայի հավաքագրած սիրիացի վարձկանները չէին սպասում, որ առաջնագծում մարտական գործողությունների կնետվեն, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ռազմական գործողություններին մասնակցած չորս սիրիացիների:
Դեռ այս տարվա օգոստոսին արտասահմանում լավ վարձատրվող աշխատանքների մասին լուրեր էին սկսել շրջանառվել Սիրիայի՝ զինյալների կողմից վերահսկվող հյուսիսային տարածքներում:
«Ես ունեի մի ընկեր, ով ասաց, որ կարելի է լավ փող աշխատել, պարզապես պետք է մնալ Ադրբեջանի ռազմական անցակետերում»,- ասել է նրանցից մեկը: «Նրանք մեզ ասացին, որ մեր առաքելությունը լինելու է սահմանի պահակախումբ լինելը՝ որպես խաղաղապահներ: Առաջարկեցին ամսական 2000 դոլար: Դա մեզ համար մի ամբողջ կարողություն է»,- ասել է մեկ ուրիշը:
Երկուսն էլ դիմել են, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակը կազմող Թուրքիայի կողմից աջակցվող խմբակցություններին:
Մի տարածքում, որտեղ քչերն են օրական 1 դոլարից ավելի վաստակում, խոստացված աշխատավարձը մի տեսակ երկնային պարգեւ էր: Մոտավորապես 1500-2000 մարդ է գրանցվել եւ մեկնել Ադրբեջան՝ Թուրքիայով՝ թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով:
Բայց աշխատանքը այնպիսին չէր, ինչպիսին խոստացել էին: Այս մարդիկ, որոնցից շատերը չունեին ռազմական փորձ, հավաքագրել էին պատերազմի համար, ինչպես նրանք շուտով հայտնաբերել էին, երբ նրանց բերել էին առաջնագիծ ու հրամայել կռվել:
«Չէի կարծում, որ ողջ կմնամ»,- ասում է Կուտայբան: «Շանսերը 1% էին: Մահը մեր շուրջն էր»: «Իմ առաջին մարտը սկսվել է իմ ժամանման հաջորդ օրը»,- ասում է Իսմայիլը:
«Ինձ եւ մոտ 30 հոգու ուղարկվեցին առաջնագիծ: Քայլեցինք մոտ 50 մետր, երբ հանկարծ հրթիռ ընկավ մեր կողքին: Ես նետվեցի գետնին: Հրետակոծությունը տեւեց 30 րոպե անընդմեջ: Այդ րոպեները տարիներ էին թվում: Հետո ափսոսացի, որ եկել եմ Ադրբեջան»:
«Մենք չգիտեինք ինչ անել եւ ինչպես արձագանքել»,- ասում է Սամիրը՝ հավելելով, որ ինքը եւ իր ընկերներից շատերը ռազմական փորձ կամ պատրաստվածություն չունեին: «Ես տեսել եմ մահացող տղամարդկանց եւ մյուսներին, որոնք փախչում էին: Նրանք գաղափար չունեին ուր են գնում, քանի որ հիմնականում քաղաքացիական անձինք էին»:
Բոլոր տղամարդիկ պնդում են, որ պաշտպանության կամ բժշկական օգնության քիչ միջոցներ են ստացել: Նրանց ընկեր մարտիկներից շատերը արյունահոսել են այն վերքերից, որոնք դաշտային բուժաշխատողները կարող էին հեշտությամբ բուժել:
«Ամենադժվար պահն այն էր, երբ իմ ընկերներից մեկը վիրավորվեց»,- ասում է Իսմայելը, ով հետագայում բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է: «Նա ինձանից 20 մետր հեռավորության վրա էր, երբ արկն ընկավ: Ես տեսա, թե ինչպես է նա ընկնում: Նա կանչում էր, բղավում, բայց նրա տեղը խոցելի էր հայկական գնդացիրների համար: Ես չէի կարող նրան օգնել: Ի վերջո, նա պարզապես մահացավ այնտեղ»:
Մեկ այլ սիրիացի ասել է, որ երբ սկսվել է գնդակոծությունը, ինքը վախից կաթվածահար է եղել: «Ես հիշում եմ, որ պարզապես նստած էի գետնին եւ լաց էի լինում, եւ իմ վիրավորված ընկերներն էլ սկսեցին լաց լինել»,- ասում է նա: «Ես դա տեսնում եմ ամեն օր: Ինչ վերաբերում է ինձ, ես հիմա էլ նստած լաց եմ լինում: Ես չգիտեմ, թե ինչպես գոյատեւեցի այս պատերազմում»:
Ռազմական վերլուծաբան Մայքլ Կոֆմանը կարծում է, որ վարձկանների հավաքագրման նպատակը, կարծես, եղել է ադրբեջանական զորքերի կորուստը նվազագույնի հասցնելը: «Նրանք սկզբում շատ զոհեր ունեցան, հատկապես հարավ-արեւելքում, եւ այդ վարձկանները հիմնականում օգտագործվում էին որպես առաջին ալիքի ծախսվող զորքեր»,- ասում է նա: «Նրանք բավականին ցինիկորեն հաշվարկել էին, որ եթե պարզվի, որ այդ հարձակումները վաղ փուլում անհաջող էին, ապա ամենալավը կլինի, եթե այդ զոհերը լինեն վարձկաններից, այլ ոչ թե ադրբեջանական զորքերից: Ոչ ոքի պետք չեն վարձկանները»:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց, սեպտեմբերի վերջին, հարյուրավոր վարձկաններ վայր են դրել զենքերը եւ հրաժարվել են կռվել: «Հրամանատարները սկսեցին մեզ սպառնալ, որ ինը ամիս մեզ բանտ կնստեցնեն Ադրբեջանում: Հետո նրանք ասացին, որ նույնիսկ երբ վերադառնանք Սիրիա, նրանք կձերբակալեն մեզ»,- ասել է Սամիրը:
«Բայց այդ ժամանակ 500 հոգով ապստամբում էինք, եւ մենք իսկապես սկսեցինք ճնշում գործադրել նրանց վրա: Նրանք կազմել էին մեր ցուցակը: Հետո հինգ-վեց օր անց եկան եւ ասացին, որ պատրաստվենք մեկնելու»:
Սամիրն ասում է, որ այդ մարդկանցից ոչ մեկին չեն վճարել իրենց խոստացած 2000 դոլարի մեկ ցենտն անգամ, եւ շատերը հետ չեն ստացել իրենց անձնական իրերը, որով նրանք ժամանել են Ադրբեջան: Նա նաեւ պնդում է, որ Սիրիա վերադառնալուն պես ապստամբ խմբավորման հրամանատարները սպանել են ապստամբության կազմակերպման մեջ մեղադրվող չորս մարդու:
Ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերո Ոզունյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է աշխատանքը համակարգում:
«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:
Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր — ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։
Աստված պահապան մեր Հայրենիքին»:
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում որոշեց փոփոխություններ կատարել իր որոշումներից մեկոը, որը պայմանավորված է ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու հետ:
Հարցը ներկայացրեց առողջապհության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով. «Մենք այս տարվ սկզբին արդեն մի անգամ նման բն արել էինք, երբ զինծառայողների եւ փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների մատուցված ծրագրի մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով հրապարակային օֆերտա: Այսինքն բաց պայմանագրեր, երբ որ տարեկան բյուջեները բուժհաստատությունների սահմանափակված չէին: Այս ծրագրում, սակայն բացակայում էր վերականգնողական բուժօգնությունը զինծառայողների մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների արդյունքում: Այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների եւ մրցակցության սահմանափակման հարց չունենանք: Այսինքն ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ, կարողանա դրանք մատուցել; եւ հերթերի, հերթագրման, մերժումների խնդիր չառաջանա»:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: Ընդ որում այդ ծախսերը վերցնում է՝ այդ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն մենք զինծառայողին, որը վերականգնողական բուժման կարիք ունի, ասում ենք՝ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ բուժումը, եւ կառավարությունը կվճարի դրա համար»:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
«Հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի հավաքվել են Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ ` մայրաքաղաքում՝ պահանջելու նախկին խորհրդային երկրի վարչապետի հրաժարականը»,- գրել է Associated Press-ը՝ արձանագրելով, որ ընդդիմախոսները բողոքում են 6 շաբաթ տեւած պատերազմական գործողություններից հետո Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ։ Պարբերականը նշել է, որ այս ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանին են անցել մի շարք տարածքներ, որոնք շուրջ քառորդ դար գտնվել են հայկական զինված ուժերի հսկողության ներքո։
Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարական ներկայացնելու համար Փաշինյանին վերջնաժամկետ էին տվել մինչեւ երեքշաբթի, բայց նա անտեսել է պահանջը, եւ չորեքշաբթի, ինչպես նշում է Associated Press-ը, մոտ 15,000 ցուցարար քայլերթով Երևանի կենտրոնական փողոցներով գնացել է դեպի խորհրդարանի շենք ՝ վանկարկելով «Նիկոլ հեռացիր»:
Հեղինակավոր լրատվամիջոցը նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Երեւանում սկսվել են նոյեմբերի 10-ից հետո, երբ հայտարարվեց Փաշինյանի ստորագրված փաստաթղթի մասին ու ավելացրել, որ նրա հրաժարականը ահանջել են նաեւ Հայ առաքելական եկեղեցին, Հայաստանի նախկին բոլոր երեք նախագահները։
«Չորեքշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանի առջև, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը ղեկավարող Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից ՝ թույլ տալով ընդդիմադիր ուժերին «կարգավորել իրավիճակը երկրում»,- նշել է պարբերականը, ապա, շարունակել մեջբերել Արթուր Վանեցյանի խոսքերը. «Նրա՝ իշխանության մնալու ամեն օրը նոր սպառնալիք է առաջ բերում ազգի համար»։
Associated Press-ը գրում է, որ 44 օր տեւած ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը մտել է Լեռնային Ղարաբաղի տարածք ու ստիպել Հայաստանին ընդունել խաղաղության պայմանագիրը։ «Ադրբեջանցիները դա տոնել են որպես մեծ հաղթանակ, և երկիրը պատրաստվում է հինգշաբթի օրը անցկացնել զորահանդես, որին կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մաշտոցի ոստիկանության բաժնից կապիտան Սերոժ Ղարիբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ զեկուցագիր է ներկայացրել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու մասին, քանի որ չի կարող հակառակվել իր տված սպայական երդմանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իրավապահ համակարգի ծառայակից ընկերնե՛ր, տիկնայք և պարոնայք,
գիտակցելով պահի լրջությունն ու հաշվի առնելով, որ մեր պետությունը լինելիության շեմին է, և այն, որ մենք կոչված ենք սրբորեն ծառայել պետությանը պահպանությունը՝ որոշում եմ կայացրել՝ այլևս չեմ կարող շարունակել ծառայությունս՝ (Զեկուցագիր եմ ներկայացրել ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու մասին) հակառակվելով տվածս սպայական երդմանն ու դեմ գնալով որպես մարդ ֊ մասնագետ սկզբունքներիս։ Կոչ եմ անում յուրաքանչյուրիդ,ով հավատրմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ծառայել բացառապես Օրենքին և Ժողովրդին:
Եղե՛ք զգոն, եղե՛ք ժողովրդի կողքին, եղե՛ք մարդ, եղե՛ք արժանապատիվ քաղաքացի ու պարզապես պրոֆեսիոնալ՝ պաշտպան լինելով միայն մեր ժողովրդի ու պետության շահերին:
Քաջատեղյակ ենք՝ ապօրինի հրամանը կատարման ենթակա չէ՛, առավելևս նման իրավիճակում ոչ մի ապօրինի հրաման չի կարող կատարվել մեր կողմից՝ մեզ հակադրելով մեր իսկ ժողովրդին։ Սա է մեր երդման էությունը, ոգին և բովանդակությունը, որից ամեն շեղում ոչ միայն ապտակ է մեր սպայական արժանապատվությանն, այլև անարգանք է՝ ուղղված մեր մարդկային բարոյականությանը, քամահրանք՝ հանուն ազատության կռվում ընկած մեր բյուրավոր հերոս Տղերքի հիշատակին։
Հորդո՜րս, խնդրա՜նքս, Տղե՜րք, պատվար լինենք անկախությանն, հատկապես այսօր երաշխավորենք մեր երեխաների ապահով ու անվտանգ գալիքը, չզոհենք նրանց ժպիտները՝ հանուն անձնային շահերի ու չկորցնենք մեր երկիրը պատեհապաշտ արկածախնդրությունների պատճառով։
Մեզ հավատու՛մ են մեր քաղաքացիները, մեզ հավատու՛մ է մեր պետությունը. չսասանենք այդ հավատը, չդառնալով ծառա՝ ծառայենք հանունի՜ համար …»։
Ռազմական ծախսերը պետք է ավելացնել պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատելու հաշվին: Փոխարենը, ծախսերի այս հոդվածը գրանցել է 8,8% աննախադեպ աճ, մինչդեռ հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսվում է ավելացնել միայն 1,3%-ով: Սա անհեթեթություն է ու խայտառակություն:
Այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերը կազմում են 16,2%, պետական ապարատի պահպանման ծախսերը` շուրջ 360 մլրդ դրամ (մոտ 20%), ընդ որում՝ պարգեւավճարները նախատեսվում է ավելացնել 18,5 մլրդ դրամով:
«Ակնհայտ է, որ այդ ցուցանիշները պետք է ճշգրտվեն՝ 20%-ը պետք է ուղղվի ռազմական կարիքներին, իսկ ուռճացած պետական ապարատի պահպանման ծախսերը չպետք է ավելանան, այլ ավելի շուտ կրճատվեն 8,8%-ով»,- հավելեց նա: Փորձագետը նշեց, որ, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները Արցախում պատերազմի հետեւանքների լրջությունը, կարծես, չեն գիտակցում: «Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ բյուջեի նախագիծը մշակվել է նույն տրամաբանությամբ, ինչ որ արվել է վերջին տասնամյակների ընթացքում: Չնայած նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացմանը (ավելի քան 400 միլիոն դոլարով), պետք է հասկանալ, որ դա Ադրբեջանի ծախսերի համեմատ շատ քիչ է: Հաշվի առնելով, որ լարվածությունը պահպանվում է, առաջիկա տարիներին ռազմական ծախսերի տրամաբանությունը պետք է բոլորովին այլ լինի»,- եզրափակեց Մարգարյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.