23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօրվա իշխանությունները հողատու, ազգադավ է, Ղարաբաղը հանձնեցին, այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքներն են հանձնում: Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջով ակցիայի շրջանակում Կառավարության շենքը շրջափակելու ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը, ով այսօր է դուրս եկել համակարգից:
«Որպես զինվորական իմ արժանապատվությանը դեմ է ծառայել այս իշխանությունների ենթակայության տակ: Պետք է պայքարենք իշխանափոխություն լինի, նորմալ կառավարություն գա, տեր լինենք մեր հողերին»,-ասաց նա:
Ռազմիկ Գևորգյանը չհամաձայնեց այն պնդումներին, թե բանակը մարտունակ չէ: «Բանակը մարտունակ էր, զինվորներն իրենց խնդիրները լիակատար կատարել են, պարզապես ղեկավարությունն է հողերը տալիս»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
«Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի: Ես պատրաստվեցի, թուղթը մոտս գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարևորը, դրա ժամանակը կգա»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա, ով ավելի լավ ծրագիր կներկայացնի:
«Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում և առաջ գնալը: Մինչև այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության, ինքս ինձ համար: Այս պետության հիմնադիրներից մեկն էի եղել, ես պատասխնատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, խայտառակ մարդու բերեցինք, ու պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս այդ մարդուն:
Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք: Մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք:
Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է:
Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք:
Մի մտածեք, որ որևէ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, այն ժողովուդրը, այստեղ կանգնած է»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նա դիմեց հեռուստացույցների, համակարգիչների ու հեռախոսների առջև նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում, կարևոր չի: Հիմա մեր բոլորի ապագայի հարցն է լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որպեսզի գնան փրկեն Հայաստանը, հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:
Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին:
Ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով:
Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը:
Հայաստանը մենք ենք: Հայաստանը մենք ենք»,-իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պարտությունը մեր ժողովրդի համար ընդունելի չէ և ստորացուցիչ պայմանները հայ ժողովուրդը չի ընդունելու:
«Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակ օրեցօր կորցնում է իր իշխանությունը, ինքն այլևս չունի իշխանություն: Մեր բոլորի պայքարի արդյունքում այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել, ինչը երբեք թույլ չեն տալու:
«Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետևողական, աննկուն պայքար մինչև վերջ: Եկեք բոլորս իրար խոստանանք և պայմանավորվենք երկու կարևոր բան․ առաջինը՝ երբեք սադրանքների և պրովոկացիաների չենք տրվում և երկրորդ` մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»,-ասաց նա։
Սյունեցիներին մարզպետը կոչ է արել մարզի տարածքից դուրս չգալ`փայտ կտրելու, անասուններ արածեցնելու կամ որեւէ այլ նպատակով:
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․
խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։
Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»։
«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ
«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ։
Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է։
Մեր կողմից ներկայացված պահանջները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, ինչում համոզվել եմ անձամբ՝ մասնակցելով այս գործին որպես վկա։
Ընթացող գործընթացի ինտենսիվությանը չվնասելու,, ինչպես նաև դատախազության այս գործով հսկողական գործառույթի ամբողջական իրականացմանը չխոչընդոտելու նպատակով վաղը ժամը 14.00 նշանակված անժամկետ նստացույցը տեղափոխվում է դեկտեմբերի 22-ին, երեքշաբթի ժամը 12.00։
Փոխարենը, այսօր ժամը 14.00 տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» ընդլայնված կազմով արտակարգ նիստ, որի ընթացքում կներկայացվեն պետական դավաճանության առկա բոլոր հանգամանքները։
Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են Հանձնախմբի նիստի աշխատանքները լուսաբանելու համար»։
Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբից Մարինե Սուքիասյանը:
Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Ամենայն հավանականությամբ՝ մենք առաջիկայում դրանց կատարման ականատեսն ենք լինելու։
Այդ հայտարարությունից ծագում են շատ ցավոտ հարցեր.
ա/ Ի՞նչ պարտավորության և ի՞նչ պայմանավորվածության արդյունքում հայկական զինված ուժերը, ունենալով բոլոր հնարավորությունները, այդպես էլ ոչ մի նշանակալից հարված չհասցրեցին Ադրբեջանի ռազմական, տնտեսական, լոգիստիկ համակարգերին։ Անհավանական է, բայց փաստ է։ 44 օր Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի քաղաքներն ու գյուղերը, հայկական կողմը ինքնապաշտպանության իրավունքով կարող էր ծանր հարվածներ հասցնել Ադրբեջանին, բայց չի արել։ Ինչու՞…
բ/ Արդյո՞ք Փաշինյանի և Ալիևի միջև եղել է հրեշավոր պայմանավորվածություն, որպեսզի պատերազմը շուտ դադարեցնելու՝ ՌԴ նախագահի առաջարկները մերժի Փաշինյանը։ Դա թույլ էր տալիս Ալիևին՝ մի կողմից հանդես գալ կոնստրուկտիվ դիրքերից, մյուս կողմից՝ հասնել նախապես ծրագրած նպատակներին։
Եթե ընտանեկան պատճառներով Փաշինյանը չէր կարողանում մասնակցել ԱՊՀ ղեկավարների նիստին, ապա ո՞վ էր թույլ տվել նրան՝ Հայաստանին թողնել առանց ձայնի իրավունքի։ Ինչո՞ւ որևէ մեկին չէր տրվել լիազորություն՝ մասնակցելու։ Դա ընդունված պրակտիկա է։ Թե՞ Ալիևի հետ դարձյալ եղել է ստվերային պայմանավորվածություն, որպեսզի վերջինս առանց որևէ առարկության իր խոսքը հնչեցնի այդ կարևոր լսարանի առաջ։
Փաշինյանի հաջորդ օրվա ուղերձում կարմիր գծով անցնում էր «կառուցենք նորովի» թեզը։ Ի՞նչը կառուցենք նորովի.
ա/ Պետության անվտանգային համակա՞րգը
բ/ Շուշի՞ն
գ/ Հադրու՞թը
դ/ Ադրբեջանին հանձնվող մեր գյուղերը
ե/ Ազգային ոտնահարված արժանապատվությու՞նը
զ/ Թե՞ խոսքն ավելի առարկայական կառույցների մասին է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող նոր ճանապարհների՝ Մեղրիով, Ջերմուկով։
Փաշինյանը նոր բաժանում է դնում՝ ժողովուրդ և Էլիտա։ Նա մեզ առաջարկում է ընտրություն՝ լինել Վահագն Հովակիմյա՞ն, թե՞ հազարավոր այն բժիշկներից, ակադեմիկոսներից, դասախոսներից, ուսուցիչներից, հոգևորականներից, խոշոր գործարարներից, սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներից, սպաներից, երաժիշտներից մեկը։ Նա իր ընտրությունն անձամբ արել է, հերթը մերն է։
Երեկվա «Եռաբլուրի գրավումից» հետո երկրում իրավիճակը նոր փուլ է մտել. դա մեր կամքից անկախ է, դա մեզ պարտադրվեց։ Նա մեզ պարտադրեց խաղի նոր կանոններ։ Մենք չենք կարող այս փաստը չընդունել և չանել հետևություններ։ Պետք է արվեն համարժեք քայլեր.
ա/ Փաշինյանի առաջ պետք է փակվեն Հայ առաքելական եկեղեցու դռները. ոչ մի արարողություն նրա մասնակցությամբ։
բ/ Փաշինյանի առաջ պետք է փակվեն մեր երկրի մշակութային օջախները, համերգասրահները, բուհերը, ակադեմիան. նրա ներկայությամբ՝ ոչ մի միջոցառում։
գ/ Դեկտեմբերի 31-ին նա ուղերձի իրավունք չունի. Նոր տարին դիմավորում ենք փողոցում՝ նրա հրաժարականի պահանջով և դրան հասնելու պատրաստակամությամբ։
Սա ամենևին լավ խաղի կանոն չէ, և չարժե, որ այն դառնա ավանդույթ։ Բոլորիս համար, սակայն, պարզ է, որ ինքը՝ Փաշինյանը, երեկվա իր «սգո դեմարշով» վերջնականապես դրեց այս ամենի հիմքերը»։
Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։ Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Նիկո՛լ ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։ Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասու՞մ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։ Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։ Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանակարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ոչ ներքին դավաճանին, ոչ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը»։
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ Սյունիքի բնակիչների միջեւ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան, փորձում էին հասնել Սյունիքի դարպաս, որպեսզի արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։
Ոստիկանությունն ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել՝ թույլ չտալով, որ քաղաքացիները հասնեն Զանգերի մոտ։
Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարում են, մինչդեռ իրենք որեւէ ապօրինություն չեն անում. «Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու»,- ասաց գորիսեցիներից մեկը:
Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների բախում տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչը վերաճեց քաշքշուկի։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ ԱԳռուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալել են։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ «5 միլիարդի տրամաբանական շարունակությունը» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում վերլուծաբանը նշել է՝ եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Հոդվածը՝ ստորև.
Երկուսուկես տարի շարունակ Փաշինյանի քաղաքականության առանցքը եղել է ապօրինի գույքի բռնագանձման գաղափարը։ Երկու տարի ողջ իրավական համակարգը հարմարեցվեց այս գաղափարին։ Ընդունվեցին օրենքներ, ստեղծվեցին հատուկ մարմիններ։ Ժողովրդին ներշնչեցին, թե ձեր բոլոր խնդիրների լուծումը գույքի բռնագանձումն է։ Անտեսվեցին բոլոր հակափաստարկները, և Փաշինյանն ու իր նեղ թիմը մոլագարի համառությամբ առաջ էին տանում այդ գիծը։ Որևէ հակափաստարկ չէր լսվում՝ սեփականության իրավունքը ռիսկերի ենթարկելու, ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության, հասարակության մեջ չհիմնավորված սպասումների ձևավորման, ուրիշներից խլած գույքը ձեռք բերելու համար երկրում ֆինանսական միջոցների բացակայության վերաբերյալ։ Երկուսուկես տարի շատերն այս ամենը դիտարկում էին որպես պոպուլիստական քայլ է՝ ուղղված հասարակության առանձին շերտերի մոտ սին սպասումներ ձևավորելուն՝ մյուսներից խլելու են, հանձնեն իրենց։
Բայց երբ նոյեմբերի 10-ին, կապիտույլացիայի խայտառակ համաձայնությունից անմիջապես հետո, երբ վարչապետի միակ քայլը պետք է լիներ հրաժարականը, Փաշինյանը անսպասելիորեն հայտարարեց «ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնելու» մասին, այնուհետև նոյեմբերի 14-ին՝ դեռևս բունկերային իրավիճակներում, անցկացրեց խորհրդակցություն այդ թեմայով, իսկ նոյեմբերի 18-ին ներկայացրած ճանապարհային քարտեզում կրկին անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկի մասին, պոպուլիզմի մասին կասկածները իրենց տեղը զիջեցին խորը մտահոգության:
Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք այդ հայտարարություններին, որքան էլ դրանք այդ պահին մեզ համար տարօրինակ էին, այսօր խճանկարի բոլոր պակաս կտորները լրացվում են։
Հայաստանում չկա այնքան ֆինանսական կապիտալ, որպեսզի ձեռք բերեն բռնգանձված գույքը։ Գոլդեն Փելեսը դրա վառ օրինակն է։ Եվ չկա մթնոլորտ, որ ձեռք բերվի հարևանի խլված գույքը։ Համաձայն ՀՀ Գլխավոր Դատախազության դեկտեմբերի 2-ի հայտարարության հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ։ Բայց սա հասկանալի է միայն սկզիբն է և ըստ իրենց պլանների, խոսքը գնալու է հազարավոր գույքի մասին։ Կարծում եք Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր կկարողանան ձեռք բերել կամ ձեռք կբերեն այդ թանկարժեք գույքը։ Մոռացեք նաև սփյուռքի մասին։ Այս պայմաններում սփյուռքը ևս պոտենցիալ գնորդ չէ։
Եվ այստեղ վերջին օրերին զարգանում է 5 միլիարդի թեման։ Միամտություն է կարծել, թե տեխնիկայի ու ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։ Իսկ ի՞նչ. պատասխանը պարզ է՝ բռնագանձված գույք։
Այստեղ էլ հատվում է կապը ապօրինի գույքի բռնագանձման հարցում էնտուզիազմի և/կամ թուրքական կապիտալի միջև. Հայաստանում անհրաժեշտ է լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարի հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլինի սեփականության վերաբաշխում, կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով, բայց այս ամենի հիմքում կլինի թուրքական կապիտալը։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի այն ամենը, ինչ կբռնագանձվի ապօրինի ձեռք բերված գույքի անվան տակ։
Նույնկերպ սահուն է եղել թուրքական կապիտալի մուտքը Վրաստան՝ Աջարիա։ Ապօրինի գույքի բռնագանձման հետևանքով շատ կարճ ժամանակ անց այնտեղ իշխողն արդեն թուրք սեփականատերերն էին։ Դժվար է այսօր Բաթումին և Աջարիան համարել վրացական։
Սա է մեր վարկածը, սա փորձ է գտնելու կապերը, իսկ մնացածը հետագա մասնագիտական քննության խնդիր է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ռուսական Свободная Пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան: Գլխավորն այն է, որ ընդունելով իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության համար, նա հրաժարվում է պաշտոնաթող լինել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի այն պնդումը, թե ադրբեջանական զինուժը շրջապատել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում: Մոսկվան նշել է, որ ռուս խաղաղապահների բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով և անընդհատ շփվում են Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ:
«Այս պարագայում պետք է վստահել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, և ոչ թե Փաշինյանի խոսքերին, որը, ըստ երևույթին, շուտով չի լինի (իշխանության)», -մեկնաբանել է հրատարակության ռազմական թղթակից Դմիտրի Իվանովը, որը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից և Երևանից:
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանին (ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից) Փաշինյանի հարցազրույցից ընդամենը մի քանի ժամ անց ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի մեղքով «ապակայունացման ռիսկի» մասին: Նրանք Ռուսաստանի ներկայությունը մարտահրավեր են համարել բոլոր պետություններին և կողմերին, որոնք մասնակցում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ռուսական կողմից պատասխանը եղել է դիվանագիտական:
«Ռուսաստանի միջամտության շնորհիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է: Իսկ Նահանգներին խաղաղություն պետք չէ այս տարածաշրջանում: Նրանց պետք է թեժ կետ: Նրանք ԽՍՀՄ-ը չեն քանդել, որպեսզի հետխորհրդային տարածքում հանգիստ լինի», -ասել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:
Բայց Հայաստանում այս ամբողջ քաղաքական «խառնաշփոթի» մեղավոր Փաշինյանին արդեն մի կերպ են հանդուրժում: Դեկտեմբերի 16-ին այնտեղ տեղի է ունեցել ընդդիմության հզոր երթ:
«Երեքշաբթի օրը (դեկտեմբերի 22-ին) մենք սկսում ենք համընդհանուր գործադուլ և զանգվածային բողոքի ցույցեր ամբողջ երկրում, ժամը 12:00-ին շրջապատում ենք կառավարության շենքը»,-ասել է Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀ երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին եռօրյա մասնավոր այց է կատարել Մոսկվա: Քաղաքական այս ծանրակշիռ անձի Ռուսաստան այցը, որից այս պահին մեծապես կախված է Հայաստանի ճակատագիրը, չի կարող պատահական լինել: Բացի այդ, Քոչարյանը Փաշինյանի քաղաքական հակառակորդն է:
«Փաշինյանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները շրջապատված են, սադրիչ է»,- նշել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը: -Սա փորձ է արհամարհել մեր խաղաղապահների հեղինակությունը: Պետք է հասկանալ, որ խաղաղապահ գործողությունները երկու տեսակի են լինում. Առաջինը խաղաղության պարտադրումն է, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Հարավսլավիան, որպեսզի Սերբիային ստիպի համաձայնվել Կոսովոյում արևմտյան ուժերի ներդրմանը: Բացի դրանից կան խաղաղության պահպանման գործողություններ: Դրանք են Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան և այժմ արդեն Լեռնային Ղարաբաղը»:
Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները շատ են ցանկանում, որ ռուս խաղաղապահները իրենց փոխարեն կռվեն ադրբեջանցիների հետ: Բայց կան միջազգային կանոններ այն մասին, թե ինչ պետք է անեն և ինչ չպետք է անեն խաղաղապահները: Նրանք չպետք է զենք օգտագործեն հօգուտ կողմերից որևէ մեկի: Խաղաղապահները զենք կարող են օգտագործել միայն իրենց վրա հարձակման դեպքում: Նրանք կարող են հակահարված տալ: Իսկ հակամարտության պայմաններում նրանք պետք է երկու կողմերին առողջ տրամաբանության բերեն իրենց ներկայության բուն փաստով, տեղեկացնեն ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին:
Հետևաբար, երբ Փաշինյանը պնդում է, որ ռուս խաղաղապահները շրջապատված են … ո՞վ կարող է նրանց շրջապատել: Ոչ ոք նրանց հետ չի պատերազմում: Իզուր չէ, որ զորամիավորումը ներկա է միայն պատերազմող կողմերի փոխադարձ համաձայնությամբ (Մոսկվան է պնդել դա): Երբ այդպիսի հայտարարություններ են արվում, դա մի կողմից՝ խաղաղապահության էությունը չհասկանալու փաստ է, իսկ մյուս կողմից՝ ինչ-որ սադրանքի մեջ ներքաշելու փորձ` կամ առանց հասկանալու, կամ չարամտորեն»:
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գևորգ Միրզայանի խոսքերով՝ Փաշինյանը մեծապես վարկաբեկել է իրեն Ռուսաստանի հետ հարաբերություններում:
«Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն այլևս չկա: Նա հանձնել է այն ամենը, ինչ հնարավոր էր, և անձնական պատասխանատվություն է կրում հազարավոր զոհերի, հսկայական տարածքների կորստի համար: Եթե նա ժողովրդավար քաղաքական գործիչ լիներ, ապա պետք է հայտարարի արտահերթ ընտրություններ՝ ժողովրդի վստահությունը հաստատելու կամ հերքելու համար»,-նշել է Միրզայանը:
«Փոխարենը՝ Փաշինյանը սկսում է կառչել իշխանությունից: Նա չի պատասխանում ոչ մի հարցի, որը քաղաքացիական հասարակությունն իրեն տալիս է Ղարաբաղի մասին: Փոխարենը նա սկսում է աշխատել հասարակությունը պառակտելու ուղղությամբ՝ փորձելով իր մեղքը բարդել ուրիշի՝ ՀՀ նախկին իշխանությունների վրա: Միայն թե նախորդ իշխանության օրոք այսպես չէր, և 2016-ին ռազմական գործողությունները պարտության չհանգեցրին:
Փաշինյանը հույս ունի, որ այս կերպ կկարողանա պաշտոնավարել: Բայց այս փաստարկը երկար չի գործի: Նա ստիպված կլինի այլ մեղավորներ փնտրել: Եվ միանգամայն հնարավոր է, որ նրա արևմտյան ընկերները նրան ասեն, որ Ռուսաստանին պետք է մեղադրել չօգնելու և, ընդհանուր առմամբ, թուրքերի հետ Լեռնային Ղարաբաղը խլելու համար: Բայց Փաշինյանն առայժմ չի կարող նման բան ասել՝ հույսը դնելով Պուտինի վրա»,-ասել է Միրզայանը:
Հարցին այն մասին, թե հնարավոր է արդյոք, որ Մոսկվան ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Քոչարյանին, Միրզայանը նշել է.«Քոչարյանը մեծ հարգանք է վայելում Հայաստանում և Ղարաբաղում: Բայց նա ունի նաև շատ հակառակորդներ: Եթե հիմա ինչ-որ մեկին Հայաստանի ղեկավար նշանակեն, նա կլինի առանց այդպիսի քաղաքական անցյալի մարդ, ոչ հներից: Այդպիսի մարդիկ կան: Ըստ ամենայնի, Քոչարյանի խնդիրն է նրանց անունից խոսել Պուտինի հետ: Նա, Բեռլուսկոնիի և Շրյոդերի հետ միասին, Ռուսաստանի նախագահի երեք անձնական ընկերներից մեկն է, որի հետ նա դեռ շփվում է: Եթե Պուտինը ինչ-որ մեկին վստահում է, դա Քոչարյանն է»-ասել է Միրզայանը:
Հայկական «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը կարծում է, որ Փաշինյանը կփորձի պահել իշխանությունն ԱՄՆ-ի աջակցությամբ:
«Փաշինյանը միանշանակ քաղաքական դիակ է: Նա հեռանկար չունի: Բայց դա չի նշանակում, որ նրա քաղաքական մահը իրավաբանորեն կարձանագրվի: Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել նրա հրաժարականը: Աշխարհաքաղաքական առումով նրա հրաժարականի հարցը ներհայկական չէ:
Ամերիկացիներ կան, որոնք այժմ կմեծացնեն իրենց ներկայությունը, չնայած նրանք երբեք ամբողջությամբ դուրս չեն եկել խաղից: Սա Ջո Բայդենի` նախագահի պաշտոնում ընտրության արդյունքն է: Դեմոկրատական վարչակազմը կմեծացնի իր գործունեությունը Հայաստանում և ընդհանրապես Կովկասում: «Ազատություն» ռադիոյին Փաշինյանի հարցազրույցից անմիջապես հետո Պետդեպարտամենտի «հարվածը» առաջին ահազանգերից մեկն է:
Ի դեպ, մինչ այդ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: Այս հանդիպումից հետո, մեր տեղեկություններով, խախտվել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք նա ավելի վաղ ձեռք էր բերել ռուսական կողմի հետ: Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռելով Մոսկվայի և Վաշինգտոնի հակասությունների վրա՝ մնալ իշխանության: Այս դեպքում նա պատրաստ կլինի ամեն ինչի:
Ուստի չեմ կարծում, որ դեկտեմբերի 31-ին նա ինքնակամ հրաժարական կտա: Թեկուզ միայն այն պատճառով, որ դա նրան կսպառնա ֆիզիկական մահվամբ: Ես չեմ զարմանա, որ նա պատրաստ լինի գնալ նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահրելու: Այս հարցում նա հույս է դնում Վաշինգտոնի օգնության վրա: Ավելի ու ավելի շատ ազդակներ կան, որ Միացյալ Նահանգները կարող են օգնել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը մնում է սուր և անկանխատեսելի»,-նշել է Դանիելյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.