23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թեհրանը եւ Բաքուն պայմանավորվել են հիդրոէլեկտրակայան կառուցել Խոդաֆարինի ամբարտակում: Այս մասին հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (Reza Ardakanian), հաղորդում է Mehr-ը:
«20 տարի առաջ մեր սկսած նախագծերից մեկն է Խոդաֆարինի ամբարտակը Արաքս գետի սահմանին: Այդ ամբարտակը կարեւոր է: Բացի գյուղատնտեսական հողերի ոռոգումից, 280 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու հիդրոէլեկտրակայանները կարող են էլեկտրաէներգիա արտադրել»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ 4 տարի առաջ Իրանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ ամբարտակի կառուցման ավարտի մասին համաձայնագիր է կնքվել, որին հավանություն է տվել նաեւ Իրանի խորհրդարանը:
Նշելով, որ Թեհրանի եւ Բաքվի միջեւ որոշ տարաձայնություններ կան Խոդաֆարինի ամբարտակում ՀԷԿ ֆինանսական հաշվարկների առնչությամբ, նախարարն ասել է. «Երեկ մենք այդ հարցով պայմանավորվել ենք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաեւի հետ, եւ մենք անհապաղ կսկսենք Խոդաֆարինի ամբարտակում հիդրոէլեկտրակայանի կառուցումը»:
Սյունիքի անվտանգության համար պայքարող համայնքապետերի դեմ հետապնդումները վերապահվել են քննչական կոմիտեին, ինչը բողոքի ալիք է բարձրացրել հենց Քննչական կոմիտեի ծառայողների շրջանում։
Հետպատերազմյան Հայաստանում ՔԿ-ն ակտիվ ներգրավվել էր Նիկոլ Փաշինյանի դավաճանության դեմ բողոքի ակցիաները զսպելու ու ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ հարուցելու գործում, թեեւ նույն կոմիտեում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք մշտապես պատրաստ են եղել զենքը վերցնել ու որպես շարքային զինվորական կռվել թշնամու դեմ՝ հայրենի սահմանների պաշտպանության համար։
Ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով հետապնդումները հիմնականում իրականացվում էր Երեւանի քննչական վարչության միջոցով, որի ղեկավարը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է։ Իսկ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արդեն ստանձնել է ՔԿ կենտրոնական մարմինը, որը կոչված է քննելու ծանր ու իրենից բարդություն ներկայացնող գործերը։ Սա վկայում է ազատամարտիկ-համայնքապետերին լռեցնելու գործի կարեւորության մասին։ Ու խնդիրը ամենեւին էլ նրանց առաջադրված մեղադրանքի մեջ չէ։
Ակներեւ է, որ որեւէ դատարան չէր դակելու հավաքներ կազմակերպելու փորձի մեջ կասկածվողին ձերբակալելու որոշումը, երբ այս հոդվածով նախկինում որեւէ մեկը Հայաստանում ազատազրկման չի դատապարտվել։ Խնդիրը՝ իրավական հիմնավորմամբ Սյունիքը «գլխատելն է», այն է՝ համայնքապետերին Երեւանում պահելը, որ չկարողանան Սյունիքում ընդվզել հողերը հանձնելու Փաշինյանի որոշման դեմ։ Եթե քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում, հետեւապես նրանց մասնակցությամբ քննչական գործողությունները պետք է կատարվեն Երեւանում, իսկ եղանակային այս պայմանների պատճառով ամեն օր Սյունիք գնալ-գալ չեն կարող։
Այլ խոսքով՝ քննչական կոմիտեն դարձել է գործիք՝ Փաշինյանի ձեռքին՝ իր մտադրությունները կյանքի կոչելու հարցում, ինչը շատ լավ գիտակցում են ՔԿ ծառայողները ու շատերն արդեն մտադիր են հետեւել ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանի օրինակին ու ներկայացնել՝ աշխատանքից ազատման դիմումներ, քանի որ չեն ցանկանում մասնակից լինել հայրենիքը Ադրբեջանին հանձնելու ծրագրին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2020թ. դեկտեմբերի 23-ին վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով, հայկական կողմն ունի երեք տիպի գերիներ. գերիներ, որոնք Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատվել են, գերիներ, որոնք, միանշանակորեն, ադրբեջանական բանտերում են գտնվում, կան ապացույցներ, բայց Ադրբեջանը չի հաստատել։ Եվ գերիներ, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են գտնվում և հայկական կողմը որոշակի տեղեկություններ չունի, թե կոնկրետ որտեղ են նրանք, բայց հստակ է՝ այդ մարդիկ կա՛մ գտնվում են ադրբեջանական ՊՆ-ի վերահսկողության տակ, կա՛մ՝ ադրբեջանական բանտում։
«Առաջին տեսակի գերիների հիմնական մասը վերադարձվել է, քաղաքացիական անձինք բոլորն են վերադարձվել, կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնապես հաստատված ցանկում են եղել, բայց դեռևս չեն վերադարձվել։ Թիվը չեմ ուզում նշել, բայց մի քանիսն են այդ մարդիկ։ Երկրորդ տեսակի գերիների մասով առկա են տարբեր տեսանյութեր, ապացույցներ և վկայություններ վերադարձած գերիների կողմից։ Մենք տեսանյութեր ենք ներկայացրել թե՛ ԿԽՄԿ-ին, թե՛ ռուսական կողմին։ Բայց ադրբեջանական կողմը համառորեն չի ընդունում այդ մարդկանց գերության փաստը»,- այսօրվա ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են։
Ըստ Արտակ Բեգլարյանի, հայկական կողմը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական ԶՈւ տարբեր օղակներում՝ ընդհուպ մինչև ամենաներքին օղակում առկա են ռազմագերիներ. «Եթե նրանց հետ ինչ-որ բան կատարվի, պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական պետությունը։ Մենք, ցավոք, ունենք տեղեկություններ, որ գերության մեջ գտնվողներ, այդ թվում և քաղաքացիական անձինք են սպանվել։ Մենք արձանագրել ենք, թե ինչպես են քաղաքացիական անձանց գլխատում»։
Ինչ վերաբերում է գերության մեջ հայտնված կանանց, ապա Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ։
«Բայց չորս չի այդ թիվը, ավելի մեծ է։ Կարծեմ չորսից ավելի կանայք արդեն իսկ վերադարձել են գերությունից։ Բայց ավելի շատ կանայք կային գերության մեջ՝ մի մասը տեսանյութերով ու վկայություններով հաստատած, մյուս մասն էլ՝ մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ այդ կանայք անհետ կորած են»,- տեղեկացրեց նա։
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է վերադառնան Հայաստան, եթե հաշվի առնվի Խծաբերդից տարված 62 ռազմագերիների հարցը։
«Դրանից բացի տեսանյութերով ապացուցված տասնյակ գերիներ կան՝ թե՛ ռազմագերիներ, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ այդ մարդիկ պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի»,- նկատեց նա։
Չնայած Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Հայաստանում նույնիսկ կան շրջանակներ, որոնք պնդում են, թե պետք է վերականգնել երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հասնել խաղաղ համակեցության, տարածաշրջանային կայունության, Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, Հայաստանի հետ խոսելով ուժի դիրքերից։
Ադրբեջանի նախագահի վերջին գրեթե բոլոր հայտարարությունները թույլ են տալիս պնդել, որ Ադրբեջանը տրամադրված չէ երկխոսության, տրամադրված չէ կարգավիճակի հարցի քննարկման, ավելին, Ադրբեջանի նախագահը մահմեդական բոլոր պետություններին փորձում է տրամադրել Հայաստանի դեմ։
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, օրերս Բաքվում, ընդունելով Աֆղանստանի նոր դեսպանի հավատարմագրերը, Իլհամ Ալիևը կոչ է արել մահմեդական բոլոր երկրներին խուսափել ցանկացած շփումից Հայաստանի հետ, որն իսլամաֆոբիայի քաղաքականություն է վարում։ Նա նշել է, որ իբրև թե իրենց բոլոր քաղաքներն ու գյուղերը քանդված են, մշակութային հուշարձանները, մզկիթները՝ ոչնչացված, ինչը վիրավորում է ոչ միայն ադրբեջանցիների, այլև ամբողջ աշխարհի մահմեդականների զգացմունքները։
Ըստ Ալիևի՝ ողջ աշխարհի մահմեդականները պետք է միավորվեն և ագրեսոր կողմին ուժեղ ազդանշան հաղորդեն, որ այդ քայլերն անընդունելի են և չեն մոռացվելու։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այլ հարթակներում Իլհամ Ալիևը նույն օրերին նշում է, որ Ղարաբաղյան հակամարտության մասին արդեն կարելի է խոսել բացառապես անցյալ ժամանակով։ Տարօրինակ է, որ Իլհամ Ալիևը փակել է Արցախյան հակամարտության էջը, սակայն շարունակում է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ավելին, Երևանը, Սևանը և Զանգեզուրը որակում է ադրբեջանական հողեր։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե ակնհայտ է, որ երկխոսություն տարածաշրջանում, համագործակցություն այս պահին հնարավոր չէ։
Ըստ նրա, ժամանակ է հարկավոր հետպատերազմյա տրամադրությունները հակամարտող երկրներում հաղթահարելու՝ էյֆորիայի ու պարտության զգացումները բթացնելու համար, որոնք խանգարում են պետություններին կառուցողական երկխոսություն ծավալել, արժանապատիվ համագործակցել։
«Պատմությունը ցույց է տվել, որ նման էջերը շուտ չեն հաղթահարվում մարդկանց ուղեղներում, հատկապես, երբ հակամարտությունն ընդհանուր առմամբ կարգավորված չէ, և բազմաթիվ հարցեր կան քննարկելու, ու էլի կողմերից մեկը կարծում է, թե պետք է քննարկել, մյուսը կարծում է՝ ոչ։ Մեկը խոսում է ուժի դիրքերից, մյուսը՝ այլ բան է խոսում։ Մեկը կարծում է՝ կա Մինսկի խումբ, մյուսը՝ ոչ։ Սահմանները փոխվել են, բայց գործընթացի բովանդակությունն ու ոգին մնացել է անփոփոխ։ Քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, կարծում եմ՝ չի լինի հարևանություն, համերաշխություն տարածաշրջանում։ Ուստի խոսակցությունները, թե կարող է լինել քառակողմ կամ վեցակողմ համագործակցություն, այս պահին իրատեսական չեմ համարում»,- վստահեցնում է վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է մահմեդական աշխարհին ուղղված Ալիևի ուղերձներին, ապա Մալաշենկոն դրանք համարում է հետպատերազմյան էյֆորիկ տրամադրությունների արտահայտության ևս մեկ ձև, որոնցից որոշների նոյեմբերից հետո ականատես ենք եղել, ինչպես նաև դրանից շատ ավելի վաղ։
«Իներցիոն նման հայտարարություններ հնչում են, որոնք միտված են Ադրբեջանի շուրջ պետությունների կոնսոլիդացիային, գործընկերների աճին, որը միտված է քաղաքական ճնշումը պահպանել Հայաստանի նկատմամբ, հեղինակազրկել և այլն։ Ադրբեջանի լավագույն լսարանն այդ առումով մահմեդական լսարանն է, որի համար վերոնշյալ զգացմունքները բարձր են դասվում, կրոնամշակութային արժեքները բարձր են դասվում, և այդտեղ կարող են դիվիդենտներ լինել։ Իսկ ԱՊՀ հարթակներում այլ հայտարարություններ են հնչում, քանի որ դրանց մասնակցում է ՌԴ-ն, դրանց լսարանն այլ է, ՌԴ-ն միջնորդ է, իր ջանքերում ամրագրել է տարածաշրջանում խաղաղության հասնելը, որը բավականին հեռու հեռանկար է թվում այս բարդ տարածաշրջանում, հատկապես, երբ պատերազմն ավարտված չէ»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, հատկապես պատերազմից հետո ՀՀ դիվանագիտությունը խոշոր խնդիրներ ունի լուծելու։ «Բացի նման իրավիճակների համար ավանդական գործունեությունը պետք է դիմագրավել նաև դիվանագիտական հարվածներին, սեփական քաղաքականությունը վարելով շատ երկրների հետ։ Ընդհանուր առմամբ, ճկունություն և բարձր որակներ են հարկավոր այս իրավիճակն արժանապատվորեն հաղթահարելու և սեփական շահն աշխարհում, տարբեր երկրներում լսելի ու ընդունելի դարձնելու համար։ Իսկ դրա համար հարկավոր է լուրջ վերլուծական աշխատանք, որը կպատրաստի միջազգային հարթակներում աշխատանքի բազան։ Իմ կարծիքով՝ դա ժամանակին ու շուտ չի լինի, քանի որ ՀՀ ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլում են։ Սովորաբար նման ժամանակաշրջաններում ոչ մի խնդիր արդյունավետորեն չի լուծվում»,- ասաց Մալաշենկոն։
Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:
«Հայ ժողովուրդը, իր իշխանությունների կողմից դավաճանված ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ, արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքն՝ անհույս փորձով կանխել անխուսափելին»,-նշել է Զատուլինը:
Վերջինս համոզմունք է հայտնել առ այն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ:
«Ես չգիտեմ, թե դա որքան կտևի: Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային միության և ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը:
Հայրենիք է պաշտպանել, դրա համար հիմա դատում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու Քննչական կոմիտեի որոշմանը։
«Խոսքս ուղղում եմ վարույթն իրականացնող մարմնին՝ ի՞նչ խնդիր եք լուծում դուք՝ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելով դատարան, որն է ձեր նպատակը, որ հիմա Գորիսը պաշտպանող զինվորը վերջնականապես հիասթափվի, ուզում եք մարդկանց հունից հանե՞ք։ Ինչպե՞ս կարելի է Առուշանյանի նման հրամանատարին հիմա, այս պահին, երբ ձևում են Հայաստանի սահմանները՝ կալանավորել։ Ներողություն, բայց, եթե անգամ առանձնապես ծանր հանցանք կատարած լիներ Առուշանյանը, այս պահին չէր կարելի ընդհանրապես կալանքին անդրադառնալ։ Ինչ խնդիր եք լուծում և ում ջրաղացին եք ջուր լցնում։ Սա եմ ուզում հասկանալ»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ յոթ ամիս առաջ Առուշանյանի հետ մասնակցել են վերջին քննչական գործողությանը՝ վկայի կարգավիճակով և յոթ ամիս Առուշանյանին կալանավորելու անհրաժեշտություն չկար, հիմա հանկարծ եղավ այդ անհրաժեշտությունը։
«Ամոթ է, չէ՞։ Ինչ խնդիր եք լուծում։ Վաղը, որ գնալու եք, ձեր երեխաների, ծնողների աչքերին ոնց եք նայելու՞։ Ասելու եք՝ լավ արեցինք, մի հայրենասերի էլ պատժեցինք, որ այս տեսակն ընդհանրապես վերանա»,- նշեց փաստաբանը՝ պատմելով, որ երեկ կեսգիշերին, երբ շուրջ 2 ժամից ավել տեսակցել է Առուշանյանին, որևէ անձնական թեմայով հարց չի հնչել, բոլոր հարցերն ուղղված են եղել Գորիսի պաշտպանությանը, զինվորների խնդրին։
«Ինչ եք ուզում, Առուշանյանին կալանավորելով ի՞նչի եք ուզում հասնել։ Առուշանյանին կալանավորելով՝ իրեն օգուտ եք տալիս, երեք ամիս է ոչ տուն գիտի, ոչ տեղ գիտի, ոչ էլ հանգիստ»,- նշեց փաստաբանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Արցախի Հանրապետության կառավարության աղբյուրները Sputnik Արմենիային հայտնեցին, որ Հակոբջանյանը կտեղափոխվի նախագահի աշխատակազմ և կդառնա Հարությունյանի խորհրդականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես հրաժարվել է պաշտոնից։ Մեզ հաջողվել էր պարզել, որ նա նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար։
Հիշեցնենք` և՛ Հակոբջանյանը, և՛ Աղաջանյանը նշանակվել էին այս տարվա մայիսին`նախագահական ընտրություններից հետո։
Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ Ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ:
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները շրջափակեցին կառավարության շենքը։
Մինչ այդ Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա քայլերը։
«Մենք ունենք չորս իրավական սահմանդրական ճանապարհո, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը»,-հայտարարեց նա, ապա թվարկեց՝
- Փաշինյանը հայտնի հրաժարական
- ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցւ
- Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, նրան ձերբակալի
- Կառավարության անդմաների 2/3-ի պահանջով գումարվի նիստ ու դրավի ՆԻկոլ Փաշինյանի հեռացման հարցը։
Նա նշեց, որ այս չորս ուղղություններով հետևողականորեն շարունակելու են ճնշումները, կոչ արեց սադրանքների չտրվել։
«Այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չի։ Այս կառավարության որոշումները հակապետական են, ապօրինի են, ապազգային են ու չեն բխում մեր ժողովրդի շահերից»,-ասաց նա։
Սաղաթելյանն առաջարկեց՝ ժողովրդի մի մասը մնում է տեղում, մյուս մասը շրջափակում է կառավարության ու դատախազության շենքերը, կրկնեց, որ կառավարության գործունեությունը հակապետականն է ու մեզ պետք չէ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.