23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում է, որ հայ պաշտոնյաների Լեռնային Ղարաբաղ այցերը խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին գրում է Tass-ը։
«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։ Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է ավարտվեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի», — ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը կողմերին առաջարկեց իր միջնորդական հնարավորությունները: Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերին պետք է վերջ տրվի», — ասել է Ալիևը:
Ըստ նրա՝ ոչ մի օտարերկրյա քաղաքացի, միջազգային որևէ կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի թույլտվության:
Նախիջևանով Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի հաստատման մասին խոսելը, ըստ ամենայնի վկայում է այն մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լավ չի պատկերացնում աշխարհագրությունը, առավել ևս՝ տրանսպորտային լոգիստիկան: Տեսականորեն կարելի է Թուրքիայի տարածքով ևս ելք ապահովել դեպի Ռուսաստան, սակայն պարզ չէ՞, որ դա կլինի տնտեսապես ոչ նպատակահարմար: Նույնը կարող ենք ասել նաև Նախիջևանով Ռուսաստանին միանալու հեռանկարի մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների
դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ հնարավոր է Նախիջևանով երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի և Իրանի հետ, և Ադրբեջանն ևս հնարավոր է օգտվի այդ
ճանապարհից:
«Միակ լոգիստիկ լուծումն այստեղ հետևյալն է. Նախիջևանի տարածքով միանալ Կասպից ծովի նավահանգիստներին ու այնուհետև ծովային ճանապարհով՝ Ռուսաստանին, որն անտրամաբանական է: Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային միացումը կարող է տեղի ունենալ կամ Վրաստանի ու այնուհետև Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով, կամ էլ Ադրբեջանով ու այնուհետև Հյուսիսային Կովկասով: Հավանաբար, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ի նկատի ունի հենց այս՝ երկրորդ լոգիստիկ լուծումը, որը նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին ևս գործել է, երբ շահագործվում էր Անդրկովկասյան երկաթուղին: Սակայն այս դեպքում ևս մենք գործ ունենք վատ մշակված առասպելի հետ, քանի որ ներկայումս տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Ադրբեջանը նպատակ է հետապնդում աշխարհաքաղաքականությունից հայտնի «անակոնդայի» մեթոդի կիրառման միջոցով խեղդել Հայաստանի տնտեսությունը՝ խորացնելով տրանսպորտային շրջափակումը»,- ասաց Դավթյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ պատերազմն այսօր հիբրիդային է ու վարվում է նաև տնտեսական տիրույթում, որտեղ մենք այլևս
չունենք պայքարելու ոչ մի ռեսուրս։
Ինչ վերաբերում է Նախիջևանի տարածքով Իրանի հետ երկաթուղային կապի հաստատմանը, ապա Վահե Դավթյանի կարծիքով դա ևս բաժակաճառերի ժանրից է։ Նրա խոսքով՝ շփվելով իրանցի փորձագետների հետ՝ նկատել է, որ Թեհրանը դեռևս չի վստահում Երևանին՝ իր ներկայիս
իշխանություններով հանդերձ, ուստի, պատրաստ չէ գնալ նման խոշոր ենթակառուցվածքային
նախագծերի իրականացման ճանապարհով:
«Եկեք չմոռանանք, որ վերջին 2,5 տարվա ընթացքում իրեն իշխանություն հռչակած խմբակը արեց ամեն ինչ հայ-իրանական հարաբերությունները սնանկացնելու նպատակով, ինչն իր արտահայտումը գտավ նաև ենթակառուցվածքային հարցերում՝ թե տրանսպորտային, թե էներգետիկ: Միակ
տրանսպորտային-լոգիստիկ փոխակերպումը, որը սպասում է մեզ, Սյունիքի տարածքով Բաքվի ու Նախիջևանի միջև ուղիղ կապի հաստատումն է»,- ասաց Դավթյանը և ընդգծեց, որ Հայաստանն այս կոնֆիգուրացիայում դառնում է ընդամենը տարանցիկ միջանցք, ընդ որում՝ առանց շահառուի կարգավիճակի, չի ստանալու որևէ տարանցման վճար։
Պատերազմի օրերին կատարված ֆեյսբուքյան իմ գրառումներից ընթերցողները երևի նկատած կլինեն, որ խոսելով «հաղթելու« մասին, ես բավականին հաճախ եմ օտագործել «եթե» և «պետք է» բառերը: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կցանկանայի հիշեցնել դրանցից ընդամենը մեկի մասին, որը գրառել էի հոկտեմբերի 22-ին, երբ արդեն հակառակորդը բավականին խորացել էր մեր պաշտպանական տարածքում: Ակնարկս հետևյալն էր. «…Կարծում եմ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն ու ականատեսը կդառնայինք, ե թ ե մարտական գործողությունների հենց առաջին օրերից օպերացիաների մշակման ու պլանավորման նույն սեղանի շուրջ հավաքվեին երեկվա պատերազմում հաղթած, իսկ այսօր պահեստազորում գտնվող գեներալներն ու զորավարները և իրենց իմացություններով ու վաստակած հեղինակությամբ նոր շունչ և ոգի տային ռազմաճակատի ամենադժվար հատվածներում մարտնչող մեր այսօրվա հրամանատարներին ու շարքայիններին…»:
Այսօր, երբ արդեն գործողության մեջ է նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հայտարարությունը, և թվում է թե ամեն ինչ վերջացած է, ես տակավին շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն: Պատերազմի ժամանակ հանցավոր միտումնավորությամբ չօգտագործված «նախկինների» բավականին փորձառու ռազմաքաղաքական ռեսուրսը, ներառյալ նախագահներ և գեներալներ, այսօր առավել քան երբևէ, հատկապես Արցախում, պահանջված է:
Պահանջված է, քանի որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս ծանրագույն ռազմադիվանագիտական զարգացումների պայմաններում, նշված գործիչներն իրենց խելքով ու համառությամբ կարող են Հայրենիքի շահերն արժանապատվորեն պաշտպանել և՜ ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ ընթացող պայքարում, և՜, առավել ևս, ինչքան էլ ցավալի թվա, հայկական այսօրվա իշխանությունների որդեգրած դավաճանական քաղաքականությունը զսպելու համար:
Հ.գ.- Գիտե՞ք ինչի շնորհիվ նաև Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, որովհետև երբ այն ժամանակվա մեր որոշ ղեկավարներ զգուշացնում էին, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մենք Շուշին ազատագրենք, հակառակ դրան, Հայոց զորքը գնաց ոչ միայն մեր հինավուրց բերդաքաղաքը, այլև մյուս պատմական տարածքներն ազատագրելու… Արդյունքում աշխարհը սկսեց մեզ հարգել… Իսկ այսօր չի հարգում, քանի որ»:
Հայաստանի կառավարությունը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են Mediaport-ի՝ ՌԴ ՊՆ աղբյուրները։
Հայկական կողմը նշել է, թե անվտանգության խնդիր կա, ուստի խնդրում են, որպեսզի Մուրադովը հունվարի 9, 10 կամ 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրենին հատկացնի իրեն սպասարկող ինքնաթիռը: Խնդրանքը թեև ռուսական կողմը չի մերժել, բայց հարցրել են պարզաբանել, թե ինչի հետ է կապված այցի համար հստակ ամսաթիվ ամրագրված չլինելը, ինչին ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի հստակեցրել այցի օրը։
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու պլանավորվող գաղտնի այցի մասին առաջինը հայտնել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որից հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այցի մասին տեղեկությունը։
Mediaport-ի՝ ՌԴ աղբյուրները պնդում են, որ Աբազյանը ստել է. այցն ուժի մեջ է։
Այրվածքաբանության ազգային կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ սոցցանցերում իրականցվող այն դրամահավաքներին մասնակցելուց, որոնց նպատակը Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին կամ քաղաքացիական անձանց օգնելն է։ Տեղեկությունը հայտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով։ Այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այրվածքաբանության ազգային կենտրոնը հորդորում է քաղաքացիներին, դրամահավաքներին մասնակցելուց առաջ, ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները, զերծ մնալ կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։
Հավելենք, որ այժմ սոցցանցերում կարելի է գտնել հազարավոր հրապարակումներ, որտեղ մարդիկ խնդրում են օգնել այս կամ այն զինվորին՝ վերջինիս բուժումն արտերկրում կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներ չկան սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայով մեկնարկած՝ արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ։
Իմ տվյալներով՝ Բաքվում պահվում են 115 հայ ռազմագերիներ։ Մեր պետության օգնության կարիքն ունեցող ավելի քան 115 զինվորական։ Նիկոլական իշխանությունից կախված է 115 հայրենասերի կյանքը։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
Վարչապետի ընտանիքը* նաեւ թաքցնում է զոհվածների, վիրավորների եւ անհետ կորածների թիվը: Եվ բոլորը լռում են։ Երբ Նիկոլը խոսում է այն մասին, որ նա առաջին պատասխանատուն է, բայց ոչ առաջին մեղավորը, նա հույս ունի և օգտագործում է այդ լռությունը, որովհետև նրա ակնհայտ, անվիճելի մեղքն այդ բեկված ճակատագրերն են։ Եվ նա ԳԻՏԻ, որ դրա համար պատժից ինքը չի խուսափելու։ Երգչախմբային լռությունը՝ իր հանցակիցներին գտնելու նրա ցանկությունն է։ Հնարավորինս մեծ քանակությամբ։
Այդ լռությունը պահպանելուն հսկայական ռեսուրսներ են ուղղված. ես արդեն պատմել եմ թաղման բյուրոներում նստած ԱԱԾ աշխատակիցների մասին, դուք տեսել եք, թե ինչպես են ռազմագերիների ծնողները եկել մեղադրելու ընդդիմության ակցիայի մասնակիցներին, որ նրանք խանգարում են իրենց երեխաների վերադարձին, դուք տեսել եք, թե ինչպես է Պաշտպանության նախարարությունը հրաժարվել հրապարակել այդ տվյալները՝ հղում անելով պետական եւ ծառայողական գաղտնիքին:
Այդ թեզերի անհեթեթությունն ակնհայտ է. ընդդիմությունը (իշխանության գործընկերների հետ միասին) մեկնել է ամանորյա տոների, իսկ գերիները դեռ Ադրբեջանում են, նրանցից մի քանիսին ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել՝ նրանց չհհանձնելն օրինականացնելու նպատակով, իշխանությունը թաքցնում է զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թիվը, թեև խայտառակ կապիտուլյացիայից անցել է գրեթե 2 ամիս, Եռաբլուրի վրա արգելափակվում են դրոնների ռադիոազդանշանները, որպեսզի հնարավորություն չլինի իմանալ գերեզմանների թիվը:
Մարդիկ լռում են՝ ռեֆլեքսիայի վրա ժամանակի բացակայությունից. կապիտուլյացիայի ստորագրումից անմիջապես հետո մեր կիսաարբած թերի-ֆյուրերը գոռում էր ժողովրդական վրեժխնդրության մասին և լայն վրձնահարվածներով նկարում էր ապագա 2-րոպեանոց ատելության պատկերը։ Լռում են մի կտոր հաց կորցնելու վախից. նրանց, ովքեր եկել էին նրա հետ միասին պղծելու Եռաբլուրում զոհվածների շիրիմներն ու հիշատակը, սպառնում էին աշխատանքից ազատել պետական ծառայությունից, սպառնացել էին աշխատանքից ազատել արքունիքին մոտ կանգնած օլիգարխներին։ Լռում են բուժում չստանալու վախից, հաշմանդամության բուժման, լավ պրոթեզների համար վճարումներ չստանալու վախից՝ վիրավորների ու նրանց ընտանիքների հետ կատարվում են համապատասխան բացատրական զրույցներ։
Նիկոլական սպասավորների ողջ կենդանաբանական այգին հույս է փայփայում, որ եթե այս հարցերի պատասխանը լղոզվի, լռեցվի, ապա հետո կարելի է ասել.
— Իսկ ինչու եք հիմա հիշել այդ մասին: Խոսեիք պատերազմից անմիջապես հետո։
Նրանք, ում տուն ողբերգություն բերեց Նիկոլը՝ նրա իշխանության ղեկին գտնվելու երաշխավորներն են։ Նրանց խոսքը ամենածանր բանն է։ Նրանց կորուստները ամենացավոտն են։ Նրանց վիշտը՝ անչափելի։ Բայց նրանց այսօրվա լռությունը թույլ է տալիս Նիկոլի սպասավորներին ասել բոլոր նրանց, ովքեր հիշում են զոհվածներին, վիրավորներին, անհետ կորածներին ու գերիներին. « Իսկ քեզ ի՞նչ։ Կոնկրետ դու ո՞ւմ ես կորցրել», անհատականացնելով խնդիրը՝ անտեսելով Հայրենիք եւ պատիվ հասկացությունները։
Դա սարսափելի է գիտակցել, դա ցավալի է արտասանել, դրա հետ անհնար է ապրել:
Բայց դա փաստ է:
*Աննա Հակոբյանն այստեղ պատահական չէ հիշատակվել, նա պատասխանատու էր Արցախում զոհերի թիվը թաքցնելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանները պետք է որոշի հատուկ միջպետական հանձնաժողովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ–ի գիտատեխնիկական բաժնի նախկին ղեկավար Հայկ Ավդալյանը։
Նրա խոսքով` բնակչության լայն շերտերը քիչ են տեղեկացված Սյունիքում կատարվողից։ Պետական մարմինները պետք է մարդկանց (հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին) մանրամասն տեղեկություն տրամադրեն։
«Գոյություն ունեն դելիմիտացիա և դեմարկացիա տերմինները։ Որպես հիմք այսօր ընդունել են խորհրդային ժամանակների ռազմական քարտեզները և հիմա դեմարկացիայի նախնական աշխատանքներ են տարվում։ Ապագայում այն պետք է ճշգրտվի, պետք է բանակցությունների հիման վրա երկարատև աշխատանք տարվի», – ասաց Ավդալյանը։
Նա նշեց, որ պետք է շատ հստակ իրականացվի կոորդինատների «խորհրդային» համակարգերի տրանսֆորմացիա ներկա կոորդինատների համակարգի։ Այլապես հարյուրավոր և հազարավոր մետրերի շեղումներ կարող են լինել։ Խորհրդային քարտեզի վրա սահմանային գիծը կա, որն անհրաժեշտ է արդեն անցկացնել տեղանքում։
GPS համակարգը գեոդեզիական սարքերի այսօրվա շուկայում զարգացած տեխնոլոգիա է։ Այն կարող է մինչև մի քանի սանիտիմետր ճշտություն ապահովել։ Կարևոր է, թե ինչ կոորդինատներ են այնտեղ մտցվում։ Այսինքն՝ այն պարզապես նավիգացիոն համակարգ է (կան նաև այլ GLONASS, Galileo համակարգեր)։ ԶԼՄ–ներում հաճախ է խոսվում GPS–կոորդինատների մասին, սակայն նման հասկացություն չկա։
«Մենք GPS–ի օգնությամբ տեղում կարող ենք հստակ պարզել սահմանները, սակայն այլ հարց է, թե արդյո՞ք մեզ բավարարում են խորհրդային քարտեզները», – ասաց Ավդալյանը։
Մասնագետները նաև չգիտեն, թե հայկական կողմից կոնկրետ ո՞վքեր են ներգրավված սահմանների ճշգրտման աշխատանքներում։ Ավդալյանը համոզված է, որ նման մարդիկ կան, այլապես ուղղակի սարսափելի է պատկերացնելը, որ միայն ադրբեջանցիներն են որոշում սահմանագծերը։ Եթե հայ մասնագետներ տեղում չլինեն, չի բացառվում, որ ադրբեջացիները փորձեն խորամանկության դիմել և GPS սարքերում իրենց ձեռնտու տվյալներ մուտքագրել։
Խորհրդային ժամանակներում, և այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը սահմանակից էր Արցախի հետ, սահմանների խնդրին ուշադրություն չէր դարձվում։ Ուստի այդ սահմանները կարող են անցնել տների միջով, կիսել լճերը և այլն։ Բայց ընդհանրապես սահմանները պետք է ինչ–որ կետերով անցնեն, ճշգրտված օբյեկտներով, որպեսզի ոչ ոք չտուժի։
«Դա արվում է բանակցությունների միջոցով։ Հատուկ միջպետական հանձնաժողովում պետք է ներառվեն բոլոր այն մարմինները, որոնք պետք է ապահովեն անվտանգությունն ու մարդկանց կեցության պայմանները։ Դրանք են քարտեզագիրները, գեոդեզիստները, բնապահպանները, պատմաբանները և այլն։ Նրանք պետք է որոշեն, թե կարող է սահմանը կոնկրետ վայրում ոտնահարել մարդկանց իրավունքը», – ասաց Ավդալյանը։
Ըստ նրա` կողմերը պետք է համատեղեն բոլոր նյութերը, փաստաթղթերը, քարտեզները, տիեզերական նկարները։ Այդ ամենը պետք է ուսումնասիրվի, ընտրվի ամենանպատակահարմար տարբերակը։
Սկզբում պետք է դելիմիտացիա իրականացվի, այն պետք է ընդունեն երկու կողմերը` երրորդ չեզոք կողմի միջնորդությամբ (օրինակ՝ ԵԱՀԿ ներկայացուցչի)։ Միայն դրանից հետո կարող է իրականացվել դեմարկացիա։
Ինչ վերաբերում է Google, Yandex և այլ քարտեզներին, ապա դրանք սիրողական քարտեզներ են։ Դրանք որևէ աշխատանքի համար հիմք չեն կարող հանդիսանալ։ Հայաստանում կան սարքավորումներ, մասնագետներ, նրանք կարող են իրականացնել համապատասխան աշխատանքը։ Սակայն բուն գործընթացը բավականին երկար է և բարդ։
«Շտապել չի կարելի, այդ թվում՝ որոշումների ընդունման հարցում։ Անհրաժեշտ է տարբեր տարիների նյութեր հավաքել, մեկտեղել տիեզերական պատկերներով նկարները, մասնագետների հրավիրել, քննարկել հանձնաժողովի շրջանակում և այլն։ Վեճերի և բանակցությունների միջոցով կողմերը ընդհանուր հայտարարի կգան», – նշեց Ավդալյանը։
Սակայն ընդհանուր առմամբ սահմանը պետք է որոշվի բանակցությունների միջոցով և առավելագույնս մոտ լինի բնական պատնեշներին (ջրհավաք ավազաններ, գետեր, հողատարածքներ)։ Վիճահարույց կետերի առաջացման դեպքում հնարավոր է ապագա սահմանների տարբեր հատվածներում տարածքների «փոխանակում» իրականացնել։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։ Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ֊ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։ Այս մասին գրում է razm.info մասնագիտացված կայքը։
«Այս համակարգերը «Կամազ» մեքենաների վրա փորձարկվել էին 2020թ. օգոստոսին։ Համակարգը հագեցած է լազերային ուղղորդվող հրթիռներով։ Տեսանյութում երևում է, որ դրանք փորձարկվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների հետ․ ԱԹՍ-ն նշում է թիրախը, հրթիռը՝ խոցում այն։ Այն ժամանակ ենթադրելի էր, որ «Կամազ»֊ի վրա փորձարկումները կարող են հենց Ադրբեջանի համար լինել։
Այդպիսի ենթադրություն արել էինք նաև հունիսին, երբ իսրայելական IAI ընկերությունը փորձարկել էր LORA օպերատիվ-մարտավարական հրթիռները՝ տեղադրված բելառուսական 8×8 «Վոլատ» մեքենայի շասսի վրա։ Ադրբեջանում շահագործում են հենց այդ մեքենայի վրա տեղադրված տարբերակը, քանի որ Ադրբեջանի ԶՈւ ավտոպարկում արդեն իսկ կային այդ մեքենաներից, ինչը շահագործման ու սպասարկման տեսանկյունից ավելի հարմար էր դարձնում:
Նշենք նաև, որ Ադրբեջանի բանակում «Կամազ» մեքենաների վրա են մոնտաժված թուրքական արտադրության այլ ՀԿՌՀ-ներ՝ T-122 «Սաքարյա», T-300 «Քասրղա» և դրա կառավարվող հրթիռներով տարբերակը՝ TRG-300-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը հայտարարել է երկրի մշակութային մայրաքաղաք:
Շուշան (Շուշին) նոյեմբերի 8-ին անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ՝ Ղարաբաղում ռազմական էսկալացիայի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես Շուշի քաղաքը հայտարարում եմ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, Շուշին արժանի է դրան», — ասել Է Ալիեւը՝ երեքշաբթի օրը տեսահանդիպման ձևաչափում ընդունելով երկրի մշակույթի նոր նախարար Անար Քերիմովին:
Ալիեւի խոսքով՝ քաղաքում կվերականգնվեն կրոնական եւ պատմական հուշարձանները։
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը, հղում կատարելով @armvoice տելեգրամ ալիքին, գրում է.
«Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Շուշիից կորած փողերի փաստով, ձերբակալել Քյարամյանին ու բացահայտել նրա և Փաշինյանի կապը: Ահա և ձեզ առիթ Փաշինյանին շուտափույթ կալանավորելու համար:
Մեդիապորտը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակեց մերկացնող նորություն այն մասին, որ դեռևս հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից ազատված 29-ամյա Արգիշտի Քյարամյանն անհայտ պատճառներով շարունակել է գտնվել Արցախում պատերազմի ողջ ընթացքում:
Նա գնդապետի համազգեստով ազատ մուտք է ունեցել Արցախի Պաշտպանության բանակի բունկեր, ներկա գտնվել ռազմական գործողությունների մշակման գործընթացին:
Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվեց Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալի պաշտոնում ու տեղափոխվեց Շուշի:
Երբ Արցախի Պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ռազմական փորձառություն չունեցող Քյարամյանի նշանակումն այդ պատասխանատու պաշտոնում անվանելով անթույլատրելի, Արցախի նախագահն ասում է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականն է:
Սակայն նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան՝ ադրբեջանական առաջին մեծաթիվ դիվերսիոն խմբի՝ Շուշի մուտք գործելուց մի քանի ժամ առաջ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ իր պարտականություններն Արցախում լիովին կատարված են և նստելով ինկասացիայի մեքենան՝ լքեց Շուշին:
Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատման վերաբերյալ այդպես էլ որևէ պաշտոնական մեկնաբանություն չտրվեց:
Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ծագումով ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիներին ՀՀ անձնագրեր տալու սկանդալային պատմությունը, որը մինչ այսօր պարզաբանված չէ»:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.