23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել ամերիկյան էներգետիկ ընկերություններին ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային ռազմական օգնության անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։
«Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը Տեխասում և Միացյալ Նահանգների այլ շրջաններում, քանի որ 2022 թվականի սկզբին Բայդենի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նմանատիպ սպառնալիքից հետո վեց ամիս անց պայթեցվեց «Հյուսիսային հոսք» գազատարը»,-գրել է դիվանագետը Telegram ալիքում:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ եթե «Հանրապետականները չֆինանսավորեն Ուկրաինային, ապա ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»։
Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից և Ուզբեկստանից հետո Ղրղզստանը վավերացրել է Թյուրքական ներդրումային հիմնադրամը. Այժմ հավաքածուն ավարտված է: Այս մասին գրում է «Рыбарь» Telegram ալիքը։
«Բրիտանացիների մատուցմամբ Թյուրքական պետությունների կազմակերպություննը իրեն ներկայացնում է որպես աշխարհում պանթուրքիզմի առաջխաղացման առանցքային հարթակ: Հիմնադրամը ոչ այլ ինչ է, քան կես միլիարդ դոլար կանոնադրական կապիտալով խնայատուփ, որտեղ մասնակիցները կամավոր-հարկադիր կարգով գումար են նվիրաբերում հենց այս պանթուրքիզմի բարօրության օգտին։
Իհարկե, թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է. նպատակը ներտարածաշրջանային առևտրի ընդլայնումն ու տնտեսական գործունեությանն աջակցումն է։
Սակայն թյուրքական միասնության մասին գեղեցիկ հեքիաթի ներքո բրիտանացիները Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով առաջ են քաշում ռազմավարական առևտրային նախագծեր, որոնք ուղղված են Ռուսաստանին ԱՊՀ շուկայից դուրս մղելուն և Եվրասիական տնտեսական միության ոչնչացմանը:
Նման նախագծերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չինաստանից եվրոպական երկրներ անցնող, այսպես կոչված, Միջին միջանցքի տրանսպորտային շղթաների ընդլայնումը։
Պատժամիջոցների ճնշման ֆոնին Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային լոգիստիկ երթուղի ձևավորելու գաղափարը վաղուց է ձևավորվել։
Ղազախստանը նույնիսկ մտադրություն է հայտնել դառնալ տարածաշրջանային հանգույց Միջին միջանցքում, իսկ Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքային նախագծերի միջոցով սպառնում է Ռուսաստանին շուկայից հանելով և տնտեսական մեկուսացմամբ:
Այնուամենայնիվ, մասնակից երկրների համար նման գործընկերությունը լավ բան չի խոստանում. հիմնադրամի բաժնետոմսերը ստանալու համար նրանք ստիպված կլինեն ներդրում կատարել $70 մլն նախնական կապիտալով։ Ընդ որում, ենթակառուցվածքի լոգիստիկայի «զարգացումը» գործնականում նշանակում է, որ դրա հիմնական օբյեկտները կգնեն օտարերկրյա ներդրողները: Այսպես, Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստները և Ղազախստանի օդանավակայաններն արդեն հայտնվել են նրանց տիրապետության տակ։
Դե, նաև չպետք է մոռանալ, որ միջանցքի երկայնքով առևտրային հոսքերի ավելացմանը զուգընթաց, երկրաչափական չափով կավելանան նաև ապօրինի ապրանքների և թմրամիջոցների Եվրոպա մատակարարումների ծավալները։ Իսկ դա անխուսափելիորեն կառաջացնի տարածաշրջանում թմրամիջոցների սպառման ավելացում և հասարակության քրեականացում»,- գրում է ռեսուրսը։
Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:
.jpg)
«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում, որ իմանանք՝ ոնց է եղել: Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, համ էլ երգում էր, այսօր էլ պետք է զորացրվեր»,- պատմեց նա:
Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:
Ավելի Վաղ ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին վատ եղանակային պայմանների պատճառով զինծառայողի հետ կապը կորելու մասին:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թայվանում սկսվել են վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի ընտրությունները։ Վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարողները երեքն են.
Լայ Ցինդեն, որը ներկայացնում է Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը, և հանդես է գալիս Թայվանի անկախության հռչակման օգտին։ Եթե նա հաղթի ընտրություններում, նրա քաղաքականությունը կարող է մեծացնել տարածաշրջանում ռազմական բախումների վտանգը` ներգրավելով Միացյալ Նահանգներին: Այն լրջորեն կվնասի նաև մեր տարածաշրջանում առկա խախուտ ու պայթյունավտանգ խաղաղությանը:
Մի կողմից Մերձավոր Արևելքի ահազանգող զարգացումները, մյուս կողմից` եթե Թայվանի շուրջ ևս մեծանա լարվածությունը, ապա կարող ենք համարել, որ հաջորդ ռազմական բախումների և անկայունությունների թատերաբեմը Հարավային Կովկասն է լինելու:
Թայվանում հաջորդ թեկնածուն Հոու Յին Կուոմինթանգիցն է, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները և զարգացնել կապերը մայրցամաքային Չինաստանի հետ, ինչում հետաքրքրված են նաև չինացիները։
Եվ երրորդ թեկնածուն` Կե Վենչեն Թայվանի ժողովրդական կուսակցության հիմնադիրն է, որը նույնպես հույս ունի որոշակի սահմաններում զարգացնել հարաբերությունները Պեկինի հետ։ Նա Թայվանում ժողովրդավարության զարգացումը տեսնում է սինգապուրյան մոդելով: Կե Վենչենին չեն համարում ԱՄՆ-ի նկատմամբ բարեկամաբար տրամադրված գործիչ։
Թայվանցիներն այսօր քվեարկում են քաղաքական ուղիների համար, որոնք կորոշեն ոչ միայն Թայվանի ներքին խնդիրները, այլ առաջիկա չորս տարիներին Չինաստանի հետ հարաբերությունների հետագիծը, ինչպես նաև կարող են իրենց ազդեցությունն ունենալ համաշխարհային զարգացումների վրա:
Եթե ընտրությունների արդյունքում վտանգվի Թայվանի և Չինաստանի միջև առկա ստատուս քվոն, ապա այն կարող է ունենալ խիստ անցանկալի և վտանգավոր զարգացումներ ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ գլոբալ անվտանգության տեսանկյունից»:
«Որևէ մեկը չի կարող ասել, թե բանակցություններում որն է հայկական օրակարգային կետը»,- «Հայկական օրակարգի» հերթական քննարկման շրջանակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը երկու կետի շուրջ է բանակցում՝ անպայման լինի «խաղաղություն» բառը վերնագրում, որպեսզի վաճառի ներքին հանրությանը, երկրորդ, այնպիսի ձևակերպումներ տեղ չգտեն, որոնք հանրության շրջանում դիմադրություն կառաջացնեն. «Այսինքն, ինքը խնդիր չունի օրակարգերի հետ, այլ ձևակերպումների հետ, որ հանրային դիմադրություն չառաջացնի։ «Զանգեզուրի միջանցք» գուցե չգրվի, բայց տրամաբանությունը, որ բերելու է պայմանագիրը, միջանցքային տրամաբանությունն է»։
Ք. Վարդանյանն ասաց, որ իր գործընկերների հետ ԱԳՆ-ում ծանոթացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի հայկական առաջարկներին, դրանց պատասխան ադրբեջանական առաջարկներին։
«Մենք տեղյակ ենք այս պահի դրությամբ, թե որ կետերի շուրջ կա համաձայնություն, ինչ օրակարգ է քննարկվում։
Այն, ինչ ասում էինք առանց ծանոթանալու, մենակ հաստատվել են ծանոթանալուց հետո։ Այս պայմանագրի նախագծում ադրբեջանական օրակարգերն են արտացոլված։ Եթե ինձ հարցնեն՝ ինչ ձեռքբերում է ունենալու Հայաստանը։ Անկեղծ, մի կողմ թողնելով իմ քաղաքական գնահատականները, որպես հայ մարդ չեմ տեսել մի բան, որ մենք ձեռք են բերում։ Որևէ կետ չկա, որ 29 հազար 800 կմ տարածքը երաշխավորում են։ Դրա պատասխանը Ալիևը տալիս է՝ չեն հեռանում մարդիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրենց կողմից օկուպացված Հայաստանի տարածքներից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ այն պահին, երբ որ Ալիևն ուզի, այդ փաստաթուղթը ստորագրվելու է, հայկական կողմը խնդիր չունի․ «Հայկական կողմին պետք է մի փաստաթուղթ, որի վերնագիրը խաղաղություն է։ Իսկ Ադրբեջանը պարզապես ուզում է այս պահին ամրագրել ուժի սպառնալիքով իր ձեռքբերածը, և ձևակերպումների շուրջ են բանակցությունները։ Երկրորդ բանը, որ ուզում է՝ չսահամանափակել ապագայի իր գործողություններ, չլինի որևէ ձևակերպում, որով կարող է խոչընդոտվել իր հետագա գործողությունները։ Փաշինյանն ուզում է ունենալ մի թուղթ, որը ներքին լսարանին կկարողանա վաճառել որպես դարի խաղաղություն։ Իսկ հայ հանրությանը պետք է անվտանգություն, որը որևէ կերպ այդ թղթում արտացոլված չէ։ Հետևապես, ադրբեջանական տրամաբանությունը, ցանկությունները, բանկացային օրակարգի կետերը իրացված են, հայկական կողմից չեմ տեսել որևէ գործուն, հստակ մեխանիզմ, որը կարող է չեզոքացնել այդ ցանկությունները, չեմ տեսել հայկական օրակարգ»։
Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության հետ կատարվում եւ անհրաժեշտության դեպքում պատրատ լինի համարժեք քայլերի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռուբեն Հակոբյանը.
«Այո՛, թշնամին հարձակման է պատրաստվում
ՖԲ-յան իմ վերջին գրառմանն արձագանքելով (ստատուսի հղումը՝ մեկնաբանություններում), մտերիմներիցս մեկը ինձ գրում է՝ «… ժողովրդին վախացնում եք։ Ազգովի պատրաստվել խաղաղության, ոչ թե պատերազմի, Նիկոլին էլ պետք է հանել ռադ անել, որ ոչ թե պատերազմ լինի, այլ խաղաղություն, խաղաղությանը ինքն ա խանգարում…»։
Հարգելիս, բայց թշնամին բացահայտ է հայտարարում, որ պատրաստվում է հարձակման եւ թքած ունի հնչող միջազգային բոլոր հորդորների վրա, ինչով միշտ է առաջնորդվել։ Նա Զանգեզուրի միջանցքի եւ ութ գյուղերին տիրանալուն ծրագիր ունի։ Առայժմ։ Ինչ է՝ լուռ ու մունջ հետեւենք թշնամու առաջ ծնկած այս վիժվածքի պահվածքին ու Ալիեւի նվաճողական ծրագրերի իրականացմա՞նը…
Թշնամուց խաղաղություն չեն մուրում, նրան խաղաղությումը պարտադրու՛մ են։
Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության հետ կատարվում եւ անհրաժեշտության դեպքում պատրատ լինի համարժեք քայլերի։
Ի դեպ՝ պատերազմի խորհրդանիշ հրեշի «խաղաղության օրակարգին» զուգահեռ, մարդիկ կային, ովքեր ժամամանակին զգուշացնում էին, որ իր համար հարմար պահի թշնամին հայաթափելու է Արցախը, ինչը եւ տեղի ունեցավ։
Ալիեւի թիվ մեկ դաշնակիցը Հայաստանը կործանելու սցենարում վարչապետ կոչվածն է։ Եւ, այո՛, ամեն գնով սրանից օր առաջ պետք է ազատվել։
Իսկ թե ովքեր եւ ինչպես պետք է իրականացնեն այս հրեշի հեռացումը՝ առաջիկա գրառմամբ»։
Ալիևը նորից ակտիվացել է և սկսել է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն Հայաստանում Իրանի դեսպանն արձագանքեց այս պնդումներին՝ ասելով, որ Իրանը դեմ է միջանցքին և աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին զրույցում ասաց Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։
«Ալիևի թիկունքում այլ ուժեր կան, որոնք օգտագործում են նրան տարածաշրջանը մշտական լարվածության մեջ պահելու և թույլ չտալու, որ իրական խաղաղության հասնեբ։ Խոսքը Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների մասին է։
Իրանի միջոցով Ադրբեջանի և Նախիջևանի կապը Թեհրանին լծակներ է տալիս Անկարայի և Բաքվի վրա: Սա բխում է և՛ Իրանի, և՛ Հայաստանի շահերից։ Սա հենց այն այլընտրանքն է, որը Թեհրանն առաջարկել է Ադրբեջանին»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով, Բաքուն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը առաջ տանելով, փորձում է թույլ չտալ տարանցիկ ճանապարհների բացում Հայաստանով, այլ ցանկանում է, որ դրանք անցնեն միայն Ադրբեջանով։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, այնուհետև վարչապետի որոշումներով՝ վերանշանակվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ վարչապետի որոշմամբ՝ վերանշանակվել:
Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում և վարչապետին վերապահեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը:
Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենին և տեղակալներին նշանակում և ազատում էր նախագահը: Նույն փոփոխությամբ այս պաշտոնյաները չեն համարվում այլևս զինվորական ծառայողներ, այլ հանրային պաշտոն են զբաղեցնում:
Իրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի, կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:
Այս պահին Տ. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնում է, և նրան ոստիկանությունից ներկայացնելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց էր հնչել և կար վիրավոր:
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել էին արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ:
«Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է:
Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 11-ին, ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․
«Երեք տարի է, որ շարունակվում է դիվանագիտական անարդյունք գործունեությունը, ավարտվեց նաև 2023 թ., նորից առանց խաղաղության պայմանագրի: Հայաստանին և Ադրբեջանին մեկ Բրյուսել տարան, մեկ Մոսկվա, մեկ էլ Վաշինգտոն: Եղան հայտրարություններ, կոչեր, ցավակցություններ 2023թ. սեպտեմբերին, հետո կրկին նույն սցենարով ամեն ինչ կրկնվեց:
Զարմանալի է, որ մի քանի տերությունների, գումարած միջազգային կառույցների, գումարած Իրանի և Թուրքիայի, գումարած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և դիվանագիտական անձնակազմի այդ բազմության մեջ հարցի լուծումը չի գտնվում: Եվ ահա Ալիևը վերջակետ է դնում. Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա Բաքուն ոչ մի այլ վայրում չի բացի Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջանը»։
Նրա խոսքով, «Ադրբեջանից Ադրբեջան [Հայաստանով Նախիջևան] մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի»,- ասել է Ալիևը։ Նա կարծում է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չգործարկվի, Հայաստանի իշխանություններն «ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։
Հանրահայտ ասացվածք է, որ պատերազմը դիվանագիտության տապալման հետևանք է: Բայց քանի դեռ չենք հասել դրան կա մի ելք… Հայաստանի և Ադրբեջանի անկախ փորձագիտական հանրության ներգրավումը գործընթացի մեջ, առանց երրորդ կողմի և կառավարական միջամտության»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.