23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում հանդիպում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։
Հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ ղեկավարի հայտարարությանը, ըստ որի՝ որպես իրավաբան-գիտնական՝ ինքը տարիքային սահմանափակման տակ է գտնվում։
«Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել։ Եթե նրանք այսօր հայտարարում են, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի՝ այդ պաշտոնում ընդունումը հակասահմանադրական է եղել, հակասել է «Դատական օրենսգրքի» դրույթներին, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները, բոլորը հակասահմանադրական են։ Ավելին, այդ դատավորներն ու դատարանները ոչ պատշաճ են, հետևաբար նրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումներն էլ են բեկանելի և ապօրինի»,- նկատեց նա։
Ըստ ԲԴԽ անդամի թեկնածուի, ԲԴԽ նախագահի բերած արգումենտները եվրոպական դատարանի համար շատ վտանգավոր արգումենտներ են։
«Եթե այդ միտքը որևէ անհատ իրավաբան արտահայտած լիներ, ես կհասկանայի։ Բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես է անցել ԼՀԿ-ի հետ հանդիպումը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, ասելով, որ ինքը նրանց բոլոր կասկածանքները փարատել է։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ հանդիպմանը, ապա ԲԴԽ անդամի թեկնածուն ասաց.
«Ես առաջարկն արել եմ, բայց դեռ պատասխան չկա։ Երբ իրենց հարմար լինի, ես պատրաստ եմ»։
Դիտարկմանը, որ այս իշխանությանը շատերն են քննադատում, և եթե ինքն նրանց օրոք դառնա ԲԴԽ անդամ, արդյո՞ք դա չի ազդի իր վարկանիշի վրա, Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց՝ այս իշխանության օրոք նաև երեխաներ են ծնվում, մարդիկ են ամուսնալուծվում, մահեր են լինում։
«Տեսեք, «Դատական օրենսգիրքը» այնպես է գրված, որ որևէ իրավաբան, որը ցանկություն է հայտնում ԲԴԽ իրավաբան անդամի պաշտոնում ընտրվելու, անպայմանորեն նրան պետք է որևէ խմբակցություն առաջադրի։ Եվ բոլոր իրավաբանները շատ թե քիչ տրամաբանող մարդիկ են, այսինքն՝ նրանք մտածում են թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որ ձայներն ապահովվեն, հատկապես՝ այս քաղաքական սուր իրավիճակում։ Այսինքն՝ եթե Ջհանգիրյանը մտադիր էր ԲԴԽ-ում աշխատանքի անցնել, նա պետք է մեծամասնություն կազմող խմբակցության կողմից առաջադրվեր»,- նկատեց նա։
Հունվար ամիսը խիստ անբարենպաստ է Հայաստանի համար, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կթուլանա հատկապես մարտին։ Նման եզրակացության է հանգել աստղաբան Աննա Հախվերդյանը՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի աստղային հորոսկոպը։
Աստղաբանն ուսումնասիրել է Հայաստանի հանրապետության ճակատագիրը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապագան ու նշել, որ կապիտուլյացիայի հայտարարությունից հետո՝ դեռ նոյեմբերի կեսերին, առանձնացրել է Հայաստանի համար մի շարք ճակատագրական օրերի ցանկ, որոնք փաստացի արդեն իրականանում են:
«Պարզ ասեմ, որ հաշվարկն արված է Նիկոլի աստղային քարտեզի հիման վրա, քանի որ ցանկացած երկրի հաջողություն կամ անհաջողություն կախված է նրա առաջնորդի հաջողությունից և աստղային դիրքերից: Ահա ներկայացնում եմ ձեզ այդ օրերի ցուցակը, որոնց տեղյակ են արդեն իմ մտերիմ հաճախորդներից շատերը և ապշած դեպքերի զարգացումից:
Առաջինը նշել եմ դեկտեմբերի 20, այդ օրը լարվածությունը Սյունիքում հասավ իր գագաթնակետին և Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին չկարողացավ մուտք գործել Սյունիք:
Հունվարի 6. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը չմասնակցեց Սուրբ ծննդյան պատարագին՝ պատճառաբանելով դա ինքնամեկուսացմամբ:
Հունվարի 11. նոր եռակողմ հանդիպում Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան Մոսկվայում.ըստ էության դա կլինի նոյեմբերի 9 զինադադարի հիմնադրույթների ամրագրումը: Եթե ոչ ավելի վատ պայմանագիր Հայաստանի համար:
Ի դեպ նշենք, որ չինական Բա ցզի աստղաբանության համաձայն այդ օրը վարչապետի հարստության թալանիչի տարրերքի՝ Հող ին ի օրն է, որը ենթադրում է մեծ կորուստներ և ահռելի զիջումներ, չմոռանանք նաև, որ այս հունվար ամիսը ևս ամբողջությամբ նրա հարստության թալանչի ամիսն է, որը ենթադրում է կորուստներ: Եւ խիստ անբարենպաստ է Հայաստանի համար:
Ես հատկապես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մարտ ամսվա վրա, երբ վարչապետի իշխանության ազդեցությունը կամ լեգիտիմությունը առավելապես կթուլանա: Դրա բացատրությունը տալիս է չինական Բա ցզին, մարտ ամսին գալիս է վարչապետի չինովնիկի վրա հարձակվող տարրերքը՝ Մետաղ Ինը: Եւ սա ըստ էության կնշանակի իշխանության թուլացում կամ քայքայում»,- նշել է նա:
Նախկին բանակցողները միշտ արձագանքել են Նիկոլի ստերին, բայց Կրեմլը սուտ հայտարարությունները բանի տեղ չի դրել, պատասխանել է քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրող-մեկնաբանների շուրթերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները
Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը բավականին կոշտ է պատասխանել Փաշինյանի հոդվածին։ Հիշեցնեմ՝ Փաշինյանն ասում էր, թե բանակցություններում Հայաստանին նախկինում միշտ առաջարկվել է տալ 7 շրջանները՝ առանց կարգավիճակի հստակեցման։ Ու Ռուսաստանն էլ է նույնը առաջարկել։ Հիմա դեսպան Պոպովն ասում է՝ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում․ նա ասում է․ «Առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանների վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»: Շեշտում է՝ «Առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը» եւ այլն: Բնականաբար, ո՛չ Շուշին տալու մասին խոսք կա, ո՛չ Հադրութը, ո՛չ էլ Նախիջեւանը Ադրբեջանին կապելու մասին խոսք կա։
Դեսպան Պոպովը շատ կարեւոր մեկ այլ հայտարարություն էլ է անում։ Ասում է՝ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար, մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ: Այսինքն, ուղիղ ասում է որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները տարել է փակուղի՝ տապալել է։ Սա արդեն ասվում է բաց տեքստով։
Բանն այն է, որ առանց այն էլ այս լարված պայմաններում, երբ հանրությունը պատերազմի համար մեղավորներից պատասխանատվություն է պահանջում, պահանջում է «կախաղանի» բարձրացնել, Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում է իբր թե փաստեր՝ ասելու համար, թե գիտե՞ք ինչ, մեղավորը ես չեմ, մեղավորը նախկիններն են, որ լավ չեն բանակցել, մեղավորը Ռուսաստանն է, որը Հայաստանին վատ պայմաններ է առաջարկել։
Նախկին բանակցողները միշտ արձագանքել են Նիկոլի ստերին, բայց Կրեմլը սուտ հայտարարությունները բանի տեղ չի դրել, պատասխանել է քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրող-մեկնաբանների շուրթերով։ Հիմա Ռուսաստանն այլեւս կոշտ է արձագանքում, արձագանքում է պաշտոնական մակարդակով։ Ասում է՝ ՍՈւՏ ԵՍ ԽՈՍՈՒՄ, Ա՛ՐԱ։ Սա նշանակում է, որ այլեւս չի հանդուրժելու Նիկոլի ստերը։ Արդեն ամեն սուտ ստանալու է արձագանք, կոպիտ արձագանք։ Հետաքրքրական է նաեւ, որ Նիկոլն իր հոդվածը գրել է հունվարի 4-ին, իսկ դեսպանը պատասխանում է այսօր, Մոսկայում եռակողմ հանդիպումից 2 օր անց»։
Արցախի ապագան պայմանավորված է այստեղ մեր ներկայությամբ, ժողովրդագրությամբ: Եթե մենք բոլորս որոշենք հեռանալ, մենք պարզապես կկորցնենք Արցախը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ, հնազանդվելով քաղաքացիական պարտքին եւ ձգտելով օրինակ ծառայել, նոյեմբերի 15-ին ինքն իր կնոջն ու երկուսուկես տարեկան երեխային բերեց Ստեփանակերտ` միաժամանակ գիտակցելով, որ ռիսկի է դիմում: «Կարծում եմ, որ մենք որոշակի պարտավորություն ունենք 90-ականների, 2016 եւ 2020 թվականների զոհվածների եւ վիրավորների առջեւ: Պարտավորության մի մասը այստեղ ապրելն ու երկիրը զարգացնելն է»,- ընդգծել է Բեգլարյանը:
Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելը, նախագահի աշխատակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ներկա պայմաններում տեսանելի տեսանելի ապագայում դա անհնար է: «Ադրբեջանական հասարակությանը տասնամյակներ շարունակ կանխամտածված թունավորվել են հակահայկական տրամադրություններով: Դրա արտացոլումը պատերազմի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություննե էին, տեղեկատվական դիվերսիաները: Մենք տեսնում ենք մինչ օրս, որ հակահայկական տրամադրությունները դրսեւորվում են ամենուր, ընդհուպ այս պետության ղեկավարի հայտարարություններում: Այն, թե ինչպես է նրանց հասարակությունն արձագանքում սպանությունների եւ ծաղրանքների դաժան պատկերներին, ցուցնիշ է այն բանի, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ֆիզիկապես ապրում ենք մեկ տարածաշրջանում, բնականոն հարաբերությունները ռացիոնալ առումով ձեռնտու են բոլորին: Բայց ես անկեղծորեն կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ բարիդրացիական հարաբերությունների, եւ նույնիսկ եթե նրանց կողմից կա քաղաքական կամք եւ գործուն ջանքեր, հակահայկական տրամադրությունները հասարակությունից հեռացնելը շուտ տեղի չի ունենա: Միգուցե ապագայում ինչ-որ ժամանակ դա հնարավոր կլինի, բայց ոչ տեսանելի հեռանկարում»,- նշել է Բեգլարյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ–ն` անդրադառնալով երեկ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների հետևանքով հայ զինվորի վիրավորվելու դեպքին։
«Նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման եռակողմ հայտարարության կոպիտ խախտում»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել կրակի դադարեցման հաստատված ռեժիմը։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով այս պահին Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով ոչ ամենևին անհայտ փորձագետներից մեկն է խոսում։
3 կարևոր կետ, որոնց վրա հետաքրքիր շեշտադրումներ արեց փորձագետը և որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել։
1. Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա Շուշի և Հադրութ քաղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։
Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։
2. Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետությունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։
3. Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և դրանից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։
Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։
#մենք_և_նրանք»։
«Անկախ Միքայել Համբարձումյանի անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, նրա հարցազրույցը խորն էր, գրագետ ու կարևոր։ Նա արդեն երրորդ բարձրաստիճան սպան է՝ Մովսես Հակոբյանից ու Օնիկ Գասպարյանից հետո, որ լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողություններին»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա ընդգծում է՝ անհրաժեշտ է հասկանալ կոնտեքստը, հոկտեմբերի 20-ը պատերազմի կեսերն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին կնքված խաղաղությունը չէր լինի կապիտուլյացիա։
«Այսօր արդեն պարզ է, որ բարձրաստիճան սպաներն ամբողջությամբ տեղյակ են պահել Փաշինյանին ռազմաճակատում առկա իրավիճակի մասին։ Նիկոլը միտումնավոր թաքցրել է Անվտանգության խորհրդի անդամներից առաջարկները, առնվազն նա թաքցրել է Պուտինի՝ հոկտեմբերիմ 20-ի առաջարկը։ Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը, նույնիսկ այն պարագայում, երբ պրոֆեսիոնալները խոսել են դրա շարունակության վտանգների մասին։ Ամենակարևորը (դրա մասին Միքայել Համբարձումյանը չխոսեց), մեզ բոլորիս էլ հայտնի է, որ հոկտեմբերի 20-ից հետո էլ Նիկոլին առաջարկվել են պատերազմի ավարտի սցենարներ, որոնք նույնպես մերժվել են»,- նշում է նախկին դեսպանը։
Միքայել Մինասյանը նշում է՝ վերոգրյալից եզրակացությունները ողբալի են.
1. Սուլթանը ցանկացել է թքել պրոֆեսիոնալների կարծիքի վրա։ Եվ ձեզ չթվա, որ դա պատահական է, այն նպատակադրված, մտածված ու նախատեսված տակտիկա էր։
2. Նիկոլը պլան ունի, նա իշխանության է եկել, որպեսզի առաջ մղի Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Այդ պլանը հիմա էլ կատարվում է։ Դրա կատարումը դադարեցված չէ։
«Եվ եթե որևէ մեկին թվում է, որ ամեն ինչ վերջացած է՝ սխալվում է։ Ամեն ինչ ընթացքում է»,-ամփոփում է նա իր գրառումը։
«Զինադադարից հետո 2-3 անգամ փորձել են գյուղ իջնել, առաջ գալ իրենց դիրքերից. ադրբեջանական զինվորները տեղակայված են Ամարասի դիմաց՝ Ջիվանի գյուղի սարի վրա։ Փորձում են նոր դիրքեր գրավել՝ մինչև վերջնական սահման գծելը։ Դա նրանց համար ռազմավարական նշանակություն ունի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:
Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Մարտունու շրջանը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, նշում է հայր Գեղարդը, և քանի որ Մարտունու տարածքի 25-30 տոկոսը գրավված է թշնամու կողմից, ադրբեջանական զորքն այնքան է մոտեցել Ամարասին, որ այն փաստացի դարձել է սահմանագիծ։
Անվտանգության առումով՝ վանքն այս պահին բավականին խոցելի է։ Այս առնչությամբ վանահայրն իր մտահոգություններն է հայտնել․ «Իմ խնդրանքն է՝ ռուսական պոստ կամ ռուս խաղաղապահների հերթափոխ լինի Ամարասում։ Առավոտյան գնում եմ, երեկոյան՝ վերադառնում, բայց վանահայրը պետք է մնա վանքում, իսկ այստեղ գիշերելը վտանգավոր է։ Թուրքի համար հոգևորական սպանելը, գերի վերցնելը հերոսության նման մի բան է։ Մենք ուզում ենք բացառել նույնիսկ գիշերը հանկարծակի վանք մտնելու, վախեցնելու մտայնությունները։ Ուստի ասել եմ՝ մինչև Ամարասի մոտ ռուսական պոստ կամ խաղաղապահների հերթափոխ չլինի, ես անձնապես վանքում չեմ գիշերելու»։
Վանահայրը նշել է, որ վանքում գիշերակացն ապահովելու համար արդեն դիմել են ռուսական կողմին, խնդրել ռուսական հենակետ կամ գիշերային հերթափոխ սահմանել։ Այս պահին Ամարասում մեր զինվորներն են հերթապահություն իրականացնում։ Վանքի վրա ռուսական դրոշ է դրվել։ Հայր Գեղարդի խոսքով՝ այս ընթացքում ռուսական կողմից բարձրաստիճան զինվորականներ և հոգևորականներ են եկել, քաջալերող խոսքեր ասել, թե՝ մտահոգվելու պատճառ չկա, եկեղեցու վրա ռուսական դրոշ կա տեղադրված։
«Մի քանի անգամ ռուս խաղաղապահներ եկան, ապա՝ հայր Բորիսը, հայր Անդրեասը, նախագահի հետ անգամ Մուրադովը եկավ։ Տեսել են իրավիճակը։ Հայր Բորիսն ասաց՝ եթե Ամարասի վրա ռուսական դրոշ կա, ուրեմն այն ռուսական կոնտինգենտ է, եթե անգամ մեկ փամփուշտ գա ձեր ուղղությամբ՝ կնշանակի պայմանավորվածության խախտում, ինչի համար ադրբեջանական կողմը պետք է պատասխան տան»,- պատմել է հայր Գեղարդը։
Ամարասի վանքի դռներն այս պահին բաց են, բայց վանահայրը զգույշ լինելու կոչ է անում, ուխտավորներին հորդորում՝ գիշերը չգան, ուշ ժամի չգան, տարածքում երկար չպտտվեն. թուրքին չի վստահում։ Բացի այդ, ըստ հայր Գեղարդի, տարածքում ռումբերի ու արկերի հեռացման խնդիր կա:
«Ռուսները դեռ պետք է գան, մաքրեն։ Շատ հաճախ ժողովրդին խորհուրդ ենք տալիս եկեղեցի չգալ, տարածքում չպտտվել»,- ասել է նա։
Ըստ վանահոր՝ անվտանգության հարցերը կարգավորելուց հետո Ամարասի վանական համալիրը կունենա մի քանի միաբաններ, որոնք կգիշերեն վանական համալիրում։ Որոշումը կայացվել է Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով և հորդորով։
Դեժավյու տելեգրամյան ալիքին որոշ մանրամասներ են հայտնի դարձել պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար աշխատանքային հարաբերությունների մասին։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ այդ մանրամասները չափազանց կարեւոր են՝ հասկանալու եւ գնահատելու կատարվածի ողջ հանցավորությունը:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 7-ի երեկոյան, ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ռուսական կողմի հեռախոսազանգից տեղեկացել է, որ ՌԴ-ից ՀՀ վարչապետին օրեր առաջ կոնկրետ կետային առաջարկություններ է արվել, այդ թվում` Արցախ խաղաղապահ զորք մտցնելու հետ կապված, սակայն վարչապետը ձգձգել է որոշում ընդունելը։ Ռուսական կողմը Միքայել Համբարձումյանին խնդրել է, որեւէ կերպ արագացնել եւ որոշման մասին տեղեկացնել, նշելով , որ ժամանակ չկա եւ հնարավոր է Ստեփանակերտը կորցնեք։ Միքայել Համբարձումյանը անմիջապես հեռախոսով խոսել է վարչապետի հետ, խնդրել՝ այդ հարցով շտապ ընդոունելություն: Ըստ աղբյուրի, նա բացատրել է վարչապետին , որ ռուսները սպասում են շտապ պատասխանի, քանի որ այլեւս հապաղելու ժամանակ չկա, սակայն վարչապետը չի ընդունել ԱԱԾ պետի պաշտոնակատարին եւ փաստորեն չի քննարկվել առկա իրավիճակը: Միքայել Համբարձումյանը ստիպված ռուսներին փոխանցել է, որ վարչապետը իրեն չի ընդունում, բացի այդ` Հայաստանում հանրությունը տեղեկացված չէ իրենց առաջարկություններից: Դրանից անմիջապես հետո, նա նույն օրը, կապ է հաստատել «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկի հետ ու հարցրել՝ արդյո՞ք իրենք տեղեկացված են ռուսների կոնկրետ առաջարկների մասին: Պարզվել որ «Իմ քայլ»-ում էլ տեղյակ չեն։ Խոսակցության ընթացքում պայմանավորվում են, որ առիթի դեպքում պատգամավորը այդ հարցը տա վարչապետին, իսկ եթե այդ օրը նախատեսված անվտանգության խորհրդի նիստը կայանա` ինքը անձամբ բոլորի ներկայությամբ այդ հարցը կբարձրացնի: Այդ օրը ԱԽ նիստ չի գումարվում, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ազատվում է աշխատանքից։ Ամենայն հավանականությամբ Միքայել Համբարձումյանը նախօրեին «5-րդ ալիքի» եթերում, խուսափել է այս թեմայի մասին խոսելուց եւ մանրամասներ հայտնելուց»,- գրում է տելեգրամյան ալիքը։
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ-ների ղեկավարների հանդիպումների արդյունքում 14 պարկ դիակ է հանվել,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ-ների ղեկավարների հանդիպումների ընթացքում ռազմագերիների եւ տարածքների հարցերն են քննարկվել:
«Ես նաեւ չեմ հասկանում մարդկանց կամ մեդիայի մոտեցումը. Եթե պետք է 100 անգամ հանդիպել եւ մեկ ռազմագերի գտնել, բերել: Եթե պետք է 100 անգամ էլ հանդիպել, որ մի եղբայրական գերեզման եւս հայտնաբերվի, որտեղ մեր զինվորներն են թաղվել ադրբեջանցիների կողմից, տեխնիկա մտցվի, հանվի այդ մարդկանց դիակներն այդտեղից, ուրեմն պետք է 100 անգամ էլ հանդիպել:
Հիմա դուք գիտեք, որ այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 դիակ է հանվել: Լրատվամիջոցներն ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի, թե քանի դիակ է: Ամեն ինչ պետք է անել: Եթե պետք է՝ ես էլ եմ պատրաստ գնամ՝ հանդիպեմ»,-ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.