23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախյան պատերազմում դավաճանության դրսեւորումների, պայմանավորված պարտության, պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի կողմից զորահամալրումը դադարեցնելու ու մի շարք այլ աղմկահարույց բացահայտումների դեպքերի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով քննիչը դեռ չի կարողացել հարցաքննել Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։
Ինչպես արդեն նշել ենք՝ տարբեր գործիչներ հնչեցրել են հենց նրանց անունները պատերազմի բացասական ելքի գործում ունեցած բացասական դերակատարման ու պատասխանատվության մասին, ավելին՝ պատերազմից հետո քայլեր են ձեռնարկվում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուղղակի ցուցումով, որոնք եւս դարձվել են քննության առարկա, բայց նախաքննական մարմինն ակնհայտ է, որ ունի կաշկանդվածություն Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը հարցաքննելու հարցում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առ այս պահը ՀՔԾ-ն չի հարցաքննել ոչ Փաշինյանին ու ոչ էլ կնոջը՝ ուղղակի կասկածի տակ դնելով քննության օբյեկտիվությունը։
«Փաստինֆո»-ն նաև կապ հաստատեց ՀՔԾ-ի հետ՝ պարզելու, թե, այդուհանդերձ արդյո՞ք վերջիններս հրավիրվել են հարցաքննության, որտեղից մեզ պատասխանեցին, որ տեղեկատվություն չեն տրամադրում իրենց մոտ քննվող քրեական գործերով հարցաքննվող անձանց վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսումների գործով՝ քննչական կոմիտեին շուրջ 1,5 տարի պահանջվեց Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար, թեեւ ձայնագրության մեջ խոսվում էր նրա կողմից տրված ցուցումների մասին։
«Եթե Դավիթ Տոնոյանը կարծում է, որ կխուսափի պատժից, ապա սխալվում է»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ ԶՈՒ համազգեստից, որի պիտակից երևում է, որ այն կարվել է Թուրքիայում։
«Նա ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի, ինչպես օրինակ՝ ինչո՞ւ էր հայկական բանակի համազգեստը կարվել Թուրքիայում։ Թե ինչու է Թուրքիային հայտնի եղել համազգեստը կարելու ձևն ու քանակը, ո՞վ է հետևել նյութի որակին և ո՞վ է շահել հայտարարված մրցույթը»։
Օգտատերը վստահեցրել է, որ լուսանկարը վերջերս է արվել։ Թեմայի մասին «Փաստինֆո»-ն փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն նշեցին, որ գրավոր հարցմամբ դիմենք նախարարություն։
ՀՀ դատախազությունում 2020 թ. բաժանվել է ընդհանուր առմամբ 1,732,694.13 ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։
«Փաստինֆո»-ն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հատկացված պարգեւավճարների մասին, մասնավորապես դեկտեմբերին աշխատակիցներին ընդհանուր առմամբ որքան պարգեւավճար է տրվել, ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, կոլեգիայի անդամները պարգեւավճար ստացել են, թե ոչ։ Եւ որքան է կազմել ընդհանուր գումարը։
Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք գլխավոր դատախազին տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ, 2020 թ. որքան պարգեւավճար է հատկացվել դատախազներին։
«2020թ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 909 664 421 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և վճարները»,- ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։
Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված պարգևավճարներին, ապա ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցները (դատախազներ և աշխատակազմ) 2020թ դեկտեմբեր ամսվա ընթացքում խրախուսվել են մեկ դրույքաչափով։
Նկատենք, որ դատախազությունը գրավոր պատասխանում շրջանցել է ղեկավարությանը տրամադրված պարգեւավճարներին վերաբերող հարցը, սակայն շեշտել է, որ բոլոր աշխատակիցներն են ստացել գումարը, հետեւապես հետպատերազմյան ճգնաժամում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազն ու տեղակալները եւս ստացել են տոնական պարգեւավճար։
Նշենք, որ դատախազներին որպես պարգեւավճար տրված 909 664 421 ՀՀ դրամը օրվա փոխարժեքով հաշվարկված համարժեք է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլարին։
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով։
Shamshyan,com-ի հաղորդմամբ, հունվարի 13-ին Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, ով հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Հանրապետության Մեխակավանի, ժողովրդին հայտնի՝ Ջաբրայիլի զորամասում, եւ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրեւ թե՝ զինվորի բուժման համար։
Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, եւ տեւական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաեւ գտել է ոմն Հարութի, ով ներկայացել է, որ զորամասի ծառայող է եւ խոստացել է՝ գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն։ Ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։
Աղբյուրի տեղեկություններով՝ հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին զոհվել է։ Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:ւզական միջոցառումներ՝ զինվորի ծնողներին խաբած, նրանցից խարդախությամբ գումար կորզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նամակին, որն ուղղված էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Պատասխանը ներկայացնում ենք ստորեւ․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնություն ցուցաբերելով եւ ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս:
Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Արդբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ եւ ՀՀ գլխավոր դատախազությունների միջեւ՝ այն էլ բացառապես երկու գերատեսչությունների միջեւ համագործակցության վերաբերյալ:
Տարակուսանքով պարզեցինք նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ եւ ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:
Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության եւ իրավական համակարգի, ինչու ոչ, նաեւ իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում եւ դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ եւ միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեիսվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաեւ՝ ՀՀ նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի եւ անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների:
Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետեւանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաեւ ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին:
Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձեւաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձեւաչափերով տեղի ուենցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարեւոր խնդիրների լուծմանը միտված եռակող ձեւաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին եւ ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում:
Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյուկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունենա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, այլեւ ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը:
Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:
Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբեւէ ծառայողական պարտքի կատարումը, նաեւ լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում: Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետեւանքները, ցավոք, կրում են»։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու եւ շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու եւ կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու հանցավոր խումբ:
ԱԱԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մասնավորապես.
Երեւան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախի Հանրապետությունից փոխադրել եւ պահել է Երեւան քաղաքում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ կատարված բազմածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում, մասնավորապես՝ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ եւ շրջանառությունն արգելված այլ իրեր:
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս.Բ.-ին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված բազմատեսակ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված եւ պահված ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ եւ շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:
Մասնավորապես.
Կատարված խուզարկություններով հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած եւ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ընդհանուր թվով 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, 279 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 7 հատ փամփշտատուփ` լիցքավորված 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, 23 հատ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամուշտներով, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, 1 հատ փամփշտատուփ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փակ տուփերով փոքր չափերի փամփուշտներ, ինքնաձիգների նշանառության համար նախատեսված օպտիկական սարքեր, որսորդական հրացաններ, 227 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, որսորդական հրացանի փողեր եւ այլն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու եւ դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած եւ ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած եւ պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել, հստակ հասկացնելով, որ, այդ քայլն անելով, ինքը բացարձակ վստահության կարժանանա։
«Սական Համբարձումյանը հրաժարվել է` բացատրելով, որ հիմքեր չկան, իսկ իր նկատմամբ վստահությունը, հետեւաբար նաեւ նշանակումը, չի կարող դրանով պայմանավորված լինել։ Դրանից հետո փորձ է արվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան միջոցով կոնտրոլի վերցնել Համբարձումյանի գործողությունները, սակայն դրան էլ վերջինս ընդդիմացել ու թույլ չի տվել։ Այս դեպքերն են հանդիսացել հրաժարականի առիթներից մեկը, որոնց մասին Համբարձումյանը համառորեն լռում է։ Այսինքն` փորձել են անել այն նույնը, ինչ արեցին Ավինյանի միջոցով, երբ վերջինիս ուղարկեցին ԱԱԾ ու նա, Աբազյանի հիվանդության ընթացքում, ղեկավարում էր ծառայությունը եւ մարդկանց ձերբակալման ցուցումներ էր տալիս»,- գրում է տելեգրամյան ալիքը։
Այս պահին լուրջ խնդիրներ կան տնտեսությունում ու դրանք առաջիկայում ավելի են խորանալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը՝ խոսելով հետպատերազմյան շրջանում ՀՀ տնտեսության վիճակի մասին։
2021-ին ծանր տնտեսական վիճակ է լինելու, որի պատճառը կլինի ոչ միայն պատերազմը, այլեւ կառավարության վարած տնտեսական, ֆինանսական քաղաքականությունը։
«Այն որ իրավիճակը բարդ է, վկայում է այն փաստաթուղթը, որը դեկտեմբերին ընդունվեց՝ այսպես կոչված հարկային քաղաքականության ճեղքը նվազեցնելու ուղղությամբ։ Կառավարությունը պլանավորում է 2021 թվականին հարկային բեռը բարձրացնել գործարարների համար։ Խոսքը նրա մասին է, որ պետք է հնարավորինս նվազեցնել ԱԱՀ արտոնությունները, որոնք այս պահի դրությամբ տրամադրվում է։ Խոսքը գնում է նրա մասին, որ պետք է նվազեցնել շրջանառության հարկային շեմը և վարչարարությունը այնպես անել, որպեսզի հարկերի վճարումն ավելանա և արտոնությունները պակասեն»,- ասել է նա։
Ըստ Հարությունյանի՝ փաստաթուղթը վկայում է այն մասին, որ կառավարությունն ի սզբանե գիտի, որ 2021թ.ին լուրջ խնդիրներ է ունենալու բյուջեի եկամտային մասի ապահովման տեսանկյունից։
Դեկտեմբերին ընդունված «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքն էլ չի համապատասխանում ներկայիս մարտահրավերներին ու իրավիճակին, դրանով նույնիսկ նախատեսված չեն այն մարտահրավերների պատասխանը, որը պետք է լիներ։ Ըստ օրենքի՝ ստացվում է արտաքին պարտքը մեծացնել մինչև 500 մլրդ դրամի ։
Միաժամանակ նկատվում է գնաճ։ «Եթե մենք չենք ավելացնում բնակչության եկամուտները, իսկ մենք ոնց որ թե աղբյուրներ չունենք դա մեծացնելու, ակնհայտ է, որ տեղի է ունենալու բնակչության աղքատացում։ Ապրանքների գները բարձրանալու են, դրա արդյունքում տեսնելու ենք, որ ժողովուրդը սկսելու է ավելի քիչ սպառել, մենք դրանով բերելու ենք նրան, որ տնտեսական աճն ընդհանրապես անհնար է լինելու 2021-ին»,- ասաց Հարությունյանը։
Վերջինս գնաճը բացատրում է փոխարժեքի աճով։ Դեկտեմբերին ընկերությունները դեռ ունեին կուտակված պաշար, որը նախօրոք բերել էին հին փոխարժեքով ու համապատասխան իրացում էր տեղի ունենում, իսկ այն, որ հունվարին տեղի է ունենալու փոխարժեքի նկատմամբ բավականին մեծ ճնշում, դա բացատրվում է նրանով, որ ներմուծողները նոր տարուց հետո փորձում են դրամը դարձնել դոլար, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը շարունակել։
Այսպիսով՝ արտարժույթային շուկայի տատանումը կբերի գնաճի, սա Ֆինանսական համակարգի վրա ուղղակի է ազդելու։
«Եթե փոխարժեքը բարձրանում է, իսկ և ընկերությունների, և քաղաքացիների մոտ վարկային պարտավորությունները դոլարային են, դա նշանակում է, որ նրանք, ովքեր իրենց եկամուտները ձևավորում են դրամով, ունենալու են լուրջ խնդիրներ՝ իրենց վարկերը սպասարկելու։ Արդյունքում ֆինանսական համակարգի համար մեծ ռիսկեր են առաջանալու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ֆինանսիստ Ջորջ Սորոսը, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես «գունավոր հեղափոխությունների» գլխավոր շահառու, իզուր չէ, որ աջակցել է Հայաստանում կատարված հեղաշրջմանը. դրա արդյունքում իշխանության եկած մարդիկ լիովին արդարացրել են ամերիկացի միլիարդատիրոջ սպասելիքները: Այս մասին riafan.ru կայքին տված հարցազրույցում ասել է «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Կորնիլովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանում ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր անգործության համար: Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանը «լավ չէր հասկանում, թե Լեռնային Ղարաբաղի մարտերի ընթացքում ինչ է կատարվում ճակատում»` չնայած որ ուներ բոլոր հնարավորությունները պատերազմը կանխելու կամ այն գոնե այնպես վարելու համար, որպեսզի պահպանվեն հիմնական դիրքերը:
Ելնելով դրանից՝ Մանուկյանը եզրակացրել է, որ «գունավոր հեղափոխությունների» ալիքի վրա ոչ միայն Ուկրաինայում, այլև Հայաստանում իշխանության են գալիս հիմնականում միջակ քաղաքական գործիչներ, որոնք ի վիճակի չեն ղեկավարել կառավարությունը: Նա հայտարարել է, որ ինքը պատրաստ է դա անել, և նաև խոստացել է, որ բարձր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին գործողություններից մեկը կլինի արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեության ստուգումը, որոնք կարող էին ճանապարհ հարթել Փաշինյանի իշխանության գալու համար:
«Ցանկացած գունավոր հեղափոխություններ կարելի է և պետք է համեմատել: Չնայած մի շարք ազգային առանձնահատկությունների առկայությանը, դրանք, այնուամենայնիվ, շատ նման են: Եվ նրանց ընդհանուր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց արդյունքում անգրագետ մարդիկ են գալիս իշխանության: Այս կապակցությամբ Ուկրաինան, Հայաստանը և Ղրղզստանը բազմիցս հաստատել են հետևյալ թեզը. ցանկացած խառնաշփոթ ալիքի վրա բարձրացնում է քաղաքական արկածախնդիրներին, մարդկանց, որոնք կարող են գեղեցիկ խոսել, գայթակղել ամբոխին անիրականանալի երազանքներով, բայց որոնք չգիտեն և չեն ուզում սովորել, թե ինչպես ղեկավարել պետությունը»,-նշել է Կորնիլովը:
Քաղաքագետը սատարում է Մանուկյանի՝ ՀԿ-ների ստուգման ծրագրերին: Ըստ նրա, դրանց մեջ կա կազմակերպությունների մի ամբողջ կատեգորիա, որոնք իրենց գոյությունը պահպանում են Արևմուտքի փողերով և կատարում են դրա ցուցումները:
«Նույնիսկ եթե այդպիսի ՀԿ-ներն իրենց առջև լավ նպատակներ են դնում, օրինակ` փրկել կենդանատեսակներ կամ տայգա, շատ հաճախ նրանց հովանավորողները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում`քաղաքական: Եվ, որպես կանոն, դրանք արտահայտվում են աշխարհի տարբեր երկրներում որոշակի ռեժիմի տապալումով, կառավարությունների տապալումով կամ տեղական հասարակական գործիչների վերահսկողության տակ վերցնելով»,-նշել է Կորնիլովը:
Փորձագետը հիշել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին, որի համար նման ՀԿ-ները ազդեցության սիրված գործիքներից են: Կորնիլովի խոսքով՝ օլիգարխը Հայաստանում նույնպես ուներ իր սեփական շահերը:
«Սորոսն իր ողջ կյանքի ընթացքում խաղում է շուկաների և որոշակի արժույթների անկայունության վրա: Նա տապալում է ամբողջական ազգային բանկեր տարբեր երկրներում և դրանով շատ լավ փող աշխատում: Իրականում, նրա ամբողջ կայսրությունը կառուցված է հենց դրա վրա. իրականում նա այլ բան անել չգիտի»,-եզրափակել է քաղաքագետը:
Աղբյուրը՝ tert.am
Mediaport-ը գրում է․ երեկ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկում դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները:
Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված «ախրանիկի» ուղեկցությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.