23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն՝ ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Արեւելյան բազար
Արեւելյան բազարը թուրք Նիկոլի, թուրք Իլհամի եւ իրենց թուրք գործակցողների միջեւ հարաբերությունների միակ հասկանալի ձեւն է։ Եվ այդ «բազարը» մոտենում է ավարտին։ Նիկոլը բանակցում է երկու ճակատով՝ ներքին եւ արտաքին։
Հայաստանում Նիկոլը պայմանավորվել եւ պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ։ Առաջիկայում կհայտնեմ մանրամասները եւ կպատմեմ, թե ով ինչ է փորձում պոկել այս առեւտրից։ Ավելի հաճախ համաձայն չեմ լինում Artur Danielyan-ի հետ, քան համաձայն եմ լինում, բայց այսօր մի գրառում կարդացի իր մոտ, որի հետ վստահաբար համաձայն եմ։ Այն շարունակելով՝ իմ կողմից մեկ դիտարկում ունեմ. Նիկոլի հետ քաղաքական առեւտրի գնացողները սեղմելու են արյունոտ մարդասպանի ձեռքը եւ թաթախվելու են արյան մեջ։ Այդ պահից սկսած կոնկրետ ինձ (ու վստահաբար նաեւ շատ-շատերի համար) նրանք դառնալու են քաղաքական բորոտներ։
Հետո չարդարանաք, որ դա անում էիք հանուն Հայաստանի։ Դուք, Հայաստանի որդիների դիակները չսառած, քաղաքական բազարների մեջ էիք։ Դա անհնար է մոռանալ, եւ չենք թողնելու, որ մոռանաք։ Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն մայիսյան ընտրություններից «տանելու» 25 տոկոս, վերադառնալու իշխանության, Նիկոլին խնդրելով անցողիկ շեմը 5 տոկոսից 3 սարքելով հայտնվելու խորրհրդարանում. բոլորդ հիշե՛ք չի՛ մոռացվելու, չի՛ ներվելու։
Հայաստանից դուրս Նիկոլի «բազարը» 4 ուղղությամբ է։ Ուղղություն առաջին՝ Ռուասատան։
Նիկոլի ուղերձը հյուսիսում շատ պարզ է. «Ռուս ջան, գլխիս մի խփիր, ինչ պետք է կանեմ»։
Ուղղություն երկրորդ՝ ԱՄՆ։ Էլի շատ պարզ. «Բայդեն ջաներ, էստի համեցեք, մեռանք ձեզ սպասելով, ռուսը մեզ բռնաբարեց։ Եկեք տեսեք ինչ եք անում»։
Ուղղություն երրորդ՝ Ադրբեջան։ «Ես ոչինչ չեմ նախաձեռնի միջազգային ատյաններում, ինչ որ պետք է կստորագրեմ, միայն խնդրում եմ կանգ առ. ավել ոչ գյուղ տար, ոչ էլ նոր գերի, ինձ էլ եթե կարում ես մի քիչ քիչ հրապարակավ քրֆի էլի»։
Ուղղություն չորրորդ՝ Թուրքիա։ «Ես հետեւողականորեն կլռեմ Ցեղասպանության մասին, թանգարան-ինստիտուտը կկազմալուծեմ, հարցը օրակարգից կհանեմ, միայն խնդրում եմ սահմանը բաց կարանամ նոր հնարավորությունների մասին ստեղ լոլոներ կարդամ»։
Այսքանը։ Ժողովրդի հետ Նիկոլը նույնիսկ հաշվի չի նստում, ուր մնաց առեւտուր անի։ Երբ մարդկանցից վերցնում ես արժանապատվությունը եւ անջատում հիշողությունը, այդ մարդկանց կարելի է ուղղակի անտեսել։
Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն՝ ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական։ Անասնային ինքնապահպանման բնազդով նա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել, ինչի մասին շուտով հրապարակավ կխոսեմ»։
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, ըստ երևույթին դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։
Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեցին, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին՝ կարիքների համար։ Ավելին, ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին երկու սառնարանային կցորդ են փոխանցել ՝ անհատույց՝ միաժամանակ հավաստիացնելով, թե տեղյակ են չեն, թե նախարարությունը ի՞նչ նպատակով է դրանք օգտագործել։
«ՊՆ-ին երկու միավոր կցորդ ժամանակին հանձնել ենք, բայց դրանք մենք չենք վարում։ Թե դրանք որտեղ են, ի՞նչ գործողություններ են արել, չենք կարող ասել։ Դրանք չեն վերադարձվել ու հետ հանձնելու խնդիր էլ չկա»,- ասաց Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունը պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացրել է, Ստեփանակերտ տեղափոխել հումանիտար օգնություն։
«Փաստինֆո»-ն փորձեց նաեւ ԱՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ դիահերձարանի մոտ կայանված սառնարանային կցորդների վերաբերյալ, սակայն զանգերն անպատասխան մնացին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ս.Ս.-ն ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի՝ «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 573-Ա որոշմամբ նշանակված լինելով որպես ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում լիազորված լինելով ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխել, կասեցնել և վերացնել ապօրինի հողօգտագործումը, մշտապես հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, անտեսելով ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշման պահանջները, այն է՝ «Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման նպատակով՝ հանձնարարել ՀՀ համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողահատկացման գործընթացը», նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և եղբոր Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառելու ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին, իր գիտությամբ և հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ խախտել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, առանց սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծի, համաձայնեցված իրադրության հատակագծի, 2010 թվականի հունվարի 22-ի համապատասխան որոշմամբ օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել հասարակական կառուցապատման, ինչպես նաև որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:
Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Ս.Ս.-ն եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը ներառելով ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ սահմանված «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում, իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար, ինչից օգտվելով Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը:
Պաշտոնատար անձանց և համայնքապետարանի աշխատակիցների նշված գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը, այլև չեն ապահովվել կառավարության որոշման պահանջների կատարումը, որպիսի գործընթացները իրականցվել են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, որը պետության համար առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ կադաստրային արժեքի համեմատ առանձնապես խոշոր չափերի 139.888.533 ՀՀ դրամ ավել գումարի չափով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
Հ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։
«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։
Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն, բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։
«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։
Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։
«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։
«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։
«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։
Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հադրութի շրջանից կա 99 զոհ և 47 անհայտ կորած։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը՝ հավելելով, որ տվյալները դեռ հավաքագրվում են։
99 զոհերի անունների մեջ կան և ժամկետային, և պայմանագրային զինծառայողներ, և քաղաքացիական անձինք։ 47 անհայտ կորած քաղաքացիներից շատերի դիերը նախնական հանվել են, բայց չկա ԴՆԹ եզրակացության պատասխանները, ուստի անհետ կորածների ցուցակներում են ու ճշտումներ դեռ չեն եղել։ 47 հոգու անհայտ կորածի կարգավիճակում լինելու պատճառն այն է, որ շատերին չեն հասցրել տարհանել։ Սավադյանը նշեց, որ բնակիչներից ոմանք հրաժարվում էին լքել բնակավայրերը։ Բացի այդ՝ նոյեմբերի 9-ին անգամ բնակիչները չեն իմացել, որ տարհանվելու են։
«Մինչև ամսի 9-ը ընդհանրապես բնակչության տարհանման մասին ոչ մի բառ չի եղել։ Արցախի իշխանությունները չեն զգուշացրել, որ բնակչությունը պետք է տարհանվի։ Բնակչությունը դրա մասին իմացել է ավելի ուշ, մեծ մասը չիմանալով ավելի վաղ դուրս էին եկել, լքել տները՝ այնքան որ փրկվեն։ Համայնքի ղեկավարների օգնությամբ տարեց մարդիկ և համայնքում մնացած բնակիչները տարհանվել են ավելի ուշ։ Ասում էին հաղթելու ենք, հաղթելու ենք, չէինք պատկերացնում, որ կարողա ամսի 10-ին մտնեին շրջան»,- եզրափակեց Սավադյանը
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնել էին, որ Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը, իսկ Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները, որոնք նույնպես տարեց անձինք են: Նրանց աճյունները դուրս էին բերվել իրենց տան բակից։
Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով քրեական գործ է հարուցվել երկրի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով (գույքի վնասումը կամ ոչնչացումը հոդվածով)։ Տեղեկությունը հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ ՆԳՆ-ից կատարվածի մանրամասներ չեն հաղորդել՝ նշելով, որ կատարվածի հանգամանքները կպարզի հետաքննությունը։
Ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ հունվարի 25-ի գիշերը անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Քվեմո Փոնիճալա շրջանում։ Որոշ բեռնատարների առջևի եւ կողային ապակիները կոտրվել են։
Չարագործները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության այսօրվա հավաքի ժամանակ ակադեմիկոս Աշոտ Օհանյանը ընթերցեց Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ եմ հրավերի համար և նաև այս խոսքի հնարավորությունն ընձեռելու համար: Ես տեսնում եմ այստեղ մեր ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում են, որ վտանգված է հայրենիքը, վտանգված է պետականությունը:
Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և կրոնը: Դրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր: Առանց այդ արժեքների այսօր մենք չէինք ունենա մեր տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ուրեմն առավել քան կարևորում եմ մշակույթի, գիտության, կրթության, եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությամբ:
Սակայն ստեղծած իրավիճակից պատվով դուրս գալու համար մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի և օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը: Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է, ապահովել պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը, զարգանանք արագ տեմպերով և հիմքեր ստեղծենք, կորցրածը վերականգնելու համար:
Սիրելի ներկաներ, վստահ եմ, որ գիտեք, թե որն է իմ նպատակը, որն է իմ երազանքը: Ես իմ հայրենիքին տվել և շարունակում եմ տալ, իմ պարտքը՝ որպես հայկական բանակի սպա: Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից եթե այդպիսիք կան, և բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք:
Ես վստահ եմ, եթե մեր ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնական ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը և համատեղ կոչով հանդես գանք ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ոգևորությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կտա ոգու մի հսկայական ուժ, որի առջև չի դիմանա և ոչ մի ապիկար իշխանություն: Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին: Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը: Հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ, նա հենց այսպիսի միասնությունից է վախենում: Եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում: Աստված պահապան մեզ և մեր սերունդներին»:
Ամեն ինչ արել են, որ պատերազմ լինի, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի և խրախուսել են նահանջը։ Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ընթացքում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ գերագույն հրամանատարը չի կարող խուսափել ռազմական կառավարումից։
Ավելին՝ պետական կառավարման ժամանակահատվածում չեն օգտագործվել ԱԺ հնարավորությունները՝ երկիրը համախմբելու, մոբիլիզացնելու և հայրենական պայքարի տանելու համար, չեն օգտագործվել պաշտպանական և անվտանգային հանձնաժողովի աշխատանքները՝ զորահավաքն իրականացնելու համար, չեն օգտագործվել ԱԺ հնարավորությունները՝ միջազգային հարթակներում հարցը բարձրացնելու համար։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ամբողջությամբ անցներ ռազմական ռելսերի, պետք է խորքում աջակցություն ցուցաբերեր բանակին՝ ապահովեր բանակի թիկունքը և տնտեսական, և իրավական առումով։ Ինչ վերաբերում է ԱԽ-ին, ապա Օհանյանն արձանագրեց, որ պատերազմական ժամանակահատվածում ԱԽ դերը շատ ցածր է եղել, ընդ որում՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, մինչդեռ ԱԽ-ն այն վայրն է, որտեղ համապատասխան որոշումներ պետք է ընդունվեն, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ եզրակացություններ, որ հետագայում որոշվի՝ պատերազմը կանգնեցնել, շարունակել, բանակցային գործընթացները վերականգնել, թե ճեղքման վայրում ինչ վերախմբավորում կատարել։
Օհանյանը պարզաբանեց, որ որևէ մեկը չի ասում, որ պետական մակարդակի մարդիկ իջնեն վաշտի, զորամասի հրամանատարի փոխարեն կռվեն, բայց պետական մակարդակի մարդիկ պարտավոր են վերախմբավորումներ իրականացնել և փակել ճեղքը, մխրճումը, որը բերեց հասցրեց մինչև Շուշի։
Նրա գնահատմամբ՝ մարտավարական օղակում էլ բազմաթիվ բացթողումներ եղել են, բայց չմանրամասնեց՝ գաղտնիությունից ելնելով, փոխարենը արձանագրեց, որ, եթե ինչ-որ մի ստորաբաժանումում ձախողում է լինում, ապա այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի։
«Այսօրվա իշխանությունները, որոնք ցույց են տվել պետական կառավարման անկարողությունը, ինչն արտահայտվել է բազմաթիվ տեղերում՝ նախապատերազմյան շրջանում, կադրային նշանակումներում։ Ինչպես կարելի է գնդապետին նշանակել գեներալ-գնդապետի պաշտոնում, ինչպես կարելի է փողոցից մեկին բռնել ասել՝ դու փոխմարզպետ ես, ինչպես կարելի է ինչ-որ տարբեր անձանց ասել՝ դու գնում ես այս կամ այն երկիր՝ երկիր ներկայացնելու»,- նշեց նա՝ հավելելով, որ նախապատերազմյան ձախողումները ձախողումների են բերել նաև պատերազմի։
Ըստ նրա՝ այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ։
Շուշին չի ընկել է, Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանիուղիղ հրահանգով. Այս մասին «Право знать» հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերով» կհարկվածեն, եթե պաշտպանները չլքեն բերդաքաղաքը, վերջիններս էլ ստիպված նահանջել են, ու երբ տղաները հետ են գնացել, հայտարարվեց, թե քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է։
Կուրղինյանն ասում է, որ պատերազմի ժամանակ հայոց բանակը չի աջակցել Արցախի պաշտպանության գործում, որ տարբեր երկրներից մատակարարված զենքը չի ուղարկվել Արցախ, այլ թողնվել է ՀՀ տարածում։ Արցախի բանակը պաշտպանվել է՝ ինչպես կարողացել է, կամավորների շնորհիվ են նաև դիմակայել թուրք-ադրբեջանական հարձակմանը։Վերլուծաբանը նաև հեվելեց, որ ամեն ինչ արվել է, որ կապիտուլյացիայի ակտի ստորագրման համար նպաստավոր վիճակ ստեղծվի։
«Ըստ երևույթին, Փաշյանի ընտրությունը թուրք-ադրբեջանական փողերով է արվել։ Գլխավոր նպատակը Արցախի հանձնումն էր։ Նա դա կատարել է ու նրա ընտանիքը հիմա ստանում է նվերներ Ադրբեջանի ղեկավաությունից։ Հայաստանը եռում է այս խոսակցություններով, որ տեղի է ունեցել չլսված դավաճանություն։ Արցախի նախագահը դրվել է Փաշինյանի կողմից ու ոչ պակաս դավաճան է։ Բայց Արցախի բանակը կարողացավ դիմակայել։ Զարմանալին այդ 5000 տղաներն են, որ զոհվեցին ռազմի դաշում մնացածը մեծ ծավալի դավաճանություն է և հայկական մեղք»,- ասաց Կուրղինյանը։
Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:
Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։
Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։
Մեկնաբանելով զեկույցները՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նշել է․ «Որպես կազմակերպություն, որն ակտիվորեն իրազեկվածության բարձրացման աշխատանքներ է իրականացնում Եվրախորհրդարանի անդամների շրջանում, մեզ համար պարզ է, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, շատ լավ գիտի, թե ովքեր են ագրեսորները: Եվրախորհրդարանականներից շատերը նաև հրապարակավ պահանջել են խիստ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ։
Բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում Եվրոպական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության մարմինների միջև խիստ անջրպետված դիրքորոշումների: Դա պարզ դարձավ Եվրախորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը դեռ մոլեգնում էր Ղարաբաղում: Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես եկան խիստ և քննադատական ելույթներով ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի ներկայությամբ: Բայց բառերը կշիռ են ստանում, երբ դրանց հետևում են բովանդակային և համապատասխան գործողություններ: Եվրոպական հանձնաժողովը և կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, երբ ընտրված խորհրդարանականները մտահոգություններ են հայտնում: Հակառակ դեպքում, դա հանգեցնում է հիասթափության, առաջացնում է հարցեր արժանահավատության և ցավոք նաև մարդու իրավունքների ու արժեքների պահպանման վերաբերյալ, ինչով Արևմուտքը հպարտանում է: Այս իմաստով դեռ կա ճանապարհ, որը թույլ է տալիս փոքրացնել խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը»։
Իբրև եվրոպահայ կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության հիմնական իրավունքները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.