23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում, այնուամենայնիվ, այսօր բանակի տոնն է և բանակը այս տոնը բոլոր տարիներին մեծ շուքով է նշել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Կգան ժամանակներ, որ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Նորից տոնելու համար, մենք պետք է պարզենք՝ որո՞նք են պարտության պատճառները: Պատճառները շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում և մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից, վերջացրած՝ վերջին պատերազմով: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջինս ընդգծեց, որ մենք պետք է ճիշտ հետևություններ անենք և միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է. «Բանակը Սահմանադրությամբ հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը: Այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:
«Մեր պատմության ընթացքում մեզ խփել են, բայց մենք գոտեպնդվել և առաջ ենք գնացել: Ես կարծում եմ, որ պետությունն է պարտվել, որովհետեւ ժողովուրդներն են պայքար մղում: Պետությունը չկարողացավ համախմբել ժողովրդին բանակի շուրջը, բանակի թիկունքն ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել և քաղաքական, եւ ռազմական հարթություններով, որ կարողանանք հաջողությունների հասնել»,-ասաց Օհանյանը:
Վերջինս կարծում է, թեև մենք պատերազմել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց աջակցող տարբեր ուժերի, ահաբեկիչների դեմ, բայց, այնուամենայնիվ, մենք կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում:
Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին և իր անվան շուրջ տարածվող ասեկոսեներին Սեյրան Օհանյանն ասաց.
«Ես չորս տարի է, որևէ պետական պաշտոն չունեմ, հանդիսանում եմ զինվորական կենսաթոշակառու: Խելացի անձինք գիտեն, որ այն մարդիկ, որոնք ոչ պետական, ոչ ռազմական պաշտոն չունեն, չեն կարող որևէ որոշում ընդունել: Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական և փորձել եմ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել: Շուշիի ռազմական գործողությունները ղեկավարել է բանակի ղեկավար կազմը և այդ բոլոր հարցերը կարող եք տալ բանակի ղեկավարներին, որոնք էլ ճիշտ պատասխան կտան՝ ինչում է կայանում Շուշիի առեղծվածը»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանը նկատում է բարձր մակարդակներով արված տարբեր արտահայտությունները՝ Շուշին դժբախտ քաղաք էր, Շուշին հայկական չէր, այս ամենը կասկածներ է առաջացնում՝ Շուշիի անկումը ինչպես եղավ:
«Ես սպասում եմ վճռական գործողությունների, թե չէ այսպես հավաքվել, ժողով անելով երևի ոչինչ չստացվի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ասաց աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։
Նրա խոսքով, արքայական կյանքը «պղծել է» Նիկոլ Փաշինյանի հոգին, և նա այդ արքայական կյանքը քաղաքացիների ասելով կամ նրանց ցանկությամբ չի թողնելու։
«Այժմյան կյանքը հենց դա է ասում, որ պետք է պայքարել, պետք է չսոսկալ անգամ սեփական մահից։ Մահվան գնով էլ պետք է փրկենք հողը հայկական»,- նշեց նա։
Ըստ Իսրայել Հակոբկոխյանի, խոսելու ժամանակը վերջացել է. «Նիկոլն այնքան խոսեց այս երեք տարվա մեջ, որ արդեն բոլորի ականջներն էլ թոռոմել են։ Հիմա պետք է գործել։ Եթե Նիկոլը չի ուզում, Աննան չի թողնում, պետք է գնալ ու Աննային բացատրել, որ եթե այսօր չէ, ապա վաղը գնալու են։ Թող այնպես չանեն, որ հետո իրենց արածների համար իրենց երեխաները պատասխան տան»։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը բանակցող չէ, նա գրող է։
«Ինքը կարող է թերթերում սրա-նրա մասին հոդվածներ գրի, փող առնի։ Պետք է Աննային բացատրել, որ ամուսնուն վերցնի, գնա։ Պետք է Քոչարյանի պես մարդիկ գնան բանակցելու, որ կարողանան ազգը պահել»,- եզրափակեց խոսքը Իսրայել Հակոբկոխյանը։
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպես են ծառայության աշխատակիցները էկոնոմիկայի նախարարության շենքից բերման ենթարկում ՀՀ լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ին։
Ըստ տարածված տեսանյութի ու հաղորդագրության` նա մեղադրվում է Հայաստանում աշխատող գործարարներից խոշոր կաշառք ստանալու ու նրանց օգտին պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ:
ԱԱԾ-ն հայտնում է, որ` ՀՀ-ում գործող ընկերությունն Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ է ներմուծել և հայտարարագրել 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ:
Ավելի ուշ, սակայն, պարզել է, որ ներմուծված ադամանդների իրական արժեքը շուրջ 6 անգամ շատ՝ 420.000.000 դրամ
Դեպքի առթիվ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Իսկ ԱԱԾ-ում արդեն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, քիչ մաքսատուրք վճարելու և ստուգում չիրականացնելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին հրահանգել է կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել ադամանդյա քարերի ներկրման կեղծ հայտարարագիր, ինչը և վերջինը կատարել է:
Քրեական գործով ձեռք բերված անհերքելի ապացույցների և փաստերի ճնշման տակ նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունք: Իսկ նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 2021 թվականի հունվարի 26-ին բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Բերման են ենթարկվել նաև ադամանդները ներկրած ընկերության փաստացի սեփականատերերը և ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:
ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակից Երևանում գործող, մի շարք տնտեսվարողների մոտ առակա տարբեր խախտումներ չարձանագրելու և օրենքով սահմանված ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և վերջիններից ստանում են տարբեր չափերի գումարներ։
Դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում, ոստիկանության ԿՏՀԴՊ վարչության և ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունվարի 26-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում հարկային տեսուչները, սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման են ենթարկվել ՔՈԳՎ։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ մեկտեղ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա 40 հազար դրամը։
Բացի այդ, նույն տեսուչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու հանցագործության այլ դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում ՔՈԳՎ են հրավիրվել մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ու հաղորդումներ տվել, որ վերոհիշյալ հարկային տեսուչներին, որպես կաշառք տարբեր չափերի գումար են տվել։
Փաստերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել են քրեական գործեր, որի շրջանակներում կաշառք ստացած անձինք ձերբակալվել են։ Քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ։
Լեհ քաղաքական գործիչ Բուչեկը պատերազմի առաջին օրերից ստորագրահավաք նախաձեռնեց՝ Ադրբեջանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու համար։ Պատերազմի ավարտից հետո էլ նա չդադարեցրեց պայքարը հանուն արդարության։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է անցկացրել լեհ գործչի հետ։
Ադրբեջանը հերթական անգամ փորձել է նավթադոլարներով քողարկել իր երկրի ռազմական հանցագործությունները։ Այս անգամ էլ 50․000 դոլար են առաջարկել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի լռության համար։ Բանն այն է, որ մի քանի օրից Լեհաստանում լույս կտեսնի նրա «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գիրքը։ Այն պատմում է հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանցիների անմարդկային, հանցագործ վերաբերմունքի մասին։
«Ադրբեջանի կառավարությունը քեզ կտա 50․000 դոլար, եթե դու չհրատարակես Ադրբեջանի հանցագործությունների մասին գիրքը։ Եթե հետաքրքրված ես, հունվարի 25-ին Facebook-ի քո էջում դիր Բաքվի նկարը»։Томаш Лех Бучек и его адвокат Бабкен Ханзадян
Այսպիսի առաջարկ է օրերս ստացել պարոն Բուչեկը։
Բաքվի նկարի փոխարեն նա հրապարակել է կաշառքի փորձի սքրինշոթն ու իր պատասխանը Ալիևին․
«Ազատ արձակեք հայ ռազմագերիներին»։
Հաշվի առնելով Ալիևի «հետաքրքրվածությունը» գրքով՝ Բուչեկը խոստացել է օրինակներից մեկը նրան ուղարկել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում պարոն Բուչեկը նշեց, որ գրքում հավաքված փաստերի գրեթե 80 տոկոսը հենց իրենք՝ ադրբեջանցիներն են ուղարկել։
«Նրանք ինձ ուղարկում են սարսափելի լուսանկարներ, տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են սպանում, ներեցեք, ավելի կոպիտ պետք է ասեմ, ինչպես են մորթում հայ ռազմագերիներին։ Նրանք ուղարկում են ինձ այդ դաժան նյութերն ու պարծենում, հպարտանում, գովում իրենց հանցագործությունները»,- պատմում է հեղինակը։
Նա զուգահեռներ է տեսնում արցախյան պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջև, երբ մեծ թվով լեհ ռազմագերիներ սպանվեցին։
Մասնագիտությամբ իրավաբան Թոմաշ Լեխ Բուչեկը մարդու իրավունքների պաշտպանությամբ միշտ է հետաքրքրված եղել, բայց դրանով լրջորեն սկսել է զբաղվել տարիներ առաջ, երբ իր ծանոթ հայերից գիրք է նվեր ստացել Սումգայիթի ջարդերի մասին։ Գիրքը հետաքրքրել է նրան։ Կարդացել է, ապա սկսել տարբեր աղբյուրների օգնությամբ լրացուցիչ տեղեկություններ հավաքել տեղի ունեցածի մասին։
«Այդ դեպքերը վաղ անցյալում տեղի չեն ունեցել, այլ ընդամենը տարիներ առաջ, բայց աշխարհը չի խոսում այդ մասին»,-Բուչեկն այստեղ անարդարություն է տեսել ու որոշել ջանքեր ներդնել այս ուղղությամբ։
2018 թվականին նա առաջին անգամ այցելել է Հայաստան, ապա նաև գիրք գրել՝ «Հայ մոր լացը․ 1988թ․ Սումգայիթի հայերի ցեղասպանությունը»։ Խոստովանում է, որ այդ օրվանից իր կապը հայերի հետ ավելի ամրացավ։
Արցախյան երկրորդ պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան` գյումրեցի իր ծանոթից։ Հենց նույն օրը change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով «Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ»։
Նա նշեց, որ ծրագրում էր հավաքել 250․000 ստորագրություն, բայց հավաքվեց 126․172։ Կասկածներ ունի, որ ադրբեջանցիները փորձել են կոտրել ստորագրահավաքի կայքը։
«Սկզբում օրական լինում էր 1000-5000 ստորագրություն, իսկ նոյեմբերի 2-ից հետո՝ 100-200-ը։ Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և այլ վայրերից բազմաթիվ հայեր գրում էին, որ ստորագրել են, բայց այդ ստորագրությունները չեն երևում»,- ասում է նա։ Ամենից շատ ստորագրություններ Ֆրանսիայից է հավաքվել։
Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Թոմաշ Լեխ Բուչեկը սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիներից՝ օրական միջինը 10-15 նամակ` հիմնականում կեղծ էջերից ուղարկված։ Վերջերս էլ տեսանյութ էին ուղարկել, թե ինչպես են թաղում հայ գերիների դիերը։
Տեսանյութին կից գրել էին. «Քո վերջն էլ է այսպես լինելու»։
—Արդյո՞ք մտավախություն չունեք Ձեր ու Ձեր ընտանիքի անվտանգության համար,–հարցնում եմ Բուչեկին։
–Մոնթե Մելքոնյանը ոչ մի բանից չէր վախենում. պետք է դառնար հնագետ, բայց դարձավ հերոս։ Ես հետ չեմ կանգնելու, ես ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է։ Ռազմագերիների հարցում ուզում եմ արդարության հասնել։ Առաջին հերթին դա հայ մայրերի համար է։ Կպայքարեմ այնքան ժամանակ, մինչև բոլոր ռազմագերիները տուն վերադառնան․ դա ամբողջ աշխարհի պարտականությունն է,- պատասխանում է լեհ քաղաքական գործիչը։
Նրա հայազգի փաստաբան Բաբկեն Խանզադյանը նշում է, որ հիմա էլ եվրոպացի և հայ գործընկերների հետ քննարկում են, թե ինչ քայլերով կարելի է շարունակել արդարության հասնելու գործընթացը։
«Բուչեկի դեմ նաև ադրբեջանական դեսպանությունն է բողոքի նոտա ուղղել։ Նա իր ժամանակի 90 տոկոսն այս գործին է նվիրել, ու ադրբեջանցիները վախենում են այս տեսակի գործունեությունից, սրա մեջ վտանգ են տեսնում, որովհետև սա մեծ աղմուկ է բարձրացնում»,- ասաց փաստաբան Խանզադյանը։
Նա նշեց, որ առաջիկայում նախաձեռնում են Վարշավայի փողոցներում, նաև ավտոմեքենաների վրա մեծ պաստառներ տեղադրել լեհերենով և անգլերենով՝ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։
Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմն ավարտվեց, երբ նոյեմբերի 10-ին երկու երկրները համաձայնեցին գործարք կնքել Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ գործարքը վերջ դրեց ավելի քան վեց շաբաթվա մահացու բախումներին, որոնց հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին երկու կողմերից, սակայն նոր մտահոգություններ ծագեցին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագայի և ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակի հետ, գրում է Tehran Times-ը:
«Թեեւ նոյեմբերյան համաձայնագիրը տարածաշրջանի երկրների կողմից գնահատվել էր որպես իրադարձություն խաղաղության և անվտանգության ճանապարհին, այն որոշ երկրներում առաջացրեց խառնաշփոթ և մտահոգություն, որոնք պետք է լուծվեն հնարավորինս շուտ:
Գործարքը հաստատեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր ուղի: Նոյեմբերի 10-ի հայտարարությունը պարունակում էր մի հոդված, որում խոսվում էր Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Մարզի միջև «նոր տրանսպորտային կապերի» մասին, ինչը լուրջ վեճեր առաջացրեց, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ մտահոգություն, քանի որ մարտերը տեղի էին ունենում Նախիջևանից հեռու:
Հրադադարի մասին համաձայնագրի վերջին հոդվածը անորոշ է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաարգելափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը` երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը պատասխանատվություն է կրում տրանսպորտային կապերի վերահսկման համար: Կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կապեր կկառուցվեն, որոնք միմյանց կմիացնեն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները»:
Այս հոդվածը, ակնհայտորեն, կանխամտածված հանվել է հանրային քննարկումներից` խնդրի զգայունության պատճառով: Գործարքում խոսվում է մայրցամաքային Ադրբեջանի և Նախիջևանի միջև «նոր տրանսպորտային կապերի» մասին, բայց չի նշվում, թե որտեղ և երբ են այդ կապերը հաստատվելու: Արդյո՞ք դրանք կկառուցվեն Հայաստանի հետ Իրանի սահմանից ոչ հեռու։ Եթե այո, ապա ինչպե՞ս դրանք կազդեն Իրանի և Հայաստանի միջև սահմանային երթևեկության վրա:
Հանրությունը ճնշում է գործադրել իրանցի պաշտոնյաների վրա `այս հարցերին հստակ պատասխան տալու համար: Նրանք փորձեցին մեղմել սրա վերաբերյալ վախերը `նշելով, որ Իրանի կառավարությունը կպաշտպանի երկրի ազգային շահերը: Բայց նրանք նախիջևան-Ադրբեջան երթուղու վերաբերյալ որևէ մանրամասներ չեն հաղորդել կամ գուցե չէին կարող:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Zarարիֆը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Զարիֆը Բայրամովի հետ քննարկել է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների հետ կապված հարցեր, ասվում է Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարություններում: «Իրանի արտգործնախարարը վերջապես բնութագրեց տարածաշրջանում հանդարտության հաստատումը որպես տարանցման ոլորտում փոխգործակցության և Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների շգործարկման հիանալի հնարավորություն», — ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է, որ երկու նախարարները քննարկել են միջանցքների հարցը, ինչը նշանակում է, որ քննարկվել է նաև Նախիջևան-Ադրբեջան միջանցքը: «Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նշվել է, որ տարածաշրջանում բացվել են համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում` Հյուսիս-հարավ և Հարավ-Արևմուտք տրանսպորտային և տարանցիկ միջանցքների զարգացման հեռանկարները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ»:
«Արցախի իշխանությունն ունի հասարակության լայն աջակցությունը, հետևաբար, Արցախի ապագայի հետ կապված ցանկացած քայլ կամ որոշում, որ կայացնում է նախագահ Արայիկ Հարությունյանը, առաջնորդվում է՝ աչքի առաջ ունենալով Արցախի հասարակության լայն աջակցությունը,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ առաջիկայում կայացնելիք ծանրագույն որոշումների վերաբերյալ հայտարարությանը: Ըստ որոշ աղբյուրների՝ ծանրագույն որոշումների անվան տակ նախագահ Հարությունյանը նկատի ունի Արցախի կարգավիճակի հարցը, որ կարող է լուծվել ի վնաս արցախահայության պահանջի, այն է՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարը։
Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը, սակայն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքում է տարածված վարկածը, պնդելով.
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին: Ծանրագույն որոշումներ ասելով, նախագահն ինչ–որ հատուկ բան նկատի չի ունեցել: Խնդիրը նրանում է, որ Արցախում, հետպատերազմյան իրավիճակում պայմանական Ադրբեջանի հետ կառուցվող ցանկացած հարաբերություն,արդեն իսկ իրենից ծանրագույն որոշում է ենթադրում, ընդ որում, այստեղ կապ չունի, թե խոսքն ինչ տեսակի հարաբերության մասին է»,- ասում է Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին, Արցախում կայացած հանդիպումներից մեկի ընթացքում, նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով հետպատերազմյան Արցախում դեռևս սպասվելիք զարգացումների մասին, նշել էր, թե փորձություններն ամբողջովին անցյալում չեն, առջևում Արցախում ծանրագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կլինի, չմանրամասնելով, սակայն, թե մասնավորապես, ի՞նչ ծանրագույն որոշումների մասին է խոսքը: Նախագահի այս հայտարարությունը տարատեսակ քննարկումների առիթ էր տվել, ընդհուպ մինչև՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ անընդունելի վարկածը, այն է՝ Արցախն ադրբեջանական վերահսկողության տակ հանձնելը:
Հայաստանի իշխանությանը նոյեմբերի 9-ից առաջ էլ արդեն հայտնի էր, որ Արցախում ընթացող ռազմական գործողություները հօգուտ հայկական կողմի չեն: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երբ ես նոյեմբերի 5-ին մեկնում էի Մոսկվա, արդեն իսկ պարզ էր, որ ռազմական գործողությունները հօգուտ հայկական կողմի չեն, ու ես մեկնում էի հատուկ այդ նպատակով, որպեսզի ռուսաստանցի գործընկերների հետ քննարկենք մեր դաշնակցային հարաբերությունները, քննարկենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել իրավիճակը լավացնելու ու պատերազմը արագ դադարեցնելու համար»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա Սիմոնյանը նշեց, որ դրա նախնական տարբերակի որոշ դրույթներին ինքը ծանոթացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը: Իսկ արդեն ստորագրումից հետո հրապարակված տեքստը, նրա խոսքով, էապես տարբերվում էր իրեն ներկայացված տարբերակից:
«Հայտարարության առաջին տարբերակում հիշատակումներ կային անկլավների և այլնի մասին: Վերջնական տարբերակում, բարեբախտաբար, այդ ամենը բացակայում էր»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հայտարարության փաստաթղթի ստորագրմանը նախորդած ժամանակահատվածում, մինչև վերջին պահը դրա բովանդակության շուրջ բանակցությունները շարունակվում էին ու այն փոփոխվում էր:
«Պարզ էր, որ պատերազմը հարկ է կանգնեցնել: Ընդ որում` դա պարզ էր ոչ միայն նոյեմբերի 5-ին այլև դրանից առաջ: Պարզ էր, որ հակառակորդը գրոհում է, ու մենք կորցնում ենք մեր դիրքերը»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին ու մասնավորապես Ռուսաստանի հետ միավորվելու մասին հնչող տեսակետներին, ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ թե՛ նախկինում, թե՛ այսօր ՌԴ-ին համարում է տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի գլխավոր դաշնակիցը, բայց ՌԴ-ի հետ միավորման որևէ տարբերակ, նրա խոսքով, ՀՀ ներկայիս իշխանության օրակարգում չի դիտարկվում:
Նոյեմբերի 9-ի հաղթանակից հետո, որով պսակվեցին 44-օրյա մարտերը, Իլհամ Ալիեւի շուրթերից ժպիտը չի հեռանում: Վաղուց ժողովրդի սերը չվայելելով, 2003-ին իշխանությունը իր հորից ժառանգելով եւ շքեղության մեջ ապրելով՝ նա վայելում է այս անձնական, համբերատար նվաճած հաղթանակը: 2005 թվականից սկսած՝ նա ադրբեջանական նավթադոլարները վերածում էր ռուսական, իսրայելական եւ թուրքական զենքի՝ անօդաչու թռչող սարքերի, զրահամեքենաների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մեծածավալ մատակարարումների՝ շատ ավելի ժամանակակից, քան ուներ Հայաստանը, ասվում է Le Monde-ի հոդվածում, որի թարգմանությունը ներկայացնում է է «Ինոսմին»։:
«Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից. մասնավորապես, 2020-ի հուլիսին, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասաց. «Ղաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության զայրույթը: Ալիեւը նաեւ հմտորեն օգտվեց այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր ամերիկյան նախագահական քարոզարշավին։
Միեւնույն ժամանակ Թուրքիան, հաղթահարելով Ռուսաստանի հանդեպ վախը նախկին ԽՍՀՄ տարածքում, առաջին անգամ իր ռազմական օգնությունն առաջարկեց Ադրբեջանին, որի շնորհիվ ձեռք բերվեց առավելություն օդում: Գետնին, իր հերթին, որպես թնդանոթի միս, Անկարայի կողմից վարձված սիրիացի վարձկանների օգտագործումը հայկական ճակատը ճեղքելու համար Բաքվին ծառայության մատուցում էր: Սակայն հիմնական խնդիրը Ալիեւը կատարեց: Հայաստանի ռազմական գերազանցության առասպելին վերջ դրվեց:
Հաղթանակ տանելով՝ Իլհամ Ալիեւը դուրս է գալիս դժվար իրավիճակից: 2014 թվականից նավթի գների անկումը քայքայել է գնողունակությունը Ադրբեջանում, որի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից: 2020 թվականին, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների, նավթը կազմել է արտահանման 90%-ը եւ Ադրբեջանի ՀՆԱ-ի մեկ երրորդը: Covid-19 համավարակի դեմ պայքարելու համար 2020-ի մարտին ներդրված խիստ սահմանափակումները ծանր հարված են հասցրել աղքատ բնակչությանը՝ խորացնելով սոցիալական անհավասարությունը: Շքեղ Բաքվում, որը իր երկնաքերներով եւ ճանապարհներին ամենագնացների առատությամբ հավակնում է «Կովկասյան Դուբայ» կոչմանը, անթիվ հետնախորշեր են թաքնված:
«Գերագույն գլխավոր հրամանատարը», ըստ ամենայնի, պատրաստ չէ հրաժարվել նաեւ հայերի նկատմամբ ատելություն հրահրելու հռետորաբանությունից, իսկ դա հակասում է «ղարաբաղյան խնդիրը լուծված է» սեփական հայտարարություններին: Ալիեւը «ընդունել է ատելության եւ պատերազմի քարոզչության համար իր պատասխանատվությունը եւ նույնիսկ պարծեցել է դրանով»,- բողոքում է Ավստրիայի Ինսբրուկի համալսարանի կովկասյան հակամարտությունների հարցերով ադրբեջանցի փորձագետ Համիդա Գիյասբայլին:
Գիյասբայլին բացատրում է, որ «իշխանությունը երկար տարիներ օգտագործել է այդ ատելությունը որպես գործիք»: «Հիմա մենք տեսնում ենք այդ գործընթացի արդյունքը»,- նշում է նա: — Ռազմական քարոզչությունը շատ ազդեցիկ է: Ադրբեջանը ամեն կերպ փորձել է ապացուցել, որ ինքը բազմամշակութային պետություն է, բայց ատելությամբ հագեցած այս հայտարարություններից հետո դժվար թե հասավ իր նպատակին»:
Հույսեր չփայփայելով՝ նա նկատում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները վերականգնելու որեւէ ջանք չի ձեռնարկվում: Սա վերաբերում է նաեւ Երեւանին:
Ըստ փորձագետի՝ հայերը պետք է իրենց բարի կամքը ցույց տան ադրբեջանական հասարակությանը, առանց դրա Ալիեւի ռեժիմը կշարունակի օգտագործել դրանք որպես քավության նոխազներ յուրաքանչյուր նոր ձախողման դեպքում:
Տարածքը զավթելուց հետո հայաֆոբիան արդեն մշակութային յուրացման տեսք է ստացել: Ադրբեջանի մշակույթի նոր նախարար Անար Քարիմովը քարոզարշավ է իրականացնում՝ ժխտելով Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության հայկական ծագումը: Ըստ պաշտոնական վարկածի՝ բոլոր եկեղեցիներն ու վանքերն իբր կառուցվել են «Կովկասյան Ալբանիա» կոչվող հնագույն թագավորության կողմից, որն անհետացել է 8-րդ դարում:
Այս ժառանգությունը, ըստ Բաքվի, իրավացիորեն պատկանում է ուդիններին, քրիստոնեական էթնոսին, որը կազմում է շուրջ 4000 մարդ Ադրբեջանում: Նրանց քրիստոնեական հավատքը թույլ է տալիս ռեժիմին խուսափել մեղադրանքներից, թե իբր «կրոնական պատերազմ» է մղում: Իսկ հայերին պաշտոնյաները, պատմաբանները եւ իշխանություններին մոտ կանգնած լրագրողները անվանում են խաբեբաներ եւ առասպելներ հորինողներ: Արտասահմանում գտնվող ոչ մի պատմաբան չի հաստատում այս տեսությունը, եւ այդպիսով ռեժիմը միայն ռիսկ է անում խորացնել իր մեկուսացումը միջազգային ասպարեզում:
Այսօր ադրբեջանցիների մտահոգությունը կապված է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ: Բնակչության շրջանում սեր չվայելող ռուս զինվորների ներկայությունը, որոնք ընկալվում են որպես գաղութարարներ՝ Հայաստանի դաշնակիցներ, դիրքերը կորցրած ադրբեջանական ընդդիմության սիրած թեման է դարձել:
Քաղաքական համակարգի արգելափակումը ոչ միայն ենթարկվում է ներքին տրամաբանությանը, այլեւ համապատասխանում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում նկատվող տարածաշրջանային միտումներին: Մտադի՞ր է արդյոք Ալիեւը փոխել իր դիրքորոշումը եւ դիվանագետի իտալական կոստյումները եւ ածխաջրածինների մատակարարին արտաքին քաղաքականության ոլորտում: Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթական զորահանդեսից հետո նախագահը առանց երկմտելու Զանգեզուրի շրջանը (Հայաստանի հարավում) եւ Էրիվանը (Երեւան) ներկայացրեց որպես «[Ադրբեջանի] պատմական հողեր»:
Եւս մեկ տագնապալի ազդանշան է այն, որ 2021 թվականի փետրվարի 1-12-ը թուրքական Կարս շրջանում, որը սահմանակից է Հայաստանի հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համատեղ զորավարժություններ պետք է անցկացվեն: Սա ամենակարեւոր զորավարժությունն է, որը հայկական Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարեւանությամբ երբեւէ իրականացվել է երկու դաշնակից պետությունների կողմից:
Ադրբեջանին, ինչպես երբեւէ, նավթադոլարներ են անհրաժեշտ: Պատերազմը թանկարժեք գործ է, այդ պատճառով Բաքվին անհանգստացնում է մինչեւ 2030 թվականը ածխաջրածնային պաշարների կանխատեսվող արագ կրճատումը: Իր գործունեությունը դիվերսիֆիկացնելու համար երկիրը 2020-ի վերջին բացեց տրանսադրիատիկ գազատարը՝ միջանցքի վերջին հատվածը, որը թույլ է տալիս ադրբեջանական գազը Իտալիա տեղափոխել՝ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով: Սա պետք է Եվրոպային հնարավորություն տա նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից:
Նավթային դոլարները ռեժիմի համար հեշտացնում էին դիվանագիտական աշխատանքը: 2005-2020 թվականներին դիվանագետներին, քաղաքական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին հեղեղում էին նվերներով, փողերով եւ անվճար ճանապարհորդություններով: «Խավիարային դիվանագիտություն»: Հանցանքի վայրում բռնված եվրոպացի քաղաքական գործիչները վճարեցին դրա համար: Վերջինը իտալացի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Լուկա Վոլոնտեն էր, որին Միլանի դատարանը հունվարի 11-ին դատապարտեց չորս տարվա ազատազրկման՝ 500 000 եվրո կաշառքի համար, որը ստացել էր Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը 2013-ին ԵԽԽՎ-ում արգելափակելու դիմաց:
Եթե հակամարտությունը ամրապնդել է Ալիեւի դրական իմիջը իր երկրում, ապա նրա սահմաններից դուրս դա բերել է հակառակ արդյունքի: Եվրոպային գայթակղելու բազմամյա փորձերը ոչնչացվել են պատերազմով։ Ադրբեջանը, որը համարվեց ագրեսոր երկիր եւ ստացավ անկառավարելի նախագահ Էրդողանի աջակցությունը, ով օգտագործել է սիրիացի վարձկաններ, պարտվել է տեղեկատվական պատերազմում»:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կապիտուլյացիան ստորագրելուց ի վեր նիկոլաթուրքերը 3 ուղերձ են առաջ տանում՝ փաթեթավորելով դրանք տարբեր քարոզչական թեզերի մեջ.
1. Պատերազմն անխուսափելի էր։
2. Պարտությունն անխուսափելի էր։
3. Եւ ուրեմն մենք մեղավոր չենք։
Այս ուղերձների հիման վրա կառուցած քարոզչական թեզերի մի քանի օրինակ. «Պատերազմն անխուսափելի էր, որովհետև նախկինները բանակցային գործընթացը փակուղի էին մտցրել», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև նախկինները թալանել էին բանակը», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև մեր դեմ կռվում էր Թուրքիան», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև ռուսները մեզ չէին օգնում» (սա ՊՆ-ից են տարածում, «մի բան ասեմ, մարդու չասես» ոճի բամբասանքների տեսքով)։
Իրականությունը հետևյալն է.
1. Պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանի իշխանություններն ի ցույց աշխարհի չքանդեին պետական (նամանավանդ՝ պաշտպանական) համակարգերը, եթե չպառակտեին հասարակությունը, եթե միջազգային հարաբերություններում արկածախնդրությունների չդիմեին, եթե կորոնավիրուսի դեմ պայքարը ցուցադրաբար չտապալեին, հասկանալի դարձնելով թշնամու համար, որ ընդամենը պոռոտախոս և ապիկար տգետներ են… Մի խոսքով, եթե իրենց գործը նորմալ անեին, գոնե նախկիններից ոչ վատ անեին իրենց գործը։
2. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից և նույնիսկ թուրքական անօդաչուներից, եթե ժամանակին ճիշտ հրամանները տրված լինեին, եթե լայվերով հիստերիկաներ անելու և խուճապ տարածելու փոխարեն, թիկունքը քանդելու և էլի նախկիններին մեղադրելու փոխարեն նորմալ աշխատեին։ Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ։ Բայց իրենց համար կարևորը իշխանությունը պահելն էր, ոչ թե պատերազմում հաղթելը կամ գոնե չպարտվելը։
2. Նույնիսկ պարտվելու դեպքում կապիտուլյացիան անխուսափելի չէր, տարբեր ձևեր կային մինիմալ կորուստներով դուրս գալու և հազարավոր երիտասարդների չկոտորելու։
3. Եւ ուրեմն հենց դուք եք մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով։
Շարունակելի…»,- գրել է Վրթանեսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.