23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարավային Կովկասը երեք հարեւաններ ունի, որոնք տարածքային ամբողջականության ու դեմոգրաֆիայի լրջագույն խնդիրներ ունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մեր տարածաշրջանի մասին սթափ պատկերացում չունենք եւ դրա համար տարբեր դավադրությունների տեսություններով ենք փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, սխալ պատկերացումները սխալ եզրահանգումների է հանգեցնում։
Հարավային Կովկասը երեք հարեւաններ ունի, որոնք տարածքային ամբողջականության ու դեմոգրաֆիայի լրջագույն խնդիրներ ունեն։
Թուրքիայի հիմնական խնդիրը Քրդստանի է ու դա է իր ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գործոնը։ Քրդերը, նաեւ, ի տարբերություն թուրքերի, դեմոգրաֆիական մեծ աճ ունեն, նաեւ նրանց բնակության արելն է մեծանում։ Այսինքն, պոտենցիալ Քրդստանը նաեւ տարածքային առումով է մեծանում։
Նույն վիճակն Իրանում է։ Պարսիկները նույնպես դեմոգրաֆիական խնդիրներ ունեն, աճ են ապրում մյուս ազգությունները։ Իրանն ադրբեջանցիների, քրդերի, բելուջների, թուրքմենների … խնդիրներ ունի։
Նույնը Ռուսաստանում է, որտեղ ռուսներն ունեն լուրջ դեմոգրաֆիական խնդիրներ ու պոտենցիալ սեպարատիզմի վտանգը մեծ է։ Սեպարատիստների ցուցակը մեծ է։
Պետության ամբողջականության խնդիրներ ունեցող երկրները չքանդվելու համար ստիպված են տարածվել իրենց սահմաններից դուրս, այսինքն էքսպանսիա իրականացնել, նաեւ որոնել վերազգային գաղափարախոսություններ իր բաղկացուցիչ էթնոսներին սոսնձելու համար։
Իրանին փրկում է շիիզմը, Թուրքիան երկու, իրար հակասող գաղափարախոսություն է ընտրել’ իսլամիզմը եւ պանթուրքիզմ։ Ռուսաստանը որոնումների մեջ է, դեռեւս ավանդական արժեքների վրա է կանգ առել։
Մանրամասներների մեջ չմտնեն, որ 50 էջանոց նյութ չդառնա, այսքանով անենք եզրակացություններ։ Երեք երկրներն էլ ծավալվում են ինքնափրկության համար ու նրանց առաջ գնալու վեկտորների իրար են հանդիպել մեր տարածաշրջանում։ Երեքի համար Հարավային Կովկասը գոյության խնդիր է ու պատրաստ են շատ բաների։
Կամ նրանց միջեւ ռազմական կոնֆլիկտ է լինելու, կամ միասնական լուծում են փորձելու գտնել, գոնե ժամանակավոր։
Ինչպես տեսնում ենք, այստեղ 4-րդ խաղացող չկա, բայց կան ուժեր, որոնց պետք է այդ երկրների միջև են մեծ պատերազմ լինի, որպեսզի երեքն էլ թուլանան, իսկ լավագույն դեպքում երեքն էլ մասնատվել։
Շատ կոպիտ կերպով նկարագրելով, իրավիճակը սա է։
Հ.Գ. Հին պարսկական ասացվածք կա, ով տիրում է Ղարաբաղին, տիրում է Կովկասին»։
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ակնայում (Աղդամ) երեկվանից գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։
Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։
Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։
Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։
Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական եւ այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն (Դավիթ Գալստյան- Պատրոն Դավո-խ,ն), նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:
Այնուհետեւ, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն եւ Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու եւ դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը եւ այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին եւ ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետեւաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը:
Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով եւ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ընկերության տնօրենին եւ դարձյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաեւ Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։
Mediaport-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։
Նա պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։
Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:
Կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։
Այս պահին Եվրոպական միությունը հստակ տեղեկություն ունի 57 գերիների մասով, որոնք բոլորն էլ հաստատված դեպքեր են: Լայն խնդրով դեռ հանդես չի գալիս հայտարարությամբ, որովհետև, վստահ եմ՝ որոշակի տեղեկատվության պակաս ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հայտարարությանը, որով վերջինս Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին, և հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ն միայն այդ թիվը նշում:
«62 անձ է գերեվարվել նույն հանգամանքներում, որոնցից 5-ն են վերադարձվել: Ես չէի տարանջատի Հին Թաղերից գերեվարված 2 զինծառայողին, հետպատերազմյան ժամանակաշրջանում Հադրութում եղել է 64 անձի գերեվարում: Բայց, եթե զուտ տեղանքով է պայմանավորված, 62 գերիներն են, որ ունեն կարգավիճակի նույնականություն, ուստի նաև հայրենադարձության առումով պետք է միասնական մոտեցում որդեգրվեր: ԵՄ-ի կոչն ուղղված է հավասարության և կարգավիճակի միասնականության ապահովմանը»,- պարզաբանեց Սահակյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՄ-ն ինչո՞ւ տեղեկության պակաս ունի, արդյո՞ք թերացումներ կան պետության կողմից, Սահակյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մյուս գերեվարումների դեպքերը տարբերվող են, անհատական փաստերի ուսումնասիրություն են պահանջում, քանի որ վիճելիությունը կարող է ավելի մեծ լինել: Նախ՝ ԵՄ-ի հետ տարվող աշխատանքը ոչ այնքան ինտենսիվ կարող է լինել, մյուս կողմից ԵՄ-ի կադրային ապահովվածությունը նշանակություն ունի, արդյունքում այդ դեպքերն այնքան էլ ակնհայտ և պարզ չեն ԵՄ-ի համար, որ կարողանա հենց այս էտապում հայտարարություն կատարել»:
Նա ընդգծեց՝ հավասարապես բոլոր շահագրգիռ կառույցների կողմից պետք է հետևողական, դիվանագիտական, քաղաքական աշխատանք կատարվի, բայց, իր խոսքով, որոշակի նրբերանգներ կան:
«Եթե գործընթացում դերակատարներ կան, որոնք արդյունքներ են ապահովել, նոր սուբյեկտների ներգրավումը կարող է բարդացնել իրավիճակը և խճճել, ուստի, այստեղ բազմակի դերակատարումներ ցանկալի չեն, բայց եթե որոշ դերակատարներ ձախողում են, կարծում եմ՝ նոր գործընկերութան միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունը պետք է բաց պահել: Հարցը գտնվում է միջազգային իրավունքի տիրույթում: Այն կարող են ապահովել միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ, պետություններ, միջազգային կազմակերպություններ: Այսինքն՝ գործընկերության արենան շատ լայն է, բայց պետք է հաշվի առնել ներգրավված սուբյեկտների, պետությունների խնդիրները և նոր դերակատարների միջոցով չբարդացնել իրավիճակը»,-ասաց Սահակյանը:
Անդրադառնալով պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի հարցին, սակայն դրա համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությանը՝ Սահակյանը նկատեց՝ դա խնդիրներ է առաջ բերել, բայց իրավական, դիվանագիտական ու քաղաքական աշխատանքի միջոցով փորձ է արվում փակել այդ բացը, ինչը գործընթացը դարձնում է ժամանակատար:
«Մենք ժամանակային գործոնով պարտվում ենք, ինչը առանձին դեպքերում արժենում է մարդկային կյանքեր: Մենք արդեն իսկ ունենք արձանագրված դեպքեր, երբ գերեվարված անձինք գնդակահարվել են: Ոչ արագ գործելն անհետևանք չի մնում և կարող է ճակատագրական լինել»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե պատերազմի դադարեցումից ամիսներ անց էլ գերիների թվեր են հայտարարվում, Սահակյանն արձագանքեց՝ թվերի բացահայտումը չի կարող վնասել գործընթացին, ընդհակառակը՝ կարող է աջակցել, նաև՝ այդ թվերին տիրապետում է նաև Ադրբեջանը:
«Մեր լռությունը որևէ կերպ չի կարող ազդել գործընթացի վրա: Լռելը նաև հնարավորություն չի տալիս միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել ու հասկանալ խնդրի լրջությունը, ծավալները, և եթե մենք միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն, ուրեմն՝ պարտավոր ենք նաև տեղեկատվություն տրամադրել և դրա հիման վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այս գործընթացում կա զգայուն տեղեկատվություն, և որոշ մանրամասներ այս պահին պետք է մնան կոնֆիդենցիալ: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը կարող են նպաստել գործընթացի արդյունավետությանը»,-ասաց Սահակյանը:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ թվերը չհրապարակելուն, Սահակյանը նշեց, թե երկու պատճառ է տեսնում:
«Առաջինն այն է, որ իսկապես ճշգրիտ ցուցակ կազմելը բավականին բարդ խնդիր է, և տեղեկատվությունն անընդմեջ պետք է ստուգման ենթակա լինի, և, միգուցե, մտահոգություններից մեկն այն է, որ եթե լինեն անճշտություններ, դա դժգոհությունների առիթ կհանդիսանա: Հաջորդիվ՝ ես համոզմունք ունեմ, որ ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա և սպառնում, որ եթե որոշ խնդիրներ հանրայնացվեն, եթե միջազգային հանրությունը կոշտ արձագանքի ադրբեջանական ապօրինություններին՝ խնդրի բարձրաձայնման արդյունքում, դա կվնասի բանակցությունների գործընթացին, ուստի համարում եմ, որ ՀՀ իշխանությունները կատարում են ադրբեջանական իշխանությունների պահանջը՝ ադրբեջանահաճո դրվածք են ցուցաբերում: Քանի որ ինքնուրույն ուժ չեն ներկայացնում բանակցություններում, այս պայմաններում անընդհատ ենթարկվում են ազդեցությունների, և ստիպված են պահանջներն ի կատար ածել»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստել է, որ իրենց կողմից ստեղծված բանակը եղել է շատ ամուր, հզոր, կազմակերպված, կարգապահ։ Զինված է եղել տվյալ ժամանակի համար ժամանակակից զինատեսակներով և առ այսօր, արդեն շուրջ 30 տարի է, ինչ հնարավորություն է տալիս՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ ագրեսիվ պետություններից, որոնք շրջափակում են Հայաստանը՝ Ադրբեջանից, Թուրքիայից և ոչ այդքան բարեկամական Վրաստանից։ Ռազմական անվտանգության տեսանկյունից ստեղծվել է հայկական բանակը և ռուսական ռազմաբազան, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի հարավային թևի անվտանգությունը։
Արցախյան երրորդ պատերազմից առաջ Նորատ Տեր-Գրիգորյանցը փորձել է հանդիպել այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ կանխազգալով հնարավոր վատ զարգացումները, սակայն վերջինս, պարզվում է, ժամանակ չի ունեցել գեներալի համար։ Նրա խոսքով՝ պատերազմից երկու ամիս առաջ, երբ գտնվել է Երևանում, կապ է հաստատել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ցանկություն հայտնել հանդիպելու նախարարին՝ իմանալով, որ առաջիկայում ինչ-որ վատ բան կլինի և ցանկացել ռազմական անվտանգության տեսանկյունից խոսել նախարարի հետ, սակայն քարտուղարը, որը պատասխանել էր զանգին, ասել է, թե նախարարը չի կարող հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է։
«Ձեր ՊՆ նախարարը չի բարեհաճել ինձ հետ հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է և չի կարող։ Ես էլ քարտուղարին ասել եմ՝ հիմա ժամը 17։00-ն է, օրվա և գիշերվա ցանկացած ժամին կարող եմ հանդիպել՝ Հայաստանի և ԶՈՒ-երի անվտանգության հարցերի շուրջ խոսելու, իսկ ինքն ասել է՝ վաղը նիստ է, ինչին ի պատասխան էլ ասել եմ, որ նիստը վաղն է, իսկ այսօր դեռ երեկո է, գիշեր կա»,-պատմեց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ դա, իհարկե, վիրավորական է, որ նախարարը չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ՝ ինքը կարող էր շատ հարցերում համագործակցել և բանակի, և Հայաստանի շահերի համար։
«Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։
Ինչ վերաբերում է բանակում տիրող ներկայիս իրավիճակին, գեներալ-լեյտենանտը նշեց, որ դա վարչապետի, նախագահի խղճին է, բայց Արցախում պրակտիկան ցույց տվեց, որ բանակը չի կարողացել ապահովել անվտանգությունը, հակաօդային պաշտպանությունը, թերացել են քողարկման ապահովման հարցերում և դա չի արել ղեկավարությունը, նախարարությունը։
«Արցախյան թևում նորմալ ինժեներական սարքավորումների բացակայությունը բերել է նրան, որ թշնամին շքերթի նման գա և գրավի Հադրութը, Ջաբրայիլը, Կուբաթլուն և այլն, մինչդեռ՝ այնտեղ չի եղել ոչ մի հակատանկային պաշտպանություն, ինժեներական պատնեշներ, այսինքն՝ ՊՆ-ն, զինվորական ղեկավարությունը ճիշտ չի գործել, խախտել են պատերազմի կանոնները, քաղաքականության և ռազմական գործողությունների կանոնները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերազինել բանակը ժամանակակից զենքերով, օրինակ, գնվել են ինքնաթիռներ, որոնց փոխարեն կարելի էր գնել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ գնված ինքնաթիռները (խոսքը ՍՈՒ-30 կործանիչների մասին է հեղ․) ոչինչ չեն կարող անել, քանի որ այս ընթացքում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է S-400 հակաինքնաթիռային հրթիռներ, որոնք տեղակայված են Հայաստանի սահմանին մոտ՝ հենց այդ ինքնաթիռները ոչնչացնելու համար։ Ավելին, այդ ինքնաթիռները գերձայնային են և նույնիսկ տեղանքը թույլ չի տալիս այդ ինքնաթիռների միջոցով որևէ ռազմական խնդիր լուծել, քանի որ օդ բարձրանալուց անմիջապես հետո դրանք կարող են խախտել Նախիջևանի կամ Վրաստանի սահմանը, ուստի, ինչպես նշեց Տեր-Գրգիգորյանցը, Հայաստանի տարածքը թույլ չի տալիս նման գերձայնային ինքնաթիռներ կիրառել։
Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ինժեներական սարքավորումների, քողարկման համակարգերի վրա և ապահովել համազարկային հրթիռային համակարգերը, ունենալ հեռահար համակարգեր, թեև կան խորհրդային ռուսական զենքեր, որոնք լավն են, բայց ժամանակն առաջ է գնում, տակտիկան փոխվում է, օպերատիվ արվեստը փոխվում է, տեխնիկան պետք է փոխի պատերազմի կանոնները։
Նա արձանագրեց, որ Ադրբեջանն այս ընթացքում այնպես է զինվել, որ հաղթեց՝ թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների միջոցով, որովհետև մեր զինվորները, սերժանտները, սպաներն՝ Արցախում, հրաշալի են, նվիրական հայրենասերներ, որոնք 44 օր դիմակայել են ռադիկալ իսլամիստների ԶՈՒ-երին։
Հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ պատերազմը պարտվել է քաղաքական իշխանությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց՝ նշելով, որ հայ ժողովուրդն ում ընտրել է, թող նրա համար էլ պատասխան տա, ինքը ոչ մեկին չի ընտրել և իրավասու չէ քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, բայց նշեց, որ այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ, աննորմալ, քաոսային և անկազմակերպ։
Նրա խոսքով՝ պատերազմը դեռ նոր էր սկսվել, բայց ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կամավորականներին կոչ էր անում գալ և մասնակցել ռազմական գործողություններին։
«Ի՞նչու կամավորականներ, ինչ կապ ունեն կամավորականները, սա ինչ է ֆիդայակա՞ն պատերազմ էր, այնտեղ զինված ուժեր են և կամավորականներ այդտեղ պետք չեն, պետք էր օգտագործել իմ կողմից ստեղծված ծրագիրը, որը կոչվում է՝ զորահավաքային պլան և ԶՈՒ-երը բերել ամբողջական պատրաստության։ Դա պետք էր իրականացնել, իսկ կամավորականներին ներգրավելով խճճել են ամբողջ բանակային համակարգը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը նաև հավելելով, որ՝ ենթադրենք ինժեներական զորքերի սպան որպես կամավորական ցանկություն է հայտնել մեկնելու ռազմադաշտ, բայց զինվորական կոմիսարիատում նրան տվել են ավտոմատ և ճիշտ չեն օգտագործում նրա կարողությունները, մինչդեռ, զորահավաքի դեպքում նա կմեկնի ռազմադաշտ՝ որպես ինժեներական զորքերի սպա և կլինի իր տեղում։
Մեր զրուցակիցը վրդովմունք հայտնեց անկազմակերպության վերաբերյալ՝ նշելով, թե ով էր վարչապետի կամ ՊՆ նախարարի խորհրդականը, հիմարություններ են անում և դրանով վտանգում նաև զինվորներին։ Ավելին՝ ընդգծեց պատմություն իմանալու կարեւորությունը, պետք է իմանալ , թե ինչպես է Հայրենական պատերազմի տարիներին Ստալինը կազմավորել պաշտպանության պետական կոմիտե, այլ ոչ թե՝ որպես խորհրդական վերցնել մարդկանց, որոնք ռազմական գիտությունից գաղափար չունեն։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց նաև, որ պատերազմից առաջ մի շարք փորձառու սպաներ են ազատվել պաշտոններից, այսինքն՝ ցանկացել են պարտվել պատերազմում։
«Ես չեմ հասկանում դա ինչ քաղաքականություն է, բոլոր այն սպաները, որոնք ունեն բարձրագույն կրթություն և գրագետ գիտեն ինչ անել՝ ազատվել են պաշտոններից, ինչու՞, որ թշնամին ջախջախի՞»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ անգամ կապ է հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ՝ նշելով, որ շուտով պատերազմ է լինելու, իսկ վերջիններս հեռացնում են բոլոր փորձառու գեներալներին, ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է, թե, եթե գեներալը կամ սպան հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկել, մինչդեռ, ըստ Տեր-Գրիգորյանցի, այդ դեպքում կարելի է զգուշացնել, քանի որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շատ լավ են իմանում համակարգը։
«Միթե կարելի է նման հիմարություններ անել՝ պատերազմից առաջ։ Ինձ համար վիրավորական է, որ նման հիմարություններ են անում։
Պետք է վերականգնել կառավարման համակարգը, մարտական պատրաստվածության բերել ամբողջ համակարգը։ Շատ լավ սպաներ, գեներալներ կան, իսկ դուք քննադատում եք ինչ-որ գեներալի՝ ինչ-որ բան ասելու համար՝ վիրավորելով գեներալիտետին և իջեցնելով նրանց վարկանիշը, այդ կերպ՝ իջեցնելով նաև ամբողջ բանակի վարկանիշը։ Մեկ գեներալի հեռացնելուց հետո հեռացվում են նրանց տեղակալները, վախենում են, որ այդ գեներալները կարող են իշխանություն վերցնե՞լ։ Նրանք պատրաստ չեն փոխել իշխանությունը, ՀՀ ԶՈՒ-երը ծառայում են հայրենիքին՝ ազնվորեն։ Բացի դա՝ այն պարագայում, երբ Հայաստանը գտնվում է թշնամական երկրների շրջափակման մեջ և միակ դաշնակիցը ՌԴ-ն է, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ապահովում է ՀՀ և ՌԴ հարավային սահմանները, որոշ սրիկաներ ակցիաներ են իրականացնում դեսպանատան դիմաց՝ պահանջելով հեռացնել ռուսական ռազմաբազան։ Եվրոպան, Ադրբեջանը, Թուրքիան երազում են, որ Ռուսաստանն այդտեղ չլինի, իսկ հեռանալու դեպքում երկու օր էլ չի անցնի, որ Հյուսիսային պողոտայում թուրքերը լինեն»,- նշեց նա։
Ոստիկանության Ներքին զորքերի և Պետական պահպանության վարչության աշխատակիցներն այս ամիս ավելի քան 300 հազար դրամ պարգևավճար են ստացել:
Միջինում 170.000 դրամ ստացող ծառայողներն այս ամիս 570.000 դրամ են ստացել՝ հանրահավաքները ցրելու գործում շահագրգռված լինելու համար: Mediaport-ի տեղեկություններով՝ փետրվար ամսվա համար ևս նման խոստում են տվել:
Հավելեք, որ երեկ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանական ուժերն առանձնակի բռնություն են գործադրել՝ չնայելով անգամ պատերազմում վիրավորում ստացած անձանց, որոնց բռնությամբ նստեցրել են ոստիկանական մեքենաները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։
Նշենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի, 226.2-րդ հոդվածի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 332-րդ հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, 344-րդ հոդվածի՝ դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելու հատկանիշներով։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մասնավորապես հիշեցրել է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը, որից հետո տեղի ունեցան ցույցեր, զանգվածային միջոցառումներ, ինչին էլ հաջորդել են Փաշինյանի ուղիղ եթերները, որտեղ վերջինս սկսել է սպառնալ քաղաքացիներին՝ մեղադրելով նախկիններին։ Փաստաբանը մատնանշեց Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ նա կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են ինչ է կատարվում՝ պատրաստվել վրեժի, որ մեր զինվորների, կորսված հայրենիքի վրեժը պետք է հանել թալանչիներից։
Ըստ փաստաբանների՝ Փաշինյանի այս հայտարարությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներ, մինչդեռ՝ վարույթն իրականացնող մարմինը չի դիտել որպես սպառնալիք պարունակող գործողություն։ Փաստաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հստակորեն առանձնացնում է այն քաղաքացիներին, ումից պետք է վրեժ լուծել, ավելին, Փաշինյանը ոչ միայն ինքն է փորձում վրեժ լուծել, այլև՝ կոչ է անում քաղաքացիներին՝ ըստ էության հրահրելով քաղաքացիական պատերազմ։Բացի դա՝ Փաշինյանը հստակորեն տարանջատում է քաղաքացիներին՝ իր պատկերացմամբ արժանապատիվ և ոչ արժանապատիվ քաղաքացիների, հստակ նկարագրում է թիրախը և այն գործողությունները, որոնցով պետք է վրեժ լուծել։ Փաշինյանի գործողություններում փաստաբանները տեսնում են նաև արդարադատությանը խոչընդոտելու և դատավորների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հատկանիշներ։ Ուշադրության կենտրոնում են նաեւ արդարադատությանը խոչընդոտելու, դատական համակարգի նկատմամբ ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները, որոնցով դատարանների հասցեին հնչել են սուտ և զրպարտչական արտահայտությունները, խոսքը մասնավորապես «վնգստացող դատավորներ», դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, դատավորներին՝ կոռուպցիայի մեջ մեղադրելու և մի շարք այլ հանգամանքների մասին է։
Փաստաբանի խոսքով՝ ներկայացված հաղորդումը չի ունեցել վերացական բնույթ, ներկայացված փաստական հանգամանքները բավարար են հանցագործության հատկանիշների՝ առնվազն արտաքին հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատելու համար, մինչդեռ քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը և չի պատճառաբանել որոշումը։ Ըստ փաստաբանների՝ քննիչի կողմից կայացված որոշումը չի վերլուծում ներկայացված փաստարկները, չի անդրադառնում հաղորդմամբ բարձրացված հարցերին և, թեև նշվել է, որ նյութեր են նախապատրաստվում, սակայն որևէ հղում չի արվել։ Քննիչի որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատախազություն, ինչը ևս մերժվել է։
Թուրքական շինարարական ընկերությունը, որը հայտնի է երկրի կառավարության հետ սերտ կապերով, ներգրավված է Լեռնային Ղարաբաղում ավտոճանապարհի կառուցման նախագծին, հայտնում է Dunya պարբերականը:
«Kolin İnşaat» ընկերությունը մտադիր է համագործակցություն սկսել ադրբեջանական ընկերության հետ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի խճուղու կառուցման գործում: Չորս ուղեգծով խճուղին, որը բաժանված է 5 հատվածի, անցնելու է 20 բնակավայրերով եւ պետք է ավարտվի 2022 թվականին:
«Kolin İnşaat» ընկերությունն Ադրբեջանում շինարարական հրապարակ է ստեղծել՝ աշխատանքը սկսելու համար:
Երկու ամիս առաջ մեկ այլ թուրքական ընկերություն՝ Tekfen-ը, որը կապված է կառավարության հետ, ստանձնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նոր շենքի կառուցումը:
«Kolin İnşaat»-ը թուրքական 5 կոնգլոմերատներից մեկն է, որը վերջին տարիներին շահել է խոշոր մրցույթներում, ինչը քննադատները բացատրում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ սերտ կապերով:
Հայրենիքի փրկության շարժումը չկարողացավ օգտագործել այն հնարավորությունը ինչն իրեն տրված էր, հատկապես չկարողացավ օգտագործել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ստեղծված բարենպաստ պայմանները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Փորձագետը նկատում է, որ այդ շարժման մեջ նորելուկ ուժեր չէին, այնտեղ կար ՀՅԴ-ն, Բարգավաճ Հայաստանը, Հանրապետական կուսակցությունը, որոնք 20 տարի եղել են իշխանություն, ընդդիմություն, ունեցել են պայքարելու փորձ, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք բաց թողեցին հնարավորությունը, և չկարողացան քաղաքական գործունեություն իրականացնել:
Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահը եւս քաղաքական հայտ ներկայացրեց, որքանով նրա ակտիվ քաղաքական գործունեությունը կազդի քաղաքական դաշտի վերադասավորումների վրա՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, թե պայքարը նրա ու Նիկոլ Փաշինյանի միջեւ է ընթանալու։
«Երեկ իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում մասնակցելու է ընտրություններին և գնալու է հաղթելու նպատակով: Նախ` փաստենք, երկրորդ նախագահի և Հայրենիքի փրկության շարժման կազմի մեջ մտնող Հանրապետական կուսակցության, ինչպես նաև շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դիրքորոշումների միջև կա հստակ տարբերություն, քանի որ երկրորդ նախագահը ասաց մասնակցելու է արտահերթ ընտրությունների, անգամ եթե այս իշխանությունների օրոք այն կազմակերպվի, իսկ Հանրապետական կուսակցությունը և Վազգեն Մանուկյանը նշեցին, որ չեն մասնակցելու իշխանությունների կողմից կազմակերպված ընտրություններին: ՀՀԿ-ն արդյո՞ք իր այդ դիրքորոշմանը մինչև վերջ տեր կկանգնի, թե՝ ոչ, ապագան ցույց կտա, բայց տեսնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին չհաջողվեց իր շուրջը կոնսոլիդացնել հասարակության զգալի մասին, ուստի պատահական չէ, որ նկատելիորեն բարձրանում է երկրորդ նախագահի վարկանիշը»,-ասաց Բադալյանը:
Ըստ փորձագետի, սա ունի իր պատճառաբանությունը. մարդիկ, երբ տեսնում են, որ քաոս է և անպաշտպանվածություն, ինչն ասոցացվում է գործող վարչապետի հետ, սրան հակադրվում է ուժեղ պաշտպանվածությունը, որն ասոցացվում է երկրորդ նախագահի հետ, եւ այս կտրվածքով բարձրանում է երկրորդ նախագահի վարկանիշը: Նաև տնտեսական վատ վիճակը, ոչ լուսավոր ապագան են ասոցացվում գործող վարչապետի հետ, իսկ երկրորդ նախագահի հետ ասոցացվում է բոլոր այն տնտեսական հաջողությունները, որոնք իր ժամանակ եղել են, սա նույնպես դերակատարություն ունի:
«Սա նաև քաոսի, վտանգավորության և անվտանգության միջև երկընտրանքն է, որը մարդկանց մղում է իրենց համար անվտանգ կյանին, իսկ անվտանգությունն ասոցացվում է երկրորդ նախագահի հետ»,-հավելեց Արմեն Բադալյանը:
«Այս պահին ընտրական գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը չի ասել ԲՀԿ-ն՝ կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ, կամ եթե մասնակցի, ի՞նչ ֆորմատով է մասնակցելու, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, թե երկրորդ նախագհի դաշնակից ուժերի հետ է մասնակցելու: Երկրորդ նախագահն էլ պետք է հստակեցնի՝ ինչ ձևաչափով է մասնակցում ընտրություններին: Սա բավականաչափ դերակատարություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, ընտրությունների վրա մեծ ազդեցություն կունենա տնտեսական իրավիճակը, ընտրությունների անցկացման ժամանակը, ինչպես նաև արտաքին քաղաքական ուժերի գործոնը ներընտրական գործընթացներում: Դա չի վերաբերում միայն Ռուսաստանին, այլ նաև Արևմտյան երկրներին , քանի որ ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես իր նոր վարչակազմով կարող է ակտիվ միջամտություն ունենալ ներհայաստանան գործընթացներին, այսինքն` կան որոշակի հարցեր որոնք հստակեցման կարիք ունեն»,-ասաց Բադալյանը:
Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է սոցիոլոգիական որոշակի հարցումների, հակառակ դեպքում, եթե իմանար, որ ինքը 1 տոկոս վարկանիշ ունի, դժվար թե գնար ընտրությունների.
«Չեմ կարծում ինքը միամիտ երեխա է, որ իր կողմնակիցները կարողանան իրեն քծնել ասել՝ թե բարձր վարկանիշ ունես, ինքը ոգևորվի այդ քծնողներից և միանգամից խաղի մեջ մտնի: Հավանաբար ունի ինչ-որ տվյալներ անց կացված սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ»:,-ասաց քաղտեխնոլոգը:
Փորձագետը ընդգծեց՝ թեև խորհրդարանական երկիր ենք, բայց մեզ մոտ ավելի կարևոր դերակատարում ունեն, քան անձերը, ուստի ընտրությունը լինելու է քաղաքական այն ուժերի միջև, որոնք ղեկավարվում են Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Ճիշտ է մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, բայց մեզ մոտ մեծ է անձի գործոնը, որովհետև կուսակցությունները որպես այդպիսի չկայացան և ինչպես տեսնում ենք երկար ժամանակ չեն էլ կայանալու, ուստի կարևոր դեր ունեն անձերը: Իսկ եթե այսօր նայում ենք մենք քաղաքական դաշտում տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, այս չորս անհատներն են: Նրանց մեջ համեմատվում են գործող վարչապետը և երկրորդ նախագահը , քանի որ Արթուր Վանեցյանը չկարողացավ իրեն լիարժեքորեն դրսևորել որպես կուսակցության ղեկավար, Ծառուկյանն էլ, որքան կարողանում է, այդքան է իրեն ներկայացնում, դրանից ավել չի կարող»,-ասաց Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերվում է նոր կուսակցություններին, քաղտեխնոլոգը նկատում է, որ նրանք սնկի պես աճող կառույցներ են դարձել և ամեն մեկին թվում է ինքը շատ ուժեղ կուսակցություն է ստեղծելու և չի կատարելու նախորդ կուսակցությունների սխալները, բոլորն ուզում են առաջին դեմք լինեն: Փորձագետը վստահություն հայտնեց, որ այս կուսակցությունները որևէ դերակատարում չեն ունենալու ընտրություններում և քաղաքական ծանրակշիռ գործունեություն չեն կարողանալու իրականացնել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.