23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Բազմիցս տեղեկացրել եմ, որ COVID-19-ի կանխարգելման և ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու նպատակով Արդարադատության նախարարությունը գործընկեր կառույցների հետ ձեռնարկել է համալիր միջոցառումներ։ Առանձնացնեմ մի քանիսը․
COVID 19-ի վարակման դեպքերին արագ արձագանքելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն առանձնացվել է որպես կարանտինային գոտի․
COVID-19-ի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար ՔԿՀ-ներում առանձնացվել են առնվազն 1-ական խցեր, երկարաձգվել է կարանտինային բաժանմունքում պահելու օրերի թիվը.
Իրականացվել են իրազեկման միջոցառումներ, վերապատրաստումներ․
Ձեռնարկվել են սանիտարահամաճարակային մի շարք միջոցառումներ։
Համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (02.02.2021թ․-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։
Եվ որ ամենակարևորն է, COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։
Նկատի ունենալով արձանագրված արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։
Տեսակցությունները թույլատրելու դեպքում իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով։
Քիչ առաջ այս թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավորը:
Շնորհակալ եմ հարցի նկատմամբ անտարբեր չլինելու համար։
Միշտ պատրաստ եմ համագործակցության»։
Օգտատերերին վրդովեցրել է Նանոր Սեֆիլյանի՝ արցախցիներին վիրավորող, այս ծանր պահին հայաստանցի-ղարաբաղի բաժանում անող ձևակերպումը: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

«Սեֆիլյանի կնոջը հակադարձողները նշում են, որ ղարաբաղցիները գնալու տեղ չունեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Աղդամն ու Արցախի մյուս շրջանները՝ հիշեցնելով, որ իր ամուսնու թիմակիցները 2016թ.-ին 800 հա կորսված տարածքի համար ՊՊԾ-ն գրավեցին, 3 ոստիկան սպանեցին, իսկ Արցախի 80 տոկոսի կորստի ժամանակ ոչինչ չձեռնարկեցին, անգամ առաջնագիծ չմեկնեցին»:
Հ.Գ. Ավելի ուշ՝ Նանոր Բարսեղյան Սեֆիլյան անվամբ օգտատեր, իր էջում տարածած հայտարարությամբ նշել է, որ դա սոցցանցի իր միակ էջն է, և իր անունից տարածված նյութերը իրականությանը չեն համապատասխանում:
Ստորև ներկայացնում ենք նշված հայտարարությունը ևս. «Ընկերներ ջան սա իմ միակ էջն է։ Իմ անունից տարածված նյութերը իրականության չեն համապատասխանում եւ ես պատասխանատու չեմ»։

«Պետք է նայել ապագային, այլ ոչ թե վերադառնալ այն անվերջանալի քննարկմանը, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում»,- «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ ասել է իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին։
Ըստ նրա, կողմերը 30 տարի այդ անվերջանալի դիսկուրսի մեջ են եղել, և հենց դա է հանգեցրել պատերազմի։
Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական:
«Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, խորհրդարանը, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը։ Նրանք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չէ Հայաստանի, հայ մարդու համար»,-ասել է պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է ռուս խաղաղապահներին, և կարևորել է փաստի ընդունումը, որ նրանք արդեն ԼՂ-ում են։
«Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Մենք չենք կարող փոխել իրողությունը, թե ինչու են նրանք այստեղ։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարիներին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա նշել է, որ այդտեղ իրեն շատ են հետաքրքրել դոկտոր Այդինի մեկնաբանությունները:
«Մենք Թուրքիայից վստահության վերականգնման մասին շատ կոչեր ենք լսել, ինչը, սակայն, 30 տարի շարունակ բացակայել է: Ես կասեի՝ մեզ շատ բարդ և հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Եվ հնարավոր է, որ եթե տարածաշրջանում ուժերի հավասակշռություն լինի, և ռազմական գործողություններն այլևս անհրաժեշտ չլինեն, ապա հավանական է, որ սա երկխոսության համար սկզբնական կետ դառնա ոչ միայն ժողովուրդների, այլ նաև կառավարությունների միջև», — հայտարարել է նա:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։
Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել և վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:
Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաև վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:
Դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական և քննչական ու այլ դատավարական գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գործունեության հետ կապված բոլոր գործառույթների պատշաճ իրականացման համար, մասնավորապես ապահովել գործատուի սեփականություն հանդիսացող կամ նրա ընթացիկ կառավարմանը կամ օգտագործմանը հանձնված գույքի, միջոցների, վառելիքաէներգետիկ պաշարների ու այլ նյութական արժեքների անվտանգությունն ու նրանց խնայողաբար և արդյունավետ օգտագործումը, 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345.300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով հափշտակել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները:
Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անհետ կորած զինծառայողի մայր՝ Վարդուհի Մանուկյանը գրում է.
«Ես հանդիսանալով անհետ կորածի մայր, կապ եմ հաստատել Արարատ Միրզոյանի հետ և դրանից հետո Արցախ են եկել հինգ պատգամավորներ…
Ես անձամբ հարց ուղղելով Անդրանիկ Քոչարյանին, չստացա իմ հարցերի պատասխանը, քանի որ նա անգամ չգիտեր թե ինչի համար է եկել Արցախ: Դրանից հետո խոստացավ լուծում տալ մեր հարցերին, սակայն մինչ օրս իմ կողմից տրված հարցերը մնացին անպատասխան:
Ուրեմն այս Հայաստանում եթե զինվորի ծնողի հարցը կարող է մնալ անպատասխան, դա ըստ էության ապացույցն է իշխանությունների և համապատասխան մարմինների անգործության:
Անդրանիկը հանդիսանալով անվտանգության հանձնաժողովի նախագահ՝ իր լիազորությունների շրջանակում չկարողանալով կամ չկամենալով լուծում տալ այս հարցին ասում է,որ դիմենք Սոֆյա Հովսեփյանին,սակայն այսօր եթե կա անհատ, որ մտածում է այս հարցի մասին Սոֆյան
է:
Ուրեմն պահանջում եմ.
1.Ձևավորել հատուկ հանձնաժողով, որը ըստ էության կպատասխանի բոլոր հարցերին։
2.Վերջ տալ միայն խոսելու ոճով գործելուց,այլ անցնել գործով ապացուցելուն:
3.Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանել տվյալ պաշտոնից,քանի որ նա մատնվել է անգործության։
Ժամանակն է ձևավորել հայապահպան մտածելակերպով երկիր, որտեղ ինձ նման շատ այլ մարդիկ կստանան համապատասխան հարցերի լուծումները»։
Թուրքիայի Կարս նահանգում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև փետրվարի 12-ը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, սկսված թուրք-ադրբեջանական զորավարժություններին ներգրավված են մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները, հրթիռային զորքերը և հրետանին, օդուժը, հատուկ նշանակության ջոկատները: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների ընթացքում գործողությունների համակարգումն ապահովելն է, ինչպես նաև նոր զենքի և տրանսպորտային միջոցների փորձարկումը:

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է նաև ավիահարվածների մշակում պայմանական թշնամու օբյեկտներին, նյութատեխնիկական և տեխնիկական աջակցության խնդիրներ: Զորավարժությունների մասնակիցների և սարքավորումների քանակը չի նշվում: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է միայն «լայնամասշտաբ» զորավարժությունների մասին:
«Կասկած չկա, որ Կարսում անցկացվող զորավարժությունները կբարելավեն Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարների և շտաբների հմտությունները ռազմական գործողությունների նախապատրաստման և վարման, ինչպես նաև հրամանատարության և վերահսկողության գործում:
Առանձնակի ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների գործողությունների կապակցավծության բարձրացմանը: Հիմնական խնդիրն է բարելավել զորքերի դաշտային պատրաստվածությունը և մշակել զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման վերահսկողական խնդիրները»,- նշել է կայքի ռազմական հարցերով մեկնաբանը:
Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին։
Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։
Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը:
Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագրի աշխատանքի հետ որևէ տեխնիկական խնդիր կամ խափանում դեռ չի գրանցվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան մեր գրավոր հարցմանը։
«Հիմնական խնդիրը, որը որոշ ուղևորների դժգոհություն է առաջացնում, սմարթֆոնի պարտադիր առկայությունն է, որը, սակայն, ՌԴ–ի հստակ պահանջն է, և ամրագրված է ՌԴ կառավարության թիվ 140 առ 26.02.2021թ. որոշման մեջ: Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն ունեն սմարթֆոններ, ավելին, այս պահանջը տարածվում է նաև երեխաների վրա: Ռուսական կողմի հետ այս պահին քննարկվում է մեկ սմարթֆոնով մեկից ավել անձի թեստերի արդյունքների ներկայացման հնարավորությունը, օրինակ` ծնող-երեխաներ դեպքերի համար»,– նշված է գերատեսչության պատասխանում։
Ուղևորներից մի քանիսն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ասել էին, որ ծրագիրն ունի խնդիր, քանի որ թեստը հանձնել են, բայց պատասխանը չեն ստացել։ Այդ առնչությամբ ԱՆ–ից հետաքրքրվել էինք` կա՞ն լաբորատորիաներ, որոնք չեն ստացել լիցենզիա և դեռ չունեն թեստավորում կատարելու իրավունք, բայց ընդգրկված են այս հավելվածում։
«Պատասխան չստանալու տարբերակները կապված չեն ծրագրային խնդիրների հետ, այլ կարող են ունենալ այլ բնույթ, օրինակ` թեստի արդյունքները դեռ պատրաստ չեն կամ պատրաստ են, բայց լաբորատորիան դեռ մուտք չի արել համակարգ, ինչպես նաև կարող են լինել ժամկետանց: Լաբորատորիաների` ծրագրում ընդգրկվելու հստակ գործընթացը նկարագրված է ՀՀ կառավարության թիվ 2194 առ 28.12.2020թ որոշման մեջ: ՀՀ առողջապահության նախարարությունը 24/7 ռեժիմով աշխատում է որպեսզի այս գործընթացում ոչ մի ուշացում չլինի»,– հայտնում է նախարարությունը:
Ինչ վերաբերում է հավելվածների ներբեռնումների քանակին, ապա 01.02.2021թ. ժամը 17:35–ի դրությամբ հավելվածն արդեն ներբեռնել են 18500 անգամ` 14 000–ը Android Google Play–ից, 4.500–ը` Apple App Store–ից։
Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ 1441 մարդ կորոնավիրուսի թեստ է հանձնել, 880–ը ստացել են պատասխանը (բացասական կամ դրական), 561–ը սպասում են պատասխանի։
Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
«Վահան Բադասյանը բարձրաձայն ասել է այն, ինչի մասին արդեն ավելի քան երեք ամիս տարբեր հարթակներում ասում են բազմաթիվ այլ մարդիկ: Իհարկե, ես դեմ եմ բռնության կոչերին և ֆիզիկական հաշվերհարդարներին ու այս տեսակետից չեմ արդարացնում Վահան Բադասյանի մոտեցումը, բայց այս վարքը մեր իրականություն է բերել անմիջապես Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին, երբ կենդանի մարդկանց անուններով ծաղկպսակներ և դագաղներ էր պտտում նույն այդ մարդկանց տների մոտ: Հիմա, երկու տարի անց, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ չափերի հասնող պետական դավաճանություն է կատարվել, որի հիմքում հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, ի՞նչ է նա ուզում տեսնել՝ ի պատասխան այդ անասելի դավաճանության»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը` անդրադառնալով ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանի կալանավորմանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը հունվարի 28-ին՝ Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Արցախում ստեղծված իրավիճակի համար պատրաստ է անձամբ ֆիզիկապես վերացնել թշնամուն` Հ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին, որի արդյունքում էլ վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել և Բադասյանը կալանավորվել է:
Հոգեբանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն այլևս նոր խաղի մեջ է մտել, որ կոչվում է՝ մարտ առանց կանոնների. «Մեկը, ով անցած երկուս ու կես տարիների ընթացքում ամայացրեց զարգացող Հայաստանը, թշնամուն հանձնեց Արցախը, քարուքանդ անելով վերացրեց երկրի տնտեսությունը, կրթությունը, մշակույթը, բանակը, փչացրեց մեր հարևանների հետ բոլոր տեսակի հարաբերություններն, ի չիք դարձնելով տարիների ընթացքում ձեռք բերված բոլոր տեսակի դրական ձեռքբերումները, հիմա բողոքում է, որ երկրում կան մարդիկ, ովքեր ուզում են իրեն վերացնել… Շան մսի գնով հայրենիքը վաճառած այս ստահակին թվում է, թե Հայաստանում մարդիկ աբորիգեննր են և չե՞ն հասկանում, թե ինքը ինչ է արել: Հետևաբար, հասարակության ներսում բևեռացվող ագրեսիվ տրամադրությունների վերահսկելիությունը գնալով անհնարին է դառնալու: Այս մասին առաջին հերթին պետք է մտածի հենց ինքը՝ հողատու Փաշինյանը, որովհետև պատերազմի թողած շոկն անցնելուց հետո, աստիճանաբար հայտնվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր վաղ երիտասարդության տարիներից իրենց կյանքն էին նվիրաբերել Արցախի ազատագրմանը, հետո՝ ծաղկեցմանն ու բարգավաճմանը: Եվ ահա, հայտնվել է մի տհաս դավաճան, որ վերցրել ու շան մսի գնով վաճառել է այդ մարդկանց հայրենիքը, իսկ այդ մարդիկ տասը չեն, քսանը չեն, նրանք հազարներով են…
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը թող պատրաստվի, որ ինքն ընկնելու է իր փորած փոսը»,- ասում է Միհրդատ Մադաթյանը:
Ամփոփելով զրույցը, հոգեբանը նկատում է՝ հայ ժողովուրդն ընկել է ու բնաջինջ անելու մասին է մտածում, իսկ ներսում դավաճան, ստոր իշխանություն է, որի գլխին հողատու Փաշինյանն է.«Այսօրվա դրությամբ կան ինչ – որ կորած մարդիկ, որոնց մենք երբևէ ո´չ ճանաչել, ո´չ էլ իմացել ենք, թե ովքե՞ր են ու որտեղի՞ց են հայտնվել և, ահա, դրանք, կանգնում ու հայտարարում են, որ, եթե իրենք հեռանան, երկիրը կփլուզվի: Հասկանո՞ւմ եք՝ սա աբսուրդ է՝ երկիրն արդեն իսկ փլուզված է և դա արել են հենց իրենք: Լրագրողը, կարծես թե, շատ բանալ հարց է տալիս Փաշինյանին՝ արդյո՞ք Շուշին հայկական է, թե՞ ոչ, որի արդյունում երկրի թիվ մեկ դեմքը ոչ միայն հարձակվում է լրագրողի վրա, այլև իր մարդկանց է ուղարկում՝ ահաբեկելու լրագրողին, ով իր մասնագիտական գործառույթներն է իրականացրել,այսինքն, հարց է տվել վարչապետ կոչվածին: Սարսափելի կլինի, եթե հանկարծ հասարակության ներսում գլուխ բարձրացրած ատելության այս դրսևորումները դառնան դոմինանտ և ահա այստեղ է, որ հարց է ծագելու՝ իսկ ո՞վ պետք է վերահսկի այդ չտեսնված ագրեսիայի աճող ծավալները, դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Միհրդատ Մադաթյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.