23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրելյանովն իր Տելեգրամ-ալիքում գրել է․
«29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առաջ դրել էր Փաշինյանը, իր կնոջ ու որդու անվտանգությունն էր։ Դերերը բաշխվել են հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից, նրա, այսպես կոչված, արտաքին շրջագծից բացի, նրա անվտանգությունն ապահովում էին ևս 10 ամբողջությամբ զինված սպեցնազներ։ Անգամ Ղարաբաղի սպեցնազում էին զարմացած ԱԱԾ աշխատակիցների զենք-զինամթերքից»:
Եվս 10 աշխատակից պահպանում էին Փաշինյանի որդուն։ Մյուսները մշտապես գտնվում էին Արգիշտիի տրամադրության տակ։ Սկանդալը պայթել է, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ տոնով փորձել է Նիկոլի կնոջից պահանջել` լքել բունկերը, որում գերգաղտնի ռազմական օպերացիա էր քննարկվում։ Նախքան այդ, արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նրանց վիրավորած է եղել և անգամ փորձել է սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքը։ Մովսես Հակոբյանը չի դիմացել և շատ կոշտ տոնով այդ կնոջից պահանջել է լքել շտաբը։ Սրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են նրան հանգստացնել։ Բայց բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին և սկսել նրա հետ հաշիվ մաքրել։
Ինչպես պատմել են անվտանգության աշխատակիցները՝ Աննա Հակոբյանի սենյակից 3-հարկանի քֆուրներ են լսվել և աներևակայելի աղաղակներ։ Կինը ստորացրել է ամուսնուն և ասել, թե նա ինչ տղամարդ է, եթե ինչ-որ մի «Մոսկա» խայտառակում է իր կնոջը։
Կնոջ հետ զրույցից 5 րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և ՀՀ ԱԱԾ պետից պահանջել, որ նա կալանավորի Հակոբյանին ու ձեռնաշղթաներով բերի Երևան։ Հենց նման պահանջ է եղել․ բերել ձեռնաշղթայով ու ոստիկանական մեքենայով։
Քյարամյանը պատիվ է տվել ու գնացել Արցախի նախագահի մոտ։ Վախեցած Արայիկ Հարությունյանն իր մոտ է հրավիրել երկու գեներալների՝ խորհրդակցելու։ Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, և, հակառակը, կձերբակալվեն Քյարամյանն ու իր ողջ թիկնազորը։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանն ու այդ մասին ասել Արգիշտիին։ Քյարամյանը դողացող ձայնով Նիկոլին զեկուցել է, որ Հակոբյանին ձերբակալելու հրամանն անհնար է կատարել։ Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա ու նրան մեղադրել, որ տղամարդ չէ։ Սրան հետևել է պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենի ազատման հրամանը։
Արցախի բանակն ու ԱԳՆ-ն կազմալուծելու, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից հրաժարվելու, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու մասին լուրերը ցնդաբանություն են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:
Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:
Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ:
Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:
Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս»,- գրել է Հարությունյանը:
Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մեջ տապակվողի» հոգեբանությամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժվածքը շարունակում է հայրենիք նվիրել թուրքին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Կապիտուլյացիայից երեք ամիս անց, երբ թվում էր, թե հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է անարգել զավթել Սյունիքի բարձունքները, իսկ սյունեցին կրկին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ:
Երեկ հերթը Ներքին Խնձորեսկինն էր, բա վա՞ղը:
Իսկ Արցախի մասին խոսելն անգամ ավելորդ է. այն դե ֆակտո չկա: Երբեմնի ազատ Արցախն այլևս ռուս և թուրք զինծառայողների վերահսկողության գոտի է: Մնացածը լիրիկա է:
Առաջարկում եմ ազնիվ պատասխանել հարցին՝ գիտե՞ք որևէ այլ երկիր, որի կապիտուլյանտ վարչապետը 5000 զոհից, հազարավոր վիրավորներից ու գերիներից, ստից ու դավաճանությունից ամիսներ անց դեռ փորձում է կենդանության նշաններ ցույց տալ՝ այդ ճանապարհին «խոշոր ձեռքբերում» ներկայացնելով պետական պարտքի հերթական շեշտակի ավելացումը կամ փողոցային շոուներ է բեմադրում նախ՝ ինքն իրեն, ապա տգետների իր խմբակին համոզելու, թե «ժողովրդական աջակցություն ունի»:
Գիտե՞ք կապիտուլյացիայի ենթարկված որևէ այլ երկրի պաշտպանության նախարարի, որը կոծկում է թշնամու ոտնձգությունները՝ հայտարարելով, թե «սահմանային միջադեպեր չկան» այն դեպքում, երբ թշնամու՝ Կապան մտնելը ռուս սահմանապահներն են կասեցրել, կամ փախնում է գերիների մասին հարցից՝ փոխանակ առիթն օգտագործի խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:
Գիտե՞ք որևէ այլ երկրի օլիգարխի կամ իրենց քաղաքական գործիչ հորջորջողների, որոնք երկու կոպեկի համար արժանապտվության վերջին փշրանքները ոտնատակ տալով՝ աջակցում են հայրենիք հանձնած դավաճանին, հույսով, որ վաղը մի երկու մանդատ են փախցնելու:
Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Աբաջյանի կեղծ պապին բեմ բարձրացնելով իշխանություն զավթած սրբապիղծ վիժվածքները վիրտուալ ֆեյքերի դեմ պայքար են սկսում, իսկ «օդում կախված լուրերով» մարդկանց պախարակող, քաղաքական հակառակորդի մասին սեփական թերթում ավելի քան 40 տարվա վաղեմության զզվելի կոմպրոմատ հրապարակող շանտաժիստը մամուլի որակից կամ լրագրողների վարքից է դժգոհում:
Սա տեղի է ունենում այսօր՝ ի հեճուկս երկիրը կլանած աղետի ու ողբերգության:
Իսկ զուգահեռ իրականությունում անհետ կորած տղաների ծնողները, ստից ու անտարբերությունից հուսահատված, հրամանատար են ծեծում, ՊՆ-ի պատերի տակ անտերության մատնված լուրի են սպասում, իսկ որբացած երեխաները հայրերի լուսանկարները գրկած են քնում: Եվ այս աղետը վերջ չունի: Չի ունենալու, քանի դեռ երկիրը թուրքի հարճերի ձեռքում է:
Ճակատագրի հեգնանքով ժողովրդին անտերության մատնածն ու թշնամու հետ դեմ առ դեմ թողածը «ժողովրդի իշխանություն» կոչվածն է, ոչ թե «ատելի նախկինները», որոնք նախընտրում էին ոչ թե մոլորեցնել, այլ առաջնորդնել, ոչ թե պոպուլիստական խոստումներ տալ, այլ անվտանգ կյանք ապահովել:
Իսկ գիտե՞ք ինչ կաներ նորմալ իշխանությունը. նախ՝ թույլ չէր տա աղետն այս մասշտաբների հասներ, ապա ամեն սանտիմետր հողի ու ամեն մի կյանքի համար կռիվ կտար, միջազգային կազմակերպությունների դռները կկոտրեր, օտարերկրյա դիվանագետներին ու դաշնակիցներին հանգիստ չէր տա:
Իսկ ի՞նչ են անում սրանք. լկտիաբար հայտարարում են, թե պետք է մոռանալ՝ ում հողն է, ով է սկսել պատերազմը, որովհետև սրանց համար Հայաստանի թշնամին ու պրոբլեմը թուրքը չէ, ընդդիմությունն է: Սրանք պատրաստ են հանուն սեփական աթոռի զիջել ամեն ինչ, որովհետև չունեն ո՛չ անցյալ, ո՛չ արժանապատվություն, իսկ աթոռը կորցնելուց հետո չեն ունենալու նաև ապագա:
Ընդդիմությունն էլ իր հերթին ստագնացիայի մեջ է՝ մի կողմից ժողովրդի այս աստիճան անտարբերությունից, մյուս կողմից՝ իշխանություն կոչվածի լկտիությունից ու դավաճանությունից: Եվ եթե համահայկական այս շոկը ժամանակին հաղթահարվեր, հիմա Սյունիքը վտանգված, իսկ թշնամին Կապանի գլխին չէր լինի»:
Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանի ֆեհսբուքյան էջում:
«Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում:
Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:
Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»:
Նշենք, որ այս հրապարակումը հաջորդեց Ավինյանի այն գրառմանը, որ երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները, իր պայմանավորվածության համաձայն:
Գորիսի համայնքապետարանը շեշտում է, որ առանձնատները, այնուամենայնիվ, կառուցվում են բարերարների, այլ ոչ թե կառավարության աջակցությամբ:
Մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները. Ավինյան
Mediaport տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը:
Նկատենք, որ Ադրբեջանը ծրագրում է նոր, առանձին ճանապարհ կառուցել դեպի Շուշի: Այս որոշման արդյունքում վտանգի տակ է հայտնվելու դեպի Ամարաս տանող ստրատեգիական ճանապարհը:
Mediaport-ի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված սպասվող աղմուկը զսպելու համար, ադրբեջանական կողմը համաձայնել է վերադարձնել մի քանի գերիների:
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չպետք է խառնվեն Թուրքիայի ներքին գործերին: Արևմուտքն ավելի լավ է ուշադրություն դարձնի իր սեփական խնդիրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումներն ու Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորների» շարժման անդամների նկատմամբ բռնությունները:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Ստամբուլի համալսարաններից մեկում տեղի ունեցած իրադարձություններին արտասահմանյան մի շարք պետությունների արձագանքը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«ԱՄՆ-ն քննադատում է Ստամբուլի համալսարանում տեղի ունեցող իրադարձությունները: Եվ այդ մասին խոսում են մի երկրում, որտեղ ոստիկանները սպանում են անզեն աֆրոամերիկացիներին: Ավելի լավ է՝ ինքներդ ձեզ ռասիզմի համար պատասխանատվության ենթարկեք: Նույնը վերաբերում է Էմանուել Մակրոնին: Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք: Մենք թույլ չենք տա երիտասարդների մասնակցությունը հանցավոր գործողություններին, ներառյալ ահաբեկչությանը»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը այնուհետև դատապարտել է Լիբիայից թուրք ռազմական մասնագետներին դուրս բերելու մասին Ֆրանսիայի նախագահի կոչը:
«Մակրոնը այդպես էլ ոչինչ չի սովորել: Թուրքիան հենց այնպես չէ զինվորականներին Լիբիա ուղարկել: Թուրքիայի ռազմական ներկայությունը ցանկացած տարածաշրջանում ներդրում է խաղաղության ու կայունության մեջ: Աֆրիկյան երկրի իշխանություններն են մեզ հրավիրել Լիբիա»,-նշել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը մեղադրել է Ֆրանսիային Մալին «օկուպացնելու» համար:
Ադրբեջանցիները կրկին դիրքերի տեղաշարժ են արել՝ մի քանի մետր կորզելու հույսերը կրկին արդարացել են ու անպատասխան մնացել ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների կողմից։
«Երեկ ադրբեջանական կողմը Ներքին Խնձորեսկում մի քանի տեղերում՝ սահմանային հատվածում դիրքային փոփոխություններ է կատարել՝ հիմք ընդունելով իրենց GPS կոչվածը։ Ավելի են խորացել դեպի Ներքին Խնձորեսկ՝ ասելով, որ այդ տարածքը եւս իրենց է պատկանում։ Գալիս, կանգնում են ու ասում, որ սա իրենց սահմանն է»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Ներքին Խնձորեսկ մտնելու տեղեկություններին։ Հովսեփյանը եւս հաստատեց, որ ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել, սակայն նշեց, որ դիրքերն ավելի են մոտեցրել Ներքին Խնձորեսկին։
«50 մետր առաջ են գալիս, ասում են սա է մեր սահմանը, ուղղակի մի քիչ մոտեցել են, առանց այն էլ մի քանի մետրի վրա էին, մի քանի մետր էլ են մոտ, բայց մեր Ներքին խնձորեսկցիները պինդ են, հաստատակամ իրենց տեղերում կանգնած են խնդիր չկա»։
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 3-ի դրությամբ, Ադրբեջանի հետ սահմանը Խնձորեսկի վերջին տնից գտնվում էր ընդամենը 600 մետր հեռավորության վրա, այս օրերին էլ ադրբեջանցիները չափագրումներ էին անում։ Երվանդ Մալունցը հայտնել է, որ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:
Հովսեփյանը նշեց, թե չգիտի ի՞նչ քարտեզներով է աշխատում համակարգը, մտածում է՝ կառավարությունը կպատասխանի այդ հարցին, թե ի՞նչ քարտեզի տակ են ստորագրել, որովհետև փաստացի, խորհրդային քարտեզներով շատ ավելի շատ տարածքներ են Սյունիքին պատկանել։ Իսկ այս պահին հստակ չգիտեն, թե թշնամին երեկ քանի մետր է առաջ եկել։
«Այն, որ ամեն օր այդ պրոցեսը շարունակվում է։ Իրենք ստորագրված՝ կեղծիք հանդիսացող փաստաթուղթը ու GPS համակարգով նշված ցանկացած մետրին տիրություն են անում»։
Թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, Հովսեփյանը չգիտի, մի բան պարզ է՝ շիլաշփոթը շարունակվում է, ով, ինչ ուզում անում է.
«Գալուց ո՞ւմ տեղյակ պահեն։ Այնտեղ մի քանի տեղ մեր համայնքում սահմանապահներ են կանգնած, մի քանի տեղ ռուս սահմանապահներն են կանգնած և վերջ»։
Հովսեփյանը կատարվածը խայտառակություն և պետական դավաճանություն է համարում, գտնում, որ հիմա էլ տեղի է ունենում դրա տրամանական շարունակությունը։
«Նոր բան հո՞ չի եղել։ Մի քանի ամիս է մենք այս ամեն ինչի մեջ ենք»։
Իսկ կառավարության այն դիրքորոշմանը, թե տեղի ունեցողը անվտանգային գործողություն է, ու սահմանազատում չի կատարվում, հստակ պայմանավորվածություններ չկան, Հովսեփյանը ցինիզմ է համարում։
«Կառավարության այդ պատասխանը աբսուրդի ժանրից է՝ եթե չկա պայմանավորվածություն, ինչո՞ւ են թույլ տալիս նրանք ավելի ու ավելի խորանան մեր երկրի սահմաններում։ Ես իրենց հակադարձող հարց եմ տալիս՝ այսինքն իրենք հերթական հեքիաթն են փորձում մեզ հրամցնե՞լ, որ չկա պայմանավորվածություն։ Ես էլ ասում եմ, որ հստակ գոյություն ունի պայմանավորվածություն, բոլոր քայլերն արվում է ըստ պայմանավորվածության՝ դա ակնհայտ է։ Եթե չկա պայմանավորվածություն, որ սահման են գծում, եկեք թույլ մի տվեք, ինչ-որ մի բան արեք, որ այդ պրոցեսն այդպես չգնա, ո՞ւր եք չկաք։ Մենակ գալով, խոսելով, այդտեղից ելույթ ունենալով չէ»։
Փաստը մեկն է՝ օր օրի զիջվում են հայկական հողեր. խորհրդային, հետխորհրդային քարտեզներով, այնտեղ մարդկանց սեփական հողատարածքներն են, վարելահողերն են։ Դա հիմք է տալիս Գորիսում եզրակացնելու, որ պրոցեսից ղեկավարությունը տեղյակ չէ. «զրո տեղեկություն, զրո արձագանք, զրո էմոցիա՝ ոչ մի բան իրենց չի հետաքրքրում։ Իրենք համարում են, որ դա նորմայի սահմաններում է»։
Հովսեփյանը եզրափակեց՝ դավաճանական պայմանագիր է կնքվել, դրա սցենարով էլ «նորմալ» գնում է ամեն ինչ. «Իրենց համար նորմալ, մեր համար աննորմալ, բայց իրենց գծածով, չափածով, տեղը տեղին ամբողջ պրոցեսը առաջ է ընթանում։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով նշանակվեց ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ կարծում է, որ հայկական բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է: Irakanum.am-ի հետ հարցազրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մահափորձից, բանակի պարտության, իր նշանակման եւ այլ հարցերի շուրջ:
Արցախյան երկրորդ պատերազմից, եւ հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ, թե ինչու՞ է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար:
Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, եւ այն ինչ այդ ընթացքում եւ դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական եւ պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները եւ ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:
Ձեր նշանակումը եւս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը:
Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին եւ տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը:
Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ:
Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում եւ ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, եւ կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը եւ այդպես միշտ շարունակելու եմ:
Հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները եւ համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:
Պարոն գեներալ սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքերի ականատես իքներդ եղել ե՞ք: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան այդ մասին բազմաթիվ անգամներ են խոսել:
Տարբեր իրավիճակներ իհարկե եղել են, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է անցել, իհարկե մենք փորձել ենք ամեն կերպ միջամտել այդ գործընթացներին, եղել են ձերբակալություններ եւ այլն: Ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերը չտարածվեն ամբողջ զորքի վրա:
Ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց:
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիրավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, դժվար կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել:
Խոսենք Ձեր դեմ կատարված մահափորձից: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն տուժող եք ճանաչվել, հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած Ձեզ ներսից դավաճանել ե՞ն:
Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառակորդը մինչ այդ էլ էր խփում, բավականին ակտիվ էր օդում եւ ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բունկերում նստելով եւ խրամատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատերազմի ժամանակ: Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, եւ որ գրում են, թե անվտանգությունը ապահովված չէր եւ այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել:
Ձեր հարաբերություններն այդ ընթացքում ինչպիսին է եղել ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Այն խնդիրները, որոնք եղել են` միանշանակ իմ կողմից միշտ բարձրաձայնվել է, այնպես չէ, որ նստել եւ լռել ենք: Լարված իրավիճակներ իհարկե չեն եղել, քանի որ այդ պահին մեր հիմնական խնդիրը արտաքին թշնամին էր:
Օրինակ Դավիթ Տոնոյանի հետ:
Չի եղել կոնֆլիկտային վիճակ, եղել են խնդիրներ, որոնք բարձրացվել են:
Իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ ինչ կասեք: Մասնավորապես Սյունիքում ստեղծված իրավիճակի, GPS-ով տարածքներ գծելուն, եւ այլն:
Ես նման բաների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս, քանի որ ես զինվորական եմ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ մեր այսօրվա եւ վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք: Մեր գլխավոր նպատակն է՝ բանակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազինություն, ժամանակակից տեխնիոլոգիաներ:
Առնվազն 2014 թվականից իմ հրապարակումներում պնդել եմ, այսօր էլ եմ պնդում, որ մեր թշնամին ձգտում է տիրանալ տարածաշրջանի 3 ռազմավարական գործոնների՝ բարձունքներ, ջրային ռեսուրսներ և հանքեր։2020թ․ պատերազմի հետևանքով Ադրբեջանը գրավեց կամ նվեր ստացավ Արցախի գրեթե բոլոր կարևոր բարձունքները, գետերը, մի շարք հանքեր։Երբ տարիներ շարունակ խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանը օրենսդրական առումով ՀՀ կազմում ներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով դրա իրավական հիմքերը, կառավարությունը դա անվանում էր անլուրջ մոտեցում։ Ինձ պատասխանում էին, թե կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ երբ այն չկա։5 տարի առաջ Ադրբեջանը փոխել է Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը դեպի Նախիջևան, ինչի հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում ու հարակից բնակավայրերում խնդիրներ են առաջացել խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված:Այսօր Ադրբեջանը շարունակում է նույն գործընթացն արդեն Քարվաճառի հատվածում։ Երբ Արփա, Որոտան, Խաչեն և Թարթառ գետերի ակունքները իր ձեռքում են, թշնամուն ոչինչ չի խանգարում, օրինակ, Արփա գետի վտակների ուղղությունը փոխել դեպի այլ կողմ՝ այդկերպ Ջերմուկի Կեչուտի ջրամբարը, ապա նաև Սևանա լիճը զրկելով անչափ կարևոր ջրային ռեսուրսից։Այդ դեպքում Հայաստանի իշխանությունը թող մութ սենյակում հպարտ քաղաքացի գտնի։Հուշում․ Քարվաճառի ջրհավաք ավազանը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Մի ալարեք, բացեք արխիվները և այլ փաստաթղթերը, կարդացեք։
Aravot.am-ը գրում է.
«Եռաբլուրում օրեր առաջ ստիպված են եղել արտաշիրիմում անել: Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն հուղարկավորել են վանաձորցի մայոր Հարություն Նալբանդյանին: Պատերազմների նման իրավիճակների ժամանակ սխալմունքներ, իհարկե, լինում են, բայց այս դեպքը մի շարք հարցեր է առաջացրել: Հարություն Նալբանդյանի հարազատները նախօրոք իմացել են և ասել են, որ դա իրենց Հարութի դին է: Պատկան մարմինների արձագանքն ապշեցուցիչ է:
Aravot.am-ը զրուցեց Հարություն Նալբանդյանի հարազատների հետ: Նրա եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը պատմեց. «Հոկտեմբերի 25-ից կապն ընդհատվեց ու ոչ մի տեղեկություն չունեինք եղբորս մասին: Սկսեցինք հետաքրքրվել, ամենավատ տեղերում՝ դիահերձարաններում փնտրել: Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան: Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին:
Գործ հարուցվեց, հեշտ հարց չէր: 4 ամիս հետո՝ մոտ 15 օր առաջ, արտաշիրիմում եղավ ու պարզվեց, որ մեր ԴՆԹ-ի հետ համընկնում է, մեր հարազատի մարմինն է: Մինչ այդ մեզ կոպիտ պատասխան էին տալիս, որ ձեզ ոչ մի բան չենք կարա տանք, անընդհատ խաբում էին ու ուղարկում մի օր Ղարաբաղ, մի օր Գորիս, մի օր՝ այստեղ՝ իրենց վրայից ցրելու համար: Գնալով, բոլոր տեղերը ֆռռալով՝ հասկացանք, որ պատասխան չկա, մեր սրտին թեթեւություն չի լինում ու եկանք կանգնեցինք այն հարցին, որը կասկածում էինք»:
Հարցին՝ ասենք թե՝ Շաքարյանն է եղել, բա ԴՆԹ չե՞ն արել, որ պարզեն իրականում ով է՝ Հովհաննեսը պատասխանեց. «Շաքարյանի մարմինը, որ Ստեփանակերտից ուղարկել են, այն դիակը, որը պարզվեց՝ իմ ախպերն է, այդ դիակն ուղարկելուց դիահերձում են Ստեփանակերտում ու Շաքարյանի զինակից ընկերները գալիս են այնտեղ, ճանաչում են որպես Շաքարյանի մարմին ու այնտեղից ուղարկում: Մարմինը գալիս է՝ որպես ընկերների կողմից ճանաչված Շաքարյան ու հուղարկավորվում՝ որպես Շաքարյան: Այսինքն, եթե պաշտոնով մեկը կա, որ ասում է՝ Շաքարյանն է, ուրեմն իրավունք ունեն առանց ԴՆԹ-ի պատասխանի սպասելու՝ մարդուն հենց այնպես ուղարկեն հուղարկավորման: Կոպիտ սխալ է կյանքի, ես 4 ամիս պտտվել եմ տարբեր տեղերով, որ իմ հարազատին գտնեմ, բայց իրենց կոպիտ սխալի պատճառով մինչեւ հիմա մեր հարազատին մենք չենք հուղարկավորել:
Նոր արտաշիրիմում անելուց հետո ենք պարզում, իսկ եթե ես համակարգչի մեջ չտեսնեի այդ նկարը, այդպես էլ չէինք իմանա ու տարիներով կկորցնեինք, ոչ էլ կպարզվեր, որ Շաքարյանի տեղն է հուղարկավորված: Ինձ ասում էին՝ ձեր եղբոր անուն ազգանունով մարդ չի եկել, բայց ես տեղեկություն եմ ունեցել, իմ ախպոր ընկերոջ հետ եմ խոսել: Ախպերս պաշտոնով մարդ է եղել, բոլորն իրեն ճանաչում էին այնտեղ, կապվել եմ Ղարաբաղում Պետո անունով մարդու հետ, ինքը ինձ ասել է՝ ես Հարութի մարմինը գտել եմ, Շաքարյանից գտել եմ միայն մարմնի մասեր, իսկ Հարութի՝ լրիվ մարմինը, երկուսին էլ ուղարկել եմ:
Անհնար էր, որ բունկերում բոլորով իրար հետ են եղել, բոլորի մարմինները գտել են, իմ ախպերը կորի գնա: Անընդհատ խաբում էին, մի օր՝ Հերացու морг, մի օր՝ Տերյանի, Մեծամոր, տեղ չի մնացել: Երեկ էլ գնացել ենք, մարմինը, որ դրած էր, արտաշիրիմում անելուց հետո հողոտ բերել են, ոչ մի հատ մաքրել են, զարմացած էի՝ ի՞նչ վերաբերմունք է, մարդը եկել է այդ հոգեվիճակով քիչ չի, մի հատ էլ հողոտ դրել եք, որ մարդը գա իր հարազատի մարմինը այդպես տեսնի: Կոպիտ պատասխան էին տալիս: Այ սա է մեր երկրի վիճակը, որ մեր հերոս տղերքի հետ կապված պետք է այս վերաբերմունքը չլինի, էլի: Ամենամեծ վիրավորանքը հենց դա է»:
Հարցին՝ ձեր եղբայրը այդպես շփոթության աստիճանի նմա՞ն է Սերգեյ Շաքարյանին, որ կարող էին շփոթել՝ նա պատասխանեց. «Նման դիմագծեր ունեն, բայց տարիքային շատ մեծ տարբերություն կա: Իմ ախպերը 29 տարեկան է, Շաքարյանը՝ մոտ 50: Բացի այդ, Շաքարյանը 150 կգ-անոց մարդ է եղել, իմ ախպերը՝ մի 90, այդ տարբերությունը պիտի նկատած լինեին: Կոպիտ սխալ են թույլ տվել»:
Հարություն Նալբանդյանի հայրը՝ Գեւորգ Նալբանդյանը վրդովված է: Ուլնեցի 56/6 հասցեում գործում է ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովը, որը գրանցում է գերեվարված զինծառայողների եւ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերը: Երբ Հարություն Նալբանդյանի հայրը գնացել է այնտեղ՝ որդու մարմնի մասին տեղեկություններ իմանալու:
Նրա պատմելով՝ «Որ երկրորդ անգամ գնացինք, ասեց՝ դե զզվացրեցիր, էլի, ոչ դու ես հետաքրքիր, ոչ քո զինվորականը: Նախարարին նամակ եմ գրել, ոչ պատասխան ունեմ, ոչ էլ տեղեկություն: Եթե մենք արտաշիրիմում չանեինք, կորելու էր իմ երեխեն: Իսկ ինքն ունի երկու անչափահաս երեխա, ոչ մի հատ զանգող է եղել, թե՝ ձեր զինվորին, մայորին գտա՞ք: Ինքն էլ շարքային զինվոր չի, Ղարաբաղում պաշտոնով մայոր էր, Շաքարյանի հետ էր աշխատում»:
Հարություն Նալբանդյանի հարազատները ամեն ինչ անելու են, որ այս իրավիճակի համար պատասխանատուները պատժվեն. «Այդ ձեւ մարդիկ պետք է պատժվեն թե՛ այնտեղի քննիչը, թե նրանք, որ սխալ են ճանաչել ու որպես Շաքարյան մարմինն ուղարկել, թե՛ մնացածը: Մարդիկ, որ այդ տեղերում աշխատում են ու իրենց փորն են ուռցնում, գնան ուրիշ տեղ նստեն: Դեռ շատ բաներ պիտի պարզվեն ու շատ հարցր պիտի քննարկվի: Այդ գործին ընթացք պիտի տրվի»,- ասաց Հովհաննես Նալբանդյանը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.