23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրատապ հավաք է լինելու, քանի որ ինչպես նոյեմբերի 9-ին հանրությունն ինքնաբուխ ոտքի ելավ, այնպես էլ հիմա է լինելու, քանի որ, ըստ երևույթին, նույն գործընթացն է տեղի ունենում, հողեր են հանձնվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով այսօր Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքին՝ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նկատելով, որ ջերմաստիճանի փոփոխությունից հետո կրկին տեղի են ունենալու GPS-ով գծանշումներ՝ պատգամավորը հայտարարեց. «Հիմա մենք նստենք, սպասենք, որ ձյունը կգնա, Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կմ-ից կդառնա 24 հազար, սա նորմա՞լ է: Ես հասկանում եմ, որ հանրահավաքի հրատապությունը դրանով է պայմանավորված»:

Նա հայտնեց, որ Սյունիքից ընտրված «Իմ քայլի» պատգամավորին հարցրել է, թե այս իրավիճակում բանակցող կա՞, թե՞ չկա, թե՞ հակառակը՝ ծրագիր են կազմում մնացյալ հողերը հանձնելու:
Պատգամավորը նշեց, որ ամբողջովին ճշտել են, թե Խորհրդային Հայաստանի ժամանակ որ տարածքն է եղել Հայաստանի կազմի մեջ, որը՝ Ադրբեջանի և Շուռնուխի տարածքները եղել են հայկական:
Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող հուշագրին՝ պատգամավորը հայտնեց, թե դեռ պետք է պարզվի թե այն երբ են ստորագրել՝ ադրբեջանցիների առաջ գալուս առա՞ջ, թե՞ հետո:
«Եթե նոյեմբերի 10-ից հետո այդ հրաժարականները լինեին, վստահաբար, շատ բաներ այն պատկերը չէին ունենա, ինչը հիմա է: Մենք իրավունք չունենք սա թույլ տալ, մենք էլ ենք օրենսդիր իշխանության մաս և պետք է դրսևորենք խիստ անհանդուրժողականություն այս դավաճանական գործունեության նկատմամբ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ բացատրություն տալու։ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ է գնացել՝ իրեն հուզող պատասխանները քննիչից ստանալու համար, մասնավորապես, քննիչից հետաքրքրվել է, թե կա արդյո՞ք հարուցված քրեական գործ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ, որի շրջանակներում վերջիններս ունեն որևէ կարգավիճակ, ինչին ի պատասխան քննիչն ասել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում։
Փոստանջյանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք քննիչն ունի ժամանակ՝ իր ասուլիսներին հետևելու համար, որ տեղեկացված է իր հայտարարությունների մասին, , ինչին ի պատասխան քննիչն ասել է, որ հետևում է, բայց ոչ իր նախաձեռնությամբ, այլ՝ ՀՔԾ պետից ստացել է զեկուցագիր՝ մամուլի ասուլիսի վերաբերյալ, ինչի հիման վրա հրավիրել է բացատրություն տալու։
ՀՔԾ-ում Զարուհի Փոստանջյանը բացատրություն չի տվել, փոխարենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ քանի որ կառույցի ղեկավարը նշանակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից և ազատվում է նրա որոշմամբ, հետևաբար, այդ մարմինը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել և այդ իսկ պատճառով հրաժարվում է բացատրություն տալուց։ Հայտարարությունից հետո քննիչը նշել է, որ ինքն անաչառ է և կրկին հորդորել է իրեն տրամադրել բացատրություններ, սակայն Փոստանջյանը կրկին հրաժարվել է։
«Եթե Հայաստանում գտնվեր գեթ մեկ անաչառ քննիչ, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանին և նրա կողակցին մեղադրանք առաջադրված կլիներ, ինչու չէ, նրանք արդեն կգտնվեին քրեակատարողական հիմնարկում, հետևաբար, եթե այդ գործողությունները չեն կատարվել, ապա ես չեմ վստահում։ Կարող են իմ բացատրությունների հիման վրա հետագայում կայացնել որոշումներ՝ կարճման մասին, որն ապագայում կխոչընդոտի նրան մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ ներգրավելու գործընթացներում։ Բացի այդ՝ իմ կողմից տրամադրված ապացույցները կարող են նաև ոչնչանալ»,- նշեց Փոստանջյանը։
Փոստանջյանը նշեց, որ երկար ժամանակ է անցել, բայց Փաշինյանը և Աննա Հակոբյանը որպես մեղադրյալ ներգրավված չեն, ինչու նախկինում արդեն ներկայացված հանցագործության մասին հաղորդումներին կամ հայտարարություններին ընթացք չի տրվել, փոխարենը՝ զեկուցագրի հիման վրա են նյութեր նախապատրաստում և հրավիրում բացատրություն տալու։
Փոստանջյանը նաև չբացառեց, որ նախապատրաստվող նյութերի հիման վրա կարող է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվել, փոխարենը քրեական գործ հարուցել իր դեմ՝ սուտ մատնության հատկանիշներով՝ հաշվի առնելով, թե ովքեր են մեր առջև կանգնածները։
Ուր մնաց Մինսկի խումբը, արդյո՞ք համարում ենք, որ Մինսկի խումբը էլ չունի իր դերակատարությունը. ես բաց խոսում եմ Ֆրանսիայի կոլեգաների հետ՝ դուք Մինսկի խմբի համանախագահի պարտավորություն եք վերցրել ձեզ վրա, դուք ունե՞ք ինֆորմացիա, թե ինչ է կատարվում այնտեղ, ի՞նչ է կատարվում Հադրութում, արդյո՞ք մենք միջազգային հանրությունը կարո՞ղ է ունենալ այդ տեղեկությունները, իհարկե՝ ոչ: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Հարցին, թե ո՞ւր մնաց Արցախի կարգավիճակը, Իգիթյանը պատասխանեց. «Ես իմ կարծիքն ունեմ, ի՞նչ էլ լինի, ի՞նչ հայտարարություն, խաղաղարար ուժեր, դա կարող է համարվել ժամանակավոր ոչ երկարատև զինադադար, որը չի կարելի համարել երկարատև խաղաղություն: Պարզ է, որ միակ երաշխիքը, որ ես եմ տեսնում՝ դա միջազգային կարգավիճակն է, որը կերաշխավորի: Ինչպես կգանք այս վիճակին, դա արդեն կախված է ոչ միայն Հայաստանից»:
Լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք գաղտնի ստորագրված փաստաթուղթ, Իգիթյանը պատասխանեց՝ ես փաստեր չունեմ:
2020 թվականի օգոստոսի 22-ին Ոստիկանության Գայի վարչության շենքում 12 ոստիկանի կողմից քաղաքացուն դաժանաբար ծեծի ենթարկելու կոծկված միջադեպից Yerevan.Today – ը կադրեր էր հրապարակել։
Աղբյուրը հիշեցնում է, որ խոսքը հանրության շրջանում հայտնի Փոսի գայի շենքում ծեծկռտուքի աղմկահարույց դեպքի մասին է, որը ոստիկնապետ Վահե Ղազարյանի կողմից խնամքով թաքցվել է հասարակությունից ու ավելին՝ ի սկզբանե փորձ է արվել անգամ քննությունից թաքցնել, հատուկ միջոցներ են գործի դրվել, ինչի մասին կցկտուր տեղեկություններ է հայտնում տուժածը տեսանյութում:
Բայց ահա միջադեպի հետևանքով քաղաքացու ստացած մարմնական ծանր վնասվածքներն ինչ-որ պահի ստիպում են ջարդարար ոստիկաններին քայլեր ձեռնարկել. գիշերը 22.20-ից Փոսի գայի շենք մտած քաղաքացուն այնտեղից դուրս են բերում 23.30–ի սահմաններում, ընդ որում՝ ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ գայի ծառայողական մեքենաայով:
«Մեր հավաքագրած ամբողջական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ շտապօգնություն չի կանչվել՝ փաստացի միջադեպը կոծկելու համար: Հարվածներից թուլացած մարմինը մի կերպ տեղավորելով մեքենայի մեջ՝ սկզբում տանում են Ոստիկանության Էրեբունու բաժանմունք, այնտեղ արյունոտ, պատառոտված շորերով, ձեռնաշղթայով, բայց անգիտակից վիճակում տղամարդուն տեսնելուց հետո, հերթափոխի ոստիկանները տղերքին «գլխի են գցում», որ թեման լուրջ է, տարեք հիվանդանոց:
Եվ խիստ ուշագրավ է այն փաստը, որ ջարդարար ոստիկաններն իրենց զոհին փոխարենը տեղափոխելու մոտակա ցանկացած հիվանդանոց, չգիտես ինչու Փոսի գայի շենքից ամենահեռու գտնվող պետական Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Մասիվի) հիվանդանոցն են նախընտրում, որը, ի դեպ, հեղափոխությունից հետո գլխավորում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորսյանի ընկեր Արման Հովակիմյանը:
Հաջորդ խիստ ուշագրավ դրվագը․ այստեղ Սբ. Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ի առաջին հարկում է գրանցվել, ինչը առկա է անվտանգության համակարգից առգրավված տեսանյութերում:
Բացի այն, որ ուշագրավ զրույցներ են ծավալվում հիվանդանոցի առաջին հարկում ջարդարար ոստիկանների և հերթապահ բժիշկների միջև, որոնք, ի դեպ, ծխելով են զրուցում հիվանդանոցի տարածում և 15 րոպե սրահում պահելով քաղաքացու ջարդված մարմինը, այդպես էլ ամբողջ ընթացքում «գյալաջիի» բռնված՝ առաջնային բուժօգնության որևէ գործողություն չեն իրականացնում։ Ավելին, տեսնում են որ նա գիտակից վիճակում չէ, ուշագնած ընկած է սայլակին, հարկ չեն համարում անգամ տուժածին գիտակցության բերել:
Ստացվում է՝ այս մարդկանց լրիվ ձեռնտու էր քաղաքացու անգիտակից վիճակը, ինչո՞ւ…
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․
Առանձնակի քննության առարկա պետք է դառնա այն փաստը, թե ինչու է ջարդարար ոստիկանական խումբը և ո՞ւմ հրահանգով է որոշել, որ պետք է որովայնի և գլխի շրջանում 30 րոպե անընդմեջ հարվածներից հետո թուլացած, ծանր վնասվածքներ ստանացած տղամարդուն տանել մի հիվանդանոց, որը բացառապես կորոնավիրուսով վարակվածների սպասարկող ԲԿ-ի հատուկ կարգավիճակ էր ստացել նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ դեռևս 2020թ․ ապրիլից սկսած:
Այս հանգամանքը, ըստ էության, պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, պաշտոնեական դիրքի չարաշահում․ միայն այս դրվագը առնվազն հուշում է, որ հնարավոր է՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ընթացքին կամ պոստֆակտում՝ առողջապահական ոլորտի այդ ժամանակվա պատասխանատու նախարար Արսեն Թորոսյանի և այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև:
Yerevan.Today-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում առկա է միջադեպի սկիզբը, 30-35 րոպե տևած ծեծկռտուքի ողջ տեսարանները՝ ոստիկանական շենքի ներսում և տարածքում, ապա միջադեպին հետևած բոլոր զարգացումները, մինչև այն դրվագը, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի առաջին հարկում քաղաքացուն անտարբերության մատնելուվ` 15 րոպե ինչ-որ բաներ քննարկելուց հետո հարկադրված հենց նույն հիվանդանոցի հերթապահ բժիշկը շտապօգնություն կանչելով՝ տղամարդուն տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:
Նշենք, որ չնայած միջադեպը կոծկելու բոլոր փորձերին՝ Հատուկ քննչական ծառայությունը, այդուհանդերձ, քննությւոն է սկսել և ենթադրվում է, որ այստեղ միակ խանգարող հանգամանքը եղել է Թիվ 1 հիվանդանոցից ահազանգը:
ՀՔԾ-ն նախաքննությունն ավարտել, և գործը վերջերս ուղարկել է դատարան. հատկանշական է այն, որ միջադեպին ուղիղ մասնակցություն ունեցել է առնվազն 12 ճանապարհային ոստիկան և երկու քաղաքացի՝ տուգանային հրապարակ իրենց մենքենայի ետևից եկած քաղաքացի Արթուր Մեսրոպյանը իր եղբոր հետ, բայց դատարան մտած գործով տուժող են ճանաչվել վերջին երկուսը, այսինքն` ծեծի ենթարկված քաղաքացիները. իսկ ահա 12 ջարդարար ոստիկանից միայն երկուսի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել և կասեցվել է նրանց ծառայությունը: Իսկ ընդամենը երեք ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր․օր 392 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այսինքն՝ մեղադրյալ է ընդամենը 3 ոստիկան»,-գրում է նյութի հեղինակ Սյուզի Բադոյանը։
Հետաքննության ուշագրավ դրվագները դիտեք ստորև ներկայացվող տեսնյութում:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց 109 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: Նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության հանցակազմերի համար, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ և 302-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները՝ այն հիմնավորմամբ, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, խորհրդարանոմ ներկայացնելով նախագիծը, հայտնել էր, որ առաջարկում են ամենախիստ դատապարտելի արարք համարել թշնամու կողմն անցնելը, պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը։
Բացի այդ, ըստ նրա, դատապարտելի արարք պետք է համարվի օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակել կամ պահելը, օտարերկրյա հետախուզության հանձնարարությամբ այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև արտաքին և ներքին անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և պաշտպանունակությանը վտանգող քայլեր և գործողություններ իրականացնելը:
Պատգամավորը հայտնել է նաև, որ նախագծով առաջարկվում է նման հանցանքների համար սահմանել ամենախիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում գույքի բռնագրավմամբ:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնության միջև ստորագրված հուշագրի նույնիսկ տեքստը հրապարակվեց և շրջանառվեց համացանցում, սակայն ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ տեղյակ չէ այդ հուշագրից, իսկ վարչապետը առ այս պահը չի արձագանքել դրան։
Կապանի, Մեղրիի համայնքների ղեկավարերը ԶԼՄ-ներին հայտնել են, որ իրենք էլ են լսել նման հուշագրի մասին, ավելի վաղ այդ մասին նշել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Իսկ փոխվարչապետ Ավինյանը երեկ խոսեց այս պայմանավորվածության մասին՝ փորձելով խուսափել հուշագիր բառից։
Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն գաղտնի գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ, որի վերջին օրինակն այս գաղտնազերծված հուշագիրն էր, ինչը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փաստորեն գաղտնի են պահել հանրությունից։
Այս հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկ․ Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությամբ չպետք է հանձնվեին Ադրբեջանին, սակայն ավելի ուշ, Փաշինյանը «շտկել է իր սխալը»՝ տարածքները գաղտնի հանձնելու որոշում կայացրել։1STOPPED
Փաստաթղթով նաև կարգավորումներ են տրված Գորիս-Կապան ճանապարհատվածի հետ կապված հարցերին։
Տարօրինակ կերպով, այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները ոչ միայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել, այլ նույնիսկ ինքնակամ ազատման դիմումներ չեն գրել։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը հանդուրժել։
Կից ներկայացնում եմ համացանցում շրջանառվող հուշագրի տեքստը, որն ինչպես ասացի, իշխանությունների կողմից չի հերքվել։
Ինքնասիրության, թասիբի, մարդ լինելու խորը ճգնաժամ։
«Գաղտնիք չէ, որ հենց այս պահին փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանդիպում է ընթանում Մոսկվայում, սակայն ոչ ոք իրազեկված չէ, թե ինչի՞ շուրջ է նախատեսված այդ հանդիպումը, ի՞նչ են քննարկում այնտեղ երեք երկրների փոխվարչապետերը, այլ կերպ ասած՝ օրակարգը պաշտոնապես հայտնի չէ: Հետևաբար, պետք չէ զարմանալ, որ այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն իր մեջ ամփոփում է գաղտնի, ծածուկ քայլեր, որոնք, ինչպես արդեն տեսանք և հասկացանք նոյեմբերի 10-ին և նար դրանից հետո, որպես կանոն, ազգակործան հետևանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: Նույն սկզբունքով էլ պետք է վերլուծել գաղտնի պահված հուշագրի առկայությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նախօրեից մամուլում շրջանառվող՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև կնքված հուշագրին, որը մինչ այս պահը գաղտնի էր պահվում հայ հասարակությունից:
Հիշեցնենք՝ նախօրեից հայտնի է դարձել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև ավելի վաղ եռակողմն հուշագիր է ստորագրվել, որը մինչ այս պահը, գաղտնի էր պահվում հայ հասարակությունից: Պարզվում է, որ կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ և դրան հաջորդող ողջ ժամանակահատվածում Հայաստանի իշխանություններն ակնհայտ գաղտնի գործընթացի մեջ են եղել թշնամի պետության հետ, որի մասին ՀՀ-ում վարչապետ աշխատող անձն ու վերջինիս ենթակայությամբ աշխատող քաղաքական թիմը ուղղակիորեն լռել են։ Հուշագրի առկայությունը ԱԺ ամբիոնից չի հերքել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով հարցը քննարկել դռնփակ։
Եռակողմն հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկինում Ղուբաթլու) և Կովսականի (նախկինում Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10-ին կնքված կապիտուլյացիայի համաձայնագրով նախատեսված չեն եղել անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերոհիշյալ հուշագրով են կատարվել նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված կարգավորումները:
Անդրադառնալով Մոսկվայում անցկացվող եռակողմ հանդիպման թեմային, Արմեն Մանվելյանը նկատում է՝ քանի որ հանդիպման օրակարգը գաղտնի է, միայն ենթադրել կարող ենք, որ այս պահի Մոսկվայում եռակողմ հանդիպման ֆորմատով քննարկվում է Մեղրիով անցնող ապագա երկաթգծի ճակատագիրը. «Դեռևս չհաստատված, բայց տարածված տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմն առաջարկել է 100 տարով իր վրա վերցնել Մեղրիով անցնելիք երկաթգծի կառավարումը, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ենթադրում եմ, որ այս պահին Մոսկվայում քննարկվող հիմնական հարցը սա է: Հասկանալի է, որ թշնամի երկրի կողմից առաջարկված այս ծրագրին նույնիսկ մեկ տարով հավանության տալը կործանարար հետևանք կարող է ունենալ մեզ համար: Հայկական կողմի համաձայնությունը կնշանակի հերթական դավաճանական քայլը, որը կնպաստի նաև երկրի կազմաքանդմանն ու հարավի հետ կապի խզմանը: Այլ կերպ ասած, սա էլ ավելի կխորացնի երկրի հարավում թուրք – ադրբեջանական դաշինքից կախվածությունը, որը, սակայն, հայաստանյան օրվա իշխանությունների հիմնական նպատակն է»:
Արմեն Մանվելյանը նկատում է՝ այն ինչ կատարվում է հիմա, բոլորովին էլ պատերազմում կրած պարտության հետևանքը չէ: Երկրի հիմնահատակ քանդումը քաղաքական հստակ կուրս է, որ իշխանության եկած մարդն, ի սկզբանե պետք է իրականացներ, իր հոգևոր հայրերը նրան հենց այդ նպատակով էին իշխանության բերել: Նույն իշխանության կողմից հրահրած դավադիր պատերազմը և դրա խայտառակ պարտությունը, ըստ Արման Մանվելյանի, ընդամենն ալիբի է, որ հնարավորություն է տալիս ազգադավ ղեկավարին հայտարարելու, թե այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի հետ՝ պատերազմում պարտության հետևանք է: Իսկ ի՞նչ է հիմա, հենց այս պահին կատարվում Հայաստանի հետ՝ գնում է Սյունիքի հանձնման գործընթացը, ասում է միջազգային հարցերով մասնագետը:
Անդրադառնալով գաղտնի հուշագրի թեմային՝ Արմեն Մանվելյանը նկատում է՝ հավանաբար ԱԳՆ-ում նույնիսկ տեղյակ չեն էլ եղել եռակողմ հուշագրի մասին՝ մինչև դրա հրապարակային դառնալը: Արմեն Մանվելյանը հիշում է՝ երբ նոյեմբերի 10-ին, բոլորից գաղտնի խայտառակ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրվեց, ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ինքը նույնպես տեղեկացված չի եղել նմանօրինակ փաստաթղթի ստորագրման մասին. «Քանի որ Հայաստանում իշխանական համակարգը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչների կողմից և, մեծ իմաստով, կենտրոնացած է մի մարդու ձեռքին, ով ինքն իրեն լիազորել է միանձնյա որոշումներ կայացնելու արտոնությամբ, ապա բոլորովին պատահական չէ, որ այդ մասին երկրի ներսում գոյություն ունեցող մյուս պետական կառույցները կարող են նաև տեղյակ չլինել: Սակայն, տվյալ պահին, ինձ առավել զարմացնում է Պաշտպանության նախարարության լռությունը: Քանի որ պետական սահմանների հսկողության հացը հենց ՊՆ-ի գործառույթն է, իսկ հուշագիրն, ըստ էության, վերաբերում է հենց ՀՀ տարածքների հանձնման գործընթացին, ապա ԶՈւ գլխավոր շտաբը չէր կարող այդ մասին տեղյակ չլինել: Ինչո՞ւ են լռել նրանք՝ հանցակից դառնալով այդ դավաճանական գործընթացին, չեմ կարող ասել, պետք է իրենց հարցնել: Անձամբ ես չեմ հասկանում, թե ինչպես են նրանք հետագայում այս ամենի տակից դուրս գալու»,- ասում է Արմեն Մանվելյանը:
«2020 թվականի դեկտեմբերի 31-ին Կառավարության որոշմամբ արգելք դրվեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Հիմա հարց. ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերադասավորվել »,- այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ասելով, որ 2250 անուն ապրանք արգելվել է ներմուծել Թուրքիայից։
«Մենք օնլայն ռեժիմով աշխատում ենք տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են խնդիրներ և դեռևս ունեն խնդիրներ ապրանք ներմուծելու կամ պատվիրված ապրանքը ստանալու հետ։ Եվ մենք աշխատանքային կարգով այդ բոլոր խնդիրները լուծում ենք։
Ինչ վերաբերում է ապրանքային շուկաների փոխարինմանը, ապա այստեղ, իհարկե, մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն առաջին հերթին հայկական ապրանքներով։ Մենք փորձում ենք օգտակար լինել այն տնտեսվարողներին, որոնք խնդիրներ ունեն։ Նշեմյ, որ մենք ուշադրություն ենք դարձնում չինական, պարսկական և ԵԱՏՄ շուկաներին»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ լավ կլիներ, եթե նախարարը գնահատական տար՝ ասելով, թե արդյո՞ք իրենք գոհացրել են տնտեսվարողների գոնե մեծամասնությանը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ կան տնտեսվարողներ, որոնք կարողացել են ընդլայնել իրենց շուկաները, և գոհունակությամբ են արձագանքում Կառավարության որոշմանը։
«Մենք պետք է կարողանանք առավելագույնը քամել այդ որոշումից»,- նշեց նախարարը։
«Բախվել ենք բարդ իրադրության հետ և տպավորություններ է ստեղծվում, որ զարգացումները, որոնք պետք է հստակության դաշտ տեղափոխվեին շարունակում են անորոշություններ ստեղծել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը նկատեց, որ Ռուսաստանը հայտնել է՝ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, իսկ Կարսում զորվարժություններ են և այսօր պետք է իրական անվտանգային խնդիրներին անդրադառնալ:
Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ընդունեց, որ վիճակը շատ բարդ, բայց կան հնարավորություններ և իրենց հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:
«Հեշտ հարց չէ, քանի որ աշխարհաքաղաքական վիճակի ընդհանուր արտացոլումն է»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ պետությունը, հասարակությունը պետք է ջանքեր գործադրեն, որ իրավիճակը գնա դեէսկալացիայի:
Անդրադառնալով Կարսի զորավարժություններին՝ Արա Այվազյանը շեշտեց, որ մի կողմից մտահոգիչ են դրա դրսևորումները, մյուս կողմից՝ Թուրքիայից եկող դիվանագիտական մեսիջներ:

«Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ուղերձներ անել, բայց հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք, ոչ թե մեսիջներով այլ գործողություններով»,- հայտարարեց Այվազյանը և վստահություն հայտնեց, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է հետզհետե վերադառնա բնականոն գործընթացի:
«Նախ և առաջ խոսքը գնում է նրա մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը»,- հայտարարեց Արա Այվազյանը և հիշեցրեց, որ այն պայմանավորված էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով:
Գոռը Գևորգյանը նկատեց, որ եթե նախարարը սահմանների բացմանը վերաբերում է որպես դրական երևույթ՝ հեռանկարային առումով, ապա ինքը, հաշվի առնելով պատմական փորձը, գտնում է, որ ապաշրջափակումը կարող է մեկ այլ բարդ խնդրի առաջ կանգնեցնել, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ:
«Դուք ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, ըստ որի՝ մենք չունենք խնդիր, բայց մենք խնդիր ունենք և մեր խնիրները շարունակում են մնալ չկարգավորված և օրհասական: Եթե հարևան երկու պետությունները թշնամական հռետորաբանությամբ իրականացնում են նման ծավալի զորավարժություններ, ապա այն անմիջական սպառնալիք է»,- շեշտեց պատգամավորը:
Արա Այվազյանը հայտարարեց, որ չի ասել, թե շրջափակման վերացումը, կամ շրջափակումը դրական երևույթ է և հատուկ ընդգծել է, որ պետք է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտ ձևավորվի, իսկ դրա համար նրանց շուրջ բարենպաստ միջավայր պետք է ստեղծվի՝ չխախտելով կարմի գծերը և պետական շահերը:
Վերջերս հանդիպեցի իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ: Նա պատմեց, որ «ոչ մամուլի համար» հատվածում Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպմանը հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական առկա համակարգի փլուզմանը, բոլոր հաստատված դասավորությունների փոփոխությանը՝ Ադրբեջանին (եւ նրա դաշնակիցներին) բոլոր ուղղություններով զիջումներ անելով: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Եւ ամենապարադոքսալն այն է, որ Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ` այդ բառի դասական իմաստով: Այսուհետ Իրանից Երեւան եւ վերադարձի՝ դեպի Սյունիք ճանապարհահատվածը վերահսկում են ոչ թե հայ, այլ ռուս կամ ադրբեջանցի զինվորները: Ավելին, նախարարը հենց Հայաստանի կառավարությանն է նախատել՝ խախտելու համար տարածաշրջանային բոլոր հավասարակշռությունները, որոնց շնորհիվ պանթուրքիզմը յոթմղոնանոց քայլերով ամբողջ տարածաշրջանը իր տիրապետության տակ կառնի:
Իրականում այսօր մենք շարունակում ենք ապրել երեք զուգահեռ իրականություններում: Դե-յուրե իրականությունը ձեւավորվել է պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական կազմաձեւի շրջանակներում: Դե-ֆակտո իրականությունը ամեն օր տեղի է ունենում Արցախում եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին: Երրորդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին: Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրականությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական խոստումներով, ստանձնած պարտավորություններով, տարատեսակ խաբեբայություններով, մեր երկրի ու պետականության ավերման շարունակական գործընթացով, ինչը Նիկոլը վարպետորեն անում է ժողովրդի թիկունքում:
Այս երեք իրականությունները մեկ հատվում են, մեկ բաժանվում: Բայց փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք փակել մեր պարտությունների էջը: Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի, Նիկոլի աններելի սխալների հետեւանքները եւ հասկանանք որտեղ եւ ինչպես շարժվել: Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես կվերափոխվի մեր տարածաշրջանը եւ փորձենք գտնել մեր նոր տեղը դրանում: Ինչպիսին այն կլինի, եթե Նիկոլը իշխանության գլուխ մնա, մենք արդեն կարող ենք ամեն ինչ հստակ պատկերացնել»,- գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.