23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ճշմարտություն սերունդներների համար» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանն օրերս հանդես էր եկել կոչով՝ պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին:
Այսօր 14 շինություն ունեցող պետական առանձնատների համալիրը, որը գտնվում է Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, զբաղեցված է երկու ընտանիքի կողմից, իսկ ահա պատերազմում վիրավորվածները, հաշմանդամություն ստացածներն ունեն բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու կարիք: Ավելին, բարձրակարգ վերականգնողական բժշկական կենտրոնում, որն առաջարկվում է ստեղծել հենց պետական ամառանոցների տարածքում, մեր վիրավոր, հաշմանդամ դարձած զինվորները ոչ միայն կբուժվեն, այլ նաև կստանան ուսում, մասնագիտություն իրենց հետագա կյանքը դասավորելու համար:
Գեղամ Նազարյանի կոչին միացել են նաև փաստաբանները, որոնք ևս համոզված են, որ պետական առանձնատները պետք է վերածվեն բարձրակարգ բժշկական-վերականգնողական կենտրոնի:
Հրապարակում ենք նախաձեռնությանը միացած փաստաբանների և իրավաբանների անունները.
Տիգրան Աթանեսյան
Ռուբեն Մելիքյան
Երվանդ Վարոսյան
Էլինար Վարդանյան
Լուսինե Մարտիրոսյան
Ամրամ Մակինյան
Ալեքսանդր Կոչուբաև
Ասյա Օվանյան
Էլզա Զաքարյան
Գեորգի Մելիքյան
Դիանա Գրիգորյան
Արսեն Մկրտչյան
Նազելի Տեր-Պետրոսյան
Աստղիկ Մաթևոսյան
Թամարա Յայլոյան
Արմեն Գալստյան
Ռոբերտ Հայրապետյան
Մարտին Վարդանյան
Արթուր Նարինյան
Հայտարարությունը բաց է միանալու համար
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով մարդկանց շահագործման դեպքեր բացահայտելու մասին:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:
Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցիալական ցանցի՝ նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շահագործում, որը դրսևորվել է իգական սեռի մի խումբ անձանց շահագործման վիճակի մեջ դնելով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, ով ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ տուժողներ, ովքեր դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի կիրառմամբ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել իրավիճակից բխող վճռական գործողություններ՝ կանխելու խոցելի իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգությունները և տեղեկացնում, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու տարի ժամկետով ազատազրկում:
Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգություն ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին՝ այդ կերպ խուսափելով խարդախության զոհի կամ այլ խոցելի վիճակում հայտնվելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ապացույց է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
«Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: Տարածությունը պատկերացնելու համար նշենք, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է»։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ:
«Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղերձները Հայաստանի ու հայերի մասին՝
1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա.
2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.
3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.
4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում.
5) Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին:
6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.
7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից:
Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում»,- ներկայացրել է Ա. Թաթոյանը:
Նշվում է, որ մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Բոլորից ավելի ուրախ է ապրում նա, ով բոլորից ավելի լավ է կարողանում ինքն իրեն խաբել»:
Ֆեոդոր Դոստոևսկու այս խոքերն այսօրվա մեր հասարակությանն է վերաբերում։

Այսօր Հայաստանում, և նրանից դուրս ապրող այն հայերն, ովքեր հասկանում են Նիկոլի բերած դժբախտությունների ամբողջ ծավալը՝ անձնական ողբերգություն են ապրում։ Որովհետև այդ մարդիկ արժանապատվություն ունեն, մտածել ու վերլուծել գիտեն, և ոչ մի պարագայում չեն ցանկանում ինքնախաբեությամբ զբաղվել ու վտանգել իրենց երկիրը։
Սակայն կան նաև այնպիսիններն, ովքեր Դոստոևվսկու նկարագրած ուրախներն են։ Իսկ ավելի ճիշտ՝ երջանիկ ապուշներն, ովքեր հեշտությամբ կարողանում են խաբել իրենք իրենց։
Հեշտությամբ խաբում են իրենք իրենց, թե թուրքի հետ այսպիսի խայտառակ կապիտուլյացիայից հետո, հանգիստ ապրելու են։
Ինքնախաբեությամբ կարծում են, թե առանց Արցախի՝ Հայաստանն ունենալու է ինքնիշխանություն ու անկախ ապագա։
Ինքնախաբեությամբ մտածում են, որ Սյունիքը թուրք-ադրբեջանական աքցանի տակ դնելուց հետո այնտեղ խաղաղություն է տիրելու։

Իրենք իրենց խաբում են, թե իբրև Նիկոլը մեղք չուներ, որ միևնույն է այսպես պետք է լիներ։ Կամ ավելի մեծ ինքնախաբեությամբ՝ հավատում են, իբր նախկիններն են մեղավոր։
Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր ինքնախաբեությամբ կարծում են, որ Նիկոլը շուտով դուրս կբերի երկիրն այս վիճակից։
Այս մարդիկ պետք է գիտակցեն, որ սեփական խելք չունենալը և իրականությունը չճանաչելը, սեփական կոմֆորտի կամ ուրախ ապրելու խաթր՝ ինքնախաբեությամբ զբաղվելը գուցե քրեորեն պատժելի չէ, բայց յուրօրինակ ոճիր է։ Ոճիր, որը մի օր անխուսափելիորեն բերում է պատժի։
Բնության մեջ էլ է այդպես։ Այն կենդանիները, որոնք չեն գիտակցում վերահաս վտանգը և հանուն ուրախ ապրելու, պատրաստ են իրենք իրենց խաբել, թե ամեն ինչ լավ է՝ հենց այդ նույն բնության կանոններով էլ պատժվում են»։
«Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միության անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ։ Պատերազմի ծանր կորուստների վերքերը դեռ չամոքած, բազմաթիվ զոհերի և անհայտ կորածների, չճանաչված մարմինների, թշնամու զնդաններում տառապող պատանդների, հազարավոր երիտասարդ հաշմանդամների , նրանց բոլորի ընտանիքների անդամների և հարազատների հոգեկան ծանր վիճակի պայմաններում որոշ քաղաքական գործիչներ՝ մասնավորապես Իմ քայլը դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանը հանդգնում է պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել բանակի վրա, քաջ գիտակցելով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջների զինվորականները քաղաքականությամբ չեն կարող զբաղվել , ըստ այդմ և չեն կարող համարժեք կերպով հակադարձել կամ պատասխանել, ուստի և Հայրենիքի Վահան պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը հայտարարում է.
– Պատերազմի ողջ բեռը և ծանրագույն հետևանքները կրել է բանակը իր պահեստազորով և ժողովրդական կամավորներով։ Հակառակորդի հրթիռային և ԱԹՍ ների հարվածներին հակազդող համակարգերի բացակայության պատճառով նրանք սեփական մարմնով և արյամբ են չեզոքացրել այն, չխնայելով ջանք ու եռանդ պաշտպանելու հայրենիքը, գործելով անկարագրելի ու անհավանական անհամար սխրանքներ և ներկայումս էլ բանակը անդադար զարկերակի նման շարունակում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Քաղաքական գործիչների անխոհեմ հայտարարությունները ամենևին չեն նպաստում բանակի վերքերը ամոքելուն, վերականգնմանը և ամրապնդմանը, ուստի և Հայրենիքի Վահան պահեստազորի սպաների միությունը վերահաստատում է իր դրքորոշումը առ այն, որ իր ողջ ներուժով կանգնած է բանակի կողքին և բոլոր նմանատիպ ու անխոհեմ արտահայտություններին ու արարքներին արձագանքելու է համապատասխան կերպով: Մենք կոչ ենք անում քաղաքական գործիչներին հեռու մնալ բանակից և չփորձել իրենց կեղտոտ խաղերի մեջ ներքաշել մեր փառապանծ և հերոսական բանակին»:
Թուրքական իշխանամետ TGRT հեռուստաընկերությամբ փետրվարի 9-ին հրապարակված լուրերի հաղորդման ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որում ներկայացված տարածքները մինչև 2050 թվականը մտնելու է թուրքական ազդեցության տակ։
Հիշեցնենք, որ այս քարտեզը, որին որ հղում է անում թուրք հաղորդավարը, պատկանում է ամերիկյան Stratfor հետախուզա–հետազոտական մասնավոր կազմակերպությանը, որը, ըստ տարածված և հայտնի տեղեկության, ամերիկյան ԿՀՎ–ի (CIA) ենթակայությամբ է գործում, սնվում է պաշտպանական բյուջեից, և անվանվում է «ստվերային ԿՀՎ»։ Stratfor–ն այն հրապարակել էր դեռևս 2016 թվականին, սակայն վերջին շրջանում համացանցում դարձյալ սկսվել էր այդ քարտեզի քննարկումը։
Թուրքական հեռուստաընկերությունը նշում է, որ այդ բոլոր տարածքներում մինչև 2050 թ. ավելանալու է ոչ միայն թուրքական քաղաքական, այլև տնտեսական և ռազմական ազդեցությունը. այդ տարածքներն են Հունաստանը, Կիպրոսը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Եմենը, Ծոցի երկրները, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն, Թուրքմենստանը, ինչպես նաև ՌԴ հարավային շրջանների մեծ հատված և նաև Ղրիմը։
Նշենք, որ այս բոլոր երկրների հետ Թուրքիան ունի խորը հարաբերություններ՝ ինչպես բարեկամական (օր. Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան), այնպես էլ թշնամական (Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Հայաստան, Սիրիա և այլն.)։ Վրաստանում օրինակ կարևոր գործոն է թուրքական տնտեսական գործոնը, ՌԴ իսլամադավան շրջաններում էլ Թուրքիան «փափուկ ուժի» քաղաքականություն է տանում՝ տեղի բնակչությանը դարձնելով հավատարիմ և հաճախ օգտագործելով իր ահաբեկչական նպատակների համար։
Stratfor–ի՝ մի քանի տարի առաջ հրապարակած քարտեզը ստորև.

ՀՀ ազգային անվտանգությունը հերքում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը։
«Ապատեղեկատվություն է»,– Sputnik Արմենիային ասացին ԱԱԾ–ից։
Հիշեցնենք` ավելի վաղ «Mediaport» Telegram–ալիքը հայտնել էր, որ ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվում, ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ: Ըստ նույն Telegram–ալիքի` Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում, և հենց նա է արտահոսքեր կազմակերպել Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին։
Telegram–ալիք–ն անդրադարձել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի թեմային` նշելով, որ նրան ԱՄՆ դեսպան նշանակելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել` հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել:
«Արցախը անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։
«Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ մի զինված մարդ չլիներ, կարծում եմ՝ շատ կուզեր նաև, որ ռուս խաղաղապահ էլ չլիներ։ Ադրբեջանի ցանկությունն այս առումով որևէ նշանակություն չունի»,-հայտարարել է Արտակ Բեգլարյանը։
Անհետ կորածների և գերիների հարցերը հետպատերազմական Հայաստանում և Արցախում ամենացավոտն են։ Զոհերի աճյունները հայտնաբերելուց հետո էլ երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ նույնականացման ոլորտում մեծ խնդիրներ են եղել։ Մարմինների հավաքագրման, դիահերձարան տեղափոխելու, դիահերձարանից մեկ այլ դիահերձարան տեղափոխելու ժամանակ տվյալների փոխանցումը ձգձգումով է եղել, բայց ամենամեծ խնդիրը եղել և մնում է ԴՆԹ հետազոտությունների անցկացումն ու տվյալների վերլուծությունը։
Արցախում կասկածներ ունեն, որ զոհվածների մի մասին հուղարկավորել են: Ադրբեջանական կողմը թաղել է մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո։ Կոնկրետ դեպքերում մասսայական գերեզմանները բացվել են, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ կան կատարելու։
Զոհերի աճյունները և գերիներին վերադարձնելու գործընթացը Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է։ Ամենացավոտ հարցը գերիների վերադարձն է։ Ադրբեջանը թաքցնում է գերիների տվյալները։ Արտակ Բեգլարյանը դժվարանում է գերիների հստակ թիվ ասել, բայց նշում է՝ Խծաբերդի 59 հոգուց բացի կան տասնյակ այլ դեպքեր՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, 2-ը՝ ձերբակալվել են։ Այս մասին մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանված բնակարաններ և փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՍՊ ընկերության միջև 2019թ. դեկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել պայմանագով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանք, իսկ նախարարությունը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա դիմաց: Արձանագրվել է, որ ձեռքբերվելիք առանձնատները պետք է պիտանի լինեն բնակության համար, որի վերաբերյալ վերոհիշյալ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի կողմից տրվել է առանց ամսաթվի թվագրման պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դրական կեղծ եզրակացություն, ըստ որի՝ մատակարարված ապրանքը իր տեխնիկական չափորոշիչներով համապատասխանել է գնման ընթացակարգով սահմանված չափորոշիչներին, սակայն ձեռքբերված առանձնատներն ունեցել են վերանորոգման կարիք և պիտանի չեն եղել բնակության համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2021թ. փետրվարի 11-ին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչության կասկածանքով՝ ձերբակալվել են նաև նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետը և կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.