23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գերությունից վերադարձած վիրավոր զինծառայողներից մեկի ընտանիքը օրեր առաջ, որդու վերադարձի առթիվ կազմակերպած մատաղի արարողությունից հետո տուն վերադառնալով, տեսել է տունը թալանված։
Արցախի պատերազմի ընթացքում կամավոր պատերազմ մեկնած Ս.Ա.-ն վիրավորվել էր Հադրութում դիպուկահարի կրակոցից, փամփուշտը մտել էր ոտքից, դուրս եկել ողնաշարի կողային հատվածից։ Այդ վիճակում նա գերեվարվել էր։ Հայրենիք է վերադարձել անցած տարվա դեկտեմբերին՝ 43 այլ գերիների հետ։ Գերության մեջ գտնվելու 55 օրերի ընթացքում նրան որևէ բուժօգնություն չի տրամադրվել, նույնիսկ փամփուշտի դուրս եկած տեղում վերադառնալուց հետո էլ ընկույզի մեծությամբ անցք է եղել։
Ա. Ս.-ի մայրը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, փետրվարին սկզբին լրանում էր որդու 25-ամյակը։ Քանի որ որդին համեմատաբար կազդուրված էր, որոշում են նաև մատաղ անել։ Հավաքվել են Կոտայքի մարզում գտնվող իրենց գյուղի ռեստորանում։ Ժամը 23։00-ին մոտ տուն վերադառնալով՝ տեսել են դուռը կոտրած։
«Աննկարագրելի վիճակ էր տանը։ Շատ բան չեն տարել, մենք ոչ ոսկի ենք ունեցել, ոչ գումար։ Ուղղակի երևույթն է ցավալի։ Երևի մտածել էին գերությունից վերադարձած որդուս օգնություն են տվել, եկել էին դրա հետևից։ Բոլորն այստեղ գիտեն, որ այս պահին ոչ ես, ոչ ամուսինս չենք աշխատում, եկամուտ չունենք»,- ասում է մայրը։
Ընտանիքն առավել վիրավորված ու նեղված է ոչ թե գողոնի չափից, չնայած տարել են նաև տղայի գերությունից վերադառնալու առթիվ որպես աչքալուսանք բերած թանկ կոնյակներն ու մոր համար շատ մեծ արժեք ունեցող ոսկե կախազարդերը, այլ գողերի անամոթությունից ու իրավապահ մարմինների անգործությունից կամ դանդաղկոտությունից։
Կինն ասում է՝ դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանությանը, ապա նաև հայտնել են իրենց կասկածների մասին, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, սակայն մինչ օրս ոչ մի նորություն չկա։
«Տղաս էլ շատ ծանր տարավ, ասում է՝ ըսենց ծնունդ է լինում։ Մտածում է՝ գյուղում տեղի ունեցած մյուս գողությունների նման սա էլ կքնացնեն, կգնա»,- նշում է մայրը։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, ոստիկանության Եղվարդի բաժնից փոխանցել են, որ գործով զբաղվում է քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից ասացին՝ կպատասխանեն ավելի ուշ։
Մենք մի խումբ գործընկերներով հայց ենք ներկայացրել վարչական դատարան ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի դեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել այս մարմիններին, որ առանց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի չզիջեն այդ տարածքները: Դաստարանը մերժել է հայցի ապահովման միջոցի կիրառում: Մենք դա բողոքարկել ենք վարչական վերաքննիչ դատարանում»,-ասաց նա՝ հավելելով, որ հետագայում շատ դժվար է լինելու դրանք հետ բերելը:
«Մեզ արդեն չի զարմացնում իրողությունը, որ Սյունիքի մարզի հարակից տարածքներից կտոր-կտոր վերցնում են: Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ: «Ով էր պատկերացնելու, որ Սյունիք գնալից Ադրբեջանի տարածքով ենք անցնելու»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Մարզերում բնակիչներն ավելի զգոն են վտանգի զգացողությունն ավելի սուր բնույթ է կրում,- նման եզրահանգման է եկել ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության շրջանակներում մարզեր կատարած այցելությունների արդյունքում։
«Լավատեսական բացահայտումներ ունենք՝ երկրի ներկայիս վիճակով մտահոգ և սրտացավ բոլոր մարդիկ միավորվել են մի գաղափարի շուրջ, նույնիսկ իրարամերժ և իրար հակադիր քաղաքական կուսակցություններն են միավորվել՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Բոլորն անխտիր փաստում են՝ մեր երկիրը գնում է կործանման ճանապարհով, ինչը պետք է հնարավոր բոլոր միջոցներով արագ կասեցնենք, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սերժ Սրապիոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամները մարզերում հանդիպումներ են ունենում՝ արվեստագետների, ուսուցիչների, հասարակական-մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։
Ըստ էության, սա իրենից քաղաքացիական շարժում է ներկայացնում, որտեղ ընդգրկված մարդիկ,նույնիսկ, քաղաքականապես իրար հակառակ ուժերն անգամ այսօր մի սեղանի շուրջ նստած, ելքեր են փնտրում՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից, ինչպե՞ս կանգնեցնել Շագրենի կաշվի վերածվող մեր հայրենիքի տարածքային կորուստների սրընթաց աճը: «Բոլորն անխտիր հասկանում են՝ երկիրը վերջանում է… Միևնույն ժամանակ, բոլորը միակարծիք են՝ ստեղծված իրավիճակի մեղավորը գործող վարչակարգն է, և առաջին բանը, որ պետք է անել, այս վիճակը գոնե կանգնեցնելու համար, գիտակցաբար երկիրը կործանման տանող իշխանությունների անհապաղ հեռացումն է, որից հետո պետք է փշուր -փշուր հավաքենք մեր մասնատված երկիրը»,- նշել է նա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցի պահին էլ նախաձեռնության հիմնադիրներից Սերժ Սրապիոնյանը գտնվում էր մարզային այցելության մեջ՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում. «Եթե անկեղծ ասեմ, չէի սպասում, որ մարզային այցելությունների ընթացքում ակտիվություն կտեսնեմ, բայց պարզում է՝ ես ավելի վատատես եմ եղել, քան իրականությունն է: Գուցե մարզերի բնակիչները մայրաքաղաքում ապրողների համեմատությամբ իրադարձությունների էպիկենտրոնում չեն և չունեն նույն շիկացումներն, ինչ երևանցիներին է բնորոշ, բայց հավատացեք, շատ ավելի լավ են զգում և հասկանում երկրում կատարվող զարգացումները: Նույն տպավորությունը մենք ստացանք Լոռիում, Շիրակում և Վայքում: Նրանք անհամեմատ ավելի զգոն են, վտանգի զգացողությունն այստեղ շատ ավելի սուր և ընդգծված բնույթ է կրում, քան մայրաքաղաքում, հատկապես, սահմանամերձ մարզերի բնակիչների մոտ, ինչպիսիք, օրինակ վայքեցիներն են, որտեղ էլ մենք, հենց այս պահին, հանդիպումներ ենք անցկացնում նրանց հետ»:
Հարցին՝ ինչպե՞ս են սահմանամերձ Վայոց Ձորում ապրողները տեսնում ստեղծված իրավիճակի ելքերը, մասնավորապես՝ սահմազատումների հետ կապված հարցերի առնչությամբ ինչպիսի՞ մոտեցում են որդեգրել, Սերժ Սրապիոնյանը պատասխանել է՝ իրավիճակը մարզում, իհարկե, լարված է՝ մարդիկ մտահոգ են սահմանազատումների հետ կապված անհասկանալի իրավիճակով, մանավանդ, որ այդ խնդիրն, անմիջականորեն, առնչվում է նրանցից ամեն մեկին. «Առաջին պահանջն այսօր Վայքում ապրող մարդկանց կողմից մեկն է՝ արագ կարգի հրավիրել աշխարհազորի վերաբերյալ օրենքը, որպեսզի զենքից օգտվել իմացողները ինքնակազմակերպվեն և կարողանան, անհրաժեշտության պարագայում, պաշտպանել հողը՝ թույլ չտալով դիրքային նոր կորուստներ: Երկրորդ հրատապ խնդիրն այստեղ՝ քանդված բանակի արագ վերականգնում է:
Սրանք, թերևս, այս պահին Վայոց Ձորում առկա ամենահրատապ խնդիրներն են: Ինչպես արդեն ասացի՝ մարդիկ բոլորը միակարծիք են՝ գործող վարչակազմը պետք է հեռանա, որից հետո, հույս ունեն բանակցային սեղանի շուրջ տեսնել կոմպետենտ քաղաքական գործիչների, որոնք, գոնե, դիվանագիտական ճանապարհով կբացառեն տարածքային նոր կորուստների հավանականությունը, ինչպես նաև՝ լուրջ է դրված տնտեսության վերականգնման հարցը: Հանդիպումներից մեկի ընթացքում ես լսեցի վիճակագրական տվյալներ, որից տեղյակ չէի և որն, ուղղակի, շոկի ենթարկեց ինձ՝ պարզվում է մեր երկրում, միայն վերջին մի քանի ամսի ընթացքում, 2700 մանր ու միջին անհատ ձեռնարկատիրություններ են փակվել: Մեր նման փոքր երկրի համար սա աղետ է, ուղիղ կործանման տանող ուղի, ինչն էլ, վերջին հաշվով տեղի է ունենում մեր տնտեսության հետ»,- եզրափակելով զրույցն, ասում է ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոնշյալ ընկերության տնօրենը, որը 2011թ. Երևան քաղաքի Ֆուչիկ փողոցում սկսել էր բազմաբնակարան շենքերի կառուցումը, շենքերի ընդհանուր 250-270 քմ. մակերեսով եվրոպատուհանները տեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպատուհանների արտադրությամբ և տեղադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի հետ, որի հետ ծանոթացել էր իր ծանոթի՝ Երևանի 34-ամյա բնակչի հետ, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ՍՊ ընկերության տնօրենի որդու մտերիմ ընկերը:
Պայմանավորվածության արդյունքում ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ պատուհանների տեղադրումը, սակայն ԲԲ ընկերության տնօրենը, չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց, 2016թ. ապրիլից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, 34-ամյա ծանոթի հետ, խմբի կազմում, ՍՊ ընկերության տնօրենից առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու և վաճառքի ենթակա բնակարանը 34-ամյա տղամարդու անվամբ ձևակերպելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում նրան տրամադրել 21.687.300 ՀՀ դրամին համարժեք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան:
Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ-ի ապրիլի 5-ին ԲԲ ընկերության տնօրենի և ՍՊ ընկերության տնօրենի կնոջ միջև կնքվել է առուվաճառքի նախնական պայմանգիր, որից անմիջապես հետո իր գրասենյակում ԲԲ ընկերության տնօրենը ՍՊ ընկերության տնօրենից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարտավորվելով մինչև նույն թվականի մայիսի 31-ը տրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:
Շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը` 2016թ. ապրիլից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով ձգձգելով սեփականության իրավունքի վկայականի տրամադրումը, բնակարանի ներքին հարդարման աշխատանքները կատարելու պատրվակով ԲԲ ընկերության տնօրենը և ծանոթը ՍՊ ընկերության տնօրենից պահանջել և մաս-մաս ստացել են ևս 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև 34-ամյա տղամարդու կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամբ զբաղվելու պատրվակով վերջինիս միջոցով վերցրել են առուվաճառքի նախնական պայմանագրի բնօրինակը` ՍՊ ընկերության տնօրենին և կնոջը զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով` 4.443.410.00 ՀՀ դրամով, 2019թ. հոկտեմբերի 9-ին գնվել է 34-ամյա տղամարդու կողմից՝ ամուսիններին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»,-ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող ԲԲ ընկերության տնօրենին և նրա 34-ամյա ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ, ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է․
1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած եւ գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ էջի 12-րդ սյունակ), ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողների հաշվեծառայողական քարտերում եւ «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում» կատարվում է համապատասխան գրառում, օրինակ՝ «27.10.2020 թ.-ից մինչեւ 09.11.2020 թ. մասնակցել է մարտական գործողություններին N 00000 զորամասի կազմում՝ որպես գնդացրորդ», կնքվում է զորամասի զինանշանային կնիքով:
2․ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները համապատասխան զորամասերից անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանի քաղվածք) առկայության դեպքում քաղաքացիների զինգրքույկներում կատարում են համապատասխան գրառումը՝ կնքելով զինվորական կոմիսարիատի կնիքով։
3․ Զորամասերից առաքված հրամանների քաղվածքներում չներառված անձնակազմի կողմից տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատ) դիմելու դեպքում գրավոր հարցում է կատարվում համապատասխան զորամասեր՝ նրանց վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տված ծավալուն հարցազրույցին։

«Ես էլ հիմա կարող եմ ասել, որ իր կառավարման 10 տարիները հակաղարաբաղյան կառավարում էր, որովհետև այդ տարիների ընթացքում որևէ խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ։ Ասում եմ՝ որևէ լուրջ ներդրում չի եղել»,- նշեց Հրաչյա Հակոբյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ բազմաթիվ ճանապարհներ են կառուցվել, շենք-շինություններ, ենթակառուցվածքներ և այլն, Հրաչյա Հակոբյանն ասաց՝ դե, կարող էր շատ ավելին լինել։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոսքին, ըստ որի՝ չի բացառում, որ Ալիևը տարածքները ստանալու դիմաց 5 մլրդ դոլար առաջարկել է նաև Նիկոլ Փաշինյանին, Հրաչյա Հակոբյանը նշեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ միլիարդի կա՛մ 5 մլրդ-ի կա՛մ չգիտեմ ինչ-որ գումարի մասին»։
Անդրադառնալով երրորդ նախագահի այն հայտարարությանը, որ 2018 թվականին ինքն իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ այն ժամանակվա փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, Հ. Հակոբյանն ասաց. «Ներողություն այստեղ էլ պետք է հարցնեմ՝ և՞։ Ուզում եմ հասկանալ, թե դրանով ի՞նչ է ուզել ասել, հա, հա, շատ լավ, չէր կարող այդքան սխալվել»։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նաև ընդգծեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, արհամարհում էր Մինսկի խմբի համանախագահներին և տապալում բանակցային գործընթացը, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ո՞ր բանակցային գործընթացը, այն բանակցային գործընթացը, որով 7 շրջանները պետք է տար Ադրբեջանին։ Մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք այդ բանակցությունների ճանապարհով, որով գնացել էր Սերժ Սարգսյա՞նը, իհարկե, մեր իշխանությունը վատ ժառանգություն է ստացել։ Եթե բանակցություններն այդ ճանապարհով էին գնում, այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան, ինչո՞ւ, օրինակ, գնում բանակցում էին, որ այդ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և գալիս այստեղ ասում էին՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ եթե այդպիսի գործընթաց էր տեղի ունենում դրսում, պետք էր նաև համահունչ տրամադրություն ստեղծեր հանրության մոտ»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու մոտեցմանն ու հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երբեք չխոսեց բանակցային գործընթացի վատ ժառանգությունից, Հրաչյա Հակոբյանը նկատեց. «Ներողություն, այնտեղ հարցեր կային, որ գուցե ժամակավրեպ կլիներ այդ ժամանակ դրա մասին խոսել»։
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, թույլ է տվել Ադրբեջանին «վերադարձնել Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) շրջանները»: «Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա էր բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառը: Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին ապահովել, որ 5 շրջան վերադարձվի Ադրբեջանին։ Ադրբեջանը գոհ էր դրանից։ Լեռնային Ղարաբաղը մի ժամանակ անկախացավ, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնացին Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը», — ասել է Ալիևը: «Մենք ոչնչացրել ենք հայկական ֆաշիզմը։ Մենք, կարելի է ասել, ոչնչացրեցինք հայկական բանակը: Հայկական բանակ գոյություն չունի, այն ոչնչացված է: Նրանք իրենք են խոստովանում, որ պատերազմի ընթացքում ունեցել են 10 հազար դասալիք»,֊հավելել է Ալիևը:
08.02.2021թ.-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Հիշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու:
Զարուհի Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի եւ նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում եւ բացատրություններ ներկայացնելուց:
Արդյունքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հերքվել են Զարուհի Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, եւ 15.02.2021թ.-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով:
Նկատի ունենալով, որ Զարուհի Փոստանջյանի արարքում առերեւույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով:
Փետրվարի 20-ին ոստիկանությունը ուժ չի կիրառի, որովհետեւ այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ինչ նախադրյալներ կան, որ հանրահավաքը մեծ է լինելու, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բայց ո՞ր նախադրյալներ են փոխվել, որ քիչ մարդ լինի: Մենք ունեցել ենք սարսափելի պարտություն պատերազմում: Շատերն ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է մենք պարտվելու էինք: Ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել, եւ ինչ կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր: Դա մի կողմ, պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց: Ինչու դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, երից հետո մենք պրոբլեմներ ունեցանք Սյունիքի սահմանին:
Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ի՞նչ է լինելու Հայաստանում: ՀՀ-ում մի ղեկավար, որ ման է գալիս բրոնիժիլետով, տասնյակ մեքենաներով, անընդհատ հավաքում է ոստիկաններին: Երկրի ղեկավար, որը արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ինչ իրենից պահանջեն, կանի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ձեւավորվել են այն խմբերը, ջոկատները, որոնք պետք է գնան պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տները, ինչպես ինքն ասել էր նախորդ հավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ինքն այդ առաջարկը կանի իր գործընկերներին փետրվարի 20-ին:
Հարցին, թե արդյոք հնարավոր է առաջ գան «ռոմանտիկներ», որոնք կցանկանան զենքի ուժով հարցեր լուծել, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդպիսի դեպքեր լինում են միայն այն դեպքում, երբ քաղաքական կյանքը կանգնում է: Այդ դեպքում հայտնվում են մարդիկ տարբեր ցնդաբանությամբ, որոնք անում են քայլեր, որոնք վտանգավոր են մեր պետության համար»:
Սյունիքի մարզի Ագարակ գյուղում ադրբեջանական կողմի անկանոն կրակոցներից հետո ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
Տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել էին անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել էր հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը։
Կրակոցներին ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյբուքյան էջում նշելով. «Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ նշել է, որ փետրվարի 14-ին ու 15-ին սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.