23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթը», հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Իմ եւ իմ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում եւ մեզ ազատությունից ակնհայտ ապօրինի կարգով զրկել են։ Իրականությունը ակնհայտ խեղաթյուրվում է եւ այդպես ներկայացվում հանրությանը։ Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում։ Նախաքննությանը եւ դատարանին ներկայացվել են անհերքելի ապացույցներ, որ մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որեւէ բնութագիր չի թաքցվել, ավելին մինչեւ ընդունելը եւ վճարելը այդ կրակոցները սահմանված կարգով անցել են փորձարկումներ։
Ինձ ապօրինի ազատությունից զրկելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները եւ տարբեր անձանց կողմից դրանց հրապարակային մեկնաբանությունները վերլուծելով հանգում եմ հետեւյալ եզրակացության.
Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմում պարտության համար մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն։ Օգտվելով նման հնարավորությունից շահագրգիռ անձինք անմնացորդ նվիրվել են ինձ մեղավորների թոփ հնգյակում տեղավորելու իրենց բաղձալի երազանքների իրականացմանը։ Մի գուցե ես այս պահին հանդիսանում եմ ամենահարմար թեկնածուն, հաշվի առնելով իմ գործունեության բնույթը։
Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները , ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում չնայած բոլոր փորձերին , չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով եւ անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել։ Հենց այդ մարդիկ տարբեր լրատվական միջոցներով տեղեկությունները ակնհայտ խեղաթյուրելով եւ իրականությունը մանիպուլացնելով փորձում են նաեւ ստեղծել հանրային տրամադրություններ՝ կապված ՊՆ-ի եւ դրա մատակարարների հետ։
Հիշեցնում ենք, որ այսօր ժամը 16։00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքը՝ կապված վերջինիս կալանավորման հետ»:
Պատերազմը սկսելու առաջին օրից, ապրելով նախորդ պատերազմների մեր հաղթանակների ոգևորությամբ և միամտաբար հավատալով նենգաբար մեզ խաբող ավազակների ստահոդ լուրերին, մենք դեռ հույս ունեինք, որ այս անգամ ևս մենք կարող ենք, եթե ոչ հաղթել, գոնե դիմակայել թշնամուն՝ պահպանելով մեր ձեռքբերումները, մեր Հայրենիքն ու մեր արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«100 օրվա մղձավանջ
2020 թվականի նոյեմբերի 10-ից անցել է ուղիղ 100 օր։ Պատերազմը սկսելու առաջին օրից, ապրելով նախորդ պատերազմների մեր հաղթանակների ոգևորությամբ և միամտաբար հավատալով նենգաբար մեզ խաբող ավազակների ստահոդ լուրերին, մենք դեռ հույս ունեինք, որ այս անգամ ևս մենք կարող ենք, եթե ոչ հաղթել, գոնե դիմակայել թշնամուն՝ պահպանելով մեր ձեռքբերումները, մեր Հայրենիքն ու մեր արժանապատվությունը։ Սակայն, ապիկար սրիկաների ապաշնորհ կառավարման հետևանքով, մենք կորցրեցիցք ամեն ինչ։ Ամենը, ինչը մենք դժվարությամբ ձեռք էինք բերել ոչ միայն անկախությունից ի վեր, այլև դարերի ընթացքում։ Այն ինչ կատարվում է Հայաստանում այս 100 օրերի ընթացքում աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ։ Սեփական ժողովրդին ծնկի բերած և երկու հայկական անկախ պետականություն կործանած, թշնամու շահերը սպասարկող հանցախումբը շարունակում է իշխել՝ ողջ ժողովրդին պահելով գերության մեջ։ Անցած 100 օրվա ընթացքում չեն դադարում հուղարկավորությունները Եռաբլուր զինվորական պանթեոնում և Հայաստանի տարբեր բնակավայրերի ընտանեկան գերեզմանատներում, հազարավոր մարդկային կյանքներն ու ճակատագրերը վերածվել են վիճակագրության, թշնամին շարունակում է զավթել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրեր, բարենպաստ դիրքեր զբաղեցնում մեզ համար կենսական ճանապարհների վրա։ Ադրբեջանում գերության մեջ են շարունակում մնալ հարյուրավոր քաղաքացիներ՝ ավելանալով դրանց թիվը։
Այս 100 օրերը պատերազմի 44 օրերից տարբերվում են դրանով, որ խորհրդանշում են հայ ժողովրդի խեղճությունն ու տկարությունը, հիվանդ հոգեվիճակը և սեփական արժանապատվությունը ընդամենը մի անլվա սրիկայից պաշտպանելու անկարողությունը։ Աշխարհում ոչ մի ժողովուրդ այլևս չի կարող հարգել հայերին այդ կեցվածքի և ինքնաստորացման համար։ Սա երկար շարունակվել չի կարող։ Այս անտրամաբանական և կործանարար ընթացք պետք է կանգնեցել րոպե առաջ։
Սա դեպի մահվան տանող ճանապարհ է։ Սա մարդկության համար անբացատրելի՝ ժողովրդի ինքնասպանության ընթացք է, որը պետք է կանխել ամեն գնով։ Յուրաքանչյուր հաջորդ օրը մեկ դարի կործանման ուժ ունի, դա աններելի է։ Սթափվել է պետք բոլորին։ Յուրաքանչյուրս մեր կողքը կանգնած ամեն մարդու այս մղձավանջից արթնացնելու և դուրս բերելու պարտավորություն ունենք»,- գրել է Ղազարյանը։
«Կրակոցները լսվում են օրվա տարբեր ժամերին, հիմնականում ավելի շատ ակտիվ է լինում գիշերը՝ 12-ից հետո»,- Շիկահող համայնքի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ թշնամու կողմից Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար՝ անկանոն կրակոցներ են արձակում։
Ըստ Ղազարյանի, նպատակը մեկն է՝ ուզում են հայ սահմանապահներին վախեցնել, որպեսզի վերջիններս լքեն դիրքերը, ու մի քանի մետր էլ կարողանան կորզել մնացած տարածքներից։ Այս պահին թշնամուն չի հաջողվել դիրքերն առաջ բերել։
Շիկահողի սահմանագիծը Ադրբեջանի հետ հստակ, մեկ գծով չի նշվել. Տարբեր կետերում են տեղակայվել ադրբեջանական զորքերը՝ 1-5 կմ հեռավորության վրա։ Հատվածներ կան, որ ընդհանրապես սահմանագիծ չունեն։
«Այսպես շարունակվել չի կարող։ Ամեն անգամ հակադարձ կրակոցներով ոչ մի լավ բանի չենք հասնելու։ Այս հարցին վերջնական լուծում է պետք՝ կառավարության միջոցով»,- ասաց համայնքի ղեկավարը։
Եթե հարցին դիվանագիտական լուծում չտրվի ու պարբերական կրակոցները շարունակվեն՝ գյուղում շատերը գաղթի ճամփան կբռնեն։ Փորձում են խուճապի չմատնվել, գյուղացիներին հանգստացնել, բայց ամեն անգամ այդպես չի ստացվելու ու մի օր գյուղերը սկսվելու են դատարկվել։ Համայնքի վարչական ղեկավարը հայտնեց, որ պարբերաբար կրակոցներին գումարվել է նաև ճանապարհների անվտանգության խնդիրը. Տեղ-տեղ՝ մի քանի մետրի վրա ադրբեջանական զորքերն են զինված կանգնած, այստեղ էլ նպատակ ունեն առաջանալ ու ճանապարհի վրա կանգնել ու հինգ գյուղերը շրջափակման մեջ պահել։
Ներկայումս ճանապարհի երկու հատվածում տեղակայվել են ռուս խաղաղապահներ եւ բնակիչները նրանց աջակցությամբ են տեղաշարժվում, բայց երաշխիքներ չկան, որ այլ հատվածներում միջադեպեր չեն լինի։ Եթե թշնամին տեղակայվի ճամփեզրին, գյուղի բնակիչները Մեղրիով պետք է գան Կապան՝ 130 կմ-ով երկարացնելով ճանապարհը։
«Չգիտենք, որ ռուսների մոտով անցնելով մյուս կողմ՝ ի՞նչ կարող է լինել։ Ճանապարհին էլի միջադեպ էր եղել են, ադրբեջանցիները փորձում են առաջ գալ՝ մեջտեղում կանգնել, իսկ մենք չունենք այլընտրանքային ճանապարհ։ Աստված չանի, որ իրենք որոշեն, որ կանգնում են ճանապարհին։ Մենք կանգնելու ենք փաստի առաջ։ Շիկահող, Ճակատեն, Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերը շրջափակման մեջ են հայտնվելու»։
Գյուղը անմիջապես թշնամու դիտարկման տակ չէ՝ փրկում է աշխարհագրական դիրքը, լեռներով են շրջապատված։ Շիկահողի գյուղամիջից՝ բնակելի հատվածից ադրբեջանական դիրքերը հեռու են, բայց դա անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս։ Գյուղում 56 տնտեսություն կա։ 200 բնակիչ էր ապրում մինչև պատերազմը, սակայն ներկա պահին 160 բնակիչ է մնացել, երեխաներին հիմնականում փորձում են գյուղից հեռու պահել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ Երիտասարդները հայրենի հողը լքում են հիմնականում անվտանգությունից ելնելով, բայց հենց նրանք էին զբաղվում անասնապահությամբ։ Այս պահին կենդանիները փակի տակ են՝ գյուղի տարածքում, նրանց դուրս չեն բերում արոտավայրեր։ Իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։
52 հա տարածք գտնվում է թշնամու թիրախում՝ 16 հա-ը խոտհարք է, մնացածը՝ վարելահող, որոնք այս պահին մշակված վիճակում են ու չգիտեն՝ բերքահավաք կկարողանան անել, թե ոչ։
Շիկահողցիներին վնաս շատ է հասցվել. եթե ցորենի բերքը չհավաքեն, ու պատճառված վնասի փոխհատուցում չստանան, ծանր է լինելու վիճակը։ Մարդիկ գյուղատնտեսական վարկեր են վերցրել, կենդանիներ գնել, հող մշակել, բայց այսօր պատրաստվում են կենդանիներից ձերբազատվել։
«Մարդիկ կան 20-30 գլուխ խոշոր կենդանիներ են պահում ու դա է եղել ապրուստի միակ միջոցը, հիմա տնից- տեղից կտրված գյուղի տարածքն արոտավայր են սարքել։ Վաղը մյուս օր ինքը տենց չի կարող շարունակի ու ազատվելու է կենդանիներից, իսկ դրա պատճառով չեն կարողանա վարկերը մարել»։
Ղազարյանն էլ անձամբ 2 մլն-ից ավելի վարկ ունի, հող է վարել ու եթե դաշտը չկարողանա հնձել՝ փաստի առաջ է կանգնելու, ինչպես համագյուղացիների մեծամասնությունը։
Նա ուրախ է, որ կառավարությունը հաստատեց, որ պետությունը կվճարի սահմանամերձ գյուղերի սպառած կոմունալների 50% վարձը ,անշարժ գույքը ամբողջական վարձը, դպրոցի երեխաների դասագրքերի գումարը, բայց ինչ անեն, որ գյուղում չկա բնական գազ և ջուր, իսկ գյուղացու ամենաշատ սպառած էլեկտրաէներգիան ամսական 10.000- 20.000 դրամ է, որի հարցը լուծվելու է կիսով չափ։ Գյուղացին տարեկան 3000- 20.000 դրամ հողի հարկի է վճարում, իսկ շարժական գույքի համար աջակցություն չկա։
«Ամեն գյուղում 25-30 երեխա կա։ Մեր ամբողջ գյուղից երեք ընտանիքից են, որ աշակերտ ունեն, դասագրքերի գումարը 10.000 դրամ է տարեկան։ Հուսով եմ, որ կառավարության անդամները այսուհետ ավելի նպաստավոր և օգտակար միջոցներ կմտածեն գյուղացու հոգսը իսկապես թեթևացնելու համար։ Այնքան հարցեր ու խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել։ Դրանք ես արդեն ներկայացրել եմ։ Գյուղացու հոգսը այս կտրվածքով թեթևացնելը ոչինչ է՝ կարող էին նաև չանել։ Ամսական 5000-600 դրամով մեզ օգնելը ոչինչ է»,- եզրափակեց Ղազարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Տելեգրամ–ալիքում գրել է, որ առաջիկա օրերին Ադրբեջանի հետ շփման գծում` Մատաղիսից ոչ հեռու, նախատեսվում է գաղտնի հանդիպում, որին մասնակցելու են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևը:
Ըստ Մինասյանի` այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արմեն Աբազյանի մոսկովյան այցի ժամանակ:
«Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը: Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. սա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության: Ինքն իրեն նվաստացնելու Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ ու դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել դեկտեմբերի 29-ին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էին ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Թե ինչ ծրագրով է Աբազյանը Մոսկվայում, ԱԱԾ–ից չէին մանրամասնել։
Նշենք նաև, որ այդ այցից հետո Միքայել Մինասյանը գրել էր, թե Աբազյանը Մոսկվայում թանկարժեք նվերներ է տվել Ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով, որ դիվանագիտական լեզվով նվերների հանձնումը բարիդրացիական և բարեկամական վերաբերմունքի նշան է՝ աղուհացի այլընտրանքային դրսևորում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:
Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:
Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Հետագայում, 575 քմ. և 863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրությունում:
Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020 թ․ մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարաված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսեկան 50000 դրամ /տարեկան 600․000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունն, հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:
2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016 թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:
Արդյունքում՝ 2008 թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի սատարել Ռուսաստանի Lիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկիի այն գաղափարը, թե հղիության արհեստական ընդհատումից հրաժարված կանանց պետք է մայրական կապիտալ տրամադրել:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով, որ Ժիրինովսկին նման առաջարկությամբ էր հանդես եկել նախագահի` Պետական դումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ, կուսակցության առաջնորդը նշել էր, որ եթե անգամ մայրը հետագայում որոշում կայացնի երեխայից հրաժարվելու մասին, ապա պետությունը պարտավոր կլինի հոգ տանել նրա մասին:
«Սա բարդ հարց է և՛ բարոյական, և՛ տնտեսական տեսանկյունից: Սրա մասին պետք է առանձին մտածել: Իհարկե, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կնոջը խրախուսենք ունենալ երեխային: Դա ճիշտ է: Բայց դա պետք է անել այլ միջոցներով», — մանրամասնել է Պուտինը:
Երկրի ղեկավարի խոսքով ՝ ավելի կարևոր է աջակցել այն կանանց, որոնք միայնակ են մնացել երեխաների հետ:
«Եկեք փորձ անցկացնենք գոնե մեկ քաղաքում, և կտեսնեք, որ 10 կին դիմել է հղիության արհեստական ընդհատման, և նրանից 5-ը համաձայնել է ծննդաբերել ու գումար ստանալ: Մենք որևէ բան չենք ստիպում: Ուղղակի ասում ենք՝ պետք է ծննդաբերել, այլապես առողջությանը վնաս կհասցնեք: Բայց եթե անգամ երեխա չեք ցանկանում, մենք դրան ևս համաձայն ենք», — առաջարկել էր Ժիրինովսկին:
Նա բացատրել էր, որ առաջարկը պետք է իրականացվի միայն կամավորության սկզբունքով:
Ըստ նրա՝ նման առաջարկի ընդունման դեպքում Ռուսաստանում տարեկան 500 000-ից մինչև 1 միլիոն երեխա կծնվի:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ախր ես չեմ կարող ինչ-որ տեղ գնալ ու որպես գինեկոլոգ նստել և կանանց համոզել` ծննդաբերել», — հուզվել է Ժիրինովսկին:
«Ե՛վ կարող եք համոզել ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ աշխատել որպես գինեկոլոգ: Կարծում եմ, որ կասկած չկա, որ Դուք ամեն ինչ կարող եք անել: Դա հաստատ է», — կատակել է Պուտինը:
Այսօր սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, և տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է նրան։
Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, և հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք:
«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով շարունակում է ամրապնդվել հուսահատության փակուղում»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հղումներով, դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաև սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն` առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը, այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն։
Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ։
Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերի տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում:
Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։
Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից:
Հ.Գ. Սույն հայտարարությամբ ևս մեկ անգամ հրապարակում եմ Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների ընդամենը 2 զեկուց, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
«Լինելու է երկու դատ, առաջին դատում Փաշինյանը պատասխան է տալու կոռուպցիայի համար, երբ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, երկրորդը նոր կլինի պատերազմի, դավաճանության համար»,- այսօր Ազատության հրապարակում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այս ամբողջ ժամանակահատվածը ցույց է տվել, որ Փաշինյանը շատ վատ ղեկավար է և ո՛չ բանակը, ո՛չ էլ պետությունը չի կարող ղեկավարել:
Անդրադառնալով այսօր Գյումրիում շիրակցիներին տված Փաշինյանի խոստումներին՝ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նա իշխանությունը պահելու համար դիմում է պոպուլիզմի և տարբեր խոստումներ է տալիս, բայց խաբում է ժողովրդին:
ՀՓՇ առաջնորդը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն դառնում է վտանգավոր՝ երկրի ապագայի համար:
«Մի մարդ, որն ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել, հարգանք չունի ժողովրդի մոտ և արտաքին աշխարհում, նա որևէ օգուտ չի կարող բերել երկրին»,- հայտարարեց Մանուկյանը և հավելեց, որ Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլիներ հեռանալը:
Վազգեն Մանուկյանը գտնում է, որ Գյումրի այցի ժամանակ ժողովրդի ընդունելության կադրերը կազմակերպված ներկայացում էին և մարդկանց մի մասին այնտեղ տարել էին այլ համայնքներից:
Նկատելով, որ հասարակության մեջ միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք այդ ղեկավարի հանդեպ հարգանքով կվերաբերվեն՝ Մանուկյանը շեշտեց, որ դրան հակառակ այսօր բոլոր մասնագետները, գիտնականները, արվեստագետները, որոնք ամեն ինչ հասկանում են, որևիցե հարգանք իր նկատմամբ չունեն, իսկ ժողովուրդն էլ նրա կառավարման տարիներին ավելի լավ չի ապրել և Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլիներ գնալը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.