23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս անհնազանդության ակցիաները պիտի շարունակվեն, եւ մի օր կստացվի այնպես, որ ամբողջ հայ ժողովուրդը կհայտնվի փողոցում, որովհետեւ այսպես այլապես ապրել չի կարելի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, բողոքի երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ» ՀԿ ղեկավար Արագած Ախոյանը։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու, Ախոյանն արձագանքեց. «Լսի փսլնքոտ, մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք, առաջինը դուրս արի, տես կրակելը ոնց է լինում։ Եթե դու տղամարդ ես, զենքը ձեռքիդ դուրս արի, տես՝ ոնց են կրակում։ Դու կրակո՞ղ ես, այ մոլախոտ»։
Ախոյանը շեշտեց, որ այսքան ժամանակ ցույցերին մասնակցում են, սակայն որեւէ անգամ բռնության կոչ չի հնչել ու չի հնչելու. «Կարո՞ղ են հատ-հատ դուրս գալ ժողովրդի մեջ, ժողովուրդն ուղղակի կապտակի։ Փախեփախ լինելով ինչքա՞ն պիտի ղեկավարեն»։
Անդրադառնալով հանրության վստահությանը եւ Շիրակի մարզ՝ վարչապետի այցին՝ Արագած Ախոյանն այն որակեց էժանագին բեմադրություն.
«Դա էժանագին կապիկություն էր։ Նման պրիմիտիվ կապիկություններ սարքելը վաղուց հնացած մեթոդներ են։ Բոլորս եղել ենք քաղաքականության մեջ, տեսել ենք՝ ոնց են մարդիկ, որոնք իրենք իրենց ծաղիկներ են նվիրում, մարդկանց են կանգնացնում։ Դրանք արված են թույլ մտավորների համար, որոնք կարող են պատկերացնել մի քանի հարբած, կամ չգիտակցելով պահի իրավիճակը, կարող են մասնակից լինել. նրանք մի քանի հոգի էին։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետեւ դա ուշադրության անարժանի ինչ-որ մի դրվագներ էին։ Կարող են Պարոնյանի թատրոնում երբ Նիկոլի դատաստանը կլինի որպես դերասան խաղա։ Խելքները թող գլուխները հավաքեն. այսպես չեն կարողանալու երկիր կառավարել»։
Նրա խոսքով՝ կա հասարակության մի հատված, որոնք չեն ուզում խոստովանել, որ պահանջում են կառավարության հրաժարականը. «Որովհետեւ հավատացել են այս կապիկությանը, հաճախ լռում են։ Գնում ենք գյուղեր, շրջում ենք, չկա մի մարդ, որը հոգու խորքում չհայհոյի»։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների չեղարկմանը՝ Արագած Ախոյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցել է ընտրություններ անցկացնելուց. «Արտահերթը չեղարկեց, որովհետեւ իրեն թվում էր, թե արտահերթը հենց անցկացնի, մեծ հաջողություններ կարող է գրանցել կամ ձգել իր վախճանը։ Տեղավ, որ լուրջ է, հրաժարվեց այդ մտքից, թե իբր նման հանրային պահանջ չկա։ Նիկոլ քեզ խաբում են, դու ընկել ես մեծ կեղտահորի մեջ ու չես կարողանում դուրս գալ։ Քեզ ոստիկանությունը խաբում է, անվտանգություն խաբում է, քեզ խաբում են քո քեմալիստական պայմանագիր կուսակցության անդամները։ Խելքդ գլուխդ հավաքի, ժողովրդին մի տար փորձության։ Մի օր շուտ դուրս արի, չես կարողանում գլուխ հանել»։
Խոսելով ֆեյքերի վերաբերյալ հարուցված քրեական գործին, ինչպես նաեւ այդ գործով ձերբակալություններին՝ նշեց. «Այդ ֆեյք ֆաբրիկաներն իրենք են ստեղծել։ Ուզո՞ւմ են ֆեյք ֆաբրիկաների տեղերը ցույց տամ, թող իր կողքի եղած օլիգարխներին լավ փնտրտի, կգտնի։ Հայաստանը մնանվել է Թուրքիային։ Օրինակ՝ Թուրքիայում ով բանտ չի նստել, ամոթ է։ Այն առաջադեմ մարդիկ, որոնք բանտ չեն նստում, ինչ-որ բան պակաս է։ Հիմա կամաց-կամաց Հայաստանը վերածվում է դրան։ Այն մարդիկ, որոնք ունեն ազգային մտածելակերպ կամ մտածում են այս երկրի համար՝ ոնց որ թե առանց բանտի չի լինում»։
ԿԳՄՍ նախարարությունը մերժել է Երևանում հերոս Ալբերտ Հավհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը:
«Սրբապիղծ, ադրբեջանաթուրքական շահերը Հայաստանում ներկայացնողները մերժել են Երևանում հերոս Ալբերտի արձանը դնելու խնդրանքը՝ որպես զոհված տղերքի հավաքական կերպարի հարգանքի տուրք:Ախր սա ամենաչնչին բանն է, որ պետք է արվի: Բայց չէ, ինչ նեղություն, ալիևը ախր կնեղանա: Ազեռները օրը մի արձան են դնում իրենց ֆեյք հերոսների, քոչվորից ազգեն կերտում, իսկ մեր տղերքն ուրեմն արժանի չե՞ն մի արձանի…Պատճառը՝ փող չկա բյուջեում։
Անհայրենիք փնթիներ, իսկ ձեր պարգևավճարների, հարյուր հազարավոր դրամներ արժեցող գրիչ ու զուգարանի թղթերի համար կա փող չէ՞:
Դե իհարկե, նորմալ է, ձեզ հերոսներ պետք չեն, ձեզ համար Նժդեհն էլ հետադիմական կերպար է, ձեզ մի օր շուտ թուրքի հետույքում տաքուկ տեղավորվել է պետք, որ լափամանը մեծանա, որ ձեր լակոտներին մի լաթ ավել առնեք ու համարեք, որ դուք մարդ եք:
Անթասիբներ, դուք հազիվ Արա Սաղաթելյանի ու Բեքարյանի նման մարդկանց կալանավորեք, որ տասնյակ տարիներ ազեռների թշնամին են եղել, որ ձեր ալիև քավորին հաճոյանաք:Նողկալիներ, քիչա մնացել լավ հիշեք, պատասխան եք տալու, ձեր սերունդներն ամաչելու են ձեր անունները տան, Հայաստանից փախչելու են, որ կարողանան փողոց դուրս գալ:
Սրբապիղծ անհայրենիք տականքներ:
Ոնց ենք մենք սրանց դիմանում, ու դեռ կան մարդիկ, որ սատարում են կամ որևէ կերպ արդարացնում:
Տեսնես դուք գենետիկորեն ի՞նչ ազգ եք: Ձեր մարդ ասողի…», – գրել է Նարինե Մանուկյանը։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի եւ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020թ. սեպտեմբերի 14-ից 17-ը նշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման եւ ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ նշված տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում եւ երբեւիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն հողի բերրի շերտի վնասման եւ ոչնչացման հետեւանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 22.620.000 ՀՀ դրամի վնաս, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 մլն. 982 հազ. դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում եւ այլ հողատեսքերում՝ 9 մլն. 509 հազ. դրամի, սեփականաշնորհված վարելահողերում 9 մլն. 129 հազ. դրամի չափով:
ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում՝ ենթադրական ցուցանիշներով՝ կապված հանքանյութի տեսակից (որի համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն) հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78.000 ՀՀ դրամից մինչեւ 534.771.000 ՀՀ դրամ:
Այսինքն ուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝ չպարզված անձանց կողմից, մինչեւ 2020թ. սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 մլն. 620 հազ. դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խ․մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազ. դրամից մինչեւ 534 մլն. 771 հազ. դրամ վնաս պատճառելու վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով եւ 291-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։
Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․
* աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,
* չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը,
* ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը,
* զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը եւ այլն։
Զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարեւոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաեւ կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:
Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝
ա) ժամկետային պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները,
բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,
գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ եւ այլն:
Սույն արտահերթ զեկույցն առավել կարեւոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:
Պետք է ամեն կերպ արժեւորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաեւ հենց ծառայության մեջ գտնվողների եւ նրանց ընտանիքների համար: Զեկույցը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։
Զեկույցը հասանելի է հետեւյալ հղումով:
Հայաստանի ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս ղեկավարները չեն ունեցել երկիր ղեկավարելու համապատասխան փորձառություն, որը վերաբերում է թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս անցանկալի իրավիճակը ուղղելու համար ոմանք առաջարկել են գտնել համապատասխան փորձագետներ, որոնք խորհուրդներ կտային Հայաստանի ղեկավարներին: Ցավոք, բոլոր նման ջանքերը ձախողվել են այն պարզ պատճառով, որ մինչ փորձագետների օգտակար լինելը, ղեկավարները պետք է պատրաստակամ լինեին լսել նրանց խորհուրդները:
Հայաստանի ղեկավարների հետ առնչվելու իմ երկարամյա փորձը ցույց է տալիս, որ նրանք կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն եւ կարիք չունեն որեւէ մեկից սովորելու: Սա Հայաստանի Հանրապետության երեսուն տարիների սխալ կառավարման պատճառներից մեկն է: Հասկանալի է՝ պարտադիր չէ, որ ղեկավարը ամեն ինչ իմանա: Այդ պատճառով էլ նա խորհրդականներ ունի: Բայց երբ խորհրդականները նույնիսկ ավելի անփորձ են, քան իրենց ղեկավարը, ինչպես Հայաստանի դեպքում, իրավիճակը դառնում է անհուսալի:
Ես այս երկար նախաբանը գրել եմ ընդգծելու համար, որ շատ բան չիմանալուց եւ խորհուրդներ չլսելուց բացի, Հայաստանի ղեկավարները հրաժարվում են դասեր քաղել անցյալի սխալներից եւ կրկնում են նույն սխալները։
Այդպիսի մի օրինակ է Հայաստանում եւ Թուրքիայում ներկայիս քննարկվող հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը, որը փակվել է Թուրքիայի կողմից 1993 թվականից: Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը խորհրդարանի անդամներին ասաց. «Այլեւս պատճառ չկա [Թուրքիայի համար] փակել Հայաստանի հետ սահմանը: Երկար տարիներ Թուրքիան արգելափակել է Հայաստանի հետ սահմանը՝ պահանջելով Արցախյան հակամարտության ստատուս քվոյի փոփոխություն, ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Այլեւս պատճառ չկա փակ պահել Հայաստանի հետ սահմանը»։ Արտգործնախարարը վստահեցրել է, որ այս պահին որեւէ գործողություն այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։
Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը հաջորդեց Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի վերջին հայտարարություններին`Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին, եթե վերջինս բավարարի որոշակի պայմանների: Նախկինում Թուրքիայի սահմանը փակելու պատճառը Հայաստանի կողմից հրաժարումն էր՝ ազատելու «Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Ուստի կարելի է կարծել, որ այժմ, երբ Ադրբեջանը բռնի կերպով գրավել է այդ տարածքների մեծ մասը, խնդիրը լուծված է, եւ Թուրքիան կբացի սահմանը: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Թուրքիան ուներ երկու լրացուցիչ պայմաններ Հայաստանի հետ սահմանը բացելու համար.
1) Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իր հետապնդումից.
2) Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները եւ չներկայացնի տարածքային պահանջներ:
Բոլորս հիշում ենք, որ դեռ 2009 թվականին, Հայաստանի եւ Թուրքիայի կողմից իրենց փոխադարձ սահմանի բացման մասին Արձանագրությունների ստորագրումից հետո, Թուրքիան առաջադրեց լրացուցիչ պահանջներ Հայաստանի նկատմամբ: Երբ Հայաստանը հրաժարվեց ընդունել այս նոր պայմանները, Թուրքիան որոշեց չվավերացնել Արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ Ադրբեջանի կողմից ուժեղ ճնշման ենթարկվելուց հետո:
Այն ժամանակ բողոքի մեծ ալիք բարձրացավ Սփյուռքում եւ Հայաստանում բազմաթիվ մարդկանց կողմից, որ Արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից: Այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակեց իր սխալ մոտեցումը, մինչեւ Թուրքիան հրաժարվեց Արձանագրություններից՝ ակամայից պաշտպանելով Հայաստանի շահերը:
Արձանագրությունների մեկ այլ լուրջ վնասակար հետեւանքն այն էր, որ դրանք խոչընդոտեցին նախագահ Բարաք Օբամայի խոստմանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը 2009 թ. ապրիլի 24-ին։
Արձանագրությունները թուրքական ճարպիկ հնարք էին` տապալելու Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիայի ղեկավարները, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համագործակցությամբ, բազմիցս ասել էին նախագահ Օբամային՝ հանդես չգալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ այն ժամանակ, երբ Հայաստանն ու Թուրքիան լուրջ բանակցություններ են վարում իրենց հարաբերությունների կարգավորման շուրջ: Նրանց հաջողվեց համոզել Օբամային, որ Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործումը խափանելու է այս բանակցությունները: Դրա հետեւանքով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը պահելու փոխարեն, նախագահ Օբաման 2009 թ. ապրիլի 24-ին հայտարարեց. «Ես նաեւ վճռականորեն աջակցում եմ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերին: Շվեյցարիայի հովանու ներքո երկու կառավարությունները պայմանավորվել են կարգավորման շրջանակի եւ ճանապարհային քարտեզի շուրջ: Ես ողջունում եմ այս առաջընթացը եւ հորդորում նրանց կատարել իրենց խոստումը»:
Ճիշտ է, նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը, սակայն հենց Հայաստանի ղեկավարներն էին, որ հիանալի պատրվակ ստեղծեցին նրա համար թաքնվելու արձանագրությունների խաղի ներքո։ Հետեւաբար, հայերը կորցրեցին թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ նախագահի կողմից, եւ թե սահմանի բացումը:
Ցավոք, նույն սցենարը կարող է կրկնվել այս տարի: Նախագահ Ջո Բայդենը նախընտրական խոստում է տվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հիմա նրա համար շատ ավելի հեշտ կլինի նման քայլի դիմել, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատը (գրեթե միաձայն), այնպես էլ ԱՄՆ Սենատը (միաձայն) 2019 թվականին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Չնայած համոզվածություն չկա, որ նախագահ Բայդենը կկատարի իր խոստումը, սակայն մենք չպետք է պատրվակ ստեղծենք, որ նա չանի իր խոստումը:
Դատելով անցյալից՝ սա հենց այն հնարքն է, որը հիմա մտադրվել է անել Թուրքիան: Մենք գիտենք, որ Բայդենի վարչակազմը շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Էրդողանի եւ Թուրքիայի նկատմամբ։ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կան մի շարք վիճելի հարցեր, որոնք դժվար կլինի հաղթահարել: Էրդողանը, այս մասին լավ իմանալով, վերջին շաբաթներին սկսել է քայլեր ձեռնարկել Իսրայելի, Հունաստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ հաշտեցման ուղղությամբ՝ նախագահ Բայդենին հաճոյանալու նպատակով։ Էրդողանի առաջարկը`բացել Հայաստանի հետ սահմանը, Թուրքիայի այս ընդհանուր ռազմավարության մի մասն է:
Արցախյան աղետալի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարները չեն կարող իրենց թույլ տալ ավելի շատ սխալ հաշվարկներ անել: Մինչ Արցախի եւ նրա հարակից տարածքների մեծ մասն արդեն կորցված է, հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը չի սխալվի`պատրվակ ստեղծելով Բայդենի վարչակազմի համար՝ չճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Էլ ավելի կարեւոր է՝ Հայաստանի ղեկավարները չպետք է անընդունելի քայլերի գնան՝ խոստանալով չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանները: Նման համաձայնությունը վերջնականապես կվնասի Հայաստանի շահերին: Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել թուրքական այսպիսի առաջարկներին արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած դաժան դերակատարությունից հետո, որի հետեւանքով հազարավոր հայ զինվորներ սպանվեցին ու վիրավորվեցին եւ հայկական տարածքները գրավվեցին: Վերքերը չափազանց թարմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ դիտարկելու համար:
Հայաստանի անփորձ ղեկավարները կարող են հայտնվել անհարմար վիճակում, եթե Թուրքիան միակողմանի որոշի բացել իր սահմանը, իսկ Հայաստանը հրաժարվի դա անել՝ գովեստի արժանացնելով Թուրքիային, մինչդեռ Հայաստանը խոչընդոտող գործոն դարձնելով միջազգային հանրության աչքում: Հայաստանի վիճակն էլ ավելի կբարդանա, եթե Թուրքիան բացի իր սահմանը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը վերջերս արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը վեց ամսով կամ ավելի երկար ժամանակով: Եթե սահմանը բացվի, եւ Հայաստանը թույլ տա թուրքական ապրանքների ներմուծումը, հայկական շուկան կհեղեղվի ավելի էժան թուրքական ապրանքներով, ինչը բացասաբար կանդրադառնա տեղական արտադրողների վրա: Հնարավոր լուծումներից մեկը կլինի այն, որ Հայաստանը, թուրքական ներմուծումն ամբողջովին արգելելու փոխարեն դրանց վրա բարձր ներմուծման հարկ դնի՝ դրանց վաճառքը երկրում գործնականորեն դարձնելով անհնարին։ Ապրանքների արգելքը վերացնելով՝ Հայաստանը բացասաբար չի ընկալվի աշխարհի կողմից՝ միաժամանակ Հայաստանի կառավարության համար կապահովի խիստ անհրաժեշտ եկամուտ, եթե որեւէ մեկը թուրքական ապրանքներ ներկրի:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը պետք է իր պայմանները դնի Թուրքիայի առջեւ՝ նախքան իր սահմանը բացելուն համաձայնելը, ինչպիսիք են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայկական կորուստների փոխհատուցումը: Նման քայլը հակասում է թե նախագահ Սերժ Սարգսյանի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին, որոնք պատրաստակամություն են հայտնել Հայաստանի կողմից չարաբաստիկ Արձանագրությունների վավերացնմանը եւ Թուրքիայի հետ սահմանի բացմանը՝ առանց որեւէ նախապայմանի․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Արա Սաղաթելյանի կալանավորմամբ ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Արա Սաղաթելյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմին, կազմակերպել ադրբեջանական վայրագություններն արտացոլող, պատերազմական հանցագործությունները նկարագրող, Արցախյան շարժման մասին պատմական ճշմարտությունը ներկայացնող հրապարակումներ միջազգային մամուլում:Իսկ 2020 թվականի պատերազմի առաջին իսկ օրերից գտնվել է Ստեփանակերտում ու հենց այնտեղից կազմակերպել թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմական հանցագործությունների լուսաբանումը՝ այդ թվում օգնելով միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ աշխարհին հասու դարձնելու համար Արցախի ձայնը:
«Արա Սաղաթելյանը կալանավորվեց։ ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին», — ֆեյսբուքում գրել է Ռուբեն Մելիքյանը ու ավելացրել. «Ի դեպ, դատավորը, իբրև թե ցույց տալու համար իր «դիմադրությունը», ձերբակալումը համարել է ոչ իրավաչափ։ Զատկից հետո՝ ներկած ձու»։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը: Վերջիններս համատեղելով իրենց ջանքերը, կատարելով դերերի բաշխում՝ ձեռնամուխ են եղել հանցավոր նպատակի իրագործմանը, որի համար Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց
ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Բացի այդ, Ա.Ս-ն, նույն կազմակերպված խմբի կազմում՝ գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և ինքնությունը չպարզված այլ անձնաց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետևորդներ, հրապարակայնորեն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
Կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ : Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման և նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն:
Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:
Հայաստանը վերածվել է կվազիպետության, և այդ պատճառով էլ դասական լուծումները, իշխանափոխության դասական մոդելները չեն գործում։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։
Իշխանափոխությունը կվազիպետությունում
Այս իշխանության լինել-չլինելու կոնֆլիկտը մենք քննարկում ենք դասական պետության համատեքստում։ Այդ պատճառով չենք գտնում պատասխանը։ Խնդիրն արդեն Մեկ հոգու լինել-չլինելը չէ, այլ՝ հենց Հայաստանն է վերածվել կվազիպետության, և այդ պատճառով էլ դասական լուծումները, իշխանափոխության դասական մոդելները չեն գործում։
Ես ինքս չգիտեմ, թե կվազիպետություններում իշխանափոխության խնդիրն ինչպես է լուծվում։ Նախադեպերը շատ չեն, Հայաստանում ընդհանրապես չեն եղել։ Աբխազիայում, օրինակ, կարող են հավաքվել մի քանի խոշոր ընտանիքների համախոհներ, տարաձայնությունը լինի ասենք, մանդարինի արտահանման բիզնեսը, մտնել կառավարական շենքեր, այդ ընթացքում Մոսկվայից կժամանի նրանց կուրատորներից մեկն ու կկարգավորի հարցերը։ Ղրղզստանում ձիերով, մահակներով կարող են հեռու-մոտիկ աուլներից հավաքվել, դարձյալ մի քանի խոշոր ցեղախմբերի կոնսենսուս լինի, ու քշեն գործող իշխանությանը։
Հայաստանի մասով այս պահին դժվար է գուշակություններ անել։
Բայց ակնհայտ է, որ մենք դառնում ենք կվազիպետություն, ու գործընթացները գնում են ոչ թե նորմալ պետություններին բնորոշ ստանդարտներով, այլ՝ չկայացած, թերի պետությունների մենյուից։
Իշխանությունը Կվազիպետությունում
Ի՞նչ է այսօրվա Հայաստանի իշխանությունը. պարզվում է, որ եթե դու ունես լոյալ ոստիկանություն, թիկնազոր ու 80-քանի ուսապարկ-պատգամավոր, դու իշխանություն ես։
Մնացածը երկրորդական են՝ պատերազմը, պարտությունը, Արցախը, Սյունիքը, հանրային կարծիքը, մեդիա-տրամադրությունները, նախագահի ինստիտուտը, հոգևոր առաջնորդների հորդորը, Մայր բուհի կոչը, Ազգային Ակադեմիայի կոչը, երկրի գիտակրթական վերնախավը, քեզ մերժած մարզերը և այլն։
Եթե նկատել եք, Փաշինյանը ցուցադրաբար օտարվել է երկրի խնդիրներից։ Դա շատ բնական ռեակցիա է։ Չի խոսում, այլևս լայվ չի մտնում։ Ինքը չի համարում, որ ինքը պետության առաջ ունի պարտավորություններ, որ ինքը պետության վարչապետն է։ Ինքն իրեն ընկալում է ուղղակի վարչապետ։ Դասական պետության մեջ լինում է պետության վարչապետ, կվազի պետություններում՝ ուղղակի վարչապետ։ Էքզյուպերիի հայտնի ստեղծագործության այսինչ մոլորակի թագավորի պես՝ ինքն իրեն թագավոր։
Հիմնականում ամեն տեղ դիմակով է, նույնիսկ չի ուզում, որ իր դեմքը տեսնեն, հիշեն. ուղղակի թողեք մնամ վարչապետ։
Ու պարզվում է, որ ոստիկանություն, թիկնազոր և անհրաժեշտ X քանակի պատգամավոր ունենալը բավարար է իշխանություն կոչվելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա բավարար չէ պետություն կոչվելու համար։
Վտանգը նրանում է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու պրոցեսներն են սրընթաց «կվազիացվում»։
Մենք ունենք կվազիընդդիմություն, կվազիհասարակություն, կվազիտնտեսություն, կվազիբյուջե, կվազիԲԴԽ և այլ և այլն։ Նույնիսկ մեր զգացմունքներն են դառնում այդպիսին։ Միայն կվազիվշտի պարագայում է հնարավոր այսօրվա ճոխ ու աղմկոտ հարսանիքների ու քեֆերի իրողությունը։ Գուցե հենց այդ կվազիզգացմունքներն ու կվազիպատկերացումներն են Նիկոլի գոյության մեխանիզմները։
Մենք ունենք կվազիքաղաքական պրոցես, որի ծավալները չեն գերազանցում Երևանի փոքր կենտրոնը, և ոչ ոք հարկ չի համարում երկիրը ընկալել ամբողջությամբ։
Եվ, վերջապես, ունենք կվազիիրականություն՝ իբր իշխանություն, իբր միասնական ընդդիմություն, իբր տնտեսություն, իբր հետպատերազմյան վիճակ, իբր հասարակություն, իբր Արցախ, իբր ռուսների կողմից երաշխավորված անվտանգություն և իբր վերահաս վտանգների հանրային գիտակցում։
Կվազի ժամանակահատվածը
Այն փուլը, որում մենք հիմա ապրում ենք, կվազիժամանակահատված է, և որպես այդպիսին՝ ունի իր տրամաբանությունը։ Մեզ թվում է, թե մենք ունենք ժամանակ՝ սպասելու, մտածելու, ավելի հանդարտ որոշումներ կայացնելու համար։
Իրականությունն այն է, որ մենք ընդհանրապես ոչ մի բանի ժամանակ չունենք։
Այս կարճ կվազիժամանակահատվածում ունենալու ենք 2 զուգահեռ պրոցես.
ա/ Իշխանական նեղ թիմը սկսելու է (ոմանք պնդում են՝ արդեն սկսել է) վայրի փող աշխատել։ Բոլոր հնարավոր և անհնար ձևերով փող աշխատել, որովհետև այլ ֆունկցիա կամ առաքելություն իրենք չունեն և դա շատ լավ գիտեն։ Դա լինելու է Հայաստանի պատմության ամենաանթաքույց թալանը՝ աֆրիկյան չկայացած պետությունների պես։ Տարբեր բիզնեսներից, վարկերից, պետության անունից վերցվող պարտքերից։ Իշխանական նեղ խումբը չի տիրապետելու պետական համակարգին, ոչ ոք չի աշխատելու։ Պետական թալանի այս որակը լինելու աննախադեպ երկրի պատմության մեջ։ Տանել ումից ինչ հնարավոր է՝ առանց բարոյական և օրինական ստոպերի։
Բ/ Սրընթաց գնալու է պետության փլուզման պրոցեսը։ Այնքան սրընթաց, որ ռուս խաղաղապահներն «ուշանալու» են։
Փետրվարի 20-ին հանրահաք մարդիկ գնալու են տարբեր մոտիվացիաներով։ Կարծում եմ՝ առաջիկայում հաջողվելու է ավելի նորմալ իշխանություն ձևավորել։ Բայց շատ կարևոր է, որ վաղը հրապարակում մեծ թիվ կազմեն այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ խնդիրը կվազիպետության մերժումն է, նպատակն առողջ ժամանակակից պետությունն է։ Թող այն լինի խնդիրներով լիքը, մեծ պարտքով, արտագաղթով, վիրավոր։ Բայց զարգացման հնարավորությունն իրական պետությունն է, որ կտա ամեն ինչ շտկելու, վերականգնվելու հնարավորություն։ Եթե այսպես մտածողների թիվը վաղը շատ եղավ հրապարակում՝ հաջողությունը կլինի արագ և ճիշտ որակի, և մենք կհասկանանք, որ կարևորը մենք ենք, կարևորը հրապարակն է, ոչ թե հարթակը՝ իր այսօրվա բովանդակությամբ»։
Հայաստանի քաղաքացիների 43,6 տոկոսը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ 38,8 տոկոսը կարծում է, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել։ Նախորդ հարցումների համեմատ՝ թվերի դինամիկան ավելացել է։ Նոյեմբերի 13-ին 35 տոկոսն էր Փաշինյանի հրաժարականը պահանջում։
Սրանք «GALLUP International Association»-ի ներկայացրած հարցումներն են, որոնք իրականացվել են 2021թ. փետրվարի 15-ից-17-ը։ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նաև հարցման պատասխանները՝ արդյոք կա արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ: Հարցվածների 58 տոկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնում է։
Gallup-ի հայաստանյան գրասենյակի հարցմանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ «ամենաբարձր վարկանիշ» ունեցող քաղաքական գործիչը՝ չնայած պատերազմում կրած պարտությանը։ Տվյալները ներկայացրել են ըստ միավորների.
1.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- 2.8 բալ
2.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան- 2.3
3. Գագիկ Ծառուկյան- 2.2
4. Ռոբերտ Քոչարյան- 2
5.Էդմոն Մարուքյան — 1.8
6. Լևոն Տեր-Պետրոսյան — 1.7
7. Սերժ Սարգսյան — 1.7
8. Վազգեն Մանուկյան -1.6
9. Իշխան Սաղաթելյան-1.6
9. Արթուր Վանեցյան — 1.5
Նավասարդյանը նշեց՝ այս տվյալները ցույց են տալիս, որ քաղաքական գործիչները հիմնականում միջինից ցածր գնահատականներ են ստացել։ Ըստ այս տվյալների՝ դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ չկա։
Իսկ թե ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, քաղաքացիների 33.1 %-ը նշել է՝ իշխող «Իմ քայլ»-ի օգտին։ Ոչ ոքի օգտին չեն քվեարկի՝ 27,2%-ը։ Ռոբերտ Քոչարյանի օգտին կքվեարկեն 5,6 տոկոսը։
ԲՀԿ-ի օգտին՝ 4,4%
ԼՀԿ- 2,6%,
ՀՀԿ- 2,2%,
ՀՅԴ- 2,2%,
«Հայրենիք» կուսակցությանը՝ 0,9%
Վազգեն Մանուկյանին ձայն կտա 0,9 %-ը։
Իսկ թե ո՞վ է մեղավոր արցախյան պատերազմում պարտության համար, հարցվածների 32 տոկոսը համարում է՝ նախկին իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանին ու ներկա իշխանություններին մեղավոր են համարում 28,8 տոկոսը։ ՀՀ ԶՈՒ-երին և ԱՀ ՊԲ առանցին սպաներին մեղադրել է ՝ 44 տոկոսը։
11 տոկոսը կարծում է, որ Թուրքիան և նրա ցուցաբերած ռազմական աջակցությունն էր պարտության պատճառը։ Հայաստանը և Արցախը չեն պարտվել՝ ասել են հարցվածների 10,2 տոկոսը։
Հարցվածների 30,7 տոկոսը կարծում է՝ հետ պետք է վերադարձնել Շուշին ու Հադրութը, նաև 7 շրջանները։ 27,7 տոկոսը կայունացում է ուզում առկա սահմաններով, իսկ 20,2 տոկոսը կարծում է՝ պետք է վերադարձնել միայն Շուշին և Հադրութը։
Միայն 3,1 տոկոսն է ուզում ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հանձնել Արցախը և ավարտել կոնֆլիկտը։
Գործող օրենքով գոյություն ունի իքս պաշտոնատար անձանց վիրավորելու համար քրեական պատասխանատվություն, այսինքն՝ եթե օրինակ վիրավորանք հնչեցվի դատախազի, դատավորի, պաշտպանի, զինծառայողների նկատմամբ, դա համարվում է քրեական օրենսգրքով արգելված արարք: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Երբ իքս անձը Ձեզ, վարչապետին կամ ինձ մեղադրում է կոնկրետ հանցագործություն կատարելու համար, այսօրվա գործող Քրեական օրենսգրքով դա համարվում է հանցագործություն, դրա համար նոր օրենք ընդունելու կարիք չկա: Քրեական օրենսգրքով նախատեսվում է սուտ մատնության համար քրեական պատասխանատվություն։ Ավելին՝ կա Վճռաբեկ դատարանի որոշում, որ անկախ նրանից, դուք նախազգուշացված եք այդ արարքը կատարելու համար, թե՝ ոչ, եթե նման բան եք ասում, դա քրեական օրենսգրքով արգելված արարք է»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Պատգամավորը նշեց, որ այս ամենին ավելանում է պետական պաշտոնատար անձը.
«Այս սուբյեկտներին է ավելանում պետական պաշտոնատար անձը, այդ թվում՝ Նիկոլայ Բաղդասարյանը՝ ի պաշտոնե, և վարչապետը՝ կրկին ի պաշտոնե: Այսինքն, եթե դուք ինձ այս պահին վիրավորենք ոչ որպես ի պաշտոնե գործառույթ իրականացնող, այդ խնդիրն այլ կարգավորում կստանա»,- պարզաբանեց նա:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պատասխանատվության ենթարկվելը կկատարվի գումարի բռնագանձմամբ:
Նախագծով վարչապետին, պատգամավորներին երկու անգամ վիրավորելու դեպքում անձը քրեական պատասխանատվության կենթարկվի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.