23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա չունի այն ազդեցությունը, ինչ առաջ ուներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին, նրա պահվածքին, արտահայտություններին։
«Մանիպուլյացիայի զոհ լինելը մարդկանց համար վիրավորական է։ Վերջին հանրահավաքը դրա ապացույցն էր։ Չմոռանանք, որ 2018–ին մարդիկ ինքնաբուխ էին լցվում, հավատում էին, վստահում էին։ Սարերի, ձորերի տարբերություն կա։ Ես մեկն եմ այն մարդկանցից, որոնք նրան ուղղակի լսել չեն կարողանում։ Նրա ձայնը որոշ մարդկանց նյարդերի վրա այնքան է ազդում, որ ի վիճակի չեն լսել»– ասաց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանի խոսքով՝ Փաշինյանի համար այսօր կա մեկ գերխնդիր՝ պահպանել իշխանությունը, նրա մեջ բացակայում է պետական մտածողությունը, խղճի խայթը, մեղքի զգացումը։
«Ես արդեն երրորդ տարին է՝ լսում եմ այդ անձնավարությանը։ Տեսնում եմ հատկանիշներ, որոնք, այսպես ասած, շատ արդյունավետ են ամբոխավարական իմաստով։ Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ չունեն խղճի զգացում, խղճի խայթը պարզապես խորթ է այդ մարդկանց։ Նրան խիղճը չի կարող տանջել, նա մեղքի զգացում ունենալ չի կարող, դա ընդամենը բեմականացում է միամիտների համար»,– ասաց նա։
Կ․Նալչաջյանը նշեց, որ այս պահին խղճահարություն առաջացնելու աճպարարությունը ձեռնտու է Փաշինյանին, «Ժողովուրդ» բառն արդեն մաստակ ծամելու պես մի բան է դարձել։
«Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում։ Այդ կեղծիքը երևում է, նայեք նրա աչքերի արտահայտությանը, իր և իր տիկնոջ պահվածքը, շատ ավելի հակված են ժպտալու, զուսպ և հավաք են փորձում իրենց պահել, ինչը միշտ չէ, որ ստացվում է։ Ի՞նչ ներողության մասին է խոսքը, մարդկանց զավակները գնացել են ու չեն վերդարձել։ Մարդկանց մասունքները, մասնիկները հիմա նոր են իրենց հարազատներին հասնում։ Սա աննկարագրելի ողբերգություն է, մի հատ ասել ներողություն և ակնկալել, որ պիտի ներվես դա բարոյականության բոլոր սահմաններից այն կողմ է»–նշեց նա։
Հոգեբանն ասաց, որ վարչապետի «կեցցեն մեր զոհերը» արտահայտության ներքին տրամաբանությունն իր համար այն է, որ բոլորն էլ զոհ են՝ Արցախն էլ, ժողովուրդն էլ։
«Զոհ են նաև այն մարդիկ, որոնք հավաքված էին այնտեղ։ Ցավոք սրտի, իրենք իսկապես զոհեր են, հոգեբանական զոհեր են, այն մարդիկ, որոնք ստիպողաբար էին եկել։ Հոգեբանության մեջ կա այսպիսի բանաձեւ՝ «ներքաշման ողբերգություն». եթե դու ինչ–որ պատճառներով ներքաշվում ես ինչ–որ մի գործողության, արարքի մեջ, ինչը ներքուստ քեզ, քո համոզմունքներին դեմ է, երբ առաջին քայլը կատարում ես, դու արդեն ներքաշված ես։ Այս մարդիկ ներքաշված զոհեր են և իրենք մասնակից են դառնում Հայաստանի կազմաքանդմանը»– նշեց հոգեբանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ 2020 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ժամանակ հայտարարել, թե ինքը գերագույն գլխավոր հրամանատար է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ ՌԴ պատգամավորը նշել է, որ Փաշինյանը նման իրավունք բացարձակապես չուներ նախեւառաջ այն պատճառով, որ խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին: «Երկրորդ, վարչապետը պետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնա բացառապես ռազմական գործողությունների ընթացքում: Պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել»,- ընդգծել է Զատուլինը ու ավելացրել. Փաշինյանը պարզապես օգտագործել է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը` ապագա քաղաքական դիվիդենտների համար:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ»:
Դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի:
«Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող ենք ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
«Եթե առաջիկա 24 ժամվա ընթացքում ներքաղաքական դաշտում չձավորվի այնպիսի իրավիճակ, որտեղ մենք ականատես կլինենք մի լուծման, որը հնարավորություն կտա, այսպես ասած, փրկել բոլորի դեմքը, այսինքն՝ վարչապետը հրաժարական ներկայացնի՝ գնալով արտահերթ ընտրությունների, ապա մենք կունենանք ավելի վատ հետևանքներ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը և հավելել, — «ստորագրելով համապատասխան փաստաթղթի տակ, Արմեն Սարգսյանն իր վերաբերմունքն է հայտնել այն մասին, որ համաձայն չէ վարչապետի որոշման հետ, իսկ դիմելով Սահմանադրական դատարան՝ Քաղծառայության մասին օրենքով, փորձում է ինստիտուցիոնար լուծում տալ հարցին, որպեսզի մենք այլևս նմանօրինակ իրավիճակների չհանդիպենք»:
Քաղաքագետը նկատում է՝ առավել անցանկալին, որ առաջիկա ժամերի ընթացքում կարելի է սպասել ներքաղաքական կյանքում, այն է, որ կլինեն առճակատումներ, իրավիճակն ավելի կլարվի, ինչը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել՝ սկսած ռեպրեսիաներից, մինչև վենդենտաներ, քաղաքական ճնշումներից մինչև անհնազանդություններ:
Խոսելով այն մասին, որ նախագահ Սարգսյանի վերջին քայլից հետո հանրապետության ներսում առաջիկա ժամերին թեժ գիշեր ու անկանխատեսելի քաղաքական զարգացումներ են սպասվում, Թևան Պողոսյանը նկատում է՝ առնվազն ուրախ լիներ, եթե ստեղծված իրավիճակում կողմերը փաթեթային լուծման տարբերակ ունենային, որով, թեև պարզ կլիներ, որ երկիրն անցնում է դժվար պրոցեսների միջով, բայց այդ անցումը թույլ կտար խուսափել բախումներից ու որոշակի անկայունության մթնոլորտից, ինչին այս պահին, ըստ վերջինիս, մեր պետությունը պատրաստ չէ: Թևան Պողոսյանը համոզմունք է հայտնում՝ պրոցեսը պետք է հաղթահարել համատեղ ջանքերով, խաղաղության մթնոլորտում, հանրության հետ միասին, առանց ցնցումների:
Հարցին՝ ո՞րն է լինելու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ այս պահին անելիք առաջին գործը, Թևան Պողոյանը պատասխանում է՝ Օնիկ Գասպարյանը դեռևս 36 ժամ ունի՝ կատարելու Գլխավոր շտաբի պետի պաշտոնում իր պարտականությունները և հույս հայտնում, որ վերջինս կանի այն, ինչ բխում է երկրի և պետության ներքաղաքական շահերից:
Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմն այսօր հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այսինքն՝ հրամանագրի նախագահի սահմանադրականության հարցը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում, թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։
ՀՓՇ-ն արդեն հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
«Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ Նախագահի հետ»,- նշված է ՀՓՇ-ի հայտարարության մեջ:
Կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին իշխանությունների առաջարկը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգից ուշադրությունը շեղելու փորձի հետ:
Այս մասին մարտի 2-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ նպատակը միայն ու միայն սա է: «Ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանը փրփուրը բերանին համոզում էր, որ Հայաստանում խորհրդարանական համակարգը լավագույնն է, եւ կարիք չկա անցնել կառավարման կիսանախագահական ձեւի»,- ասաց նա:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, NEWS.am-ի հետ զրույցում նույնպես համաձայնեց, որ կառավարությունը ցանկանում է ներկայացնել նոր օրակարգ՝ դրանով փոխարինելով Փաշինյանի հրաժարականի օրակարգը: «Նման փորձի դիմեց Լուկաշենկոն, եւ Բելառուսում այն գործեց, երբ նախագահը կարողացավ ժամանակ շահել, հանգստացնել ցուցարարներին ու նոր օրակարգ մտցնել: Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ գործող իշխանությունները փորձում են շեղել հասարակության ուշադրությունը՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին եւ փորձելով օրինականացնել իրենց դիրքը քաղաքական դաշտում, քանի որ եթե ընդդիմությունը քննարկման գնա, դրանով կճանաչի Փաշինյանին (ճանաչելով նրան որպես օրինական քաղաքական գործիչ — խմբ.):
Ինչ վերաբերում է նոր օրակարգին, ապա քննարկումները նախ կանցկացվեն հանրաքվեի շուրջ, այնուհետեւ, երեւի, կհայտարարվի անցումային դրույթների անհրաժեշտության մասին, եւ այդ ամենը կարվի մինչեւ 2023 թվականը ժամանակ շահելու համար: Դրանից հետո, երբ իշխանությունները օրինականացնեն իրենց դիրքերը, օգտագործելով վարչական ռեսուրսը (ինչպես դա տեղի ունեցավ վերջին հանրահավաքի ժամանակ), Փաշինյանի թիմը կփորձի իր իշխանությունը էլի որոշ ժամանակով երկարացնել:
Այսինքն՝ մինիմում ծրագիրը իշխանությունը մինչեւ 2023 թվականը պահպանելն է, իսկ մաքսիմում ծրագիրն՝ այն 2023 թվականից հետո էլի անորոշ ժամանակով երկարացնելն է»,- նշեց փորձագետը: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում ասաց, թե անհրաժեշտ է աշխատել այս տարվա հոկտեմբերին համապետական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության կամ սահմանադրության փոփոխությունների ընդունման ուղղությամբ: Նա հավելեց, որ կիսանախագահական համակարգին անցումը պետք է լինի հնարավոր տարբերակներից մեկը:
Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա եւ բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։
Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։
Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում եւ Ադրբեջանում։
Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։
Այսօր առավել քան երբեւէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։
Վերջապես գործել է պետք»։
Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն ՀՀ դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ:
Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:
Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայնքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում` համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին:
Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասները, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում նախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:
Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեության ժամկետների վերաբերյալ 2015 թ. ստարագրված համաձայնագրից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», այդ որոշումը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:
«Ընդունեք առաջարկը հայկական կողմին ուղարկել Ռուսաստանի Դաշնության ծանուցագիրը Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեությանը պայմանագրի կողմ լինելուց հրաժարվելու մտադրության մասին»,- ասվում է փաստաթղթում:
Փետրվարի 8-ին ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով պահանջում է, որ նա լքի իր պաշտոնը: Դարբինյանը կարծիք էր հայտնել, որ իր ու համալսարանի նկատմամբ վարչապետի թշնամական վերաբերմունքի պատճառներից մեկը Փաշինյանի իբր չթաքնված հակառուսական կեցվածքն է: Այս հայտարարությունից հետո ուսանողները և Ռուս-հայկական համալսարանի աշխատակիցները ակցիա անցկացրին`ի պաշտպանություն ռեկտորի: Հետո համալսարանում ստուգումներ սկսվեցին:
Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա և հարազատների միջև, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Այս մասին մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու, ինչպես նաև բնակարան ստանալու համար միջնորդավճարներ վճարելու պատրվակներով Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա և հարազատների միջև, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով:
Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. նոյեմբերի վերջերին, իրականությունը խեղաթյուրելով՝ 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է և հայտնվել գերության մեջ: Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1․271․000 ՀՀ դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն։
Այդ ժամանակահատվածում՝ 2020թ. դեկտեմբերին, Հրազդանի բնակչուհուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ Երևան քաղաքում բնակարան ստանալու վերաբերյալ, 41-ամյա տղամարդը, միջնորդավճարներ վճարելու համար, պահանջել է գումարներ՝ հետ վերադարձնելու կեղծ խոստումով: Արդյունքում՝ Հրազդանի բնակչուհին նրան է հանձնել ընդհանուր՝ շուրջ 70.000 ՀՀ դրամ, իսկ վերջինս, չարաշահելով ձեռք բերված վստահությունը, հափշտակել է այն:
Բացի այդ 2019թ. հոկտեմբերին 41-ամյա տղամարդը «օդնոկլասնիկ» էլեկտրոնային կայքէջով ծանոթացել և մտերմություն է հաստատել Չարենցավան քաղաքի 45-ամյա բնակչուհու հետ, որին ամուսնանալու սուտ խոստումներ է տվել: Տղամարդը, խարդախությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, խեղաթյուրելով իրականությունը, 45-ամյա կնոջից թաքցրել է ամուսնացած լինելու և անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, հայտնել է, թե իբր ծառայում է ՀՀ զինված ուժերում և Երևան քաղաքում պետք է բնակարան ստանա: Այդ նպատակով միջնորդավճարներ վճարելու, ինչպես նաև բնակարանի ստացման համար ծագած վիճաբանության ժամանակ առաջացած խնդիրները լուծելու և հետագայում համատեղ կյանքով ապրելու պատրվակով, 41-ամյա տղամարդը, հետ վերադարձնելու կեղծ խոստումով, Չարենցավանի բնակչուհուց մաս-մաս պահանջել է գումարներ, որի արդյունքում կինը նրան է հանձնել խոշոր չափերի, ընդհանուր՝ 735․000 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինս, չարաշահելով ձեռք բերված վստահությունը, հափշտակել է այն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.