23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ալի Քերիմլիի կողմից ղեկավարվող Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցությունը փետրվարի 25-ին տարածել է հայտարարություն Հայաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, որ ներկայացնում եմ թարգմանաբար.
«Հայաստանում մեկնարկել է պետական հեղաշրջում: Հայկական բանակի Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը՝ նրան առաջադրելով կոշտ մեղադրանքներ: ԳՇ հայտարարությունը ստորագրել է բանակի համարյա ամբողջ ղեկավարությունը: Ռուսամետ ուժերը վաղուց էին ցանկանում տապալել Փաշինյանին, բայց հայ ժողովուրդը չաջակցեց նրա հակառակորդներին: Հայկական բանակը հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, որբ քաղաքացիական քաղաքական ուժերը չկարողացան լուրջ ճնշում գործադրել Փաշինյանի նկատմամբ: Գործանականորեն հայկական զինվորական ղեկավարության ամբողջ կազմի հակադրությունը չի կարելի համարել պատահական և ինքնաբուխ: Անկասկած, պետական հեղաշրջման թիկունքում կանգնած է օտար պետություն, որին ամրակցված է հայկական բանակը, և որը երկար ժամանակ ցանկանում էր տապալել Փաշինյանին:
Հետաքրքիր է և դրական, որ Փաշինյանը մերժել է բանակի պահանջները: Նա ազատել է ԳՇ պետին և կոչ արել ժողովրդին պաշտպանելդեմոկրատական իշխանություններին: Ներկա պայմաններում Փաշինյանի իշխանության մնալը բխում է ադրբեջանական պետության շահերից: Եթե պրոռուսական ուժերին հաջողվի տապալել Փաշինյանին և գալ իշխանության, Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին բազմակի կավելանա: Ռուսաստանը ավելի լավ կզինի իր բանակը, որպեսզի ավելացնի իշխանությունը գրաված պրոռուսական ուժերի ազդեցությունը: Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում կարող են ձեռնարկվել լրացուցիչ քայլեր ի օգուտ Հայաստանի «նոր» ղեկավարության (այսինքն՝ ի վնաս մեզ):
Հայաստանի կառավարության ճակատագիրը կախված է ժողովրդի դիմադրությունից: Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ցանկացած նեգատիվ սցենարի»:
Նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ և բարձրաձայնված դիրքորոշումները բազմաթիվ են: Հատկանշական է, որ համատարած, առանց բացառության, ադրբեջանական բոլոր քաղաքական ուժերը, հանրային, քաղաքական գործիչները՝ ընդդիմադիր, թե իշխանական, հանդես են գալիս ի աջակցություն Փաշինյանի՝ կարծիք հայտնելով, որ նրա իշխանավարումը բխում է ադրբեջանական պետության շահերից, ու կոչ անում աջակցել:
Կխնդրեմ գրառումը չդիտարկել քաղաքական նախապատվությունների դաշտում, նպատակը ներկայացնել Ադրբեջանում գերակա ընկալումը հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ: Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում և պատրաստ է աջակցել, նպաստել: Այդ հանգամանքին կանդրադառնամ հաջորդիվ գրառումով, սակայն»։
«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը հանդես է եկել վերլուծությամբ, որը վերաբերում է ՀՀ գլխավոր շտաբի պետի «պաշտոնանկության» գործընթացի իրավական հետեւանքներին:
Ստորեւ ներկայացնում ենք վերլուծությունը:
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է եւ այդ գործընթացքում վարչապետի եւ նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են եւ ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության:
ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ինչ վերաբերում է սահմանադրության 133-րդ հոդվածին, որի համաձայն Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն չի վերաբերում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, քանի որ ինչպես արդեն նշվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման հետ կախված հարցերը կարգավորվում են Սահմանադրության 155-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ Զինված ուժերի շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նշված իրավակարգավորումների լույսի ներքո պարզ է դառնում, որ մինչեւ պաշտոնավորման հինգ տարին լրանալը ԳՇ պետը չի կարող պաշտոնից ազատվել:
Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին, նախ հարկ է նշել, որ 40-րդ հոդվածով սահմանվել են զինծառայողներին պաշտոնից ազատելու հիմքերը (դրանցից են այլ պաշտոնի նշանակվելը, զինվորական ծառայությունից ազատելը, հաստիքների կրճատումը եւ այլն): Նույն հոդվածում 2018 թվականին ավելացվել է 3 մասը, որի համաձայն՝
«…Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:
Չքննարկելով նշված նորմի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը (մեր կարծիքով դա հակասահմանադրական է, քանի որ դրանով հիմք է դրվում Զինված ուժերի քաղաքականացմանը, եւ ամեն դեպքում կամայական որոշումները հակասում են իրավական պետության սկզբունքին), գտնում ենք, որ ամեն դեպքում այն կիրառելի չէ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը լուծելիս, քանի որ ինչպես արդեն նշվել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Ի հավելումն նշվածի Հանրապետության նախագահի իրավասությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով նրան ավել իրավունք չի կարող տրվել, իսկ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն իրավասու չէ դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հավելյալ մանրամասները՝ համապատասխան նորմատիվ հղումներով, նկարագրված են գործընկեր Արամ Օրբելյանի տեղեկանքում:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ նախ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին եւ նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու իրավասություն վերապահված չէ եւ, երկրորդ, առկա չէ որեւէ իրավական հիմք, որով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունները կարող են դադարեցվել:
Այսպիսով, Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է (անկախ նրանից կստորագրի Հանրապետության նախագահը այն, թե ոչ, համապատասխան ակտը համարվելու է Նախագահի հրամանագիր) առոչինչ է (ընդունվելու է դրա իրավասությունը չունեցող անձի կողմից): Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաեւ՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման կամ կիրառման: Հաշվի առնելով նշվածը, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել:
Ցավոք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տարած հայտարարությամբ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր պարտականությունների կատարումը կշարունակի ընդամենը մի քանի օր: ՀՀ ԳՇ պետի կողմից իր լիազորությունների իրականացումը դադարեցնելը դեմ է սպայի պատվին, քանի որ դրանով նա կդրժի զինվորական երդումը, ինչպես նաեւ առերեւույթ կհանգեցի քրեական պատասխանատվության:
Այսպես ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդված համաձայն՝ հանցագործություն է համարվում զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ: Արարքի կատարումը ռազմական դրության ժամանակ համարվում է ծանր հանցագործություն:
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից առաջարկություն ներկայացնելուն, ապա այս պարագայում առերեւույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված «Պաշտոնական լիազորությունները անցնելը» հանցագործության հատկանիշներ։ Պաշտոնական լիազորությունների անցնել է համարվում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Ընդ որում նույն հոդված երրորդ մասով առավել խիստ պատասխանատվություն է սահմանված, եթե արարքի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ: Տվյալ դեպքում որպես ծանր հետեւանք կարող է դիտվել ՀՀ զինված ուժերի միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման սկզբունքի խաթարումը կամ դրա սպառնալիքը: Ընդ որում նույն հոդվածով կարող է պատասխանատվություն առաջանալ նաեւ Հանրապեպետության նախագահի համար, եթե Սահմանադրությամբ ամրագրված չլիներ ՀՀ նախագահի անձեռնամխելությունը: Ամեն դեպքում Հանրապետության նախագահի պատասխանատվությունը նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ սահմանադրության տառացի մեկնաբանման դեպքում, քանի որ համաձայն Սահմանադրության վերջինս անձեռնմխելի է գործողությունների համար, բայց ոչ անգործության, ինը առկա է սույն դեպքում: Նմանատիպ քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ նաեւ ցանկացած այլ անձի նկատմամբ, ով համաձայնվի եւ փորձի կիրարկել Նախագահի հրամանագիրը, եթե վերջինս՝ ըստ վարչապետի «իրավունքի ուժով ուժի մեջ մտնի»:
Հաշվի առնելով նշվածը, կոչ ենք անում մնալ օրինականության շրջանակներում եւ չձեռնարկել Սահմանարությունից եւ օրենքներից չբխող գործողություններ, իսկ ակտը «ընդունած» մարմիններին կոչ ենք անում անհապաղ վերացնել համապատասխան առոչինչ ակտը, ապահովելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարումը մինչեւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Գլխավոր շտաբի պետին կոչ ենք անում շարունակել ծառայությունը եւ այն չդադարեցնել հիմք ընդունելով առոչինչ վարչական ակտը եւ կատարելով այն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայտարարել է, որ այսուհետ զբաղվել է մի ֆեյքի՝ Նիկոլ Փաշինյանի դաստիարակությամբ՝ նշելով, որ իր նկտամամբ իրականացված ամբողջ գործընթացը եղել է քաղաքական՝ կազմակերպված անձամբ Նիկոլ փաշինյանի կողմից։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արա Սաղաթելյանը նման հայտարարությամբ հանդես է եկել Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո։ Հիշեցնենք, որ նա նախնական կալանքի տակ է գտնվել 14 օր՝ անհիմն, մտացածին մեղադրանքներով, ինչը ամրագրել է նաեւ վերաքննիչ քրեական դատարանը։
«Թե ի՞նչ խնդիրներ է ուզում լուծել իշխանությունը, անգամ ինքը՝ իշխանությունը չի հասկանում, որովհետև իմ խորը համոզմամբ՝ իշխանության գլխում իրար հակասող մտքեր են պարբերաբար ի հայտ գալիս, որը, իհարկե, համապատասխան հոգեվիճակի արդյունք է»,- ասել է Արա Սաղաթելյանը՝ հենց դատարանի բակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին ու ներկայացրել այն ապօրինությունների շղթան, որի միջով անցել է 2021 թվականի փետրվարի 19-ից սկսած։
«Եկան գրասենյակ, որտեղ գտնվում էի ես։ Խուզարկեցին ամբողջ տարածքը, առաջին վայրկյաններից բոլորիս արգելեցին օգտվել հեռախոսներից։ Խուզարկության ընթացքում առգրավեցին ամբողջ տեխնիկան և որոշակի փաստաթղթեր։ Այնուհետև թղթերից մի քանիսը ներկայացվեցին դատարանում իբր իմ սենյակից առգրավված։ Ընդհանուր առմամբ, կարող եմ միանշանակ պնդել, որ այս գործընթացը քաղաքական էր, կազմակերպված, նպատակաուղղված էր երկրի իշխանության կողմից՝ մասնավորապես, երկրի իշխանության աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից, որի մասին ասում եմ ոչ միայն ես։ Եթե ուշադիր կարդաք ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունը, ապա այնտեղ գրված է, որ ինքը հոկտեմբերի 27-ին արդեն զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, բացատրելով, որ թույլ հիմքերով քրեական գործեր քաղաքական հետապնդումների նպատակով հարուցել չի կարելի։ Այս գործն այն գործերից է, որի պատճառով այդ մարդը հրաժարական է տվել»,- ասել է Սաղաթելյանը ու նշել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում քննիչը փորձել է մոլորեցնել դատարանին, ներկայացվում էին աղճատված տվյալներ, անգամ աղճատվել էր գաղտնալսումը, որի մեջ ինքն ասել է մի բան, բայց քննիչը աղճատված դատարանին ներկայացրել է մեկ այլ բան»։
«Իմ տպավորությամբ՝ դատարանն էլ կարծես, դեմ չէր մոլորվելու։ Արդյունքում ես հայտնվեցի մեկուսացման վայրում»։
Ըստ Սաղաթելյանի՝ կալանավորեցին սարսափելի վախենալու, ինչ-որ մեծ ցանցի ղեկավար լինելու մեղադրանքով և մոռացել էին դնել արգելանքը շփումների վրա։ Նա հեգնանքով նշեց, որ փորձել է գտնել արգելանքի որոշումը, ինչը չի եղել, ուստիեւ զանգել է տուն ու իրեն անհրաժեշտ պարագաները խնդրել, զանգել է նաեւ հաջորդ օրը ու հետաքրքրվել, թե ինչպես են, ինչից հետո ուրախությունն անցել է, քանի որ նախաքննական մարմինը հիշել է, որ պետք է արգելանք դնի ու շատ արագ բերել են այդ որոշումը։
Դառնալով մեղադրանքին՝ Ա. Սաղաթելյանը նշեց, որ ինքը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող ֆեյքի հետ։ Ընդ որում՝ նշեց, որ դատարանում տեղեկացել է, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը գրանցվել է 2018 թվականի հունիսին, իսկ ինքը Proton VPN հավելվածին միացել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ավելին՝ Սաղաթելյանը նկատեց, որ ուժայինների մոտ տպավորություն է, որ այն թաքնվելու համար է, մինչդեռ այդ հավելվածը ընդլայնվելու համար է եւ ավելի մեծ հնարավորություններ է տալիս համացանցից օգտվելու համար։
Արձանագրելով, որ ապօրինի հետապնդման է ենթարկվել՝ Սաղաթելյանը ընդգծել է, որ դրան զուգահեռ նաեւ իրականացվել է իրեն վարկաբեկելու գործընթաց, քանի որ ինքը նաեւ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում եւ իրեն վերագրվել են հայհոյախառն արտահայտություններ, ու իր ուսանողները՝ 18-20 տարեկան աղջիկները ֆեյքի էջում պետք է տեսնեն նման հայհոյախառն տեքստեր՝ իրեն վերագրվող։
«Վաղվանից ես դադարեցնում եմ Մանկավարժական գործունեությունը. լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ՝ այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, զբաղվելու եմ մի ֆեյքով, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան»,- նշեց Սաղաթելյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ:Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, 2020 թվականի ապրիլին ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և հարկային տեսուչ Վ. Ս.-ն այցելել են Երևան քաղաքում գործող քաղցրավենիքի վաճառքի խանութ, որտեղ կատարված հսկիչ գնման ժամանակ նրանց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Բացի այդ, խանութում վաճառք իրականացնող անձը գրանցված չի եղել որպես աշխատող։ Հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար հարկային տեսուչները խանութի տնօրենից պահանջել են կաշառք։ Այնուհետև, հետագայում ևս խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու համար, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով և նախնական համաձայնությամբ խանութի տնօրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք։
Վերը նշված արարքների կատարման համար 04.03.2021թ.-ին Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ա. Պ.-ին դեռևս 28.01.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին:
Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ, և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախից և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։Այս մասին գրում է ermenihaber-ը։
Խոսելով արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից, Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է։
«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքցնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանիի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»:
Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է.
«Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:
Նշենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։
Հիշեցնենք, որ «Տնտեսական համագործակցության կազմակերպությունը» հիմնադրվել է 1985թ.-ին։
Շուռնուխում թշնամին ինժեներական աշխատանքներ չի իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Որ օրն այստեղ նման աշխատանքներ կատարեն, հերները կանիծենք։ Եթե լինի նման բան, առաջին խոչընդոտը ես կհանդիսանամ նրանց համար։ Մեր տարածքում եթե նման բան նկատենք, դա անգամ մեր կանայք չեն հանդուրժի»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ահազանգել էին՝ Որոտանում թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել։ Իրինա Յոլյանը գրել էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է տեսնենք՝ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել։
Հակոբ Արշակյանը նկատում է՝ Որոտանի համայնքապետը հասկանում է, թե դա ինչ է նշանակում և եթե նա արտահայտվում է այդ մասին, բնականաբար անհանգստանալու առիթ կարող է լինել։
Չնայած Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին Շուռնուխի համայնքապետը վստահեցնում է՝ իրենք զգոն են, այս պահին էլ գյուղում հայկական մեր դրոշն են բարձրացնում․ «Մեր աշխատանքներն ինժեներական չեն, այլ՝ բարոյական»։
Լուսանկարում Շուռնուխում բարձրացվող Հայոց Եռագույնը։
Արցախի Վերածննդի հրապարակում այսօր՝ մարտի 4-ի առավոտյան, արցախցիները բողոքի ակցիա է տեղի ունեցել։Քաղաքացիների գերակշռող մասը Հադրութի բնակիչներ են եղել։ Արցախցիները պահանջում են իշխանություններից սոցիալական պայմաններ ստեղծել ապրելու համար կամ հնարավորություն ստեղծել, որ գնան ադրբեջանական վերահսկողության տակ մնացած իրենց տներում ապրեն։
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ նույն պահանջով մոտ մեկ ամիս առաջ իրենք իրականացրել էին նաեւ ստորագրահավաք եւ ուղարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին.
«Հստակ պահանջն այն էր, որ մենք այդ տարածքի բնիկ ժողովուրդ ենք եւ հնարավորություն ստեղծեն այդ տարածքում ապրելու։ Մեզ հայտնեցին, որ այդ հարցը քննարկվում է, բայց առ այսօր պատասխան չենք ստացել»։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում սոցիալական վիճակը գնալով հայտնվում է փակուղում. «Չեմ պատկերացնում՝ այս վիճակից ինչպես ենք դուրս գալու։ Մոտ մեկ տասնյակ մարդ ամեն օր սոցիալական խնդիրներով հանդիպում է ինձ հետ։ Մարդիկ ապրելու նորմալ պայմաններ չունեն։ Վարձով բնակարանների արժեքը մինիմալ 150 ՀՀ հազար դրամ է, իսկ իշխանությունների կողմից տրվող օգնությունը 60 հազար ՀՀ դրամ։ Մարդիկ այս ցուրտ օրերին ունեն նաեւ ջեռուցման խնդիր։ Ինձ մոտ վերջերս եկել էր մի կին, որն ապրում էր ծեր ծնողների եւ մանկահասակ երեխաների հետ, միայն 80 հազար ՀՀ դրամի էլեկտրաէներգիա էին ծախսել, դրա դիմաց իշխանությունները 12 հազար 500 ՀՀ դրամն են փոխհատուցում։ Այդ բնակարանում գազ էլ չկա, այսինքն՝ այլ միջոց չունեին ջեռուցելու»։
Պատգամավորը շեշտեց, որ Արցախում օրվա հացի խնդիր է առաջացել։
«Հայտարարվեց 68 հազար ՀՀ դրամ պետք է յուրաքանչյուր արցախցի ստանա, գրանցումը նոր է սկսվել, ասում են՝ մարտ ամսի վերջից նոր կսկսեն վճարել։ Զուտ պոպուլիզմ է, զուտ խոսքեր են։ Ինչքա՞ն կարելի է զուտ խոսքերով մարդկանց պահել։ Մեծամասնությունն այսօր տարրական հնարավորություն չունի ապրելու»,- ասաց նա։
Հակոբյանն անդրադառնալով պատերազմի հետեւանքով տունը կորցրած քաղաքացիներին բնակարանների տրամադրման գործընթացին՝ նշեց. «Այն գերատեսչության ղեկավարը, որը պիտի զբաղվի բնակարանների հարցով։ Ենթադրենք, որ ինչ-որ մի ժամանակ տալու եք բնակարաններ, ունե՞ք ինչ-որ ծրագիր, թե ո՞ւմ եք նախապատվությունը տալու։ Այդ հարցերն անպատասխան են։ Բնականաբար 20 հազար բնակարան միանգամից չի կարող լինել։ Ենթադրենք, որ կա 2 հազար բնակարան, ո՞ւմ եք տալու այդ բնակարանները»։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն տների համար, որոնք պատերազմի ընթացքում վնասվել են, որեւէ կանոնակարգված աջակցություն չկա. «Մարդիկ են մեկը մյուսին օգնում, սննդի տեսքով են անգամ աջակցում։ Քաղաքացի էր մեզ դիմել, առողջական խնդիր ուներ, որովհետեւ նկուղում են ապրում»։
Անդրադառնալով Արցախում գյուղատնտեսական խնդիրներին՝ Հակոբյանն ասաց, որ Արցախի բարիքների համից այլեւս ոչինչ չի մնացել. «Արցախում բոլորս առավոտյան սիրում էինք շուկա գնալ, որտեղ արվեստի հասնող գործեր էին։ Արցախի բարիքների համն ուրիշ էր։ Հիմա այլեւս շուկա էլ չենք գնում, այլեւս այդ տարբերակն էլ չկա։ Այն մարդը, որ ինքն էր աճեցնում ու վաճառում, հիմա ինքն է գնում»։
Պատգամավորն ընդգծեց, որ սոցիալական խնդիրներին գումարվում է նաեւ հոգեբանական ճնշվածության խնդիրը. «Եթե մենք այս պատերազմում հաղթած լինեինք, էլի կլիներ սոցիալական խնդիրներ, բայց հիմա պարտված լինելու զգացումը… 2 օր է որոնողական աշխատանքները կատարվում են, բայց որեւէ արդյունք չկա, Արցախում որտեղ նայում ես՝ անհետ կորած կա։ Մարդիկ այլեւս լավ ապագայի հույս չեն տեսնում»։
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ, որ Հայաստանի իշխանությունները հանրային ինչ-որ լուրջ աջակցություն ունեն, հաղորդում է Sputnik Արմենիան:
Խոսելով մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իշխանության աջակցության համար հավաքված մարդկանց թվի մասին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունները երեք օր ժողովրդին հավաքում էին հանրահավաքի՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը։ Ընդ որում, 20 հազար մարդ են քերել, դա ինչ – որ հզոր աջակցության վկայություն չէ։
«Եթե վարչական ռեսուրսի միջոցով հավաքված մարդկանց փակագծերից դուրս թողնենք և դիտարկենք միայն նրանց, ովքեր իսկապես համակրում են իշխանությանը, ապա Բաղրամյան պողոտայում մոտավորապես նույնքան ժողովուրդ կար։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ ապատիայի և բոլորի հանդեպ անվստահության վիճակում են։ Բայց դրանք բոլորովին ներկա իշխանության կողմնակիցներ չեն, համամիտ եմ՝ նաև նախկին», – Հայաստանի նախկին նախագահի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Քոչարյանը կարծում է, որ վարչապետն այսօր ամենաբարձր հակառեյտինգն ունի։ Ոչ մի քաղաքական կուսակցություն չունի այնպիսի հակառեյտինգ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է։
«Մենք յուրահատուկ իրավիճակ ունենք հետխորհրդային երկրի համար՝ ունենք պատասխանատու ընդդիմություն և անպատասխանատու իշխանություն», – հավելել է նա:
Քոչարյանն առաջարկում է ոչ թե նայել, թե որքան մարդ է աջակցում ընդդիմությանը, այլ թե որքան մարդ չի աջակցում իշխանությանը: Նա միաժամանակ կարծում է, որ դաշտի կոնսոլիդացիայի ձգան կարող է լինել ցանկացած միջադեպ։
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը ծրագրված էր
«Ե՛վ պատերազմի ժամանակ, և՛ հիմնականում դրանից հետո շատ լուրջ կասկածներ առաջացան կառավարության և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ: Դրանք արտահայտվել են իմ, երկու գեներալ-գնդապետների, երրորդ նախագահի և մի շարք այլ մարդկանց կողմից»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ միայն ողջամիտ բան չեն ասել, այլև, ընդհանուր առմամբ, ոչ մի կասկած չեն փարատել։
«Նորմալ չէ, երբ իշխանությունները չեն կարողանում հասկանալի բացատրություններ տալ: Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը դադարեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը` զինված ուժերի համալրումը: Ինչո՞ւ փոխարինվեցին փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները կամ հեռացվեցին պատերազմից առաջ։ Հոկտեմբերի 19-ին ինչո՞ւ չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը, երբ 4-րդ օրը գիտեին, որ պատերազմում պարտվելու են»,- ասել է Քոչարյանը:
«Դրանք հաղորդում են այն հանցագործությունների մասին, որոնցով հետաքննող մարմինները պետք է զբաղվեն: Դրդապատճառները պետք է ուսումնասիրեն հետաքննող մարմինները: Պատասխանների բացակայության դեպքում կարող է առաջ գալ ցանկացած ենթադրություն»,– նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը հրապարակել է դիպուկահարի զենքի լուսանկարն ու գրել.
«Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի պաշտպանության ժամանակ շատ լավ կաշխատեին…
Այսպես կոչված «քաղաքային մարտերի» համար սա շատ լավ զենք ա։ Կարելի էր շատ հեշտ շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին… Դե բայց վիժվածքի հրամանով մեր տեղացի «յաշմիստները» սրա օպտիկայի «խաչը» միայն սեփական ժողովրդի վրա են պահում…»։
Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի պաշտպանության ժամանակ շատ լավ կաշխատեին… Այսպես կոչված “քաղաքային մարտերի”

- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.