23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Անօրեն և հակասահմանադրական Փաշինյանի դեմ, ընդդիմությունը պետք է կիրառի նույն զենքերը, ինչից օգտվում է Փաշինյան Նիկոլը: Նրա հետ պետք է խոսել նույն լեզվով, որովհետև նա այլ լեզու չի հասկանում: Հետևաբար, պայքարելով օրենքների ու Սահմանադրության վրա ակնհայտորեն թքած ունեցած մեկի դեմ՝ օգտագործելով օրենքն ու Սահմանադրությունը ոչնչի չես հասնի, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ավելացնելով, որ ընդդիմությունն ու ժողովուրդը հայտնվել են ոչ ստանդարտ իրավիճակում: Երբ ԶՈւ Գլխավոր շտաբը, դրա պետն ու ողջ Զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որով՝ դիմելով Հայաստանի և Արցախի ժողովրդին, հայտնեցին, որ մեզ հետ պատահած պարտության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանն ու Կառավարությունն է՝ իրենց ոչ կոմպետենտ և տգետ գործունեությամբ, սրանով նրանք մատնանշեցին նաև, թե ով է պատերազմի ու պարտության հիմնական մեղավորն ու դավաճանը: Միաժամանակ, Գլխավոր շտաբը հայտնեց, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին և, եթե հանկարծ, Աստված մի արասցե, իշխանությունը որոշի ուժի լեզվով խոսել ժողովրդի հետ, ինքը պաշտպանելու է այդ ժողովրդի անվտանգությունը: Սա շատ հստակ ազդակ էր ընդդիմության համար, միաժամանակ, այս հայտարարությունն ուղղված չէր հատկապես և միայն ընդդիմությանը, այլ ողջ հայ ժողովրդին»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս նկատում է՝ ընդդիմությունը, հավանաբար, չէր նախատեսել, որ ԶՈւ Գլխավոր շտաբը նման հայտարարությամբ հանդես կգա: Սրանով ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետության երկու շատ կարևոր սուբյեկտներ ունեին միմյանց օգնության կարիքը՝ բանակն ուներ ժողովրդի, իսկ ժողովուրդը (այստեղ պետք է հասկանալ նաև ազգը)՝ ուներ բանակի աջակցության կարիքը: Միաժամանակ, Գառնիկ Իսագուլյանն առաջարկում է հիշել, թե որն է այս պահին իշխանության հեռացման համար պայքարողների միասնական կարգախոսը՝ «Ազգ, բանակ, հաղթանակ»:
Հարցին՝ ի՞նչ էր մնում այսքանից հետո անել ընդդիմությանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին անմիջապես հայտարարել ոչ թե ընդդիմության, այլ ողջ ազգի առաջնորդ և նրա գլխավորությամբ գնալ իշխանափոխության. «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեր ազգի հրաշալի ներկայացուցիչներից է՝ նա օրինակելի ամուսին և հայր է, անթերի որդի է, միաժամանակ, օրինակելի զինվոր և գեներալ: Այսինքն, այս մարդն իր մեջ կրում է հայ ազգի լավագույն ներկայացուցչի բոլոր հավաքական հատկանիշները: Միևնույն ժամանակ նա ներկայացնում է հայկական բանակը, այսինքն, բանակի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է: Հետևաբար, այս մարդն իր մեջ ամփոփում է և´ ազգը, և´ բանակը: Այսքանից հետ, եթե մենք ուզում ենք դուրս գալ ստեղծված անելանելի իրավիճակից և հաղթանակ ապահովենք, այլևս չպետք է հանդես գանք Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուի բանաձևով, այլ ազգի և համայն հայության առաջնորդի՝ տվյալ պարագայում՝ Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ պետք է առաջնորդվենք, այլ կերպ ասած՝ մենք պետք է համախմբվենք ազգային առաջնորդի շուրջ, ով Օնիկ Գասպարյանն է, ընդ որում, պետք է հստակ գիտակցել, որ մենք այլևս ժամանակ չունենք, մեր ամենագլխավոր ռեսուրսը՝ ժամանակն, արդեն իսկ սպառվել է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով ՀՀ –ում վարչապետ աշխատող անձի՝ ամեն գնով աթոռին կառչած մնալու ֆենոմենին, այս անգամ, արդեն՝ ուժային կառույցների ներսում փոփոխությունների գնալու գնով, որով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Պետական Պաշտպանության Ծառայության գունդը դուրս բերել Ազգային Անվտանգության Ծառայության գործառույթների շրջանակներից, Գառնիկ Իսագուլյանը խիստ հեգնական նկատառում է կատարում. «Պարզ է, այստեղ անհասկանալի ոչինչ չկա՝ Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ»,- եզրափակել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
Ի՞նչ նոր սպառնալիք է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի պաշտպանության նախարարը 2-3 անգամ առիթ ունեցել է ասելու, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ռուսական սահմանապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա։
Ինչ խոսք, դրա անհրաժեշտությունը կա։
Բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ կառավարության որեւէ պաշտոնյա չի պարզաբանում, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա եւ ինչ նպատակով են ՌԴ զինծառայողները մի քանի օր առաջ մեկնել Տավուշ։
Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։
Ի դեպ, դեռ պարզ չէ, թե ինչ բնույթի ծառայություն են կրելու ռուս զինծառայողները, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ է կրում։
Հարցն այն չէ, որ ռուսական զորախմբի ներկայությունը որեւէ կարգի խնդիր է հարուցում, այլ այն, որ մտավախություն կա՝ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է եւ դեռ պարզ չի, թե այս անգամ ինչ գին կվճարի Հայաստանի քաղաքացին։
Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ, բազմակողմ համաձայնագրերը երկու երկրներին հնարավորություն են տալիս ամենախորը մակարդակով ռազմական համագործակցություն ծավալել, բայց պետք է մեր հանրությունը այդ մասին իմանա պաշտոնական շրջանակներից, այլ ոչ թե ռուս զինծառայողներին Տավուշի տարբեր բնակավայրերում հարցուփորձից։
Հայաստանի ՊՆ-ն, իշխանական տարբեր պաշտոնական խողովակներ սիրում են «հերքման շքերթներ» կազմակերպել, սակայն ռուս զինծառայողների Տավուշում գտնվելու հանգամանքը մի քանի իր է շրջանառվում է, նույնիսկ լուսանկարներ կան ցանցում, տեղակայման վայրեր են նշվում, բայց իշխանությունը շարունակում է լռել/թաքցնել»։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ։
Ilur.am կայքում տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:
Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:
Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս):
Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն):
Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը:
Բառերն ունեն իմաստ և հետևանք, ինչպես հայտնաբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ անցյալ շաբաթ ասաց լրագրողին, որ ռուսական հզոր «Իսկանդեր» հրթիռները, որոնք ենթադրաբար արձակվել են Հայաստանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին Արցախյան պատերազմի ժամանակ, «չեն պայթել կամ պայթել են 10 տոկոսով»։ Այս մասինիր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս տարօրինակ հայտարարությունը հնչեց ի պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի, որում նա հարցնում էր, թե ինչու Փաշինյանը չի հրամայել կիրառել «Իսկանդեր» հրթիռներն Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում:
Վարչապետի խիստ վիճահարույց հայտարարությունից մի քանի օր անց նրա խոսնակը հայտարարեց, որ Փաշինյանին «ճիշտ չեն զեկուցել ռուսական հրթիռների վերաբերյալ»: Բայց արդեն շատ ուշ էր՝ վնասը հասցվել էր։
Ոչ ոք չէր կարող կանխատեսել այն անսպասելի իրադարձությունների շղթան, որը հաջորդեց Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների արժանիքները կասկածի տակ դնող խոսքերին, որոնք Ռուսաստանը արտահանել էր բացառապես Հայաստան: Մեծ թվով ռուս ռազմական փորձագետներ և քաղաքական ղեկավարներ շատ կոշտ արձագանքեցին Փաշինյանի հայտարարությանը`այն համարելով որպես մեծապես գնահատված ռուսաստանյան հրթիռների ու նրա պաշտպանության արդյունաբերության հեղինակության վարկաբեկում:
Սակայն, Հայաստանի ներսում արձագանքը ոչ պակաս կործանարար էր: Երբ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին խնդրեցին մեկնաբանել «Իսկանդեր» հրթիռների չպայթելու մասին Փաշինյանի հայտարարությունը, նա ծիծաղալով պատասխանեց, որ դա հնարավոր չէ և անլուրջ է:
Վարչապետ Փաշինյանը, լսելով այս արձագանքի մասին, անմիջապես հրամայեց աշխատանքից հեռացնել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին: Նախագահ Արմեն Սարգսյանը հավանություն տվեց նրա պաշտոնանկությանը՝ համաձայն Սահմանադրության մեջ նախանշված գործընթացի: Վարչապետը, անշուշտ, ծայրահեղորեն արձագանքեց Խաչատրյանի քամահրանքին, մանավանդ որ հենց ինքը՝ Փաշինյանն էր նրան նշանակել 2020 թ․ հունիսին և շնորհել հեղինակավոր «Ազգային հերոս» շքանշանը՝ Արցախյան պատերազմում ունեցած նշանակալի դերակատարության համար:
Ի պատասխան՝ Հայաստանի տասնյակ զինվորական բարձրաստիճան ղեկավարներ 2021 թ․ փետրվարի 25-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և նրա կառավարության հրաժարականը: Հայտարարությունը ստորագրել էին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և 40 բարձրաստիճան այլ սպաներ, ներառյալ 17 գեներալներ և բանակային բոլոր հինգ կորպուսների հրամանատարները: Ավելի ուշ իրենց ստորագրություններով միացան մի քանի այլ զինվորականներ և ոստիկաններ:
Զինվորականության հայտարարությունն արտահայտում էր իր «վճռական բողոքը» ընդդեմ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի «անհեռատես և չհիմնավորված» պատճառներով հեռացման՝ «առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»: Հայտարարության մեջ նշվում էր, որ «երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է: ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․․ Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը․․․․»։
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հայտարարեց Գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելու մասին: Վարչապետը զինված ուժերի հայտարարությունն անվանեց «ռազմական հեղաշրջման փորձ»՝ հորդորելով իր համակիրներին հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ միացավ նրանց և միգաֆոնը ձեռքին երթով շարժվեց Երևանի փողոցներով: Սա խիստ անպատասխանատու քայլ էր Փաշինյանի կողմից, որը հանդգնեց դուրս գալ փողոց՝ իր բնութագրմամբ, ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, ինչը կարող էր հանգեցնել երկրի համար ողբերգական հետևանքների, եթե որևէ մեկը վնասեր նրան:
Այն բանից հետո, երբ Փաշինյանը հրամայեց ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, նախագահ Սարգսյանը, խորհրդակցելով քաղաքական համակարգի բոլոր կողմերի հետ, հրաժարվեց ստորագրել վարչապետի հրամանը՝ այն անվանելով հակասահմանադրական: Վարչապետն այնուհետև աշխատանքից ազատման երկրորդ պահանջը ներկայացրեց նախագահին։ Եթե նախագահը երկրորդ անգամ հրաժարվի հրամանը ստորագրելուց, ապա հարցը վերջնական որոշման համար կներկայացվի Սահմանադրական դատարան: Հետաքրքիր է, թե ինչու նախագահը հավանություն տվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելու վարչապետի ավելի վաղ հրամանագրին, բայց հրաժարվեց ստորագրել Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու հրամանը: Ի վերջո, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի «հանցանքը» եղել էր վարչապետի՝ ռուսական հրթիռների մասին հայտարարության վրա ծիծաղելը, մինչդեռ նրա ղեկավարը՝ Գլխավոր շտաբի պետը, պահանջում էր վարչապետի հրաժարականը:
Միաժամանակ, հայ զինվորականները այլ քայլեր չձեռնարկեցին վարչապետի պաշտոնանկության կոչից անդին, որը վարչապետը սխալմամբ որակեց որպես հեղաշրջման փորձ: Այնուամենայնիվ, հայտարարությունը կարող է դիտվել որպես միջամտություն քաղաքական գործերին, որը Սահմանադրության խախտում է: Ակնհայտ է, որ զինվորականությունը մտադիր է հասնել վարչապետի հրաժարականին՝ առանց որևէ ռազմական գործողության:
Ինչ վերաբերում է զինվորականների հայտարարության հակասահմանադրականությանը, ապա այս փաստարկն ունի հակափաստարկներ։ Զինվորականները հայտարարել են, որ նրանք այլևս չեն կարող լուռ մնալ, մինչ երկիրը գտնվում է կործանման եզրին: Հայաստանի ազգային շահը պետք է ունենա գերակա նշանակություն: Ի վերջո, զինվորականները ազգի անվտանգության պահապանն են: Ավելին, Փաշինյանը և նրա կողմնակիցները չեն կարող հանկարծ պնդել, որ իրենք Սահմանադրության պաշտպաններն են, երբ վերջին երեք տարվա ընթացքում հենց իրենք են ոտնահարել դրա դրույթներից շատերը: Վարչապետը բազմիցս ճնշումներ է գործադրել դատարանների վրա և իր համախոհներին լցրել Սահմանադրական դատարանի կազմում՝ կառավարության կողմից ցանկալի դատավճիռներ ստանալու համար: Փաշինյանը և նրա պաշտպանները համանման ճնշում են գործադրել նախագահ Սարգսյանի վրա՝ ստորագրելու վարչապետի հրամանը։ Ճակատագրի հեգնանքով, Փաշինյանի կողմից հաստատված ժողովրդավարական սկզբունքները նրա իշխանության գալուն պես մոռացության մատնվեցին՝ երկիրը վերածելով մեկ անձի իշխանության՝ բռնապետության: Հաշվի առնելով, որ վարչապետի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են խորհրդարանում, մյուս ձայները հիմնականում լռեցվել են: Իրավասու փորձագետների կառավարություն ստեղծելու բոլոր առաջարկներն անտեսվել են, որի արդյունքում Փաշինյանը մնացել է պաշտոնյաների ու խորհրդականների միջակ ու անիրազեկ կադրերի հետ:
Փաշինյանի միակ կարևոր հատկությունը նրա կոռումպացված չլինելն է, ինչը շատ դրական է, բայց ոչ բավարար՝ պետությունը նման փոթորկալից վիճակում առաջ տանելու համար: Ի վերջո, հայերը ոչ թե «սուրբ» են փնտրում, այլ իրավասու ղեկավար, որը կարող է լուծել երկրի առջև ծառացած բարդ խնդիրները:
Ավելին, Փաշինյանը և նրա հետևորդները միշտ չէ, որ վարվել են այնպես, ինչը հիմա են քարոզում։ Դեռ 2018 թվականին, երբ Փաշինյանի և նրա համախոհների կողմից տեղի ունեցան համատարած փողոցային բողոքի ցույցեր, մեծ թվով հայ զինվորներ անօրինական կերպով լքեցին իրենց զորանոցները և շարժվեցին ցուցարարների հետ միասին: Չնայած սա ռազմական կանոնների խախտում էր և միջամտություն քաղաքականությանը, սակայն Փաշինյանը որևէ գործողություն չձեռնարկեց այդ զինվորների դեմ: Նման իրավիճակ ստեղծվեց 1998-ին, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այն ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեց հրաժարական տալ: Ոչ ոք չբողոքեց, որ դա հակասահմանադրական էր:
Հայաստանում այս նոր ճգնաժամից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները հանդես եկան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինքնահաճո հայտարարություններով: Իմ կարծիքով, այս երկու երկրները, բռնապետերի գլխավորությամբ, չեն կարող մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, առավել ևս` դասախոսություններ կարդալ հայերին ժողովրդավարության մասին: Թող նայեն իրենց հայելու մեջ և ձայները կտրեն:
Արցախյան պատերազմում մեր թշնամիներից կրած ջախջախիչ պարտությունից հետո հայերը չեն կարող իրենց թույլ տալ հարձակվել միմյանց վրա: Մենք պետք է ազգային շահը գերադասենք ամեն ինչից: Կորցնելով Արցախի մեծ մասն ու հազարավոր զինվորներ, մենք չենք կարող վտանգի ենթարկել և կորցնել Հայաստանը։
«Թավշյա հեղափոխության» առաջնորդ Փաշինյանը նախորդ շաբաթ չպետք է ասեր իր հետևորդներին, որ այլևս «թավիշ» չի լինի, որը կարող է մեկնաբանվել որպես սպառնալիք յուրաքանչյուրի համար, որը համաձայն չէ իր հետ: Եթե բանակը ևս ոչ թավշյա մոտեցում որդեգրի՝ արդյունքը ողբերգական կլինի ողջ հայ ժողովրդի համար: Լավագույն լուծումը կլինի այն, որ տարածքներ և հազարավոր զինվորներ կորցրած վարչապետը հրաժարական տա իր կամքով՝ առանց որևէ սպառնալիքի կամ բողոքի ցույցերի։ Հակառակ դեպքում, ռազմական ղեկավարները, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, կարող են ուժով կատարել իրենց պահանջը, որպեսզի իրենք չձերբակալվեն։ Նման խմբակային ձերբակալությունը կզրկի Հայաստանին իր ամբողջ ռազմական ղեկավարությունից: Ամիսներ անց, ավելի հանգիստ պայմաններում, խորհրդարանական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան մաքուր էջից, հուսով եմ՝ բացառելով Փաշինյանին և մյուս նախկին ղեկավարներին: Ժողովուրդն իրավունք ունի ձայների մեծամասնությամբ որոշել, թե ով պետք է լինի իր նոր ղեկավարը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․
«Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակից կինը, որը հայտարարում էր, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը», Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) տան մաքրուհիներից է:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, կնոջը շարքային քաղաքացու անվան տակ տարել էին հանրահավքի և հանձնարարել Փաշինյանին աջակցող հայտարարություն անել, որի ընթացքում, սակայն, նա սկանդալային մտքեր էր արտահայտել՝ դառնալով քննադատության թիրախ»:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Գրառումը՝ ստորև.
«ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել այն մասին, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։
Առաջին, ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։
Երկրորդ շարք հարցերը. ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրայանացնել մեր տարածքում։ Միանգամից ասեմ, որ եթե նման թույլատվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։
Երրորդ, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։
Չորրորդ, արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյո՞ք ունեցել ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնել»։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ.
«ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:
Անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի:
Հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:
Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:
«Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը:
Արցախի նախագահը նաև հայտնեց, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ցանկացել է վերցնել Կարմիր շուկան, սակայն չի հաջողվել. «Հասկանալի է, որ ամեն ձեւով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, եւ առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու»,-ասաց Արցախի նախագահը:
Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը։ Ոստիկանները Գորիսի ոստիկանություն են հրավիրել Ակներ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արտեմ Մինասյանին, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում ինքը հեռախոսազանգ է ստացել իր եղբոր որդի Ալբերտ Մինասյանից, ով հայտնել է, որ համագյուղացի՝ 51-ամյա Սեդրակ Սեդրակյանը նռնակով սպառնացել է, որ կպայթեցնի իրենց, և լսելով այդ մասին՝ ինքը գնացել է եղբոր տուն, որպեսզի իմանա, թե ինչ նպատակով է Ս. Սեդրակյանը փորձում դիմել նման քայլի, սակայն վերջինս այնտեղ գտնվողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա դանակով հարձակվել իրենց վրա, սպառնացել, որ կսպանի, ապա դիմել է փախուստի, ինչից հետո ինքն այդ մասին տեղեկացրել է Գորիսի ոստիկաններին։
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ որոշ ժամանակ անց ոստիկանները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում են Ս. Սեդրակյանին իր բնակարաանում, որտեղ վերջինս ոստիկաններին է ներկայացրել ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 2 պահունակ, 32 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով և խոհանոցային դանակ, որտեղից նա բերման է ենթարկվում ոստիկանություն։
Վերջինս հայտնել է, որ այդ ամենն ինքը ստացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ Գորիսի համայնքապետարանից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանն աշխատում է ՀՀ կառավարության ենթակայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչ։
Հայաստանից մեծ միգրացիա է սպասվում, սոցիոլոգների մի մասը նշում է 200 հազար թիվը: Այս մասին մարտի 5-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նա նշեց, որ Հայաստանից հայերի հեռացումը կարող է նաեւ լուրջ քաղաքական հետեւանքներ ունենալ, որոնք ձեռնտու չեն ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին:
«Հայաստանի տնտեսության ուժեղացումը եւ այս իմաստով գործազրկության մակարդակի իջեցումը դրական ազդեցություն կունենան»,- հավելեց փորձագետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.