23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Yerevan.today-ը գրում է. «Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ընդ որում, Yerevan.Today-ին հասած տյալներով, նա բավականին հակասական ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում:
Մասնավորաբար, ռազմական կարիքների համար հաստատված պլանից պետգնումներով շեղումների մասին հարց ու պատասխանում Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն է հնչեցրել՝ նշելով, որ գենպլանից դուրս գնումների դեպքերը համաձայնեցվել են ՀՀ վարչապետի հետ եւ դրա մասին բազմաթիվ զեկուցագրեր կան, ուստի իրավապահների ուշադրությունն է հրավիրել հենց այս հանգամանքի վրա: Ավելին, Տոնոյանը պահանջել է, որպեսզի ուսումնասիրվի երրորդ երկրներից ձեռքբերված ռազմամթերքի մասին իր ղեկավարած գերատեսչության եւ կառավարության միջեւ եղած թղթատարությունը:
Ընդգծենք՝ պատերազմը տանուլ տված նախարար Դավիթ Տոնոյանը վկայի կարգավիճակով է կանչվել հարցաքննության, նա եղել է քննիչ Գարեգին Բեգոյանի սենյակում: Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել քննչական խմբի ղեկավար Գարեգին Բեգոյանի հետ: Ի՞նչ քրգործի շրջանակներում է նախկին նախարարը հարցաքննվել, եւ արդյո՞ք գեներալ Արթուր Դավթյանն էլ վկայի կարգավիճակով է հարցաքննվել նույն գործի շրջանակներում, ՀՔԾ ավագ քննիչ Բեգոյանն այսպես պատասխանեց․«Ես այդ քրեական գործի հետ կապված մանրամաներ կամ գործողությունների մասին չեմ կարող հայտնել՝ նախաքննական շահից ելնելով, խնդրում եմ դիմել մամուլի ծառայություն»:
Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ այն գեներալը, ում այսօր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Ընդամենը մինչեւ երեկ անզբաղ, անգործ կարգավիճակից գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը քայլ ձիով գործողությամբ՝ մտավ Գլխավոր շտաբ: Երեկ կեսօրին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նրան նշանակեց մի դեկորատիվ պաշտոնի՝ կցորդ ԳՇ-ում, որպեսզի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների շրջանում Նիկոլ Փաշինյանն այնտեղ իր վստահելի աչքն ու ականջն ունենա:
ՀՔԾ-ում ծանր հանցագործության հիմքերով հարուցված քրգործով անցնող Արտակ Դավթյանը հնարավոր է դառնա ԳՇ պետ՝ զբաղեցնելով քաղաքական կամայականությունների զոհ դարձած Օնիկ Գասպարյանի պաշտոնը: Նրան այսօր առաջարկվել է ԳՇ պետի պաշտոնը:
Ինչեւէ…
Ուշագրավ է այն, որ նախաքննական փուլում գտնվող կոռուպցիոն սկանդալի քրգործով անցնող Արտակ Դավթյանի հարցաքննությունը զուգորդվել է Պատրոն Դավոյի կալանավորման ակտով:
Մինչ այդ ՀՔԾ-ում քննվող նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ում էր եղել նաեւ զինամթերքի առքուվաճառքի հայտնի դիլլեր Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականվամբ: Փաստորեն, հաջորդը հարցաքննության պետք է կանչվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք իր մեջ այդ համարձակությունը կգտնի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ցույց կտան դեպքերի հետագա զարգացումները:
Մի կարեւոր հանգամանք եւս. հնարավոր է՝ Արտակ Դավթյանը եւ Դավիթ Տոնոյանը կանչվել են հարցաքննության ԳՇ նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում:
ՀՔԾ-ից պաշտոնական տեղեկատվություն մեզ չի հաջողվում ստանանալ, մամուլի ծառայությունն ասում է, որ հարցաքննվող անձանց անուններ հրապարակելու իրավասություն չունի, քանի որ գործը դեռեւս գնտվում է նախաքննական փուլում:
Սակայն մեզ հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ում քրգործի հարուցման հիմք է հանդիսացել նաեւ անցած տարի դեկտեմբերին Yerevan.Today-ի տաղավարային հարցազրույցը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ: Իրավապահ համակարգի ուշադրությանն արժանացած նյութը դարձյալ ռազմամթերիքի պետգնումներն են ու գենպլանից շեղումով անպիտան տեխնիկան:
Yerevan.Today –ին հայտնի է դարձել, որ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը եւս հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ըստ որում՝ երկու նույնացող հիմքերով քրգործերի շրջանակներում՝ ռազմամթերքի ձեռքբերման, գենպլանից շեղումների կասկածելի դրվագներով (Սու 30, ОСА АК համակարգի գնում) եւ այլն:
Ավետիք Քերոբյանի սկանդալային հայտարարույթուններից մեկը հետեւյալն էր․«Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ բառիս բուն իմաստով անկանոն փոփոխություններ էին կատարվում այդ պատվերի մեջ եւ կրճատվում էին գործարանների պատվերները, դա արվում էր հապճեպ, առանց որեւէ տրամաբանության: Այսինքն այդ միջոցները պլանից շեղումով ուղղվում էին այլ նպատակների: Զենք-զինամթերքի արտադրության համար բյուջեն ուղղվում էր այլ ծախսերի: Տարվա մեջ շատ այդպիսի դեպքեր են եղել»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերել օգտագործած, ժանգոտած «ОСА АК» զինատեսակներ, Քերոբյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ դրանք ձեռք են բերվել շահագործված վիճակում եւ դրանց գնումը նույնպես ռազմական պլանից դուրս է եղել:
«2017-ի հոկտեմբերին ընդունվել է զինված ուժերի զարգացման նոր ծրագիր, այդ թվում ռազմական տեխնիկայի կազմումը, որը պետք է բավարարեր բանակի ապագա ռազմական կարիքներին: 2018-ի մայիսից՝ հեղափոխությունից հետո այդ ծրագիրը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Բայց ես ականատես եմ եղել, որ նույնիսկ փոփոխված ծրագրից դուրս գնումներ են կատարվել, այդ թվում «ОСА АК» համակարգերը, որոնք ձեռք են բերվել արաբական մի երկրից: Դրանց ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական՝ հաշվի առնելով ՀՕՊ մեր վիճակն ու կարիքները: «ОСА АК» համակարգը նախատեսված է եղել որպես շարժական ՀՕՊ միջոց եւ շարժական տեխնիկայի պաշտպանության միջոց: Այդ տեխնիկան պատշաճ կերպով սպասարկված, պատշաճ վերանորոգված չէր կարող լինել, հետեւաբար անպատրաստ էր պատերազմին»,- ասել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը»։
Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից։
«Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար:
Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:
Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:
Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը և կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:
Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:
Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը:
Հ.Գ. Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քանի որ իրավիճակը Հայաստանում օրեցօր դառնում է ավելի քաոսային՝ անհիմն մեղադրանքները դառնում են սովորական երևույթ։ Այլևս հնարավոր չէ իրողությունները տարբերել կեղծիքից։
Ցավոք, այնպիսի բառեր, ինչպիսիք են «դավաճան» և «թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից գնված», հայերն օգտագործում են իրենց հայրենակիցներին մեղադրելու համար՝ առանց որևէ ապացույցի: Բոլորս բազմիցս լսել ենք, որ Արցախի հարակից տարածքները նախկին նախագահները զիջել են պատերազմից շատ առաջ, և որ հայ դավաճաններն օգնել են թշնամուն՝ բացահայտելով մեր ռազմական գաղտնիքները կամ հորդորելով զինվորներին դադարեցնել մարտերը պատերազմի ընթացքում:
Այս մեղադրանքներն այնքան հաճախ են կրկնվել, որ բազմաթիվ հայեր հավատում են, որ դրանք իրական են: Կարևոր չէ, որ ոչ մի ապացույց չի ներկայացվել, վարկաբեկելով հեղինակությունը նրանց, ում հետ նրանք համաձայն չեն: Եթե պատերազմի ընթացքում այդքան դավաճաններ կային, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նման դավաճաններից ոչ մեկը չի ձերբակալվել և դատապարտվել դավաճանության համար: Սովորաբար, դավաճանները պատերազմի ընթացքում անմիջապես ձերբակալվում, դատապարտվում և գնդակահարվում են:
Ես չեմ հավատում, որ մեր մեջ դավաճաններ կան, ոչ էլ հայեր կան, որոնք իրենց հոգին փողի դիմաց ծախել են թշնամուն։ Այս պատմությունները հորինվել են պարզապես այն պատճառով, որ մենք համաձայն չենք միմյանց հետ։ Ցավալի է, որ հայերի մեծ մասը չգիտի, թե ինչպես կարելի է քաղաքակիրթ զրույց վարել՝ առանց վիրավորելու իրենց հետ անհամաձայն մարդկանց:
Այս վերլուծության մեջ ես կխուսափեմ օգտագործել «դավաճան» և «վաճառված» արտահայտությունները և հնարավորինս հավատարիմ կմնամ փաստերին, որքան էլ դժվար լինի դրանք զատորոշել։
Մի հարց, որն անընդհատ բարձրացվում է, այն փաստն է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երևում է, որ նախընտրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունից: Սա չի նշանակում, որ Փաշինյանը դավաճան է կամ աշխատում է Հայաստանի թշնամիների շահերի համար: Իմ կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Փաշինյանի կողմնակից են Փաշինյանին երկու հիմնական պատճառով.
1) Երեքն էլ գիտակցում են, որ Արցախյան պատերազմում պարտված և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Փաշինյանն ի վիճակի չէ դեմ գնալ Ադրբեջանի և Թուրքիայի, ու հատկապես Ռուսաստանի ցանկություններին: Եթե Փաշինյանը, որպես նախկին ընդդիմադիր ամբողջովին հակառուսական էր, ապա փոխեց իր մոտեցումը և սատարեց ռուսական բոլոր նախաձեռնություններին նույնիսկ պատերազմից առաջ:
Պատերազմից հետո նա լիովին պարտական է Պուտինին և չի համարձակվում դույզն իսկ շեղվել Ռուսաստանի նախագահի հրահանգներից: Սա հատկապես շարունակվեց այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը բազմիցս գովեց Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրելու և դրա պայմաններին հավատարիմ մնալու համար: Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես գոհ են, որ Հայաստանի պարտությունից հետո կա Փաշինյանի նման մի ղեկավար, որն ամբողջությամբ կատարում է համաձայնագրի պայմանները։
2) Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը նաև հասկանում են, որ Փաշինյանի իշխանության տապալման դեպքում նրա իրավահաջորդը կարող է այդքան էլ պատրաստ չլինել կատարել եռակողմ համաձայնագրի պայմանները: Չնայած պարտված երկիրը չի կարող վիճարկել այդ պարտադրված պայմանները, սակայն այն փաստը, որ Փաշինյանի հակառակորդները դեմ են արտահայտվում համաձայնագրին, նշանակում է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են ստիպված լինել գործ ունենալ Հայաստանում նոր ղեկավարի հետ, որը կասկածի տակ կդնի համաձայնագրի պայմանները, որը երեք երկրները համարում են կատարված իրողություն:
Այնպես որ, Ալիևը, Էրդողանը և Պուտինը, բնականաբար, նախընտրում են գործ ունենալ Փաշինյանի հետ՝ ելնելով իրենց սեփական շահերից, այլ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանը նրանց «գործակալն» է: Լավագույն պարագայում, կարող ենք ասել, որ Փաշինյանը դժկամությամբ է հետևում այս երեք ղեկավարներին։ Վատագույն դեպքում, նա իսկապես հավատում է, որ հրադադարի մասին համաձայնագիրը ձեռնտու է Հայաստանին՝ ճանապարհ հարթելու շրջափակված տրանսպորտային ուղիների վերացման ուղղությամբ, այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը։
Մենք կարող ենք լինել վերոհիշյալ վերլուծության տարբեր կողմերում, բայց մի բան շատ հստակ է՝ Փաշինյանը չպետք է հատի կարմիր գծերը, որոնք ամբողջովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Մի բան է, որ պարտվելուց հետո պարտադրված ես համաձայն լինել քո թշնամիների հետ, բայց բոլորովին այլ բան է՝ ոգևորված կերպով կատարել նրանց ցանկությունները` սխալմամբ հավատալով, որ թշնամու պարտադրած գործողությունները բխում են Հայաստանի շահերից:
Ալիևն ու Էրդողանը բազմիցս նշել են, որ պատրաստ են թույլ տալ Հայաստանին օգտագործել իրենց տրանսպորտային ուղիները որոշակի պայմաններում.
1) վերադարձնել Արցախի տարածքները Ադրբեջանին (ինչը հիմնականում իրականացվել է ուժի գործադրմամբ),
2) ճանաչել Թուրքիայի Հանրապետության գոյություն ունեցող սահմանները (այլևս հողատարածքներ չպահանջել Թուրքիայից),
3) դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային հետապնդումը: Վերջերս Ալիևը մի նոր պահանջ ավելացրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվելու է Արցախը որպես հայկական տարածք պահանջելուց:
Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարները պետք է մերժեն Ադրբեջանի և Թուրքիայի այս պահանջները: Սրանք կարմիր գծեր են, որոնք Հայաստանի ոչ մի կառավարություն չպետք է հատի՝ ապագա հայ սերունդներին զրկելով ազգի արդար պահանջները հետապնդելու իրավունքից:
Մնում է պարզել, թե արդյոք Հայաստանի հաջորդ ղեկավարները կկարողանան ուղիներ գտնել պատերազմի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Բայց մի բան հաստատ է. Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, որպեսզի նոր ու ավելի իրավասու ղեկավարությունը փորձի հաղթահարել այն աղետալի իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Կնոջն սպանելու մեջ մեղադրվող տղամարդն ազատվել է պատժի կրումից. Քրեական հետապնդումն դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Սպանությունը տեղի է ունեցել ավելի քան 15 տարի առաջ՝ 2005թ սեպտեմբեր ամսին, Երևանում։ Տղամարդը ձեռքերով պարանոցից խեղդելու եղանակով կյանքից զրկել էր կնոջը, ապա դին թաքցրել նկուղում՝ իր կողմից փորված փոսի մեջ։ Դեպքից շուրջ 15 տարի անց՝ 2020թվականին, տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով։
դատաքննության ընթացքում՝ դեռևս 2020թ սեպտեմբեր ամսին. պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Տուժող կողմն առարկել է ՝ նշելով, որ քրեական գործում առկա են տվյալներ, որոնց համաձայն ամբաստանյալը սպանությունը կատարել է խմբի կազմում: Մեղադրող կողմը քրեական հետապնդումը նշված հիմքով դադարեցնելու դեմ չի առարկել, իսկ ինչ վերաբերում է տուժող կողմի դիրքորոշմանը, ապա դատախազը հայտնել է, որ գործի նյութերում առկա է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որը չի բողոքարկվել, հետևաբար տուժողի դիրքորոշումը, որ ամբաստանյալին պետք է ավելի ծանր մեղադրանք առաջադրվեր նրա սուբյեկտիվ ընկալումն է և չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված ժամկետ անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը մերժելու համար: Դատարանը 2020թ որոշել էր հետաձգել միջնորդության քննարկումը, սակայն արդեն 2021թ հունվարին պաշտպանական կողմը պնդել է միջնորդությունը՝ խնդրելով բավարարել այն։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանն այն բավարարել ՝ դադարեցնելով տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը և կարճելով գործի վարույթը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Իրեղեն ապացույց ճանաչված կնոջ մարմնի մնացորդները՝ գանգը, ոսկորները, ատամները և հագուստները հանձնել վերջինիս իրավահաջորդին: Կողմերը չեն բողոքարկել դատարանի որոշումը, հետևապես, այն մտել է օրինական ուժի մեջ։
Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ,
10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։
Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։
Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման։SKIPSTOPPED
Հարգանքով՝
գեներալ-գնդապետ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հակառակորդը չի մտել մեր սահման: Դա եղել է պլանավորված եռակողմ հանդիպում, քննարկումներ են եղել: ԱԱԾ-ն ամենակարող չէ, որ կարողանա ամեն վայրկյան վերահսկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի, ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջել են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, կատարել տեսանկարահանումներ։ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել էր ադրբեջանցիների այցը՝ նշելով, որ տեսանկարահանումը կատարել են Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում։
Փորձագիտական համայնքն իր վրդովմունքն է հայտնել թշնամու երկրի զինվորականներին սահմանամերձ բնակավայրում նկարահանումներ կատարելու թույլտվություն տալու կապակցությամբ՝ արձանագրելով, թե արդյոք ադրբեջանցիները թույլ կտային հայ զինվորականներին նկարահանումներ կատարել Ադրբեջանում։
«Իհարկե, լավ չէ, որ ադրբեջանցի զինվորականը տեսանկարահանել է, այդտեղ պայմանավորվածության խախտում կա,իրենք իրավունք չունեին նկարահանել: Մնացած պարզաբանումը ԱԱԾ-ն տվել է, որ հանդիպում է եղել համաձայնեցված, ինչի ընթացքում էլ արվել է տեսանյութը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԱԾ պարզաբանումը ամբողջական է և հասկանալի:
Պատգամավորը ընդգծեց, որ ադրբեջանցի զինվորականն իրավունք չուներ տեսանկարահանում անել ՀՀ տարածքում, և տվյալ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի.
«Բացասաբար եմ վերաբերվում այդ նկարահանմանը, ադրբեջանցի սահմանապահ զորքերի ծառայողն իրավունք չուներ նկարահանել տարածքը, բայց արել է, կարծում եմ՝ դա հետևանքներ կունենա իր համար, մնացած մասով էլ ԱԱԾ-ն պարզաբանում տվել է»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ թե ԱԱԾ-ն ինչու՞ է թույլ տալիս, որ հակառակորդը գա և նկարահանումներ կատարի ՀՀ տարածքում, իմքայլական պատգամավորն արձագանքեց, որ ԱԱԾ-ն ամենակարող չէ.
«Ադրբեջանցի զինվորականը կարող է իրենց մեքենայից կամ ռուսական մեքենայից պահը հարմարացրած լինի և հեռախոսով նկարի, այստեղ ԱԱԾ-ն ի՞նչ պետք է աներ, պահեր կան, որ ԱԱԾ-ն ամենակարող չէ, որ կարողանա ամեն վայրկյան վերահսկի: Նրանք այդ իրավունքը չունեին և եթե արել են, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության, և կարծում եմ, սա հետևանքներ կունենա այն ծառայողի համար, որն իրականացրել է նկարահանումը, կարծում եմ սա հետագա քննարկումների և խնդիրների լուծմանը չի նպաստում»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորի կարծիքով, բնական է , որ տեսանյութը բնակիչների շրջանում լարվածություն և անհանգստություն է առաջացրել.
«Մի՛ մոռացեք, որ մեծածավալ պատերազմ է եղել և պատերազմի հետո բազմաթիվ առիթներ կլինեն անհանգստության, տագնապի: Իշխանության խնդիրը կայանում է նրանում, որ այդ բոլոր խնդիրներին լուծում տա և մարդկանց մեջից հանի տագնապի և վախի զգացումը»,-ասաց զրուցակիցը:
Պատգամավորը կարծում է, որ ուժային կառույցներն իրենց առջև դրված խնդիրները լուծում են և Կապանի այս միջադեպը լուսաբանել, պարզաբանել և խնդրահարույց դարձնել ,այդքան էլ տեղին չէ.
«Այդ տեսանյութի մասին այդքան տեղեկացված չի եղել հանրությունը, որքան որ լրատվամիջոցներն են տեղեկացրել: Պատերազմից հետո պետք չի ձև անենք, թե ամեն ինչ նորմալ է: Պատերազմում պարտություն ենք կրել, շատ խնդիրներ են առաջացել և այդ խնդիրները լուծելու համար եռակողմ հանդիպումներ են լինում սահմանապահների միջև, այլ կերպ դա հնարավոր չէ իրականացնել : Վերցնել սա դարձնել մատի փաթաթան, որ այդ հանդիպումը ինչո՞ւ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ճիշտ չէ, ուրեմն այդպես են սահմանապահ զորքերի ղեկավարությունը գտել նպատակահարմար և այդ պահին հանդիպում է իրականացրել, եկեք չխանգարենք և այս ամենի հետևում որևէ բան չտեսնենք»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
ԱԱԾ-ն թույլ է տվել, որ թշնամու զինվորականները մուտք գործեն ՀՀ տարածք ու այդքանից հետո չի կարողացել ապահովել պատշաճ վերահսկողություն՝ թույլ տալով մեր երկրի տարածքում կատարել նկարահանումներ, այդուհանդերձ, իմքայլական պատգամավորը բավարար է գնահատում կառավարության քայլերը սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների անվտանգության ապահովման համար։
«Խնդիրները շատ են և պետք է հաշվի առնել նաև մեր երկրի հնարավորությունները՝ արդյո՞ք մենք մեր հնարավորությունների սահմանում ենք դա անում, իմ գնահատմամբ, այո, մեր հնարավորությունների սահմանում ենք դա անում, բայց պետք է հաշվի առնել, որ բոլոր խնդիրների լուծման համար ժամանակ է պետք, այն խնդիրները որոնք հրատապ լուծում են պահանջում, դրանք լուծվում են հրատապ ռեժիմով, այն խնդիրները, որոնք ժամանակատար են, իհարկե, ժամանակ է պահանջվելու դրանց լուծման համար, որևէ մեկը չի կարող կախարդական փայտիկով պատերազմից հետո առաջացած ահռելի հետևանքները լուծել և այդ լուծումները ժամանակ և ջանքեր են պահանջում, ինչը կարծում եմ կառավարությունը անում է և դեռ պետք է անի»,-ասաց Արմեն Խաչատրյան:
Հ.Գ.Նախկին ոստիկան, ներկայումս իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, թերեւս, քաջատեղյակ պետք է լինի նման հանդիպումների կազմակերպման նրբություններին։ Օրինակ՝ ԱԱԾ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ պետք է լիներ այն մեքենաների մեջ, որոնցում գտնվում էին թշնամու երկրի զինվորականները ու վերահսկեին նրանց գործողությունները։
Այո, ԱԱԾ-ն պետք է իմանար անգամ թե քանի բաժակ ջուր են խմել ու քանի անգամ զուգարան գնացել։ Դա ԱԱԾ-ի պարտավորությունն է ու սեփական անկարողության պատասխանատվությունը մամուլի վրա բարդել պետք չէ։ Եթե անգամ մամուլը չգրի դա չի նշանակում, որ նման նկարահանում գոյություն չի ունեցել ու Ադրբեջանի իրավապահներն այդ տեսանյութը չունեն իրենց տրամադրության տակ։
Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
«Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։
Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աշխատակազմի պատասխանը։
«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը եւ Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:
Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի եւ կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:
Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, եւ թե քաղաքական հետեւանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության եւ հայեցողության շրջանակում»,– ասվում է Նախագահի աշխատակազմի պատասխանում։
«Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի եւ փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է Արա Զոհրաբյանը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, եւ նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:
Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Նախաքննությունն ավարտվել է, Վազգեն Մանուկյանին եւ նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ, բոլոր հիմնական խմբակցություններից թվով 30 եվրապատգամավոր հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը
Եվրապատգամավորները հարցնում են Բարձր հանձնակատարին, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիականների և կանանց վերադարձն ապահովելու համար: Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 10.11.2020 հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը:
Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ը ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:
Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առջև լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կանանց: Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին»:
Մեկնաբանելով եվրապատգամավորների նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ակնհայտ է, որ խախտելով ձեռք բերված համաձայնությունն Ադրբեջանը շահագործում է այս մարդասիրական հարցը քաղաքական օգուտ կորզելու և հավելյալ տառապանք պատճառելու համար»:
«Մենք ողջունում ենք եվրապատգամավորների այս նախաձեռնությունը: Ժամանակն է, որ ԵՄ գործադիր իշխանությունը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գործի անցնեն: Մարդու իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը սոսկ բառեր չեն և չեն կարող լինել սակարկության առարկա: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք ԵՄ-ից ակնկալում ենք օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր լծակները և դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկային արժանապատվության այս անթույլատրելի ոտնահարումը: Պետք է Ադրբեջանին հստակ հասկացնել, որ այն պարտավոր է հարգել իր հանձնառությունը և անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին»,-եզրափակեց Կարապետեանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.