23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԵԿՄ-ի տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն արդեն սպառնում մէ Զանգեզուրը նվաճել, ուստի պետք է հայրենասեր մարդկանց համախմբում տեղի ունենա։
«ԵԿՄ-ի հայտարարությունը կարդացի. Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հանկարծ սկսել է անհանգստացնել Սասուն Միքայելյանին։
Այն նույն Սասուն Միքայելյանին, ում երբ պատերազմից առաջ հիշեցնում էին Ադրբեջանի սպառնալիքների մասին, նշում էր, որ նման բան չկա։
Սա այն նույն պատգամավորն է, ով 2018 թվականի «հեղափոխությունն» ավելի կարևոր իրադարձություն էր համարում, քան արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակը։
2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, վերլուծելով Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները, համատեղ գործողություններն ու սահմանային ակտիվությունը, ես, իմ նման որոշ փորձագետներ, գործիչներ ահազանգում էինք, որ պատերազմի շեմին ենք, ոչ իշխանությունն էր արձագանքում, ոչ էլ ԵԿՄ-ն ու Սասուն Միքայելյանը։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է, մեկ էլ հիշել են՝ պատերազմի վտանգ կա։ Ու այդտեղ էլի «վատ պարողներին» խանգարող հանգամանքներ կան, օրինակ՝ ընդդիմությունը։
Սասուն Միքայելյանի տարածած հայտարարության այս հատվածը՝ «գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը», լրիվ մատնում է այս հայտարարության իրական բնույթը։
Իշխանությունը խնդիր է դրել, ցանկացած մեթոդով, հող նախապատրաստել իշխանության երկարակեցությունը ապահովելու և դրա ճանապարհին կանգնածներին քաղաքական դաշտից հեռացնելու համար»,- գրել է Աբրահամյանը։
Տեղեկատվական դաշտում իրենց կողմից ստեղծված բեսպրեդելը եւ անպատրաստից մարդկանց ռազմաճակատ տանելն ու չոլերում թողելն ուներ մի նպատակ՝ ապահովել ֆրուստրացիոն երեւույթներ, որ մարդիկ ցավից, վշտից ու խորը հիասթափությունից չցուցաբերեն քաղաքական ակտիվություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաքվեք 30 հոգով, ընտրեք հրամանատար, վերցրեք ձեր պահարանից զրահաբաճկոններ, դա այն ժամանակ էր, երբ ինքը հստակ գիտեր, որ չի ընդունել ԳՇ տեղեկությունը, Վլադիմիր Պուտինի առաջարկը եւ ամենավատը՝ չի ընդունել հինգ նախագահների առաջարկը պատասխանատվությունը կիսելու եւ պատերազմը կանգնեցնելու »,- նշեց Սաղաթելյանը եւ ավելացրել. «մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր գնալու եւ իրենց կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի կամ ազգային արժանապատվությանը, ակտիվ զանգվածն է, իսկ երբ ակտիվ զանգվածին ուղարկում ես ռազմաճակատ, ինչպես արեց Պորոշենկոն, նվազեցնում են ռիսկերը, որ այդ մարդը վաղը կլինի փողոցում»։
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարելի է համարել Ռուսաստանի, նրա ղեկավարության, անձամբ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի անվիճելի ձեռքբերումը, որի ներդրումը համաձայնության հասնելու գործում անգնահատելի է: Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
«Եռակողմ հայտարարությունը վերջակետ դրեց մարտական գործողություններին, բայց այն, միաժամանակ, պետք է դառնար նաև Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման մեկնարկ, դետոնատոր։ ՌԴ հավակնությունները՝ որպես միջնորդ, որպես շահագրգիռ կողմ, չէին կարող սահմանափակվել միայն կրակի դադարեցմամբ։ Ռուսաստանը ցանկացել և ցանկանում է տարածաշրջանում կայունություն, կանխատեսելիություն, գործընկերություն և բաց սահմաններ։
Ադրբեջանի համար այդ Հայտարարությունը իր հաղթանակի կեսն է։ Եվ չնայած պաշտոնական Բաքուն փորձում է իր ժողովրդին «երջանիկ աչքեր» ցույց տալ, այնուամենայնիվ, չի կարող թաքցնել որոշակի նյարդայնությունը՝ կապված այն բանի հետ, որ նրանք չկարողացան ստանալ փաստաթղթի ստորագրման ժամանակ հնարավոր առավելագույնը։ Թեև, իհարկե, սեպտեմբերի 26-ին Ադրբեջանը չէր էլ կարող երազել այն արդյունքի մասին, որը գրանցվել էր նոյեմբերի 10-ին։
Հայկական կողմերի համար նոյեմբերի 10-ը, իհարկե, խայտառակություն է եւ կապիտուլյացիա։ Բայց այդ փաստաթուղթը տարբեր կերպ են ընկալում հայ ժողովուրդն ու Նիկոլ Փաշինյանը։ Քանի որ նոյեմբերի 10 – ի հայտարարությունը Նիկոլի համար իր աթոռին մնալու առիթ է։ Պատահական չէ, որ նա ցանկանում է Հայաստանում բոլորին ներշնչել, որ իր հեռանալը կհանգեցնի նոր պատերազմի։ Նա մանիպուլյացնում և երեսպաշտություն է անում՝ փՀայկական կողմերի համար նոյեմբերի 10-ը, իհարկե, խայտառակություն է եւ կապիտուլյացիա։ Բայց այդ փաստաթուղթը տարբեր կերպ են ընկալում հայ ժողովուրդն ու Նիկոլ Փաշինյանը։ Քանի որ նոյեմբերի 10 – ի հայտարարությունը Նիկոլի համար իր աթոռին մնալու առիթ է։ Պատահական չէ, որ նա ցանկանում է Հայաստանում բոլորին ներշնչել, որ իր հեռանալը կհանգեցնի նոր պատերազմի։ Նա մանիպուլյացնում և երեսպաշտություն է անում՝ փորձելով Ռուսաստանին համոզել, որ միայն հայտարարությունը ստորագրողը կարող է իրագործել այն, և որ վարչապետի պաշտոնից իր հեռանալը սասանում է այդ հայտարարության կետերը կյանքի կոչելու հնարավորությունները։
Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր անհանգստանում են, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները կսկսեն սեփական խաղը, որտեղ հնարավոր է ամեն ինչ՝ նախկին պայմանավորվածություններից հրաժարվելուց մինչև նոր արկածախնդրություն և պատերազմ։ Բայց Ռուսաստանը չի կարող չտեսնել նաև այն ռիսկերը, խնդիրները, մարտահրավերները, որոնք կապված են Նիկոլի և նրա իշխանության կարճատև լինելու հետ։
Ադրբեջանն իր հերթին տորպեդահարում է հայտարարության իրականացումը, ինչի վկայությունն է ավելի քան հարյուր պահվող ռազմագերիները։ Մոտեցումների և սպասումների տարբերությունը ստիպում է իրավիճակը համեմատել նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո սովորական փուչիկի հետ, որը կարող է պայթել ցանկացած պահի։ Հիշեք, որ «փուչիկը մտածում էր, թե նրան շունչ են տվել, բայց պարզվեց, որ փչել են»: Այն հայտարարությունը, որը կանգնեցրել է արյունահեղությունը Արցախում և կարող էր հավակնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջին քայլին, կարող է նոր կայծ դառնալ, եթե դրա հետ վարվեն այնպես, ինչպես դա անում են այն ստորագրած կողմերը։
Հայտարարության շուրջ փաստերի կոծկումն ու առասպելները, ինչպես նաև դրա իրագործման անհամաչափությունը կարող են հանգեցնել նրան, որ չոր մնացորդում մենք կստանանք միայն Թուրքիայի հանդիսավոր վերադարձը Օսմանյան կայսրության հավակնություններով մեր տարածաշրջան։ Դրան սպասո՞ւմ էին նրանք, ովքեր կանգնեցրել էին պատերազմը Ղարաբաղում։ Անշուշտ, ոչ։
Նոյեմբերի 10 — ի հայտարարությունը՝ իր բոլոր թերություններով ու թերացումներով, անշուշտ, կարող էր սկիզբ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեկնարկի համար։ Եվ, իհարկե, ռուսական պլանը կարող է հանգեցնել դրան, և այն իրատեսական է։ Բայց կա մի «բայց». այս ամենը հնարավոր է իրական դերակատարների առկայության դեպքում՝ իրական օբյեկտիվ ձգտումներով, իրական բանակցողներով և ղարաբաղյան խնդիրը լուծելու և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իրական պատրաստակամությամբ։
Եվ ահա այստեղ մենք պետք է վերադառնանք և սթափ գնահատենք իրողությունները։ Նիկոլ Փաշինյանը, որի պլանավորման հորիզոնը սահմանափակված է իր աթոռի արմնկակալով, ուղղակի անհամատեղելի է որևէ լուրջ ծրագրի և երկարաժամկետ հեռանկարի հետ։ Ալիևը, ով ղարաբաղյան կարգավորման ներկայիս կարգավիճակը դիտարկում է որպես միջանկյալ, և օգտագործելով Նիկոլի թուլությունը՝ լկտիաբար փորձում է ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել։ Հակամարտությունը չի կարգավորվել, չի կարող կարգավորվել, և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կենտրոնացած կլինեն առևտրի, այլ ոչ թե խաղաղության վրա։ Քանի դեռ հայկական կողմի նպատակը ոչ թե կարգավորումն է, այլ իշխանության պահպանումը, բուն էությունը, հայտարարության ոգին չի իրականացվի։ Մեծ նախագծեր, իսկ կարգավորումն, անկասկած, մեծ է, պետք է վարեն պրագմատիկ, կանխատեսելի և պատասխանատու գործընկերներ։ Հակառակ դեպքում դրանց իրականացումը քիչ իրագործելի է»,- գրել է Մինասյանը։
«Ոչ մի զորավարժություն հենց այնպես չի լինում, դրանք պարունակում են որոշակի վտանգներ, քանի որ այդ ժամանակ թիկունքային ողջ ուժերը կուտակվում է սահմանին»,- ադրբեջանանան նոր զորովարժությունների մասին հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը և շեշտեց, որ Հայաստանի համար կա մեծ վտանգ:
Ռազմական փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն անցել է իր սիրելի մարտավարությանը՝ զորավարժությունների քողի տակ կրկին մեծ ուժեր ՝ կուտակում սահմանին:
Նա տեղեկացրեց, որ բոլոր տեսակի ծանր հտևակային զինտեխնիկաների հետ միասին 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա է մոտեցվելու սահմանին, այդ թվում բելառուսական արտադրության «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը, որոնց հեռահարությունը 200 կմ է և հարվածի ճշգրտությունը 30 մետր և իսրայելական «Լորա» համկարգերը, որոնք 10 մետր ճշգրտությմաբ 300 կմ հեռավորության թիրախներ են խոցում:
Վան Համբարձումյանի խոսքով՝ ներկայում Նախիջևանում իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ, իսկ մարտի15-ին Ադրբեջանում մեկնարկելու են օպերատիվ մարտավարական զորավարժությունները, որի ժամանակ թիկունքից մոտեցվելու են շատ մեծ ուժեր, որոնք և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատերազմից հետո հետ էին քաշել:
Փորձագետը նկատեց, որ այդ զորավարժությունների կրակադաշտերը ցրված են սահմանի երկայնքով և դրանք տեղակայված են հայկական զորամասերի հետ նույն գծերի վրա:
Հիշեցնելով, որ վերջին պատերազմից առաջ ինքը թվարկել էր ռազմական գործողությունները սկսելու համար եղած բարենպաստ պայմանները՝ Համբարձումյանը հայտարարեց, որ այսօր դրանց ավելացել են ևս մի քանիսը:
Ըստ բանախոսի՝ առաջինը պատերազմի սկսմանը նպաստու է Հայաստանի քաղաքական ճգնաժամը, երբ պետությունը պառալիզացված է իսկ հասրակությունը՝ պառակտված:
«Երբ կա պատերազմի շատ մեծ վտանք, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԳՇ-ն երեկ փաստացի գտնվում էին պաշարման մեջ, անհայտ կորածների ծնողները փակել էին մուտքերը»,- հայտարարեց ռազմական փորձագետը և արձանագրեց, որ զինված ուժերը չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իսկ այդ իրավիճակում մի քանի ամիս առաջ պաշտոնից հեռացված Արտակ Դավթյանին կրկին հետ բերելն տրամաբանակ չէ:
Վան Համբարձումյանը հայտնեց, որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան և Ադրբեջանը բարելավում են հարաբերությունները Ռուսաստանի հետ և հավելեց, որ այսօր Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ և չի ցանկանում հարաբերությունները վատացնել Թուրքիայի հետ:
Բանախոսը բերեց Սիրիայի օրինակը, երբ Թուրքիան ռազմական գործողությունների վերջին մեկ դրվագում ոչնչացրել է սիրիական բանակի մեծ տեխնիկա և ռուսական արտադրության գերժամանակակից զինատեսակներ, իսկ Ռուսաստանը լռել է:
Ըստ փորձագետի՝ Թուրքիայում և Ադրբեջանում հասկանում են, որ եթե հարվածեն Հայստանին, կամ Արցախին՝ Ռուսաստանը կրկին կարող է լռել:
Լիբանանի հայերի եւ Հայաստանի քաղաքական կազմակերպությունների կարծիքները տարբեր են Հայաստանի կառավարության եւ վարչապետի հրաժարականի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Լիբանանի հայերի ազգային-քաղաքական կյանքը, հիշեցրեց Քանդահարյանը, ավանդաբար կապված է երեք կուսակցությունների (ՀՅԴ-ի, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ «Ռամկավար» կուսակցության) գործունեության հետ:
«Դաշնակցությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհում, հանդես է գալիս ընդդիմադիր մոտեցումներով եւ պահանջում է Հայաստանի վարչապետի հրաժարականը: Նույնը չի կարելի ասել «Հնչակյան» կուսակցության մասին»,- ասաց նա:
«Պատերազմում կրած պարտության, դրա արդյունքում միակողմանի զիջումների հետ կապված իրավիճակը բարոյահոգեբանական տեսանկյունից անբավարար է: Լիբանանահայերը միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ դրա զարգացման գործում: Լիբանանից եկած հայերի ջանքերով Քաշաթաղի շրջանում բնակավայրեր կառուցվեցին: Բացի այդ, պարբերաբար ֆինանսական աջակցություն էր տրամադրվում: Ուստի Լիբանանի հայ համայնքի օժանդակությունը պետք է դիտարկել երկարատեւ ժամանակահատվածի կտրվածքով, այլ ոչ` միայն նրա, ինչ արվել է վերջին պատերազմի ընթացքում կամ դրանից հետո»,- շեշտեց Քանդահարյանը:
Լիբանանի հայերի բարոյահոգեբանական ծանր վիճակը, ինչպես պարզաբանեց թերթի գլխավոր խմբագիրը, լրացվում է նաեւ բուն Լիբանանում տիրող սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակով:
«Սա տարբերակիչ հատկանիշներից մեկն է հայկական այլ համայնքների համեմատ»,- եզրափակեց նա:
Նշենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց Արցախում պատերազմի ավարտից եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որի արդյունքում 9 շրջան (Ղարաբաղի շուրջ 7 շրջան, ինչպես նաեւ` Հադրութը եւ Շուշին) փոխանցվեց Ադրբեջանին:
Հայաստանի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաեւ երկրի եկեղեցական, կրթական եւ մշակութային հաստատությունները պահանջում են վարչապետի եւ ամբողջ կառավարության հրաժարականը:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Աշոտ Մինասյանի հայրական տնից, օրեր առաջ, գողացել են Արցախյան առաջին պատերազմից Սիսական ջոկատի հրամանատարի և նրա զոհված եղբոր մեդալներն ու շքանշանները։ Ներքին համոզմունք ունեմ, որ այդ հանցագործությունը սովորական գողություն չէ։
Ակամայից հիշեցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2010 թվականի մարտի 24-ին Դեյր Զորում հնչեցրած ելույթից մի հատված. «1915 թվականին, ի թիվս այլոց, սպանվեցին 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը, ով 35 տարեկան էր, և Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն, ով 37 տարեկան էր: Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետև եվրոպական հագուստ էին կրում, իսկ այդ ժամանակներում և այդ տարածքներում եվրոպական հագուստը թանկ արժեր: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները. իրենց մեջ հազարամյակների քաղաքակրթություն ամբարող հայ հանճարներից և սովորական հայերի՛ց գողացված եվրոպական հագուստները»:
Իհարկե՝ գողունը տիկին Աննայի օծանելիքը չէ, որ դրա հայտնաբերման համար մոբիլիզացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ողջ իրավական համակարգը։ Հակառակը, Աշոտ Մինասյանն ինքն է գտնվում «իրավապահների» թիրախում՝ հայրենանվեր և հակաթուրքական իր գործունեության համար։
Այդ հանցագործությունից ներքին բավարարվածություն ստացած սրիկային մի բան կարող եմ ասել․ ինչքան էլ վրեդ փորձես քաշել կենդանի և զոհված հերոսների մեդալներն ու շքանշանները, դրանից երբեք հերոս չես դառնա ու կշարունակես մնալ Հայրենիքի նույն դավաճանը՝ այսօր և ընդմիշտ»։
Օնիկ Գասպարյանի ուղերձը, իմ տպավորությամբ, ինչ–որ անդրկուլիսյան բանակցությունների արդյունք էր։ Նրան համոզել կամ հավաստիացրել են, որ վարչապետի հրաժարականը մոտակա ժամանակներում լինելու է, ինչը ԳՇ նախկին պետին թույլ է տալիս համարել, որ իր պահանջը կատարվելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Այս առումով կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի ուղերձը պարտիան կիսատ թողնել էր նշանակում, որովհետեւ մի կողմից շարունակում է պահանջել հրաժարականը եւ նախկինում տրված գնահատականները ուժի մեջ է պահում, մյուս կողմից հայտարարում է, որ շարունակելու է պայքարել հակասահմանադրական որոշումների դեմ, անգամ դիմում է Վարչական դատարան, բայց փաստացի ինքնակամ հեռանում է։ Իր համար գտնվել է մի տարբերակ, որտեղ փորձում են դեմքը պահպանել եւ միջանկյալ տարբերակ են գտել»,– ասաց քաղտեխնոլոգը՝ չբացառելով, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկումները կարող էին լինել իշխանության կոմպետենտ ներկայացուցչի, վարչապետի, կամ էլ օրինակ, նախագահի հետ։
Հարցին, թե Օնիկ Գասպարյանն այլընտրանքային ճանապարհ ունե՞ր, քաղտեխնոլոգը հիշեցրեց որոշ իրավաբանների մեկնաբանությունները, որ Գասպարյանին հնարավոր չէ ազատել պաշտոնից, քանի որ նա 5 տարի ժամկետով է ընտրվել, կամ պիտի ինքնուրույն դիմում գրի, կամ էլ ազատվի իր գործը լավ չկատարելու համար։
ԶՈՒ ԳՇ նախկին պետը նախօրեին տարածած իր ուղերձում հայտարարել էր, որ իր դիրքորոշումն անփոփոխ է, եւ որ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է ու ինքը դիմել է վարչական դատարան։ Նրա ուղերձում նաեւ ասվում էր.
«Ես իմ ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։
Այս հայտարարությունը քաղտեխնոլոգին ենթադրությունների հիմք է տալիս, որ Օնիկ Գասպարյանը քաղաքականություն մտնելու փորձ է անում։ Իսկ ի՞նչ շանսեր ունի Օնիկ Գասպարյանը՝ հարցին Վիգեն Հակոբյանը պատասխանեց.
«Ոչ ամենալավ բարենպաստ պայմաններով է ինքը մտնում քաղաքականություն, եթե, իհարկե, մտնում է քաղաքականություն։ Ամեն դեպքում երեկվա իր ուղերձը հասարակությունում ընկալվեց որպես նահանջ»։
Դիտարկմանը, որ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, որն օրեր առաջ պահանջում էր վարչապետի հրաժարականը, նախօրեին ԳՇ–ում նրան ընդունեց, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ իր համար անհասկանալի էր տեղի ունեցածը, չէ՞ որ դեռ օրեր առաջ հայտարարում էին, որ վարչապետն անադեկվատ որոշումներ է կայացնում։
«Նույն օրվա իրենց գործողություններով իրենք դիսոնանսի մեջ են մտնում, սա բավականին վատ նշան է բանակի համար, բարձրագույն զինվորական սպայակազմի համար։ Բայց մյուս կողմից էլ ուզում եմ փաստեմ, որ գուցե մենք այսօր գեներալիտետից շատ բան ենք պահանջում, քան պատերազմում պարտվելուց պետք էր պահանջել։ Մի բան է հաղթած բանակի գեներալիտետը, մեկ այլ բան՝ պարտված բանակինը։ Հաղթած բանակի գեներալիտետը ազգի էլիտան է, որը կար 90–ականներից հետո։ Բավականին լուրջ վերապահումով կարելի է ասել, որ պարտված բանակի գեներալիտետը կամ գոնե մի մասը էլիտա է»,– նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով նախագահի՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին ու վարչապետին համատեղ քննարկման հրավերին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ այս ճգնաժամի պայմաններում նախագահը միշտ փորձում է իր վրա վերցնել խաղաղության աղավնու դերը եւ իրավիճակը վերահսկողության տակ պահել։
Նրա խոսքով՝վարչապետը կընդունի նախագահի հրավերը։
«Ես չեմ կարծում, որ նախագահն առանց վարչապետի հետ խորհրդակցելու նման նախաձեռնությամբ հանդես կգար։ Նախ եւ առաջ այսօր հենց վարչապետին է դա պետք։ Երկրում պատային իրավիճակ է ստեղծվել, եւ ամենաբարդ կացության մեջ է իշխանությունը, որովհետեւ չի կարողանում կատարել իր ֆունկցիաները։ Այսօր բանակցելու եւ իրավիճակին ինչ–որ լուծում տալու, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների միջոցով, ամենամեծ կարիքավորը հենց Նիկոլ Փաշինյանն է»,– ընդգծեց նա։
Նշենք, որ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ նախագահի հրավերն ընդունում են։ ԲՀԿ–ն եւ Կառավարությունը դեռ չեն արտահայտել իրենց դիրքորոշման մասին։ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ ԲՀԿ–ն կմասնակցի այդ հանդիպմանը, իսկ Հայրենիքի փրկության շարժումն էլ հայտարարել է, այդ հանդիպման հրավերը կընդունեն այն պարագայում, եթե իրենց առաջարկած օրակարգով առաջնորդվեն։ Շարժման խորհրդի հայտարարության մեջ ասվում է․
«Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձեւաչափով եւ մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։
Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսպես.
Հ.Մ-ն զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող անձանց կողմից իրեն և նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը՝ վերջինի և այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հիշյալ պաշտոնատար անձինք տնտեսվարողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ նրանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մետաղե ամրաններ և ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և այդ կերպ մաքսային վճարներ կատարելուց տնտեսվարողին ազատելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք մաքսակետի հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել, չեն հաշվառել, չեն կշռել, թաքցրել են տրանսպորտային միջոցում հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը:
Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված ապրանքի մաքսային հայտարարագիր չներկայացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ավտոմեքենայի արտաքին զննում, բեռնային մասում կիրառված ապահովման միջոցների ամբողջականության ստուգում չիրականացնելու պայմաններում՝ չեն կիրառել ՀՀ մաքսային մարմինների կողմից օգտագործվող մաքսային ապահովման միջոցներ, դրանց վերաբերյալ համապատասխան նշագրումներ չեն կատարել բեռն ուղեկցող փաստաթղթերում, մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով չեն լրացրել և չեն ներկայացրել ապրանքների և տարանցիկ հայտարարագրեր, չեն կատարել փաստաթղթային և փաստացի հսկողական անհրաժեշտ գործառույթներ, փոխարենը՝ տրանսպորտային միջոցները թույլատրել են տեղաշարժել մանրակրկիտ զննման մասնաշենք և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ, իսկ այնուհետև՝ ռենտգեն դիտարկման և նկարահանման մասնաշենք:
Դրանից հետո, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, կազմել և ծառայողական կնիքով հաստատել են բեռի տեղափոխման՝ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր: Կաշառք տվողին պատկանող մաքսազերծման ենթակա բեռները նախապես որոշված վայր անարգել հասցնելն ապահովելու, ճանապարհին հնարավոր ստուգումների դեպքում դրանք ստուգող անձանց ներկայացնելու և այդ կերպ կիրառված հանցավոր մեխանիզմը քողարկելու նպատակով, կեղծված հայտարարագրերը տրամադրել են բեռնատարների վարորդներին՝ որոշված վայր հասնելուց հետո դրանց ոչնչացման պայմանով:
Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, որպիսի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Վերոգրյալից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված ընկերության սեփականատեր Վ.Դ-ն, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել «DRIFT 7000 SAE 40» ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր՝ դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին և համոզելու եղանակով նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրելու և այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր և տուրքեր վճարելուց խուսափելու համար:
Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով առանց համապատասխան մաքսային ձևակերպման Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր, որոնք ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնով Հայաստան Հանրապետության տարածք են ներմուծվել բացառապես նույն մաքսատան բաժանմունքի պետ Հ.Մ-ի հերթափոխի ընթացքում:
Հ.Մ-ն և նշված օրերին իր հետ հերթափոխի մեջ գտնված պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մի շարք մաքսային տեսուչները, նախնական համաձայնության գալով իրար հետ և հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք նախատեսված հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպման չեն ենթարկել, մասնավորապես՝ նույն օրերին մաքսային տեսուչները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կշռել բեռնատար ավտոմեքենաները, դրանց տվյալները չեն մուտքագրել միասնական բազա, որից հետո առանց սահմանված փաստաթղթերի թույլատրել են բեռնատարների ելքը մաքսակետից՝ կեղծ տեղեկություններ ներառելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ելքի մատյանի՝ տրանսպորտային միջոցի համարանիշի լրացման վանդակներում՝ դրանում բեռնատարի իրական համարանիշի փոխարեն նշելով նույն մաքսային կետ երբևէ մուտք չգործած և գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ՝ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, այդ կերպ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:
Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝ մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թվով 1332 տակառ ավտոյուղով բեռնված և մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած և քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց և մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրանցից վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, մաքսային տեսուչների և տնտեսվարողների կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ֆեյսբուքի իր էջում հերքում է տարածել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն, համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ:
Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել այն»,-գրել է նա։
ԳՇ պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ սա խաղ է, թատրոն և պայմանավորվածության արդյունք։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատմանը և նրա այսօրվա ուղերձին։
Արագած Ախոյանը նշեց, որ գլխավոր շտաբի հայտարարությունները խաղ է համարում։
«Պարոն Օնիկ Գասպարյան, ինչի՞ համար հայտարարություն արեցիք, ինչու՞ հետ կանգնեցիք, չէ՞ որ լիքը մարդկանց նաև հուսախաբ արեցիք։ Մի քիչ շատ չե՞ք սահմանադրություն խաղում։ Ասեմ՝ էս թատրոնը վատ եք խաղում։ Էս ի՞նչ պայմանավորվածություններ են ձեր մեջ։ Ի՞նչ եք անում, ո՞վ է ղեկավարում, էս ի՞նչ շախմատ եք խաղում։ Մենք այլ հնարավորություն չունենալով՝ կանգնում ենք ամբողջ օրը։ Դրանից ավելի ի՞նչ կարող ենք անել։ Դուք օրենքով ունեք հնարավորություններ, մենք չենք կարող ձեր ֆունկցիաները վերցնել մեզ վրա։ Երեկ հպարտանում էինք, ասում էինք՝ բանակը մեր մեջքին է։ Օրենքներո՞վ եք շարժվում, բա ո՞ր օրենքով մենք հայրենիքի մի մասը կորցրինք, այսքան զոհեր տվեցինք։ Օրենքով որ շարժվենք, բոլորդ եք դատվելու»– ասաց Ախոյանը։
Ախոյանն ընդգծեց՝ սա բացառիկ հնարավորություն էր, որ բանակը կանգնի ընդդիմության կողքին, և որ այդ հնարավորությունը պետք է օգտագործվեր։
«Բանակի հայտարարությունը նշանակում է, որ այսօր կոնկրետ գործողություն պետք է արվեր՝ ընդհուպ մինչև այսօրվա իշխանությունը բռնազավթած անձի ձերբակալումը։ Զինվորական կառույցների նման հայտարարությունը ենթադրում է, որ տեղի է ունեցել դավաճանություն։ Միայն այս դեպքում Զինված ուժերը կարող են դուրս գալ իշխանության դեմ։ Ընդդիմությունը հնարավորինս իր քայլերն արել է։ Իհարկե, ռադիկալ քայլերի չի գնացել, օրենք չի խախտել»– նշեց նա։
Դիմելով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ Արագած Ախոյանն ասաց, որ այս ամենը խմբակային համագործակցված հանցագործություն է համարում. «Ու՞ր է Տոնոյանը։ Դու պատասխանատվություն չունեի՞ր, ասելիք չունեի՞ր ժողովրդին, բանակին։ Դու ղեկավարել ես մի կառույց, որը հայտնվել է պատերազմական իրավիճակի մեջ, տանուլ է տվել»– ասաց Ախոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն էր տարածել, պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ մարտի 10–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է ԳՇ պետի պաշտոնում նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին։ Նշենք, որ այսօր՝ մարտի 10–ին, Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, (https://news.am/arm/news/632930.html) որում նշում է, որ «իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.