23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Զանգելանում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների հարազատները երեկ հանդիպել են Քննչական կոմիտեի պաշտոնյաների հետ։ Նրանք անհանգստացած են՝ ԴՆԹ փորձաքննությունների պատասխանները կեղծում են։ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց դեպքը, ինչին ականատես են եղել երկու օր առաջ։
Հարազատ 2 եղբայր ԴՆԹ թեստ էին հանձնել անհետ կորած եղբորը գտնելու համար և ստացել էին 2 տարբեր պատասխան։ Ադոյանը վստահեցրեց ՝ Վարդանյանն ամբողջ հանդիպման ընթացքում ցանկանում էր ճշտել երկու եղբայրների ինքնությունը, սակայն հանդիպմանը մասնակցած 25 ծնողները նրանց ինքնությունը գաղտնի են պահել, քանի դեռ վստահ չեն, որ ԴՆԹ փորձաքննությունները բարեխղճորեն են կատարում։
«Ինքն ուզում է հստակ իմանա՝ ովքեր են երկու եղբայրները և ո՞ւմ մասով է արյուն հանձնվել։ Ես էլ ասացի՝ եկել ես սատանի մայլեն քյանդրբազությո՞ւն ես ուզում անես, չի ստացվի։ Բնականաբար անունը չենք տվել, որովհետև իրենք մեկ վայրկյան հետո կարող են դա ձևակերպել, որ շփոթմունք է տեղի ունեցել, կամ ինչ- որ մի թվի տարբերությամբ սխալ է եղել։ Մի եղբոր պատասխանը եկել է Զանգելանի փոսից հանված ոտքի մի հատվածի վերաբերյալ, մյուս եղբորինը՝ Ջաբրայիլից։ Այսինքն՝ այդ տղեն 2 կես է եղե՞լ։ Մոտավորապես 140 կմ իրարից հեռու։ Չեն պատկերացրել, որ երկու եղբայր մեկ մարդու են փնտրել, ոչ թե տարբեր մարդկանց»,- ասաց Ադոյանը։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այսպիսով ցանկանում են ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նույնականացումը կատարվում է անօրինություններով։ Հիշեցրեց, որ այն վայրը, որտեղ Էջմիածնի N զորամասի տղաներն են եղել պատերազմի ժամանակ՝ նռնակներ, անօդաչուներ չեն եղել։
«Նման բան չի եղել, որ մեր երեխեքը ցաք ու ցրիվ լինեն։ Մենք բերել ենք փոսից ամբողջ մարմինները՝ իհարկե, մասնատված, որ այդքան ժամանակ եղել են հողի տակ ու անգամ Մոշերում այրել են մարմինները, բայց մոխրացած չեն՝ ուղղակի այրված է եղել՝ հագուստը կպել է ոսկորներին»։
Անհետ կորած տղայի մայրը հայտնեց, որ քիմիկների զորամասից ընդհանուր անհետ կորած համարվող 40 տղաներից 10-ի հարազատներին արդեն հայտնել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա։
«Հիմա ես իրենց բացատրում եմ՝ ինչո՞ւ եք տալիս մեկ ոտք, կամ մեկ ձեռք։ Ձեր հարգարժան վարչապետն ասել է ունենք 400 հատ դագաղ, դա բաժանեք ժողովրդին, էդ թվով պատերազմը վերջացել է՝ մնացածը փոշիացե՞լ են, հօդս են ցնդե՞լ։ Այսինքն, մի-մի մասունքով ուզում եք մեր բերանները փակե՞ք՝ հավաքեք մեր երեխաների ամբողջ մարմինները՝ 10-9 կտորից է բաղկացած, մեզ տեղեկացրեք, մենք դա անպայման կտանենք դուրս»։
Ադոյանը նշեց, որ համընկնումների վերաբերյալ պատասխանները ստանալուց հետո տղաներից մեկին հուղարկավորել են Հայանիստում։ Մյուսը եղել է Շուշիից, որը կապ չի ունեցել քիմիկների հետ։
« 57 մասունք են բերել մեր տղաները, 20-ը տվել, ասում են ամեն մեկին մի ձեռք, մի ոտք է, տարեք դա։ Բա մնացածն ո՞ւմ վրա եք բարդել։ Իսկ այսօր ասել եմ, որ մեր տղաներն, ովքեր փոսը բացել են, գան բոլոր մորգերը նայեն, գտնեն 14 պարկերը։ Ո՞նց է, որ այդ մեկ պարկից մեկ նմուշ են վերցնում, երբ որ ոսկորները ամբողջովին անջատված են եղել իրարից։ Այսինքն՝ իրենք վերցրեցին, որ մեկ տոպրակի մեջ մեկ հոգի է եղել, այսինքն՝ չորս ոտք, երեք ձեռքով մի հոգի՞ է։ Տղերքը ութը գլուխ են բերել, որից երեքը էջմիածնի մորգում։ Ո՞ւր են մյուս հինգը։
Կերե՞լ են, թե ծախե՞լ են, չեն տալիս, որովհետև գիտեն, որ ատամնաշարերից բոլորը կճանաչեն»։
Անահիտ Ադոյանը վստահեցնում է, որ իրենց ամեն կերպ փորձում են լռեցնել ու վստահ են, որ թերանալուց հետո պատկան մարմինները կարող են մեկնաբանել, թե շփոթմունք է եղել։
«Իրենք ևս մեկ անգամ մեր բերանը փակելու համար կձևակերպեն շփոթմունք։ Մեր ոչ ու փուչ Անահիտ Ավանեսյանը, որ անգամ չգիտի անալգինն ու դիմիդրոլն ինչի դեպքում կարող են խառնել՝ ինչ օգուտ կամ վնաս կտա։ Ինձ չեն կարող մասունք տալ, ասել սա քոնն է ու վերջ»,- ասաց նա։
Անհետ կորած զինվորի մայրը նշեց՝ եթե ապօրինությունները շարունակվեն, ամբողջ Եռաբլուրը կխառնվի, բոլորը կրկին փորձաքննություն կիրականացնեն, Ադոյանը պնդում է՝Զանգելանի դեպքը ղեկավարության կոկորդին մեծ ձկան փուշ է, որ չեն կարողանում մարսել։
Անահիտ Ադոյանը հայտնեց նաև, որ այսքանից խուսափելու համար պարզապես կարող էին առաջարկել եղբայրական գերեզման կառուցել, խաչքար դնեին՝ ի հիշատակ Զանգելանում անհետ կորած զինվորների, ոչ թե զոհված որդիներից մի մասունք տային ու այդքանով հարցը ավարտված համարեին։ Անահիտ Ադոյանը տեղեկացրեց, որ իրեն էլ իր որդուց մի մասունք են տվել։
«Ինձ ոտքի մեկ հատված են տվել ՝ ծնկից ներքև։ Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ դա անում են՝ իմ բերանը փակելու համար, որպես ակտիվիստ։ Չգիտես ինչի, իրենք կարծում են, որ ակտիվիստ եմ։ Կուզենամ, որ այն մարդիկ,որոնք նման բառեր են օգտագործում, նույն ապրումները ունենան, որ հասկանան դա ակտիվիստությո՞ւն է, թե պահանջ՝ փնտրել կորցրած զավակին։ »
Ադոյանը վերահաստատում է՝ պատասխաններից հետո պահանջելու են մասունքները՝ արտասահմանում ԴՆԹ կրկնակի փորձաքննություն անցնելու համար։ Դրա համար ֆինանս չունեն և պատրաստվում են դիմել նախկին իշխանություններին։
Դրանով ի ցույց են դնում, որ նշված անձիք հանցագործներ են և չեն վերադարձվելու, քանի որ արդեն իսկ դատական գործընթացը պաշտոնականացվել է և դրա համար վկայակոչում են կարգավիճակի փոփոխությունը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Ադրբեջանը ռազմագեր չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրականում միջազգային մարդասիրական իրավունքը պաշտպանության տակ չի վերցնում հանցագործներին, սակայն անհեթեթ է այն միտքը, որ նրանք պատերազմում սպանել են ադրբեջանցիների, հետևաբար հանցագործներ են։ «Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ թշնամու զորքերին խոցելը թույլատրվում է, և այս հիմքով քչերն են կարող դիտարկվել հանցագործներ։ Ադրբեջանը պարզապես անհարկի ձևով փորձում է խոչընդոտել հայրենադարձմանը»,–ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ հաստատված 73 գերիների առնչությամբ եվրոպական դատարանում ընթանում են իրավական գործընթացներ, և կարգավիճակի վերջնական գնահատումը տալու է եվրոպական դատարանը, բայց այս պահին էլ հումանիտար իրավունքի խնդիրներով զբաղվող կառույցները, միջազգային այլ գործընկերներ ունեն միասնական ընկալում, որ գործ ունենք ռազմագերիների հետ, իսկ մնացած խոչընդոտները պայմանավորված են քաղաքական գործոններով։
«Կարծում եմ, որ միջազգային գործընկերների, գերտերությունների հետ աշխատելով կարելի է բանեցնել անհրաժեշտ իրավական և քաղաքական ճնշում, որպեսզի բոլոր գերիները հայրենադարձվեն»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ գերիները հայտնվել են Ադրբեջանում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, իրավաբանը նշեց, որ դա նշանակություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համարվում են հակամարտող կողմեր և ֆորմալ հայտարարության կնքումց հետո տեղի ունեցած միջադեպերն էլ մեկնաբանվում են մարդասիրական իրավունքի նորմերի ներքո։
«Բացի այդ պետք է հաշվի առնենք պրակտիկան․ մենք ունենք ամսի 10-ից հետո քաղաքացիական անձանց հայրենադարձում, Խծաբերդից 8 անձի վերադարձում, ինչը նույնպես հավելյալ ապացույց է այն մասին, որ նշված անձիք պահպանում են իրենց ռազմագերու կարգավիճակը, իսկ ժխտողականությունը պայմանավորված է քաղաքական նախադրյալներով»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ամեն դեպքում ինչպես են ընթանում բանակցությունները գերիների վերադարձին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․«Բանակցությունները բնականաբար հուսադրող չեն, այնտեղ իսկապես հարցը քաղաքականացված է, դեռևս Հայաստանի իշխանությունները զիջումների են գնալու, և այս պարտվողական հոգեբանության պարագայում Ադրբեջանը ռազմագերիների խնդիրը պահում է որպես հավելյալ լծակ, որպեսզի վերջնականորեն ստորացնի Հայաստանի իշխանություններին»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ունենք 65 հայրենադարձված գերի, որոնց գերեվարումը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, այս պահին ունենք 73 հաստատված գերեվարված անձ, որոնք պաշտոնապես ընդունվում են Ադրբեջանի իշխանության կողմից և գտնվում են Ադրբեջանում։
«Միևնույն ժամանակ շուրջ 150 գերեվարվածի առնչությամբ գործընթացներ են տեղի ունենում, կան ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման օգտին, պարզապես Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում։ 73-ից բացի, մոտ 150 անձի ճակատագիր դեռևս անհայտ է, և նրանք ևս գերեվարված են։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կան նաև կանայք, այսինքն՝ ակնհայտ է, որ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, բայց ճակատագրի տեսանկյունից չենք կարող ասել՝ առնվազն քաղաքացիական բնակիչների մասով սպանվե՞լ են և ուղղակի այս պահին դիակները չեն հայտնվում, թե՞ գերեվարված են»,– ասաց նա և նշեց, որ մի շարք կանանց ճակատագիր դեռևս մնում է անհայտ։
Ինչ վերաբերում է գերիների վերադարձի հարցում Հայաստանի դերին և իրականացրած քայլերին, ապա Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․«Միանշանակ է, որ Հայաստանը առաջին դերակատարումը պետք է ստանձնի բանակցային եռակողմ ձևաչափում բանակցությունների օբյեկտից վերածվի բանակցությունների սուբյեկտի և ունակ լինեն հոդաբաշխ մտքեր, գաղափարներ արտահայտելու, քննարկելու և դիրքավորվելու։ Առաջին հերթին բանակցություններում իրենց տեղում լինելն է։ Երկրորդը՝ բնականաբար բանակցություններից դուրս, բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական, քաղաքական և իրվական աշխատանք տանելն է։ Եթե պատշաճ աշխատանքներ իրականացվեն, խնդիրը լուծելի է»,–ասաց նա։
Անհետ կորած զինվորի հարազատներից պահանջում են կատարել վարկային պարտավորությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման ահազանգի մասին բարձրաձայնել է նաեւ անհետ կորած համարվող զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նրա փոխանցմամբ՝ իր որդու կինը պարբերաբար նամակներ է ստանում՝ վարկային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Ավելին, արդեն գրություն են ստացել նաեւ ԴԱՀԿ-ից։
«Բանկերից թղթեր են գալիս, հարկադիրից թուղթ է գալիս՝ արդեն այդ աստիճանի է… տունը հիփոթեքով է։ Եկեք տեսեք էդ երեխեքը ո՞նց են ապրում։ Իմ հարսը 24 տարեկան է, ոչ մի տեղ չի կարող աշխատել, մանկապարտեզները փակ են, դուստրն էլ երեք տարեկան է։ Ինչ անի այդ աղջիկը, ո՞նց ընտանիք պահի, մինչև իր ամուսնու գալը ի՞նչ վարկերի մասին է խոսքը։ Արդշինբանկը վարկի տոկոսն օր-օրի ավելացնում է։ Թող ծնողների հետ խաղ չանեն»,- ասաց Անահիտ Ադոյանը։
Նշենք, որ Ա.Ադոյանի որդին Էջմիածնի քիմիկների զորամասի զինծառայողներից է ,որը ծառայակիցների հետ մեկնել է Զանգելան, որից հետո թե նրա եւ թե մյուս զինվորների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։
Նկատենք, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով։
Հավելենք, որ մարտի 8-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ԿԲ և Ֆինանսների նախարարություն՝ պարզելու՝ թե քանի քաղաքացու վարկային պարտավորություն է կասեցվել և թեմային վերաբերող այլ հարցեր, սակայն օրենքով նախատեսված ժամկետում դեռ պատասխան չենք ստացել։
Հիշեցնենք ՝ ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակերպությունների համար ներելու վարկային պարտավորությունները։
Սակայն բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վարկային պարտավորությունները չեն ներվում։
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական եւ հրաժարվել է Հայաստանի հետ համագործակցելուց։ Գլխավոր դատախազության պատասխանը ներկայացնում ենք ստորեւ․
Այսօր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ակնհայտ խեղաթյուրելով միջազգային կառույցի, նրա լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները, օգտվելով դրանց վերաբերյալ լայն հանրության չիրազեկվածությունից, «սկանդալային»-ի անվան տակ փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ, որոնք անհիմն շահարկման առարկա են դարձել նաեւ այլ շրջանակների կողմից։
Այդ պատճառով հարկ ենք համարում հանրությանն իրազեկել հետեւյալի մասին.
1․Համաձայն Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (այսուհետ՝ Ինտերպոլ) կանոնադրության՝ այն քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը։ Այդ կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլ չի էլ ստուգում մանրամասները։
Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ինտերպոլի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նրա նպատակն է ապահովել եւ զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջեւ …, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը եւ դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը:
Այլ կերպ ասած, Ինտերպոլի գործունեությունը հիմնվում է հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների համապատասխան մարմինների փոխհամագործակցության զարգացման սկզբունքի վրա։
Նշվածն աներկբա կերպով վկայում է այն մասին, որ Ինտերպոլը չի հանդիսանում նման փոխհամագործակցության շրջանակներում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։
Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից դրսեւորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու կամ պետությունների միջեւ կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է: Սակայն Ինտերպոլի կողմից մշտապես ընդգծվել է, որ Կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որեւէ դիրքորոշում չի հայտնում եւ նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ եւ կանոններով նախատեսված պահանջների վրա միայն եւ դրանց միակ հետեւանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով:
Հետեւաբար՝ նման դիրքորոշումը առաջին կամ եզակի դեպքը չէ, ինչպես հատուկ շեշտում էր պատգամավորը, թերեւս փորձելով արժեք հաղորդել իր հայտնած «սենսացիային»։ Վերը նշված բաղադրիչ ունեցող բազում դեպքերով եւս Ինտերպոլը նման դիրքորոշում հայտնել է:
Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ եւ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն եւ խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ (առնվազն հիմնավոր կասկածի մակարդակում) երեք անգամ գնահատականի է արժանացել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա եւս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգվել եւ հաստատվել է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերով:
Ընդ որում, մեղադրյալ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ տարածքում հետախուզում չհայտարարելու վերաբերյալ փաստարկը բազմիցս նրա պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ Դատարաններին, սակայն օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերով հաստատվել է ՀՀ դատախազության դիրքորոշումն այն մասին, որ սույն փաստարկը որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի օրինականությունը եւ հիմնավորվածությունը գնահատելու հետ:
Ելնելով վերոգրյալից հարգելի պատգամավորին հորդորում ենք պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում լինել կոռեկտ, կոնկրետ գործերով եւ անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկիտվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջազգային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձեւավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրով, մակերեսային մեկնաբանությունների:
Հաշվի առնելով, սակայն, նման մեթոդներով, այսպես կոչված «սենսացիաներով» պետական մարմինների գործունեությունը, կոնկրետ գործով քննության օբյեկտիվությունը հանիրավի ստվերելու փորձերը՝ հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով հայտնում ենք նաեւ հետեւյալը:
Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել այն արարքների կատարման համար, որ նա, ի պաշտոնե տեղեկանալով 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պետական իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մանրամասների՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված հանցավոր գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողների ակտիվ հանցավոր մասնակցության, նշված ստորաբաժանումների զինծառայողների կողմից ապօրինի հրազեն գործադրելու մասին, 2008 թվականի մայիսից մինչեւ 2009 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է ՀՀ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց եւ վարույթն իրականացնող մարմնին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, կատարել վերը նշած հանցագործության գործիքների ու միջոցների, ինչպես նաեւ հանցագործության հետքերի, պարտակում, պաշտոնեական կեղծիքներ եւ կեղծել ապացույցներ:
Բացի այդ, նշված կեղծ տեղեկությունները եվրոպական կառույցների հետ ի պաշտոնե շփումների ընթացքում վերջիններիս տրամադրելու դիտավորությամբ՝ Գեւորգ Կոստանյանը, զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու խմբային շահից ելնելով, 2012 թվականի նոյեմբերից մինչեւ 2017 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործել է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իր դրդմամբ կազմված եւ սույն քրեական գործում առկա կեղծ պաշտոնեական փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում եւ դրանք հանձնել Եվրոպական դատարանին:
Նշված հանգամանքները հիմնավորվել են մեղադրյալ Գ.Կոստանյանի հանցակիցների, ինչպես նաեւ ականատես այլ վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով:
Ընդ որում, այդ արարքներին առնչվող առերեւույթ հանցանք կատարելու համար, որպես Գ.Կոստանյանի հանցակիցներ, մեղադրվել են նաեւ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնցից երկուսը չեն վիճարկել իրենց մեղսագրված արարքները եւ համաձայնություն են տվել նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:
Դեռևս 2020թ ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մինչդեռ՝ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն մեզ տեղեկացնում էին, որ հետախուզում է հայտարարվել, այնինչ՝ նրանք մերժվել էին այն հիմնավորմամբ, որ քաղաքական գործ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ավելին՝ Թովմասյանը հայտնեց, որ Ինտերպոլը մերժել է մեր երկրի հետ կոնկրետ դեպքով և կոչ է արել Հայաստանի իրավապահներին՝ անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել նրա հետախուզումը։
Թագուհի Թովմասյանը հրապարակեց նաև երկրորդ փաստաթուղթը, որով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը հանձնարարություն է ուղարկում Ինտերպոլի աշխարհի բոլոր ստորաբաժանումներին, որ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալներն ընդհանրապես հանվեն Ինտերպոլի բազայից և տեղեկատվական բազայից հանելուց հետո նրա տեղաշարժն ընդհանրապես չարգելվի։
«Այսինքն՝ 100 տոկոսանոց համոզում կա միջազգային այս հեղինակավոր կազմակերպության կողմից, որ այդ գործը քաղաքական է և իրենք չեն խառնվելու»,- նշեց Թովմասյանը։
Հրապարակելով փաստաթուղթը՝ Թովմասյանը նշեց, որ գլխավոր քարտուղարությունը կոչ է արել՝ դադարեցնել Ինտերպոլի խողովակների օգտագործումը՝ տվյալ դեպքում անձի կամ նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրը պարզելու համար միջնորդել նրան ձերբակալել կամ սահմանափակել նրա տեղաշարժը, հետևաբար՝ Ինտերպոլի խողովակներով այս գործում ոստիկանության հետ ոչ մի կապ և համագործակցություն լինել չի կարող։ Այլ խոսքով՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն անհիմն գործ են սարքել և այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել։ Թովմասյանի խոսքով՝ ստացվում է, որ մեր կարևոր երիկու գերատեսչությունները մեզ ստել են, որովհետև կա քաղաքական ակնհայտ հնչերանգ, որը նկատել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը և դադարեցրել մեր երկրի հետ համագործակցությունը։
Թովմասյանը հրավիրեց ՄԻՊ-ի ուշադրությունը՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում, որովհետև, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 30 տարվա մեր պատմության մեջ առաջին անգամ միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունն արձանագորւմ է, որ ՀՀ-ում իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ընդ որում՝ ցավալի է, որ դա տեղի է ունենում Մարտի 1-ի գործով, ինչը մեզ համար զգայուն թեմա է։
«Փաստորեն մենք Մարտի 1-ի գործով ունենք քաղաքական հետապնդվողներ։ Այսինքն՝ մենք սրա համար ենք հեղափոխություն արել, որ նորից քաղաքական հետապնդում ունենանք, թե՞ մենք Մարտի 1-ը բացահայտում ենք քաղաքական հետապնդումների շարժառիթներով»,- նշեց Թովմասյանը։
DataLeaks-ն իր աղբյուրներից ստացել է ՊԵԿ-ում պարգևավճարների փաստաթղթերը, որոնք գաղտնի են պահվում հանրությունից։
Պարզվում է, որ պատերազմի ամենաթեժ ամսին, հոկտեմբերին, Պետական եկամուտների կոմիտեն պետական պաշտոնյաներին շռայլորեն պարգևավճարներ է բաժանել։ Հիշեցնենք ընթերոցողներին, որ սա այն ամիսն էր, երբ սփյուռքի մեր հայրենակիցները գումարներ էին ուղարկում Հայաստանի Հանրապետություն, որպեսզի մեր բանակը ոչինչի կարիք չունենար։
Ստացված տվյալներն այժմ մշակման փուլում են, որից, այս փուլում, ներկայացնում ենք միայն ՊԵԿ ղեկավար կազմի հոկտեմբեր ամսին ստացած ապշեցուցիչ պարգևավճարները։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ստացել է 2.285.798 դրամ, որից 1.493.798 դրամ պարգևավճար։
ՊԵԿ նախագահի տեղակալներ՝
Ռաֆիկ Մաշադյանը ստացել է 1.904.832 դրամ, որից 1.244.832 դրամ պարգևավճար,
Արշակ Գասպարյանը ստացել է 1.619.107 դրամ, որից 1.058.107 դրամ պարգևավճար,
Շուշանիկ Ներսիսյանը ստացել է 1.624.729 դրամ, որից 1.063.729 դրամ պարգևավճար,
Աշոտ Մուրադյանը ստացել է 1.534.044 դրամ, որից 973.044 դրամ պարգևավճար,
Միքայել Փաշայանը ստացել է 1.756.346 դրամ, որից 1.195.346 դրամ պարգևավճար։
ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը ստացել է 1.623.075 դրամ, որից շուրջ 1.միլիոն դրամ պարգևավճար։
Նույն ամսին տպավորիչ պարգևավճարներ են ստացել նաև ՊԵԿ-ի վարչության պետերն ու նրանց տեղակալները, որոնց վերաբերյալ տվյալները կհայտնենք մշակելուց հետո։
Մարտի 13-ին տնտեսության ոլորտի գերմանական խոշորագույն «Handelsblatt» թերթում լույս է տեսել վերջինիս օտարերկրյա թղթակից Մաթիաս Բրյուգմանի լայնածավալ հոդվածն Ադրբեջանի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հակիրճ թարգմանությունը:
«Ինչպես է Ադրբեջանը կոռումպացնում արևմտյան քաղաքական գործիչներին»
Նավթ, սպորտ և խաղեր – սրանցով է կովկասյան հանրապետությունը ցանկանում լինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դրանում իրեն օգնում են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի քաղաքական գործիչները, որոնց այժմ փաթաթվել են իրական կոռուպցիոն մեղադրանքներ:
Ադրբեջանը, որը նավթի ու բնական գազի հայտնագործումից հետո հսկայական հարստություն կուտակեց, ավելի ու ավելի է ձգտում դուրս գալ միջազգային բեմահարթակ, այդ թվում` նաև սպորտի և շոուբիզնեսի աշխարհի խոշոր միջոցառումների միջոցով:
BP-ի, RWE-ի, TOTAL-ի, PETRONAS-ի, STATOIL-ի նման խոշոր կոնցեռնները հրապուրված են Կասպից ծովում Շահ Դենիզ գազի հսկայական հանքահորի հայտնագործմամբ: Միլիարդներ են հոսում դեպի մայրաքաղաք՝ Բաքվում տեղակայված պետական SOCAR կոնցեռն, և մեծածավալ գումարներ հոսում՝ քիչ թե շատ PR-ի համար:
Սա հրատապ անհրաժեշտություն ունի, քանի որ Ադրբեջանն ավելի ու ավելի է վերածվում Ռուսաստանի մրցակցի: Դեպի Թուրքիա էներգակիրների տեղափոխումը բերում է նրան, որ ահռելի գումարներ են անմիջապես այն երկիր, որը ժամանակին Մոսկվայից կախում ուներ։
Եթե ռուսական Gazprom կոնցեռնի օգտին ժամանակին նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն (ՍԴԿ) էր գովազդում, ապա RWE-ի և Ադրբեջանից նոր գազամուղի նախագծի օգտին հանդես է գալիս նախկին ԱԳ նախարար Յոշկա Ֆիշերը (Կանաչներ):
Գերմանիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ
Նորից ու նորից հօգուտ Ադրբեջանի աշխատանքներ են տարվում նախևառաջ ՔԴՄ և ՔՍՄ քաղաքական գործիչների կողմից: Հինգշաբթի իր մանդատը վայր դրեց Թյուրինգիա երկրամասից ՔԴՄ պատգամավոր Մարկ Հաուպտմանը, երբ երկրամասային թերթում գրվեց, որ նա զբաղվել է Ադրբեջանի գովազդով:
ՔԴՄ պատգամավոր Կարին Շտրենցին, ով սուրբծննդյան կենացը Գերմանաադրբեջանական ֆորումում բարձրացրեց հանուն Բաքվի ղեկավարի, 2020թ. հունվարին այցելեց գլխավոր դատախազը. պատգամավորի երկրամասային և Բունդեսթագի գրասենյակներում խուզարկություն անցկացվեց: Նախորդ շաբաթ արշավ եղավ նաև ՔԴՄ պատգամավոր Աքսել Ֆիշերի դեմ:
Ուրբաթ հայտնի դարձավ, որ Տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսը (ՔԴՄ) հօգուտ Ադրբեջանի ներգրավված է գերմանական բժշկական տեխնիկա արտադրողի հետ գործարքում: Բարայսը «Handelsblatt»-ին հաստատել է Գերմանական Խմբագրությունների միության (RND) զեկույցի այն տեղեկատվությունը, որի համաձայն, կորոնավիրուսի շրջանում «Löwestein Medical» ընկերությունում անձամբ ներգրավված էր հօգուտ Ադրբեջանի գործարքի, թեև, ըստ Բարայսի, ինքը «որևէ ճնշում չի գործադրել», այլ խոսքը գնացել է միայն 150 շնչառական սարքեր կովկասյան հանրապետություն ուղարկելու ժամկետների հարցման մասին:
Գերմանաադրբեջանական ֆորումի նախագահն է Հանս-Էբերհարդ Շլայերը (ՔԴՄ), ով ղեկավարել է Ռայնլանդ-Պֆալց երկրամասի կառավարության աշխատակազմը:
Հելմուտ Քոլի կառավարության երբեմնի խոսնակ, ՔԴՄ-ից Բունդեսթագի նախկին պատգամավոր Օտտո Հաուզերն (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում Ադրբեջանի պատվավոր հյուպատոս – խմբ.) այսօր պատվավոր նախագահն է այն միության, որը պետք է նպաստի «գերմանաադրբեջանական հարաբերությունների խորացմանը» և այդ նպատակով իրականացնի «խորհրդարանականների, տնտեսական պատվիրակությունների և փորձագետների ճանապարհորդություններ դեպի Ադրբեեջան»:
Անձեռնմխելիությունից զրկում
Կաշառակերության կասկածի մեղադրանքով Շտրենցը և Ֆիշերը զրկվել են պատգամավորական անձեռնմխելությունից: Ֆիշերն «անհիմն» է որակում այդ մեղադրանքները: Այդուհանդերձ, գործն այնքան էլ անհիմն չի երևում. Շտրենցը «Transparency International»-ին վճարեց 20.000 եվրո տուգանք: Քննությունների արդյունքում նշվեց, որ Շտրենցը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հետ կապված տարբեր գործարքներում խախտել է ԵԽԽՎ վարքագծի կանոնները․ նա գումար է ստացել «Firma Line M-Trade» ընկերությունից, որն ըստ «Tagesspiegel»-ի՝ վճարվում էր Ադրբեջանից: Ընկերությունը պատկանում էր ՔՍՄ պատգամավոր Էդուարդ Լինթներին, ով նույնպես, Շտրենցի նման, հայտնի էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանին քննադատող բանաձևերի դեմ քվեարկություններով: Քաղաքականությունից դուրս գալուց հետո Լինթներն իրեն ամբողջովին նվիրեց Ադրբեջանի օգտին լոբբինգին:
Սև դրամարկղեր «Սևերի» համար
Այն, ինչ պահանջում էին նախկին երեք դատավորները, այսօր արդեն ապշեցուցիչ է. Ադրբեջանի նախկին դեսպաններից մեկը նշել է, որ լոբբիստական աշխատանքների համար Ադրբեջանի ռեժիմից 30 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրվել:
Վկաները նշում են «փողի բաժանման համակարգի» մասին, որի շրջանակներում, Ադրբեջանին մատուցված ծառայությունների համար ԵԺԿ խմբակցության քրիստոնյա-դեմոկրատական պատգամավորները «գումարով ծրարներ» էին ստանում:
Սակայն, այս սև գործարքները միայն Ադրբեջանին չեն վերաբերում, այլև Ղազախստանին և Ուզբեկստանին, որոնք տարիներ շարունակ մեծ գումարներ են ծախսում և հռչակավոր PR ոլորտի խորհրդատուներ վարձում Բեռլինում՝ իրենց երկրների կասկածելի կերպարը հղկելու-փայլեցնելու նպատակով:
Բռնապետական ընտանեկան դինաստիա
Նորից ու նորից են աչքի ընկնում Ադրբեջանն ու այնտեղի բռնապետական ընտանեկան դինաստիան: Իլհամ Ալիևը նավթային պետության ղեկը 2003թ. ժառանգել է իր մահացող հորից՝ Հեյդար Ալիևից, ով բարձրաստիճան ՊԱԿ սպա էր, 1969թ.-ից Ադրբեջանի Կոմկուսի գլխավոր քարտուղար և 1982թ. հասավ մինչև Կրեմլ:
Լոբբիզմի առումով հատկապես ուշադրության է արժանի 2012թ. Եվրատեսիլ մրցույթը Բաքվում:
Երկիրն ու նրա տիրակալները եվրոպական հանրությանը հայտնի են նաև մարդու իրավունքների խախտումներով, ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով: Բաքվի տիրող ընտանիքի մասին դրական PR անելու նպատակով միլիոններ են ծախսվում, այդ թվում՝ արևմտյան քաղաքական գործիչների ձայների համար, նախևառաջ՝ ՔԴՄ/ՔՍՄ Միության:
Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։
Անհետ կորած տղաներից մեկի մայրը 168.am–ի հետ զրույցում դեռ շաբաթներ առաջ էր կոնկրետ օրինակներով խոսել ԴՆԹ թեստերի կեղծման մասին։ Այսօր այդ օրինակներին ևս մեկն է ավելացել․
«Մեր խմբի տղերքից 2 հարազատ ախպեր իրենց անհետ կորած ախպոր համար արյուն են հանձնել, բայց Հերացիում չգիտեն, որ ախպերներ են ու նույն մարդու համար են արյուն հանձնում։ Մի ախպոր պատասխանը եկել է Զանգելանի փոսից՝ ոտքի հատված, մյուս ախպորը եկել է Ջաբրայիլից։ Այսինքն՝ այդ տղեն 2 կես է եղե՞լ, մի ոտքը մյուսից 137 կիլոմետր հեռավորության վրա է հայտնվե՞լ։ ԱԱԾ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ մենք այդ տղայի ծնողների հետ հանդիպեցինք, հասկացանք, որ շփոթմունք է տեղի ունեցել, էլ չասեցի՝ էդ երեխեքը նախ՝ ծնող չունեն, ախպերներն են, նրանք էլ իմ դիմաց կանգնած են, ասաց՝ ոչ մի նման բան չկա»։
Անհետ կորած տղաներից մեկի մոր խոսքով՝ քիմիկների զորամասից ընդհանուր անհետ կորած համարվող 40 տղաներից 10-ի հարազատներին արդեն հայտնել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա, սակայն նրանք հրաժարվել են այդ մասունքներից, կասկածում են ստացված տվյալների վրա․
«Այսօր ուզում ենք հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչ Ռ․ Վ․-ի հետ, որ այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանանք։ Պետք է սպասենք, մինչև բոլոր մասունքները դուրս գա, ես անգամ պետք է դուրս տանեմ այդ մասունքները, որպեսզի նորից ԴՆԹ անեմ, ու ասել եմ՝ Աստված մի արասցե, եթե շփոթմունք եղավ՝ ամբողջ Եռաբլուրը կխառնվի իրար, կտրորեմ առողջապահության ոլորտի տվյալ ներկայացուցիչներին»։
Քաղաքացին նշեց, որ որպես բողոքի նշան՝ որոշել էին այսօր փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա այսօր չեն անի։
Նշենք, որ նախորդ հրապարակման ժամանակ, երբ քաղաքացին հստակ օրինակներ էր բերել, որ ԴՆԹ-ի պատասխանները «կեղծում» են, 168.am–ը դիմել էր Առողջապահության նախարարություն՝ խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ ստանալու համար, սակայն մեզ պատասխանել էին, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:
«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Ի դեպ՝ ծնողի թույլտվությամբ իր հեռախոսահամարը փոխանցել էինք Առողջապահության նախարարության ներկայացուցչին, որպեսզի կապ հաստատեին նրա հետ և իրենց ասած կոնկրետությունը ստանային, սակայն, ինչպես մեր զրուցակիցը հայտնեց, 3 շաբաթ է անցել, բայց իրեն որևէ մեկն այդ խնդրի վերաբերյալ չի զանգահարել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան) ՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած:
Դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկը՝ Տիգրանը, նույն զորամասից է եղել, նա ևս մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու և հայտնվել շրջափակման մեջ:
Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը եւ գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույատրելիությունը:
Նա հաշվի չի առնում, սակայն, հետեւյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլեւս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը եւ լիովին սպառված է:
Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչու՞. որովհետեւ վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման եւ հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաեւ հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը:
Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժխնդիր լինելու շարժառիթով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս ընկերների սպանությունը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նշենք, որ հիշատակված քրեական գործն ուղղակի կապ ունի 2019թ. Սպիտակ քաղաքում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ, որի նախաքննությունն ավարտվել էր դեռեւս 2019թ. դեկտեմբեր ամսին, եւ քրեական գործը, չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան եւ այժմ գտնվում է դատաքննության փուլում:
Նշված քրեական գործով մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել էր, որ վրեժխնդրության շարժառիթը հանդիսացել են 2018թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած միջադեպերը: Մասնավորապես՝ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 41-ամյա տղամարդը եւ վերջինիս երկու մտերիմները Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում գործող սրճարանի մոտ վիճաբանել էին նույն տարածքում կայանած ավտոմեքենայի 30-ամյա վարորդի եւ վերջինիս ընկերների հետ, որի ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ գտնվող 12մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել էր ներկաներից մեկի ուղղությամբ՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դրանից հետո, նույն դեպքի վայրում, ի պատասխան 41-ամյա տղամարդու գործողությունների, քննությամբ չպարզված անձինք վերջինիս գցել էին Տանձուտ գետը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Տեղի ունեցած իրադարձություններից հետո վերջինիս մտերիմ ընկերը, որը Սպիտակ քաղաքի բնակիչ է, իր ընկերոջ հեղինակությունը վարկաբեկելու, նրան ընդհարումների մեջ ներքաշելու, ինչպես նաեւ՝ գետը նետելու կապակցությամբ, 30-ամյա տղամարդուց եւ նրա ընկերներից վրեժխնդիր լինելու շարժառիթով, պարբերաբար հետապնդել է նրանց՝ հարմար առիթի դեպքում վնաս պատճառելու նպատակով:
Նկատելով իրենց հետապնդող անձին, վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին Սպիտակ քաղաքում գործող ապահովագրական գրասենյակի տնօրենի միջոցով կազմակերպել էին իրենց հանդիպումը, որի ժամանակ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած եւ կրած ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում ներկաներից մեկը կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, որից հետո, անտեսելով տուժողի՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու խնդրանքները, դրսեւորելով առանձին դաժանություն, գործով մեղադրյալներից մեկը դանակով դիտավորությամբ հիմից կտրել էր տուժողի ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաեւ՝ աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:
Նախաքննությամբ պարզվել էր նաեւ, որ նույն օրը հրազենային վնասվածք էր պատճառվել եւս մեկ անձի, որից հետո գործով երեք մեղադրյալները դիմել էին փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել էր դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների պարկուճները, դրանք վերցրել ու հեռացել:
Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալ, 41 ամյա տղամարդու, ինչպես նաեւ Սպիտակ քաղաքում կատարված սպանության գործով մեղադրյալ, 30-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործերի նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոխարինվել էր ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցներով, եւ նրանք փաստացի գտնվել են ազատության մեջ, ինչի արդյունքում, ձեւավորված լարված մթնոլորտում եւ միմյանց նկատմամբ անբարյացկամ հարաբերությունների պարագայում, դեպքից որոշ ժամանակ անց, կատարվածի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլեւ նշված դեպքերը պատճառ է հանդիսացել, վրեժխնդրության շարժառիթով, այլ հանցագործությունների կատարման:
Մասնավորապես՝ վերը նշված դեպքերից հետո, 41 ամյա տղամարդու հայրը՝ 64-ամյա տղամարդը, չհանդուրժելով 30-ամյա համաքաղաքացու եւ նրա ընկերների կողմից իր զավակի ու մտերիմների նկատմամբ դրսեւորած վարքագիծը եւ ոտնձգությունները, իր արժանապատվությունը, հեղինակությունը եւ տարիների ընթացքում ձեւավորած ազդեցությունը պահելու նկատառումներից ելնելով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, օգտվելով վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքից, կազմակերպել ու ղեկավարել է ապօրինաբար նրան եւ ընկերներին ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները:
Այդ նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «АК-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Այնուհետեւ նշված հանցագործությունն իրականացնելու եւ միեւնույն ժամանակ աննկատ մնալու նկատառումներից ելնելով, տեղեկացված լինելով, որ իր առանձնատան հարեւանությամբ բնակվող հարեւանի եղբորորդին բանակում ծառայել է որպես հրաձիգ, տիրապետում է զենքի կանոններին, 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընկերացել է վերջինիս հետ, հաճախակի իր տուն հրավիրել, որպես ձեռքի ծախս՝ պարբերաբար գումարներ տրամադրել, այնուհետեւ հասունացնելով իրենց մտերմությունը՝ տեղեկացրել է, որ պետք է սպանեն Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդուն եւ նրա ընկերներին՝ նշելով, որ հակառակ դեպքում նրանք իրենց կսպանեն՝ տրամադրելով նշված «АК-74» տեսակի ինքնաձիգը եւ փամփուշտները: Միեւնույն ժամանակ 64-ամյա տղամարդու որդին, ընդօրինակելով հոր գործելաոճը, հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով, երկու ընկերների ներգրավել է հանցավոր խմբում:
Պատվիրելով 30-ամյա համաքաղաքացու եւ նրա ընկերների սպանությունը՝ 64-ամյա տղամարդը կազմակերպել ու ղեկավարել է նշված առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստելուն ուղղված գործողությունները, իսկ որդին օժանդակել է հորը, որոնց շրջանակներում հարեւանի եղբորորդուն, որը պետք է իրականացներ սպանության պատվերը, եւ ընկերներից մեկին մի քանի անգամ տեղափոխել է այն վայրերը, ուր վրեժի օբյեկտ հանդիսացող տղամարդը սովորաբար հաճախել է, այդ թվում՝ մարդաշատ, ընկերոջ հետ կրակելու միջոցով անտառներում փորձարկել են նշված ինքնաձիգը՝ վերացնելով ինքնաձիգի անխափան աշխատելու եւ նշանառության հետ կապված հնարավոր խոչընդոտները, իսկ 2019 թվականի դեկտեմբեր ամսին բեռնատար ավտոմեքենայով նրանց տեղափոխել Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանին հարակից տարածք, որպեսզի իրականացվի 30-ամյա տղամարդու ու նրա ընկերների սպանությունը:
Սակայն, պատվերը հանձն առած երիտասարդը հասկանալով, որ չի կարող նման քայլի դիմել, այսինքն՝ սպանել իրեն անծանոթ համաքաղաքացուն եւ նրա ընկերներին՝ կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնել եւ ինքնաձիգն ու փամփուշտներով լիցքավորված 2 փամփշտատուփերը վերադարձրել է իրենց հարեւան, 64-ամյա տղամարդուն՝ վերադարձնելով նաեւ որպես աջակցություն իրեն տրամադրած գումարները, իսկ որպեսզի հետագայում չկարողանան հանցավոր մտադրությունն իրականություն դարձնել, մինչ զենքի վերադարձնելը, դրա միջի գործարանային արտադրության հետադարձ մեխանիզմի զսպանակը ջարդել է:
Սպանության մտադրությունը հոր եւ որդու կամքից անկախ հանգամանքերով ձախողվելուց հետո, 41-ամյա որդին պլանավորել է ամեն գնով իրականացնել հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռք է բերել եւ նշված ինքնաձիգի մեջ տեղադրել է հետադարձ մեխանիզմի ինքնաշեն զսպանակ, ապա 30-ամյա տղամարդու եւ նրա ընկերների գտնվելու վայր ժամանելու, հարմար դիրքից եւ տարածությունից հրազենից կրակելու, ինչպես նաեւ՝ հետագայում իր առնչությունը եւ մասնակցությունը շեղելու, հետքերը թաքցնելու նկատառումներից ելնելով, ձեռք է բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը փոխարինելով հափշտակված համարանիշով, ապա ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր ու հոր տիրապետության տակ գտնվող, ապօրինի կերպով պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով, թվով 2 ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով , ժամը 18:20-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող շինության մոտ եւ հանդիպելով 30-ամյա տղամարդուն ու նրա ընկերներին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 64-ամյա տղամարդու որդին ավտոմեքենայի սրահից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա համաքաղաքացու եւ վերջինիս հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան 11Գ հասցեի շինության պատերը, Չերկասի 15/9 հասցեում գտնվող բնակարանի պատուհանի փեղկը, իսկ գնդակը դիպել է խոհանոցի առաստաղին եւ պահարանին, որի ժամանակ բնակարանում գտնվել են նշված բնակարանի տան անդամները: Հրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից 30-ամյա տղամարդը եւ նրա ընկերներից մեկը մահացել են, իսկ մեկի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս:
Հրաձգությունից հետո 41 ամյա տղամարդ ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան եւ դրա մեջ առկա ինքնաձիգը, նույն օրը հայտնաբերվել է՝ այրված վիճակում:
Նկարագրված հանցագործությունը կյանքի կոչելուց հետո, հնարավոր վրեժխնդրությունից խուսափելու նպատակով, հանցագործները թաքնվել են 64-ամյա տղամարդու առանձնատանը եւ տեղադրված տեսախցիկներով հսկել անցուդարձը, որի ընթացքում՝ 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական այգու դարպասների մոտ, նկատել են անծանոթ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մտավախություն ունենալով, որ իրենց հնարավոր է դարանակալած լինեն, առաջացել են դեպի այգու դարպասներ, որտեղ պատահական հանդիպել են այգու պահակին այցելած անձին եւ աննշան առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով բռունցքով հարվածել վերջինիս դեմքին եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, 41-ամյա տղամարդն ընկերոջ հետ քաշքշել են նրան, իսկ երբ տղամարդը փորձել է փախուստի դիմել, ավտոմեքենայով հետապնդելով գետնին են գցել, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմակի հարվածներ են հասցրել տուժածին, այնուհետեւ նաեւ դանակով բազմակի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ խմբի կազմում վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դրանից հետո թաքնվել են հիշյալ առանձնատան թաքստոցում:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ առանձնատան թաքստոցում հայտնաբերվել է նկարագրված վերջին դեպքով հետախուզման մեջ գտնվող 41 ամյա տղամարդը եւ նրա ընկերները, ինչպես նաեւ հայտնաբերվել են՝ «ПМ» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «ПМ», ԱՊՍ տեսակի ատրճանակներից եւ 9մմ տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 9 հատ փամփուշտ, «БР.М75» տեսակի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տեսակի մարտական պայթուցիչ, առգրավել են նաեւ առանձնապես խոշոր չափերով՝ 63.15 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերվածի կապակցությամբ 41-ամյա տղամարդու ընկերներից մեկը՝ եւս հետախուզման մեջ գտնվող անձը, հայտարարել եւ ցուցմունքներ է տվել այն մասին, որ հայտնաբերված եւ առգրավված թմրամիջոցը, զենքը եւ ռազմամթերքը պատկանում են իրեն, որի մասին, ըստ նրա, որեւէ մեկը տեղյակ չի եղել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 64-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, որդուն՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով: Վերջինիս ընկերներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով, իսկ մյուսին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.