23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք ռուս-թուրքական, այսինքն այն պետությունների հարաբերությունները, որոնք միմյանց միջեւ ունեցել են 13 պատերազմ, պետք է ներկայացնենք պատմական արդարության տեսանկյունից: Ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Այս մասին մարտի 18-ին Երեւանում կայացած կլոր սեղանի ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։
Մեկնաբանելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը՝ Միրզախանյանը շտապեց նշել, որ այս կամ այն երկրներում դիվանագետները չեն կարող որեւէ կտրուկ հայտարարություն անել, քանի որ նրանք սահմանափակված են իրենց մասնագիտության համապատասխան լիազորություններով եւ առանձնահատկություններով:
«Մենք գիտենք եւ հիանալի գիտենք, թե վարքի ինչ ձեւ են ցուցաբերում ամենաբարձր աստիճանի դիվանագետները՝ պետության ներկայացուցիչները այն պետությունում, որտեղ նրանք հավատարմագրված են: Մենք պետք է ասենք ամբողջ ճշմարտությունը»,- հայտարարեց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր պետություն հետապնդում է իր շահերը, եւ այդ շահերը կարող են հակասել այլ պետությունների շահերին, այդ թվում` երբեմն իրենց պատմական դաշնակիցների շահերին:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Երխովը բավականին ռեզոնանսային հայտարարություն էր արել: Դեսպանի հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է. «Հարգելի ընկերներ, անցյալ շաբաթ ներկա գտնվելով «Աքքույու» աէկի երրորդ էներգաբլոկում աշխատանքները սկսելու արարողությանը՝ մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Էրդողանի նախագահությամբ, ես մտածում էի Մոսկովյան պայմանագրի մասին՝ չէ որ հենց այդ ժամանակ մեր ժողովուրդները ամուր հիմք դրեցին բարեկամության եւ համագործակցության այն հարաբերությունների համար, որոնք այսօր այդքան երջանիկ զարգանում են»:
Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը։
«Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը ուղղակի (նաեւ`միտումնավոր) խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը…
Օրերս ուժի մեջ մտած Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 42-րդ հոդվածի 2-րդ մասի «g» կետի «ii» ենթակետի համաձայն շուտով 90% հավանականությամբ կփակվի Մեծամորի ատոմակայանը, ինչի մասին այսօր հայտնել ԱԷԿ տնօրենը:
Իսկ ԱԷԿ-ի փակվելը Արցախում կորսված ՀԷԿ-երի հետ միասին նշանակում են ոչ թե զուտ հոսանքի կտրուկ թանկացում, այլեւ դրա բացակայություն առհասարակ:
Արեւմուտքը Մեզ զրկեց Մեզ Արցախից, զրկեց շատերին Ազգային դիմագծերից, հիմա էլ զրկում է լույսից եւ հոսանքից…
Շնորհակալություն»,- գրել է նա։
Ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել է անվանի վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հոդվածագիրը փորձել է վերլուծել, թե արդյոք հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին խաղաղ ապրել: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների մասին, ասել է, որ «այժմ ժամանակն է, որ նրանք անցնեն երկկողմ շփումների և խոսեն միմյանց հետ»:
Եթե իրավիճակը պաշտոնական տեսակետից գնահատենք, ապա հակամարտող կողմերը միշտ կամ գրեթե միշտ գտնվել են երկխոսության վիճակում. տեղի էին ունենում ղեկավարների անձնական հանդիպումներ, բանակցություններ էին վարվում արտգործնախարարների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Բայց սա առճակատման դիվանագիտության փորձն էր՝ իր առանձնահատկություններով, երբ այն բաժանվում էր փակ և հանրային մասերի՝ գործողությունների տարբեր ռազմավարություններով: Պատահական չէ, որ փորձագետները դեռ չեն կարողանում պարզել «նման ռազմավարությունների կապը միմյանց հետ, երբ դրանց մի տեսակը կարծես դրական արդյունքներ է տալիս, իսկ երկրորդը բերում է դրանց իրականացման լուրջ ձախողման»: Իրոք, մինչ վերջերս Բաքուն և Երևանը բանակցում էին ղարաբաղյան կարգավորման շուրջ, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների հիման վրա, որի հետ, կարծես, համաձայն են երկու կողմերն էլ: Հետո պարզվեց, որ կողմերը տարբեր կերպ էին հասկանում այս փաստաթուղթը, և հանրային դիվանագիտության ոլորտում նրանք ստիպված էին զբաղվել միայն ընթացիկ տեղեկատվական պատերազմով` իրենց համար ցանկալի պատկերի ստեղծման ձգտումով:
Բայց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարությունն արդեն այլ տեսակի դիվանագիտություն է, երբ ստեղծվել է հարթակ Մոսկվայի մասնակցությամբ Բաքվի և Երևանի միջև անուղղակի երկխոսության համար: Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները անցել են Բաքվի վերահսկողության ներքո, Ստեփանակերտը չի ստացել ցանկալի կարգավիճակ, իսկ ռուս խաղաղապահները ստանձնել են նրա անվտանգության երաշխիքները: Միևնույն ժամանակ, հայկական կողմը պարտվել է պատերազմում, ոչ թե գնացել է ինչ-որ զիջումների: Մի կողմից սա, կարծես թե, սանձազերծել է հակասությունների բարդ խառնաշփոթ, մյուս կողմից՝ ստեղծել է նորերը՝ կապված պատերազմական իրավիճակից խաղաղ երկխոսության և կառուցողական համագործակցության դժվար անցման հետ: Ինչպես գրում է Քարնեգիի Մոսկվայի կենտրոնը իր վերլուծական հոդվածում, հակամարտող կողմերը հայտնվել են բարոյահոգեբանական և քաղաքական տարբեր պայմաններում: Հայաստանը գտնվում է ծանր քաղաքական ճգնաժամի մեջ և դեռ երկար տարիներ կզգա պարտության հետևանքները: Ինչ վերաբերում է Բաքվին, եթե վաղը Իլհամ Ալիևը վերընտրվելու կարիք ունենար, նա, անշուշտ, կհաղթեր հսկայական տարբերությամբ:
Քարնեգիի փորձագետների կարծիքով, «նա անսպասելիորեն շատ ավելին է ստացել, քան կարող էր պատկերացնել», բայց այժմ «նրան անհրաժեշտ է փոխել իր ագրեսիվ հռետորաբանությունն ավելի չափավոր երանգով և ներկայանալ որպես խաղաղության, ոչ թե պատերազմի կողմնակից», որպեսզի սկսի իրականացնել տարածաշրջանում կապի միջանցքների ապաշրջափակման մասին հայտարարության կետերը: Դա այնտեղ երկարաժամկետ խաղաղ հեռանկար ապահովելու միակ միջոցն է, և Ալիևի համար «պատերազմից դուրս գալու» խնդիրը թերևս ավելի բարդ է, քան պատերազմի մեջ «մտնելու» խնդիրը: Անհրաժեշտ է փոխել հանրապետության քաղաքացիների քաղաքական ու հոգեբանական վիճակը, ազատել նրանց բարդ «ղարաբաղյան համախտանիշից», հարմարեցնել նոր պայմաններին: Ավելին, Ղարաբաղյան պատերազմը երկու կողմերի համար էլ արյունոտ էր, և ակնհայտ է, որ ամեն ինչ չէ, որ որոշվում է ռազմական ուժով: Այժմ պետք է մտածել մարդկանց, նրանց ճակատագրերի և նրանց բարեկեցության մասին և զբաղվել Ղարաբաղյան հակամարտության զգալի ներուժի չեզոքացմամբ, որը կուտակվել է վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Սա ժամանակի ընթացքում հարաբերությունների` բախման մոդելից միմյանց հետ դեպի պրագմատիկ տնտեսական համագործակցության անցնելու միակ միջոցն է:
Ցանկացած դեպքում, ճիշտ են այն փորձագետները, որոնք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի գործոնը շատ առումներով համակարգ ձևավորող էր Ադրբեջանի և Հայաստանի գաղափարախոսության մեջ, և դրա՝ որպես կարևոր գործոն կորուստը նվազեցնում է պետության մոբիլիզացնող մասը: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, առաջին հերթին Հայաստանի համար. ի՞նչով հետագայում զարգանալ, ինչպե՞ս շարժվել, ո՞րն է լինելու պետության համախմբման առանցքային քաղաքական միավորողը: Ժամանակի ընթացքում, ըստ Քարնեգիի ավագ հետազոտող Թոմաս Դե Վաալի, «Բաքուն և Երևանը պետք է գան լիարժեք խաղաղության պայմանագրի կնքմանը»: Եվ արդեն կա առաջին ծիծեռնակը: «Գազպրոմ էքսպորտ»-ը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը հայտարարել են կարճաժամկետ պայմանագիր կնքելու մասին` Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման համար, քանի դեռ Վրաստանի տարածքով երթուղին վերանորոգման փուլում է:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք բավարարվել էին Արմեն Դանիելյանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։ Մինչդեռ և՛ բողոքներ ներկայացնելուց առաջ, և՛ հենց վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը պնդել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը առհասարակ չէր կարող քննության առնվել վերաքննիչ դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը, 2021 թվականի մարտի 17-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել է, որ առաջին ատյանի դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը համաձայնեց պաշտպանների հետ և ուղղակի արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա էր հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից։
Հետևաբար, դատավոր Գրիգորյանի կողմից՝ 300․1 հոդվածի հետ կապված ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից այն քննության առնելու վերաբերյալ շուրջ երկու տարի հնչեցված բոլոր շահարկումները ոչ միայն հիմնազուրկ էին, այլև՝ էական դատավարական խախտում էին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը րդ նախագահի և մյուսների գործով նիստից առաջվ կարճ հանդիպում ունեցավ կուսակիցների և աջակիցների հետ։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ դժվար է կանխատեսել ներկա իշխանությունների գործողությունները։ Երբ կլինի ընտրությունների մասին հայտարարություն, կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը կհայտնենք։
ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց հայրենակիցներին, կուսակցներին, հիշեցրեց, որ երկու տարի առաջ կարվեց մի քրեկան գործ, որի շրջանակներում իրեն անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան,իսկ մեկ տարի առաջ դատարանի բակում հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ոմանք չհասկացան, թե ինչո՞ւ չեմ խոսում անհեթեթ գործի ամսին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, ապօրինությունները»։
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ապօրինի գործերը միայն իր նկատմամբ չէին, կային շատ ճչացող ապօրինություններ, որոնք ըստ իրեն՝ 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և ազգային իղձերը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարը և մեկ անգամ ևս շեշտեց. «Մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրայիան լայն արձագանք չունեցան։Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկում, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը և այսօր ևս ցանկանում եմ ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի»։
Սերժ Սարգսյանը նաև հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջան ի կազմում։ ՀՀ երրորդ նախագահը հայտնեց, որ ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ինքը տեսնում է այդ ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։
«Կապիտուլյանտները պետք է հեռանան։ Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին, այլ ճանապարհ ու այլընտրանք չկա»։
Սերժ Սարգսյանը ելույթում նշեց նաև, որ 3 տարիների ընթացքում նաև կուսակցական կորուստներ ունցան, բայց նաև կոփվեցին, իրենց շարքերը բյուրեղացան և այսօր ևս ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։
«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կայքնով ես ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»։
Սարգսյանը շնորհակալություն հայտնեց սատարման համար և խնդրեց աջակիցներին և կուսակիցներին չսպասել մինչև դատական նիստի ավարտը։ Վերջում համակիրները և ՀՀ երրորդ նախագահը գոչեցին՝ «Կեցցե Հայաստանը»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը րդ նախագահի և մյուսների գործով նիստից առաջվ կարճ հանդիպում ունեցավ կուսակիցների և աջակիցների հետ։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ դժվար է կանխատեսել ներկա իշխանությունների գործողությունները։ Երբ կլինի ընտրությունների մասին հայտարարություն, կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը կհայտնենք։
ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց հայրենակիցներին, կուսակցներին, հիշեցրեց, որ երկու տարի առաջ կարվեց մի քրեկան գործ, որի շրջանակներում իրեն անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան,իսկ մեկ տարի առաջ դատարանի բակում հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ոմանք չհասկացան, թե ինչո՞ւ չեմ խոսում անհեթեթ գործի ամսին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, ապօրինությունները»։
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ապօրինի գործերը միայն իր նկատմամբ չէին, կային շատ ճչացող ապօրինություններ, որոնք ըստ իրեն՝ 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և ազգային իղձերը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարը և մեկ անգամ ևս շեշտեց. «Մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրայիան լայն արձագանք չունեցան։Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկում, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը և այսօր ևս ցանկանում եմ ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի»։
Սերժ Սարգսյանը նաև հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջան ի կազմում։ ՀՀ երրորդ նախագահը հայտնեց, որ ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ինքը տեսնում է այդ ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։
«Կապիտուլյանտները պետք է հեռանան։ Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին, այլ ճանապարհ ու այլընտրանք չկա»։
Սերժ Սարգսյանը ելույթում նշեց նաև, որ 3 տարիների ընթացքում նաև կուսակցական կորուստներ ունցան, բայց նաև կոփվեցին, իրենց շարքերը բյուրեղացան և այսօր ևս ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։
«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կայքնով ես ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»։
Սարգսյանը շնորհակալություն հայտնեց սատարման համար և խնդրեց աջակիցներին և կուսակիցներին չսպասել մինչև դատական նիստի ավարտը։ Վերջում համակիրները և ՀՀ երրորդ նախագահը գոչեցին՝ «Կեցցե Հայաստանը»։
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է նախագծի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակագում մնալ։ Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։
Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ծանր օրերին մենք բոլորս միավորվել էինք հայրենիքի և բանակի շուրջ։ Մարդիկ անկախ իրենց կարողություններից և հնարավորություններից, մեծահարուստներից մինչև օրվա հացի խնդիր ունեցողներ՝ անկախ նրանից, իշխանություններին և կառավարությանը վստահում են, թե՝ ոչ, իրենց ներդրումն ունեցան հիմնադրամի հանգանակությունների գործում։
Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելը նվիրատուների մոտ իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ առաջացրեց: Ոչ Հիմնադրամի անգիր արված հիմնավորումները, ոչ կառավարության բանավոր հավաստիացումները, ոչ «շահարկումներին» չտրվելու կոչերը չփարատեցին այդ կասկածները։ Արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի իրականացումը:
Հիմնադրամի խորհրդի նիստից հետո արված իրարամերժ մտքերով հայտարարությունը խորացրեց առեղծվածը։ Կառուցողական մթնոլորտում անցած նիստում, ինչպես բնորոշվում է հայտարարության մեջ, խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Վստահություն հայտնելով հանդերձ, զուգահեռ որոշվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Մի կողմից վստահ են, մյուս կողմից՝ դեռ ուսումնասիրում են։
Մարդկանց մոտ, սակայն, չկա նույն վստահությունը։ ՀՀ նախագահի դեռևս նախորդ տարվա վերջում խորհրդի անդամներին ուղղված պաշտոնական նամակը և Հիմնադրամի խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահի մտահոգությունները բոլորովին այլ լույսի ներքո են բացահայտում առեղծվածը։
Մեզ պետք է ճշմարտությունը։ Պետք չեն նոր լայվեր, միտինգներ և մանիպուլյացիաներ։ Ներկայացրեք մանրամասն և սպառիչ հաշվետվություն։ Հիմնավորեք, թե որքան գումար և ինչի վրա է ծախսվել։ Եթե իհարկե կան այդպիսի հիմնավորումներ։ Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը Հիմնադրամի նկատմամբ։ Արեք դա հրապարակային։
Քանի դեռ չկա հիմնավորված հաշվետվություն, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ենթադրելու, որ հանգանակված գումաներից եղել են յուրացումներ և թալան։ Հակառակում համոզող ապացույցներ, բացի մերկապարանոց հայտարարություններից դեռ չեն հրապարակվել։
Տրամադրեք սպառիչ տեղեկատվություն, համոզեք մեզ, որ ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում և ձեռք բերեք իրավունք նոր ծրագրի»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանի բռնապետն անձամբ հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիեւի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,-գրել է նա։
Նշենք, որ Ալիևը Արցախի օկուպացված տարածքներ կատարված այցի ժամանակ հայկական եկեղեցու պատերի հայերեն արձանագրությունները կեղծ է անվանել։
Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Ֆորումն այս տարի նվիրված էր COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը եղել է միջազգային ջանքերի մեկտեղման և համագործակցության խորացման ջատագովներից մեկը՝ կարևորելով ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը համավարակի դեմ պայքարի համակարգման գործում։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային նախաձեռնությունների, ներառյալ՝ COVAX ծրագրին, որոնք կարող են խթանել երկրների միջև փոխգործակցության խորացումը բոլոր մակարդակներում։
Նախարարի տեղակալը նշել է, որ ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունն ավելի քան 20 ծրագիր է իրականացրել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման, բնակչության խոցելի խմբերին օժանդակության տրամադրման և համավարակի պատճառով տուժած բիզնեսներին սատարելու ուղղությամբ։
Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճնշումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։
Վերջինս նշել է, որ չնայած իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար:
Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։
Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է սատարել արդյունավետ և համագործակցային բազմակողմ ինստիտուտներին, որոնք կարևոր դեր ունեն COVID-19 համավարակից կայուն վերականգնման գործում:
Mediaport տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ։
Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։
Որոշումը, ըստ ալիքի, արդեն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:
Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չի ստացել իր միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը, բայց ինքը նույնպես տեղեկատվություն է ստացել, որ դատարանն իր միջնորդությունը բավարարել է։ Դատական ակտը փաստաբանին հասանելի կլինի միայն առավոտյան։
Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ միևնույն ժամանակ դատարանը վարույթ է ընդունել իրենց ներկայացրած ճանաչման հայցը, որի շրջանակում էլ միջնորդել էին հայցի ապահովման միջոց կիրառել։
Փաստաբանը ճանաչման հայցով դատարանին խնդրել է ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։
Հիշեցնենք, որ հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող «Իլլեր» բանկի ապամոնտաժումից հետո շինության տակից մարդկային ոսկորներ են հայտնաբերվել, սակայն, չնայած դրան, այդ տարածքում խանութների շինարարություն է իրականացվում։
Փայլանը հարցում է ուղարկել երկրի Շրջակայքի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին, որում նշել է, որ «Բնակարանաշինության ղեկավարման վարչության»՝ TOKİ-ի կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայկական և կաթոլիկ գերեզմաններ։
Փայլանը հարցրել է, թե ինչո՞ւ չեն դադարեցվում TOKİ-ի աշխատանքները հայկական գերեզմանների տեղում, և արդյո՞ք հասկանում են, որ TOKİ–ն ոչնչացնում է Անկարայի մշակութային գոյության և քաղաքային հիշողության հետքերը։ «Ինչո՞ւ եք բետոն լցնում Անատոլիայի հայերի ոսկորների և մշակութային գոյության վրա»,– եզրափակել է Փայլանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.