23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, մեկնաբանեկով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեծաթիվ երեխաների ներկայությանը, մասնավորապես գրում է.
«ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան չի բացառում երեխաների մասնակցությունը հավաքներին, և նշում, որ երեխան կարող է արտահայտել իր կարծիքը, ներառյալ՝ քաղաքական: Սակայն միևնույն ժամանակ Կոնվենցիան պահանջում է ապահովել երեխաների անվտանգությունը՝ այդ պարտականությունը դնելով պետության վրա և նշելով, որ «պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանելու համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունը»: Պատկան մարմիններից բացի ընտանիքը նույնպես պետք է ապահովի երեխայի անվտանգությունը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով իրավասու մարմիններին:
Այն, որ բոլորիս հայտնի հավաքի ժամանակ վարչապետի անվտանգությունը գերպաշտպանված էր՝ ակնհայտ էր, իսկ այն որ երեխաների անվտանգությունը ոչ միայն անտեսված, այլ նաև ենթադրաբար վտանգված (հակառակ դեպքում՝ նման պաշտպանության ու անվտանգության միջոցներ չէին իրականացվի վարչապետի անձի առնչությամբ)՝ պահանջում է լուրջ ուսումնասիրություն և քննության իրականացում՝ երեխայի լավագույն շահի համատեքստում՝ մեղավորների արարքներին տալով պատշաճ իրավական գնահատական:
Հ.Գ. Հունիսմեկյան միջոցառում լիներ, որ երեխաների մասնակցությունը խիստ ցանկալի լիներ, դեռ կարելի էր մտորել անվտանգության հավասարակշռման հարցը (չնայած 2020թ.-ին ի թիվս այլ միջոցառումների դա էլ չիրականացվեց՝ ելնելով երեխաների անվտանգության առաջնահերթությունից), իսկ այս դեպքում երեխաների մասնակցության արդարացում դժվար թե գտնվի»։
«Հենակետ» վերլուծական կենտրոնը կրկին ամփոփում է.
Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարությամբ դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, տեղեկացնելով, որ մարտի 15-ին, տեխնիկական պատճառներով չի կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իր տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ:
Վերջինս նշել է, որ ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն, իր հերթին, պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում ծավալված մարտական գործողությունների օրերին, Հայաստանում, Արցախում և արտերկրում հանգանակված գումարների մեծ մասը կառավարության գաղտնի որոշմամբ, փոխանցվել է ՀՀ Պետական բյուջե և ծախսվել հիմնադրամի կանոնադրությանը հակասող խնդիրների վրա (աշխատավարձներ, ընթացիկ ծախսեր):
Ալիևի հայտարարությանն ի պատասխան
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ալիևի այցը Արցախի բռնազավթված Հադրութի շրջան և հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ձգտում հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանը, ինչպես նաև շարունակում է պատմության ու հայկական հարուստ մշակութային ժառանգության կեղծման և հայատյացության քաղաքականությունները:
Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի ԱԳՆ-ն, որտեղ մասնավորապես ասվում է, որ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի այցը բռնազավթված Հադրութի շրջան անարգանք է բանակցային գործընթացին ուղղվող ջանքերի նկատմամբ:
Ըստ ԱԳՆ-ի, օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ դատապարտելի է:
Թեմայի հետ կապված հայտարարություն է տարածել Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, որով դիմել է համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպություններին առաջարկելով՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ»:
Ընդհանուր բնույթի տեղեկություններ
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ մարտի 19-ին, ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:
Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է:
Մարտի 19-ին, Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկատվություն, որ սրտի կաթվածով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել մի ադրբեջանցի: ԶԼՄ ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։
Դպրոցական առարկայական օլիմպիադայի 2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երևանում, մասնակցել են նաև արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դպլոմներով ու գովասանագրերով վերադարձել Արցախ:
ՌԴ, խաղաղապահ առաքելություն
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը չի բացառել, որ Արցախի ու Ադրբեջանի միջև որոշ ենթակառուցվածքներ կարող են հեռավոր ապագայում վերագործարկվել՝ ռուսաստանցի խաղաղապահների կողմից։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։
ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ մարտի 20-ին, խաղաղապահների աջակցությամբ, Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:
Պաշտոնական լրահոս
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:
Նույն օրը, նախագահն ընդունել է նաև Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին:
Նախագահ Հարությունյանը մարտի 17-ին, այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ:
Նշենք, որ այդ հատվածներում նախատեսված է նոր բնակավայրեր հիմնել, որտեղ տեղափոխվելու են բնակվելու Արցախի բռնազավթված համայնքների բնակիչները:
ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։
Մարտի 16-ին, նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Կարեն Գեորգիի Գաբրիելյանին Արցախի Գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:
Մարտի 16-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել ՀՀ Պնախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Հանդիպան ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։
Նույն օրը, Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:
ԱՀ խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծ, համաձայն որի նախատեսում է դյուրացնել զենք կրելու ընթացակարգերը:
Շաբաթվա ընթացքում Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ և քննարկել ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագրերի հետ կապված հարցեր:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն-տեղեկանք է ներկայացրել երկրում կորոնավիրուսային վիճակի, դրա դինամիկայի, կանխման և անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։
Ռելիզում նշվում է, որ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Մասնագիտական առումով, բնականաբար շատ հեռու եմ նախարարության խորհուրդներին, կանխարգելիչ միջոցառումներին գնահատական տալուց, բայց որպես քաղաքացի, ով տեսնում է երկրի վարչապետի հաճախակիացող հավաք-հանդիպումները, ինձ մոտ նվազագույնը մեկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում բազմամարդ միջոցառումներ կազմակերպում։
Միամտություն կլինի կարծել, թե նա այս տեղեկատվությանը չի տիրապետում։ Իսկ տիրապետման պայմաններում մեծ խմբերի հետ տարբեր ձեաչափով հանդիպումներով վարչապետը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում։
Նկատենք, որ ոչ միայն իր կողքը բեմահարթակներին կանգնող, այլ հանդիպման մասնակիցների մի մասը առանց դիմակների է կամ սխալ կրմամբ, իսկ սոցիալայան հեռավորության մասին դեռ չեմ խոսում։
Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան՝ պատերազմի 4-5 հզ զոհից մինչև նույնքան կորոնավիրուսային մահեր, թող անհրաժեշտ եզրակացություններ անեն դեռևս նրան սատարող մեր քաղաքացիները»։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%:
Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։
Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Հատկապես ուշադրություն է պետք դարձնել փակ կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված պահանջների պահպանմանը, մասնավորապես՝ նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում էլ կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ետպատերազմյան իրավիճակում, եւ ետպատերազմյան հակադրության մեջ: Շատ ագրեսիվ ձեւով իշխանությունը եւ կառավարությունը հարձակումների է ենթարկվել եւ շարունակվում է ենթարկվել: Գիտեք, թփ ինչպիսի ելույթներ են հնչում, ինչպիսի կոչեր են հնչում, բայց ես գիտեմ, որ շատերը այս իրավիճակի հետ կապված ունեն դժգոհություններ, ունեն պահանջներ: Այն վիճակը, որ մենք ունենք Հայաստանում, ըստ էության աննախադեպ է, որովհետեւե հետպատերազմյան այսպիսի ծանր հակադրության մեջ մեզ հաջողվել էխոսւսափել քաղաքացիական բախումներից: Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետեւ առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթեւեթեանքների սպանության կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները տանում են կալանավորելու, նրանք ասում են` «ոչինչ, գնացեք եւ շարունակեք ձեր հանձնարարությունների եւ ձեր չալերտավոր ասած առաքելության իրականացումը»:
«Իսկ ինչու Հայաստանում դեռ կան այդպիսի դատավորներ, որովհետեւ մենք մի շատ մեծ թերություն եւ առավելություն ունենք` 2018 թվականին, երբ որ ձեր առջեւ կանգնել ենք եւ իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, էն ժամանակ մենք պարտավորություններ ենք ստանձբել, որ պետական կառաավարման համակարգում ջարդեր չեն լինելու, յուրաքանչյուրը ունենալու է իր շանսը եւ մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Քաղաքական առումով մենք սխալ ենք եղել, բայց բարոյական առումով ճիշտ ենք եղել:Այո, այսօր Հայստանում կան մարդիկ, որոնք այսօր Հայսաստանում ուզում են արյուն, ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներով արյուն հեղվի, որովհետեւ էդ մարդիկ չեն հագեցել Հոկատեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով եւ ցանկանում են, որ արյունահեղություն լինի»,-ասաց նա:
Չենք կարող ասել, որ սա վերջնական որոշում է, բայց հավանականությունը մեծ է, որ հենց հունիսի 20-ին կգնանք ընտրությունների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Վերջինս նկատեց՝ այս պահի դրությամբ իշխանությունները տրամադրված են ընտրությունների գնալու, բայց դա չի նշանակում, որ մեկ շաբաթ հետո նույն տրամադրվածությունը կունենան։ Ըստ նրա՝ կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ պետք է լուծվեն․ «Երկիրը գտնվում է ինքնահոսի վիճակում, սակայն սա երկար չի կարող շարունակվել, հիմա առանց որևէ ուղղության, իներցիայով գնում է, ինչը խնդիրներ է առաջացնելու։ Բացի այդ՝ ի վերջո պետք է հասկանանք՝ որ քաղաքական ուժն ինչ վարկանիշ ունի»,-նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով արտաքին խաղացողները նույնպես պահանջում են Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Արմեն Բադալյանը նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիայի նախագահի զանգից բացի ԵՄ ոչ մի երկիր, անգամ Հայաստանի դաշնակից երկրների ղեկավարները և բարձրաստիճան գործիչները Հայաստան չեն եկել կամ Հայաստանի վարչապետին չեն զանգահարել․ «Չգիտեն՝ վարչապետն այն վստահությունը, լեգիտիմությունն ունի՞, որի հետ արժի համագործակցել, թե ոչ։ Արտաքին և ներքին տարբեր գործոններ կան, որոնք ստիպում են իշխանություններին գնալու արտահերթ ընտրությունների, որին կմասնակցեն Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ ուժերը»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ ընտրություններին, քաղտեխնոլոգը նշեց, որ նա մեկ անգամ արդեն ասել է և դա ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է նրա՝ ընտրություններում հաղթելու շանսերին, Արմեն Բադալյանը նկատեց՝ թեև Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կմասնակցի, բայց այս պահի դրությամբ դեռևս չեն տեսնում քաղաքական այն ուժը, որի ցուցակը գլխավորելով՝ երկրորդ նախագահը պետք է մասնակցի ընտրություններին․ «ԲՀԿ-ն ասաց՝ ինքնուրույն է գնում ընտրություններին մասնակցելու, այս պահի դրությամբ չենք տեսնում ինստիտուցիոնալ այն կառույցը կամ կուսակցությունը, որը կարող է գլխավորել երկրորդ նախագահը և նրան տանել հաղթանակի։ Նա հարցազրույցներով կարողացավ որոշակիորեն իր վարկանիշի մեջ փոփոխություն գրանցել, մասնավորապես վարկանիշը բարձրացնել և հակավարկանիշն իջեցնել, բայց դա շատ քիչ է ընտրություններին մասնակցելու համար, որովհետև սա քաղաքական ուժի ընտրություն է»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է երկրորդ նախագահն ընտրություններին մասնակցի ՀՀԿ-ի ցուցակով, Արմեն Բադալյանը նկատեց՝ թեև քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց զրոյին է մոտ հավանականությունը, որ երկրորդ նախագահը ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելով կգնա ընտրությունների․ «Նրանց հարաբերություններն այդքան էլ դաշնակցային չեն, նրանք ուղղակի իրավիճակային դաշնակից են։ Բայց հարցական է, թե ՀՀԿ-ի ղեկավարը որքանով է ազնիվ այս գործընթացում։ Հնարավոր է եղած ուժերը, միգուցե ՀՅԴ-ն, «Հայրենիք»-ը դաշինքի մեջ մտնեն և գնան ընտրության»,-ամփոփեց քաղտեխնոլոգը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։
Ինչպես նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ՝ իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում.
«Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ դրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Հանցանք կատարած անձինք, իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ»։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում մեկ ընտանիքի երեք անդամի մեղադրանք է առաջադրվեն անչափահասի աշխատանքային շահագործման համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ամուսիններ՝ 1960 թվականի ծնված Լ.Կ-ին եւ 1971 թվականին ծնված Ա.Ղ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4 կետերով, իսկ նրանց որդուն՝ 2003 թվականի ծնված Վ.Կ-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4 կետերով սահմանված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նրանք 2018 թվականի դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդու՝ հարկադիր աշխատանքի ձեւով թրաֆիքինգ կամ շահագործում՝ իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ ղեկավարելու հնարավորությունից զրկված, արարքի կատարման պահին անչափահաս տարիքում գտվող Ա.Ի.-ին դրել եւ պահել են շահագործման վիճակի մեջ, օգտագործելով վերջինիս վիճակի խոցելիությունը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու միջոցով շահագործել են նրան, չեն վճարել կատարված աշխատանքի դիմաց վարձատրության՝ նախնական բանավոր պայմանավորվածությամբ որոշված գումարը, պահել են նվաստացուցիչ եւ անմարդկային պայմաններում, իսկ մայրը եւ որդին վերջինիս նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով եւ դրա գործադրմամբ հարկադրել են աշխատել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեից նաեւ հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ 2018 թվականին ընտանիքի անչափահաս որդին եւ Լ.Կ.-ի մոտ որպես կթվորուհի աշխատող Հ.Բ.-ն տուժող Ա.Ի.-ին ընտանիքին պատկանող անասնաֆերմային կից տնակում, դիտավորյալ կերպով պատճառել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ որդին տուժող Ա.Ի-ին ստիպողաբար կերակրել է ուտելիքի մնացորդներ, իսկ Հ.Բ.-ն այդ ընթացքում, առանց պատճառի եւ առիթի, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս, հայհոյել, որի ժամանակ Վ.Կ-ն տեսանկարահանել է այդ ամենը իր բջջային հեռախոսով եւ ծաղրանքի ենթարկել Ա.Ի-ին:
Նախաքննությունը շարունակվում է։
Ադրբեջանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում հեգնելու եւ ընդգծելու ՀՀ իշխանությունների ստորագրած կապիտուլյացիոն ակտի անպատվաբերությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ստեփանակերտում վիրահատվել է սրտի կաթվածով տեղափոխված ադրբեջանցի վարորդն ու ուղարկվել Բաքու՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Այն բանից հետո, երբ Ստեփանակերտում հայ բժիշկները սրտամկանի ինֆարկտից հետո ստենդավորեցին ադրբեջանցի վարորդի սիրտը և փրկեցին նրա կյանքը, ադրբեջանական Maiden Tower հեռուստաալիքը գրել էր՝ «Շնորհակալություն Ադրբեջանի հայ բժիշկներին»,- տելեգրամի իր ալիքում գրել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ ավելացրել.
«Երբ Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է անդաստիարակ անչափահաս պատանու նման, որի հայրը բակում ծեծում և վիրավորում է իր որդուն, ինչ կարող ես պահանջել շարքային բլոգերից:Ես ծանոթ եմ Խորհրդային շրջանի Բաքվի էլիտաներից շատերին:Նրանք շատ դաստիարակված ու կիրթ մարդիկ էին:Ըստ ամենայնի, թափառական հոգեբանությամբ օժտվածների են հավաքագրում քարոզչական ԶԼՄ-ներում ծառայելու համար:
Եվ բացարձակապես չեմ զարմանում, որ Արցախի հայ բժիշկները փրկել են ադրբեջանցի վարորդի կյանքը և նրան ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղարկել տուն Բաքու, քանի որ հիմա հրադադար է»:
Ադրբեջանական ուժերը հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել են դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ խոշտանգել են գերեվարելիս, նրանց փոխանցելիս կամ կալանքի տակ պահելիս: Այս մասին նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Ադրբեջանը նաեւ պետք է անհապաղ ազատի մնացած բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, որոնք կալանավորված են, եւ տեղեկություններ տա զինծառայողների ու քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վիճակն անհայտ է, բայց վերջին անգամ նրանց տեսել են Ադրբեջանում կալանավորված:
«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներառյալ խոշտանգումները, նողկալի ռազմական հանցագործություն է,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: — Խոր տագնապ է հարուցում նաեւ այն, որ մի քանի անհայտ կորած հայ զինվորների չեն կարողանում գտնել, որոնց վերջին անգամ տեսել են Ադրբեջանում բանտարկված»:
Human Rights Watch-ը զրուցել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն պատմել են բանտարկության ժամանակ իրենց հանդեպ, ինչպես նաեւ մյուս ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, որոնց հետ նրանք գերեվարվել են կամ նույն խցում են եղել: Նրանք նկարագրել են երկրատեւ եւ բազմաթիվ ծեծը: Նրանցից մեկի խոսքով՝ իրեն ծակել են սուր մետաղական ձողով, մյուսն ասել է, որ իրեն խոշտանգել են էլեկտրական հոսանքով, իսկ մեկին բազմիցս այրվածքներ են հասցրել կրակայրիչով: Տղամարդիկ պահվել են արժանապատվությունը նվաստացնող պայմաններում, նրանց շատ քիչ ջուր են տվել եւ ձերբակալման առաջին օրերին գրեթե չեն կերակրել:
Համացանցում տասնյակ տեսանյութեր են տեղադրվել, որոնցում ադրբեջանցի սպաները դաժանորեն են վարվում հայ ռազմագերիների հետ: Human Rights Watch-ը մանրակրկիտ ուսումնասիրել եւ ստուգել է ավելի քան 20 այդպիսի տեսանյութ, այդ թվում՝ վերջերս հայրենադարձված ռազմագերիների եւ այն զինվորականները ընտանիքի անդամների հետ հարցազրույցների միջոցով, ովքեր հայտնվում են տեսանյութերում, բայց դեռ չեն վերադարձվել:
Հաղորդումները Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին մտավախություններ են առաջացնում, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները հետագա բռնությունների վտանգի տակ են, հայտարարել է Human Rights Watch-ը:
Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի հայ ռազմագերիները եւ կալանքի տակ պահվող այլ անձինք օգտվեն պաշտպանության բոլոր միջոցներից, որոնց իրավունքն ունեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.