23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն:
Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ա. Հ-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն-ի կողմից իրեն արված ակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաները ՔԿՀ բերել և Ա. Ն-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն-ի որդին:
Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ-ն 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր՝ Երևան քաղաքում գտնվող տանը Ա. Ն-ի որդուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև դատապարտյալին փոխանցելու համար արգելված առարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:
Կատարված անձնական խուզարկությամբ Ա. Հ-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և զգուշացնում, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հանրային ծառայության տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն երևույթները բացահայտելու և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում մարտի 19-ին հրապարակվել է Հայաստան գործուղված թղթակից Ֆոստին Վենսանի եւս մեկ հոդված։ «Արմենպրես»–ի փոխանմամբ, լրագրողը հարցազրույցներ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի, ինչպես նաեւ Հայաստանի բնակիչների հետ։
Լրագրողն անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ինչպես նաեւ այդ համաձայնության շրջանակում 1960 ռուս զինվորի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման նպատակով հինգ տարի ժամկետով տեղակայմանը: Նշվում է, որ ռուս զինվորականները տեղակայվել են նաեւ Հայաստանի հարավ-արեւելքում` Սյունիքում:
«Նրանք, ովքեր տեղակայվել են Հայաստանի տարածքում` Սյունիքում, այդ զորակազմի մաս չեն կազմում: Նրանք միջնորդների դերն են իրականացնում` խուսափելու Հայաստանի սահմանակից գյուղերի բնակիչների եւ ադրբեջանցի զինվորների միջեւ լարվածությունից»,- հստակեցրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Ֆոստին Վենսանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի փետրվարի 22-ին արտահայտած այն մտքին, որ Երեւանը հակված է 1995թ.-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը երկրի հյուսիս արեւմուտքում, եւ, որ Ռուսաստանը նաեւ կօգնի բարեփոխել հայկական բանակը: Նախարարը հավելել է, որ «Ղարաբաղի փորձը հաշվի առնելով` մեզ պետք է արմատապես վերանայել եւ օպտիմալացնել մեր հնարավորություններն ու ուժերի թվաքանակը»: Ջանքերը կուղղվեն վերահսկման, հետախուզության, օդային պաշտպանության համակարգերի, անօդաչու ինքնաթիռների, հրթիռների եւ հրետանու զարգացմանը:
Հոդվածագիրն անդրադառնում է, թե ինչպես է 2018թ.-ին ժողովրդական ու խաղաղ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն եկել իշխանության` տապալելով հետխորհրդային կոռումպացված վարչակազմը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում Թուրքիայի բացասական դերի վրա` ափսոսանքով հավելելով, որ չնայած դրա ակնհայտ լինելուն՝ ամբողջ աշխարհը աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Ռուսաստանի դերի կապակցությամբ Արա Այվազյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մեր ավանդական դաշնակիցն է, եւ նրա շնորհիվ է, որ աղետից խուսափեցինք: Եվ այսօր Ռուսաստանն է, որ թույլ է տալիս խուսափելու նոր լարվածությունից:
Խորհրդարանի ամբիոնից անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրաձայնեց վերջին ժամանակներում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների խնդիրները։ Դրանք վերաբերում են ընտանիքների վարկային պարտավորություններին, որոնք այս պահին որևէ կերպ աջակցություն չեն ստացել և վարկերի մարման հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Կարծես թե բանկերի հետ է իրենց առնչությունը, իսկ բանկերից պատասխանում են, որ կարող են զիջումներ անել, կամ տոկոսները, վարկը զրոյացնել, եթե վարկը զոհված կամ անհետ կորած զինծառայողի անունով լիներ, որը բառացիորեն անհնար երևույթ է»։
Պատգամավորը նշեց, որ 18 ամյա պատանուն, որը պատրաստվում էր բանակ գնալ, որևէ մեկը վարկ չէր տա և հավանականությունը փոքր է, թե որևէ ժամկետային զինծառայող կարող է ունենալ վարկ։
«Երբ 18-ամյա պատանին է գնացել, որևէ զիջումներ չեն կարող անել, քանի որ վարկերը հիմնականում ծնողների անունով է»։
Պատգամավորը դիմեց կառավարությանն այս հարցով՝ փոխանցելով ընտանիքիների խնդրանք-առաջարկը, որպեսզի հնարավոր ուշադրություն դարձնեն, բանկերի հետ որևէ քայլեր ձեռնարկեն։ Մասնավորապես այն ընտանիքները, որոնք դեռ անհայտ կորած զինծառայողներ ունեն և մինչև օրս չեն գտել զինվորներին, մեծ ծախսեր ունեն և որևէ մեկը չի կարող վարկային պարտավորությունները կատարել։
«Կամ ժամկետները պետք է երկարացվի բանկերի հետ համաձայնությամբ, կամ սուբսիդավորնվի, կամ որևէ տարբերակ գտնել, որպեսզի այս ընտանիքները չկանգնեն ծանր խնդիրների առաջ»։
Պատգամավորը նշեց՝ հույս ունի, որ կառավարությունում այս առաջնային հարցն ավելի կկարևորվի, քան ոչ առաջնային այլ հարցերը։
Ադրբեջանը շարունակում է պնդել, որ բոլոր ռազմագերիներին է փոխանցել է Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածներն «այդպիսին չեն համարվում եւ պատասխան կտան օրենքի առջեւ», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունների իրականացման համար նշված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածք ուղարկված անձինք, միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն, ռազմագերի չեն համարվում եւ չեն կարող համարվել: Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն: Նրանց հետ վարվում են միջազգային օրենսդրությանը եւ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին»,- հայտարարել են ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Դիլիջանի բժշկական կենտրոնում թեեւ դադարեցվել է Covid-19-ով վարակված հիվանդների բուժումը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, այնտեղ են տեղափոխել։ Այս մասին «Փաստինֆո»-ին ահազանգել են Դիլիջանի բնակիչները՝ մտահոգություն հայտնելով, որ դա կարող է նպաստել վարակի տարածմանը, քանի որ ԲԿ-ում կան տարբեր հիվանդներ, որոնք վարակվելու վտանգի առաջ են։
Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվությունը ճշտել բժշկական կենտրոնից ու նաեւ պարզել, արդյոք ԲԿ-ն սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։
«Եթե չենք զբաղվում, ուրեմն չենք զբաղվում։ Հարցերին իրավասու է պատասխանել միայն տնօրենը, որը հիմա հասանելի չէ, իրավասու չենք մենք պատասխանել ձեր հարցերին։ Եթե հիվանդանոցը չի սպասարկում քովիդով հիվանդի, ոնց կարող է ունենալ քովիդով հիվանդ»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԲԿ-ից։
Մարտի 8-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված ընդլայնվում է մահճակալային ֆոնդը։ Քովիդով վարակվածներին 6 բժշկական կենտրոն է սպասարկում, այդ թվում երկուսը Երևանից դուրս՝ Սպիտակում և Կապանում։ Հետաքրքրվեցինք ՝ արդյոք պատրաստվում են կրկին վերապրոֆիլավորվել, ինչին ի պատասխան աշխատակիցը նշեց.
«Երբ որ վերապրոֆիլավորվենք, այն ժամանակ երևի սպասարկենք, չեմ կարող հստակ պատասխանել, տնօրենը կպատասխանի ձեր հարցերին»։
Մեր զրուցակցին տեղեկացրեցինք, որ ահազանգեր ենք ստացել առ այն, որ Covid-19-ով վարակված Նիկոլ Փաշինյանի մայրը բուժում է ստանում կենտրոնում՝ վիրահատական բաժանմունքում, որտեղ այլ հիվանդներ եւս կան, ովքեր կորոնավիրոսային հիվանդություն չունեն։
«Չեմ ճանաչում այդ մարդուն, մեր մոտ նման անձնավորություն չկա։ Ձեր հացերին չենք պատասխանում»,- ասաց աշխատակիցը։
Ռոբերտ Նազարյանը վկայակոչեց ՍՈՒ–30ՍՄ կործանիչների հետ կապված առաջին հայտարարությունը, որն արվել էր նախորդ տարվա հուլիսի 15-ին, երբ դիրքային մարտերի ընթացքում վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որում նշվում էր, որ օդ բարձրացող ՍՈՒ–30 ինքնաթիռները գնում են մարտական հերթապահության։
«Տեսանյութից ակնհայտ երևում էր, որ կործանիչներն իրենց վրա չէին կրում համապատասխան սպառազինություն, հետևաբար նման դեպքում ՍՈՒ–30–ը պարզապես չի կարող իրականացնել մարտական հերթապահություն։ Միջադեպը քննարկվեց մասնագիտական շրջանակներում, սակայն հանրային դաշտում մեծ հնչեղություն չստացավ, որովհետև սահմանին ընթանում էին մարտական գործողություններ, երկիրը զբաղված էր պատերազմով, հետևաբար միջադեպը հանրային լայն ընկալում չստացավ»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Նազարյանը նաև հիշեցրեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի տեսակետները, որոնք առնչվում էին պատերազմի թերություններին, սխալներին ու այլ մանրամասներին։ Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ ՍՈՒ–30-ները գնվել են առանց հրթիռների, և այդ առթիվ ոչ մի հակադարձում չեղավ, ոչ մի պաշտոնական հերքում կամ հաստատում չներկայացվեց։ Փորձագետի կարծիքով` խոսքը վերաբերում է «օդ–օդ» դասի հրթիռներին։
«Ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ կործանիչներն իրոք գնվել են առանց «օդ–օդ» դասի հրթիռների, պարզապես չեն հասցրել դրանք ժամանակին գնել։ Դրանից հետո Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» դասի հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ: Սակայն ես չեմ կարող դրա հավաստիությունը փաստել, որովհետև տրամաբանական չէ, երբ կործանիչը վաճառում են առանց հրթիռի։ Այդ դեպքում ստացվում է, որ պետությունը մեծ հաշվով գնել է մետաղաջարդոն»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին` Նազարյանը շեշտեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը ռազմական ոլորտի հետ առնչվող հարցերում անում է իրարամերժ հայտարարություններ, ինչը վկայում է այն մասին, որ գործ ունենք մարդու հետ, ով գաղափար չունի ռազմական գործի, ռազմական տեխնիկայի մասին, չունի բավարար գիտելիքներ։
Փորձագետի համոզմամբ` կործանիչների գործարքն արդարացված էր, նույնիսկ՝ ուշացած, և անհրաժեշտ է ավելի ընդլայնել մեր ռազմական ավիացիան` հընթացս լուծելով սպառազինության, սպասարկման ու լոգիստիկ բնույթի հարցերը, այլապես նման գործարքները լիարժեք չեն լինի։ Վերլուծաբանի գնահատմամբ` անհրաժեշտ է ունենալ նորմալ բանակցող և ռազմական գործից հասկացող մարդիկ։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպառազինության թեմային, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների։
Սակայն 2020թ․-ի հուլիսին Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով, և անգամ տեսանյութ էր հրապարակել։
Սոցիալական ցանցում սպառնացել են իշխանություններին քննադատող, պատերազմին ժամանակ զոհված զինվորի հորը՝ Գեղամ Նազարյանին։ Այս մասին գրել է «Ճշմարտություն սերունդների համար» Հ/Կ նախագահ Գեղամ Նազարյանը.
«Այսօր՝ մարտի 22_ին Ando Grigoryan անուն, ազգանունով օգտատերը (https://www.facebook.com/ ando.grigoryan.520 ) նախ ֆեյսբուքյան ընդհանուր տիրույթում հայհոյախառն գրառում արեց իմ գրառման տակ, ապա արդեն մեսենջերով, անձնական նամակով սկսեց ոչ միայն սպառնալ, այլ հայհոյել ինձ, իմ ընտանիքին, դրանով փորձելով անարգել նաեւ Արցախում հերոսաբար զոհված իմ որդու՝ Աբգար Նազարյանի հիշատակը։
Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել եւ արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում։ Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։ Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ_ին, ոստիկանությանը, դատախազությանը՝ միջոցներ ձեռնարկել այս օգտատիրոջը հայտնաբերելու համար եւ պարզելու հնարավոր կենտրոնը, որից ուղղորդվում է նրա գործողությունները։ Ես դիմում եմ իրավապահ մարմիններին ոչ այն պատճառով, որ վախեցած եմ։
Բոլորդ հասկանում եք, որ կրտսեր որդուս զոհվելուց հետո ես վախ չեմ կարող ունենալ, հատկապես նման սպառնալիքներից, բայց հորդորում եմ հայտնաբերել այս օգտատիրոջը, որ հանկարծ, պատահաբար ես նրան չհայտնաբերեմ։ Իմ հոգեվիճակում ես չեմ կարող երաշխավորել, որ նրա հետ հանդիպումը կսահմանափակվի միայն բացատրական զրույցով։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այս օգտատիրոջ գրառման սքրին շոթերը՝ պատճենները»։
Ներազգային ռասիզմը Հայաստանում հասել է մտահոգիչ չափերի։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ ինձ դիմեց մի քաղաքացի եւ ներկայացրեց արժանահավատ տեղեկություններ եւ ես չեմ վախենա այդ երեւույթն անվանել ներազգային ռասիզմ։ Երեկ երկու երիտասարդ կին «Յանդեքս» տաքսի են պատվիրել։ Օգտվելով այդ տաքսու ծառայություններից՝ մի կետից մյուսն են տեղափոխվել եւ ընթացքում մի հատվածն իրենց զրույցի խոսել են Արցախի բարբառով։ Տաքսիստը, դա նկատելով, անմիջապես կանգնել է եւ շատ կոպիտ ձեւով, վատ խոսքեր օգտագործելով այդ մարդկանց դուրս է հրավիրել։ Ասել է՝ թողեք, գնացեք ձեր Ղարաբաղը։ Ես շատ մեղմ եմ ասում, շատ ավելի կոպիտ է արտահայտվել»,- պատմեց Ռուբեն Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենք փորձել են «Յանդեքսի» միջոցով վարորդին բերել ներողություն խնդրելու համար, ինչին տաքսի ծառայությունը պատասխանել է, որ իրենք շատ ցավում են, եւ որ կատարվածը չի համապատասխանում որակի իրենց ստանդարտներին։
«Կարելի է շատ ցավալ այն բանի համար, որ վարորդը տհաճ երաժշտություն է միացրել, ծխում է, մեքենան նորմալ վիճակում չի գտնվում, այ դա որակի ստանդարտներին չի համապատասխանում։ Ո՞նց կարող է որակի ստանդարտներին չհամապատասախանող համարել այն, ինչ ես թվարկեցի, եւ ռասիզմը։ Հենց այս տաքսի ծառայության մասով էլ մենք զբաղվելու ենք, քանի որ նրանք պետք է ունենան հակառասիստական կանոններ»,- նշեց Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այսօր Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում դեպքի առնչությամբ իրենք պատրաստվում են հաղորդում տալ ՔՕ իրավահավասարության խախտման հոդվածով։
«Մեր խնդիրն այդ թշվառ մարդուն՝ տաքսիստին, բանտ նստեցնելը չէ։ Ավելին՝ ես դեմ եմ լինելու, որ իր նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրվի։ Մեր նպատակն այն է, որ մարդիկ հասկանան, որ պատասխանատվությունն անխուսափելի է։
Այս երեւույթը մեր իրականության մեջ ինչ-որ դրսեւորումներ ունի տարբեր առիթներով, բայց մենք պետք է խոսենք այդ մասին։ Արցախահայերի նկատմամբ այս երեւույթի տարածմանը նպաստում է նաեւ այդ դավաճան իշխանությունը։ Այս ներազգային ռասիզմի մասին մենք պետք է խոսենք, որպեսզի կարողանանք արմատախիլ անել։ Երբ արցախցիները ծայրահեղ փխրուն վիճակում են, այս դավաճան իշխանության պատճառով տուն են կորցրել, զոհեր եւ վիրավորներ ունեն, այս երեւույթն իրենց առավել մեծ այլանդակություն է ներկայացնում»,- ասաց Մելիքյանը։
Մելիքյանը կոչ արեց հասարակությանը ներազգային ռասիզմի հանդիպելու դեպքում անպայման արձագանքել․ «Խոսքը միայն արցախցիների նկատմամբ ռասիզմի մասին չէ։ Կարող է վերաբերել քաղաքին, մարզերին, կարեւորը, որ այս երեւույթն արմատախիլ արվի»։
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այդ մասին տեղեկություն է հրապարակել ArmLur.am-ը:
«Ավելի վաղ հայտնել էինք, որ Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն:
ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր դատախազին ներկայացված դիմումի տեքստը:
«2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է.
1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:
2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»,-գրում է կայքը:
ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին ներկայացրեցի ԶՈՒ հրամկազմին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն նախարար,
հարգելի գործընկերներ,
պարոնայք գեներալներ և սպաներ,
Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց մեր օրենսդրության առանձնահատկություններից ելնելով ստիպված էինք որոշ ժամանակ սպասել:
Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան:
Այս ընթացքում պարոն Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաև պատերազմի ընթացքում ես նրան հրավիրել եմ Սյունիք՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Նկատի ունեմ՝ պարոն Դավթյանն այս ընթացքում միշտ ներգրավված է եղել և ըստ էության կտրված չի եղել պետական գործերից: Համոզված եմ, որ իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր: Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ:
Պարոն Դավթյան, շնորհավորում եմ Ձեզ այս բարձր կարգավիճակը վերստանձնելու առիթով: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ այս պատասխանատու պաշտոնում և հույս ունեմ, որ մենք հնարավորինս արագ կհաղթահարենք այն բարդությունները, որոնք հայտնի հանգամանքների բերումով ծառացել են մեր առաջ:
Մի հանգամանք ևս ուզում եմ ընդգծել. ես 2018 թվականին Ձեզ ներկայացնելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին՝ շատ կարևոր եմ համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի և պետք է ասել, որ այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով:
Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում:
Եվ ուզում եմ կրկնել ևս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին:
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»:
Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես ևս միանում եմ Ձեր խոսքերին, ևս մեկ անգամ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում մատուցած ծառայությունների համար և պարոն Գալստյան իհարկե Ձեզ շնորհակալություն՝ այս ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Շնորհակալություն բոլորին, որովհետև իսկապես շատ բարդ, ծանր ժամանակաշրջանով ենք անցել և կարծում եմ, որ մենք, ի վերջո, այս ողջ ընթացքում կարողացանք անել առավելագույնը և արեցինք այն անհրաժեշտը, որպեսզի այս ամենից դուրս գանք ուժեղացած, համախմբված և, ի վերջո, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգած»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.