23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:
Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում` տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել` հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:
Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնվի:
Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»։
«Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։ Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով», — գրել է նա:
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է Մեղրիով անարգել հաղորդակցություն ապահովի Ադրբեջանից Նախիջևան գնալու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում փաստացի բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի:
«ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել»,–ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանի մեջ:
ԱԳՆ-ից հիշեցնում են նաև հունվարի 13-ին Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը այդ օրը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով Նախիջանի հետ կապ տրամադրել Ադրբեջանին` ինչպես դա անում է Իրանը։
Վարչապետը նշել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները պետք է բացվեն միայն այն դեպքում, եթե դրանից հետո կասկածի տակ չդրվեն, երկրների սուվերենությունն ու ինքնիշխանւթյունը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։
Հայտարարության մեջ ասվում է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսագրությունից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգևոր-մշակութային արժեքների և ինքնութենական սիմվոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախավորվել է Հաթերք գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջվել են շատ հուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործվել են որպես պատվանդաններ աշխատանքային գործիքների համար։ Ադրբեջանցիների «զայրույթը հարուցել է» հատկապես պատերազմի ժամանակ գյուղի պաշտպանների եղբայրական հուշաքարը։
Սակայն գյուղի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար կյանքը նվիրաբերածների հուշակոթողը պղծելիս ադրբեջանցիները չե՞ն մտաբերում այն 19 խաղաղ բնակիչներին, ովքեր գազանաբար սպանվել են, երբ 1992-1993 թթ․ գյուղը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այսօր կյանքի իրավունքի պաշտպանությունը զայրացնում է ադրբեջանցիներին։
«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խիստ մտահոգված է ադրբեջանական վանդալիզմի շարունակման և անպատժելիության փաստից։ Անգամ վերջերս Կրոնական ազատության դիտարկման ցանկում ընգրկվելու հանգամանքը հետ չի պահում Ադրբեջանին շարունակելու իր հակահայկական ռասիստական էթնոցիդի քաղաքականությունը, որը դատապարվելի է միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և արձանագրությունների հիմքով, մասնավորապես՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության համաձայն՝ արգելվում է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը այն որակում է որպես միջազգային հանցագործություն։
Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումից և հայաթափումից հետո Ադրբեջանն անարգել շարունակում է իր հանցավոր գործունեությունը։ Ուստի, ի՞նչ է Ադրբեջանի պատմությունը, եթե ոչ մարդկության դեմ գործած հանցանքների մի կատարյալ հանրագումար՝ բռնի տեղահանումների, անօրինակ դաժանության ու քաղաքական երեսպաշտության շարունակական ուղեկցությամբ։
«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը վերստին կոչ է անում միջազգային իրավարար և պատասխանատու կազմակերպություններին առարկայական քայլեր կատարել հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովման ուղղությամբ»։
«Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ նոր սահմանդրություն ունենալու անհրաժեշտության մասին հայտարարությանը, գրում է.
«Հունվարի 18-ին Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների։ Նա նշել է, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում՝ ընդգծելով, որ խոսքը կառավարման մոդելի փոփոխության մասին չէ։
Այս մասին դեռևս մեկ ամիս առաջ էի գրել։ Երբ Ալիևը դեկտեմբերի 6-ին հայտարարեց՝ Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմը ապագայում գլուխ չի բարձրացնելու, հենց սա նկատի ուներ։ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոփոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան։
Հատված դեկտեմբերի 20-ի սյունակիցս․
«Թե ինչ երաշխիքների մասին է խոսում Ալիևը, կարելի է կռահել, օրինակ, ադրբեջանցի իշխանամետ հայտնի փորձագետ, «Թոփչուբաշով կենտրոնի» ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովի վերջին հոդվածից։ Հուսեյնովը (նա ադրբեջանական այն փորձագետներից է, որոնց գործառույթների մեջ է մտնում ընկալելի լեզվով արտաքին լսարանին ներկայացնել Բաքվի մոտեցումներն ու դիրքորոշումները) IPG Journal գերմանական ամսագրում լույս տեսած իր հոդվածում նշում է․ «Իրավիճակը նաև բարդանում է նրանով, որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս ներառում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ նորմատիվ իրավական փաստաթղթերը, ինչպիսին է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, հղում են անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի համատեղ որոշմանը։ Այս իրավական ֆոնը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են այնպիսի սցենարներ, որոնց դեպքում Հայաստանի սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության պայմանագիրը կամ հետագայում իշխանափոխությունը կարող է վերհանել տարածքային պահանջները»։
Նմանատիպ մտահոգություններ արտահայտում են նաև Ադրբեջանի փորձագիտական ու քաղաքական դաշտերի այլ ներկայացուցիչներ։ Կա մեծ հավանականություն, որ Ալիևի նշած երաշխիքներից մեկը Երևանի կողմից հենց այդ նորմատիվ իրավական ֆոնից ձերբազատվելն է»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամ ալիքում գրել է.
«Իհարկե, այսօր ավելի հեշտ է թվում պաշտոնյային վիրավորելը կամ ստեր տարածելը: Ժամանակին նման եզակի դեպքերն իրենց արձագանքն էին ստանում կա՛մ շենքի մուտքերում ծեծ ուտելով, կա՛մ շատ ու շատ պաշտոնյաներ որոշ այսօրվա իբր արդար և ազնիվ, հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ծրարով դոլար էին «ճպացնում»:
Անունը դնում էին՝ դե օգնենք, որպեսզի ԶԼՄ-ն կայանա: Դրա դիմաց ԶԼՄ-ն ուղղակի անտեսում էր պաշտոնյային, հյուր էր կանչում մեկին, ով կգովա հովանավորին, կամ գոնե նյութ գրելիս մականունը չէր գրում, կամ էլ կախված ծրարի ճտոցի ուժգնությունից և ծանրությունից՝ նույնիսկ գովերգում էր պաշտոնյային:
Հիմա պաշտոնյա վիրավորելու կամ սուտ ասելու մեջ հերոսություն չկա, ո՛չ ակնկալվող փող կա, ո՛չ էլ կծեծեն: Նենց որ, շատ մի ոգևորվեք:
Բայց կա հիմա նաև օրինական տարբերակ՝ պարզապես չալարել և դիմել դատարան: Մի տեղ պարտվել մի տեղ հաղթել: Ու այ սենց բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել, զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու և վճարելու են փոխհատուցում:
Իրենք, բնական է, այդ ընթացքում կմեղադրեն դատարաններին, կասեն՝ ներողություն են խնդրում, որովհետև օրինապաշտ են, բայցեր ու բացատրություններ կբերեն ու խելոք ներողությունը կխնդրեն և կվճարեն դատարանի սահմանած այս կամ այն քանակի գումարը:
Սա առաջին ու վերջին օրինակը չէ, և մոտ ապագայում դեռ շատ այսպիսի բանախոսների օրինակներ եմ հրապարակելու, որոնց բերում և հատուկ խոսեցնում են, որ վիրավորանք կամ զրպարտանք արտաբերեն, իրենց հրավիրող բիզնեսմեն խմբագիրների, քաղաքական գործիչների և հին մասնագիտություն ունեցող բոլգերների, ովքեր իմացել են, թե ինչպես կարելի է ինտերնետով եթեր մտնել»։
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի:
Հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն. դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել:
«Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման հյուրը լրագրող Արտակ Ալեքսանյանն էր։ Նա նախորդ տարի թողեց լրագրության ոլորտը և զբաղվում է հրատարակությամբ։
Հաղորդման ժամանակ Նազենի Հովհաննիսյանն անդրադարձավ «Արմենիա» հեռուստաընկերությունում այլևս չաշխատելուն. «Ինձ հանել են գործից։ Արտակը դուրս է եկել։ Մենք հանգիստ ապրում ենք մեր կյանքով»։
Aysor.am-ի հետ զրույցում Նազենի Հովհաննիսյանը չժխտեց տեղեկությունը. «Ասածս՝ ասած է։ Հատուկ պատճառ չկա դրան անդրադառնալու։ Չգիտեմ՝ ինչու են ազատել, երևի հատուկ պատճառ են ունեցել։ Հատուկ մի երևելի բան չի։ Ամեն դեպքում, այնտեղ չեմ աշխատում։ Դա փաստ է։ Լավ կլիներ, որ մի 20 տարի առաջ հանեին, ես էլ ավելի ազատ կապրեի իմ կյանքով»։
Հունվարի 18-ին Արդարադատության նախարարության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների. Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Նա նշել է, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում՝ ընդգծելով, որ խոսքը կառավարման մոդելի փոփոխության մասին չէ։ Այս մասին դեռևս մեկ ամիս առաջ էի գրել։ Երբ Ալիևը դեկտեմբերի 6-ին հայտարարեց՝ Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմը ապագայում գլուխ չի բարձրացնելու, հենց սա նկատի ուներ։ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոփոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան»,-գրել է նա՝ ներկայացնելով դեկտեմբերի 20-ի սյունակից մի հատված։
«Թե ինչ երաշխիքների մասին է խոսում Ալիևը, կարելի է կռահել, օրինակ, ադրբեջանցի իշխանամետ հայտնի փորձագետ, «Թոփչուբաշով կենտրոնի» ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովի վերջին հոդվածից։ Հուսեյնովը (նա ադրբեջանական այն փորձագետներից է, որոնց գործառույթների մեջ է մտնում ընկալելի լեզվով արտաքին լսարանին ներկայացնել Բաքվի մոտեցումներն ու դիրքորոշումները) IPG Journal գերմանական ամսագրում լույս տեսած իր հոդվածում նշում է․ «Իրավիճակը նաև բարդանում է նրանով, որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս ներառում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ նորմատիվ իրավական փաստաթղթերը, ինչպիսին է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, հղում են անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի համատեղ որոշմանը։ Այս իրավական ֆոնը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են այնպիսի սցենարներ, որոնց դեպքում Հայաստանի սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության պայմանագիրը կամ հետագայում իշխանափոխությունը կարող է վերհանել տարածքային պահանջները»։
Նմանատիպ մտահոգություններ արտահայտում են նաև Ադրբեջանի փորձագիտական ու քաղաքական դաշտերի այլ ներկայացուցիչներ։ Կա մեծ հավանականություն, որ Ալիևի նշած երաշխիքներից մեկը Երևանի կողմից հենց այդ նորմատիվ իրավական ֆոնից ձերբազատվելն է»,-գրել է նա։
Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր:Այս մասին հայտնում են «Թաթոյան հիմնադրամ»-ից։
Մի քանի օր առաջ գործարկվել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» (qerbiazerbaycan.com) և «Հայկական հանցանքներ» (armeniancrimes.com) կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայցվում է ադրբեջանական։
Կայքերից մեկը քառալեզու է (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն), իսկ մյուսը՝ անգլերեն և ռուսերեն։
Մարդկանց վկայություններով ու անհատական պատմություններով փորձ է արվում հիմնավորել, թե Հայաստանն ադրբեջանական պատմական հող է։
«Հայկական վանդալիզմ» և «Ռեսուրսներ» բաժիններում կեղծ վկայություններ են հայերի կողմից ադրբեջանական կոտորածների մասին: Հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացվում են ադրբեջանական մշակույթի մաս և բազմաթիվ այլ կեղծիքներ։
Չնայած հայերի նկատմամբ հենց ադրբեջանական պատերազմական հանցանքներին՝ խոշագումներից ու սպանություններից մինչև մշակութային հուշարձանների ոչնչացում, նրանք ահռելի գումարներով ոչ միայն ստեղծում են իրենց գոյություն չունեցող պատմությունը և հնարավոր բոլոր միջոցներով աշխարհին մատուցում այդ ամենը, այլ նաև ձևավորում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։
Ուստի, ադրբեջանական խաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար և նպատակ ունի թմրեցնել մեր զգոնությունը։ Ադրբեջանական բացահայտ սպառնալիքները, ծախսվող ահռելի ֆինանսները և քաղաքականությունն անտեսելը տանում է դեպի կործանարար հետևանքեր:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեքսն անվանել է Աստծո պարգեւ, ինչպես նաև զգուշացրել է պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտելուց, հայտնում է ANSA-ն։
«Առանց հարաբերությունների բավարարվածությունը կարող է առաջացնել կախվածության տարբեր ձևեր։ Մենք պետք է պաշտպանենք սերը և հաղթենք ցանկասիրության դեմ պայքարում»,- ասաց նա՝ հավելելով, որ բարոյական մաքրությունը «առաքինություն է, որը չպետք է շփոթել սեռական ժուժկալության հետ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.