23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խաչատուր Սուքիասյանը, RAN Oil ընկերությունն իր տիրապետության տակ առնելուց հետո սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիշները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս։ Այս մասին հայտնում է Dejavu տելեգրամյան ալիքը։
«Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել “RAN Oil” ընկերությունը: Թվում էր, թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ կփախցնի, այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը: Սակայն, բենզինի և դիզվառելիքի շուկայում յուրահատուկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Իսկ իրականությունը և պարադոքսը կայանում է նրանում, որ այս ընթացքում, գրեթե բոլոր մրցակիցների մոտ, հաճախորդների աննախադեպ աճ է գրանցվել ( Ֆլեշ, CPS, Max oil): Խնդիրը նրանում է, որ Սուքիասյան Գռզոն, ընկերությունը իր տիրապետության տակ առնելուց հետո, սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիշները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս: Այդ ինֆորմացիան արագ տարածվում է վառորդների շրջանում և նրանք համատարած հրաժարվում են սպասարկվել “RAN Oil” բենզալցակայաններից: Սուքիասյանին և Փաշինյանին մեկ է, որ վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս, իրենք իրենց եկամուտն են արագորեն հավաքում, որտեղից որքան կարող են, քանի Նիկոլը վարչապետ է»,- գրել է ալիքը։
Այն ինչ կատարվեց Ջրականում կամ Ջեբրայիլում դա բարբարոսություն է, Ալիեւը խախտում է նաեւ Ղուրանի սկզբունքները ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ջեբրայիլից անհետացել է Զորավար Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:
«Երբ մենք խոսում ենք Ջեբրայիլի մասին պետք է հաշվի առնենք, որ այդ տեղամասը ունի բիբլիական նշանակություն: Եվ դրա մասին նաև վկայում է տեղանքի անունը, ի՞նչու է այն կոչվում Ջեբրայիլ: Ըստ հին ավանդության՝ Ջեբրայիլը այն տեղն է, որտեղ մարդիկ մի քանի անգամ տեսել են հրեշտակապետ Գաբրիելին: Եվ այնտեղ հիմնվել է ավան, որին տրվել հրեշտակապետի անունը։ Ջեբրայիլը դա Գաբրիելն է», — նկատել է Արցախի արտաքին գործերի նախարարն ու նշել, որ եկեղեցու տեղը պատահական ընտրված չի եղել։
Դավիթ Բաբայանը շեշտել է՝ այն ինչ այսօր անում է Ադրբեջանը դա սատանայական քաղաքականության դրսեւորում է: «Հարված է հասցվում և քրիստոնեությանը, և հայ ժողովրդին, և մահմեդականությանը ՝ բուն հավատքին: Այսինքն` այսպիսի քայլերին միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի: Ալիևը կոպտորեն խախտում է նաև Ղուրանի սկզբունքները, քանի որ այնտեղ գրված չե, որ պետք է ոչնչացվի քրիստոնեական, կամ առհասարակ որևէ պաշտամունք: Սա ևս մեկ հակահայկական, հակակրոնական քայլ է, դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է», — ասաց Բաբայանը:
«Փաստինֆո»-ի նկատառմանը, որ պատերազմից հետո Ադրբեջանի գործիչները շարունակում են հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ չթաքցնելով իրենց նկրտումները հայկական հողերի նկատմամբ։ Օրինակ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը տարօրինակ չհամարեց։ «Ւնձ համար երբեմն տարօրինակ են ոչ թե Ադրբեջանի քայլերը, այլ հարցերը, որոնք առաջացնում են այդ քայլերը: Միթ՞ե մենք չգիտենք թե ինչու է Ադրբեջանը դա անում:
Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է ոչնչացնել հայոց պետականությունը: Եվ այսօր իրենց թիրախը Սյունիքն է, իսկ վաղը կլինի Երևանը: Նրանք չեն հրաժարվել այդ ամենից, մենք պետք է հասկանանք այս ամենը: Այլ ոչ թե գովաբանենք Ալիևի ժպիտը նրան համեմատելով Ջակոնդայի հետ», — նշեց Դավիթ Բաբայանը:
Այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել են Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։
«ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են:
ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան բեռ տեղափոխող այս վարորդներն իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ստեղծված դրությունը գնահատելուց հետո` ՊԵԿ-ը լուծման երեք տարբերակ է առաջարկում:
1.Այս իրավիճակում հայտնված վարորդներ ունեցող բեռնափոխադրումներով զբաղվող այն կազմակերպությունները, որոնք ունեն Ռուսաստան բեռ տեղափոխած և հետ վերադարձող մեկ այլ վարորդ, կարող են այդ բեռնատարի վարորդի միջոցով կազմակերպել չեզոք գոտում հայտնված բեռնատարով բեռի տեղափոխումը ՌԴ: Իսկ չեզոք գոտում մնացած վարորդը կարող է դատարկ բեռնատարով վերադառնալ Հայաստան: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ապրանքների միջազգային փոխադրումների ժամանակ կիրառվող տրանսպորտային բեռնագրում (CMR) լրացուցիչ գրել վարորդների անունները, որպեսզի վրացական կողմը թույլատրի չեզոք գոտում հայտնված վարորդի վերադարձը մյուս վարորդի բեռնատարով և համապատասխան CMR-ով, իսկ ռուսական կողմը թույլ տա, որպեսզի դեպի ՌԴ մեկնող վարորդը բեռով մտնի Ռուսաստան:
2.ՊԵԿ-ը նաև բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններին հորդորում է, որ վարորդներին Ռուսաստան գործուղելուց առաջ ՌԴ ներքին գործերի նախարարության և Դատական կարգադրիչների կայքերից նախապես ճշտեն` արդյոք նրանք ունեն չվճարված տուգանքներ: Միայն տուգանքը վճարելուց և հավաստիանալուց հետո, որ այն հանված է, կարելի է այդ վարորդների միջոցով կազմակերպել բեռնափոխադրումը:
3.Կազմակերպությունները կարող են նաև երկու բեռնատարների CMR-ներում նախապես խաչաձև լրացնել մյուս բեռնատարի վարորդի անունը, որպեսզի ՌԴ մտնելու արգելքին բախվելու դեպքում լուծման առաջին եղանակով հնարավոր լինի կազմակերպել միաժամանակ և՛ վարորդի վերադարձը, և՛ բեռի տեղափոխումը նշանակման վայր:
Նոր տեղեկություններ ի հայտ գալու դեպքում ՊԵԿ-ը լրացուցիչ կտեղեկացնի:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Մեխակավան (Ջաբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը։ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը հրապարակվել է արտգործնախարարության կայքում։
«Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը»,– շեշտել է Նաղդալյանը։
Նրա խոսքով` առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից կատարված բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը:
«Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է: Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ»,–նշել է Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը:
Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ:
Նշենք, որ Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ամբողջությամբ ավերվել է արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Մասնավորապես, պարզվել է, որ Լոռու մարզի բնակչուհին իր ծննդաբերած, 2018թ. ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն, և Երևան քաղաքի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով 2018թ. հունիսին նրանք երեխային հանձնել են խնամքն ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 241.120 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578.688 ՀՀ դրամին համարժեք 1.200 ԱՄՆ դոլլար գումար, երեխայի մայրը նոտարական վավերացմամբ հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից և դաստիարակությունից հրաժարվելու մասին:
Նույն անձը իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019թ. ծնված երեխային վաճառելու շուրջ ևս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ և, ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդի քաղաքի բնակիչների խնամքին՝ վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2.158.650 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: Արդյունքում 2019թ. դեկտեմբերին Ալավերդի քաղաքում խնամքն ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95.240 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքն ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր:
2020թ. փետրվարին երեխայի մայրը խնամքն ստանձնողի անվամբ տվել է երեխային Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որից հետո երեխային տեղափոխել են ՌԴ:
Նկարագրված արարքների կատարման ժամանակ երեխայի առք և վաճառք իրականացրած անձանց մի մասի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում հայտնվել են կեղծ տեղեկություններ:
Նկարագրված արարքների համար երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձինք քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 169.1-րդ հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցհեր են ձեռնարկվում, նաև նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով:
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:
Նշենք, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ ՀՀ կառավարության 03․07․2014թ․№ 710-Ն և 03․07․2014թ․-ի № 712-Ն որոշումներով սահմանված լրավճարը և հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190.552 դրամ և 192.921 դրամ։
Ըստ առաջարկվող նախագծի, ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։
Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։
Նախագծի մեջ ասվում է նաև, որ Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով, կամ 97,2 %-ով։
Նույն կարգով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402․181 դրամ, կամ վերը նշված ամենաբարձր ցուցանիշից 88.265 դրամով (28,1 %), իսկ սովորական չափից՝ 198.565 դրամով, 97,5 %-ով ավելի։
Մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի սպանության մեջ մեղադրվում է համածառայակիցը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զինծառայող Գարեգին Բաբակեխյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2020թ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Նա մահացու հրազենային վիրավորում էր ստացել կզակի շրջանում։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողն սպանվել է համածառայակցի կողմից ու փորձել դա ներկայացնել որպես ինքնասպանություն։
Ըստ նախաքննական մարմնի ձեռքբերած տվյալների, կասկածվող զինվորը մարտի 27-ից մինչև ապրիլի 10-ը նշանակված էր մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որպես դիտորդ, իսկ ապրիլի 2-ին՝ ժամը 23։00-ից մինչև ապրիլի 3-ը՝ ժամը 01։00-ն կարգված է եղել Բաբակեխյանի հետ նույն հերթափոխում։ Ապրիլի 3-ին՝ ժամը 00։00-ի սահմաններում Բաբակեխյանի համածառայակիցը խախտել է մարտական հերթապահության և մարտական ծառայություն կրելու կանոնները և քնել խրամաբջջում, ապա, նկատելով շփման գծի առաջնային հատվածից՝ չեզոք գոտուց, մոտեցող Բաբակեխյանին, շփոթել է հակառակորդի հետ և նռնակ նետել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է բեկորային վնասվածքներ։
Գիտակցելով, որ վիրավորը համածառայակիցն է, որին հասցրած վնասվածքների պատճառով կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, որոշել է թաքցնել կատարվածը։ Ըստ նախաքննական մարմնի՝ զինվորը որոշել է սպանել Բաբակեխյանին և դա ներկայացնել որպես ինքնասպանություն, մասնավորապես, ինքնաձիգի խզակոթով հարվածել է պայթյունից հետո արդեն խրամատ վերադարձած Բաբակեխյանի գլխին ու գցել գետնին, ապա, փորձել է վերջինիս հրազենային վիրավորում հասցնել նրան ամրակցված ինքնաձիգով, սակայն լիցքավորման՝ փակաղակը ձգելու հետևանքով առաջացել է խափանում, ուստի ստիպված է եղել օգտագործել արդեն իրեն ամրակցված ինքնաձիգը, որի ապահովիչը դրել է կրակահերթ դիրքի վրա, փակաղակը հետ քաշելու միջոցով լիցքավորել այն, այնուհետև ինքնաձիգի փողն ուղղել է գետնին ընկած Բաբակեխյանի ստորկզակային հատվածին և սեղմել ձգանը, որի արդյունքում արձակված կրակահերթից Բաբակեխյանը մահացել է՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից։ Սպանված զինծառայողի համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և 365-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության և մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով։ Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն եւզ արգացում» կուսակցության համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իբր 30 տարվա մեջ հայկական կողմը Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ մշտապես արգելակող կողմ է եղել, իսկ Մինսկի խումբը ավելի է բարդացրել իրավիճակը։
Էրդողանը պնդել է, թե իբր նախորդ տարի Հայաստանի կողմից «սկսած» պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությամբ ու Ադրբեւանի բանակի հերոսությամբ հնաարվոր է եղել վերջ դնել Ղարաբաղում «բռնազավթմանը»։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 9–ի պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Էջմիածնի N զորամասից Զանգելան տեղափոխված եւ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն այցելել են դիահերձարաններ ու արձանագրել, որ Զանգելանում ամիսներ առաջ հայտնաբերված հայ զինվորների մարմինները, մասունքները դեռ պահվում են պարկերի մեջ:
Դեռեւս հունվար ամսին հայտնի դարձավ, որ հարազատների պահանջով Զանգելանի դպրոցի մոտ կատարված որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են այրված մարմիններ, որոնց ադրբեջանցիները հուղարկավորել էին նույն վայրում։
Հայորդիների մարմինները տեղափոխվել էին պարկերով ու ծնողներն իրենք էին 2,5 ամիս առաջ սեփական ձեռքերով հավաքել զավակների մասունքները և փոխանցել դիահերձարան, բայց մինչ օրս նույնականացում չի արվել։ Ավելին՝ այսօր նրանք ստիպված են մասունքներն իրենց ձեռքերով մաքրել։
Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ երկրորդ օրն է, ինչ այցելում են դիահերձարաններ ու վերահաստատում են՝ ոչինչ չի արվում զավակների աճյունները նույնականացնելու համար։
Ծնողներն առողջապահության նախարարությունում են եղել՝ զգուշացրել, եթե անգամ թույլտվություն չունենան, մուտք են գործելու դիահերձարաններ։ Նախարարությունից ծնողներին խնդրել են մի քանի օր սպասել, մինչև թույլտվություն կտրամադրեն, սակայն ծնողները պնդել են՝ միանգամից պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն, առանց վայրկյան կորցնելու, որպեսզի չկարողանան «տեղավորումներ» անել։ Բարձրացված աղմուկից հետո ծնողներին, ընդունել է նախարարը, եւ թույլտվությունն ստանալուց հետո ծնողները եղել են Արտաշատի, Էջմիածնի, Մասիսի դիահերձարանում։
«Արտաշատում լավ էր՝ տոպրակը բացել էին, ամեն մեկը մասունքները առանձնացրել, նմուշներ վերցրել։ Ֆոտոներով ամեն ինչ տեսել ենք։ Էջմիածնում էլ յուրահատուկ գործողություն են իրականացրել՝ մանրակրկիտ գործ են արել։ Բժիշկը մեզ շատ լավ բացատեց, որը մարմնի, որ հատվածն է, ոնց են նմուշ վերցրել ու որտեղից, որն է ավելի հիմնական, որ կարող է 100 տոկոս արդյունք տալ։ Ամբողջը նկարած՝ փաստերով ունեին ու մեզ տեղեկացրեցին»,- ասաց Անահիտ Ադոյանը։
Ծնողները, սակայն, մեղմ ասած դժգոհ էին Մասիսի դիահերձարանից ու «բարդակ» որակում այն, ինչ տեսել են։ Ադոյանը պատմեց, որ այնտեղ «անտերության են մատնել» դիերը, իրենք են լվացել մասունքները։
«Մտել ենք Մասիս՝ ոնց տոպրակը կար, այդպես էլ այնտեղ դրված էր։ Ասում է՝ «այստեղից այս ոսկորն ենք վերցրել, այնտեղից՝ ուրիշ կտոր»։ Հարցնում ենք՝ 8 կտոր պետք է լիներ, ինչո՞ւ են մեկը վերցրել, ասում է՝«այստեղ երկու ձեռք է, երկու ոտք ՝ ընդհանուր մեկը»։ Հարցնում ենք՝ ինչի՞ց վերցրեցիք, որ այդտեղ մեկ հոգի է, երեք պարկ կար, երեքում էլ բարդակ էր։ Մենք ենք ոսկորներ լվանում, որ հասկանանք՝ իրոք կան այնտեղ հերոս տղերք, թե չէ»։
Զինծառայողի մայրը հայտնեց, որ դիերը պահվում են սառնարաններում։ Գրեթե երեք ամիս առաջ դիերը դուրս բերելիս ծնողների հետ պատկան մարմնի ներկայացուցիչներ չեն եղել՝ ադրբեջանցիներն են դիերը փոխանցել։ Աճյունները դուրս բերելուց հետո Կապանում հայտնել են, որ մասունքները պետք է չորս տարբեր դիահերձարան ուղարկել՝ գործողություններն արագ անելու և պատասխանները շուտ իմանալու համար։
«Ինչքան արագ էր, որ 2,5 ամիս է բերել ենք մարմինները, հլը ոչ մի պատասխան չկա։ Ինձ օրինակ՝ ոտքի մասունք են տվել, բայց մորգում տեսա ոտքի ոսկորը՝ ընդամենը 10 սմ ոսկոր էր։ Հարցնում եմ՝ սա՞ եք ԴՆԹ-ի հանձնել և դա համընկե՞լ է։ Թող մարմինն ամբողջովին հավաքեն։ Երեխաներին տարածքում խփել են՝ 150-200 մ-ի վրա հավաքել, տարել նկարել են, 30 մետր հետ են բերել փոսի մեջ թաղել են։ Այնտեղ ոչ մեկից մազ չպետք է պակաս լիներ, բոլորը պետք է ամբողջովին լինեին՝ ինչո՞ւ են ձեռք ու ոտք տալիս։ Ի՞նչ են թաքցնում այս ժողովրդից։ Իսկ եթե թաքցնում են, տեսնում են, որ մինչև վերջ էլ գնալու եմ։ Թող ինձ ասեն Անահիտ ջան, պատերազմական վիճակ է, հանգիստ նստիր տանը՝ երեխեքը գալու են, ես էլ հասկանամ, ոչ թե ընկնեմ մորգերում ատամնաշար լվանամ, որ տեսնեմ դա ո՞ր մեկի երեխան կարող է լինել»։
Ադոյանը նաև նշեց՝ Էջմիածնի N զորամասի տղաների պատմությունը մեծ փուշ է դարձել բոլորի կոկորդին։ Ապացույցներ ունի, մինչև վերջ պայքարելու է, թույլ չի տալու, որ ԴՆԹ փորձանմուշները կեղծվեն։
«Այսօր ես ինչի պետք է զանգեմ ծնողներին՝ հարցնեմ ո՞ւմ երեխայի ատամնաշարը ինչ ձևի է։ Ես այդքանին պատրա՞ստ եմ՝ տեսնեմ ի՞նչ ատամնաշար ունեն, որ տեսնեմ, որի երեխան է եղունգ կրծում, որ հասկանամ հավանական պատասխանները։ Ես պե՞տք է անեմ այս ամենը»,- եզրափակեց Անահիտ Ադոյանը։
ՍՈւ 30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին և իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով իր Արագածոտն կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ ՍՈՒ-եր գնել էին, բայց հրթիռները չէին հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։
«Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ այն ինչ հայտարարել է Արագածոտնում և իր նախկինում արած գրառումը ՍՈՒ-երի վերաբերյալ չեն հակասում իրար.
«Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ 30 գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»,-ասաց Փաշինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.