23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ղարաբաղյան պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
«Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը: Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, նրանք նաև պետք է բացառեին ռազմական լուծումները, իսկ սեպտեմբերի 27-ը ապացուցեց՝ իրենք ձախողել են իրենց այդ մանդատի ուղղությունը»,- ասաց Արա Այվազյանը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով Հայաստանը շահագրգիռ կողմ է հանդիսանում, որպեսզի բանակցություններն սկսվեն Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Հայաստանին պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ նաև կղեկավարի գործընթացը»,- նշեց ԱԳՆ նախարարը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցներում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանապահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարած աշխատանքը պատերազմի ընթացքում։ Նա ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։
«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։
«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- տեղեկացրեց Օհանյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ առայսօր պաշտոնական տվյալներ չկան։ Մինչ այսօրվա ասուլիսը՝ չէր նշվում նաև վիրավորների թիվը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբույքան իր էջում գրել է.
«Կարսի անկումը պայմանավորված էր նաև այն բանով, որ հայ բոլշևիկները քեմալական Թուրքիային չէին համարում թշնամի և պատրաստ էին հայկական տարածքները զոհաբերել՝ հանուն համաշխարհային պրոլետարիատի հաղթանակի։ Դա ցեղասպանությունից հետո ազգային «ես»-ից փախչելու ենթագիտակցական մղում էր։
Հայ բոլշևիկներից, ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկներից ոմանք սեփական ձեռքերով փող ու ոսկի էին հասցնում թուրքերին, որպեսզի «ապաշրջափակեն տարածաշրջանը», այն է՝ «կարմրած» Աթաթուրքի հետ եղբայրանան։ Կասյանը, Ղուկասյանը և մյուսներն այն օրերի հեղափոխականներն էին։ Մեր օրերի «թավշյա» հեղափոխականների հոգևոր հայրերը։
Քերիր ցանկացած հայ հեղափոխական-գլոբալիստի և տակից դուրս կգա հայ թրքաբոլշևիկը։ Ոչ մի նոր բան չկա։ Նժդեհը ճիշտ էր․ հայի տականք տեսակից ավելի տականք աշխարհում չես գտնի։
Հ․Գ․ Նիկոլական իշխանությունը ապրիլի 24-ից առաջ պրոթուրքական ագրեսիվ քարոզ է սկսել։ Ակնհայտ է, որ սրանք թուրքերի հետ ունեն ոչ հրապարակային շփումներ ու պայմանավորվածություններ»:
ԱԽ քարտուղարը վերջին 10-15 օրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հայտարարում է, որ գեներալ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը կայացած ԱԽ նիստին չի զգուշացրել, որ վիճակն այնպիսին է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում այն պետք է կանգնեցնել։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ճիշտ է՝ այդքան էլ հիմնավորված չէ նրա բացատրությունն այն մասին, թե ինչու է նոր սկսել արձագանքել Գասպարյանի ուղերձին, բայց ամեն դեպքում, ԱԽ քարտուղարը փորձում է հերքել։
Մյուս կողմից, ունենք իրավիճակ, երբ գեներալ Գասպարյանի հայտարարությունն իր ինտերվյուներից մեկով հաստատել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա տեղեկացրել է, որ նախքան ԱԽ նիստին ներկայացնելը, Շտաբի պետ Գասպարյանն այն համաձայնեցրել է իր հետ։
Գիտեմ, որ ստեղծված «կաշայում» սա ամենակարևոր խնդիրը չէ, իսկ հանրությանն արդեն էական էլ չէ, թե սրա արդյունքում ով և ում «ոտքի տակ կգցի», բայց կան որոշակի նյուանսներ, որ թեմայով զբաղվող մասնագիտական շրջանակների համար կարևոր է։
Չի բացառվում, որ այս ամենի տակ շատ ավելի մեծ «բազառ» կա և այս ամիսների ընթացքում կողմերը հանրությանը կոդավորված տեղեկատվություն են փոխանցել, իսկ դրա ներիշխանական «եռը» գոլորշին դուրս է բերում կաթսայից։
Օնիկ Գասպարյանի հետ շփումը մամուլի հետ մինչ այս պահն առանձնապես չի ստացվում։ Մի քիչ մոտեցումների հարց է, մի քիչ ծառայության բնույթով. շատ բան էլ կախված է իր՝ այդ հարցով կոնսուլտանտների գործոնից։
Բայց ստեղծված իրողությունները հիմնական դերակատարներին ստիպում են խոսել, որովհետև այս փուլում նրանց չխոսելը հենց միայն տեղեկատվական ռիսկերից ելնելով, իրենց դեմ է աշխատում։
Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի։ Սա շատերին կարող է հետաքրքիր էլ չլինել, քաղաքական առումով էլ քիչ նշանակություն ապահովել, բայց դա պետք է իրեն։
Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, դրանում իր պատասխանատվության կամ մեղավորության մասին, բայց պետք է գիտակցի, որ մի կողմ քաշվելով ու իրադարձություններին դիտորդի կարգավիճակով հետևելով շատ ավելի վտանգավոր ու իր տեսակին ոչ համահունչ տեղում և դերում կհայտնվի»,- գրել է Աբրահամյանը։
Հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Այդ ընտրությունները նրա մասին են, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի անցյալի ու ապագայի վերաբերյալ: Այս մասին Արագած համայնքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք պետք է գնահատական տաք անցյալին ու որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ», — ասել է նա։
Փաշինյանն հայտարարեց, որ ապրիլին հրաժարական է տալու.
«Ինչո՞ւ, ոչ թե հրաժարական եմ տալու գնալու, այլ, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդանական ընտրություններ, այդ ընթացքում շարունակելու եմ լինել վարչապետի պարտականությունները կատարող: Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում, եթե չէ, մենք խոնարհաբար իշխանությունը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք, եթե դուք կընտրեք գելերին, ձեր ընտրությունն ա, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք սխալվել ենք, բայց չենք խաբել», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 26-ի որոշմամբ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:ArmLur.am–ը գրում է, որ Սիմոնյանի նշանակումը պատահական չէ: Ըստ կայքի՝ մի քանի օր անց նա նշանակվելու է ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո՝ ԱԱԾ տնօրեն, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:
Բանն այն է, որ Սիմոնյանը, ինչպես ժամանակին Քարամյանը, առանց դասային կոչման չի կարող նշանակվել ԱԱԾ ղեկավար պաշտոնում:
Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
Նշենք, որ ԱԱԾ ղեկավարն այժմ Արմեն Աբազյանն է, որն այդ պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք` Արգիշտի Քյարամյանը, որը կարճ ժամանակով ղեկավարեց ԱԱԾ–ն, համակարգ ոտք դրեց տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Թուրքիայի շքեղ հյուրանոցներից մեկում երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ին ատրճանակից արձակված կրակոցից սպանվել է Նահիդ Ալիեւը. մարդասպանների ինքնությունը ճշտվում է:
Նիհադ Ալիեւը եղել է Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի զարմիկը եւ աշխատել է SOCAR-ում վաճառքի գծով տնօրեն, հաղորդում Է Turkustan.info-ն:
Հաղորդվում է, որ այսօր ցերեկը նա մահացել է հիվանդանոցում։
Հարկ է նշել, որ Նիհադ Ալիեւը Անար Ալիեւի (Ալիզադեի) եղբորորդին է, Ռովնագ Աբդուլլաեւի հորեղբոր, Նուսրատ Ալիեւի որդին է, որը հայտնի է SOCAR-ում իր աշխատանքով: Նուսրատ Ալիևը նաև նավթավերամշակման գործարանի գազային հատվածի ղեկավարն է։
Նա ինքնասպան չի եղել, Ինչպես հայտնում են ալիևյան քարոզչական լրատվամիջոցները, այլ սպանվել է հյուրանոցի մուտքի մոտ։ Ադրբեջանում նաեւ փորձել են թաքցնել սպանվածի՝ SOCAR-ին մասնակցության փաստը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ ներկայացրած հայցով պահանջում է հերքել իր հասցեին հնչած արտահայտությունները եւ որպես փոխհատուցում պահանջում է մեկ մլն ՀՀ դրամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը։
«Այսօր եմ ստացել հայցը։ Մարզպետը հայցում նշել է, որ իր պատիվն ու արժանապատվությունը խաթարվելեն, երբ ես ֆեյսբուքյան գրառումներիցս մեկում իրեն անվանել եմ դավաճան։ Նա պահանջել է հերքում եւ մեկ միլիոն դրամի փոխհատուցում։ Իմ կարծիքով՝ ինքը վարչապետի հանձնարարությունն է կատարում, հակագրոհի են անցել»,– ասաց նախկին վարչապետը։
Նշենք, որ այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայց է ներկայացրել՝ ընդդեմ Հրանտ Բագրատյանի։
Մարզպետն անդրադառնալով նախկին վարչապետի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում», ասել էր, որ այդ հայտարարությունը բացասական ազդեցություն է ունեցել ներդրումային միջավայրի վրա։
«Անասնապահության ոլորտում 4 մլն դոլարի ներդրումային ծրագիր ունեինք, այն հիմա կանգնած է, իհարկե, կարծես թե մենք գտնվում ենք այդ խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ կանգնեց, եւ ներդրողները ժամանակ ուզեցին, որպեսզի հասկանան՝ իրենց մասնակցությունը վերահաստատում են, թե ոչ։ Երկրորդ ծրագիրը խոշոր թռչնաբուծական համալիրի կառուցումն էր, որը եւս կանգնել է այդ պատճառով, եւ մենք փորձում ենք դա եւս վերագործարկել»,–ասել էր ՀայկՉոբանյանը։
Տավուշի մարզպետը նշել էր, թե այդ հայտարարությունը ոչ միայն ազդեցություն է ունեցել տնտեսական բաղադրիչի վրա, այլեւ այն անվտանգային նշանակություն ունի։
«Որովհետեւ այդտեղ ապրում են մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են իրական վտանգի տակ եւ ըստ էության պատերազմական վիճակում, եւ չի կարելի այդ մարդկանց հաշվին պոպուլիստական բաներ հավաքել»,–ասել էր նա ու հավելել նաեւ, որ «իրենք փոքր–փոքր քարերով ամրոց են կառուցում, իսկ այդպիսի հայտարարությունները ամբողջ պատը քանդում են»։
«Քաղաքական գործիչը իրավունք չունի՞, երբ որ իրադարձություն է տեղի ունենում… ձայն չհանի՞, որ Ղարաբաղը տվել են, Գորիսում սահմանները տվել են, թուրքը եկել է, գծի վրա է նստել, այսինքն՝ մենք սրա մասին չխոսենք՝ ինչ է, թե անասնապահական ծրագրերը կկանգնե՞ն։
Եթե մեր հայրենիքի հետ կապված խնդիրներ կան՝ անդորրը խանգարելը ո՞րն է։ Այսինքն՝ եթե հիմա մենք հայտարարում ենք, որ Ղարաբաղին դավաճանել են, հենց մեկն էլ ինքը, անդո՞րր ենք խանգարում։ Իրենց ծրագրում գրած էր, որ Ղարաբաղը կդառնա անկախ պետություն, հիմա Ղարաբաղը չկա։ Ես հազար ու մի բացատրություն ունեմ գործող վարչակարգի դավաճանության մասով, այդ թվում՝ իր մասով։
Ինչ վերաբերում է անասնապահական եւ թռչնաբուծարանի ծրագրերի վերաբերյալ ասածին, ապա դա աբսուրդի ոլորտից է։ Դա միայն վկայում է, որ մեր հարցադրումները ճիշտ են, ու իրենք ինֆորմացիա չեն տալիս։ Իրենք նույնիսկ օրենք ընդունեցին, որի արդյունքում հիմա մոտենալ չի լինում սահմանին, որպեսզի տեսնենք՝ սահմանը որքանով է հեռացել, ինչքանով են տեղափոխել։ Ընդամենը Ազատամուտի բնակիչների արձագանքն ենք ասել, որոնք անհանգստացել էին դրանից։
Ղարաբաղը հանձնել եք, քիչ չի, անցնում եք դիկտատուրայի՞, դուք տեսեք՝ ինչքան պետք է մարդը ամոթ չունենա, որ ասի՝ անասնապահական ծրագիր կար, բայց չի լինում իրագործել, գուցե չի լինում իրագործել, որովհետեւ սահմանն այնքան մոտ է, որ մարդիկ վստահ չե՞ն զգում։ Գնացեք, ներդրողներին գտեք ու հարցրեք, թե ինչու չեք ցանկանում ներդրում կատարել։ Եթե ներդրողը հրաժարվել է ներդրումից, չի հրաժարվել այն պատճառով, որ Բագրատյանն է ասել, հնարավոր է հրաժարվել է այն պատճառով, որ համարում է՝ ֆիզիկապես այլեւս դա անհնար է»,– անդրադառնալով Տավուշի մարզպետի հայտարարություններին՝ ասաց Հրանտ Բագրատյանը։
Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավասու մարմնի պահանջը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը ՝ հղում անելով Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանին։
Նա նշեց, որ մերժելու մի քանի հիմքեր կան. «Մերժելու հիմքը՝ ապօրինի պահանջն է։ Հիմքերից են նաև քաղաքական, ապօրինի հետապնդումները»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ և մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով:
«Փաստորեն, Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել են որպես անօրինական, ինչը կրկին վերահաստատում է մեր այն եզրահանգումը, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որևէ ապացույց չկա և չի էլ կարող լինել»,- նշեց պաշտպանը։
Գևորգ Գևորգյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հայտարարության մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում նշված փաստարկները պաշտպանի կողմից ներկայացվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանքներ հաշվի առնելու նպատակով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումով ՍԴ կայացրած որոշումը նշանակում է, որ 300.1 հոդվածով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է։ ՍԴ որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Քիչ առաջ ՍԴ–ն որոշեց` Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
«Դատարանը գտնվեց իր բարձրության վրա։ Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, այս ամենն այսքան իրավական պրոցեսների տանջալի, դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր։ Ի վերջո ճշմարտությունը հաղթեց։ 2018-ի դեպտեմբերից մեր փաստաբանական թիմն ու Քոչարյանը շեշտում էր 300.1 հոդվածի ոչ որոշակիության մասին։ ՍԴ–ն այսօր հենց դա փաստեց»,–ասաց Վարդևանյանը` հավելելով, որ անարդարությունն ավարտվեց։
Նրա խոսքով` 2009-ից սկսված մինչ այս կայացրած բոլոր ակտերը, որոնք վերաբերվել են ՔՕ 300.1 հոդվածին, պետք է վերանայվեն։ Այսինքն` ՍԴ որոշմամբ փաստվեց, որ 300.1 հոդված Քրեական օրենսգրքում չկա։
Վարդևանյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի ՍԴ կայքում 3 օրվա ընթացքում։
Ի պատասխան դիտարկմանը, թե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել նաև կաշառք ստանալու մեջ, Վարդևանյանը հիշեցրեց, որ այս գործով մինչդատական վարույթում հիմնավոր կասկածը չէր հաստատվել։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն վերջնական է։
ՀՀ երկրորդ նախագահն անցնում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:
Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։
Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
Հավելենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.