23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարտակերտից տեղահանվածների ցուցակներում կեղծ տվյալներ մտցնելով՝ պետությունից հափշտակել են 23,750,000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի քննչական կոմիտեից։
«Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում պատճառված ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման նպատակով, ԱՀ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատողների ընդգրկմամբ նշանակված հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շահառուների ցուցակում Մարտակերտ քաղաքի թվով 88 շահառու չհանդիսացող անձանց տվյալներ ցուցակագրելու միջոցով ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եւ խաբեության եղանակով ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, յուրաքանչյուր շահառուի անվամբ 250.000-ական ՀՀ դրամ դուրս գրելու արդյունքում ընդհանուր առմամբ 23.750.000 ՀՀ դրամ գումար պետությանը էական գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով եւ 322-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզում հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Ավելին, նրա խոսքով` 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի։ Ստացվում է` Փաշինյանը 11 օր շուտ 201–ով շատ էր ասել զոհերի թիվը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հստակեցնում են` 3049 թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։
Առողջապահության նախարարություն նույնպես հարցում էինք ուղարկել` հետաքրքրվելով դատաբժշկական փորձաքննությունների ընթացքի մասին։ Ի պատասխան տրամադրել են մարտի 31-ի դրությամբ եղած տվյալները։
«Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»,–նշված է մեզ ուղղված գրության մեջ։
Սա, սակայն, չի նշանակում, որ այդ օրվա դրությամբ 3723 զոհ կա, քանի որ կան կրկնակի հետազոտության դեպքեր, ինչպես նաև հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ 1-2 մասունքները նույն անձին են պատկանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ մարտի 31-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2302 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք: Սա նույնպես չի նշանակում, որ այդքան անձի ինքնություն է նույնականացվել նույն սկզբունքով. մի քանի մասունք կարող են նույն անձինը լինել։
Կան նաև մի շարք դեպքեր, երբ զոհվածի դին միայն դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, իսկ ԴՆԹ հետազոտումից ծնողները հրաժարվում են, քանի որ ակնհայտորեն ճանաչում են իրենց հարազատին։
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։
«Զատիկ է… Գյումրու բոլոր գերեզմանոցները լի են մարդկանցով… Գյումրու բոլոր գերեզմանոցներում ողջերը ավելի մեռածի տեսք ունեն»,-ֆեյսբուքի էջում նման գրառում է կատարել պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը.
«Հին հանգուցյալատերերը ամաչում են իրենց արցունքներից, որովհետև կողքի հետ ողբ է… Ողբ ու անասելի ցավ… 18,19,20 տարեկանների համար թափված արցունքն անգին է… Տղերքի հողը երբեք չի չորանում… Մայրերի, կանանց, քույրերի արցունքները հողը միշտ խոնավ են պահում… Իսկ հայրերը…. Լուռ գոռում են հայրերը… Լուռ ու թաքուն:
Գժվում եմ…
Քրիստոսի հարության տոնը վերածեց մեռելոցի, անաստվածը: Չունի էս երկիրը էլ տոն: 365 օր մեռելոց է այլևս, քանի ստահակը կա ու անում է իր սատանայական գործը»,-գրել է Մխիթարյանը:
44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությանը՝ տեղեկացնելով այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները։
«Իմ անունից, բոլորիս համար։
Բաց Նամակ / Դիմում / Պահանջ
Ստորև կներկայացնեմ մի լուրջ խնդիր, որը, փաստորեն, համատարած երևույթ է, եւ 44-օրյա պատերազմի մասնակից (հատկապես վիրավորում/խեղում ստացած) անձանց կյանքը դարձել է բյուրոկրատական մղձավանջ. փաստացի անհնար է որևէ մեկից պարզաբանում կամ խնդրի լուծում ստանալ։
Դիմում եմ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ կառավարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն
Ներկայացնում եմ այն, ինչ կատարվել է ինձ հետ՝ վստահ լինելով, որ շատերն անցել են այս մղձավանջով (խնդրում եմ կապվել ինձ հետ, որ բոլորս խնդիրը հասանելի դարձնենք այն մարդկանց, ովքեր պարտավորված են լուծումներ տալու)։
Այն, ինչ ներկայացնելու եմ, կարող եմ ապացուցել թե’ փաստաթղթերի, թե’ վկայությունների և թե’ ֆոտո-վիդեո նյութերով։
Եվ այսպես․․․
Հոկտեմբերի 3-ին կամավոր հիմունքներով ներկայացել եմ Երևանի N2 զինկոմիսարիատ (Կենտրոն), զորակոչվել եմ (ՄՈԲ)։ Նույն օրը մեկնել եմ Երևանում գտնվող N զորամաս (ծառայել զինվորական մասնագիտությամբ)։ Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, ուղևորվել եմ Արցախ՝ Մարտակերտի N զորամաս։ Հոկտեմբերի 27- ին, հասնելով Մարտակերտ, զինակիցներիս հետ ստացել եմ հրաման՝ համալրման նպատակով բարձրանալ դիրքեր։ Այնուհետև, մինչև նոյեմբերի 18-ը, գտնվել եմ Մարտակերտի 152 դիրքում։
Ողջ ընթացքում գտնվել եմ ծանր (տարբեր տրամաչափի)՝ ականանետից մինչև «Գրադ» տեսակի հրետակոծության տակ, գրեթե 24/7 ռեժիմով (առանց որևէ թաքստոցի)։
Նոյեմբերի 10-ի լույս առավոտյան՝ հրադադարից հաշված րոպեներ առաջ, «Գրադ» տեսակի հրթիռի հարվածից ստացել եմ վիրավորում՝ բարեբախտաբար ոչ բեկորային (կոնտուզիա, ուղեղի ցնցում), որին հաջորդող 8 օրերի ընթացքում թե’ կապի միջոցներով, թե’ անմիջապես դիմել եմ վերադաս հրամանատարությանը՝ բուժօգնություն խնդրելով և’ իմ և’ այլ վատառողջ անձանց համար։ Բախվելով միայն անտարբերության՝ 8 օր անց դիրքից ինքնակամ փորձել եմ իջնել գունդ։
Ճանապարհին հանդիպել եմ բուժծառայության մեքենա (մի կերպ համոզել եմ ինձ և ևս 2 անձի հասցնել բուժկետ)։ Բնականաբար, բուժկետում ոչինչ չէին կարող անել։ Այստեղից ուղարկել են Դրմբոնում գտնվող հոսպիտալ (որը պարզվում է՝ ժամանակավոր էր և այժմ գոյություն չունի)։ Հոսպիտալում ստուգեցին ականջներս, ասացին՝ կոնտուզիա է․ «Այստեղ ոչինչ չենք կարող անել, պիտի նորմալ ստուգվեք (անգամ սովորական սպազմալգոն չունեին)։
Ուղղակիորեն մեջբերում եմ․
-Մի ճար արեք, հասե՛ք Երևան․․․
Նույն օրը վերադարձել եմ Մարտակերտի զորամաս, ներկայացել շտաբ։ Հանդիպել եմ շտաբի պետին, պահանջել՝ մեզ փաստաթուղթ տա, որով կարող ենք հատել սահմանը և հասնել Երևան (փաստաթուղթը կա)։ Երևան եմ հասել տաքսիով, վճարել 45,000 դրամ։ Այնուհետև ներկայացել եմ թե’ զորամաս, թե’ զինկոմիսարիատ, պատմել ողջ եղելությունը, ներկայացրել փաստաթղթերը՝ խնդրելով ինձ ուղարկել հոսպիտալ։
Զորամասը պատասխանէլ է․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշել է․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։
Կփորձեմ առավելագույնս պարզ նկարագրել նաև ողջ հետագա անարդյունք, անհեթեթ կաբինետային վազքն ու մղձավանջը։
Կաբինետային մղձավանջ 1
(պոլիկլինիկա)
-Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր կամ ոնց ուղեգրենք, եթե պետպատվեր եք ուզում։
Զինկոմիսարիատ
-Տղա’ ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի’ր քաղաքացիական հիվանդանոց։
Աստղիկ ԲԿ
-Օ՜, Ձեզ պետք է ՄՌՏ , ԼՈՌ, ԿՏ, նյարդաբան․․․ Պետպատվե՞ր եք ուզում։ Դե, էդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք։
«Կանազ» հոսպիտալ
-Հաաաա՜․․․ Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք։
Զինկոմիսարիատ
— Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը։
«Կանազ» հոսպիտալ
— Օ՜․․․ Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել։
Չցանկանալով ևս մի քանի շաբաթ անցկացնել կաբինետից կաբինետ հերթերում՝ թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ։ Անցնելով բոլոր ստուգումները՝ պարզ դարձավ, որ ունեմ կոնտուզիա, լսողության կորուստ, ուղեղի ցնցում (փաստաթղթերն առկա են)։
Իմ գրպանից գնեցի ամբողջ դեղորայքը, վճարեցի հետազոտությունների համար։ Հետո իմացա, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով ինձ գումար է հասնում, դեղորայք , անվճար բուժօգնություն։ Ինչպես նաև, որոշ մասնագետների պնդմամբ, կարող էի դիմել զինվորական հաշմանդամության համար։ Փորձեցի դիմել․․․
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Վիրավորում ստացած անձանց օգնության ծրագրի շրջանակներում դիմումը մերժվեց։ Համակարգի միջոցով ստացված պատասխանը սա էր․
«Դուք չկաք ՊՆ-ի կողմից տրամադրված ցուցակում»։
Կաբինետային մղձավանջ 2
(զանգ Սոցապ նախարարություն)
Ներկայացնում եմ խնդիրը, լսում են, ասում, որ զանգահարեմ մեկ այլ համարով։
2 օր անպատասխան զանգերից հետո կրկին զանգում եմ թեժ գիծ, ինձ մեկ ուրիշ համար են տալիս․․․ Ողջ օրը զանգում եմ, վերջապես երեկոյան մեկը վերցնում է, մուննաթ գալիս, թե «խի՞ եմ իրեն զանգել․ ինքն էդ հարցով չի զբաղվում»․․․
Կրկին զանգում եմ թեժ գիծ, ասում են՝ «Հա՜, վայ․․․ Գիտե՞ք՝ երևի ՊՆ դիմեք»․․․
Բնականաբար, ՊՆ թեժ գծից որևէ մեկը չի պատասխանում։
Զանգ ՊՆ բուժվարչություն (անպատասխան)․․․
Նամակ/դիմում իրենց պաշտոնական էլ․հասցեին (ոչ մի պատասխան)․․․
Զինկոմիսարիատ
-Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․
Նորից ամբողջ պատմությունը պատմում եմ, ասում են․
— Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք (այդպես էլ չզանգեցին)․․․
Վերջապես մի կերպ հաջողվում է կապ հաստատել ՀՀ ՊՆ բուժվարչություն, որտեղ ասում են․
— Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում։
Այն հարցին, թե ինչպես ես կարող եմ էպիկրիզ ունենալ այն հոսպիտալից, որը հրաժարվել է ինձ սպասարկել, որևէ կերպ չեն պատասխանում, ասում են․ «Դիմեք զինկոմիսարիատ»:
Եվ, վերջապես, ամենաանհեթեթ բանը, որ կարող եք պատկերացնել․ վերջին անգամ դիմում եմ զինկոմիսարիատ, խնդրում՝ խնդրին ընթացք տալ, ինչին պատասխանում են.
— Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներn անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Դիմում եմ գրել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան \ Andranik Kocharyan-ին որում մանրամասն ներկայացրել եմ ողջ պատմությունը, խնդրել՝ միջնորդել հարցը լուծելու համար։
Սրանից հետո ՊՆ-ից ստացել եմ ևս 2 անհեթեթ զանգ։
— Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է։
Ամբողջը պատմում եմ, ասում են․
— Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․
Ասում եմ՝ չունեմ, չեք սպասարկել, հրաժարվել եք։ Ասում են՝ կզանգենք, ու էլի անհետանում են․․․
Հիմա ի՞նչ, վերջը ի՞նչ․․․ «Այդ ու՞ր եք պարոնա՛յք», զարթնեք, 6 ամսից ավելի է անցել, հազարներով ինձ նման տղերք կան, էս ի՞նչ եք անում, թե՞ ձեր միակ հոգու նոխազը՝ «գնա մեռի, արի սիրեմ»-ն ա․․․
Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած, նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ մեզ համար մեռաք»․․․ Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը, ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։
Ինձ՝ վիրավորիս առաջարկում եք Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․ Հոգեբանական ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․ Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի ծնողի, հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց կամավորի հետ․․․
Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։
Անհապաղ լուծե՛ք։
․․․Հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում»։
Մենք կամավոր մեր գլուխը տանում ենք, դնենք այն կոճղին, որի վրա գլխատելու են մեզ, անձինք ովքեր ուզում են թուրքի ծառա դառնալ, բարեկամություն են գովազդում, պետք է ուշքի գան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Դեմոկրատիայի լավը այն է, որ ամեն քաղաքացի խոսքի իրավունք ունի, մյուս կողմից էլ վատն այն, որ ամեն մի շեղված, անխելք կարող է իր կարծիքը բարձրաձայնել, ասպարեզն այդպիսիներին է տրված։ Այստեղ մնում է մի բան. պիտի այնպիսի հասարակություն ունենանք, որ գիտակցեն՝ Թուրքիայից օգուտ չկա, նա ամեն ինչ անում է, որ մեզ կործանի, երկու-երեք բառով հնարավոր չէ ասել, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ բարեկամությունը մի ժողովրդի հետ, որը քեզ համարում է պարտված թշնամի, կարծում է, որ պիտի մեռած լինեինք։ Եթե կարողանանք հետագայում նորմալ երկիր կառուցել, այդ մարդկանց հարց կտանք՝ 1915 թվականի Ցեղասպանության որ զոհի ժառանգն է, ինչու են իրենց այդպես պահում»,-մանրամասնեց ազատամարտիկը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների հայտարություններին, թե կոմունիկացիաների բացումը նաև հայկական շահից է բխում, Մանվել Եղիազարյանն ընդգծեց․
«Պիտի պատիվ ունենալ, հայրենիքի իմաստը հասկանալ, եթե չենք ապրում արժանապատիվ, ընդամենը ապրում ենք որովայնի համար, ուրեմը մենք անասունից չենք տարբերվում։ Մարդը պետք է գիտակից լինի։ Եթե հայ ես, պիտի հասկանաս, որ այլասերության միջոցով, կործանման գնալու միջոցով որովայնի հարցերը կարգավորելը, մեղմ ասած, հիմարություն է»,-ասաց նա։
Մանվել Եղիազարյանը նշեց, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև բոլոր նրանց, ովքեր քարոզարշավի ընթացքում շարունակելու են խոսել թուրքերի հետ կապված մոտեցումները շտկելու ու բարեկամություն անելու մասին, խորհուրդ է տալիս հասարակությանը չներքաշել այս դիսկուրսի մեջ։
«Ուշքի եկեք, ամոթ է, վերջապես պատիվ ունե՞նք, թե ոչ, ձեզ ոչնչացրել են, ձեր հայրենիքը խլել են, ձեր կանանց ստորացրել են։ Եթե պատվախնդիր մարդ էիք, առաջինը պիտի զենքը վերցնեիք, հակառակորդից վրեժխնդիր լինեիք, եթե հակառակորդից վրեժխնդիր չեք եղել, նրան գովերգելու իրավունք էլ չունեք»,-ասաց նա։
Հրամանատարի կարծիքով՝ հիմա ամոթ էլ է, որ ընտրությունների ենք նախապատրաստվում, նախ պետք է ուշքի գայինք, բայց դա չի նշանակում, որ պետք է եղածի հետ համակերպվենք։ Ըստ նրա՝ 30 տարիների ընթացքում հաջողվել է հասարակությանն այնպես խճճել, որ մարդիկ երբեմն չեն գիտակցում, թե ինչ ճանապարհով ենք գնում. «Թուրքի տեսակը հաշվի առնելով՝ դիմադրողականությունը և զգոնությունը չպետք է կորցնենք»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում:
Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են Ֆաշիզմի ու Նացիզմի դեմ և հաղթել են:
Մարշալ Հովհաննես Բաղրամյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:
Մարշալ Համազասպ Բաբաջանյան` ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:
Նելսոն Ստեփանյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված` Շուշի:
Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)` ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված` Մեծ Թաղեր, Հադրութ:
Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված` Ազոխ, Շուշի:
Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված` գյուղ Հաջիքենդ, Կարս:
Հովհաննես (Իվան) Թևոսյան` պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված` Շուշի: Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին:
Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է:
Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները»:
«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքն ինքն է դրել և, իհարկե, թերություններ ևս եղել են։
Ս. Օհանյանը ասել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու և ընդգրվելու իր թիմում, նա կընդունի այդ առաջարկը.
«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ես անպայման իրեն կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ և կծանոթանամ պայմաններին, անպայման կաջակցեմ»։
2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպված և իրականացված զանգվածային անկարգությունների և այլ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է կատարվում նաև զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ բավարարել էր վերջնիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը և Ժ.Ս-ն նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով:
Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել մեղադրյալի պաշտպանը որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել էր՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ, և Ժ.Ս-ն ազատվել էր կալանքից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք:
Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայնելով Ժ. Ս.-ի կողմից՝ իրեն վերագրվող հանցագործության կատարմանը ուղղակի առնչություն ունենալու վերաբերյալ դատախազության հիմնավորումների հետ, իր 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է այն՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, և Ժ. Ս. կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զանգվածային անկարգություների բոլոր մասնակիցներին պարզելու և մեղադրյալների արարքներին վերջնական քրեաիրավական գնահատական տալու համար:
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։
Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ․ մարտի 18-ին։
Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ»։
Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից երկուսն արդեն դատարկ էր։ Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը։ Դիահերձարանի շենքում մի սենյակ կա, որ ասես մատուռ լինի. իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները, մարմնի տարբեր մասերի դաջվածքների նկարները, որ նոր դիակ, կամ մարմնից մնացած կտոր բերելու դեպքում գոնե դաջվածքով նույնականացնեն։ Այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բժշկական համալսարանի ուսանողներն արդեն մի քանի ամիս է կամավոր են աշխատում Մեծամորի դիահերձարանում. երիտասարդ ուսանողները ե՛ւ դիահերձող են, ե՛ւ ծնողի համար զրուցակից, ու համբերատար լսում են որդուն կորցրած մոր պատմությունը։
Պատին փակցված նկարների միջից պոկեցի իմ ընկեր Գեղամ Նազարյանի որդու՝ Աբգարի նկարը, ում մարմինն արդեն գտել եւ հողին են հանձնել։
Այս պահին Մեծամորի դիահերձարանում մոտ 150 մարմին ու մարմնամաս կա եւ բոլորից ԴՆԹ-ն վերցված է։ Սպասում են պատասխանին։ Դիահերձարանի սառնարանում սպիտակ պլաստիկե տոպրակներով մարմիներ էին ու այն, ինչ մնացել է զինվորների մարմնից։
Ոչ մի մարմնամաս, որից ԴՆԹ նմուշ վերցված չէ՝ ասացին, որ արդեն չկա։
Ես հասկանում եմ, որ որդիներին կորցրած մայրերը հույս ունեն, որ իրենց զինվորը մի օր բացելու է տան դուռը, բայց դիահարձարանում որոշ դիակներ կան, որոնց դեմքը պահպանված է եւ ճանաչելի է, եւ, կարծում եմ, պաշտպանության նախարարությունն է այն կառույցը, որ պիտի ծնողների հետ աշխատի եւ այդ ծանր նույնականացումն անի։ Մեծամորի դիահարձերանում իհարկե քիչ, բայց ճանաչելի դիակներ կան, որոնց հետեւից ոչ մեկը դեռ չի եկել»,- գրել է Զոհրաբյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.