23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նիկոլ Փաշինյանի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Իշխանությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, հավաք է տեղի ունենում նրա ամենից վստահելիների միջև, որտեղ քննարկվում է առաջիկա ընտրությունների թեման։ Ներկա են լինում, նաև ընտրական տեխնոլոգիաների «գուռու», ինչպես արտահայտվում է Փաշինյանը իր մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը, նաև օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը/Գռզոն/:
Քննարկման ընթացքում ամենից ուշագրավը, եղել է, Ջհանգիրյանի առաջարկը, որ հնարավորինս մեծ քանակի պետական ծառայողների և ոչ թիմի անդամների ներգրավել տարբեր ոչ օրինական գործընթացների մեջ, ինչպես նաև թույլ տալ և աչք փակել, որ կողքից եկամուտ աշխատեն, այս ընթացքում: Նպատակն է, ընտրություններից առաջ, հնարավորինս շատ մարդկանց դարձնել հանցակից, որպեսզի նրանք մոտիվացված լինեն և անվերապահ ծառայեն Նիկոլի վերարտադրությանը, իսկ ընթացքում հրաժարվելու դեպքում վրաները կոմպրոմատ լինի: Ջհանգիրյանը խոսքով, այդ սխեման լավ աշխատել է 1995-96թթ. ընտրություններում։ Փաստացի, Նիկոլի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- գրում է ալիքը։
Ոստիկանության հսկայական ուժերը ոչ միայն թույլ չտվեցին իրականացնել ակցիան, այլև բռնի ուժ գործադրելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ աղջիկների և կանանց։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը։
«Բերման ենթարկվածների մեջ կային զոհվածի քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի տիկին, հերոսի դուստր։ Այսպիսով, այս խայտառակությանն ականատեսը եղանք՝ այս դավաճան, թրքահպատակ իշխանությունները սարսափած են պարզապես ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից»,-ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով ՝ ոստիկանական ուժերը տեղակայված էին դեռ Շառլ Ազնավուրի հրապարակում,որտեղից էլ ուղեկցել են ակցիայի մասնակիցներին։ Այնուհետև՝ Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել քաշքշուկը։
«Ակցիայի բուն նպատակն էր՝ թուրքական ֆեսի տեղադրումով արձանագրել , որ Հայաստանում իշխանություն են զավթել թուրքերը ՝ ալիևներն ու էրդողանները։ Այսօր ունենք իրավիճակ, երբ նրանք արդեն բացահայտ և լկտիաբար թուրքերին ամենօրյա ռեժիմով «սեր» են խոստովանում և չեն էլ զլանում թաքցնել իրենք թրքահպատակ էությունը»,- նշեց «ՎԵՏՕ» շարժման անդամը։
Աննա Հակոբյանը նաև հատարարեց, որ չեն պատրաստվում շարժվել թուրքերի օրակարգով և չեն կարող լռել ու համակերպվել այս ամենի հետ։ Նրա փոխանցմամբ ՝ պայքարը լինելու շարունակական։
«Մասնակիցների ոգևորությունից կարող եմ փաստել, որ ակցիաները լինելու են այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր վերջնանպատակին ։ Իսկ նպատակը՝ թուրքերին մեր երկրից դուրս վռնդելն է,քանի որ մեր գոյությունը հակասում է նրանց գոյությանը։ Կամ մենք ՝ հայերս, պետք է մնանք կամ երկիրը պետք է թողնենք թուրքերին ու գնանք»,- ասաց Հակոբյանն ու հավելեց՝ կանանց մասնակցությամբ ակցիաները կշարունակվեն։
«Մեզ ճանապարհներից, սրճարաններից սկսեցին միանալ կանայք։ Նրանցից շատերն ունեն դեռ չփակված վերքեր, վիշտ և հասկանում են, որ այդ վիշտն ու սուգը կարող է հավերժ տևել, եթե չլինեն վճռական գործողություններ»,-ասաց նա։
Աննա Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանական բաժանմունքներից բոլոր կանայք դուրս են եկել։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կին անդամները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվեցին Կառավարություն, որտեղ պատրաստվում էին թուրքական ֆեսը դնել այս իշխանության անդամների գլխին։ Սակայն Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին։
Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով հասարակության վերաբերմունքի վերաբերյալ հարցին, ասել է, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:
«Ընտրությունների քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ և լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, կարիքներն ու ցանկությունները», — ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հանրությանը ներկայացնելու են այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հասրակությունը կկարողանա օրինական կառավարություն ձևավորել և իրենք, քաղաքացիների հետ շփումների միջոցով, կներկայացնեն առաջիկա տարիների իրենց ծրագրերը։
«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման նախաձեռնած՝ Շառլ Ազնավուրի հրապարակից դեպի կառավարության շենք քայլերթի մասնակից կանայք կառավարության շենքի մոտ վեճի բռնվեցին ծառայություն իրականացնող ոստիկանների հետ։ Բողոքի ակցիա իրականացնող կանանցից ոմանք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին։
«Նորմա՞լ է, որ ոստիկանը կնոջը հարվածում է, 40 անց տիկնոջն անվանում է անասուն»,-բղավում էր ակցիայի մասնակիցներից մեկը։
«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամներից Աննա Հակոբյանը, անդրադառնալով ոստիկանների գործողությանը, շեշտեց․ «Կառավարությունում նստած են վախկոտներ, հերթական վախկոտ հրահանգն էր»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեց «ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամների նախաձեռնած քայլերթը դեպի կառավարության շենք՝ «դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին եւ իր թրքահպատակ խմբակին»:
Շարժման անդամ Աննա Հակոբյանը հայտնեց, որ քայլերթին միացել են կանայք, որոնք ունեն կամային ուժեղ հատկանիշներ, տրամադրված են մարտական ու վճռական՝ պատրաստ կտրուկ գործողությունների։
«Անակնկալներ են լինելու այս կապիտուլյանտ իշխանությունների համար։ Այստեղ հավաքվել են այն կանայք, որոնք պատրաստ են բերման ենթարկվել, քրեական գործ «շալակել», եթե դրա կարիքը լինի։ Մենք օրինականության կողմնակից ենք եւ կռիվ չենք տալու ո՛չ շենք-շինության, ո՛չ էլ օրենքը պահող ոստիկանի հետ։ Կոնկրետ գործողություններ են լինելու, կանայք շատ մարտական եւ վճռական են տրամադրված։ Ընտրվել է հենց այս օրը՝ ապրիլի 7-ը, քանի որ հետպատերազմյան շրջանում ամենախոցվածը հենց կանայք են։ Որդեկորույս մայրերը, բացի բարոյահոգեբանական ընկճված վիճակից, այսօր արդեն ունեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ։ Գերիների, անհետ կորածների մայրերն ամեն օր դժոխքի ճամփով են անցնում։ Այս անտաղանդ իշխանությունները ընդունակ չեն որեւէ հարց լուծելու»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ իշխանությունները միայն փայլուկ կերպով կարողանում են մատ թափ տալ հայ ժողովրդի վրա եւ որեւէ ձեւով չեն հակադարձում Ալիեւին, Էրդողանին։
Ըստ նրա՝ իշխանություններն ամենօրյա ռեժիմով սիրաշահում են թուրքերին։ «Օր օրի տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանի տարածքները զիջում։ Մենք այլեւս ունենք գոյության խնդիր։ Եթե այսպես շարունակվեց, այս կապիտուլյանտներն այլեւս իրենց աթոռները դնելու տեղ չեն ունենալու»,- նշեց Հակոբյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ «ՎԵՏՕ» շարժումը չունի քաղաքական ամբիցիաներ, հակառակ դեպքում՝ քաղաքական դաշտում հայտ կներկայացնեին, գրանցված կլինեին՝ որպես կուսակցություն։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ադրբեջանցիները Սյունիքում անընդհատ առաջանալու փորձեր են անում։ Ռուսներն են աշխատում նրանց դիմացն առնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով ներկայիս իշխանությունները երկիրը տանում են թրքացման, ինչի մասին փաստում է նրանց համակարգված աշխատանքը. «Կա 6 քայլից բաղկացած «Օվերտոնի պատուհան» անունով հայտնի գործողություն, որի ժամանակ հնարավոր է ցանկացած միտք սերմանել մարդու ուղեղում։ Հիմա նույնկերպ թուրքերի հետ հաշտեցման գաղափարն են սերմանում։ Կարծում եմ՝ հասել են առաջին կամ երկրորդ քայլին, դեռ կարելի է ամեն ինչ կանգնացնել և ճիշտ ուղու վրա դնել։ Կարևոր է, որ ապրիլի 24-ին աննախադեպ շատ մարդ գնա Ծիծեռնակաբերդ»,-ասաց Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով Սյունիքում առկա անվտանգային իրավիճակին՝ Վահե Հակոբյանը նկատեց, որ եթե իշխանությունները շարունակեն այս հանցավոր անգործությունը, ապա կշատանան Շուռնուխում տեղի ունեցածին նմանվող դեպքերը, երբ ադրբեջանցիները գյուղացու կովերը քշեցին իրենց տարածք. «Հետո կգան կասեն՝ սա ձեր հողը չէ, որոշել ենք մեր դրոշը դնել։ Քանի որ հայկական կողմից որևէ հակազդող ուժ, մարդ չկա, ինչ կուզեն, կանեն»,-նշեց Վահե Հակոբյանը։
Վերջինս հավելեց՝ այսօր ադրբեջանցիների դեմ պայքարում են համայնքի ղեկավարները։ Ցերեկը նրանք ղեկավարում են իրենց քաղաքները, իսկ երեկոյան խրամատում հրամանատար են, իսկ պետության կողմից ոչ մի քայլ չկա. «Այս վերջերս Շուռնուխ-Որոտան հատվածում բուլդոզեր էր անցել ու որոշել կանգնել մեր կողմում։ Հայկական կողմից ոչ մի ներկայացուցիչ չէր եղել, Ռուսաստանի սահմանապահ զորքերն էին գնացել այդ բուլդոզերը հետ ուղարկել։
Անընդհատ նման բաներ անում են։ Բացի այդ մեր անասուններն անցնում են իրենց մոտ, վերահսկել չի լինում։ Երբ մարդիկ գնում են իրենց անասունի հետևից, սպառնում են, որ եթե մի հատ էլ գնան այնտեղ, կխփեն։ Անընդհատ նման խնդիրներ են առաջանում, և համայնքապետերն են այդ հարցերը լուծում։ Բայց չէ՞ որ դա պետական սահման է»,-ասաց Վահե Հակոբյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքներին, թե հայկական կողմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չի տրամադրել:
Հարց․ Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։
Պատասխան. Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:
Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-502-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի» ասված է որոշման մեջ:
ՀՀ քաղաքացին, որը նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայում և հայտնվել այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, ՀՀ–ի և Արցախի մասին տեղեկություններ է հետագայում հավաքել ու փոխանցել թուրքական ծառայություններին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվելՀՀ քաղաքացին Թուրքիայից Հայաստան վերադառնալուց հետո, Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:
Հեռախոսազրույցների ընթացքում նա ընդունել է վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության` զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերել և հայտնել թուրքական հետախուզական ծառայությանը։
Դրանից հետո ՀՀ քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս։ Դրա դիմաց որպես վարձատրություն ստացել է շուրջ 1500 դոլար գումար:ՀՀ քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը)։ Նա կալանավորվել է։
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, որի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, և այն դատարան ուղարկելու նպատակով։
Ապրիլի 7-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, սակայն Հայաստանի համար առաջնային համարվող գերիների հարցն օրակարգում ընդգրկված չէ, մինչդեռ ՀՀ ԱԳՆ նախարարն օրերս ՌԴ ԱԳՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը չի կատարում հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորվածությունը։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ արտգործնախարարի ու Փաշինյանի միջև այժմ լուրջ հակասություններ կան, ԱԳՆ-ն այլ կերպ է տեսնում զարգացումները, իսկ Նիկոլի ոհմակը՝ այլ կերպ։
Իսագուլյանը նշեց, որ թեև նախկինում քննադատել է Արտգործնախարարին, բայց հետագայում պարզվեց, որ նա հայրենասեր և կամային հատկանիշներով մարդ է, նրա որդին պատերազմին մասնակցել է, ավելին՝ առաջարկել են, որ որդուն առաջին գծից հետ բերեն, բայց ինքը հրաժարվել է։
«Տղան Ջաբրայիլում վիրավորվել է ծանր, իսկ այդքանից հետո ինքը դեմ է եղել, որ իր որդուն տեղափոխեն ուրիշ տեղ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ապրիլի 7-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը, ապա մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանդիպման պատճառը եղել է բացառապես Նիկոլ Փաշինյանի կողմից շուրջ երկու ամիս տևած խնդրանքները։ Հունվարի 11-ից հետո պարբերաբար խնդրել է Կրեմլին, որ Պուտինն իրեն ընդունի և պատրաստ է կատարել ցանկացած բան, ինչն իրեն ռուսական կողմը կառաջարկի։
«Իր այս ստորությունը երկու նպատակ ունի, նախ՝ հայ հանրությանը խաբել, որ ինքը ՌԴ նախագահի հետ գտնվում է լավ հարաբերությունների մեջ, իսկ երբ փորձել են օրակարգ ճշտել, օրակարգային թեմա չի էլ քննարկվել, ինքը ցանկություն է հայտնել բացառապես հանդիպելու և այդ հանդիպման ժամանակ ցանկացված առաջարկություն պատրաստ էր ընդունել։ Դա է պատճառը, որ մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ճշտելու, թե իրենց էլ ինչ է պետք, որ Նիկոլը զիջի կամ տա։ Ռուսաստանին պետք է, որ այս շրջանում խնդիրներ ճշտի, ընդ որում՝ Ադրբեջանի հետ»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ գերիների հարց է դրվում, ոչ Շուշիի, ոչ Հադրութի, ոչ էլ բուն ՀՀ-ի սահմանների հետ կապված։
Իսագուլյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զիջել ամեն ինչ, չի բացառվում, որ Սյունիքում անցնող միջանցքների խնդիրը լինել, թեև ինքը զուգահեռ էմիսարներ է ուղարկում արևմուտք, Եվրոպա՝ ասելով, որ ՌԴ-ի հետ ինքը պարզապես խաղում է, բայց հենց այդ խաղալու արդյունքում ՀՀ-ն անընդհատ կորցնում է, իսկ Արցախն ընդհանրապես կորցրել ենք։
«Իր նպատակը բացառապես մեկն է եղել, որ զոմբիները տեսնեն, որ ինքը Պուտինի հետ բարև ունի։ Դրա համար նա պատրաստ է զիջել ամեն ինչ »,- նշեց նա՝ հավելելով, որ վերջինս գտնվում է հոգեկան լուրջ տվայտանքների մեջ, նա ունի մանիա և այժմ հերթական մանիան փորձում է բավարարել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շատ պարզ հասկացնում է, որ որևէ օրակարգ չկա, գնում է հերթական զիջումները կատարելու, որ ՌԴ-ն կարողանա Ադրբեջանից զիջումներ պահանջել՝ հօգուտ ՌԴ-ի։ Իսագուլյանի դիտարկմամբ՝ բոլորը հաշտվել են այն հանգամանքի հետ, որ Նիկոլն ամեն ինչ վաճառում է՝ Արցախը վաճառում է, ՀՀ-ն պատրաստվում է վաճառել, ժողովուրդն էլ դիմադրողականություն չունի։
Եվրասիական զարգացման հարցերի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ Հարավային Կովկասում լոգիստիկ երթուղիների հարցերը կոնֆլիկտային են, քանի որ այն, ինչ ձեռնտու է մի կողմին, այնքան էլ ձեռնտու չէ մյուսին: Պրիտչինն իր կարծիքը հայտնել է այսօր «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։
Փորձագետի խոսքով` Մեղրիով անցնող երթուղին, որը պնդում է Ադրբեջանը, այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Այդ ճանապարհը կանցնի Հայաստանով, բայց ընդամենը 46 կմ: Դա գրեթե ոչինչ է տարանցիկ վճարումների կամ այլ ենթակառուցվածքային օգուտների տեսանկյունից:
Պրիտչինն ասել է, որ Հայաստանում ավելի շատ խոսում են Իջևան-հյուսիսային ուղի երթուղու մասին, բայց նման նախագիծը շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, թեև լոգիստիկ տեսանկյունից շատ ձեռնտու է Հայաստանին:
«Եթե հարցին գործնական տեսանկյունից նայենք, ապա Հայաստանին և Ադրբեջանին ձեռնտու է սկսել ԽՍՀՄ ժամանակների բոլոր ենթակառուցվածքների վերականգնման նախագծերը», — ասել է փորձագետը:
Նա նաև բացատրել է` ինչու է Մեղրիի տարածքով անցնող ճանապարհն առանցքային Բաքվի համար։ Փորձագետը շեշտել է` դա Ադրբեջանից դեպի Նախիջևան ու Թուրքիա տանող ամենակարճ ճանապարհն է։
Հայաստանի իշխանությունը մի քանի անգամ ասել է, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ թուրքական կողմերը չեն ստանա Մեղրիով անցնող «առանձին» միջանցք, որը Հայաստանի իրավասության ներքո չի գտնվի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.