23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Մի շտապեք վաճառել ձեր դոլարները
Որքան կանխատեսել էր դրամի արժեզրկումն, այնքան սպասելի էր, որ գործող իշխանությունների շահերը սպասարկող կենտրոնական բանկը կվերսկսի դոլարային ներարկումներ անել արտաժույթի շուկայում, ինչի հետևանով այսօր մոտ 10 դրամով արժևորվեց դրամը։ Դրամի շարունակվող արժեզրկումն առաջացնում է գնաճ, որն էլ սոցիալական մեծ դժգոհությունների առիթ է դառնում։
Տնտեսական անկման, ներդրումների կրճատման և բացասական սպասումների պայմաններում նույնիսկ արտարժութային պահուստների մսխելու միջոցով կենտրոնական բանկին չի հաջողվելու երկար պահել դոլար/դրամ փոխարժեքը 520-530 դրամի միջակայքում։
Հիշեցնեմ նաև, որ կենտրոնական բանկն արդեն իսկ նոյեմբերին՝ 60 մլն դոլար, դեկտեմբերին՝ մոտ 51 մլն ԱՄՆ դոլար, 2021 թ. հունվարին մոտ 46,8 մլն ԱՄՆ դոլար է բաց թողել արտարժույթի շուկա։ Իսկ հունվարին ՀՀ կառավարությունն էլ իր հերթին 750 մլն դոլարի դոլարային պարտատոմսեր է թողարկել և տեղաբաշխել»։
Նախօրեից անորոշ վիճակ է ստեղծվել հայ գերիների վերադարձի հարցի շուրջ։ Նախ՝ տեղեկություն էր տարածվել, որ Բաքվից Երեւան են ժամանելու հայ գերիներ, սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։
Նախատեսվում էր արդյո՞ք գերիների վերադարձ, թե՞ ոչ. հայ հասարակությունը շուրջ մեկ օր է սրա պատասխանը դեռ չունի։ Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ իրարամերժ տեղեկություններ են հրապարակում։ «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փորձելով պարզաբանել իրավիճակը, իրականում ավելի է խորացրել հակասությունները։
«Այդ օրը պայմանավորվածություն եւ գերիների հերթական խմբի վերադարձի սպասում չի եղել, ուղղակի հույս է եղել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, եւ ամսի 9–ի հայտարարության համաձայն՝ մենք կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստան, որը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որն ընդունելի է։ Հաշվի առնելով, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ, ես համարում եմ, որ մենք պետք է այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից, որ նման ցնցումի ենք ենթարկել նրանց, եւ ինքներս ել ենթարկվել ենք ցնցումների»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ մինչ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել գերիների վերադարձի հետ կապված, նախօրեին եւ՛ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, եւ՛ գերիների հարցով զվաղվող՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչը՝ նրա մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են, որ նախատեսված է գերիների վերադարձ երեկ՝ ապրիլի 8–ին։
«Ինչ վերաբերում է Մանե Գեւորգյանի եւ փոխվարչապետի գրասենյակի…. Մենք մշտապես սպասում եւ ակնկալում ենք, որ այդ չվերթներն իրենց հետ բերելու են մեր ռազմագերիներին։ Ձեր նշած մարդիկ որեւիցե տեղեկություն չեն ասել եւ չեն հաստատել։ Եղել է դեզինֆորմացիա, եղել է ինֆորմացիոն մի իրավիճակ, որի համար ես ներողություն եմ խնդրում»,– մեկնաբանելով այս փաստն՝ ասել է ԱԺ փոխխոսնակը։
Իր հերթին, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը նախօրեին Բաքու էր մեկնել հայ գերիներին Հայաստան ուղեկցելու նպատակով։ Նրա խոսքով՝ եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի ասածին, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Անդրանիկ Քոչարյանի ասածը ես կմեկնաբանեմ հետեւյալ ձեւով, որ խոսքը նոյեմբերի 9–ի հայտարարության 8–րդ կետի մասին է, որով նախատեսվում է բոլոր պահվող անձանց վերադարձը»։
Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն նախօրեին չի եղել եւ տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։
«Որեւիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի եւ քանակի պարագայում ո՛չ կա, ո՛չ էլ կարող է լինել, ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ։ Ես դիտել եմ պարոն Մուրադովի արձագանքը, կարծում եմ, որ թե՛ պարոն Մուրադովը, թե՛ մենք, պետք է զբաղվենք մի բանով՝ նոյեմբերի 9–ի, Ռուսաստանի եւ մյուս երկու պետությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի 8–րդ կետի իրագործմամբ, որը մինչ օրս տեղի չի ունեցել»,– ասել է Ալեն Սիմոնյանը։
Գերիների վերադարձի մասին տեղեկությունը ստանալուց հետո, «Էրեբունի» օդանավակայան շտապած գերիների հարազատները վրդովված են, նրանց մի մասը փակել է Երեւան–Գյումրի ճանապարհը, երկաթգիծը, մյուսներն էլ միացել են նախօրեից ՊՆ շենքի մուտքերը փակած՝ անհետ կորածների հարազատներին։
«Լրիվ ընդունելի եմ համարում մարդկանց վրդովմունքը , ինքս էլ վրդովված եմ, բայց պետք է հասկանանք, որ այս ամենը Ադրբեջանի կողմից արվում է հենց այդ վրդովմունքը, հենց այդ իրավիճակը ՀՀ –ում խորացնելու համար։ Նաեւ նախընտրական այս իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար, վստահ եմ, որ հիմա շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով իմ գործընկերները սա փորձում են շահարկել»,– նշել է ԱԺ փոխխոսնակը։
Ի դեպ, առաջինը գերիների վերադարձի լուրը հաղորդել է freenews.am-ը, որտեղ խմբագիր է աշխատում ԱԺ փոխխոսնակի կինը՝ Մարիամ Մարգարյանը։ Ավելին՝ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքում կիսվել էր այդ նյութով եւ նույնիսկ թեգ արել եւ գովաբանել նյութի հեղինակ լրագրողին։
Ավելի ուշ Մարիամ Մարգարյանն այդ գրառումն իր էջից ջնջել էր։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ-ում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի դերին:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի: Մոսկվա էին այցելել հիմնական քաղաքական մրցակիցները, անհաշտ թշնամիները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը: Եվ երկուսն էլ շփվել են Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Կրեմլի համար կարևոր է առաջին հերթին Ղարաբաղի պատճառով. ոչինչ չպետք է խանգարի այն խաղաղությանը, որը Ռուսաստանը հաստատել է այնտեղ, և տարածաշրջանի տնտեսական վերականգնման ծրագրերին:
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ընդունել է ապրիլի 7-ին:
«Իհարկե, մենք խոսելու բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, և, իհարկե, ամենահրատապ և սուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն են», — ասել է ՌԴ նախագահը: Նա պարզաբանել է. «Հետկոնֆլիկտային վերականգնման ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը երկրի զարգացման նոր հնարավորություններ ստանա»:
Նիկոլ Փաշինյանը փորձել է էլ ավելի նշանակալի դարձնել հանդիպումը. «Մենք կունենանք բավականին հարուստ օրակարգ, ներառյալ ռազմավարական խնդիրները: Հուսով եմ`Ձեզ հետ կքննարկեմ Ձեր տեսակետները անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ, և Հայաստանում և, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում»:
Հանդիպման բաց հատվածի ընթացքում Փաշինյանը բարձրացրել է նաև ռազմագերիների հարցը, ինչը չափազանց ցավոտ հարց է Հայաստանի համար:
Ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը բոլոր ադրբեջանցիներին հանձնել է Բաքվին, իսկ Ադրբեջանում, ըստ տարբեր գնահատականների, դեռ 140-ից 200 հայ գերի կա: Պաշտոնապես Բաքուն խոստովանում է, որ ընդամենը 60 հայ զինծառայող կա իր մոտ:
Բայց քանի որ նրանց գերեվարել են Հադրությում` ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում, և այս հարցում որևէ տեղաշարժ չկա:
Անհասկանալի է, թե ինչպես Բաքուն կարող է այդքան համառ դիմակայել, եթե և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը նրա վրա ճնշում են գործադրում գերիների հարցում»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում բողոքել է ՀՀ կառավարության բարձրաստիճան զրուցակիցը:
Խնդիրը, նշել է նա, պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի հետ՝ տարբեր մակարդակներով: Մոսկվայում, ըստ նրա, պատասխանում են, որ այս հարցում դժվարություններ կան: Թե ինչ դժվարություններ են դրանք, զրուցակիցը չի հստակեցրել:
Այդ ընթացքում, որպես մխիթարական մրցանակ, Նիկոլ Փաշինյանը ստացավ Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ լավ լուր տուն կտանի: Սա նշանակալի է, քանի որ նրա այցը Մոսկվա նախընտրական է: Հայաստանում քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր անցած աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանի պարտությունից հետո, վերջերս ավարտվել է նրանով, որ ապրիլի վերջին Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ: Սա պահանջում էր «Հայրենիքը փրկության շարժման» մեջ միավորված հայկական ընդդիմությունը: Պաշտոնանկությունը պայմաններ կստեղծի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների համար: Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հունիսին:
Չնայած ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին նշանակել է որպես Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր, այնուամենայնիվ, ռեյտինգային հարցումներում նա առաջատար է:
Առաջիկա ընտրությունների համատեքստում Փաշինյանի համար կարևոր է լավ հարաբերություններ ցուցադրել Մոսկվայի հետ: Հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Ռուսաստանի հովանավորությունը վայելող քաղաքական գործչի կերպարը և Վլադիմիր Պուտինի վստահությունը վաղուց արմատավորված են նրա հիմնական մրցակցի, իսկ իրականում նրա թշնամու`Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Անցյալ շաբաթ Քոչարյանը նույնպես այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նախկին նախագահն իր տրամադրության տակ ուներ տեղեկատվական կարևոր ռեսուրս՝ Ռուսաստանի Առաջին ալիքը: Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին, մեծ հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին: Բացատրելով իր վերադարձը քաղաքականություն, նա հայտարարել է. «Ես չեմ տեսնում մեկին, ով կարողանա շտկել բարդ իրավիճակը»: Նույն զրույցի ընթացքում նա կարևոր ազդանշան է հղել ինչպես Կրեմլին, այնպես էլ Բաքվին: Պատասխանելով Պոզների այն հարցին, թե արդյոք նա ռևանշի կգնա Ղարաբաղում, եթե իշխանության գա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած խելամիտ մարդ չի մտածի ռևանշի մասին»: «Եթե մենք ուզում ենք վերջ տալ հակամարտությանը, ապա պետք է գտնենք արդար լուծում», — ավելացրել է քաղաքական գործիչը:
Դա միանգամայն կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Քոչարյանի` ընտրություններում հաղթանակի դեպքում կարիք չկա անհանգստանալու Ղարաբաղի վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված եռակողմ հայտարարությունների ճակատագրի առնչությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը հնարավորություն է ունեցել քննարկելու իր երկրում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Խորհրդանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցից անմիջապես առաջ Հայաստանում կարճվեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով քրեական գործը, որով նախկին նախագահը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո:
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Կրեմլը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հասկացնել է տվել, որ չարժե հետապնդել նախկին նախագահին: Բայց մինչ անցյալ շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին:
Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների, և ոչ միայն նրանց հետ, խոսում են Ռուսաստանի ՝ այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ ավելացած ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահներին Ղարաբաղում, այլև սկսել տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է, այդ թվում`Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ խնդրով զբաղվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, բայց գործընթացը արագ չի ընթանում Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունների պատճառով, թե որ ճանապարհները պետք է բացվեն և կառուցվեն: Ռուսական կողմից խնդրով զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը, ինչպես Պուտինը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, պարբերաբար այցելում է Երևան.«Բոլորովին վերջերս դուք ընդունել եք նրան, նա նաև զեկուցել է, թե ինչպես է ուրվագծվում փոխհարաբերությունների հետագիծը ամբողջ տարածաշրջանում` նկատի ունենալով հետպատերազմյան իրավիճակը»: Քանի որ Օվերչուկը ճանապարհորդում է ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան, փաստացիորեն, նա զբաղվում է միջնորդական դիվանագիտությամբ՝ փորձելով մերձեցնել երկու պատերազմած, բայց չհաշտված կողմերի դիրքորոշումները:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի խնդիրն էր ցույց տալ, որ նա փորձում է Ռուսաստանի աջակցությամբ վերադարձնել գերությունից հայ քաղաքացիներին և ապահովել իր երկրի անվտանգությունը, ապա Կրեմլը ունի իր առաջնահերթությունները: «Մոսկվան ցանկանում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել է պատերազմից հետո նրա միջնորդությամբ: Ռուսաստանը այս գործընթացի հովանավորն է և չի կարող թողնել այն հենց այնպես: Մոսկվան կարծում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է մեղմացնել կողմերի միջև եղած հակասությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը», — ասել է «Կոմերսանտ»-ին պարոն Իսկանդարյանը:
Նման իրավիճակում Կրեմլի համար կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում ցանկացածի հաղթանակի դեպքում, և բացարձակ առաջնորդի բացակայության դեպքում կոալիցիոն կառավարությունը չխախտի անցած տարվա վերջին տարածաշրջանում ի հայտ եկած փխրուն անվտանգության ճարտարապետությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության Global Trends 2040 զեկույցում:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հատկապես, եթե Ռուսաստանում ներքին անկայունություն լինի»,-ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կմնա կործանիչ տերություն հաջորդ երկու տասնամյակներում, նույնիսկ եթե նյութական հնարավորությունները նվազեն՝ համեմատած այլ խոշոր խաղացողների հետ:
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի տնտեսական հնարավորություններ փնտրել՝ Արկտիկայում ռազմական գերիշխող դիրք զբաղեցնելու, Արեւմուտքում տարաձայնություններն ուժգնացնելու համար:
ՊՆ-ի մոտ կուտակվում են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Նախարարության բոլոր՝ երեք մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ։ Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ ՊՆ մուտքերի մոտ հավաքվածները նկատել են, որ ոստիկանական զորքեր են կուտակվում։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ-ի մոտ տեղափոխվել են նաեւ ռազմական ոստիկանության ծառայողներ։ Ֆիքսել էինք նաև, որ ոստիկանական ավտոբուս է բերվել ՊՆ տարածք։
«Տպավորություն է, որ բախումներ կարող են լինել, ինչը մենք չենք ուզում։ Մենք մեր արդար պահանջն ենք ներկայացնում՝ մենք մեր երեխեքին ենք ուզում, բայց իրենք մեզ կարելի է ասել զգուշացրեցին, որ եթե դռները չբացվի՝ կդիմեն ուժի»։
Ղուկասյանը նաև հայտնել է, ոստիկանության ծառայողներն ավելի շատ են, քան ծնողները։ Նա հավելել է , որ պատրաստ են նաև ծայրահեղ քայլերի դիմել։ Ղուկասյանը խնդրել է քաղաքացիներին, որպեսզի իրենց միանան։
«Այստեղ նաև կան մարդիկ, որոնք իրենց հարազատներին հուղարկավորել են, բայց մեր կողքին են՝ այսօր մեզ հետ հավասար կանգնած են։
Մենք պատրաստ ենք ծայրահեղ քայլերի դիմել, հետ նահանջ չունենք, սա մեր պատերազմն է»։
Ղուկասյանն ավելի վաղ հայտնել էր, որ հավաքագրում են անհետ կորած զինծառայողների տվյալները։ Դիմեց այն մարդկանց, ովքեր զինվորների գտնվելու վայրի մասին առ այսօր տվյալներ չունեն՝ ՊՆ-ի մոտ են շարունակելու մնալ, հավաքելու են անհետ կորած համարվող զինծառաողի լուսանկարները, որում նշված կլինեն նրանց տվյալները և զորամասի համարը։
«Մենք հասկացանք, որ այս ամիսների ընթացքում մեզ թվերի մեջ էլի խաբում են։ Մենք կոնկրետ թիվ չգիտենք, թե քանի՞ մարդ է անհետ կորած, տարբեր թվեր են ասում։ Մենք կստեղծենք ծնողների սեփական արխիվը, կհավաքենք լուսանկարները մի արկղի մեջ, կանենք մեր հաշվարկները՝ հասկանալու՝ այսօրվա դրությամբ ինչքան մարդ կա անհետ կորած, որ մեզ սխալ թվեր չասեն, վերջապես կիմանանք իրական թիվը»,- եզրափակեց Ղուկասյանը։
Մենք արդեն մեկ օր է ՊՆ-ի շենքի մոտ ենք, այդ ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ պաշտպանության նախարարը, լինելով ՊՆ շենքում, չբարեհաճեցին մոտենալ, խոսել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եռթերում նշեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Երեկ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր, որ պատրաստ է ընդունել 5 հոգու, հետո 5 հոգին դարձան 15 հոգի բայց ժողովրդի պահանջը հետեւյալն էր, որ մոտենա էստեղ խոսի բոլորի հետ, թեկուզ ճաղավանդակներից այն կողմից:
Այսօր առավոտյան շուտ ուղղաթիռ եկավ, ԳՇ պետին, թե պաշտպանության նախարարին տարավ: Ես հիմա ասում եմ, ով որ այս երկրում ռհամարհում է զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքը այս աշխարհի, այս երկրի, էս մարդկության կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտա:
Դուք այս մի քանի օրվա ընթացքում արեցիք այն քայլերը, որոնք ձեզ երբեք չի ներվելու: Դուք արհամարհեցինք մարդկանց, որոնց հարազատներն իրենց կյանքն են զոհել երկրի համար, որոնք տանջվում են Ադրբեջանի բանտախցերում:
Դուք ամենավերջին վախկոտի պես փախաք: Մենք էստեղից չենք գնալու, տեսնենք ինչքան եք ուղղաթիռով գնալու-գալու»,-ասաց նա:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի շենքի մոտ են երեկվանից: Նրանք երեկ օրվա ընթացքում փակել էին շենքի մուտքերը եւ աշխատակիցները չէին կարողանում դուրս գալ: Ծնողները գիշերը անցկացրել են ՊՆ շենքի մուտքի մոտ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ:
Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանության արժանացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը տարածվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի առաջին հոդվածով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկելու հետ կապված պատժի: Համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից:
Նախագծով նախատեսվել են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:
Համաներման շահառու են դառնալու նաեւ նշված հոդվածով հետախուզման մեջ գտնվող անձինք:
Հատկանշական է, որ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման օրենք ընդունելու գաղափարը վաղուց է քննարկվում, միշտ վիճահարույց թեմա է եղել, այնուամենայնիվ կայացվել է նման որոշում. «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել: Թվում է, թե հիմա պատերազմից հետո ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառել: Բայց մենք այս որոշումը կայացրել ենք նաեւ այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թեւակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հենց այդ հոդվածով են հետախուզվում. «Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ սա քաղաքական որոշում է:
Բաքուն փորձում է դեստրուկցիա մտցնել Արցախի քաղաքական դաշտում, որպեսզի մարդիկ մտածեն, թե հասարակության մեջքի հետևում ինչ-որ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից հայտարարություններից առավել վտանգավոր են հայկական իրականության մեջ հնչող դիտարկումները, թե Շուշին և Քարվաճառը համարում են ադրբեջանական, իսկ հայ ցեղասպանության ճանաչումը անիմաստ:
Ինչպես արդեն հայտնի է, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ, պատգամավոր Թուրալ Գանջալիևը նախօրեին հայտարարել էր, թե շուտով իր գրասենյակը գործելու է Ստեփանակերտում, հիմա, արդեն, գրասենյակի համար հարմար տարածք է փնտրում:
«Հայտարարությունն ինքնին ցնդաբանություն էր, սակայն հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ունի շատ հարուստ աշխարհաքաղաքական պայքարի փորձ, մենք չպետք է այս հայտարարությունը ընկալենք պարզապես որպես անհեթեթություն, կամ պարզապես ադրբեջանական «քաղաքական գործչի» անկապ հայտարարություն, — «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է ցույց տալ իր ռազմաքաղաքական մի շարք նպատակները:
«Նախ և առաջ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի հրաժարվում Արցախից, ցույց է տալիս իր նկրտումները, ցուցադրում իր ագրեսիվ ծրագրերը: Նրանք նաև փորձում են նման հայտարարություններով վհատություն սերմանել Արցախի հասարակության մեջ, ներքաղաքական լարվածություն ստեղծել քաղաքացիների մոտ, որովհետև մեր քաղաքական դաշտը հիմա լարված է, և որոշ մարդիկ դա կարող են օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ ստանալու տարբերակ՝ վատ իմաստով», — ասել է Արցախի հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։
Դ.Բաբայանի խոսքերով՝ նման քայլերով Բաքուն փորձում է դեստրուկցիա մտցնել Արցախի քաղաքական դաշտում, որպեսզի մարդիկ մտածեն, թե հասարակության մեջքի հետևում ինչ-որ պայմանավորվածություններ կան՝ ադրբեջանական կողմի հետ, ինչը, իհարկե, այդպես չէ:
«Մյուս նպատակն է խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ Նման հայտարարություններով, այդ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարը, հարվածում է հայ-ռուսական հարաբերությունների, փորձում սեպ խրել մեր մեջ՝ ցույց տալ, թե, իբր, ռուսները տեղյակ են մեր պլաններից և դրա համար ենք այսպիսի հայտարարություններ են անում, ինչը, իհարկե, այդպես չէ»,- նշել է նախարարը:
Նրա դիտարկմամբ՝ այս անիմաստ հայտարարությունն ունի հոգեբանական, ներքաղաքական նպատակներ, ինչը հայկական կողմի համար պարզ է, հասկանալի է, եւ նման բան առհասարակ չի կարող լինել, սակայն նաև մենք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունեն: «Բայց ավելի վտանգավոր են ոչ թե նման հայտարարությունները, այլ այն հայտարարությունները, որոնցում Շուշին և Քարվաճառը համարում են ադրբեջանական, իսկ հայոց ցեղասպանության ճանաչումը անիմաստ: Դրանք են մեր բուն վտանգները», — շեշտել է Արցախի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Շուշին հայկական քաղաք լինելու փաստը փորձել է կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա խորհրդարանական հենարանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հ.Աղազարյանը հայտարարել է, թե ինչ կտա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ով է Քարվաճառը համարել հայկական։
Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը եւս ահաբեկչության եւ բարբարոսության մի ձեւ է, — «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։
«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաեւ խաղաղապահների համար է մեծ հարված եւ իրենք եւս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասաց Բաբայանը։
Եռակողմ ստանձնած պարտավորության խախտումը արձանագրել էին ռուս խաղաղապահները, ինչի վկայությունը տանկի հուշարձանի մոտ տեղադրած ցուցանակի վրա կատարված գրառումն է եղել։ Բայց բացառված չէ, որ նախկինում եւս եղել են դեպքեր՝ առանց հետքեր թողնելու կամ կարող են լինել՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը։ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Դ.Բաբայանն ասել է՝ «Դա պարզելու համար պետք է համապարփակ ձեւով ուսումնասիրենք այս ամենը։ Իսկ պարզապես ասել դա առաջին դեպքն է, թե ոչ ՝ դժվար է։ Սակայն չի բացառվում, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, չի բացառվում։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.