23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն նախօրեին հայտարարություն է տարածել, որում նշվում է դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ, որոնք կասեցվել էին 2020թ. հոկտեմբերին՝ Արցախի դեմ կիրառման հետևանքով։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր կայուն ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները Թուրքիա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքների հետաքննությունը։
Այդ կասեցումները հետևեցին 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը՝ Սիրիայի հյուսիս-արևելք նրա ռազմական ներխուժումից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳ նախարարը նշում է, որ այդ ժամանակից ի վեր մանրազննին ուսումնասիրվել է բոլոր կասեցված և վավեր արտահանման թույլտվությունները՝ բոլոր ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք նախատեսված են եղել Թուրքիայի համար:
«Այս վերանայումից հետո, որը հայտնաբերեց հավաստի ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը։
Այս օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին»,-ասում է Կանադայի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ Գարնոն խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ վերահաստատելով Կանադայի մտահոգությունը։
ՀՀ ՀՔԾ մամուլի բաժինը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով․
«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է տպավորություն ստեղծել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան:
Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:
Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը»:
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ հրապարակում է արել, որը թարգմանաբար ներկայացրել է Tert.am-ը։
«Էյնշտեյնը մի անգամ ասել է, որ անսահմանության մասին միակ պատկերացումը կարող է տալ մարդկային հիմարությունը: Այսօրվա Հայաստանում, խոսելով անսահմանության մասին, պետք է խոսել երեսպաշտության մասին:
Մարդիկ, որոնք 13 տարի պարում էին մարտի 1-ի զոհերի ոսկորների վրա, թաքցնում էին ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հետաքննությունը, այսօր կեղծավոր բարեպաշտությամբ դատապարտում են հրավառությունը սգո տարում:
Դրանք մարդիկ են, որոնք ամոթալի կապիտուլյացիայից 5 ամիս անց շարունակում են թաքցնել զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը: Դրանք երկուսն էլ վարժեցված խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ են, որոնք չեն պնդում հետաքննել պատերազմի բոլոր հանգամանքները: Դրանք «գրանտակերների» շրջանում Նիկոլի սպասավորներն են, որոնք մոռացել են թափանցիկության, ճշմարտության և քաղաքացիական հասարակության մասին մանտրաները: Դրանք մարդիկ են, որոնք իրենց էթնիկ հիշողությունը վաճառել են Նիկոլին՝ չնչին քաղաքական գործարք կնքելու հույսով:
5000 ճակատագիր է ընդհատվել Նիկոլի սանձազերծած պատերազմի հետևանքով: 5000 ընտանիք վշտի մեջ է իշխանական ստի պատճառով: 5000 հայրենասեր կմոռացվի հանուն նրա, որ Նիկոլը չկրի արժանի պատիժը: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան, այն է՝ 3 միլիոն մարդ չբողոքի երեսպաշտության դեմ:
Չեմ խոսի ուրիշների փոխարեն, բայց անձամբ ինձ համար, 2020 թվականի պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է:
Կպատժվեն բոլորը. նրանք, որոնք Լելե Թեփեում կործանել են զինծառայողների կյանքերը` հույս ունենալով PR դիվիդենտներ շահել, նրանք, որոնք հանցավոր պատվերներ էին կատարում՝ հույս ունենալով պահպանել իրենց աթոռը, նրանք, որոնք ստում էին ամբողջ պատերազմի ընթացքում, նրանք, որոնք ծաղրում են զոհվածների, անհետ կորածների և գերիների ընտանիքներին՝ տոնական հրավառություն կազմակերպելով մի երկրում, որտեղ պատերազմի զոհերի թիվը չգիտեն:
Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից:
Խոստանում եմ»:
ՀՀ իշխանությունների օրակարգում չկա Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով` Թուրքիան շատ լավ հաշվարկել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ իշխանությունների բերանով հայտարարություններ է անում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը այս հայտարարությունները տպում տանում է Սպիտակ տուն և ասում՝ պարոն Բայդեն մի ճանաչեք Ցեղասպանությունը, մենք հազիվ ունենք պատմականորեն լավ շանս, որպեսզի վերականգնենք մեր հարաբերությունները, ու եթե դուք հիմա ճանաչեք կխանգարի:
«Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն ու մեր համայնքն ԱՄՆ-ում տարբեր բաների մասին են խոսում և տարբեր առաջնահերթություններ ունեն: Ընդ որում` ՀՀ իշխանություններն ավելի մոտ են կանգնած Թուրքիայի մոտեցմանը։ ՀՀ իշխանություններն այսօր սկսել են հաշտեցման պրոցես, իսկ դրանով ոչ միայն սեպ է խրվում ՀՀ-ի և Սփյուռքի միջև, այլ նաև, ըստ էության, մենք` որպես պետություն, խոչնդոտում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչն այսօր տեղի է ունենում ԱՄՆ-ում։ Սա թուրքական պրոցես է, որովհետև կարող էինք գնալ այլ ճանապարհով, բայց գնում ենք հենց այս ճանապարհով»,- նշել է միջազգայնագետը։
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին հայտնում է WarGonzo Տելեգրամի-ալիքը՝ հղում անելով արաբալեզու սոցիալական ցանցերին:
Ըստ ալիքի, տեսանյութում վարձկաններից մեկն ասում է, որ հրամանատարները չեն վճարում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների ու զոհվածների ընտանիքներին:
«Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների հանդեպ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին և զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Չպետք է այդպես լինել»,- մեջբերում է WarGonzo-ն:
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ձայնագրության ստույգ ամսաթիվն անհայտ է:
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանան ագրեսիա սկսեց Արցախի դեմ: Դրանք շարունակվեցին մինչ նոյեմբերի 9-ը, երբ Երևանը, Մոսկվան և Բաքուն ընդունեցին հրադադարի մասին համատեղ հայտարարություն:
1991-ին հիմնականում հայերով բնակեցված Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ի մաս կազմող Ադրբեջանից: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: 1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանը, Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը հրադադար կնքեցին, որը պարբերաբար խախտվում էր:
Բացում եմ ֆբ էջս ու տեսնում միայն ինչ-որ հարսանիքի մասին տարաբնույթ ու տարատեսակ քննարկումներ……. կարդում եմ ու ավելի տխրում, որ երկրի այս ճակատագրական պահին Սյունիքի վիճակով կամ Իվանյանում՝ նախկին Խոջալուում, ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով, գերիների ու անհետ կորածներին նրանց ծնողների հոգեկան վիճակով ու ճակատագրերով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարին Տոնոյանը։
«Բացում եմ ֆբ էջս ու տեսնում միայն ինչ-որ հարսանիքի մասին տարաբնույթ ու տարատեսակ քննարկումներ……. կարդում եմ ու ավելի տխրում, որ երկրի այս ճակատագրական պահին Սյունիքի վիճակով կամ Իվանյանում՝ նախկին Խոջալուում, ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով, գերիների ու անհետ կորածներին նրանց ծնողների հոգեկան վիճակով ու ճակատագրերով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով …… Անկեղծ ասած՝ ես բոլորովին էլ զարմացած չեմ, իսկ դուք ուրիշ բա՞ն էիք սպասում……… հաճելի կզարմանայի, եթե հակառակը լիներ……. Ցավալի է, երբ այսքան ցավից հետո էլ մեզ միայն անձերն են հետաքրքրում, ոչ թե երևույթները…… դրա համար էլ 30 տարի միայն անձերով ապրեցինք ու չտեսանք՝ ինչպես է քանդվում երկիր……
Երբ մեր վճարած հարկերով ապրող պետական հեռուստատեսությունը մեր սգավոր տուն ամեն օր տաշիտուշի է ներմուծում ու վախենում ես հեռուստացույց միացնել անգամ կեղծ լուրերին տեղյակ լինելու համար……. և ազգովի չեք գոռում՝ չի կարելի…….. մի անձի շքեղաշուք արհամարհանքի ու անհարգանքի վրա ինչո՞ւ եք զարմանում կամ զայրանում……. Ամեն մարդ իր արարքով իրեն է գցում կամ բարձրացնում….. դրանից մեր վիշտը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում…… խնդիրն այլ տեղ է՝ Հայրենիք ենք կորցնում ու դրա ֆոնին նման ցոփուշվայտ վերաբերմունքն, իրոք անթուլատրելի է…… բայց ո՞վ պետք է թուլատրի կամ չթուլատրի, երբ երկիրը ՏԵՐ չունի…… այ, ով իրեն ՏԵՐ է համարում, հրավիրում եմ գործ անելու….. գարունն անցնում է, չենք հասցնում մեր ՏՂԱՆԵՐԻ ծառերը տնկել»,֊գրել է նա։
Գերության մեջ գտնվող, ահետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու ու «ապաքաղաքական» մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք
դնում ֆեյսբուք կամ ջղային գրառումներ եք անում Գագիկ Ծառուկյանի ընտանեկան միջոցառման մասին, հիշեցնում եմ ձեզ, որ խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»:
Հիշեցնեմ, նաև որ Ծառուկյանի նախորդ ուրախության պատվավոր հյուրերն էին ձեր Նիկոլը՝ իր ընտանիքով։ Եվ երկու խնջույքներն էլ, որոնց շքեղությունն այդքան վրդովեցրել են ձեզ, տեղի են ունեցել հենց նրա օրոք։ Իսկ «Իմքայլական» ոչնչությունները, որոնք նախորդ խրախճանքի ժամանակ լայվեր էին անում, երգում-պարում էին, ինչպես տեսնում եք, այս անգամ քար լռություն են պահպանում, որովհետև ծպտուն չհանելու ու տոնը չփչացնելու, բայց դժգոհության ալիքը դեպի ընդդիմություն ուղղորդելու հրահանգ են ստացել։
Հարգելի՛ ընդդիմադիրներ, դուք ինչո՞ւ եք նեղվում, որ խրախճանքը «Հայրենիքի փրկության շարժմանն» են վերագրում։ ԲՀԿ-ն շարժման անդամ չէ՞։ Երբ Ծառուկյանը Նիկոլի հետ, Նիկոլի վարչապետությամբ ու Նիկոլի կողմից միանձնյա փոփոխվող ընտրական օրենսգրքով ընտրության գնալու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերում, շարժման տեսակե՞տն էր ներկայացնում։ Եթե՝ ոչ, ինչո՞ւ է շարունակում լինել դրա կազմում։ Միայն թե չասեք, որ հետևանքները չէիք պատկերացնում: Ի դեպ, հարսանիքին ներկա երկու ճամբարների ներկայացուցիչների կերած-խմածներն էլ՝ անուշ:
Գերության մեջ գտնվող, ահետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու ու «ապաքաղաքական» մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից:
Հարգելի՛ հասարակություն, քանի որ ձեր մեծ մասն արդեն «մոռացել» է, որ Հայաստանում եղել է պատերազմ, դավաճանություն, պարտություն, իսկ երկիրն աղետի մեջ է, հետևաբար հարսանիքը կազմակերպողից այլ բան մի ակնկալեք, իրենք էլ նույն իրավունքն ունեն, ինչ դուք:
Կրկնում եմ՝ Հայաստանում եկել է անկեղծության պահը։ Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի:
Հ.Գ. Ափսոս էին տղերքը»։
Ինֆորմացիոն դաշտում Հայաստանի եւ հայության դեմ Ադրբեջանի պատերազմը փաստացի շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` անդրադառնալով այն փաստին, որ Google Maps քարտեզներում Երեւանի փողոցներն ադրբեջանցիներն անվանակոչվել են իրենց հերոսների անուններով:
«Նախ, պետք է արձանագրենք, որ որպես կանոն ինֆորմացիոն դաշտում ադրբեջանցիների ցանկացած գործողություն համակարգվում է Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից։ Դա ցույց է տալիս ադրբեջանական հակահայկական քարոզչության մեր բազմամյա փորձը։ Ուրեմն այս պետք է խոսել, ոչ թե այնպես, որ մեկը մտել է, քարտեզը խմբագրել, այլ սա հետեւողական գործողություն է, ավելին՝ ադրբեջանական տարբեր ինտերնետային խմբերում մենք տեսել ենք, որ դա կազմակերպված բնույթ է կրում։ Այսինքն բազմաթիվ խմբերի, ինպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա ուղղորդում են նման գործողությունների կատարման։ Հետեւաբար առաջին հանգամանքը, որ անհրաժեշտ է շեշտել, այսպիսի հարձակումների կազմակերպված բնույթն է։
Երկրորդ հանգամաքը, որ բխում է սրանից, հետեւյալն է, որ եթե նման երեւույթները կազմակերպված են, ապա կարող ենք արձանագրել, որ ինֆորմացիոն դաշտում եւս Հայաստանի եւ հայության դեմ Ադրբեջանի պատերազմը փաստացի շարունակվում է։
Առաջին նպատակն անշուշտ հայության նկատմամաբ հոգեբանական ճնշում գործադրելն է, գիտենք, որ ներկայումս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ակտիվորեն տարածվում է, որ ընդհանրապես ամբողջ Հայաստանն է նախկինում եղել արեւմտյան Ադրբեջան, այնպես որ առհասարակ հայերը այստեղ եկվոր են եւ պետք է նրանց հիշեցնել, թե ովքեր են այս տարածքի իրական տերերը՝ իրենց մեկնաբանությամբ։ Ցավոք սրտի, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք նպաստում են այս քարոզչության տարածմանը։ Այսպիսի արշավներ կազմակերպելով մի օր ունենում ենք դրա բացասական դրսեւորումը, երբ Հայաստանում ապրող մարդիկ էլ մի օր սկսեն այսպիսի թեզերը տարածել»,- ասաց նա։
Թուրքագետը հիշեցրեց, որ Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները փաստացի հենց Google Maps-ի եւ նմանատիպ այլ ծառայությունների օգնությամբ էին իրականացնում Հայաստանի տարածքի մի մասի զիջումը թշնամուն։
«Իսկ ի՞նչ գիտենք, որ վաղը չի ստեղծվի մի իրավիճակ, եթե չհակադարձենք նման արշավներին, որ մեկ այլ բնագիծ ներկայիս օկուպացիոն ռեժիմը փաստացի որոշի զիջել Տավուշում, Վայոց Ձորում եւ այլն»,-ասաց նա։
Գեղամյանը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանում գործում էին կառույցներ, որոնք համակարգված աշխատանք էին տանում, որպեսզի թույլ չտային նման փորձեր, եթե այնուամենայնիվ լինում էին, շատ արագ արձագանքում էին։
«Վերջին տարիներին նման կառույց չկա, կապիտուլյացիայից հետո առավել եւս որեւէ հակադարձում հակահայկական որեւէ քարոզչության ականատես չենք լինում, ավելին, ներսում ունենում ենք որոշում կայացնող քաղաքական գործիչներ, որոնք նպաստում են այդպիսի թեզերի տարածքումը հանրության շրջանում։ Սա վկայությունն է այն բանի, որ ներկայումս Հայաստանում թուրքամետ իշխանություններ են գործում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ ադրբեջանցիներն իրենց հերոսների անուններով են կոչել։
Ադրբեջանի «Մուսավատ» երիտասարդական կազմակերպությունն այսօր Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է կազմակերպել, հաղորդում է Turan-ը:
Ակցիայի մասնակիցները բողոքում են Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր-Մ» հրթիռների կիրառման դեմ՝ Ռուսաստանից բացատրություն պահանջելով: Նրանք նաեւ ռուս խաղաղապահներից պահանջել են չխոչընդոտել ԼՂ-ում ադրբեջանցիների տեղաշարժին:
Ցուցարարների մոտ եղել են պաստառներ գրությամբ՝ «Ռուսաստան, ձեռքերդ հեռու Ղարաբաղից, «Ղարաբաղն Ադրբեջան է», «Լաչինն Ադրբեջան է», «Իվան, գնա տուն»: Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին:
Ակցիայի մասնակիցները կարդացել են բանաձեւը, որում ասվում է, որ Շուշիի ուղղությամբ հրթիռային հարվածը ոչ միայն Հայաստանին աջակցության դրսեւորում էր, այլ նաեւ ագրեսիա Ադրբեջանի դեմ:
Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` տեղին չէ պնդել, որ Բայդեը կճանաչի ցեղասպանությունը, բայց վստահաբար կարելի է ասել, որ երբևէ ամերիկյան որևէ վարչակազմ այսքան մոտ կանգնած չի եղել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն։ Ըստ նրա` իհարկե Ռեյգանը ժամանակին այդ եզրույթն օգտագործել է, սակայն դա ադմինիստրացիայի դիրքորոշումը չի եղել, պարզապես նրա օգնականներից մեկը, որն էթնիկ հայ էր, նախագահի ելույթի տեքստում ներառել էր այդ եզրույթը։
«Այս պահին գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հնարավորությունը բավականին մեծ է, որ Բայդենն իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը ոչ միայն նրա համար, որ խոստացել է ամերիկահայերին, այլև այն նկատառությամբ, որ ընդհանուր միջավայրը բարենպաստ է այս պահի դրությամբ։ Միջավայր ասելով` նկատի ունեմ և՛ ներքաղաքական իրավիճակը, և՛ ԱՄՆ–ի հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք պատմականորեն հիմա վատ մակարդակի վրա են գտնվում»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Սարգսյանը վերստին հիշեցրեց, որ երկու տարի առաջ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինչից հետո կողմ քվեարկեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախագծին, ինչը բնականաբար նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու պրոցես է, որից փորձում է օգտվել ամերիկահայ համայնքը` հասնելով նրան, որ Բայդենն ի վերջո լինի այն նախագահը, ով կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը` քաղաքական ու իրավական գնահատական տալով կատարված հանցագործությանը։
«Հարյուր սենատորներից երեսունութն իրենց հերթին նամակ են գրել Բայդենին, որպեսզի նա ելույթում օգտագործի վերոհիշյալ բառը, բոլոր սենատորներն էլ կողմ էին քվեարկել երկու տարի առաջ ընդունված բանաձևին, իսկ ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատին, ապա այնտեղ այս պահին նախաձեռնված է գործընթաց և կարծում եմ, որ 100-150 կոգրեսականներ կստորագրեն փաստաթղթի ներքո` կոչ անելով Բայդենին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը», առավել ևս, որ բանաձևին երկու տարի առաջ դեմ քվերակեց ընդամենը յոթ պատգամավոր, որոնք թուրք–ադրբեջանական բարեկամության խմբի անդամ էին»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Նրա գնահատմամբ` Բայդենի վրա ուղիղ ճնշումներ կան հենց իր ղեկավարած կուսակցության կողմից, նախաձեռնողները հիմնականում դեմոկրատներն են, որոնց, բնականաբար, միացել են հանրապետական կոնգրեսականները։ Սարգսյանի տեղեկացմամբ` ԱՄՆ–ի նախկին բոլոր նախագահները խոստումներ տվել են ամերիկահայերին։ Միակ բացառությունը Թրամփն էր, բայց հենց նրա պաշտոնավարման օրոք ընդունվեցին երկու հայտնի բանաձևերը, ինչը քաղաքական նախադեպ է։
Այդուհանդերձ, Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ իշխանությունն այդ գործընթացում որևէ կշիռ կամ ակտիվ դերակատարում չունի բացի խանգարելուց, որովհետև Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից հայտարարություններ են հնչում, ռևերանսներ են արվում դեպի Թուրքիան, ինչն էլ օգտագործվում է թուրք–ադրբեջանական լոբբիի կողմից, և այդ հայտարարություններն օգտագործվում են նաև ամերիկյան վարչակազմի այն ներկայացուցիչների կողմից, որոնք դեմ են ցեղասպանության ճանաչմանը։
Ըստ Սարգսյանի` ապրիլի 24-ին ընդառաջ Երևանից ԱՄՆ գնացող վտանգավոր ազդակները, ցավոք սրտի, չեն պակասում։
Տեղեկացնենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.