23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաեւ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020թ.-ի հուլիսի 8-ին: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը, որը պատկանում է ՀՀ վարչապետի ընտանիքին։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից:
Նոյեմբերի 24-ին սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից հայտնի դարձավ, որ տղան գերեվարվել է: Ընտանիքի անդամները տղայի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ տղայի գերեվարման մասին տեսանյութեր հրապարակել էին հենց ադրբեջանական կողմից, սակայն Կարմիր խաչի հարցումներին այդպես էլ դրական պատասխան չէին տվել, ասել է թե, տղայի գերեվարման փաստը ադրբեջանական կողմը չէր հաստատել:
Մինչ ընտանիքը ամեն րոպե սպասում էր Էրիկին հայրենիք վերադարձնելուն՝ ապրիլի 8-ին հաստատվել է տղայի մահվան լուրը: ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տվել: Էրիկը մահացել է, իսկ դին գտել են որոնողական աշխատանքների ժամանակ: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Էրիկի հարազատները:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ողջ ու առողջ վիճակում գերեվարված զինծառայողը այսօր մահացած է: Ստացվում է՝ Էրիկին պարզապես սպանել են գերի վերցնելուց, տեսանկարահանելուց ու սոցցանցերում հրապարակելուց հետո:
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ին փոխանցել է բացառիկ դիմում-հայտարարություն.
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին,
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։
Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։
Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։
Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600 հազար դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին: Այս մասին մանրամսներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600 հազար դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին:
Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին հիշյալ ստորաբաժանման բաժանմունքի պետը 600 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600 հազար դրամը։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածել է հաղորդագրություն, որը հրապարակում ենք առանց փոփոխության, կրճատման ու միջամտության.
«Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»:
Սակայն Օնիկ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին պարոն Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 1) :
Հաջորդիվ պարոն Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Սույն պարզաբանման համատեքստում հարկ ենք համարում նաև ներկայացնել ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 3), որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « … Արևելյան օպերացիոն ուղղությունում ….. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, … » հավելելով, որ՝ « … Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում … »:
Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»։
Armvoice տելեգրամյան ալիքը սկանդալային ձայնագրություն է հրապարակել վերջերս Մոսկվա այցի ընթացքում հայ իրավաբանների հետ ունեցած՝ Փաշինյանի հանդիպումից։
Այդ ձայնագրությունում Փաշինյանը ասել է․
«…որովհետեւ պետք է ուղիղ ասել, որ ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքան, որքանով, որ դրա գոյությունը հանընկնում էր Ռուսաստանի շահերի հետ: Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ, եւ, երբ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարենք, պարզվեց, որ մենք կա՛մ չենք կարող, կա՛մ չենք ուզում վճարել, կա՛մ չունենք վճարելու որեւէ բան, որովհետեւ մենք սնանկ ենք: Գուցե այնքան էլ պատեհ չէ երկրի ղեկավարի շուրթերից նման բան լսել, բայց ես կարծում եմ, որ մենք այն վիճակում ենք, որ պետք է այս բաները ասենք իրար: Կոմունիկացիաների բացումը իմ խորին համոզմամբ, եթե մեզ հաջողվի, այո, Ադրբեջանին ճանապարհ տալով դեպի Նախիջեւան, մեր մեծագույն հաջողությունն է: Պատկերացրեք՝ մենք երկաթուղի ունենանք Ռուսաստանի եւ Իրանի հետ: Մենք ընկերություններին խնդրում ենք՝ եկեք ներդրում արեք, բայց լոլիկ աճեցնելով հզոր տնտեսություն ստեղծում, պետք է արդյունաբերություն լինի, մետալուրգիա լինի, ՏՏ լինի: Մենք մինչեւ չլուծենք այս համակարգային խնդիրները, չենք ունենա վճարամիջոց, եւ այսօր միջազգային տոնավաճառում մենք պետք է կա՛մ ինչ-որ բան տանք, կա՛մ պետք է ունենանք վճարամիջոց մեր ցանկալի ձեռքբերման համար վճարելու»,- ասված է ձայնագրությունում։
Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ հրապարակման մեջ։
«Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:
Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,-հայտնում է ՄԻՊ-ը։



Ջալալ Հարությունյան, եթե դու թուրք ու դավաճան չես, ասա՝ դու բունկերում եղե՞լ ես, թե՝ ոչ, ովքեր են այնտեղ եղել: Երբ բունկերից դուրս ես եկել, ում ես զանգահարել ու ինչ ես ասել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով հայտնի օպերացիայի մասին, որը հայկական կողմը տապալեց, ինչի արդյունքում մենք մեծ թվով զոհեր ունեցանք:
Նրա խոսքերով, օպերացիան ծրագրվել է Լելեթեփեն գրավելու համար․ «Ով է խոսել Ջալալի հետ ու ինչ է պահանջել նրանից: Հիմա կասեն, որ ռազմական գաղտնիք է: Մոռանում են, որ այդ օրերին ես էլ եմ Արցախում եղել, ամենածանր գործը կատարել է մեր խումբը: Դրա համար ասում եմ՝ Ջալալ, եթե տղամարդ ես, եթե իրենց նման ղզիկ ու թուրք չես, ասա, թե ում ես զանգահարել, ինչ եք խոսել ու ինչ եք որոշել, որովհետև ստախոս թուրք Նիկոլն ամբողջությամբ սուտ է ասել այդ դրվագը: Հիմա ամեն ինչ ուզում են բարդել Օնիկի վրա, սակայն Ջալալի հերթն էլ է հասնելու:
Ջալալ որտեղ ես եղել այն գիշեր, որից հետո առավոտյան քո նկատմամբ մահափորձ եղավ: Ում հետ ես եղել այդ գիշեր բունկերում, ինչ-որ կնոջ: Դու ասա, թե ում հետ ես եղել: Տղամարդ եղի, ասա: Դու գիտես, որ ես դրանք գիտեմ: Ինչու էին ուզում քեզ սպանել ու ով էր ուզում: Ասա: Թե պաշտոն տվեցին, որոշեցիր լռել:
Հիմա ձեր ընկերոջ նկատմամբ ամենամեծ ստորությունն է տեղի ունենում՝ Նիկոլի ու նրա ոհմակի կողմից»:
«Բա ուր մնաց ձեր բանակային ընկերությունը: Հերթով բոլորիդ ոչնչացնելու են: Պատասխանեք:
Մի քանի հարցադրում՝ ով է Սյամոյի հետ քննարկել օպերացիան, երբ սելեկտրով միացել են Օնիկ Գասպարյանի հետ, ով է ասել, որ ամեն ինչ ուսումնասիրված է, խնդիր չկա:
Ջալալ, դրանից հետո ում ես դու զանգահարել, ինչ եք խոսել, դու ինչ ես ասել: Դա արդեն ռազմական գաղտնիք չէ, բացահայտեք, որ մեղավորներին իմանանք, թե ով է ծախել Հայաստանը»,-ասաց նա:
Ադրբեջանի իշխանությունը գերիների վերադարձի հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում` Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդդիմությանը մեղադրելով Ալիևի «փոխանցումն» ընդունելու համար։
«Չկա մի օր, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված մեր հայրենակիցների հարցերով»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինքը տասնյակ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ` գերիների վերադարձման հարցով։
Խոսելով վերջին դեպքից, երբ գերիներին Հայաստան տեղափոխելու համար Ադրբեջան մեկնած ինքնաթիռն այնտեղից դատարկ էր վերադարձել` Փաշինյանն ասաց. «Այդ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, որը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ ու չի կատարում դրանք»։
Փաշինյանը հիշեցրեց, որ միջազգային կառույցներն այս հարցում ևս քննադատում են Ադրբեջանի պահվածքը, և այդ մասին ասված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին, բոլորին հորդորեց ՀՀ Զինված ուժերի, նրա քանական տվյալների, սպառազինության ու մարտական գործողությունների այս կամ այն դրվագին վերաբերող տեղեկությունները հրապարակային չքննարկել։ «Միայն ու միայն անգրագետ պետական և ռազմական կառավարումից հեռու մարդիկ կարող են այդպիսի տվյալները քննարկել հրապարակավ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց աղմուկ հանած Լելե Թեփեի օպերացիայից` ասելով, թե օպերացիայի հեղինակը մի գեներալ է եղել։
«Եթե մեր կառավարության առաջին դեմքն ուզում է մի բան ասել, լավ կլինի, ճիշտ կլինի, որ անվանական ասի, հակառակ դեպքում ինքը ևս մի անգամ ապացուցում է, որ մեր կառավարության ղեկավարը անգրագետ, սուտասան, միայն ու միայն մանիպուլյացիաներով զբաղվող անձնավորություն է»,–ասաց Սեյրան Օհանյանը։
Պատասխանելով ինչքանով էր Հայաստանն ու մեր Զինված ուժերը պատրաստ սեպտեմբերի 27–ի լայնամասշտաբ հարձակմանը հարցին` Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ–ն ու ԶՈւ–ն միշտ էլ պատրաստ են եղել մեր երկրի սահմանների անվտանգությունը պաշտպանելու համար։
«Այլ հարց է`այս պատրաստակամությունը կարո՞ղ էր արտահայտվել այս ղեկավարության օրոք` ոչ, և իրականությունը պատասխանում է այդ հարցին»,–ասաց նախկին նախարարը։
Անդրադառնալով ՍՈւ–30ՍՄ կործանիչներ ձեռք բերելուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ–ի յուրաքանչյուր կատարելագործումն անհրաժեշտություն է, և դա վերաբերում է նաև ռազմական ավիացիային։
«Հայրենիքին տալիս են, բայց չեն պահանջում։ Եվ հայրենիքը արժանվույն գնահատում է բոլոր նվիրյալներին»,-ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում մինչ հարցին անդրադառնալն ասաց ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, որից հետո դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին։
«Կամավոր ճակատ մեկնած և զորակոչված մեր քաղաքացիները սոցիալական իրենց երաշխիքներից օգտվելու համար հայտնվել են բյուրոկրատական լուրջ քաշքշուկների առջև։ Այդ վիրավոր կամավոր զինծառայողները կաստիլներով գնում են ՏԻՄ-եր, որտեղ նրանց ասում են՝ «մենք իրավասու չենք զինկոմիսարիատի իրավասության տակ գտնվող փաստաթուղթ տրամադրել», զորամասն էլ ասում է՝ «գնացեք ՏԻՄ, մենք ձեզ չենք զորակոչել»։ Սա ի՞նչ է նշանակում, ինչի՞ համար են արվում, որտե՞ղ են արգելակները»,- ասաց Գրիգորյանը։
«Վիրավորում ստացած քաղաքացիների մի մասին մեկ երկու ամիս նշանակվել է քաղաքացիական թոշակ, ասենք ՝ 26 000 դրամ, բայց նրանց մի մասն առաջին կարգի հաշմանդամ են և չեն կարողանում պահել իրենց երեխաներին։ Ո՞նց եք պատկերացնում այս խնդիրների լուծումը», հավելեց նա։
Պաշտպանության նախարարի փոխարեն հարցերին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ասելով․ «Իրականության մեջ շահառուին նույնականացնելը բավականին բարդ գործընթաց է։ Խնդիրը որոշ չափով լուծելու համար երեք կամուրջ-միջոցառում է իրականացվում, որի մասին կհայտնեմ վաղը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.