23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է, ինչքան կարող է այս վիճակը շարունակվի, մենք ի վերջո ուր ենք գնալու»,- Երևանի առաջին ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ արդեն գլորվում ենք անդունդը, պարզպես մնացել է հասնել հատակին, որտեղից հետադարձի ճանապարհ չի լինի։
Հարցին՝ դուք առաջիններից էիք, որ կարծիք հայտնեցիք Փաշինյանը ընտրությունները չեղարկելու միտք ունի, և այսօր լուր տարածվեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումների մեջ է, որպեսզի կոալիցիա կազմեն ու չեղարկեն ընտրությունները, հնարավոր համարո՞ւմ եք նման սցենարը, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ համարում եմ ամենահնարավոր սցենարը, քանի որ Նիկոլն ու իր շքախումբը կանեն ամեն ինչ, որպեսզի չեղարկեն։ Շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող ընտրությունները հաղթել անգամ եթե գնան վարչական ռեսուրս օգտագործելուն, ինչին գնալու են պարտադիր, կեղծիքներ են անելու։ Այդ ամենով հանդերձ նույնպես շանս չունեն»։
Ադրբեջանը կրակելով հայկական բնակավայրերի, դիրքերի վրա՝ միանգամից երկու խնդիր է լուծում. Մի կողմից փորձում է ահաբեկել բնակիչներին, որ Արցախում ապրելը անվտանգ չէ, մյուս կողմից՝ խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: ԱՀ ՊԲ-ի փոխանցմամբ՝ նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: Թիրախավորվել է մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շոշ գյուղը։
Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ դա ակնհայտ Ադրբեջանի կողմից հայատյացության, նացիզմի քաղաքականության դրսեւորում է, ահաբեկչություն։
«Բաքուն հասկանում է, որ լայնածավալ պատերազմն այս պահին անհնարին է, քանի որ այստեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, իսկ լայնածավալ պատերազմը ենթադրում է հարձակում ռուս խաղաղապահների վրա։ Եթե նման հարձակում լինի, դա ոչ այնքան Արցախի դեմ է լինելու, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական ավանտյուրա, որը Բաքուն միայնակ չի կարող սանձազերծել։ Ադրբեջանի մեջքին այս դեպքում պետք է կանգնած լինի նաև Թուրքիան»,- նշել է Դավիթ Բաբայանն ու ավելացրել. «ստեղծված իրավիճակում Բաքուն փորձում է քիչ ռեսուրսներով ունենալ նույն հետևանքները։ Այսինքն՝ այս կրակոցները, հարձակումները մեքենաների վրա, քարկոծումը կարելի է բարդել մեկ-երկու խենթի վրա, մեկ-երկու անձի վրա, որոնց կարելի է ներկայացնել որպես այսպես կոչված տուժողներ հայկական ագրեսիայից։ Բայց իրականությունն այն է, որ իրենք ուզում են ահաբեկել Արցախի ժողովրդին և ցույց տալ, որ այստեղ ապահով չէ։ Ցույց տալ, որ այստեղ մարդկանց կյանքը վտանգված է և սրանով հասնել իրենց նպատակներին։ Իսկ իրենց նպատակներից մեկն է ՝ ահաբեկել Արցախը, որպեսզի ժողովուրդը, որը այստեղ մնացել է մեկնի իր Հայրենիքից, իսկ ով ուզում է վերադառնալ- չվերադառնա։ Այսինքն` նպատակն է հայաթափել Արցախը»։
Բացի այդ՝ այդպիսով նրանք ուզում են խարխլել նաեւ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ «Այսպիսի հարձակումներն ոմանք կարող են ներկայացնել որպես խաղաղապահների վատ աշխատանքի հետեւանք։ Կարող են ասել, որ խաղաղապահները չեն վերահսկում իրավիճակը և այլն»,- ասաց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Բաբայանը նկատեց, որ մենք գործ ունենք ծրագրավորված, բազմաշերտ, էժանագին քաղաքականության հետ, որը վարում են շատ բարբարոսական և նախնադարյան մեթոդներով։
Թշնամին կրակոցներ է արձակում ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։ Վերջին դեպքն արձանագրվել է երեկ՝ Կապանի խոշորացված համայնքի գյուղերի ուղղությամբ եւ Արցախի ԱԳ նախարարի գնահատմամբ, այս իրադարձությունները փոխկապակցված են։
«Արցախն ու Սյունիքը հայոց պետականության ողնաշարն են։ Եվ եթե ողնաշարը խարխլվում է, ապա բնական է, որ ողջ օրգանիզմը կարող է խարխլվել։ Ադրբեջանի նպատակն է ՝ ահաբեկել Արցախը և Սյունիքը, և կոտրել մեր ողնաշարը»,- շեշտեց նախարարը։
Բաբայանը ասաց, որ նման սադրանքներին թշնամին ապագայում էլ գնալու է և օգտագործելու է այս մեթոդները։
«Մենք պետք է պատրաստ լինենք նման դեպքերին։ Կա միայն մեկ տարբերակ այս ամենին դիմակայելու ՝ մենք պետք է ուժեղանանք, դուրս գանք այս սթրեսից և ոտքի կանգնենք։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Բաբայանը։
Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը, ում եղբորը ՝ Արարատին, իրավապահ մարմինները ծնկի բերելով բերման են ենթարկել։
«Փաշինյանն ինքն իրեն համոզել է,որ կարա սյունեցուն, ազատամարտիկին նման կարգավիճակի հասցնել։ Չեմ հասկանում ինչն է իր ուզածը, ինչի՞ն էր պետք հիվանդ մարդուն, տասն օր պառկած, սրսկումների մեջ, հիվանդ մորս կողքից տանելը։ Սա սրիկայություն է, սա սխալ է։ Երեխեքի աչքի առաջ, հիվանդ մոր առաջ հանեն հասցնեն քննչական, ինչի համար, որ ինչ ապացուցեն, որ կարան սյունեցուն էս օրը գցեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյությում։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոստանալով գտնել բոլոր նրանց, ովքեր այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։
Միքայել Մինասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին. թքել են վրան, ծեծել: Եվ այդ ամենը ձայնագրել են, որպեսզի գլխավոր վիժվածքի սիրտը սփոփվի։
Ես հրապարակավ խոստանում եմ երկու բան՝
-Չեմ խնայելու ջանք և միջոց, որ գտնեմ այս ամենն իրականացնողներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկություններ թքողի, ծեծողների, նսեմացնողների և գործը կարողների մասին, խնդրում եմ ուղարկել ինձ՝ անձնական նամակի միջոցով: Բոլորի հետևից գնալու ենք: Իսկ պատվիրատուի մասով ամեն ինչ պարզ է, հասցեն՝ նույնպես։
-Այսօրվա վայրագության կազմակերպիչների ու իրագործողների վրա չեն թքելու, չեն նսեմացնելու, որովհետև Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու։
Հայաստանն իր բոլոր խնդիրներով և դժվարություններով 2018 թվականից կիսաժողովրդավարական երկրից քայլ առ քայլ դարձավ «կիսադիկտատուրա», իսկ երեկվանից արդեն պաշտանապես հաստատվեց դիկտատուրա, երբ ինքնասիրություն չունեցող վիժվածքի հրամանով սկսեցին նսեմացնել մարդու արժանապատվությունը և նրան ուղարկել տեսագրությունը:
Հ.Գ. Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի:
Մուհամադ Քադաֆին ստիպում էր, որ իր քաղաքական հակառակորդներին տանջելիս գաղտնի ոստիկանությունը տեսանկարահանի և երեկոներն անցկացնում էր դրանք նայելով։
Նիկոլաե Չաուշեսկուն լսում էր իր հրահանգով տանջամահ արվողների տառապանքների ձայնագրությունները և դրանք անվանական պահում էր իր արխիվում։
Հիշո՞ւմ եք ինչպես ավարտեցին նրանք: Լավ հիշե՜ք»:
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։
«Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ուղարկվել են նաեւ լուսանկարներ»,– ասաց Իրինա Յոլյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 22–ին, կեսգիշերն անց Մենուա Հովսեփյանին ոստիկանները բերման են ենթարկել։ Իրինա Յոլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունեն, թե որ ուղղությամբ են նրան տարել։ Այդ մասին անգամ նրա փաստաբանները չգիտեին։
Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ եւս մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։
Նշենք, որ երեկվանից հետո ոստիկանները բերման են ենթարկել նաեւ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին եւ Շուռնուխ համայնքի նախկին ղեկավար Արարատ Աղաբեկյանին։ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց:
Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»: Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է:
Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և և նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը»:
Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը, ապրիլի 9-ին հայտնել էր, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել էր երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։
Սույնով հայտնում ենք, որ երկկուսակցական նամակին են միացել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվթվ 107 կոնգրեսականներ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատում է. «Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Շիֆին, Հայկական խմբի ղեկավար կազմի իր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս երկկուսակցական նամակը, որով նախագահ Բայդենին կոչ են անում վերջ տալ Ամերիկայում թուրքական ժխտողականությանը։ Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների Պալատին` դատապարտելով ու ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը կարող է այս շաբաթ ավարտել Անկարայի ժխտողականությանը ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը»:
Ստորև ներկայացնում ենք նախագահ Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի հայերեն թարգմանությունը։
«Մեծարգո նախագահ Բայդեն
Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»:
Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը:
Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ․ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո:
Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»:
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
22 ապրիլի 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ միայն իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, այլ նաեւ այլ պաշտոնատար անձանց հայտարարագրերում է խախտումներ հայտնաբերել եւ նյութերն ուղարկել ՀՀ դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, որ միայն դատախազության արձագանքից հետո ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրեն։ Նա նաեւ հաստատել է, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացրել։
«Դեռևս նախորդ տարի Շորժայի ափին տեղի ունեցածի առնչությամբ հանձնաժողովը ուսումնասիրություններ էր անում։ Դա երկար տևեց։ Ինքը պարզաբանում ներկայացրեց և հանձնաժողովի մոտ կասկածները չփարատվեցին իր ներկայացրած հայտարարագրերի մասով։ Դրա արդյունքում է, որ հանձնաժողովը հանգել է եզրահանգման ու գործը ուղարկել դատախազություն»։
Հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում էր իր կապը «White Shorja»-ի հետ և վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած էին հարուցում, որ պատգամավոր դառնալուց հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։
Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարագիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։
Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ անվտանգային իրավիճակի փոփոխություն ունենք: Այդ իրադրությունն ավելի է սրվում Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ և անկանոն հայտարարություններով: Այս մասին այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ նա մինչ մարզկենտրոն Կապանում խորհրդակցություն էր անում՝ շենքի մոտ հավաքված կապանցիները վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», «թուրք նիկոլ»
Փաշինյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ոչ միջանցք արտահայտություններ չկան, այլ խոսքը գնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին.
«Հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, թե ինչ պետք է տեղի ունենա: Պետք է տեղի ունենա տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, Հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետեւ Ադրբեջանն ըստ այդ հայտարարության կարող է ստանալ միայն այնպիսի միջանցք, ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետեւելով Ադրբեջանի կողմից ռազմական գնումների մասին տեղեկատվությանը, շատ հավանական եմ համարում հունիսի երկրորդ կեսին կամ հուլիսի առաջին կեսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա: Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ երբ Ալիեւը ասում է Զանգեզուր, նկատի ունի նաեւ Վայքն ու Եղեգնաձորը:
Նրա խոսքով, աշխարհը չի դատապարտում Ալիեւին եւ այն տպավորությունն է, որ աշխարհն ասում է՝ Զանգեզուրն էլ տվեք, թող հանգստանա. «Այստեղ արդարություն չկա: Թույլ կողմը հայերն են, թող հայերի հաշվին հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը Սյունիք այցելելով, հավանաբար ինչ-որ տեղեկատվություն ունեն, եւ հիմա եթե Սյունիքը տան էլ, իբր պատերազմ եղավ, Ադրբեջանը վերցրեց: Ես այդպես եմ գնահատում: Արմեն Սարգսյան ինչի՞ ես գնացել Շուռնուխ: Նիկոլի եւ Արմենի պես դավաճանների, թալանչիների հայ ազգը չի տեսել: Ադրբեջանը հրթիռներ է գնում: Ոչ ոք հրթիռները ձեռք չի բերում եւ տարիներով պահում, մանավանդ դրանց մեջ կան հրթիռներ, որոնք ունեն կարճաժամկետ կյանք: Ադրբեջանը երկու անգամ ավելի մեծ տեմպերով է զենք ներմուծում, քան մեկ տարի առաջ»,-ասաց Բագրատյանը:
Նա ընդգծեց, որ հնարավոր է համարում, որ նրանք Սյունիքը տան եւ մնան պաշտոնների. «Տալ չի նշանակում, որ այն կհայտարարվի Ադրբեջանի տարածք: Կհայտարարվի խաղաղության տարածաշրջան, որտեղ անորոշ ստատուս կլինի, որտեղ 3-4 ժողովուրդ հավասար իրավունքներ կստանան: Թող իմ ասածը սխալ լինի, բայց ես զգուշացնում եմ: Հունիս-հուլիսին պատերազմ կլինի, եթե Հայաստանը քայլեր չանի: Քայլերից մեկն այն է, որ ռազմավարական դաշնակից հետ հստակեցնի եւ այնտեղ լինեն որոշակի տեղաբաշխված ուժեր: Երկրորդ, Հայաստանը պետք է խնդրի, որ Իրանը Մեղրիի կողմից զորք մտցնի: Զարիֆը հայտարարեց, որ սա մեզ համար կարմիր գիծ է, որովհետեւ սա Իրանին էլ է վերաբերվում»,-ասաց նախկին վարչապետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.