23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը և պատասխանատու այլ իրավապահ մարմիններին անհապաղ հարուցել քրեական գործ, գործի շրջանակներում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Այսպիսի գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի և կառավարության պաշտոնական կայքում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է իբրև ՀՀ վարչապետի պաշտոնակատար։ Նրա մասին տեղեկություններ չկա նաև կայքի «Երրորդ հանրապետության նախկին վարչապետեր» բաժնում։
ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ապօրինի կերպով զավթել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը և իրականացնում է այդ պաշտոնից լիազորություններից բխող գործողություններ, չնայած այն հանգամանքին, որ նա 2021 թվականի ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը, որով ընդունվել է Կառավարության հրաժարականը։
Ըստ այդմ՝ ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք։
Խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը և պատասխանատու այլ իրավապահ մարմիններին անհապաղ հարուցել քրեական գործ, գործի շրջանակներում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ և, հաշվի առնելով ենթադրյալ հանցագործի ազատության մեջ գտնվելու հանրային վտանգավորության աստիճանն ու նոր հանցագործությունների կատարելու ռիսկերը, դիմել դատարան՝ նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`
պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
(300-րդ հոդվածը փոփ. 18.03.09 ՀՕ-53-Ն օրենք)»
Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին և հարազատներին պատկանող սեփականություններում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Զաքարյանն ասել է, թե այս ամենը քաղաքական հետապնդում է, սակայն որևէ ֆինանսական շահ չի կարելի չափել հայրենիքի հետ։
«Ագարակում գտնվող գազալցակայանում ստուգում են իրականացրել, սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ ոչ միայն ճիշտ լիցքավորում է կատարվում, այլ ավելին, 0.3 տոկոս (շահույթի 10 տոկոսը) ի օգուտ սպառողի է լիցքավորում։ Այդպես է եղել միշտ, քանի որ լիցքավորում կատարող սարքը կնքած է։ Լցակայանի տնօրենը չի ստորագրում ակտը, պնդելով, թե ինչ փաստագրել են, թող այն էլ արձանագրեն, իսկ իրենք չեն համաձայնում, ասելով, թե ուզում են գրել, որ լիցքավորումը չափանիշներին համապատասխան է իրականացվում», — տեղեկացրել է Զաքարյանը։
Նա ասել է, որ բացի գազալցակայանից, հարկային մարմինները փորձում են այլ խոչընդոտում էլ իրականացնել։ «Մաքսակետի հարևանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը։ Այն մաքսային ձևակերպումներ և լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին, հարկայինի Շուշոյի (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան` խմբ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում», — ասել է Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ առ այսօր 60 բեռնատար բեռ է կուտակվել մաքսակետում։ «Մեղրիի և Քաջարանի տարածաշրջանում, որտեղ գտնվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ԶՊՄԿ-ն, Մեղրիի ճանշինը և Մեղրիի բիզնեսը, մեծ խնդրի առաջ են կանգնել։ Բեռը, որ նախատեսված է Մեղրիի և Քաջարանի համար, այս տերմինալի փակման հետևանքով 80 կմ պետք է տանեն, հասցնեն Կապանի տերմինալ, մաքսային ձևակերպում ստանան, որպեսզի դարձյալ հետ գան։ Մարդիկ չեն ուզում քշել, Իրանից բեռները բերել են, տրանսպորտի գումարը վճարված է եղել մինչև Մեղրի հասնելու համար։ Եթե հիմա էլ վարորդներն այդ ճանապարհը փակեն, ասելու են, թե հայ-իրականական հարաբերություններին վնաս եք հասցնում։ Խնդիրներ են ստեղծում ոչ միայն ընկերության, այլ ամբողջ տարածաշրջանի բիզնեսի համար։ «Նակոլկա Շուշոյի» կապրիզի հետևանքով վարորդներն այս պահին հայտնվել են վատ վիճակում։ «Նակոլկա Շուշոյի» մոտ դա արդեն սովորույթ է, նույնիսկ պատերազմի ժամանակ է նա իր կապրիզները ցույց տվել, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին ՊՆ-ի համար նախատեսված 17 բեռնատար է հետ ուղարկել դեպի Իրան։ Իրանական մաքսակետն ընդառաջել է, իսկ հայկական կողմում հետ են տվել բեռները», — ասել է Զաքարյանը։
«Այս ամենը մեզ, իհարկե, հետ չի պահելու։ Նժարին դրած է հայրենքիը կորցնելու, մյուս կողմում՝ ֆինանսական շահը։ Սրանք նույնիսկ համեմատելու բաներ չեն։ Մեր գործունեությունը լրիվ օրենքի սահմաններում է», — ասաց քաղաքապետը։
Բացի Զաքարյանի հարազատներին պատկանող ընկերություններից, հարկային մարմինները խնդիրներ են ստեղծել նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված Գևորգ Խաչատրյանին պատկանող «ԱԳ իմպեքս» ՍՊԸ-ի համար։
«Նա Հայաստանի 69-րդ հարկատուն է։ Այդ ընկերության համար էլ հատուկ ռեժիմ է սահմանված, երկու օր առաջ Բագրատաշենով իր համար մտած բեռն ամբողջությամբ փչացրել են։ Այնքան բուռն է իրենց կենդանական վրեժխնդրությունը, որ ոչ մի բան հաշվի չեն առնում։ Որպեսզի ինձ վնաս տան, պատրաստ են ամբողջ տարածաշրջանի բիզնեսի համար խնդիրներ ստեղծել», — ասաց Զաքարյանը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մի փոքր շեղեմ տեղեկատվական հիմնական թեմայից (Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության եզրի կիրառման կարևոր փաստից), որը, սակայն, դարձյալ օրվա հիմնական իմաստի հետ ուղիղ շաղկապված է։
Հենց այսօր Թուրքիայի զինված ուժերը սկսել են նոր ռազմական գործողություն Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների հյուսիսում։ Այդ ռազմագործողություններն ուղղված են քուրդ զինյալների դեմ։ Քարտեզի վրա երևացող Զափ, Մաթին և Ավաշին լեռնային գոտիները այսօր ռազմագործողության հիմնական շրջաններն են։
Իսկ հիմա մտովի պատկերացրեք, որ Հայաստանը Թուրքիային միջանցքներ է տրամադրում Սյունիքի տարածքով։ Իսկ Թուրքիան որոշում է, որ պետք է ապահովել այդ միջանցքների անվտանգությունը սեփական ուժերով, քանի որ… (պատրվակը մտածե՛ք ինքներդ)։ Իրաքը ձեզ օրինակ։
Թյուրքական միջանցքի բացումը չի կարելի թույլ տալ, իսկ Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն, որպեսզի վերակառուցի պաշտպանված ազգային պետությունը։ Հակառակ դեպքում նոր ցեղասպանությունը ժամանակի հարց է»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերություններին, անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից ապրիլքսանչորսյան ուղերձում Ցեղասպանության տերմինի օգտագործման պատճառներին.
«Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել
Ճանաչում:
Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք օրենքի ուժով մերժումը արգելելու կամ ասենք ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սա չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը (տես Գերմանիայի և Հոլոքոսթի օրինակը):
Ռեյգանը չէր ճանաչե՞լ:
Ոչ, չէր ճանաչել: Խոսելով Հոլոքոստի մասին նա հղում էր տվել Ցեղաապանության վրա: Բայց 1982թ. ի վեր դա չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում: Ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ն կար, պահանջատիրությունը այդքան ազդեցիկ չէր, իսկ Քեն Խաչիկյանի կողմից գրված Ռեյգանի տեքստի պատմությունն այլ թեմա է
Կարո՞ղ է վաղը այլ նախագահ հետ կանգնի ճանաչման փաստից: Տեսականորեն այո, բայց դա շատ քիչ հավանական է ու չափազանց բարդ:
Ինչու՞ հիմա:
Շատերը փորձում են սա կապել Սյունիքի հետ, սակայն ես այլ դիտակետ էլ ունեմ: Սա ոչ թե արվել է որ մի բան տանեն, այլ արվել է քանի որ մի բան արդեն իսկ մեզանից տարել են:
1. 30 տարի ԱՄՆ-ն պնդել է, որ ԼՂ հարցում ռազմական լուծում չկա: Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնացել է ռազմական լուծման:
2. Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումի վրա են:
3. Պատժում են Էրդողանին (պատկերացրեք սա ինչ նվեր է թուրքական ընդդիմության համար՝ 100 տարի կանխեցինք ճանաչումը, քո պատճառով ճանաչվեց):
4. Էրդողանին պատժում են Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական ծովի, քրդերի, Կիպրոսի, Հունաստանի և այլ բաների համար (հիշում եք չէ՞ պապական «այս հարցը մեծերի ձեռքում մանրադրամ է» խոսքը):
5. Իրավիճակի դասավորվածությունը շատ կարևոր է: ԱՄՆ շահը բնականաբար առաջնային է: Թուրքիային ճնշել պետք է: ԱՄՆ-ն ակտիվանում է արտաքին քաղաքական դաշտում: Ներքաղաքական դիսկուրսում Թուրքիան ծայրաստիճան բացասաբար է ընդունվում: Այս ամենը պարարտ հող են ձևավորում համայնքի ճիշտ աշխատանքի համար և համայնքն անցնում է գրոհի: Իսկ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը բարենպաստ է:
Ռիսկեր
Կարող է՞ արդյոք Թուրքիան գազազել և ագրեսիվ բաներ անել: Միշտ էլ կարող է: Բայց այստեղ հետևյալ պատասխանը կա: Սա ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: Հայաստանն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել ու արել է: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որ որոշումը շոկային չլինի: Տասնյակ զլմ-ներով «սլիվեր» կազմակերպեցին շաբաթներ շարունակ, Բայդենն էլ տեղեկացրեց իր մտադրության մասին Էրդողանին: Շոկային իրավիճակներում գործողությունները անկառավարելի են:
Ի՞նչ դա մեզ կտա
Սրա կապիտալիզացիան անծայրածիր է: Թուրքիայի նկատմամբ ճնշումներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Այսինքն թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ: Մնացածը կախված է մեր ունակություններից ու դիվանագիտությունից:
Փորձեցի հնարավորինս կարճ ու ամբողջական ներկայացնել իրավիճակը»։
Իրավունքի տրամաբանությամբ չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը: Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի հրաժարականին։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի խոսքով՝ ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել:
«Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ»,- գրել է Բաբայանը։
Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու սահմանադրականության հարցն է բարձրացրել նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը կարող են դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության 168 հոդվածի 4-րդ կետի կարգով, պարզելու, թե արդյոք հրաժարական տված վարչապետը իրավասու է կատարել վարչապետի պարտականությունները, թե ոչ»,- գրել է Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական ներկայացրեց և նշեց, որ շարունակելու է ամբողջ ծավալով կատարել վարչապետի պարտականությունները մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Հավելենք, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի սաներից մեկը՝ Ա. Զախարյանն օրեր առաջ մահացել է։ Նրա մահվան մասին իրավապահ մարմինները որևէ տեղեկություն չունեն։
Paorama.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման հաղորդում չեն ստացել։
Մանկատան տնօրենի պաշտոնակատար Թամարա Մնացականյանը Panorama.am-ի հետ զրույցում որևէ հարցի չպատասխանեց։ Տարբեր հարցերի ի պատասխան նա անընդհատ նույն բանն էր կրկնում.
«Իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել, երեխաների հետ կապված հարցերին պատասխանում է սոցապ նախարարությունը։ Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու, զանգեք սոցապնախարարության բաժին։ Բոլոր ինֆորմացիաները ճշտած, տեղեկացված է սոցապնախարարությանը»։
Նա անպատասխան թողեց հարցը, թե ինչի՞ հետևանքով է մահացել Ա. Զախարյանը։ Թ. Մնացականյանը, որին, ըստ տարածված տեղեկությունների, մանկատան տնօրենի ԺՊ դարձրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթիկ Ստեփանյանը, պնդում է, որ ոստիկանությունը տեղյակ է մանկատան սանի մահվան մասին։
«Բոլոր համապատասխան մարմինները տեղյակ են իրավիճակի ու դեպքի մասին։ Այնպես որ կարող եք զանգահարել սոցապ նախարարության համապատասխան բաժին ու ճշտել։ Բոլոր իրավապահ մարմիններն ու համապատասխան մարմինները տեղյակ են իրադարձությունների մասին»,-շարունակում էր կրկնել նա։
Երբ նրան ասացինք՝ իրավապահ մարմիններից հայտնել են, որ նման դեպք չկա, արձագանքեց.
«Իսկ ինչի՞ եք զանգել իրավապահ մարմիններին։ Բայց Ձեզ ինչի՞ է հետաքրքիր երեխայի մահվան դեպքը։ Ոստիկանությանը դիմած ա, ամեն ինչ արված ա՝ ըստ սահմանված կարգի ու օրենքի»։
Եթե հավատալու լինենք մանկատան տնօրենի ԺՊ-ին, ապա ոստիկանությունից են ոչ ճիշտ տեղեկություն տրամադրել, եթե հավատալու լինենք ոստիկանությանը, ապա Թամար Մնացականյանն է ստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի (ոչ թե սոցապ, ինչպես խոսքում անընդհատ կրկնում էր նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի ղեկավարի ԺՊ-ն) նախարարի մամուլի քարտուղարը ժամեր շարունակ նախարարության պաշտոնական էջում հրապարակված համարներին ուղղված զանգերին չէր պատասխանում։ Նախարարությունից ասացին՝ տեղում չէ ու հետևաբար խոսել չի կարող նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Ըստ Panorama.am-ին հասած տեղեկությունների, մանկատան մի քանի տասնյակ սաներ մոտ մեկ ամիս առաջ փորլուծություն են ունեցել, աշխտակիցներից մի քանիսը կորոնավիրուսով են վարակվել։
Թե ի՞նչն է եղել մանկատան սանի մահվան պատճառը, գուցե հստակ պատասխան տա քննությունը, եթե իհարկե՝ իրականացվի։
«Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու։ Գիտակցում եմ, որ այդպես է լինելու, և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 21-ին իր աջակիցների հետ կայացած հանդիպմանը։
Նրա խոսքով, ընտրությունները լինելու են երկբևեռ։
«Եվ այն քարոզչությունը, որն անում է իշխանությունն իմ դեմ, կամ հնարավոր այն դաշինքի դեմ, որը ես եմ գլխավորելու, աջակցում է ու աջակցելու է այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտեմ՝ շատերի մոտ այնպիսի կարծիք կա, որ նրանք արդեն քարոզարշավ են սկսել, մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հարազարավոր հարցեր ունենալով՝ զբաղված է քարոչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ։ Այդպես չի լինելու, մենք գիտենք, ոնց ենք սկսելու, երբ ենք սկսելու, ինչ ուժերով։ Այս հարցում ուղղակի վստահեք ինձ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև՝ մենք ուզո՞ւմ ենք ստորացված, պարտված, անարժանապատիվ, թշվառ ապագա, թե՞ մենք ուզում ենք խաղաղություն ու բարեկեցիկ կյանք։
«Սա է լինելու ընտրությունը։ Եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ կյանք, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,- ասել է ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ անելիքները շատ-շատ են։
Նրա խոսքով, երկրում տնտեսական վիճակը շատ վատ է, պատերազմի, կորոնավիրուսի հետևանքով հազարավոր մահեր են գրանցվում, ավտովթարների հետևանքով ռեկորդային թվով մարդիկ են մահացել։
«Այս իշխանությունն ուղղակի մահ է բերում ամեն քայլափոխի։ Ու ամեն ինչին վերաբերում են այսպես՝ դե մենք ի՞նչ անենք։ Պատերազմում պարզվում է՝ մոդերատոր են, Քովիդի դեպքում ասելու են՝ հո մենք բժիշկ չե՞նք։ Բժիշկը կյանքեր է փրկում, բայց նա պանդեմիայի դեմ չի պայքարում, պանդեմիայի դեմ պայքարում է պետությունը։ Պատերազմը ոչ պետությունն է վարում իր ողջ ռեսուրսներով։ Հիմա վաղը ասելու է՝ ավտովթարներից էդքան զոհեր են եղել, բայց ես հո գայիշնիկ չեմ։ Բայց ՃՈ-ն պետական համակարգի մի մասն է։ Եթե այդ համակարգը չի աշխատում, ուրեմն բոլոր օղակները չեն աշխատում»,- մանրամասնեց Քոչարյանը։
Նա զավեշտալի է համարում Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը պատերազմի ընթացքում ուղղակի մոդերատոր էր։
«Պատասխանատվությունից խուսափող իշխանությունը օր առաջ պետք է զրկվի իշխանությունից։ Իշխանության գլխավոր ֆունկցիան որոշում կայացնելն ու այն իրականացնելն է, ինչպես նաև այդ որոշումների համար պատասխանտվություն կրելը։ Երբ իշխանությունն ասում է՝ ես ի՞նչ անեի, կամ մոդերատոր էի, նա այլևս իշխանություն չէ։ Նման իշխանության հետ հույսեր կապելն այլևս անիմաստ է»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ամփոփելով հանդիպումը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։ Եվ ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, այլև՝ բարեկեցիկ կյանք։ Իմ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, և սա փաստ է»։
Ապրիլի 24-ի առավոտյան լարված իրավիճակ է եղել Ծիծառնակաբերդի ճանապարհին: Քաղաքացիները փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, բայց առավոտյան ժամը 8-ից քաղաքացիների համար մուտքերը եղել են փակ՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել՝ պաշտոնական արարողակարգը սկսվելու է ժամը 9-ից:
Քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև հրմշտոց է եղել:
«Այսօր այդ օրը չէ, որ սահմանափակումներ դնեք մեր դիմաց, մենք առավոտյան եկել ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցենք և գնանք մեր գործերին»,- ասաց քաղաքացին:
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը, քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։
Արարատ Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Արարատ Աղաբեկյանն ասաց. «Հիմա նորմալ վիճակում եմ, շատ վատ վիճակում եմ եղել։ Ինձ տնից հանել ու ապօրինի ձեւով բերման են ենթարկել, բերել-հասցրել այստեղ։ Ես ոչ մի բանի հետ կապ չեմ ունեցել, ամենախայտառակ ձեւով են բերել։ Այսքան ճանապարհ եմ անցել, այսքան մարտական ուղիս, ստորացնելով ինձ բերել ու հասցրել են այստեղ։ Ոմն մի դեպուտատ ասել է, որ ստորացնելով, չոքեցնելով պիտի բերեն այստեղ, դրա համար ինքը պատասխան կտա այդ «պ…կը»։ Նա ի՞նչ իրավունքով է ասել, որ ինձ ու մնացած տղաներին պատվից ցածր համարելով, զրկանքներով բերեն։ Ես դեռ կբարձրաձայնեմ համապատասխան մարմիններին»։
Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ գյուղապետի եղբայրը նշեց, որ ինքը կապ չունի մեղսագրվող արարքի հետ. «Ոչ մի մեղադրանք չենք կարող դնել իմ վրա, ինչ էլ դրել են, լրիվ սուտ է։ Ես 6 օր շարունակ իմ տանը բուժվել եմ, անգամ տնից դուրս չեմ եկել։ Առավոտ շուտ եկել ու ինձ տնից հանել են։ Դրա համար բոլորն էլ պատասխան կտան։ Թքած ունեմ այս կառավարման վրա։ Չգիտեմ՝ այս ապօրինությունները մինչեւ երբ են շարունակվելու։ Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու, ո՞վ է մեզ պատասխանելու այսքան քաշքշելու համար»։
Նա շեշտեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես մեղք չեմ գործել, ես մեղք գործող տղա չեմ։ Ինչ-որ կապում են վրչոյի ավտոշարասյան հետ, որ ձու եմ նետել, ես ձու նետող տղա չեմ, ես գրանատ նետող տղա եմ, իմ մարտավարությունը դա է։ Ես կատու չեմ իրենց նման, որ գիշերվա կես գամ, մտնեմ գյուղացու տունը, խաչագողի նման։ Գիշերով գյուղ չեն գնում, մարդու տուն չեն գնում։ Մտել է գյուղացու տունը, գյուղացին ասում է՝ հարգալիր հյուր չես, վռնդում է տնից, նորից են մտնում։ երեխեքն էլ վախենում են, թե թուրքերն են շրջապատել»։
Հարցին՝ Քննչական կոմիտեում ի վերջո շտապ օգնություն կանչե՞լ են, իրեն բժշկական օգնություն ցուցաբերե՞լ են, Աղաբեկյանը պատմեց. «Մի բժիշկ է եկել, մի կապիկ, ներվերս կերավ, նոր բերեցին կորոնավիրուսի թեստ հանձնեցին, բուժումներս պատշաճ արել եմ, կորոնավիրուսն իմ մեջ սպանել եմ։ Դեռ թուլություն կա, համ չեմ զգում։ Գիշերն էլ տարել, պահել են մեկուսարանում»։
Նա պատմեց, որ իրեն հիվանդանոց չեն տարել, Քննչական կոմիտեում են թեստավորել։
«Սյունիքը ուզում են տալ, մենք էլ չենք թողում ու չենք էլ թողելու։ Ես այսօր այստեղ եմ, բայց կինս, երեխաներս, եղբայրներս այնտեղ են ու չեն տալու։ Որ դեպուտատն էլ պաշտոնապես հայտարարում է՝ պիտի ստորացնելով բերեն, բիգուձին, այդ «պ…կը» ո՞նց է այդպես ասում։ 3 պատերազմ անցած տղա եմ, էստեղ դիվերսանտի նման մեջքը կռացրած են բերում, պատասխան են տալու»,- ասաց Հակոբ Արշակյանի եղբայրը։
Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցները ողողված են ծավալուն հոդվածներով և անդրադարձերով, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից այս տարի Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման հավանականությանը: Լրատվամիջոցներն ու փորձագետներն ԱՄՆ ղեկավարին կոչ են անում հավատարիմ մնալ դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակահատվածում տված խոստմանն ու հաստատել հայերի նկատմամբ պատմական արդարությունը: Նրանցից շատերը համոզմունք են հայտնում, որ դեմոկրատ նախագահը, ի տարբերություն իր նախորդների, այս տարի պատրաստվում է ապրիլքսանչորսյան ուղերձում ի լուր աշխարհին կիրառել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:
Ամերիկյան KTLA5 հեռուստաալիքն իր ռեպորտաժում նշում է, որ ներկայում Բայդենի նկատմամբ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման առանչությամբ մեծ ճնշում կա: Ոլորտի բազմաթիվ փորձագետներ հավատացած են, որ Բայդենն այս տարի իսկապես պատմական քայլ կկատարի: KTLA5-ի լրատվական ծառայության մեկնաբան Էլինա Աբովյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ բնակիչները Բայդենից պահանջում են կատարել իր խոստումը, որը նա տվել էր նախագահի թեկնածու եղած ժամանակ:
«Այնուամենայնիվ, նման քայլը կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները»,- նկատում է մեկնաբանը:
Newsweek պարբերականը հրապարակել է էսսեների հեղինակ Դենիել Չոլակյանի թեմատիկ հոդվածը:
«Արդյոք այս տարի ԱՄՆ-ն կնկատի՞ մեր կրած ծանր բեռը, մեր ընտանիքների ճշմարտությունն ու մեր պատմությունը: Մեր քվեների կարիքն ունեցող քաղաքական գործիչները միշտ խոստանում են, որ կանեն դա: Օրինակ՝ նրանք ասում են այսպիսի բաներ. «Ամերիկան արժանի է մի առաջնորդի, որը ճշմարտացիորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին»: Եվ մենք նրանց անընդհատ տալիս ենք մեր վստահությունը, մեր ձայները և էներգիան, որովհետև ի՞նչ ընտրություն ունենք բացի հուսալուց: Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի: Բայց ամեն տարի նրանք ստում են: Նրանք անընդհատ ստում են մեզ և մեր մասին»,-գրում է հեղինակը:
Իսրայելական Jerusalem Post հայտնի պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և իսրայելական պետության կողմից այս պատմական փաստի ճանաչման կարևորությանը:
«Մեկ ու կես միլիոն հայ տղամարդ, կին և երեխա սպանվել է Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Այս իրադարձությունը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Չնայած Հոլոքոստից անմիջապես հետո ստեղծված երկիր լինելուն` Իսրայելում այս թեմայով շատ բան չեք լսի: Դա այն պատճառով է, որ հրեական պետությունը՝ այն մարդկանց տունը, որոնք տեսել են նացիստների կողմից ոչնչացված վեց միլիոն ազգակիցների սպանությունը, դեռ պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածի հիշատակի պաշտոնական օրն ապրիլի 24-ն է: Հինգշաբթի Սպիտակ տան աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել սպանդը որպես ցեղասպանություն, չնայած որ այդ քայլը, անկասկած, կբարկացնի Թուրքիային և էլ ավելի կխորացնի արդեն խարխլված կապերը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև: «Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը»,- հայտարարել էր Բայդենը և 2020 թվականի ապրիլին խոստացել ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրում է պարբերականը:
Ջո Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որը հայերի դեմ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունները կճանաչի որպես Ցեղասպանություն: Այս մասին գրում է The National-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որը գաղտնիության սկզբունքով, հայտնել է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ: «Բայդենի հայտարարությունն առաջին անգամ համաձայնության կբերի ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմիններն այս հարցի շուրջ»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ ճանաչել է Ցեղասպանությունը 2019 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո երկու կուսակցության անդամները բազմիցս կոչով դիմել են Սպիտակ տանը՝ հետևելու իրենց օրինակին:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածը պաշտոնապես կճանաչի որպես Ցեղասպանություն: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Ակնկալվող քայլը, մի բան, որը Բայդենը խոստացել էր անել թեկնածու եղած ժամանակ, կարող է հետագայում ավելի բարդացնել թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները: Վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները չորեքշաբթիի դրությամբ Թուրքիային ոչինչ չեն տեղեկացրել, և Բայդենը դեռ կարող է փոխել իր միտքը»,- ասել է պաշտոնյաներից մեկը: Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ Բայդենը Ցեղասպանության ճանաչումը ներառի ոգեկոչման օրվան նվիրված ամենամյա հայտարարության մեջ, որով հանդես են գալիս նախագահները: «Բայդենի նախորդ գործիչները խուսափել են «ցեղասպանություն» եզրույթից՝ ոգեկոչելով պատմության այս մութ էջը»,- նկատում է պարբերականը:
The Fresno Bee ամերիկյան պարբերականը հրապարակել է ամերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում հեղինակը գրում է.«ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին` վախենալով զայրացնել Թուրքիային, որը կատաղիորեն պնդում է, որ իրենց օսմանյան պապերի ու նախապապերի ձեռքերն արյունոտ չեն: Փոխարենը, ամերիկացի նախագահները միշտ գտել են հոմանիշներ, որոնք ավելի ականջահաճո են Թուրքիայի համար:Ես հավատում եմ, որ այս տարի կարող է այլ լինել: Քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Բայդենն ասել էր, որ սպանդը կկոչի «ցեղասպանություն»: Ես նրան ընկալում եմ որպես իր խոսքի տեր մարդ»:
Ամերիկյան հեղինակավոր Boston Globe պարբերականի թղթակից Սառա Լի Ուոթսոնը ծավալուն հոդված է հրապարակել` նշելով.«Քանի որ Կոնգրեսի երկու պալատներն արդեն իսկ վերահաստատել են Ցեղասպանության ճանաչումը, Բայդենը մեծ աջակցություն է վայելում՝ ամերիկյան կառավարության դիրքորոշումը պարզ դարձնելու հարցում: Նման քայլով Բայդենը կապացուցի այն փաստը, որ իր վարչակազմի համար մարդու իրավունքները առաջնահերթություն են: Նա կարող է օգնել, որ միջազգային հանրությունը ծաղկեպսակ դնի պատմության այս բծի վրա և ավելի լավ ապագայի հույս ունենա»:
Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշել է, որ «ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը, անշուշտ, կուրախանան Բայդենի ծրագրած հայտարարությունից: Այսքան տասնամյակների թուրքական ժխտումից հետո նրանք տոնելու են 1915 թվականի սարսափելի իրադարձությունների արդարության և ճշմարտության հաստատումը: Բայց հուսով եմ, որ նրանք նույնպես կմտածեն այն մասին, թե ինչպես այժմ կամուրջներ կառուցել, որպեսզի օգնել Թուրքիային փրկվել իր պատմության սարսափներից»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.