23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Ռեյգանի կողմից նախագահական հռչակագրում Հայոց ցեղասպանության հիշատակումից քառասուն տարի անց, մինչ Միացյալ Նահանգները խուսափում էր այդ խնդրից, նախագահ Բայդենը օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ չնայած Թուրքիայի Հանրապետության ժխտողական ղեկավարների կողմից Միացյալ Նահանգների կառավարությանը պարտադրված «բերան փակելու» քաղաքականությանը․․․ Առավել, Բայդենն իր «Հայոց հիշատակի օրվա ուղերձում» ցեղասպանություն բառն օգտագործեց ոչ թե մեկ, այլ երկու անգամ։
Անցյալ տարի, երբ Բայդենը նախագահի թեկնածու էր, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց քանի որ ամերիկահայերը բազմիցս խաբվել են նախորդ նախագահների կողմից, որոնք չէին կատարել իրենց նախընտրական խոստումները, նրանք զգուշավոր լավատեսությամբ էին վերաբերվում Բայդենի հանձնառությանը:
Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ սկսած 1951 թվականից, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ ներկայացրեց Համաշխարհային դատարան․ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձև ընդունեց 1975, 1984 և 2019 թվականներին․ ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև ընդունեց 2019 թվականին, և Ռեյգանը նախագահական հռչակագիր հրապարակեց 1981 թ․ ապրիլի 22-ին, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ առաջընթաց է`մի քանի դրական հետևանքներով․
1) Քանի որ 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը շատ զգացմունքային հարց է, Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները գոհունակության խոր զգացում ունեցան, որ իրենց նախնիների կրած ցեղասպանությունը պաշտոնապես և ճշմարտորեն ընդունվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից:
2) Ամերիկայի նախագահի այս ամենավերջին և հեղինակավոր խոստովանությունը ԱՄՆ դատարաններին հնարավորություն կտա շարունակել հայերի ներկայացրած հայցերը՝ ցեղասպանության դարաշրջանի պահանջների վերաբերյալ Թուրքիայի կառավարությունից: Նախկինում դաշնային դատավորները մերժում էին նման դատավարությունները և պնդում (սխալ կերպով), որ քանի որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, Կալիֆորնիան և այլ առանձին նահանգներ չեն կարող օրենքներ ընդունել, որոնք թույլ են տալիս այս դատական գործերը շարունակել:
Այնուամենայնիվ, եթե դատարանները որոշեն, որ Բայդենի ուղերձը բավարար չէ նման դատական հայցեր հարուցելու թույլտվության համար, ապա ամերիկահայերը պարտավոր են ներկայացնել օրենքի առաջարկ, այլ ոչ թե հիշատակման բանաձև, որը պետք է ընդունվի Կոնգրեսի երկու պալատների և ստորագրվի նախագահի կողմից: Սա պիտի լինի վերջին խոսքը Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու իրավական պահանջների կատարման համար:
3) Քանի որ Միացյալ Նահանգները գերտերություն է, նախագահի հայտարարությունները մեծ ազդեցություն ունեն այլ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Իսրայելի վրա: Ուստի սպասվում է, որ մի քանի երկրներ կհետևեն նրա օրինակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
4) Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ հայերի համար հատկապես դժվար ժամանակաշրջանում՝ անցած աշնանը Ադրբեջանի, Թուրքիայի և իսլամական ջիհադիստական վարձկանների մասնակցությամբ արցախյան պատերազմում տեղի ունեցած աղետալի պարտությունից հետո: Նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը կբարձրացնի հայերի ոգին և կարող է ստեղծել համաշխարհային տերությունների բարի կամքի մթնոլորտ՝ կապված Արցախի կարգավիճակի և նրա բնակչության պաշտպանության խնդրի արդարացի լուծման համար:
5) Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը նաև քաղաքական պայքար է մի կողմից այդ զանգվածային հանցագործությունն իրականացրած երկրի, մյուս կողմից՝ զոհերի ժառանգների կողմից: Թուրքիայի կառավարությունը, անցած տարիների նման, արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները չճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիան միլիոնավոր դոլարներ վճարեց ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին` ցեղասպանությունը ժխտելու համար, ճնշում գործադրեց և սպառնաց Միացյալ Նահանգներին սարսափելի հետևանքներով, եթե վերջինս ճանաչի ցեղասպանությունը:
Այնուամենայնիվ, Թուրքիային հասցվեց շռնդալից քաղաքական հարված: Թուրքիայի ամբարտավան նախագահին, որը կարծում է, թե ոչ մի երկիր չի կարող դեմ գնալ իր ցանկություններին, ԱՄՆ նախագահը խստորեն իր տեղը դրեց: Համոզված եմ, որ Էրդողանը անքուն գիշեր է անցկացրել, երբ Բայդենը ապրիլի 23-ին զանգահարել է նրան՝ տեղեկացնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր որոշման մասին։ Հուսանք, որ նվաստացած Էրդողանը հասկացավ՝ աշխարհը չի պտտվում Թուրքիայի շուրջ:
Այժմ տեսնենք, թե Թուրքիայի կառավարությունը ինչպես կարող է հակադարձել։ Արդյոք ժամանակավորապես հե՞տ կկանչի իր դեսպանին Վաշինգտոնից, կսպառնա՞ դադարեցնել առևտրային կապերը, թե՞ կարգելափակի ԱՄՆ կառավարության կողմից Ինջիրլիքի ավիաբազայի օգտագործումը։
Հուսով եմ, որ Էրդողանը կանի այս բոլոր քայլերը և շատ ավելին: Նման գործողություններով Թուրքիան կխորացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, կապահովի Հայոց ցեղասպանության հանրայնացումն ամբողջ աշխարհում և իր ձախողված տնտեսությունը կտանի սնանկության: Դա կարող է հանգեցնել ներքին իրարանցման և Էրդողանին նախագահականից վերջնականապես հեռացնելուն հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե ոչ ավելի շուտ:
Հետաքրքիրն այն է, որ Էրդողանը ապրիլի 26-ի ուշ գիշերը թուրք ժողովրդի առջև երկար ելույթ ունենալով, Հայոց ցեղասպանության մասին իր սովորական ստերից բացի, չհամարձակվեց հայտարարել ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության մասին՝ ի պատասխան Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի: Այսպիսով, Էրդողանը ցուցադրեց իր բացարձակ նվաստացումն ու անզորությունը։
Չկարողանալով պարտադրել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվել ցեղասպանությունը ճանաչելու իր ծրագրերից, Թուրքիայի ղեկավարներն այժմ դիմում են իրենց սովորական հնարքներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգների ճանաչումը ոչինչ չի նշանակում: Եթե դա ոչինչ չէր նշանակում, ինչո՞ւ էր Թուրքիան միլիոնավոր դոլարներ ծախսում լոբբիստների վրա մի քանի տասնամյակ և ճնշում գործադրում ԱՄՆ կառավարության վրա՝ սպառնալով սարսափելի հետևանքներով։
Ավելի քան մեկ դար շարունակ ստերն ու ժխտումները շարունակելու փոխարեն, շատ ավելի լավ կլինի, որ Թուրքիան պարզապես ընդունի իր նախորդների ոճրագործությունները, ներողություն խնդրի և փոխհատուցի հայ ժողովրդին հասցված ահռելի վնասների համար: Թուրքիան լավ կանի հետևի Գերմանիայի օրինակին՝ Հոլոքոստից հետո։ Գերմանիան ներողություն խնդրեց Հիտլերի զանգվածային հանցագործությունների համար, հուշարձաններ կանգնեցրեց Հոլոքոստի զոհերի համար և միլիարդավոր դոլարներ փոխհատուցեց: Սա այն է, ինչ անում է քաղաքակիրթ մի ժողովուրդ, երբ իր ղեկավարները ծանր հանցագործություն են գործում։
Միևնույն ժամանակ, Սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է հետապնդեն իրենց պահանջները օրինական ճանապարհներով՝ բազմաթիվ դատական հայցեր ներկայացնելով ընդդեմ Թուրքիայի՝ տարբեր երկրների դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ պահանջելով վերականգնել ցեղասպանության պատճառած վնասները: Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը պետք է Թուրքիային տանի Համաշխարհային դատարան, որտեղ միայն կառավարություններին է թույլատրվում հայց ներկայացնել:
Վերջապես, ճիշտ պահն է հիշել և շնորհակալություն հայտնել հայերի մեծ բարեկամ, Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսին, ում դիվանագիտական կարիերան ընդհատվեց 2006 թվականին, երբ նա Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ ասաց ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ճիշտ կլիներ, որ Բայդենի վարչակազմը Էվանսին նշանակեր որպես հաջորդ ԱՄՆ դեսպան Հայաստանում։ Սա նվազագույնն է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է անել այն բանից հետո, երբ նախագահը պաշտոնական ներողություն խնդրի նրանից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին:
Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ապրիլի 24-ին Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն որակեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի կոտորածները: Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասաց, որ ինքը խորապես վշտացած է այդ «անարդար խոսքերի համար, որոնք հիմնված չեն պատմության վրա», բայց միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը կբացի երկկողմ հարաբերությունների նոր էջ:
«Սա այն կետն է, ուր ապաշնորհ վարչակազմը հասցրել է Թուրքիային: Բայդենը հայտարարեց (Ցեղասպանության մասին), որից հետո Էրդողանը երեք օր լռեց: Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանն առյուծի պես մռնչալու է, և բոլորը լսելու են նրան: Բայց մոռացեք առյուծին, նա խոսում էր կատվի նման: Ցավոք սա է փաստը»,-ասել է Քըլըչդարօղլուն` ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:
«1915 թվականի իրադարձությունները ցավոտ են, և եթե պետք է, ապա դրանք պետք է ուսումնասիրվեն: Այդ խնդիրը պետք է լուծեն պատմաբանները: Թուրքիան հայտարարել է, որ միշտ պատրաստ է դրան: Թող Հայաստանը բացի իր արխիվները: Թող պատմաբաններն ուսումնասիրեն իրական փաստաթղթեր»,-ասել է Քըլըչդարօղլուն:
Նշենք, որ Հայաստանում Բայդենի հայտարարությամբ հանրությունը անհիմն ուրախացած չէ։ Բայդենի հայտարարությունը ուշացած է ու, կարծիքներ կան հասարակությունում, որ ընդամենը Արցախի Հանրապետության մեծ մասը ու հազարավոր հայորդիներ կորցնելու «մխիթարություն» է, ավել ոչինչ։
Թող մեր Արցախը մերը լիներ, մեր որդիները ողջ ու անվնաս, թող Բայդենը չարտասաներ այդ բառը,-գրում են սոցիալական ցանցերում։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ապրիլի 20-ին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ դրա հետեւանքներին:
Ինչպես հայտնում է Turan-ը, մասնավորապես, Միյատովիչը գրում է, որ «անցյալի հաղթահարումը պետք է առաջնահերթություն դառնա հաշտության եւ ամուր խաղաղության ուղին ապահովելու համար», եւ «չափազանց կարեւոր է ապահովել միջազգային մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների մշտական, ազատ եւ անկաշկանդ մուտքը այն վայրեր, որտեղ ապրում է տուժած բնակչությունը՝ ոչ միայն օգնության եւ վերականգնման համար, այլ նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտության զոհերի եւ նրանց ընտանիքների համար»: Հանձնակատարը ափսոսանք է հայտնել Բաքվում «ավարի պուրակի» բացման կապակցությամբ: Նրա խոսքով՝ այնտեղ պատկերված են «մահացած ու մահացող հայ զինվորների» մոմե մանեկեններ:
«Ես կարծում եմ, որ նման պատկերները շատ անհանգստացնող եւ նվաստացուցիչ են: Նման դրսեւորումը կարող է միայն ավելի սրել վաղեմի թշնամանքը, նպաստել անհանդուրժողականության դրսեւորումներին եւ սահմանափակել համայնքների միջեւ իրական հաշտեցման հնարավորությունները»,- գրել է Միյատովիչը:
«Ես կոչ եմ անում օգտագործել ձեր հեղինակությունը եւ հաստատուն դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության դեմ, որը հանգեցնում է թշնամանքի կամ ատելության հրահրման, եւ լիարժեք քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստող ջանքերին»,- ասված է ուղերձում:
Եզրափակելով՝ Միյատովիչը Ադրբեջան այցելելու պատրաստակամություն է հայտնում է, եթե իրեն «մարդու իրավունքների հետ կապված» բոլոր վայրեր այցելելու իրավունք երաշխավորվի:
Այս կոչին պատասխանել է ոչ թե Իլհամ Ալիեւը, այլ Ադրբեջանի ԱԳՆ-ը: Պատասխանը պատրաստելու համար մի ամբողջ շաբաթ է պահանջվել: Արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել, որ Եվրախորհրդի հանձնակատարը ոչ մի կերպ չի արձագանքել Ադրբեջանի խաղաղ քաղաքների վրա հայկական հրթիռային հարձակումներին եւ տասնյակ մարդկանց մահվան դեպքերին պատերազմի ընթացքում։ Եվրախորհուրդը չի արձագանքում նաեւ ականապատված դաշտերի քարտեզներ ներկայացնելուց Հայաստանի հրաժարվելուն, որի պատճառով ազատագրված տարածքներում տասնյակ քաղաքացիներ են զոհվում եւ վիրավորվում, իսկ հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ: Հաշտեցումը պահանջում է համապատասխան վերաբերմունք անցյալի հանցագործությունների եւ նրանց զոհերի նկատմամբ, ներառյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը եւ վնասի հատուցումը: Եւ հետո մի քանի էջեր մեղադրանքներ:
«Անհիմն է նաեւ հանձնակատարի «ափսոսանքը» Բաքվում ռազմական ավարի պուրակի բացման կապակցությամբ: «Ավարի պուրակը» խորհրդանշում է միջազգային իրավունքի եւ արդարադատության հաղթարշավը: Հաղթանակ ազատության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար պատերազմում: Պուրակը, ինչպես նպանատիպ այգիները աշխարհի այլ անկյուններում, կծառայի որպես վառ հիշեցում այն բանի, որ ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության շանս չունեն: Դա ներկա եւ ապագա սերունդներին ագրեսիայի եւ անհանդուրժողականության քաղաքականության վտանգների մասին տեղեկացնելու վայր է: «Անմարդկային տեսարաններ» կամ «տագնապալի եւ նվաստացնող պատկերներ» պետք է փնտրել այլ վայրերում՝ Եվրոպայում, որտեղ դրանք վկայում են գաղութացված ժողովուրդների դեմ սարսափելի հանցագործությունների ապացույցների մասին, նշվում է պատասխանում:
Եզրափակելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ի նամակը կասկածի տակ է դնում Միյատովիչի աշխատանքի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչը կարող է բացասաբար ազդել հանձնակատարի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա:
«Նամակը հեռու է անաչառությունից եւ ակնհայտորեն հակասում է «խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստելու» հայտարարված վեհ նպատակին: Ընդհակառակը, դա ոգեշնչում է ռեւանշիստական շրջանակներին՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման փխրուն գործընթացը:
Ադրբեջանը հանձնակատարին կոչ է անում իր մանդատին համապատասխան անաչառ մնալ եւ զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանում:
Ադրբեջանում գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը կարող է հրաժարվել ՀՀ քաղաքացու անձնագրից։ Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում, երբ Մարալ Նաջարյանը հայտնվել է գերության մեջ, իր մոտ ունեցել է նաև փաստաթղթերը, իսկ նրան վերադարձնելու ժամանակ անձնագիրը չեն տրամադրել։
«Հետո տիկին Նաջարյանը գնացել է Բեյրութ, ինձ են դիմել իր մերձավոր ազգականները, որ դիմենք՝ նախ անվավեր ճանաչելու համար, քանի որ Ադրբեջանի տարածքում էլ ինչ-որ օգտագործման հեռանկարներ կար, և միևնույն ժամանակ նոր անձնագիր տրամադրվի»,- նշեց Կոչուբաևը՝ հայտնելով, որ դիմել է ոստիկանություն, որտեղից մերժել են՝ պատճառաբանելով, որ Նաջարյանն ինքը պետք է անձամբ գա և ստանա անձնագիրը։
Փաստաբանի խոսքով՝ թեև օրենսդրության համաձայն՝ անձն անձամբ պետք է ներկայանա և ստանա, բայց պետք չէ մոռանալ, որ Մարալ նաջարյանը գերեվարվել է պետության թերացման, գործառույթները ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով։
Կոչուբաևի դիտարկմամբ՝ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է արտակարգ լուծում, տվյալ դեպքում՝ փաստաբան ներկայացուցչի միջոցով անձնագիր տրամադրելը։
«Եթե անգամ մի կողմ դնենք անձնագիր տրամադրելը, ոստիկանությանը տեղեկատվություն է փոխանցվել, որ տիկին Նաջարյանի անձնագիրը գտնվում է թշնամի պետությունում և, եթե անձնագիր ստանալը խնդիր էր, ապա պետությունը, մասնավորապես, ոստիկանությունը պետք է առաջին մարմինը լիներ, որ շահագրգռվածություն ունենար՝ թշնամական պետության տարածքում գտնվող անձնագիրն օր առաջ անվավեր ճանաչելու, մինչդեռ՝ ինձ պատասխանեցին, որ պետք է անձամբ տիկին նաջարյանը վերադառնա։ Հասկանում եք, որ մարդը գերությունից է վերադարձել ու իր անձնագրային հարցերը վերջին խնդիրն է, որ իրեն հետաքրքրում են։ Այս ամենին գումարած՝ պետության նման արհամարհական մոտեցումը։ Կարծում եմ, որ այդ արտակարգ իրավիճակը պահանջում էր, որ օրենսդրությունից մի փոքր շեղում տեղի ունենար, հատկապես, երբ դա հետապնդում էր իրավաչափ նպատակ և որևէ անձի իրավունքներին, օրինական շահերին վնաս չէր և չէր կարող պատճառել»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ այժմ կապի մեջ է Նաջարյանի մերձավոր ազգականների հետ, փորձում են հասկանալ, թե ինչ դիրքորոշում կունենա Նաջարյանը՝ հրաժարվում են ՀՀ քաղաքացու անձնագիրը ստանալու մտադրությունից, թե կդիմեն Վարչական դատարան՝ պարտավորեցնելու պահանջով։
«Նա այն վիճակում չէ, որ զբաղվի իր անձնագրային հարցերով։ Մեզ թվում էր, որ պետությունը մի փոքր կընդառաջի, որովհետև, ի վերջո իր քաղաքացին է գերի ընկել և նման իրավիճակում հայտնվել։ Լավ, ընդունենք, որ նոր անձնագիրը պետք է գար, ստանար, բայց միթե դժվար էր, որ գոնե Ադրբեջանում հայտնված անձնագիրն անվավեր ճանաչվեր, կարծում եմ՝ դա որևէ բարդություն չէր ներկայացնում»,- նշեց փաստաբանը։
Հավելենք, ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ո՛չ Մարալ Նաջարյանից, ո՛չ իր ներկայացուցչի կողմից չեն ստացել գրավոր դիմում՝ Մարալ Նաջարյանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ի տրամադրության տակ է փաստաբանի կողմից ներկայացված դիմումը, ինչը փաստում է, որ դիմում ներկայացվել է։
Պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է բարելավել հաղորդակցությունը գերեվարված անձանց և նրանց ընտանիքների միջև։ Իհարկե, ամեն ինչ համաձայնեցվում է գործընթացում ընդգրկված իշխանությունների կողմից։ Այսինքն` նամակների հետ մեկտեղ հնարավորություն է ընձեռվել նաև հաղորդակցման այլ միջոցներ նույնպես ապահովել` եղել են դեպքեր, որ կարողացել ենք հեռախոսազանգ իրականացնել։ Իսկ վերջերս տեսակցությունների շրջանակներում տեսագրություններ են արվել»,–ասաց Ամատունին։
Նա հայտնեց, որ այդ հաղորդագրությունն արդեն իսկ փոխանցել են բոլոր այն ընտանիքներին, որոնց հարազատին տեսակցել են Ադրբեջանում։ Ամատունին նշեց` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։
Իսկ ինչ վերաբերում է տեսակապի միջոցով շփմանը, Ամատունու խոսքով` նման հնարավորություն դեռևս մեր տարածաշրջանում չի եղել, սակայն ամեն ինչ կախված է այդ գործընթացում ներգրավված իշխանությունների համաձայնությունից։
«Մենք մեր կողմից շարունակաբար փորձում ենք կազմակերպել այն հնարավորը, ինչը թույլ է տալիս, որ հարազատների հետ կապի մեջ լինեն գերիները, քանի դեռ անազատության մեջ են»,–իր խոսքն ամփոփեց Ամատունին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։https://www.facebook.com/v7.0/plugins/quote.php?app_id=561293701174935&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2e7d62a9470d4%26domain%3Darmdaily.am%26origin%3Dhttps%253A%252F%252Farmdaily.am%252Ffebc7d981f91b%26relation%3Dparent.parent&container_width=650&href=https%3A%2F%2Farmdaily.am%2F%3Fp%3D135178%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու եւ հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը
Այս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:
Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետեւ՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետեւ, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաեւ, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաեւ ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում եւ տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաեւ միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:
Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ գյուղի այն բնակիչները, որոնք հովիվին շտապել են օգնության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են նաեւ, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:
Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ: Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ եւ միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին:
Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի:
Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ եւ համայնքները միավորող ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:
Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրականում լավ հնարավորություն է իրավական գործընթաց սկսելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
«Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել, սա ուղղակի տարբերակներից մեկն է, կարող է օրենք ընդունվել, համաձայն որի` ԱՄՆ-ի ապահովագրական ընկերությունները կամ բանկերը, որոնք ունեն թուրքական սառեցված հաշիվներ, դրանք կարող են փոխհատուցվել այն հայերին, որոնք որ ունեցել են այդ հաշիվները»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` սա նաև լավ հնարավորություն է հասնել նրան, որ այլ պետությունների ղեկավարները նույնպես «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեն։
Տեսակետը, թե Միացյալ Նահանգների նախագահի քայլը արվել է Հայաստանից էլի ինչ-որ բան պոկելու նպատակով, Սարգսյանը իրատեսական չի համարում։ Ասում է` ինչ պետք էր արդեն պոկել են, Արցախի 75 տոկոսը կորցրել ենք։ Սյունիքի հարցում մտահոգությունները, ինչ խոսք, արդարացված են, բայց հնարավոր զարգացումները Բայդենի այս ուղերձի հետ կապ ունենալ չեն կարող։
«Ճանաչման փաստի ուժով չեմ կարծում, որ Սյունիքում ինչ-որ գործընթացներ լինեն, մանավանդ որ այս տարածաշրջանն առավելապես շատ գտնվում է ռուսական և թուրքական ազդեցության տակ, ԱՄՆ-ն շատ ավելի հեռու է մեր տարածաշրջանից»,- նշեց նա։
Արցախի հերոս, 44–օրյա պատերազմի մասնակից Էդգար Մարկոսյանին Առողջապահության նախարարությունից զանգել եւ ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մարկոսյանը, որը պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել։
Նա, մասնավորապես, նշել է.
«Էսօր ինձ զանգում են ՀՀ առողջապահության նախարարությունից ու ասում են՝ Դուք վիրահատության համար պետպատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք «էլ ինչ եք ուզում»:
Ուրեմն կրկին ասեմ՝ շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տաթեւիկ Փիլթակյանին ու ու ողջ Նաիրի ԲԿ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն չպատճառելու համար։
Հա ու նշեմ՝ ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության էդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրեն:
Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»։
Էդգար Մարկոսյանի ներկայացրած փաստաթղթում որպես մերժման պատճառ է նշվում, որ «անձը չի հանդիսանում ապահովագրված անձ»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով:
Հայ կաթողիկե համայնքը հույս է հայտնում, որ արաբական երկրները կհետևեն ԱՄՆ օրինակին ու կճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եգիպտոսի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը:
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։
«Մեզ համար կարևոր է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դա երաշխիք է տալիս թույլ չտալու նման սարսափելի իրադարձությունների կրկնությունը», — ասել է արքեպիսկոպոսը:
Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «խիզախ և խորաթափանց քայլ է, որը հաստատում է, որ տեղի ունեցածը երբեք մոռացության չի մատնվի»:
Արքեպիսկոպոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի առաջնորդից հետո այլ երկրներում ևս նման հայտարարություններ կհնչեն։ «Բայդենն առաջինը չէ, որ ճանաչել է Ցեղասպանությունը, բայց չեմ կարծում, որ նա նաև վերջինը կլինի», — ասել է նա՝ հիշեցնելով, որ մոտ 30 երկիր, ինչպես նաև Եվրամիությունը և Վատիկանը նախկինում նման քայլ արել են:
«Մենք հույս ունենք, որ մյուս երկրները ևս կճանաչեն ցեղասպանության փաստը, հատկապես արաբական պետությունները, որոնք ջարդերից հետո ընդունել են գաղթական հայերին», — ընդգծել է նա: Ընդ որում, Կրիկոր Ավգուստինը հիշեցրել է, որ հայ կաթոլիկ համայնքը «ցեղասպանությունը չի կապում իսլամական աշխարհի կամ արաբական երկրների հետ»:
Հայոց ցեղասպանությունը ավելի վաղ պաշտոնապես ճանաչել են Լիբանանն ու Լիբիան, 2020 թվականին նրանց օրինակին հետևել է Սիրիան`երկրի խորհրդարանն ընդունել է 1915-ին հայերի զանգվածային ոչնչացման և տեղահանության ճանաչման ու դատապարտման մասին օրինագիծը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.