23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչու խաթարվեց ԼՂ բանակցային գործընթացըողբերգություն բերելով մեր երկրին։ Նման հարց այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին ուղղեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
հիշեցնելով որ այդ մասին իր վերջին հարցազրույցում ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ձեր նշած անձն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ճշգրտման մասին, որը պետք է նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց «ԼՂ բնակչություն» հասկացությունը»,– ասաց Փաշինյանը։
Սերժ Սարգսյանը ժամանակին միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ, թե որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի։ Այ կանցնեն տարիներ ու մենք կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը ունի որոշակի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ»,– ասաց նա` մեկնաբանելով, որ այս փաստից հայտնի է դառնում, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ Ինչն էլ, ըստ Փաշինյանի, ենթադրում է, որ այդ ադրբեջանցիները պետք է բնակեցվեին ԼՂ–ում։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որովհետև երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում։ Հարց. ԼՂ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ բոլորս հասկանում ենք այդ հարցի պատասխանը»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև անդրադարձավ Սարգսյանի հարցազրույցում հնչած այն տեսակետին, թե` եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի։
«Կանցնեն տարիներ, կբացվի բանակցային փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ–ի աշնանը– 2016թ–ի ձմռանը»,– ասաց Փաշինյանը` Սարգսյանին առաջարկելով, եթե որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի մարդկանց պատմել 2015թ–ի աշնան և 2016թ–ի ձմռան իրադարձությունների մասին, որին հաջորդել է 2016թ–ի ապրիլի 2-ը, ու փոխվել է բանակցային գործընթացի բովանդակությունը։
Փաշինյանը նաև շեշտեց, որ իր բոլոր հայտարարությունները ապացուցող փաստաթղթեր կան, որ բանակցային ողջ գործընթացն արձանագրված է դրանցում։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվել է ԼՂ հարցը լուծել խաղաղ բանակցություններիՄադրիդյան սկզբունքների շրջանակում։ Նա նաև հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքները երկու խնդիր են առաջադրում
հանրաքվե և միջանկյալ կարգավիճակ։
Փաշինյանը, սակայն, չբացառեց, որ կարող է պարզվել, որ 2015թ–ի աշնանն ու 2016թ–ի ձմռանը միջնորդները հրաժարվել են Մադրիդյան սկզբունքներից, ու որ դրանք իրականում «միայն ցուցանակ» էին, որի ներքո տեղի էին ունենում այլ պրոցեսներ։
Ինչ վերաբերում է Արցախի ազատագրված շրջանների` 5+2 տարբերակին, ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Փաշինյանն արձանագրեց, որ Սարգսյանը խոսում է ոչ թե 5+2, այլ 7 շրջանների մասին։
«Այդ 2-ը նրա համար է, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթքացը կամ գործարքը դարձվի առավել կամ պակաս գրավիչ»,– ասաց նա։
Խոսելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին` նա նշեց, որ ցանկացած նման հարցազրույց իրենց հնարավորություն է տալու ավելի շատ շերտեր բացել։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում առկա ուժերի դասավորվածությանն ու քաղաքական դաշինքների և կուսակցությունների հնարավորություններին։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ` վերջին անորոշությունը կապված էր Հանրապետական կուսակցության հետ, որն այս պահին ունի ոչ այնքան թույլ, միջին հզորության կազմակերպչական, լրատվական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, բայց քանի որ հստակեցվեց նաև ՀՀԿ–ի մասնակցության հարցը, հետևաբար այժմ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն արդեն հայտնի են։
«Դրանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող դաշինքը, Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Հայրենիք» կուսակցությունն ու նրա հետ դաշինք կազմած ՀՀԿ–ն։ Ընդ որում` ֆավորիտներն առաջին երկուսն են, քանզի Փաշինյանն ու Քոչարյանը պայքարում են վարչապետ դառնալու համար»,– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է երկրորդ էշելոնում կամ երկրորդ հարթության մեջ, իսկ երրորդում մնացած բոլոր մասնակիցներն են։ Ըստ նրա`Հայ ազգային կոնգրեսի հնարավոր մասնակցության պարագայում անգամ երրորդ բևեռ ասվածը մի փոքր ծանր է հնչում, որովհետև այդ ուժի աստղային ժամը 2008 թվականն էր, և նա այժմ ազդեցիկ քաղաքական ուժերի շարքին չի դասվում։ Քաղտեխնոլոգի համոզմամբ` թերևս չկա որևէ քաղաքական ուժ, որը կգնա ու կմիանա ՀԱԿ–ին և այդ քայլով նրան կդարձնի ավելի ազդեցիկ։
«Ընտրողներն այսօր երկու հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում` կա՛մ Նիկոլ Փաշինյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին։ Ընտրական ցուցակներն ընտրողի վրա ազդեցություն չեն գործի, կարևոր է վարչապետի թեկնածուն, հետևաբար սա լինելու է ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ հենց վարչապետի ընտրություն։ Թեև ցուցակներում կարող են լինել ազդեցիկ գործիչներ, գիտակ, պրոֆեսիոնալ անձինք, բայցևայնպես ընտրողները կողմնորոշելու են վերոհիշյալ երկու անձանց հարցում»,– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի համոզմամբ` «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի միջև ձևավորված դաշինքում լիդերի խնդիր չի առաջանա, որովհետև Արթուր Վանեցյանը թեև նոր է մտնել քաղաքականության մեջ, սակայն նրա մեջ արդեն իսկ կան լիդերության սաղմեր, և ավելի գրագետ աշխատանքի դեպքում լիդերի կերպարը կարող են դարձնել ավելի ընդգծված։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում կրկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներից է հրապարակել, որոնք բացահայտ ատելություն են տարածում հայ ժողովրդի նկատմամբ։
Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:
Ադրբեջանի նախագահը ապրիլի 20-ին տված հարցազրույցում նշել էր, թե «համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։ (…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։ Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է»,- ասել է Ալիևը։
Նա կրկին հայ ժողովրդին պատերազմով է սպառնացել, նշելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, և նրանք պետք է իմանան, որ ցանկացած պահի, «երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։ Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»,-հայտարարել է Ալիևը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կրկին հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:
«Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը»,- շեշտել է Թաթոյանը:
Նրա խոսքով՝ հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում:
Ուշադրություն. Սյունիքում հայ և ազերի զինվորականների վիճաբանության ժամանակ մերոնք զինված չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:
«Երեկ համացանցում տեսանյութ տարածվռեց, որտեղ հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշվում…
Ըստ mediaport-ի ադրբեջանցները չէին թույլատրում հայ սահմանապահներին տեղաշարժվել մեր տարածքում, սակայն դիմադրության արժանանալով՝ նահանջեցին…
Խայտառակությունն այն է, որ տեսանյութում շատ պարզ երևում է, որ մեր սահմանապահներն, ի տարբերություն ադրբեջանցիների զինված չեն… Սա է դավաճան Նիկոլի կողմից ապահով համարվող Սյունիքը…
Հետաքրքիր է, ինչու՞ են մերոնք առանց զենքի… Ո՞վ էր պատասխան տալում, եթե թուրք-ազերիները կրակ բացեին մերոնց վրա…
Թուրքի դեմ ծնկած կապիտուլյանտը դիտավորյալ զինաթափում է մեր զինվորականներին Սյունիքում, որպեսզի թուրք ասկյարներն անեն այն ինչ ցանկանում են…»,- գրել է Համբարյանը:
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները երկու օր առաջ շինարարական տեխնիկա են բերել, մարտական հենակետեր են կառուցում: Տեղեկությունը հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
«Երեկ չէ առաջին օրն են տեխնիկան բերել, բայց այնպես չէ, որ ադրբեջանցիները մեր տարածքում են մարտական հենակետեր կառուցում։ Սահմանազատման աշխատանքներից հետո այդ տարածքը համարվում է իրենց սահմանը, նախկինում կար պայմանավորվածություն, որ իրենք չգան այդտեղ կանգնեն, մենք էլ չկանգնենք, ուղղակի դրոշները լինեն, բայց իրենք եկան։ առաջիկայում, երբ եղանակային պայմանները թույլ տան, մենք էլ մեր հենակետերն ենք կառուցելու՝ 5-10 մետր հեռավորության վրա։ Մեր դիրքերն ամրացնելու ենք կանգնենք, որ իրենց դիմացը փակենք, որ իրենց արածը նպատակին չծառայի»,-ասաց Շադունցը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ընդանուր իրավիճակը հանգիստ է, բայց ոչ այնպես, որ այդ ուղղությամբ չմտածեն։
«Պետք է զգոն լինենք ու մեր տեղում լինենք ասաց նա»,- ասաց նա։
Արման Թաթոյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով.
«Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով:Արման Թաթոյան
Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`
1)սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.
2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.
3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.
4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:
Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը:
Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:
Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:
Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:
Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:
Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:
Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:
Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»:
ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ Politik.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Հարց. ԱՄՆ դեսպանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ իրենք կարող են ՀՀ-ին տալ ռազմական էական աջակցություն, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Արդյո՞ք սա առաջարկ է Հայաստանին՝ փոխել վեկտորն արտաքին քաղաքականության մեջ։
Ս. Սարսգյան. Նախ պետք է հասկանալ՝ ինչ է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Օրինակ՝ Ադրբեջանին տրամադրում են ռազմական օգնություն, վերջին երեք տարիներին շուրջ 100 մլն դոլարի ռազմական օգնություն են տրամադրել, բայց դրանք տրամադրվել են բացառապես կրթական ծրագրերի տեսքով՝ հակաահաբեկչական գործողությունների համար։ Ընդ որում հաշվի են առել Ադրբեջան-Իրան ջրային սահմանը։ Մենք էլ ենք ինչ-որ օգնություն պարբերաբար ստացել, թեև ծավալը փոքր է եղել։ Օրինակ՝ Տաջիկստանն ու Ղրղզստանն էլ վերջին 3 տարիներին մոտ 40 մլն դոլարի աջակցություն են ստացել ԱՄՆ-ից՝ լինելով ՀԱՊԿ անդամ պետություն։ Դեսպանի նպատակը կարծում եմ այլ էր։ Սա առաջին հերթին մեսիջ էր առ այն, որ միգուցե ՀԱՊԿ-ի հետ վերանայենք մեր հարաբերությունները։
Հարց. ԱՄՆ-ն, շրջանցելով 907 բանաձևով սահմանված արգելքը, ռազմական աջակցություն է պատրաստվում տրամադրել Ադրբեջանին։ Սա ի՞նչ մեսիջ է։
Ս. Սարգսյան. Տեսեք, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը միասնական որևէ համակարգում չեն, իսկ դեսպան ասում էր, որ քանի որ ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ի անդամ չէ, ՀՀ-ին օգնել չի կարող։ 907-րդ բանաձևում կա հոդված, որով արգելվում է որևէ տեսակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Իսկ 2001-ին Բուշը պառլամենտից խնդրեց, որ կոնկրետ դեպքերում շրջանցի այդ հոդվածը և օգնություն տրամադրի Ադրբեջանին։ Բայց տրամադրվող աջակցությունից առաջ էլ պայման են թելադրում, որ այդ աջակցությունը չպետք է օգտագործվի Հայաստանի ու Արցախի դեմ։ Բայց չկա որևէ վերահսկողություն, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջացած հակառակորդը հետ է քաշվել ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, որը գործընկերոջ հետ այցելել է Նոր Ղազանչի:
«Աշոտ Դանիելյանի հետ այցելեցինք Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որտեղ վերջերս հակառակորդի կողմից առաջխաղացում էր նկատվել։ Հանդիպեցինք համայնքների ղեկավարների և գյուղերի բնակիչների հետ։ Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, իրավիճակը կայուն է, իսկ հակառակորդը արդեն հետ է քաշվել իր ելման դիրքեր։ Առաջնահերթությունը տալով անվտանգությանը, քայլեր ենք ձեռնարկելու այն ավելի բարձրացնելու համար։ Տեղում նաև արձանագրեցինք գյուղերում առկա տարբեր բնույթի սոցիալական խնդիրներ և համապատասխան լիազոր մարմինների հետ աշխատելու ենք կարճ ժամկետներում առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել»,-նշեց պատգամավորը:
Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցիները հետ են գնացել ելման դիրքեր: «Ադրբեջանցիները 2 օր առաջ կրկին հետ են գնացել: Այդ տարածքում 101 հեկտար աշնանացան է արված: Այնտեղ են եղել նրանք»,- ասաց Նոր Ղազանչիի համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան բնականոն է շարունակվում:
Նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ծառայողական ավտոմեքենայի օգտագործումն A կետից B կետ տեղափոխվելու համար որպես վարչական ռեսուրսի օգտագործում կդիտվի: Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Ըստ նրա` նման նորմերը որոշում է Վենետիկի հանձնաժողովը:
«Դա անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքական դերակատարների համար նախընտրական արշավի ընթացքում»,- բացատրեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց եւ հայտարարեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Նա նաեւ նշեց, որ այս ամբողջ ժամանակ հենց ինքը կկատարի կառավարության ղեկավարի պարտականությունները:
Ակնկալվում է, որ ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին:
Մայիսի 30-ի առավոտյան թշնամու զինծառայողները Տեղ համայնքի հայ հովիվներից պահանջել են, որ անասուններին չարածացնեն Հայաստանի պետական տարածքում և սպառնացել են նրանց: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը
Նրա խոսքով` հովիվների դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կկրկնվի։
«Այդպիսի դեպքեր լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասաց նա։
Շադունցն ասում է` փոքր միջադեպերը չհաշված` այս պահի դրությամբ համայնքում ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։
«Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերները հանգիստ քնի։ էն, որ ասում էին` զենք չունենք, զինեք մեզ, զինել ենք»,- նշեց Շադունցը։
Նշենք, որ վերջին շրջանում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպերը բավականին հաճախակի բնույթ են կրում։ Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգային գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.