23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր:
Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ եւ «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք։
Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Նրանք քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելով հեղինակություն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տվել են հրահանգներ, ինչպես նաեւ կազմակերպել եւ իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով), տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը եւ կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:
Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու միջոցով այդ խմբավորումը ղեկավարելու վերաբերյալ:
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» եւ «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի՝ «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ եւ գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների եւ կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաեւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց:
Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելու միջոցով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետեւ իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։
Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:
Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ եւ համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների եւ դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը հոդված է հրապարակվել օրաթերթում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Նա , մասնավորապես գրել է․
«Միայն 30 երկրներ են ցեղասպանություն անվանել 1915թ․ սկիզբ առած հայերի սպանությունները, չնայած այն բանին, որ պատմաբանները չեն երկմտում կիրառել այս տերմինը:
Երբ Հայոց ցեղասպանությունն իրագործվեց, ցեղասպանություն տերմինը դեռ ի հայտ էլ չէր եկել։ Բայց մարդկության դեմ հենց այս հանցագործությունն էր, որ 20-րդ դարի սկզբում սկիզբ դրեց զանգվածային ոչնչացումների դարաշրջանին, ինչը ստիպեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինին փնտրել նոր տերմին, որը կբնորոշեր այն վայրագությունը, որը մինչ այդ անուն չուներ՝ էթնիկ կամ կրոնական խմբերի սպանությունը միայն այն բանի համար, որ նրանք գոյություն ունեին։
Սա միակ պարադոքսը չէ, որ առնչվում է 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում մինչև 1․5 միլիոն հայերի նախապես պլանավորած ոչնչացմանն ու արտաքսմանը։ Անկախ պատմաբաններն առավել քան համակարծիք են, որ խոսք է գնում հենց ցեղասպանության մասին, սակայն այն ճանաչել են միայն 30 երկրներ, որոնցից վերջինն ԱՄՆ–էր՝ անցած շաբաթ։ Իսպանիան դա դեռևս չի արել։ Թուրքիան անգամ հանցագործություն է համարում այս տերմինի օգտագործումը քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ընդհանրացնում է այս սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում։
«Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակներում հաստատված փաստ է»,-ԱՄՆ-ից բացատրում է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։ The New York Times-ի կողմից Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս համարվող Թաներ Աքչամն իր ողջ կարիերան նվիրել է ապացույցներ փնտրելուն և դրանք հրապարակելուն (այն մասին, որ հայերի սպանությունները անկազմակերպ կամ հանկարծակի ջարդեր չեն եղել, այլ երիտթուրքերի կողմից իրականացվող պետական քաղաքականություն, որոնք իշխանության եկան 1908թ․ և մնացին մինչև 1918թ․, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց):
Օսմանյան կայսրության պատմության մեջ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների դեմ բռնությունները (1894-1896թթ․ սպանվել էին 200․000 հայեր) պարբերական բնույթ են կրել, բայց մինչ այդ պահը ոչ ոք որպես նպատակ չէր սահմանել համընդհանուր ոչնչացումը։ «Անգամ ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի կամ աշխատակազմի մոտ որևէ կասկած չկա, որ հայերի հետ տեղի ունեցածը կարող է որակվել՝ որպես ցեղասպանություն,-ասում է Աքչամը։
Նախագահը բացառապես քաղաքական դրդապատճառներով էր երկմտում օգտագործել այդ տերմինը։ Այն եղել է պլանավորված։ Եվ կարող եմ հեշտությամբ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի։ Ունենք բազմաթիվ վավերացված հեռագրեր, որոնք հստակ ի ցույց են դնում օսմանյան իշխանությունների ցեղասպան մտադրությունը»։
Այնպիսի գրքերում, ինչպիսիք են A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility կամ Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide, Աքչամը բացահայտում է երիտթուրքերի ներքին գործերի նախարար, 1921թ․ հայ զինվորականի կողմից սպանված Թալեաթ Փաշայի կոդավորված հեռագրերը, որոնք կասկածի տեղ չեն թողնում նրա մտադրությունների վերաբերյալ։ Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը վստահեցնում էր, որ դրանք կեղծված էին, բայց իր հետախուզական աշխատանքներից հետո Աքչամն ապացուցեց, որ իրական էին։
Ըստ դրանցից մեկի՝ 1915թ․ սեպտեմբերին՝ ջարդերի սկզբում, Թալեաթ Փաշան հրամայում էր հետևյալը․ «Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ չխնայելով կանանց, երեխաներին կամ հիվանդներին։ Որքան էլ ողբերգական թվան ոչնչացման այս մեթոդները, պետք է վերջ տալ նրանց գոյությանը՝ առանց մեր գիտակցությանը լսելու»։ Չնայած բնօրինակները ոչնչացվել էին, Աքչամն այդ հեռագրերի լուսանկարները գտել է Նյու Յորքում 2015թ․։
Կան ակնհայտ փաստեր, որոնք նշում են, որ նացիստները Հոլոքոստից առաջ, որի ընթացքում սպանվեցին 6 միլիոն մարդիկ, Թուրքիայում տեղի ունեցածն ի գիտություն էին ընդունել՝ եվրոպացի հրեաներին ոչնչացնելու իրենց ծրագրի համար։ «1939թ․ օգոստոսի 22-ին Հիտլերը հանդես եկավ Լեհաստանի հետ առաջիկա պատերազմի մասին ելույթով իր գեներալների առջև»,-բացատրում է ամերիկացի պատմաբան, Հիտլերի իշխանության գալու մասին պատմող The death of democracy գրքի հեղինակ Բենջամին Քարտեր Հեթը (Benjamin Carter Hett)։
«Կան նրա խոսքերի 3 վերծանումներ։ Համաձայն դրանցից մեկի՝ Հիտլերն ասել է․«Այդքանից հետո ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»։ Մյուս երկու վերծանումները այս խոսքերը չեն պարունակում»։ Այն փաստը, որ այս վերծանումը շրջանառվել է The New York Times ի կողմից 1945թ․-ին, ցույց է տալիս, որ դեռևս 40-ական թվականներից կապ է սահմանվում հայերի և հրեաների ջարդերի միջև։
«Անկասկած, դա մեծ ազդեցություն է թողել Լեմկինի վրա, և նա այդ մասին պատմում է իր ինքնակենսագրականում»,- բացատրում է Խոսե Ռիկարդո դե Պրադան՝ միջազգային արդարադատության իսպանացի խոշորագույն փորձագետներից մեկը։ Սամանտա Փաուերը, որը եղել է ՄԱԿ-ում դեսպան Բարակ Օբամայի ղեկավարման տարիներին, 2002թ․ արժանացել է Պուլիցերյան մրցանակի «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի համար։
Այնտեղ նա պատմում է, թե ինչպես է Լեմկինը, լինելով ուսանող Լվով քաղաքում, բանավեճ ունենում մի դասախոսի հետ, որն արդարացնում էր հայերի ջարդերը՝ մեկնաբանելով, որ ի վերջո յուրաքանչյուր կառավարություն իրավունք ուներ անել իր քաղաքացիների հետ այն, ինչ կուզեր, ներառյալ՝ սպանել նրանց, ինչպես «մի ֆերմեր, որ կարող է սպանել իր սեփական հավերին»։ Հենց այդ բանավեճի պատճառով վրդովմունքից էլ ի հայտ եկավ այն գաղափարը, որ պետք է գոյություն ունենան օրենքներ պետություններից վեր, որոնք կպատժեն այս հանցագործությունների համար։
«Հայոց ցեղասպանության ընթացքում չկար այնպիսի մի անձնավորություն, ինչպիսին Հիտլերն էր», — իր հերթին նշում է Թաներ Աքչամը՝ մարդկության դեմ այս երկու հանցագործությունները համեմատելու վերաբերյալ հարցին պատասխանելիս։ «Ցեղասպանությունը մի քաղաքական կուսակցության որոշում էր և մի քաղաքական կուսակցության կողմից իրագործված՝ «Միասնության և առաջընթացի կոմիտե»-ի։ Սա Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև հիմնական տարբերություններից մեկն է։
Մյուսն էլ այն է, որ երիտթուրքերը չունեին ռասիստական գաղափարախոսություն, ինչպիսին ունեին նացիստները։ Նրանք, իհարկե, ազգայնականներն էին, բայց ցեղասպանության որոշումը կայացրին, որովհետև կարծում էին, որ հայերի գոյությունը սպառնալիք էր կայսրության համար և մտածեցին, որ հայերին սպանելով կարելի է չեզոքացնել այդ սպառնալիքը»։
Ցեղասպանությունն ուղեկցվում էր դեպի Սիրիայի անապատներ զանգվածային արտաքսումներով և ամենադաժան կերպով իրագործված զանգվածային սպանություններով։ Էթնիկ զտումը համընդհանուր բնույթ էր կրում։
Ո’չ Հոլոքոստը, ո’չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել, այն է՝ երկրի երեսից ջնջել հրեաներին և հայերին։ Սակայն, այո’, նրանց հաջողվել է ավերել հազարամյա մշակույթները՝ Արևելյան Եվրոպայի հրեաների և Անատոլիայի հայերի։ Ինչպես Աուշվիցը, այնպես էլ Դեր Զորը՝ սիրիական անապատի ճամբարը, որտեղ տասնյակ հազարավոր հայեր սովամահ եղան, լքված եբրայական գերեզմանոցները և Լեհաստանի մոռացված սինագոգները կամ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, որոնց հեղինակը նոր ծնվող Թուրքիայի իշխանություններն էին, հիշեցնում են 20-րդ դարի սարսափը»։
Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` բանակցությունների ընթացքում ամենակարևոր հարցը բնականաբար կապված է գերիների խնդրի հետ, իսկ աշխարհաքաղաքական առումով չափազանց կարևորվում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, ինչն, ըստ քաղաքագետի, ենթադրում է գլոբալ փոփոխություններ, որոնք նոր հնարավորությունների հետ մեկտեղ կբերեն նաև նոր վտանգներ։
«Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձ կատարելն ըստ էության մեսիջ է` ուղղված ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, քանի որ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կամովին, առանց պարտադրանքի։ Տպավորությունն այն է, որ կան ինչ–որ խնդիրներ, որտեղ ոչ միայն հայկական կողմը, այլև ռուսական կողմը բավարարված չէ, թե ինչպիսի աշխատանքներ են ընթանում։ Կարելի է ենթադրել, որ ճանապարհների վերահսկողության խնդիրն է առաջնահերթ քննարկման առարկա դարձել, թե ովքեր են վերահսկելու, ինչ կարգավիճակ են ունենալու և որ ճանապարհներն են բացվելու»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` գերիների հարցն արդեն քաղաքական բնույթ է ստացել և այն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նկատառումներով, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ Ըստ նրա` այդ հարցը կազդի նաև մեր ներքաղաքական հետագա զարգացումների, ընտրական գործընթացի և ապագա կառավարության ձևավորման վրա։ Քաղաքագետի համոզմամբ` գերիների վերադարձի հարցում Ռուսաստանի դերակատարումը չափազանց մեծ ու կարևոր է, քանզի այդ երկիրն ուղղակի միջնորդ է։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի քաղաքականացումից զերծ մնալու Սերգեյ Լավրովի կոչին` Դանիելյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, միշտ եղել է մեծ ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը, Արևմուտքը և մյուս շահագրգիռ կողմերը փորձում են ինչ-որ կերպ ներգրավվել կարգավորման գործընթացում` ունենալով որոշակի ազդեցություն։ Ըստ նրա` Լավրովի ցանկությունը հավանաբար այն է, որ մթնոլորտը չշիկանա, հիմնախնդրի կարգավորումն ընթանա հանդարտ և պարզ լինի, թե ինչ գործընթացներ են նախանշվում, որոնք անկասկած ազդեցություն կունենան արցախյան խնդրի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա։
Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ դատախազությունը բավական փաստական տվյալներ է հավաքել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է ընտրել եւ օգնել նրանց տեղափոխել Ադրբեջան մինչեւ Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը:
«Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտրում ենք եւս մոտ 40 գրոհայինների եւ խմբավորումների ղեկավարների, ովքեր մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- նկատեց Դավթյանը:
Նա նաեւ հավելեց, որ դատախազությունն այս հարցով մշտական կապի մեջ է իր արտասահմանցի գործընկերների հետ:
«Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում, ու շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, որ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձ, դուք այդպիսի ուղերձներ եք հղում»,- այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանին։
Պատգամավորն ասել էր, թե իրենց «ժողովրդավար իշխանության» շնորհիվ է, որ ՄԻՊ-ը ձեռք է բերել միջազգային «А» կարգավիճակ։
Պաշտպանը նշեց, որ այդ կարգավիճակը ստացել է 2016, 2017 և 2018 թվականների գործունեությունը գնահատելու համար, հետևաբար, ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ։
«Եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, ապա 2018 թվականի ապրիլ-մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր ամբիոններից բարձր գնահատականների չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ կողմից, որն ասում էր՝ ՀՀ ՄԻՊ-ը օրինակելի կառույց է»,- նշեց նա։
Անդրադառնալով Մարիա Կարապետյանի մյուս հայտարարությանը, թե Արման Թաթոյանը ևս մեդիատեռոր է իրականացրել՝ անդրադառնալով Սյունիքում իրականացվող սահմանագծումներին և դրանց հետևանքով մարդկանց մոտ առաջացած արդարացի վրդովմունքին, պաշտպանն արձագանքեց. «Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում»։
Պաշտպանի խոսքով, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասկանալ այն, որ պատերազմից հետո մարդիկ գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, երբ պետությունը որդեգրել էր «չափազանց սխալ» քաղաքականություն։
«Անընդհատ ասում էին՝ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է։ Արդյունքում՝ ապատեղեկատվություն էր տարածվում, մարդիկ ապրում էին սահմանում, ադրբեջանական զինվորականները գալիս, շոկի մեջ էին գցում նրանց։ Պետությունը քան թե գնա նրանց հետ աշխատի, ասում է, թե ամեն ինչ նորմալ է։ Գիտե՞ք ինչ կա՝ Ադրբեջանի նպատակն է աշխարհին հիմա ասել՝ ամեն ինչ հիանալի է, ոչ մի խնդիր չկա, ի՞նչ է եղել, Հայաստանում էլ են ասում ամեն ինչ լավ է»,- նկատեց նա։
Արման Թաթոյանը հատուկ անդրադարձավ Հանրային հեռուստատեսությանը՝ ասելով, որ այն շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում։ Ըստ պաշտպանի, իրենք հատուկ մոնիթորինգ են արել, և տեսել, որ ՄԻՊ հայտարարությունները՝ կապված Սյունիքի հետ, որևէ անգամ չեն լուսաբանվել։
«Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ։ Ես հենց այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, խիստ զգուշացնում եմ, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե ՄԻՊ-ի տրամադրած տեղեկությունները աղավաղող։ Նրանք իրականությունը պետք է տրամադրեն մարդկանց։ Սահմաններում էլ են նայում Հանրայինը։ Բացի այդ, իրենք հայտնել են, թե ստեղծում են մասնավոր մի ալիք, ես դա ևս մոնիթորինգի եմ ենթարկելու, և նորից զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղել ՄԻՊ հայտարարությունները»,- նշեց նա։
Բացի այդ, Արման Թաթոյանն ասաց, որ Մարիա Կարապետյանի ելույթում բացահայտ մանիպուլյատիվ հատվածներ կային։ Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք պատգամավորը գիտի, թե սահմանագծման ու սահմանազատման մասին խոսելիս ՄԻՊ-ը ԱԳՆ-ի հետ չի աշխատել։
«Ուղղակի իմ բարոյականությունը թույլ չի տալիս, որ ես գնահատականներ տամ այդ քննարկումներին։ Մենք ամեն օր կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Տիկի՛ն Կարապետյան, ես միամիտ չեմ, ես աշխատել եմ Կառավարությունում, միջազգային կառույցներում, ՀՀ ՄԻՊ-ն եմ։ Ես բացահայտ հասկանում եմ՝ ինչ է կատարվում, տիկի՛ն Կարապետյան։ Ես ձեզ ասում եմ՝ ադրբեջանցիները սպառնում են, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ թե ես ամսի 15-ին ասել եմ սահմանազատում, ամսի 17-ին էլ՝ սահմանագծում։ Բա դա եղա՞վ։
Մի հատ գնանք իրար հետ նայենք, էլի, թե սահմանին ինչ է կատարվում։ Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ կամ Կապանից Ճակատեն։ Հարց տվե՞լ եք, թե ինչ տեղի կունենա, եթե ավտովթար լինի հայկական և ռուսական մեքենաների միջև։ Մերոնք նույնիսկ խորհուրդ են տալիս, թե կամաց երթևեկեք, թե չէ ադրբեջանցիները կմտածեն սադրանք է։ Հիմա ինձ ասում եք՝ ձայն մի հանիր, բա ո՞վ պետք է ներկայացնի այս ամենը»,- ներկայացրեց պաշտպանը։
Նա հարց հնչեցրեց, եթե օրինակ՝ Գորիսից Շուռնուխ ճանապարհին վթար եղավ, ՀՀ քաղաքացուն ադրբեջանցիները բերմա՞ն են ենթարկելու, Ադրբեջանի քննչական մարմիննե՞րը պետք է հարցաքննեն։
«Ես մեր արդարադատության նախարարություն նամակ եմ ուղարկել, հարցրել՝ թե ի՞նչ է լինելու նման դեպքերում, բայց այդ մարդիկ էլ չգիտեն։ Իսկ նման միջադեպ ամեն օր կարող է տեղի ունենալ»,- ասաց պաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը:
«Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այնինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին։
Դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ»,- գրել է Մկրտչյանը։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել փոխխոսնակ Դագմարա Բեյտներե Լե Գալլային, «Նոր պահպանողականներ» խորհրդարանական խմբի ղեկավար Յուրիս Յուրաշսին, Սաեյմայի քարտուղար, հայ ժողովրդի հին բարեկամ Անդրեյս Կլեմենտևսին, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, «Զարգացմանը՝ Այո՛» խորհրդարանական խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևային, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկա ղեկավար Ռիհարդ Կոլսին, հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Օյարս Կալնինչին։
«Խոնարհվում եմ Լատվիայի խորհդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին։
Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- եզրափակել է նա:
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև Լատվիայի Սաեյմասի կողմից ընդունված բանաձևի թարգմանությունը.
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից«Լատվիայի Հանրապետության Սաեյման նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։
Ադրբեջանի հետ սահմանի պաշտոնապես բաժանման մասին առայժմ խոսք չկա: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով, սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցը կդրվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, եւ երբ ստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կհամաձայնեցնի սահմանազատման մոտեցումները:
«Զինվորականների այժմյան տեղաշարժերը պայմանավորված են միայն անվտանգության նկատառումներով եւ կապված չեն սահմանազատման հետ», — բացատրեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Միաժամանակ նա նշեց, որ սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովն արդեն ձեւավորված է՝ հնարավոր գործարկման համար:
Փաստաբան Արման Վարդևանյանը գրում է․
«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ, չափազանց կոնկրետ տվյալ է։
Առաջարկում եմ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստով խոսենք։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Աղդամի շրջանը պարզապես ՀԱՆՁՆՎԵԼ է ադրբեջանին։
Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը»։

«Սերժ Սարգսյանը հարցազրույցում մեղադրանքներ հնչեցրեց, որ դուք իրարամերժ հայտարարություններով, ձևակերպումներով, դիրքորոշումներով տապալել եք Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացը»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և հիշեցրեց, որ դրան Փաշինյանը պատասխանել է, որ հակառակն է եղել, որ նախկին իշխանությունները, հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները, պատրաստ են եղել 7 շրջանների զիջմանը՝ հանուն Արցախի Հանրապետության կարգավիճակի հանրաքվեով որոշման:
Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ իրեն տարօրինակ է թվացել մամուլում տեղ գտած այն ձևակերպումները, թե նախկինում արած իր նույն այդ հարցով օգնել է Փաշինյանին պատասխանել նախկին իշխանությանը:
«7 տարի ես օգնել եմ, որ ժողովուրդը տեսնի նախկին իշխանության բացթողումները և երեք տարի էլ օգնում եմ, որ ձեր բացթողումները տեսնի ժողովուրդը, հիմա էլ եմ ուզում, որ պատասխանեք նախկիններին, բայց հասկանալ եմ ուզում, թե որտե՞ղ եք ուզում մոլորեցնել ժողովրդին»,- հայտարարեց Ուրիխանյանը:
Փաշինյանը նշեց, որ միայն «դավաճան» ասելով չէ, պետք է հիմնավորվի , թե ով է դավաճանը: Նա կրկին շեշտեց որ նախկին իշխանություններն են պատրաստ եղել զիջումների:
Ուրիխանյանը հարցրեց, թե կա՞ փաստաթղթային ապացույց, որ Ադրբեջանը դեմ է եղել հանրաքվեին, ինչպես Փաշինյանն է պնդում:
Փաշինյանն ասաց, որ ինքը խոսում է միայն հրապարակված ելույթների մասին:
Պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ։ Նա տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի․ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Նա հասկանում է, որ երբ դու այդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է։ Ինքը հասկանում է, որ խփելու ճիշտ տեղն այդ գիծն է, որպեսզի դու չհասցնես, մնաս 80-ականների զենքի մակարդակի։ Սա էլ է պատերազմի հրահրում։ Դու չես կարող բանակը թաքուն զարգացնես, հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում, զինվորների սննդի հարց է լուծվում, սա մարտունակության հետ կապված հարց է։ Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ։ Այդ ՍՈՒ-երի հետ կապված պատմությունը տիպիկ օրինակն է։ ՍՈՒ-ն եկել է 2019-ի դեկտեմբերին, բայց մեր օդաչուներն ինքնուրույն առաջին թռիչքն իրականացրել են 2020-ի մայիսին և սպառազինությունն էլ դեռ ամբողջական չի եղել։ Նա հասկանում է, որ դա է ճիշտ կետը։ Այո, ՍՈՒ 30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նկատեց՝ նախորդ իշխանությունը պատերազմի ռիսկը կառավարել է՝ անելով ամեն ինչ, որ բանակը տեսանելիորեն փլվի։
«Ինժեներական աշխատանքների պլանավորման առումով վերլուծել ենք 2016-2018 թթ. ընկած ժամանակահատվածը և 2018-2020թթ. Ժամանակահատվածը։ Գաղտինության էլեմենտներ կան, բայց հարկ եմ համարում հրապարակել։ Ամրաշինական կառույցներն ավելացել են 1.8 անգամ 2018-2020թթ.-ի ընթացքում, զինվորների կենցաղի ապահովման կառույցները 2.7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ աճել է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.