23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը Հ.Ք-ի նկատմամբ, ինչի պատճառով Հ.Ք-ն խուսափել է նրա հետ շփումներից:
Գիտակցելով Հ.Ք-ի նկատմամբ առավելություն ունենալու հանգամանքը և օգտվելով նրա խոցելի վարքագծից՝ Ա. Մ-ն Հ.Ք-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով 2021 թվականի մայիսի 3-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում Հ.Ք-ից շորթման եղանակով պահանջել է խոշոր չափերի՝ 627.410 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո գումար, ինչի արդյունքում վերջինս հարկադրված տվել է իր համաձայնությունը:
Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա.Մ-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021 թվականի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ.Ք-ից ստացել է շորթման եղանակով պահանջված 1.000 եվրո գումարը և փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ:
Խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Մ-ն ձերբակալվել է:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների արդյունքում Ա.Մ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր այլ տուժողների առկայությունը պարզելու ուղղությամբ:
Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության գործողություններն ուղղված են եղել մեկուսացրած անձանց սնունդ գնելու և հյուրանոցում համարներ պատվիրելու վրա։ Այս մասին ասվում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված Իշխանության ձախողված «պայքարը» ֆիլմում:
Փաստահավաք խումբը պարզել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը փաստացի չի կատարել իր գործառույթը՝ տնտեսական ակտիվության պահպանումը, այլ զբաղված է եղել կորոնավիրուսով հիվանդների սննդի և կեցության այլ պայմանների ապահովմամբ։ Կորոնավիրուսի շրջանակներում միայն սննդի և կեցության ապահովման համար 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 5 259 271 000 ՀՀ դրամ, որից մոտ 3,5 միլիարդ ՀՀ դրամ տրամադրվել է հյուրանոցներին՝ մեկուսացումների իրականացնելու ժամանակահատվածում:
Ֆիլմում նշվում է, որ ըստ հաշվարկների ստացվում է, որ մեկ օրվա համար ֆիքսված 10500 ՀՀ դրամ հյուրանոցային սենկային տրամադրելու և մեկ անձին 14 օր մեկուսացված պահելու դեպքում պետք է մեկուսացրած լինեին մոտավորապես 23 800 մարդու, սակայն ըստ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության մեկուսացվել է ընդամենը 9225 քաղաքացի, որից 9132-ը հյուրանոցներում:
Այսինքն՝ մոտ 14 700 անձ էլ, բացի մեկուսացվածներից պետք է ապրեր հյուրանոցներում յուրաքանչյուրը 14 օր:
ՀՀ իրավապահ մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն պարզելու համար՝ արդյոք Covid-19-ի շրջանակներում ձեռք բերված հոյւրանոցային ծառայություններն իրացվել են ամբողջ ծավալով, ինչպես նաև բացահայտեն հնարավոր չարաշահումները:
Մանրամասն՝ տեսանյութում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներում չկա նրանց համար, ովքեր մոռանալով Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, կրկին ագրեսիվ ծրագրեր են պատրաստում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պատերազմն այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ է բերել, որ անհնար է մոռանալ այն: Եվ ներում և արդարացում չկա նրանց համար, ովքեր կրկին մտածում են ագրեսիվ ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ նախագահը ՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակի ամբիոնից Հաղթանակի 76-ամյակի առթիվ:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այն ժամանակվանից, երբ ցեղային և ազգային գերազանցության, հակասեմականության և ռուսաֆոբիայի կարգախոսներն ավելի ու ավելի ցինիկ էին հնչում, երբ «Եվրոպայի կենտրոնում հրեշավոր նացիստական գազանը ուժ և լկտիություն» էր հավաքում, գրեթե մեկ դար է անցել:
«Պատմությունը պահանջում է եզրակացություններ անել և դասեր քաղել, բայց, ցավոք, նացիստների գաղափարախոսության մեծ մասը, նրանց, ովքեր տարված էին իրենց բացառիկության մոլորության տեսությամբ, կրկին փորձում են գործի դնել»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Նա շեշտել է, որ խոսքը միայն միջազգային ահաբեկիչների, արմատական խմբավորումների մասին չէ: «Այսօր մենք տեսնում ենք չվերացված դահիճների հավաքածու, նրանց հետևորդների, պատմություն վերաշարադրելու փորձեր, դավաճաններին և հանցագործներին արդարացնելու փորձեր, որոնց ձեռքին հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների արյուն է»,-ասել է Պուտինը:
Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ սահմանային նոր համակարգ ներդնելու, եղածը բարելավելու, մոդեռնիզացնելու մեծ ճակատ կա, նման ծառայության համար ունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորական խաղից դուրս են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի պաշտոնանակությանը:
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի կարճ մեկնաբանությունն էի նայում, ում 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ազատել էին պաշտոնից։
Դրանից հետո Աբրահամյանին Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը նշանակեց Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում՝ լավ իմանալով նրա վաստակը, փորձառությունն ու մասնագիտական հարուստ կապիտալը, սակայն Արցախի վերջին նախագահական ընտրություններից հետո վերջինս կրկին հեռացավ/հեռացրեցին համակարգից։ Համենայդեպս պաշտոնապես պատճառը չնշվեց։
Հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականին հեռացաք, գեներալը պատասխանում է, որ իշխանափոխությունից հետո, իրեն ասել են դիմում գրի ու թոշակի գնա։
Արմեն Աբրահամյանը մեր ամենահամեստ, պարկեշտ և միաժամանակ ամենափորձառու զինվորականներից է, ով 1990-ական թվականների ազգային-ազատագրական պայքարի ակտիվ ազատամարտիկներից էր, գործուն մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին ռազմաճակատի տարբեր ուղղություններում, հատկապես հարավում։
Շուրջ 30 տարի ծառայել է զինված ուժերի և ԱԱԾ համակարգերում, մեծ ներդրում ունի սահմանապահ զորքերի կայացման, մարտունակության բարձրացման գործում։
Որքան տեղյակ եմ, 2020 թվականի պատերազմի առաջին օրերին իր ծառայություններն է առաջարկել ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն ինչպես մյուս փորձառու զինվորականների դեպքում, սկզբում մերժել են, իսկ նրան հիշել են պատերազմի վերջին փուլում։
Անկասկած Արմեն Աբրահամյանը իր կարգավիճակում միակ չէ։ 2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին։
Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ սահմանային նոր համակարգ ներդնելու, եղածը բարելավելու, մոդեռնիզացնելու մեծ ճակատ կա, նման ծառայության համար ունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորական խաղից դուրս են։
Վերջին 3 տարվա իրադարձությունների վերլուծությունը մեծ թվով պատասխաններ է տալիս այսօրվա ողբերգական կետին հասնելու, անցյալի սխալներից հետևություններ չանելու և անվտանգային համակարգը փակուղի հրելու վերաբերյալ»։
Կարմիր Շուկա գյուղը ռազմագերիների հետ փոխանակելու հարց չի դիտարկվում, Sputnik Արմենիային ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը։
Ավելի վաղ «Коммерсант» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները առևտրի առարկա են դարձել։
«Այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Եթե մենք այդ ձևաչափով շարժվենք, ապա մեր հայրենիքից ոչինչ չի մնա։ Իհարկե, մեր գերիները, ռազմագերիները, նրանց ազատելը առաջնահերթություն է մեզ համար։ Բայց Ադրբեջանը, նման սադրանքների դիմելով, չի պատրաստվում ազատել նրանց»,-նշեց Բաբայանը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը ուղիղ տեքստով տարածքներ պահանջել է ռազմագերիների դիմաց, Բաբայանը նշեց, որ նման տեղեկություններ տարբեր աղբյուրներում են հայտնվել, թեև պաշտոնապես Բաքուն այդ մասին չի հայտարարել։ Արցախի արտգործնախարարը չբացառեց Ադրբեջանի կողմից նման գործողությունները։
«Դա Ադրբեջանի ոճով է։ Բայց կրկնում եմ, դա տարբերակ չէ»,-ասաց Բաբայանը։
Երեկ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղը մնում է և մնալու Արցախի վերահսկողության տակ։
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ստանալ գյուղը, այդ թվում՝ պատերազմից հետո։ Վերջին օրերին այդ թեմայի շուրջ կրկին տարբեր լուրեր են սկսել պտտվել։ Այդ թվում՝ այն մասին, որ Ադրբեջանը ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր Շուկա ճանապարհի վերահսկողությունը։
Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:
Լալայանի հաղորդմամբ՝ հրապարակված տեսանյութն արվել է Ստեփանակերտի արվարձանում՝ «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում:
Ըստ նրա՝ այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ անցնում է ադրբեջանական մեքենաների շարասյունը:
Ավելի քան երկու տարի առաջ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած երկու երիտասարդի սպանության դեպքերը, որոնք կապվում են Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի անվան հետ, մնում են չբացահայտված։ Նախաքննական մարմինը նրան երկու անգամ կանչել է հարցաքննության, սակայն մեղադրանք չի առաջադրել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Երկու զոհերն էլ գործարար Մելիք Մանուկյանի կողմնակիցներն են։ Իսկ Վիճաբանության մյուս կողմը Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտիտրանսսերվիս» ընկերության աշխատակիցներն են՝ «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանն իր եղբայրների ու համախոհների հետ։
Քրեական գործով Նվեր Ծառուկյանի հնարավոր առնչության մասին արդեն երկու տարի է, ինչ մամուլում խոսվում է, սակայն նախաքննական մարմինը ոչ հերքում է, ոչ մեղադրանք առաջադրում։ Առաջին անգամ նրա հարցաքննության մասին հայտարարվեց 2019 թվականի հունվարին, ինչից հետո նրա դրվագը սառեցվեց եւ հիշեցին միայն 2020 թվականին, երբ Ծառուկյանը սկսեց քննադատել Փաշինյանին
Դեպքից շուրջ երկու տարի անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, քրեական գործի շրջանակներում քանի անձի է մեղադրանք առաջադրվել, բացահայտվել են արդյոք Արտաշես Գևորգյանի և Ջիվան Հարությունյանի սպանությունները, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե երբ է վերջին անգամ Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություն եղել, քանի անգամ է հարցաքննվել և արդյոք առերեսումներ եղել են։
Այսպես, ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2019թ հունվարի 29-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված խուլիգանության, այդ ընթացքում՝ տեղի ունեցած Արտաշես Գևորգյանի և Ջիվան Հարությունյանի սպանությունների, ինչպես նաև շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։
«Որպես մեղադրյալ ներգրավվել են 22 անձինք։ Նրանցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից։ Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, ով համապատասխան որոշմամբ քրեական գործն ուղարկել է դատարան»,- հայտնել են ՔԿ-ից։
Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, ապա կարող ենք արձանագրել, որ Արտաշես Գևորգյանի և Ջիվան Հարությունյանի սպանություններին, ապա դրանք բացահայտված չեն։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Արտաշես Գևորգյանը և Ջիվան Հարությունյանը մահացու հրազենային վիրավորումներն ստացել են միևնույն «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի փողից կրակված համապատասխանաբար մեկական գնդակներից։
«Արտաշես Գևորգյանին և Ջիվան Հարությունյանին մահացու հրազենային վիրավորումները պատճառած անձի (անձանց) ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Ասել է թե՝ անցած երկու տարիներին չի հաջողվել պարզել թե Ծառուկյանների միջավայրից կոնկրետ ով է կրակել Մակարով տեսակի ատրճանակից։
Ինչ վերաբերում է Նվեր Ծառուկյանին, ապա ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում Նվեր Ծառուկյանը երկու անգամ հարցաքննվել է որպես վկա, սակայն վերջինիս մասնակցությամբ առերեսում չի կատարվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննին իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան։ Այլ խոսքով՝ քննչական կոմիտեն պնդում է, թե Նվեր Ծառուկյանի դեմ ցուցմունք անգամ չունեն, իսկ թե ինչու են քաղաքական իրավիճակի սրացումների ժամանակ անմիջապես հիշում այդ գործի մասին ու նրան կանչում հարցաքննության, հայտնի է, թերեւս միայն քննիչին ու ՔԿ-ից դուրս գտնվող խորհրդատուներին ։
Սա այն գործն է դարձել, որի միջոցով Ծառուկյանին խաղացնում են որպես մարիոնետկա եւ կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում Ծառուկյանի գործողությունների վրա։
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Այսօր հայցադիմում ենք մուտքագրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պահանջել ենք հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներեղություն խնդրել պարոն Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Միաժամանակ, խնդրել ենք դատարանին արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ ոճով, զրպարտություն համարվող տեղեկություններ է տարածել, ակնհայտ անհիմն և անպատասխանատու հայտարարություն է կատարել իբր ինքն է ՀՀ-ում շնորհում վաստակավոր կոչումներ։ Նախ և առաջ, առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, առ այն, որ Վահագն Վերմիշյանը առընչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իսկ նման ակտի բացակայության պայմաններում անձի մեղավորությունը կասկածի տակ դնելը անթույլատրելի և հակաբարոյական քայլ է։ Ամփոփելով իրավիճակը կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի հետապնդումը ակնհայտ քաղաքակական է, իսկ իր ազատազրկումը միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն՝ բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։ Նիկոլ Փաշինյանը «չներեց» Վահագն Վերմիշյանի առանց ատկատների աշխատելը, պետականամետ քայլերը, վարչապետի ընտանիքի և մերձավոր շրջապատի կոռուպցիոն ներգրավվածության սխեմաների բացահայտումը և դրա դեմ պայքարի փորձերը։ Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին անհապահղ ներեղություն խնդրել Վահագն Վերմիշյանից և հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ /գուցե Գյումրիում Կարգո կառուցելու իրական պատճառներին տիրապետելու, իսկ կարող է՞ Իրանից ցեմենտ և ցեմենտի անվան տակ փոշենման այլ զանգված ներկրելու հետ կապված խնդրի, իսկ գուցե ասֆալտի կոռուպցիոն բիզնեսին խոչընդոտելու/։ Եղեք անկեղծ պարոն Փաշինյան․ ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի մնալու անպատասխան»,- ասված է Կոչուբաևի գրառման մեջ:
Փաստաբանը հրապարակել է նաև հայցադիմումի համար հիմք հանդիսացած տեսանյութը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են քննչական կոմիտեից։
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ,որ Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Ա.Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։
Սույն հայտարարությունից անցել է 5-6 ամիս և «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա դարձվել է, թե Նիկոլ Փաշինյանի կինը ինչ հիմունքներով է պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, ինչ աստիճանի գաղտնի տեղեկատվության իրավունք է ունեցել, ինչպես է այդ իրավունքը նրան տրվել՝ ում կողմից և երբ։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, թե տվյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը։ Ասել է թե՝ չեն հերքել, որ քննության առարկա են դարձրել, պարզապես հանրությանը նպատակահարմար չեն գտնում տեղեկատվություն տրամադրել՝ ի հեճուկս հանրային շահի։
Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։
Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ միջոցառումներ:
Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.