23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչև մայիսի 4-ը Երևանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 100, 200, 500, 1000, 5000 և 25000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու և մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից որոշակի չափով գանձումներ կատարելու եղանակով՝ օրական ստացել է շուրջ 200 հազար դրամի շահույթ։ Մանրամասները հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչև մայիսի 4-ը Երևանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 100, 200, 500, 1000, 5000 և 25000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու և մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից որոշակի չափով գանձումներ կատարելու եղանակով՝ օրական ստացել է շուրջ 200 հազար դրամի շահույթ և չի վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Ոստիկանության ծառայողները հիշյալ տարածքում հայտնաբերել են խաղատնային բազմատեսակ պարագաներ, որոնք առգրավվել են: Հայտնաբերվել է նաև մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն»«-ասված է հաղորդագրության մեջ:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնում է.
«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։
Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»։
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաեւ՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։
Ասուլիսին մասնակից Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցելու հարցը։
Չնայած ՌԴ դիվանագետը խոսեց նաեւ մեզ համար կարեւոր համարվող ռազմագերիների վերադարձման կարեւորության մասին, սակայն նկատենք, որ այս բոլոր հարցերը քննարկվեցին նույն հարթության մեջ։
Ու սա այն դեպքում, որ ռազմագերիների, գերիների, զոհվածների աճյունների դրույթն ի տարբերություն ականապատ դաշտերի քարտեզների, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է եւ մինչեւ այժմ գործընթացն ավարտված չէ։
Ի դեպ, Լավրովը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու անհրաժեշտությունը գիտակցում են եւ այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։
Իսկ թե ինչ քայլերի մասին է խոսում ՌԴ ԱԳ նախարարը, դեռ պարզ չէ։
Ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն Ադրբեջանը շարունակում է ձգձգել՝ դրա ամբողջական կատարման դիմաց նոր զիջումներ պահանջելով Հայաստանից։
Ընդ որում՝ Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են»,- գրել է նա։
Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
-Բաքվում մայիսի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը:
-Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին տասնյակից ավելի որոշումներ կայացրեց, որոնք պայմանավորված են Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, որով դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համանասնական ընտրակարգը:
Մասնավորապես, որոշումներից մեկով սահմանվեց, որ քվեաթերթիկը չի ունենալու հետեւի հատված, այսինքն չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, որեւէ նշում չի արվելու:
Ընտրողը ընտրելու է եղած քվեաթերթիկներից մեկը եւ այն դնելու է ծրարի մեջ:
Որոշվեց նաեւ, որ կուսակցություններն ու դաշիքները այլեւս չեն ներկայացնելու տարածքային ցուցակներ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը, որում ներառված է 113 գործառույթ, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի քայլերին ու ժամկետներին:
Նրա խոսքով, ընտրատեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչեւ մայիսի 26-ը, կուսակցություններն ու դաշինքները իրենց փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը ժամը 18.00-ն: Նրանց գրանցումը կատարվելու է մինչեւ մայիսի 31-ը:
Ընտրողների ցուցակները ընտրական տեղամասերում փակցվելու են մայիսի 31-ին,
Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչեւ հունիսի 18-ը՝ 24.00-ն:
Կուսակցություններ եւ դաշիքնների համար ինքնաբացարկների ժամկետ է սահմանվել մինչեւ հունիսի 10-ը, ժամը 18.00-ն:
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին եւ կավարտվի հունիսի 13-ին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային հորդորում է չխառնվել Բաքվի գործերին
«Երբեմն աշխարհի մյուս կողմի երկրները հայտարարություններ են անում մեր հակամարտության կամ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների մասին: Սա անընդունելի է: Օրինակ, ես կարող եմ օրինակ բերել Կանադայի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Ես նաև մերժում եմ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը: Դա անընդունելի է», — ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է interfax-ը։
Ալիևի խոսքով՝ ոչ Ֆրանսիան, ոչ էլ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին:
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Իրեն ո՞ւմ տեղն է դրել Կանադան։ Կարող է՞ գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Թող զբաղվեն իրենց գործով», — ասել է Ալիեւը:
Ալիևը խոսել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահի Երևան այցի ու Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին, ասելով, «գնացեք ձեր գործերով զբաղվեք»։
Ալիևը նաև կոչ է արել «դադարեցնել Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավը՝ կապված ռազմավարի այգու հետ»։
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն ակտուալ չէ
«Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող իրենք իրենց երկրում լավ տեղ տան նրանց։ Այդ տեղերը վաղուց գրավվել են հայկական սփյուռքի կողմից, ուզում ե՞ն, թող նրանց այնտեղ ինքնավարություն կամ անկախություն տան», — ասել է Ալիևը, հավելելով, թե դա «Ադրբեջանում տեղի չի ունենա» ու խորհուրդ տվել «մի՛ նյարդայնացրեք մեզ և մի խոսեք որևէ կարգավիճակի կամ հակամարտության մասին, որպեսզի լարվածություն չառաջացնեք մեր հարաբերություններում»:
Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի մասին», ասել, թե այն գործարկվելու է
«Մեզ Նախիջևանից բաժանող 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի: Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները», — ասել է Ալիևը։
Ալիևը շեշտեց, որ ռուսական երկաթուղիները Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, «ուստի մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ»։
Ալիևի խոսքերով, «Արևելյան Զանգեզուրի կապը Ադրբեջանի պատմական տարածքը հանդիսացող Արևմտյան Զանգեզուրի հետ, հետագայում Նախիջևանը Օրդուբադի միջոցով Թուրքիայի հետ կապելը, կլինի «մեր պատմական ևս մեկ հաջողություն»։
Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանությունը նաև կոչ է անում հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։
«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել որպես «միջնորդ» հանդես գալ փորձող մարդկանց: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին։
Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում։
Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):
Ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:
Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին առերեսված քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,-ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում։
Պարսից ծոցի և Սև ծովի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծելու Իրանի Իսլամական հանրապետության ծրագիրը վտանգված է ՀՀ գործող իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետեւանքով։
Տրանսպորտային այս միջանցքի ջատագովներից է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի իրագործման շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ կարևորագույն հանգույց՝ Մերձավոր Արևելքի եւ Սև ծովի միջեւ։ Նշենք, որ ապրիլի 19-ին այդ հարցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվեց արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։
Տրանսպորտային միջանցքի այս ծրագիրը կարող է այլընտրանք լինել թուրք-ադրբեջանական պրոյեկտին, որով ադրբեջանցիները ցանկանում են Զանգեզուրով անցնող միջանցք ունենալ, կյանքի կոչել պանթյուրքական ծրագիրը, որով վտանգվում է հատկապես Սյունիքի բնակչության անվտանգությունը։
«Կարծում եմ, որ իրանցիների նման որոշման համար հիմք է հանդիսացել նաև տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները, որոնց արդյունքում որոշ սպառնալիքներ են առաջացել նաև Սյունիքի համար։ Եւ այդ սպառնալիքները հաշվի առնելով իրանցիները ակտիվացրել են այդ ծրագրի շուրջ քննարկումները և առաջարկները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը եւ ավելացրել. «Սա պայմանավորված է նաև նրանով, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակում կոչվող ծրագրի շրջանակներում խոսվում է նաև Նախիջևանը այդպես կոչվող Արևմտյան Ադրբեջանին կապող ճանապարհների մասին, որոնք Բաքվում լկտիաբար կոչվում են Զանգեզուրի միջանցք: Այսպիսով, իրանցիները, կարծես թե, այլընտրանքային ծրագիր են իրականացնում»։
Սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու հատվածը Սյունիքի մարզում կարող է վտանգված լինել ադրբեջանական ներկայության պայմաններում: «Մեր երկրում իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհ և դիլետանտ գործողությունների արդյունքում մենք ստացել ենք այն իրավիճակը, երբ այժմ քննարկում ենք, արդյոք Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի կառուցումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգված են, թե ոչ:
«Նման խնդիր այժմ կա, եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց հիմա գործող խճուղու որոշ հատվածներ, ըստ էության գտնվում են ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ: Հետևաբար այս խնդիրը արդիական է և կարևոր: Պետք է, որ ադրբեջանական բռնազավթիչները այդ տարածքներից հեռանան այնքան, որպեսզի չվտանգվի ոչ մեր բնակչության կյանքը, ոչ էլ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհը»,- ասաց իրանագետը: Ավելին՝ նրա կարծիքով՝ Ռուսաստանը եւս դժվար թե որևէ առարկություն ունենա այս ծրագրի վերաբերյալ, քանի որ դրա քննարկումները այս տարի չէ որ սկսվել են:
«Այս ծրագրի վերաբերյալ ռուսական կողմի առարկությունները չեն երևում: Նաև Ռուսաստանի շահերից է բխում այս ծրագիրը, քանի որ, եթե այն գործարկվի, ակնհայտ է, որ Վրաստանը սերտորեն կկապվի Հայաստանի հետ, այն երկրի հետ, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ռուսական կողմը ջանքեր է գործադրում, որպեսզի Վրաստանը վերադառնա Ռուսաստանի հետ դրական համագործակցության դաշտ և սա կարող է դառնալ այս ամբողջ հայեցակարգի բաղադրիչ»,- շեշտեց նա:
Իրանագետը միևնույն ժամանակ նկատեց, որ թուրքական կողմին այս ամենը ձեռնտու չէ: Եթե այդ ծրագիրը գործարկվի Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս թուրք-ադրբեջանական շրջափակումից, այլ նաև դառում է կարևորագույն հանգույց, որը կկապի Մերձավոր Արևելքը Սև ծովին:
«Բնականաբար, թուրքական շահերի մեջ այդ ծրագիրը չի կարող տեղավորվել, բայց չեմ կարծում, որ Թուրքիան ազդու լծակներ ունի խոչընդոտելու այս ծրագրի կյանքի կոչմանը», — ասաց Ոսկանյանը:
Նա նաև չբացառեց, որ թուրքական կողմը կփորձի ճնշում գործադրել վրացական կողմի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի այդ ծրագրից:
«Սակայն, թե Հայաստանի, թե Վրաստանի շահերից է բխում, որ այս ծրագիրը կյանքի կոչվի: Վրաստանում էլ խանդավառված չեն ներկայության այն աստիճանից, որը ի հայտ է եկել թուրք-ադրբեջանական դիրքերի ուժեղացման հետևանքով իրենց պետության տարածքում: Վերջերս Վրաստանում տեղի ունեցան նաև բողոքներ՝ ուղղված թուրքական տնտեսական ներկայությանը, ուստի Վրաստանի իշխանություններն էլ փորձում են գտնել այլընտրանքային եղանակներ հավասարակշռելու թուրք-ադրբեջանական ներկայությունը իրենց երկրում: Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը և Վրաստանը ունեն բարեկամության հազարամյակների փորձ, Հայաստանը ևս կարող է վրացական կողմի հետ բանակցությունների միջոցով նման ճնշումների գոնե որոշակի հատվածը չեզոքացնել»,- եզրափակեց Ոսկանյանը:
ՀՀ ԱԺ շենքի մոտ էշով եկած իջևանցուն ոստիկանության ծառայողները երեկ բերման ենթարկեցին։ ԱԺ շենքի մոտ գտնվող ոստիկանության ծառայողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավանակին կտեղափոխեն համապատասխան վայր։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ իջևանցին էշով եկել է ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու համար։
«Հին հայկական ավանդույթ ունենք՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր իջևանցին։
Փաշինյանին էշով տանելու համար Երևան եկած և ԱԺ բարձրանալու ցանկություն հայտնած իջևանցուն ոստիկանները նախ մոտեցան՝ հորդորելով ավանակին հեռացնել ԱԺ-ի մոտից, ինչին ի պատասխան իջևանցին ասաց, որ Նիկոլին պետք է ավանակով տանի, պայմանավորված են։
«Ինքը տեղյակ է, որ պետք է գանք։ Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ օրենքով կամ որոշմամբ չեմ կարող Իլհամիկին տանել։ Իր հետ ես ունեմ պայմանավորվածություն՝ պետք է էշով հետ տանեմ այնտեղ, որտեղից, որ ինքը հետ եկավ՝ մեզ էլ, ձեզ էլ խայտառակ արեց։ Խելոք հայվան է էլի, անմեղ էակ է (ավանակը հեղ.), ընդամենը կարևոր առաքելություն ունի անելու»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում կհավաքի ավանակի կեղտոտածը։
«Գոնե բարձրանամ, որ գոռամ լսի, իմանա, որ տեղ եմ հասել։ Մի քիչ բարձրանամ, այնտեղից ձեն տամ, կտեսնեք, որ գալու է էլի»,- նշեց իջևանցին՝ գոչելով.
«Նիկո՛լ, ա՛ Նիկոլ, արի ախպեր, արի՛։ Արի, տղեքը չեն թողնում բարձրանամ, արի՛ Նիկոլ ջան, արի՛։ Տղերք ջան, իր յութուբը խփած է էլի, դուք էլ եք հասկանում, եկել եմ գժին տանեմ, ուրիշ բան չեմ անելու»։

Ադրբեջանը ոչ միայն չի կատարում գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ հանդուգն կերպով փորձում է գերիներին որպես «վարձկան» ներկայացնել եւ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում:
Turan-ի տվյալներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիեւը լրագրողներին հայտնել է այդպիսի հերթական քրեական գործերի մասին: Խոսքը հայկական ծագմամբ Լիբանանի քաղաքացիների մասին է, ում Ադրբեջանը փորձում է որպես «վարձկաններ» ներկայացնել՝ չնայած այնտեղ էլ լավ գիտեն, որ դա այդպես չէ:
Լիբանանի քաղաքացու դեմ մի քրեական գործն արդեն ուղղվել է Բաքվի ռազմական դատարան: «Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին»,- հայտարարել էր Ալիեւը:
Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի Էուլջեկջյանն է (ծնվ. 1979): Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), եւ 214.2.1 (մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով կատարված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) եւ այլ հոդվածներով::
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.