23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադառնում է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։ Գրառումը՝ ստորև.
«Ինչ է կատարվում Սյունիքում
Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ
Հիմա հերթով.
Հիշու՞մ եք Իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:
Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են՝ Ադրբեջանը չէ:
1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում:
2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ համար:
3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար:
4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» Թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն, կամ դուրս արի, կամ էլ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ:
Հիմա գնանք Սյունիք:
Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջանը չէ՝ Թուրքիան է:
1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կամ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի ադրբեջանցիների հետ, կամ փորձի ինչ-որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման:
2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է: Կամ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կամ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:
3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենայինք, երրորդ սցենարը մեր վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը:
Ավաղ»:
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերի թեմայով Անվտանգության խորհրդի նիստ է այսօր կայացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,–ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով`ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: «Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով` չնայած իր կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում: «Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք, և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»,–ասել է Փաշինյանը:
Նա կրկին նշել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Նրա խոսքով` այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանն անդրադարձել է նաև սահմանների ճշգրտման գործընթացին և նշել, որ ինչպես կոմունիկացիաների բացումը, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: «Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»,–նշել է նա:
Անդրադառնալով հետագա անելիքներին` Փաշինյանը հիշեցրել է, որ երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար»,–ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ սա պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել խնդրի լուծմանը: Նրա խոսքով`եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: «Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»,–ասել է նա:
Տեղեկացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Կարմիր Շուկա ու Շոշ գյուղերում (որոնց միջով ադրբեջանական մեքենաները Շուշի են գնում) ասում են, որ վերջին շրջանում շարասյունները սկսել են գրեթե ամեն օր անցնել:
Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:
Այժմ համայնքի տարածքում տեղահանվածների համար նոր թաղամաս է կառուցվում. հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչև տարեվերջ ծրագրվում է 127 հավաքովի տուն կառուցել Թաղավարդի բնակիչների համար (գյուղի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ է):
Փաստացի սահմանը գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Երբեմն (հիմնականում երեկոյան) բնակիչները լսում են՝ ինչպես են օդ կրակում։ Բայց մարդկանց ավելի շատ հուզում է ադրբեջանական շարասյունների հայտնվելը։
«Մարդիկ դժվար են համակերպվում։ Սպասում են, որ 4 ամսից ադրբեջանցիները ճանապարհ կառուցեն և դադարեն այստեղ հայտնվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներն իրենց կոռեկտ չեն պահել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների նկատմամբ։ Բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։
Ամեն ինչի մասին տեղում հաղորդվում է խաղաղապահներին։ Սակայն շարասյունները չափազանց երկար են լինում, դժվար է ամբողջ գործընթացը վերահսկել։
Չնայած գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի փորձերի մասին լուրերին՝ նման բան չի սպասվում։
Այժմ գյուղում մոտ 800 բնակիչ կա։ Պատերազմի հետևանքով համայնքը զրկվել է 260 հա վարելահողերից, արոտավայրերից և խաղողի այգիներից (մոտ 50%)։ Կարմիր Շուկայում ապրում է 7 տեղահանված ընտանիք, ևս 5-ը բնակություն են հաստատել Արցախի վերահսկողության տակ գտնվող ավելի վտանգավոր գյուղերից։
Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղը նույնպես Կարմիր Շուկա – Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժման ճանապարհին է: Դեռ մարտին ադրբեջանցիները գյուղի մոտ՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի հատվածում, քարեր էին նետել հայկական համարանիշներով մեքենայի վրա։
Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը հետ զրույցում ասաց, որ սկզբում շարասյունները երեքշաբթի և հինգշաբթի օրերին էին անցնում, հետո նաև շաբաթ օրերին։ Բայց արդեն ավելի քան մեկ շաբաթ է` դրանք գրեթե ամեն օր են անցնում։
«Սովորաբար շարասյունն անցնում է Շոշի միջով դեպի Շուշի, որից հետո արդեն դատարկ մեքենաները հետ են վերադառնում։ Հիմնականում դրանք շինանյութ ու տեխնիկա են տանում, – նշեց Աբրահամյանը։
Ընդ որում, շարասյուններում մեքենաների քանակը խիստ տարբերվում է։ Երբեմն նրանց թիվը կարող է 60-ի հասնել։ Նման ակտիվ երթևեկությունն անհանգստացնում է տեղի բնակիչներին, քանի որ հենց այդ ճանապարհին են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։
«Ու որևէ համաձայնեցված և ամրագրված ժամ չկա, որ գոնե երեխաներին փողոց չթողնենք։ Հենց անցնելու ժամանակ ենք իմանում շարասյան մասին», – ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների մեկական մեքենա է շարասյուններն ուղեկցում առջևից և հետևից։ Բայց մեքենաների միջև բացը (այդ թվում շատ բեռնատար կան) չափազանց մեծ է: Առաջին և վերջին մեքենայի անցնելու տարբերությունը կարող է մեկ ժամ տևել։
Սկզբում ադրբեջանցի զինծառայողները ինչ-որ վիրավորական ժեստեր էին ցույց տալիս։ Հիմա հիմնականում քաղաքացիական վարորդներն են անցնում։ Նրանց մեծ մասն ավելի տարիքով մարդիկ են, իրենց զուսպ են պահում։
Պատերազմի ընթացքում գյուղում գնդակոծություններից շուրջ 120 տուն է տուժել։ Վերականգնման ուղղությամբ աշխատում է 3 բրիգադ, մոտ 90 տուն գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Իսկ ահա գյուղի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Անասունների զգալի մասն արդեն վաճառել են, մնացածին պետք է ուշադիր հետևել, որ հակառակորդի կողմը չանցնեն։ Մարդիկ աշխատում են իրենց տնային տնտեսություններում՝ մնացած հողի վրա։
Գյուղում այժմ ժամանակավորապես բնակվում է 5 բռնի տեղահանված ընտանիք (երկուսը Քաշաթաղի շրջանից, երկուսը՝ Հադրութի, մեկն էլ` Ասկերանի)։
երեկ կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը, ելույթ ունեցավ նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա նշեց, որ կարճ է խոսելու, որովհետև դեռ լիովին չի ապաքինվել, ելույթի համար ընտրել է ինքնահարցազրույցի ժանրը՝ նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարևոր հարցերը:
Խոսելով ԱԺ արտահերթ ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցելու-չմասնակցելու հարցի մասին՝ նա ասաց. «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:
Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։ Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա՝ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։
Լ. Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը մշտապես եղել է կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալը. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը հաստատվում է նաև մեր երկրի վերջին երեք տարիների սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ և կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների և կառավարական ճգնաժամերի պատճառ։
Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։ Եթե հիմա վերադառնանք, կարող է շատ ավելի խորացնել ներքին ապակայունությունը»։
Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ: Այս մասին ասվում է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունում:
«Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ։
Հերթական անգամ հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից ներկայացվող ոչ մի էժանագին սցենար ի վիճակի չէ շեղել Գորիսի հանրությանը՝ ստեղծված պայթյունավտանգ իրականությունից։
Իշխանություններից պահանջում ենք պատասխանել գորիսեցիներին հուզող հիմնական հարցին՝ ե՞րբ են թուրքերը հեռանալու իրենց ելման դիրքեր։
Մենք բավականաչափ հստակ տեղեկացված ենք, թե որտեղ են տեղակայված թուրքերը և իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում ենք լրջանալ։
Հիշեցնում ենք, որ Գորիսի հանրությունը պրկված ջղերով սպասում է բանակցությունների ընթացքի արժանապատիվ հանգուցալուծմանը։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների հանցավոր անգործության հետևանք է»,-ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունները մեկնարկել են. դրանք կշարունակվեն մինչև մայիսի 20–ը։
«Զորավարժություններին ներգրաված են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք` մայիսի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնելու։
Իսկ մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։
Այս պահին հանգիստ է․ երկրորդ գիշերն է անցնում, բոլորն իրենց տեղերում կանգնած են և որևիցե տեխնիկա մեր կողմ չի անցել, միայն մարդկանց ուղղակի փոքր կուտակումներ են․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը` ներկայացնելով սահմանային իրավիճակը համայնքին մոտ։
Մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ Կութ գյուղի հովիվներից մեկը գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Բնակիչներն ասում են՝ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո: Այս մասին ահազանգել է նաեւ ՄԻՊ-ը:
Մելքոնյանը նշեց, որ արձանագրումներին ոչինչ չունի ավելացնելու, միայն այն, որ հսկվում է իրավիճակը ու չի բացառում, որ ադրբեջանական դիրքերը ավելի հարմար են։
«Ոնց կա, էդպես նստած են։ Հովիվները իրենց գործին են, առավոտյան 8-ին իջել եմ վերևից։ Շատ դուխով կանգնած են մեր տղերքը, մենք շատ պինդ ենք կանգնած հետևում՝ Վարդենիսի տարածքում։ Առաջխաղացում ունեին իրենք կրկնում եմ ամսի՝ 12-ին և 13-ին, դրանից հետո կագնած են այնպես, ոնց կանգնել էին և մինչև այսօր վիճակը նույնն է։ Որևիցե փոփոխություն չի եղել»
Մելքոնյանը նաև դիմեց սահմանային հատվածները, բարձունքները և դիրքերը լուսա և տեսանկարահանողներին՝ կրկին կոչ անելով կոորդինատներ թշնամուն չտրամադրել․
«Բավական է մեր դիրքերը նկարեն մարդիկ ու հրապարակեն։ Ամբողջ մեր դիրքերը բացեիբաց նկարում են, հերիքա մեր կանգնած տղերքին անպատվեն, դուխաթափ անեն, էսօր ՊՆ-ն հզոր ձևով կանգնած է և ամբողջը իրենց հսկողության տակ է։ Խի եք նկարում, դա հակառակորդին ուղիղ կորդինատ է։ Թեմայի շուրջ մենք բանակցել ենք ռազմական ոստիկանության հետ»։
Մելքոնյանը նշեց, որ սպասում են 14։00-ին՝ բանակցությունների վերսկսմանը, չնայած ադրբեջանը զորավարժություն է սկսել։ Մելքոնյանը հույս ունի, որ այսօր թշնամին հետ կնահանջի։
«Մենք սպասում ենք, հույսով ենք, որ դիվանագիտական կորպուսը կանի ամեն ինչ, որպեսզի գնան իրենց ելման դիրքերը և մենք զբաղեցնենք լիարժեք սուվերեն տարածքը»։
#antinikol «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում» խորագիրը շարժման համաժողովում հանրային գործիչները պանելային քննարկում են անցկացնում` «Չավարտվող պարտություն» խորագրով։
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներխուժելուն, նկատեց, որ հայկական կողմը մի քանի օր շարունակ փորձում է թշնամուն համոզել, որ զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից, իսկ այս ընթացքում պրոցեսներ են տեղի ունենում, որոնք դժվարացնում են հարցը նաև քաղաքական տեսանկյունց։ Ադրբեջանն այսիպսով, փորձում է մի քանի հարց լուծել․
«Թշնամին փորձում է ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Սյունիքի մարզը և ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ Ալիևի սպառնալիքը, որ ամեն պահ կարող են ուժով պարտադրել, որ հայկական կողմը գործարկի Մեղրիի միջանցքը, որպեսզի կարողանան հեշտությամբ լուծել այդ հարցը»։
Քաղաքագետը նկատեց՝ թշնամին, ըստ էության լեգիտիմացնում է ԽՍՀՄ ժամանակ գծված այն քարտեզները, որոնց առկայության պարագայում Արցախը գծված է Ադրբեջանի կազմում։
«Հիմա փաստացի, հանրային դիկսուսը՝ իշխանությունների թեթև ձեռքով տարվել է այն ուղղությամբ, որ մենք միայն պատասխանատու ենք սովետական քարտեզի՝ ՀՀ հատվածի համար, իսկ դրանից այն կողմ ինչ ուզում է լինի՝ դա Ադրբեջանի ներքին գործն է»։
Քաղաքագետը նկատեց՝ հետագայում ընդունելով քարտեզները, լեգիտիմացնում ենք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, դրանից հետո հնարավորություն չենք ունենալու Արցախի հետ կապված որևէ խնդիր դնել՝ քաղաքական դաշտում։
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել:
Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից»,–հավաստիացնում են պաշտպանական գերատեսչությունից։
Տեղեկացվում է, որ իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։
Ադրբեջանցիների հետ բանակցությունները կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Դրանք կշարունակվեն այսօր։
Առաջիկա ընտրություններում ընտրազանգվածի համակրանքը շահելու, ձայները ստանալու նպատակով իշխող քաղաքական ուժը չի խորշում պետական լծակներից տիրապետելու հնարավորություններից օգտվելուց, դիմում է հնարավոր ու անհնար բոլոր քայլերին։

Օգնության «փրկարար» ձեռքի հեռանկարով քրեակատարողական հիմնարկներում այս օրերին մեծածավալ աշխատանքներ են տարվում քրեական հեղինակություններին ակտիվացնելու, նրանց ազդեցության լծակներից օգտվելու համար։ Արդեն իսկ ազատության մեջ է հայտնվել քրեական չորս հեղինակություն, բարելավվում են դեռևս անազատության մեջ գտնվող այդ նույն կոնտինգենտի առանձին ներկայացուցիչների պայմանները, որոնք ուղեկցվում են նրանց, այսպես ասած, «ՑԲ» տեղափոխելով, կեցության ավելի հարմարավետ պայմանների ստեղծումով։
Այս ամենից զատ համակարգված աշխատանք է տարվում, նախապատրաստվում է մեծաթիվ կալանավորների, այսպես ասած, արձակուրդի շնորհումը՝ պայմանով, որ ինչպես նրանց ազդեցության տակ գտնվող, այնպես էլ բարեկամական ու մերձ շրջանակներից ապահովվեն երաշխավորված քվեներ։
Դժվար չէ նկատել, որ քրեական աշխարհին ներկայացուցիչներին տրվող արտոնությունն ու ազատությունը մեծապես սրելու են քրեածին իրավիճակը, երկրում խորացնելու են առանց այն էլ բևեռացված բաժանարար գծերը։ Քրեական աշխարհի ներկայացուցիչներին այսօրինակ ազատություն շնորհող պաշտոնյաները, նրանց հետ համագործակցող դատական կառույցի ներկայացուցիչները պարտավոր են իրենց հաշիվ տալ, որ անպատժելիությունը բումերանգի էֆեկտով հարվածի տակ է առնելու իրենց և որ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունն այդ նույն օրենքի տրամաբանությամբ իրենց կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առաջ։
«Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը լիազորված է հայտարարելու, որ իրեն հասանելի բոլոր միջոցներով իրավիճակի հսկողությունը պահելու է ակնդետ ուշադրության տակ, գործուն քայլեր է ձեռնարկելու ի շահ երկրի անվտանգության ու կայունության, յուրաքանչյուր փաստի կտրվածքով տալու է իրավական գնահատական։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.