23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ով օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հանձնվել էր Ազգային անվտանգության ծառայությանը, ազատության մեջ է: Panorama.am-ի հետ զրույցում պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ Գ.Բեգլարյանն ինքնակամ է ներկայացել ԱԱԾ համապատասխան ծառայություն, դրա վերաբերյալ նախապես դիմում էր ներկայացրել:
Ըստ փաստաբանի, ապատեղեկատվություն է այն, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ է հանձնվել ԱԱԾ-ին. «Զարմացած եմ, որ կարելի էր նման կերպ ներկայացնել: Կեղծ տեղեկատվություն է, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում են արել, որ մարդը ինքնաթիռ նստի, գա Հայաստա՞ն, թե՞ որ գալիս էր Հայաստան, չգիտեր հետախուզուման մեջ էր, թե՞ չգիտեր, որ գար Հայաստան՝ իրեն դիմավորելու են իրավապահ մարմինները: Այսինքն՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառում» բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է: Ես եմ պաշտպանը, ես եմ ներկայացրել դիմումը, որ ցանկություն ունի ներկայանալու և ներկայանում է»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հրանտ Անանյանն ասաց, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
ՀՀ գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին. «Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»:
«Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք անմիջական հարևանությամբ գտնվող Սագի լիճը ըստ հիշյալ քարտեզի ամբողջությամբ գտնվում է Հայկական ԽՍՀ տարածքում։
Հայաստանի Հանրապետությունն իր հիմնարար փաստաթղթերում հաստատել է, որ հանդիսանում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական ուժ ունեցող սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել։ Ուստի, ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի քարտեզները այս առումով մնում են առավել ճշգրիտ, ամբողջական ու հիմնարար աղբյուր։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։
Սյունիքի հանդեպ ադրբեջանի ագրեսիային հաջորդող օրերի ընթացքում ՀՀ ժ/պ-ի իմիտացիոն անվտանգության նիստերը՝ լուրջ-լուրջ դեմքով և հաթաթաներով, որով անվարժ փորձեր էր անում ընդդիմադիր դաշտի և լրատվամիջոցների վրա մեղքեր բարդել՝ իր աղետաբեր ու մեղավոր հալով, բացառապես սեփական զոմբիբուծարանի համար է։
Սատանայի կնոջ՝ Բաֆոմետի պատկերով թազբեհ քաշող ժ/պ-ն և նրա կողակիցը ի սկզբանե են որդեգրել սատանայի կանոնը՝ ինչի մեջ դու մեղավոր ես՝ վերագրիր հակառակորդիդ։ Այսպես, ադրբեջանի թիվ 1 գործակալը՝ իր ադրբեջանի գործակալ լինելու փաստը որքան էլ իր հակահայ քաղաքականությունը մերժողների գրպանը փորձի գցել, չի ստացվելու։ Քանզի ՀՀ-ում թուրքադրբեջանական գլխավոր լրտեսն ու գործակալը ինքն է։
Հարցը, թե՝ ի՞նչ քայլեր կատարեց Հայաստանը որպես պետություն՝ իր տարածքների՝ Սյունիքի և Գեղարքունիքի հանդեպ ադրբեջանի ագրեսիան չեզոքացնելու համար, մինչ օրս պատասխան չունի։ Իսկ պատասխան կա՝ ոչինչ, բառացիորեն՝ ոչինչ։ Մատը մատին չխփեց։
Մինչդեռ ՀՀ-ն թեկուզ ջլատված, բայց բանակ ունի, նույն Սյունիքում բանակային կորպուս ունի, որն անհնար է՝ ագրեսորին հակահարված տալու հրամանի դեպքում՝ պարապ մնար։ Ինչու՞ է, ուրեմն, Հայաստանը որպես պետություն, տարօրինակ վարք ցուցաբերում։ ՊՆ, Զինված ուժեր՝ այս կառույցներն ինչու՞ են լուռ։
Ի դեպ, միջանկյալ փաստ ենք արձանագրում՝ ադրբեջանական ագրեսիայի հաջորդող օրերին ի՞նչ էին անում «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները՝ Սյունիքում։ Ի՞նչ է, գնացել էին, որ ազգամիջյան ընդհարման ժամանակ սպիտակ դրոշա՞կ ծածանեին, թե՞ արդեն նիկոլաքարոզ անելու գծի վրա են։ Ամեն դեպքում, սահմանամերձ գոտում տոտալիտար այս աղանդն անելիք չունի, քանզի իր ներկայությունն արդեն իսկ հավելյալ վտանգ է, տեղացիների շրջանում՝ հոգեորսություն և իրավիճակի հետ հաշտվելու, չպայքարելու, ի վերջո՝ «պրոնիկոլական» քարոզ։ Ընդհանրապես, այս ամբողջի մեջ այնքան շատ են հարցերն ու հարցականները, որոնց պատասխան չի տրվել ու չի տրվում։
Ի վերջո, երբ Հայաստանն՝ իր կառույցներով՝ նախագահ, վարչապետի ժ/պ՝ լուռ են՝ ասես ոչ մի արտառոց բան չկա, կամ առնվազն՝ «պտիչկայի» համար քայլեր են անում, ինչու՞ պիտի մեզ աջակցեն օտար պետությունները։ Մենք որպես պետություն փորձ չենք անում պաշտպանվելու, պետությունն անգո է, բայց այստեղից-այնտեղից լսում ենք՝ թե ՌԴ-ն, իբր, իր դաշնակցային պարտականությունը չի կատարում, կամ՝ ՀԱՊԿ-ը։ Այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ին անգամ դիմելիս հստակ ու ճիշտ չի ընտրվում, թե ո՛ր հոդվածի ո՛ր կետով պետք է դիմել։
Երբ թշնամին շառաչուն ապտակ է հասցրել քեզ, իսկ ադրբեջանի այս քայլը հենց այդպիսին է, ու դու կանգնած՝ նայում ես ապտակողին, կամ առնվազն՝ «օգնությու՜ն» կանչում, զանգեր կատարում այս ու այն երկրի ղեկավարին ու պատմում քո դժբախտ վիճակի մասին, սակայն ինքդ քեզ օգնել չես կամենում, քո՝ թեկուզ փոքր ռեսուրսն օգտագործելու քայլ անգամ չես անում, ընդամենը կամազուրկ, ինքնապահպանական բնազդը կորցրած ազգի ես վերածվում։ Ավելին, իշխանությանդ ողջ օղակներով քո հայրենակիցներին, որ ինքնապաշտպանության են դիմում իրենց գոյաբանական իրավունքն իրացնելու, դու խանգարում ես, քրգործեր հարուցում և այլն, փոխարենը՝ ուրիշներին մեղադրում չօգնելու մեջ, երբ մի կարգին օգնության էլ չես կանչել, ծիծաղելի ու խեղճ վիճակի մեջ ես ընկնում։ Այսինքն, այնպես, ինչպես Արցախում էր արվում, հիմա Սյունիքում, Գեղարքունիքում․․․ Հայաստանն ամբողջությամբ թուրքադրբեջանական օղակում է։
Դժվար է հավատալ, թե գենետիկորեն հայը կարող էր գնալ այս դավաճանական քայլերին՝ պայմանավորվել թշնամու հետ, թշնամուն՝ զորք ու զենքով տղա բերել՝ չկրակելու անդրժելի խոստումով /տեսնու՞մ եք՝ կիրթ հարևանին տված խոստումը ո՞նց է կատարում/։ Գործ ունենք մարդու հետ, որի անհատական, ընտանեկան ինքնապաշտպանական բնազդը գերադրական աստիճանի է, սակայն հայ էթնոսին պատկանելության մասին վկայող բնազդները՝ զրոյական են։ Սա արդեն նշանային է։
«Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են նախաձեռնել: Նրանք դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՊՆ պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
Ստորեւ ներկայացնում ենք դիմումի տեքստը.
«Հաշվի առնելով, որ սահմանային ճգնաժամիշուրջ առկա է բազմակողմանի տեղեկատվության պակաս, անորոշություն, ապատեղեկատվության տարափ, ինչպես նաև հասարակության լայն շրջանում՝ զանգվածային խուճապ, իսկ երկրի վարչապետն ու իշխանությունների ներկայացուցիչները հայաստանյան ԶԼՄ-ներին ու լրագրողներին մեղադրում են «ադրբեջանական քարոզչություն» իրականացնելու մեջ, «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից գործուն միջոցներ ձեռնարկել․
․ Թույլատրել սահմանային ճգնաժամային տարածքներում տեսա և լուսանկարահանում իրականացնել
․ Չեղարկել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև բացառել խտրական վերաբերմունքը, որպեսզի հանրությունը լինի տեղեկացված՝ սահմանային իրադարձությունների վերաբերյալ
ՈՐՈՎՀԵՏԵՎ՝
․Մեզ լռեցրել եք COVID-19-ի ժամանակ
.Մեզ լռեցրել եք 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ
Փաստացի ստեղծել եք ինֆորմացիոն բլոկադա, որի հետևանքով ոտնահարվել են ինչպես լրագրողների աշխատանքային, այնպես էլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքները, ինչը ձևավորել է նաև անվստահության մթնոլորտ նաև մեր՝ լրագրողներիս նկատմամբ։
Հայաստանյան լրատվական դաշտը, բացառությամբ մեկ-երկու «արտոնյալ» լրատվամիջոցների, փաստացի արգելանքի տակ է և հնարավորություն չունի մեր հայրենիքի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակահատվածում իր մասնագիտական պարտքը կատարելու՝ ՀՀ սահմանային հատվածներում տիրող իրավիճակն արձանագրելու, փաստահավաք գործունեություն ծավալելու, փաստավավերագրական նյութեր տեսալուսանկարահանելու առումով: Հիշեցնենք, որ նման պահանջ ՀՀ կառավարությանը ներկայացրել էր Ադրբեջանը: Անհերքելի է, որ Հայաստանում ստեղծված տեղեկատվության պակասի ու տեղեկատվական բլոկադայի պատճառով հանրությունն ստիպված է «ապավինել» ադրբեջանական լրատվամիջոցների՝ խուճապ, վախ ու հուսալքություն առաջացնող տեղեկություններին:
Ուստի պահանջում ենք չեղարկել ԱԱԾ-ի գործողության թույլտվությունը, ըստ որի մինչ այժմ լրագրողներին արգելվում է ՀՀ սահմանային շերտերում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Ելնելով տեղեկատվական բլոկադայի անհանդուրժելի իրավիճակից՝ պահանջում ենք ապահովել լրագրողների անվտանգ տեղաշարժը՝ սահմանային գոտիներ, որի համար նախաձեռնում ենք այս ստորագրահավաքը։
Ստորագրահավաքը բաց է և կարող են միանալ բոլոր լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները՝ մայիսի 18-ին, ժամը 18-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
Հայաստանն այս ամենից շահած դուրս չի գալիս. «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական սահմանները հատած ադրբեջանական զորքի հավանական տեղաշարժին։ Մարգարյանը ևս տեղեկություններ ունի, որ ադրբեջանական զորքը փոքր-ինչ նահանջել է։
Մայիսի 16-ին պաշտոնական գերատեսչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ադրբեջանական զորքերը հետ են գնալու բոլոր ուղղություններից, բայց պարզվեց, որ մի շարք նախապայմաններ կան։ Դրանցից մեկն էլ այն է, որ ադրբեջանական կողմը հենակետեր է տեղադրելու Սև լճի տարածքում։ Մահապարտը ևս նման տեղեկություններ ունի.
«Սև լճի տարածքից հետ են գնացել, այնտեղ պահպանվելու է չեզոք գոտի, բայց չգիտես ինչ հանգամանքներում այնտեղ պետք է դրվեն ադրբեջանական դիրքեր՝ 60 հոգի ըստ նախնական տեղեկությունների պետք է մնան դիրքերում՝ թե ինչի՞ համար՝ դա անհասկանալի է»։
Մահապարտը բացատրեց, որ ըստ Սովետական քարտեզների Սև լճի 30 տոկոսը ադրբեջանական կողմին է պատկանում, մեծ մասը հայկական է։ Քանի որ 30 տոկոսը Ադրբեջանի տարածքում է, այնտեղ հենակետեր են դրվելու։ Մինչև այս պահը Լիճն իրենց վերահսկողության տակ էր, հիմա զորքերը հետ են վերադառնալու լճի իրենց հատված, բայց հայկական կողմը ևս մի քիչ հետ է քաշվելու, որպեսզի անվտանգության գոտի ձևավորվի։
«Նախկին սովետական որոշ քարտեզներով, որ նայում ես, Սև լճի 30 տոկոսը իրենցն է, բայց սահմանները գծվում են գեոդեզիայի միջոցով, ոչ թե GPS-ի։ Մնացած հարցերում՝ ես մութ քաղաքական խաղեր եմ նկատում, որտեղ կա նաև Ռուսաստանի գործոնը։ Գիտեմ, որ իրենք մեր պաշտպանական բնագծից՝ սահմանից, ահագին հետ են գնացել, բայց դե 30 տոկոսը կմնա՞ իրենց մոտ՝ չեմ կարող ասել»։
Մարգարյանը հիշեց, թե ինչպես է ինքը հանդիպել թշնամու զորքին։ Նկատել է՝ հատուկ ծառայություններն էին՝ երկու դասակի կազմով և սահմանապահ զորքերը։
«Երբ մենք իրենց դիմացը կտրեցինք, ասեցինք հետ գնացեք, խոսակցություն ունեցանք և ասացին՝ իրենք կատարում են իրենց կառավարության հրամանը, որով ասել էին՝ «գնացեք կանգնեք մեր սահմանին որպես սահմանապահ զորքեր», իսկ սահմանապահ զորքերի հատուկ նշանակության իրենց զորքերը ռազմական կոնֆլիկտ լինելու դեպքում հանդիսանալու է արդեն ապահովող կամ աջակցող խումբ»։
Մարգարյանն ասում է, եթե անգամ բանը հասներ կոնֆլիկտին՝ 15 րոպեն լրիվ բավական էր, որպեսզի հակառակորդի 230 հոգիանոց զորամիավորումը, պառկեր գետնին՝ հուր հավիտյան, բայց…։
Հավելենք, որ առավոտյան տեղի ունեցած ԱԽ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե երեկ տեղի ունեցած բանակցություններն արդյունք չեն տվել
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական բարձունքների հանձնումը թշնամուն կարծեք թե բացարձակ չի մտահոգում ՀՀ իշխանություններին։ Նրանցից ոմանք հայտարարում են, թե «դա ընդամենը մեկ բլուր է», ոմանք հավաստում են, թե «թշնամին պարզապես մոլորվել է, և որևէ խնդիր չկա», պաշտպանության նախարարն էլ իր հերթին ձայնակցում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։
Հարց է ծագում՝ ո՞րն է այդ հունը, հատկապես երբ այն անշեղորեն տանում է դեպի Հայաստանի անկախ պետականության կործանում։
Ուշագրավ է նաև այն, որ երկրի փոխվարչապետը հայտարարում է, թե մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին։
Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։
Անշուշտ լավ է, որ թշնամու մայիսյան քայլերթի ժամանակ մենք զոհ չենք ունեցել, սակայն ուժի և իրավունքի պարտադրանքով գուցե հասկացնեի՞նք, որ ապօրինի են հատել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Ապօրինի սահմանահատումն, այո, մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, բայց պարտավոր ենք նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Եթե չես կանգնեցնում քեզ ընդառաջ եկող թշնամուն, նշանակում է այդպիսի հրամա՞ն ունես։ Մի՞թե մեր իշխանությունների, մասնավորապես Գլխավոր շտաբի պատասխանատուների գործողությունները կամ, ավելի ճիշտ, ակնհայտ անգործությունը չեն պարունակում բացահայտ հանցագործության հատկանիշ։
Տպավորություն է, թե թշնամին պիտի ամեն օր առաջ գա, իսկ մենք հուսահատ բանակցենք։
Վերջապես հարկ է գիտակցել, որ անհնար է բանակցել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու և այդ հնարավոր կատարվելիք փաստից չի փրկի անգամ վարչապետի հերթական խոստովանությունն ու դրան իսկույն ևեթ հետևող բացառումը՝ թիվ մեկ պատասխանատուն ե՛ս եմ, սակայն թիվ մեկ մեղավորը ես ե՞մ։
Մեր անպատասխանատվությունը զավեշտալի զարգացումներ է արձանագրում։ Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկրի սահմաններից ներս, մի բան էլ մուննաթ են գալիս ռազմավարական դաշնակցի վրա՝ նրա վրա կոտրելով մեր անգործությունը՝ այդպես էլ չունենալով տարրական ընկալումը նրա, որ տունդ առաջնահերթությամբ ինքդ պիտի պաշտպանես։
Զավեշտի մեկ այլ դրսևորում։ Ներկա օրհասական իրավիճակում ոմանք կոչ են անում համախմբվել իշխանությունների շուրջ։ Հարց՝
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր տանուլ են տվել պատերազմն ու դեռ իշխանության ղեկի՞ն են,
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր ատում են Արցախը՝ իր «դժգույն ու դժբախտ» դարձած Շուշի քաղաքո՞վ,
-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր չեն հարգում Հայ առաքելական եկեղեցին, քարոզում են Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, հարվածի տակ են առել հայ ընտանիքը, քանդել ու քանդում են ուժային կառույցնե՞րը․․․․
Կարելի՞ է արդյոք վստահել մարդկանց, ովքեր սեփական աթոռի նկատմամբ ունեցած պաշտամունքից այն կողմ արժեհամակարգ չունեն, երկիրը վերածել են մանրադրամի,
-կարելի՞ է արդյոք է վստահել մարդկանց, որոնց հրաժարական են պահանջում երկրի բարձրագույն զինվորականությունը, չորս նախագահները, երկու կաթողիկոսները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը, հեղինակավոր այլ կառույցներ ու անձինք։
Մի բան է ակնհայտ։ Եթե ներկա իշխանությունները հեռանային ավելի վաղ, քան ընտրություններն են, չէինք ունենա Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքների թշնամու կողմից բռնազավթման դեպքերը, իսկ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, ձևավորվում է համոզմունք, որ նրանք դեռ ունեն հստակ ծրագրված նոր անելիքներ, որոնք հանգեցնելու են նորանոր կորուստների։ Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու։ Մնում է հայտնի ֆիլմի հերոսի պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։
Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը աչալրջորեն շարունակելու է հետևել ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակին, բարձրաձայնելու է իշխանության անգործության և դրա պետականակործան հետևանքների մասին»։
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․
«Հարգելի´ տիկին Միյատովիչ,
Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը:
2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչը հանգեցրել է Արցախում հումանիտար դժվարագույն իրավիճակի։
Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը․ նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները:
Այսօր, պատերազմի հետևանքով, չնայած մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում:
Պատերազմի հենց առաջին օրվանից Պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու և արձանագրելու պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներն ու ռազմական հանցագործությունները: Փաստահավաք առաքելության արդյունքներն ըստ թեմաների առանձին ներկայացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված տասնյակից ավելի արտահերթ զեկույցներում:
Կցանկանայի նշել, որ հետպատերազմյան հումանիտար իրավիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են և միջազգային գործընկերների, խորհրդարանական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում իրավիճակը գնահատելու առումով շատ կարևոր է։
Իմ կողմից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը և կոչ անել` փոխադարձ ջանքեր գործադրելու Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, քանզի միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»:
ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ 2020 թվականի մարտին, բռնվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Երեկ` մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը»,– գրում է կայքը։
Բեգլարյանին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։
Բեգլարյանը ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։
Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։ Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։
ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։
Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ: Այս մասին ասավում է «Ազատություն», «Երկիր Ծիրանի», «Ազգային անվտանգություն» կուսակցությունների տարածած հաղորդագրությունում:
«Մենք՝ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։
Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ, որոնց ընթացքում ադբեջանական կողմին դաստիարակում է ՀՀ սահմանները հարգելու լոզունգներով։ Ապիկար ու հողատու իշխանությունների գործունեության ընթացքում, ընդամենը 3 օրում թշնամին ուժեղացրելէ դիրքերը, մի քանի կմ խորացել ՀՀ տարածքում, գրավել ռազմավարական նշանակության բարձունքներ, բնական ջրամբարներ։Արդյունքում, մի շարք քաղաքներ, գյուղեր, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ հայտնվել են թշնամու ուղղակի կրակի տակ։ ՀՀ ղեկավարությունը երկրի անվտանգությունը պաշտպանելու և ագրեսորին մեր երկրից վռնդելու կամ գերեվարելու փոխարեն դատարկաբանում է մարդկային կորուստներ չտալու (կարծես ՀՀ տարածքների հանձնումը կորուստ չէ), չկրակելու, հանգիստ ու սառնասիրտ մնալու մասին։ Բացի այդ, հայրենի իշխանությունները իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում։ Մենք գտնում ենք, որ պետք է ձեռնարկվեն արմատական միջոցառումներ՝ ՀՀ տարածքային ամբոջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ։ Մասնավորապես. • ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։
Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։
• Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։
• Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/ևգերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:
• Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:
• Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ուոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։
• Սույն թվականիմ մայիսի 17-ից՝սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։
• Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Մենք հայտարարում ենք, որ այս ծանր օրերին պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.