23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ներկայիս Ադրբեջանն իրեն համարում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որը համարվում է 1918-1920թթ ընկած ժամանակահատվածը: Անկախացումից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ իրեն չի համարում ԽՍՀՄ իրավահաջորդ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
Փորձագետի խոսքով՝ այն քարտեզները, որոնք հիմա Ադրբեջանը վկայակոչում է, ընդհանրապես կապ չունեն իրականության հետ, մտացածին են.
«Ադրբեջանի կողմից բերված քարտեզները տրամաբանության հետ ոչ մի կապ չունեն, էլ չասեմ փաստական հանգամանքների մասին: Նրանք հիմնականում փորձում են, 44-օրյա պատերազմում ձեռք բերված հաղթանակը հիմք ընդունելով, Հայաստանի իշխանությանը հրամցնել այն հնարավոր մտացածին քարտեզները, որոնք ձեռնտու են Ադրբեջանին»,-ասաց ադրբեջանագետը և նկատեց՝ Ադրբեջանն առաջինն ուզում է այն ճանապարհները, որոնք միջպետական են և Հայաստանի համար համարվում են սնուցող ճանապարհներ:
«Եթե այսօրվա զարգացումները նայենք, Ադրբեջանը, օրինակ` Գեղարքունիքի մարզում, մեկ սովորական սար կամ բարձունք չի վերցնում, հիմնականում այն սարերն ու բարձունքներն է վերցնում, որոնք հետագայում հնարավորություն կտան նրան հնարավոր պատերազմի դեպքում ավելի բարենպաստ դիրքեր ունենալ և թիրախի տակ վերցնել Հայաստանի սնուցող ճանապարհները»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Զրուցակիցն ընդգծեց, որ հանրությանը չի մատուցվում հստակ տեղեկատվություն՝ ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում սահմանազատման համար, միևնույն ժամանակ նկատում է, որ այդ քարտեզները բխում են ադրբեջանական կողմի շահերից.
«Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ այն քարտեզներ, որոնց հիման ինչ-որ գյուղեր են հանձնվել, ենթադրում եմ, ադրբեջանական կողմից բերված քարտեզներ են»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Փորձագետը նշեց, որ ամբողջ ՀՀ-ում Սովետական միությունից հետո կա 7 անկլավ, որոնցից մեկը Արարատի մարզում է՝ Տիգրանաշենը, իսկ մյուսները հիմնականում Տավուշի մարզի հատվածում են գտնվում: Տավուշի մարզի անկլավների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպում հարվածի տակ է դրվում Հայաստան-Վրաստան տնտեսական միջպետական մայրուղին, իսկ Տիգրանաշենի դեպքում, հակառակորդին հնարավորություն է տրվում հնարավոր հարձակման դեպքում Սյունիքն ավելի հեշտությամբ կտրել Վայոց ձորի մարզից.
«Այն տարածքը, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել Ջերմուկում, դա ուղիղ նշանառության տակ է դնում Վայոց Ձորը և Սյունիքը կապող հատվածը, Տիգրանաշենը Վայոց Ձորը Սյունիքի հետ կապող միջպետական ճանապարհ է համարվում: Այսինքն, Տիգրանաշենը հա՛մ միջպետական ճանապարհի առումով է շատ կարևոր, հա՛մ էլ Ջերմուկում առաջացած դիրքերի և դրա միջև ուղիղ կապի առումով »,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Ֆրանսահայ լրագրող, Ֆրանսիայում գործող «Հայաստան» մշակութային միության նախագահ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ ինքը անհանգստած է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Արցախում պատերազմը դադարեցնելու համար ստորագրված 2020 թ. Նոյեմբերի 9-ի համաձայնագրերի և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածություններից։
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ հայտնելով իր անհանգստությունը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշման եռակողմ փաստաթղթի վերաբերյալ։
«Ամեն ամեն ինչ չէ, որ գիտենք գործընթացների մասին, և հենց այս անորոշությունն է, այդ տեսակ գաղտնի համաձայնություններն են, որ մեզ ամենից շատ անհանգստացնում են»,- ասաց նա։
Նա մատնանշեց նաև, որ նոյեմբերի 9-ին Շուշիի անսպասելի անկմամբ հանձնումը մեծ անակնկալ ու նույնիսկ ցնցում էր իրենց համար: «Էլ ավելի մտահոգիչ է այդ համաձայնագրերի կիրառումն իր գաղտնի հավելվածներով»,- ասաց նա։
Արցախից հետո, ըստ նրա, անորոշ է մնում Սյունիքի՝ Զանգեզուրի ճակատագիրը, որի մասին խոսում է «Ադրբեջանի բռնապետ» Իլհամ Ալիևը։ Նշեց՝ կարող են լինել գաղտնի պայմանավորվածություններ Սյունիքի ճակատագրի վերաբերյալ, հիշատակեց, որ խոսք է գնում ճանապարհների ապաշրջափակման, միջանցքների մասին: «Դա մեզ ևս անհանգստացնում է»,- ասաց նա։
Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ իրենց համար անհանգստացնող է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանցի զինվորների ներափանցումը և այնտեղ տեղակայվելը։
«Ինչո՞ւ է հայկական բանակը ցուցաբերում զսպվածություն: Ինչո՞ւ Հայաստանը վրեժխնդիր չէ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս ներխուժման համար: Ինչո՞ւ չի միջամտում Ռուսաստանը, որը ռազմական պաշտպանության պայմանագրով կապված է Հայաստանի հետ: Այնքան շատ հարցեր կան, որոնք անհանգստացնում են մեզ: Հայաստանը պետք է շատ արագ վերականգնի իր քաղաքական կայունությունը, իր ինքնավստահությունն ու ուժեղ բանակը, որ կարողանա պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»,- ասաց նա։
Արմեն Գևորգյանի գրառումն այն մասին, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցվում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին, խիստ անհանգստացրել է Դատախազությանը։ Պատասխանը չի հապաղել։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Քմահաճույք, թե քաղաքական պատվեր
Արմեն Գևորգյանի գրառումն այն մասին, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցվում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին, խիստ անհանգստացրել է Դատախազությանը։ Պատասխանը չի հապաղել։
Դատախազությունը որոշել է դասախոսություն հիշեցնող նկատառումներ անել և հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ, և որ քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։
Իրո՞ք։ Դուք որ երեք տարի է քաղաքական պատվերների շրջանակներում հարուցել եք բազմաթիվ քրեական գործեր, դուք, որ առաջնորդվել եք ձեր վարչապետի կամակորություններով, հիմա ուզում եք համոզել, որ քրեական գործերի հարուցումը քմահաճույք չէ, որ օգտագործվի քաղաքական նպատակով։ Բա այս երեք տարին ոնց էիք տրվում քմահաճույքին։ Իսկ պատերազմի մեղավորներին չբացահայտելը, մարտի 1-ի գործով Արցախը ազատագրածներին մեկուսացնելը, որ հետո Շուշին և Հադրութը հանձնեն, քմահաճո՞ւյք է, թե քաղաքական նպատակ։ Դուք դեռ երես ունեք այսպիսի հայտարարություններով հանդես գալու։
Եթե քրեական գործերը հարուցվում են կոնկրետ օրինական հիմքերի և առիթների առկայությամբ, ապա ինչպես կբացատրեք որ քրեական գործերը հարուցվում են կամ հարուցված և տարիներով ձգձգվող քրեական գործերի մասին հիշում են համայնքների այն ղեկավարների նկատմամբ, որոնք պահանջում են ձեր վերչապետի ժ/պ-ի հրաժարականը, պայքարում են երկիրը փրկելու համար։ Միայն չասեք, թե հիմա ավելի արդյունավետ եք աշխատում։
Եվ վերջում՝ մանիպուլյատիվ էֆեկտով տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք ստեղծելու փորձի մասին խոսելիս, սլաքներն այլ կողմ ուղղեք. մանիպուլյացիան ձեզ հայտնի այլ գործիչներին է բնորոշ»։
ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հերքում է շրջանառվող այն տեղեկությունը, որ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»,-հայտնում են դեսպանությունից։
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունեցիներն ու առաջին բանակային կորպուսի զինծառայողներն կասեցրել են թշնամու առաջխաղացման փորձը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Սյունեցիներին վայել գործողություն է եղել։ Լավ ջարդել ենք, լարել։ Այս պահին նույն տեղում են։ Առաջին բանակային կորպուսի մեր ծառայող ընկերները և սյունեցիները չեն թողել, որ թշնամին առաջ գա»,- ասաց նա։
Առուշանյանը միջադեպի պահին դեպքի վայրում չի եղել։ Ասում է` հայկական կողմի տղաները լուրջ վնասվածքներ չեն ստացել, իսկ ահա ադրբեջանցիներին մի լավ դաս են տվել։
«Մեր կողմի բոլոր տղաները ուժեղ են, ձիգ են, ոչ մի խնդիր չկա։ Լուրջ վնասվածքներ չունենք, կանցնի։ Սյունեցիներն ու առաջին բանակային կորպուսը հային վայել արժանի պատիժ են տվել»,- հավելեց Գորիսի քաղաքապետը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 20-ին Սև լճի տարածքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող վնասվածք է ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գործող իշխանությունների կողմից ԽՍՀՄ-ի օրոք առկա վարչատարածքային բաժանմամբ սահմանագծում իրականացնելու դեպքում Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ կլինի դեպի Իրան եւ Վրաստան տանող մայրուղիները։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Խորհրդային ԳՇ քարտեզներով Ադրբեջանն այսօրվա ՀՀ տարածքում ուներ մի քանի անկլավներ, իսկ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելու դեպքում, օրինակ, Ոսկեպար գյուղը երկու կողմից մտնելու է Ադրբեջանի մեջ և միանշանակ հայաթափվելու է, այնտեղ հնարավոր չէ ապրել։
Բացի դա՝ քաղաքագետը մտահոգություն հայտնեց առ այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվելու նաև Հայաստանից դեպի Վրաստան տանող մայրուղին։
«Սա նշանակում է, որ, եթե հարավում այս պահին Իրան տանող մայրուղին է իրենց վերահսկողության տակ փաստացի Որոտանի և Շուռնուխի հատվածներում, հիմա նաև վրացական մայրուղին կընկնի իրենց վերահսկողության տակ»,- նշել է Էլբակյանն ու ավելացրել, որ Հայաստանն ունի 4 սահման ու բոլորն էլ փաստացի գտնվելու են հակառակորդի հսկողության տակ։
Նկատենք, որ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին եւ Իրանին ու եթե առաջին երկուսի դեպքում չունենք դիվանագիտական հարաբերություններ, սահմանները փակ են, ապա կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաեւ Հայաստան-Իրան տանող ճանապարհի որոշ հատվածներ, եւ երրորդ փաստաթղթի ստորագրման դեպքում նաեւ Վրաստանի ճանապարհն է վտանգվում։
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մերժել է Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտում անգամ անդրադարձ չի կատարվել կալանավորման հիմքերին ու պայմաններին։
«Դատարանն արձանագրել է, որ նախկինում անազատության հետ չկապված խափանման միջոցի կարգն ու պայմանները չեն խախտվել, որի պայմաններում բացակայում է այն վերացնելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը»,- նշեց Հովհաննիսյանը։
Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորման միջնորդության ներկայացնեքն արդարացված չէ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հանդիպումից, ասաց, որ հանդիպման ընթացքում բարձրացրել են իրենց հուզող հարցերը։
Մասնավորապես, նրա փոխանցմամբ՝ ներկայացվել են, թե ինչ է կատարվում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել այս իշխանությունը ՝ ադրբեջանական կողմի հետ, ի՞նչ են պատրաստում զիջել, որը կբերի Հայաստանի անվտանգային համակարգի թուլացմանը։
Վանեցյանի խոսքով, ի պատասխան Արա Այվազյանից ստացե,լ են հետևյալ պատասխանը․
«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և որը հայտարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարար ժամանակավոր պաշտոնակատարի, այն ինչ հրապարակվել է բացառապես այդ փաստաթուղթն է, որևէ այլ փաստաթուղթ, հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու, որ որևէ այլ փաստաթուղթ չկա, որովհետև մենք տեսանք շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են նույն պետական գերատեսչությունների կողմից»։
Լրագրողների հստակեցնող հարցին՝ փաստորեն ԱԳՆ-ն բացառում է, թե տեղյակ չէ այլ փաստաթղթից, Արթուր Վանեցյանն ասաց․
«ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ՝ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն։ Կա նման փաստաթուղթ, թե չկա, նրանք տեղակ չեն»։
Մեզ պատուհասած համավարակը, ցավոք, չխնայեց նաև ,,Նորք,, հեռուստատեսության մեր սիրելի գործընկերուհի Մարիետա Շմավոնյանին:
Նա հայկական հեռուստատեսության լավագույն ռեժիսորներից էր, իր գործի անմնացորդ նվիրյալը: Անթերի էր թե՛ աշխատանքում, և թե մարդկային հարաբերություններում: Ազնիվ էր ու արդարամիտ, օգնելու պատրաստակամ, դժվարություններից չընկճվող:
Ստեղծագործական պրպտուն միտք ու երևակայություն ուներ, նրա հետ աշխատելը լրագրողների համար հետաքրքիր էր, հեշտ ու հաճելի: Երիտասարդների լավագույն բարեկամն ու խորհրդատուն էր աշխատանքային, նաև անձնական հարցերում: Նրան սիրում ու հարգում էին, հավատում և վստահում:
Անմիջական ու վարակիչ ծիծաղ ուներ, հմայիչ ժպիտ: Կյանքով լեցուն էր նա, հրաշալի մայր էր ու տատիկ, ընտանիքի հոգսերով ապրող, ամուսնուն ու զավակներին, հարսին՝ մեծարողն ու նեցուկն էր: Եվ նաև՝ ապրում ու այրվում էր երկրի ճակատագրով, 44-օրյա պատերազմն ու ներքին պատերազմը ցավ ու տառապանք էին նրա համար՝ ,,էլ չեմ դիմանում, սիրտս պայթում է,,:
Երևի թե հոգեկան այդ ապրումներն էլ նպաստեցին, որ չկարողացավ դիմադրել ֆիզիկական ցավին: Նրա լեցուն կյանքը անավարտ մնաց, նա դեռ շատ երազանք ու նպատակներ ուներ: Նրա հրաշալի ընտանիքը գիտի այդ մասին, պարզապես պիտի ուժեղ ու անկոտրում ապրի՝ կյանքի կոչելու համար այն ամենը, ինչը չհասցրեց անել անխոնջ ու եռանդուն, միշտ լավատես ու իր պաշտելի ընտանիքի, այսուհետ ու ընդմիշտ , բարի հրեշտակը: Այսպիսին էր նա՝ մեր Մարետը, ժպտադեմ ու խոհուն, իր կանացի հմայքով , իր կյանքի փորձով իմաստնացած: Այդպիսին կմնա նա մեր հիշողություններում:
Իր վաղեմին գործընկերուհու մասին ջերմ հիշողություններ ունի լրագրող Ալինա Խուդոյանը: Ահա նրա պատմությունը. – «Նորքը» նոր էր առանձնացել այն ժամանակվա Պետական հեռուստատեսությունից, Ռոբերտ Մավիսակալյանի գլխավորությամբ այս ալիքը կարծես ավելի երիտասարդական, թեթև, ազատաշունչ եթերային քաղաքականություն ուներ և գրկաբաց էր նորավարտ, երիատասարդ կադրերի համար: Մի օր էլ մենք ՝ համակուրսեցուս՝ Մերուժանի հետ ծեծեցինք «Նորքի» դուռը, Ռոբերտ Բաբկենiչը չափազանց սիրալիր ու միանգամից գործնական առաջարկով ընդունեց մեզ, իր մոտ հրավիրեց «Անցուդարձ» երիտասարդկան հեռուստածրագրի ռեժիսոր Մարիետային ՝ խնդրելով դիտարկել մեր թեկնածությունն իբրև հաղորդավարների: Երբեք չեմ մոռանա, միանգամից,առանց ավելորդ «դիրքային» խաղարկումների, պայծառ դեմքով ռեժիսորը ջերմորեն ասաց՝ Բաբկենիչ, ուղղակի նվեր եք անում, միանգամից երիտասարդ զույգ…հաջորդ քայլն արդեն նկարահանման հրապարակն էր…
90-ականների ցուրտ, առանց աշխատավարձի, հաճախ նկարահանումների էինք մեկնում հասարակական տրանսպորտով, քանի որ հեռուստատեսության մեքենաներն ուղղակի վառելիք չունեին…Մարիետայի թեթև ու անխռով բնավորությամբ հաղթահարում էինք ամենը և ստանում ժամանակակից փաթեթավորմամբ ժամանցային ծրագիր: Մենք սիրում էինք նրան, այդ անտրտունջ, բոլորին հասնող, քաջալերող մեր տիկին Մարիետային: Ափսոս, որ առիթ չունեցանք այս ամենը ժամանակին ասելու:
Հիմա միայն կարող ենք ասել՝ հանգչիր խաղաղությամբ ու լույսերի մեջ, մեր պայծառ ու լուսավոր Մարիետա Շմավոնյան:
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հնարավոր է, և դա իրական կդարձնի Վրաստանի հետ երկու երկրների ազատ առևտուրը, բայց դրա համար Երևանի քաղաքական կամքն է պետք։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում, որը հեռարձակվել է Ադրբեջանի նախագահի YouTube-ի ալիքում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։ Ասեմ ավելին՝ այդ համաձայնագրի կնքումը հնարավոր է հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում։ Հիմա պակասում է հայկական կողմի քաղաքական կամքը»,-հայտարարեց Ալիևը։
Նա կարծում է, որ խաղաղ լուծման հասնելու դեպքում հաջորդ քայլը կարող է լինել ազատ առևտուրը հարավկովկասյան երեք երկրների միջև։
Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը կարող է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստանին՝ հիշեցնելով, որ այդպես եղել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.