23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանի ֆեսբուքյան էջից։Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել
Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ,
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը,
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին,
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար`
Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։
Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար»։
Գեղարքունիքում տեղի ունեցած զարգացումները, ցավոք սրտի, սպասելի էին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան, «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նշենք, որ այսօր ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
«Ես չգիտեմ, եղել է այնտեղ հստակ պայմանավորվածություն, թե ոչ, բայց երբ դու առանց կրակոցի թշնամուն թողնում ես մտնել քո տարածք, ապա ինչ-որ պահից թշնամին խախտելու է պայմանավորվածությունները, եթե դրանք եղել են: Թշնամին տեսնելով ՀՀ իշխանությունների կրավորական դիրքը, հաշվի չի նստելու հայկական կողմի հետ»,- շեշտեց փորձագետը:
Նրա արձանագրմամբ՝ այս թշնամին որևէ պայմանավորվածության հետ հաշվի չի նստում, ունի հարուստ պատմություն՝ էսկալացիաներ հրահրելու։ Որպես օրինակ բանախոսը նշել է ուղղաթիռ խոցելու դեպքը, ապրիլյան պատերազմը: «Այսպիսի քայլերի Ադրբեջանը փորձում է առաջինը գնալ, որպեսզի անսպասելիությամբ հասնի արդյունքների»,- նշել է Կ.Վրթանեսյանն ու ավելացրել. «Սա իմանալով ակնհայտ էր, որ ինչ-որ պահից թշնամու զորքը անցնելու է էսկալացիայի նոր փուլին»:
Ըստ նրա՝ այս պահին ՀՀ իշխանությունները չեն գնա իրավիճակի սրացման, ավելի շուտ բողոքելու են ռուսական կողմին, լինելու է զանգ Պուտինին և այլն:
«Գնալով ավելի ու ավելի դժվար է լինելու հակառակորդին մեր տարածքից հանել, քանի որ այդ բանակցությունները, որոնց մասին իշխանությունները հայտնում էին և ինչ-որ հույսեր էին տալիս, որ մոտակա օրերին թշնամու զորքերը դուրս են գալու, պետք էր Ադրբեջանին ամրանալու համար այս դիրքերում, որպեսզի հասցնեն այնտեղ նոր զինուժ և տեխնիկա մոտեցնել: Մեր սահմանը մի գուցե չեն անցել, բայց մոտակայքում իրենց զորքերն են տեղակայում, որպեսզի սրման դեպքում կարողանան աջակցություն ցույց տալ իրենց զորքին», — նկատեց փորձագետը:
Նրա խոսքերով՝ սա շատ պրիմիտիվ խաղ էր Ադրբեջանի կողմից, որը Հայաստանի իշխանությունները, իբր, չէին հասկանում և շարունակում էին այդ բանակցությունները:
«Հնարավոր էր այդ առաջխաղացումը կասեցնել, եթե ժամանակին այնտեղ պարզապես տեղավորված լիներ մեր զորքը, ինչը չի արվել: Չի արվել նույնիսկ այն ժամանակ, երբ ակնհայտ էր դարձել, որ ադրբեջանցիները այդտեղ ինչ-որ ակտիվ գործողությունների են նախապատրաստվում: Դրանից մեկ շաբաթ անց ադրբեջանցիները ներխուժեցին հայկական տարածք և պարզվեց, որ այնտեղ միջոցներ չեն ձեռնարկվել անվտանգությունը ապահովելու համար: Մեկ շաբաթում կարելի էր և անհրաժեշտ քանակով զորք բարձրացնել այդտեղ և մի շարք այլ կարևոր գործողություններ անել, սակայն ոչինչ չի արվել: Եվ ադրբեջանցիների ներկայությունը բացահայտվել է միայն հովիվների հետ հանդիպումից հետո, այսինքն` սա բարձիթողի վիճակ է»,- շեշտել է Վրթանեսյանը:
Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։
Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ:
Թշնամու՝ ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու եւ ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մանրամասներ հայտնելով հայ զինծառայողի սպանության միջադեպից։
«25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը եւ ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
ԱՀ ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.2-րդ հոդվածի եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին:
Հ.Գ. ՀՀ ՊՆ-ն հայտնել էր այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Մ. Հովհաննիսյանի՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերման մասին:
Այս ցավալի դեպքի կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկա փուլում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Դեպքը տեղի չի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչպես ներկայացվում է առանձին լրատվամիջոցներում: Խնդրում եմ՝ ապատեղեկատվություն չտարածել»,– գրել է Գլխավոր դատախազի խորհրդականը։
Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ադրբեջանցիների հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունի, որն էլ հավանաբար նրանց թույլ չի տալիս անցնել կտրուկ գործողությունների, որպեսզի սահմանը հատած ադրբեջանցիներին դուրս շպրտեն մեր տարածքից: Զարմանալի է, որ 12 օր է, նստած սպասում են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի շրջաններում ադրբեջանական զորքերի ներխուժմանը:
Փորձագետի համոզմամբ՝ Սյունիքի տարածք ներխուժմամբ ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի Սյունիքով ճանապարհ տրվի իրենց՝ դեպի Նախիջևան և հակառակորդը փորձելու է ամրացնել իր դիրքերը Սիսիանի բարձունքներում, որպեսզի ավելի մոտ լինեն Նախիջևանին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերը արդեն 12 օր է, ինչ հատել են ՀՀ սուվերեն տարածքը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Բանակցությունների արդյունքում թշնամական զորքերը ոչ միայն հետ չեն նահանջել, այն նրանց թիվը բազմապատկվել է:
«Սա նշանակում է, որ հայկական կողմը թույլ է տալիս հակառակորդին սահմանը հատել, եթե հայկական կողմը ցանկանար, ապա վաղուց ադրբեջանցի զինվորականներին շրջափակման մեջ էր վերցրել, թույլ չէր տա որ զենք- զինամթերք կամ սնունդ ստանային, եթե սա չի արվել, նշանակում է չեն էլ ուզեցել:
Փոխանակ վերջին վեց ամսվա ընթացքում ամրացնեին մեր սահմանները, նրանք ընդամենը ներքաղաքական պայքարով են զբաղված և մտածում են՝ ինչպես կազմակերպեն իրենց վերարտադրությունը ընտրությունների կամ մեկ այլ միջոցով»,-ասաց զրուցակիցը:
Փորձագետի դիտարկմամբ՝ սահմանների ամրացմամբ չզբաղվելու և ադրբեջանական կողմի հետ ինչ-որ գաղտնի համաձայնությունների գալու արդյունք է, որ թշնամին հատել է մեր երկրի սահմանը և իր դիրքերն է ամրապնդում մեր տարածքում.
«Այդ համաձայնության արդյունքում էլ Հայաստանից տարածքներ են տալիս հակառակորդին , հիմա էլ խոսում են Արարատի և Տավուշի մարզից տարածքների հանձման մասին, կարծում եմ, դրա շուրջ վաղուց կար պայմանավորվածություն և Ադրբեջանը, հասկանալով ներկա իշխանությունների թուլությունը և հանգամանքը, որ ընտրություններից հետո նրանք կարող են հեռանալ իշխանությունից, փորձում են հնարավորինս շատ բան վերցնել»,-ասաց Մանվելյանը:
Փորձագետը նշեց, որ Տավուշի և Արարատի մարզերում գտնվող անկլավները հակառակորդին հանձնելու դեպքում Հայաստանը կտրվում է դեպի հարավ և հյուսիս ճանապարհներից: Հայաստանի միջպետական ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, արդյունքում Հայաստանը հայտնվելու է շրջափակման մեջ.
«Այս դեպքում դեպի Սյունիք տանող Վայոց ձորի ճանապարհն է անցնում թուրք-ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ, ինչպես նաև դեպի Վրաստան գնացող ճանապարհները: Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է այդ ճանապարհները փակել, այդտեղ զորք տեղադրել: Հայաստանի միջպետական ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ, իսկ այդ ճանապարհներով շարժվելը հնարավոր է դառնալու միայն Ադրբեջանի բարի կամքի դրսևորման արդյունքում, ինչը նշանակում է Հայաստան պետության վերջնական կործանում»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Փորձագետը պնդում է, եթե անգամ հայկական կողմը չի ցանկացել ռազմական բախման գնալ, ապա գոնե պետք է զրկեր հակառակորդին կապի միջոցներից, զենք-զինամթերք, սնունդ ստանալու հնարավորությունից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր՝ մայիսի 24-ի իր արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։
ԿԸՀ-ից հայտնում են, որ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:
«Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:
Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկված է 650 քաղաքացի։ Ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիան (սահմանազատում) կարող է խնդիրներ ստեղծել ղարաբաղյան բանակցային գործընթացում: Այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ` այն շտապողականությունը, որը ցուցաբերում է ադրբեջանական կողմը, կապված է այս հարցի հետ», — նշեց նա։
Քոչարյանը հավելեց, որ դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին այն կարող է խնդրահարույց լինել։
Նշենք, որ միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն` պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։
«Պետք է տարբերել վենդետա բառը արդարադատություն բառից։ Վենդետան հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ, որոնք կոնկրետ քեզ կամ քո թիմին վատություն են արել։ Վենդետան և արդարադատությունը բոլորովին տարբեր բաներ են։ Այո, ես համարում եմ, որ վենդետա չպետք է լինի։ Մենք չպետք է գնանք անցյալ և մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունն արեց»,-Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի հարցին։
«Չե՞ք կարծում, եթե պատիժ չլինի այս իշխանության ու նրա արբանյակաների հանդեպ, ինչ-որ տեղ ադարությունը չի վերականգնվի մեր զոհերի, մեր հայրենիքի հանդեպ»,-նշել էր քաղաքացին։
Նա ընդգծել է, սակայն եթե պարզվի՝ եղել է ակնհայտ հանցագործություն երկրի շահերի նկատմամբ, մենք չպետք է ասենք՝ ոչինչ։
Մենք չպետք է ասենք, ոչինչ էլի, հանցագործությունն արել ես, 5000 մարդ է զոհվել, գնա, ջանիդ ղուրբան։ Իհարկե, դա չպետք է լինի։ Ամեն ինչ պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես արվում էր այս երեք տարվա ընթացքում, այլ օրենքի շրջանակներում։ Հենց այս իշխանությունների արածն է վենդետա, որովհետև բոլոր քրեական գործերը, նույնիսկ գյուղապետերի նկատմամբ, ունեն քաղաքական երանգ։ Այդ քրեական գործերն էլ ունեն մեկ նպատակ՝ պահել նրանց իրենց ազդեցության տակ։ Ունեմ բազմաթիվ փաստեր, որոնք չեմ հրապարակում՝ մարդկանց համար խնդիրներ չստեղծելու համար, շատ դեպքերում այդ գործերն ավելի շատ առևտուր անելու համար են։ Չի կարելի, այդպես արդարադատությունն ուղղակի վերացնում ես երկրից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, եթե եղել է հանցագործություն, այն չի կարող մառացության մատնվել կամ դրան իրավական գնահատական չտրվի։
«Հակառակ դեպքում, մենք դառնալու ենք հանցագործություններ պարտակող քաղաքական ուժ»,-նշեց «Հայաստան» նախընտրական դաշինքի ղեկավարը։
Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված հայկական Հադրութ քաղաք պատերազմից հետո առաջիններից մեկն այցելել է «Ռիա Նովոստի» գործակալության թղթակիցը՝ ներկայացնելով Արցախի հարավային դարպասում տեսածն ու լսածը։
«Ավտոբուսը կտրուկ արգելակեց։ Վարորդը հայտարարեց. «Հինգ րոպե ընդմիջում, հետո ճանապարհ ընկնենք։ Հադրութըն արդեն մոտ է։ Ճանապարհին ապակիներ են, աղյուսի կույտեր, մի կողմ նետված կոշիկ։ Բնակիչները շտապ լքել են իրենց տները։ Ինչքան հեռու ենք գնում, այնքան ղարաբաղյան ոչ վաղ պատերազմի հետքերն առավել տեսանելի են դառնում»,-գրում է աղբյուրը։
Քաղաքի մուտքի մոտ մի մեծ քար կա, այն ներկված է ադրբեջանական դրոշի գույներով։ Մինչ պատերազմն այն ներկված էր Արցախի դրոշի գույներով։
«Քարը ներկելն առաջին գործերից մեկն էր, որպեսզի հասկանալի լինի, Հադրութը Ադրբեջանն է»,-ասել է լրագրողին ուղեկցող Ռիզվանն ու լուսանկարվել քարի մոտ։
Շուրջ բոլորը լեռներ են, սոճիներ, դաշտային ծաղիկներ։ Ներքևում գեղատեսիլ հովիտն է՝ քաղաքը։ Պատերազմի ժամանակ այն հայտնվեց հակամարտության էպիկենտրոնում։ Մարտերը շարունակվեցին մի քանի շաբաթ։
Այստեղ, ինչպես նաև սահմանակից Վարանդայում ավերակներ, ականապատ տարածքներ չկան։ Պատերազմի հետքերը սկզբում նկատելի չեն։ Կտուրներին թարմ ներկ է, տները գրեթե չեն տուժել։ Խանութներ, դեղատներ…
Դպրոցի դիմաց դեռ խոտածածկ չդարձած մարզադաշտն է։ Ճոճանակներ, ավելի քան վեց ամիս առաջ այստեղ խաղում ու աղմկում էին երեխաները։ Հիմա լռություն է։ Մեկ էլ հանկարծ գնդակի՝ գետնին ընկնելու ձայնը։
«Մեր զինվորականներն են։ Հետևում են իրադրությանը։ Շուրջբոլորը քիչ չեն սադրիչները։ Հայկական դիվերսանտները մինչև ձմեռ չլքեցին Հադրութի լեռները»,-ասել է ադրբեջանցին։
Հեղինակը նշում է, շուրջ բոլորը սփռված են լքված կոշիկներ ու հագուստ։
«Ինչ թաքցնեմ, եղել են բախումներ»,-ասել է գնդակ խաղացող Գասիմը։
«Բնակիչներն ու զինվորականները չէին սպասում, որ մենք կգանք անտառներով։ Պատրաստվում էին հարվածի հյուսիսից՝ Մարտակերտի կողմից, բայց մենք եկանք հարավից։ Ճեղքելով պատպանությունը Ջաբրայիլում, տեղափոխվեցինք Հադրութ։ Այն Լեռնային Ղարաբաղի հարավային դարպասն է։ Ադրբեջանի հարավից դեպի Ղարաբաղի խորք առանցքային ճանապարհներն անցնում են այս հանգույցով: Բայց գլխավորը դեպի Շուշի ուղիղ մուտքն է»,ասել է նա։
Լրագրողի հարցին՝ թե ինչպես էր պատերազմի ընթացքում Հադրութը ձեռքից ձեռք անցնում, ադրբեջանցին ասել է՝ հոկտեմբերի առաջին շաբաթներին հետախուզությունն էր աշխատում։
«Ադրբեջանցիները մտել են Հադրութ, ուսումնասիրել տեղանքը։ Հասել էին մինչև կենտրոն, ապա նահանջել։ ԶԼՄ-ները դա ներկայացրեցին որպես Բաքվի ձախողում։ Երբ մենք ճեղքեցինք հարավային թևը և մտանք քաղաք, լուրջ դիմադրության չհանդիպեցինք»,-պատմել է նա։
Նա մատնանշում է հայկական կողմի սխալ հաշվարկը՝ Հադրութը պաշտպանում էին մի քանի խումբ հատուկ նշանակության ջոկատներ ու աշխարհազորայիններ:
«Հանրային գիտակցության մեջ ընկալվում էր, որ քաղաքում կատաղի մարտեր են ընթանում: Բայց ինքներդ համոզվեք, որ Հադրութն ամբողջական է, ավերածությունները՝ նվազագույն»,-ասել է նա։
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Նիջաթ Գաջիևն ասել է՝ մարդիկ հավատում էին սոցկայքերին, որտեղ գրում էին՝ քաղաքը հայերի վերահսկողության ներքո է՚
«Մի քանի մարդիկ ստիպված թողել են իրենց տարեց հարազատներին»,-ասել է նա։
Նշենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի արագ ու գաղտնի ստորագրումից հետո շատ հայկական ջոկատներ մնացին թշնամու թիկումքում. ադրբեջանցիները օգտվելով առիթից նրանց որակեցին «դիվերսանտներ», շատերին գերի վերցրեցին, գերի չհանձնվողներին ու վիրավորներին՝ գնդակահարեցին։
***
Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը։Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքային համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։
Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։
Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։Հադրութ համայնքի կազում ընդգրկված են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Հադրութ քաղաքում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր
Սերգեյ Լավրովը նշել է՝ կասկած չունի, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով:
«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տված լինել եղբայրական հայ ժողովրդին: Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման կասեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,- ասել է նա։
Ըստ նրա, այսօր, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական օգնությունը բարձր են գնահատում մեր հայ ընկերները:
Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով:
«Մենք հաստատեցինք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են և բազմաթիվ հեռախոսազրույցներ ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Միջխորհրդարանական փոխանակումներ են իրականացվում:
Բացի այդ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար՝ Ռուսաստանը «Sputnik V» պատվաստանյութեր է հասցրել Հայաստան:
«Մենք աշխատում ենք հետագա օժանդակության հարցի շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է նա։
Ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում։
Սերգեյ Լավրովը նշել է՝ կասկած չունի, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով:
«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տված լինել եղբայրական հայ ժողովրդին: Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման կասեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,- ասել է նա։
Ըստ նրա, այսօր, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական օգնությունը բարձր են գնահատում մեր հայ ընկերները:
Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով:
«Մենք հաստատեցինք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են և բազմաթիվ հեռախոսազրույցներ ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Միջխորհրդարանական փոխանակումներ են իրականացվում:
Բացի այդ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքները հաղթահարելու համար՝ Ռուսաստանը «Sputnik V» պատվաստանյութեր է հասցրել Հայաստան:
«Մենք աշխատում ենք հետագա օժանդակության հարցի շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է նա։
Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։
Ըստ Բաբայանի՝ բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, որոնք ղեկավարել են երկիրը վերջին տարիներին՝ առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։ «Բայց կա մեղավորություն եւ կա հանցագործություն: Ես առաջարկում եմ ստուգել, հանցագործությունները ճշտել եւ այդ մարդկանց պատժել»,-ասաց նա: ԳՈՎԱԶԴ00:19Իմանալ ավելին
Դիտարկմանը, որ բանակի հասցեին իր քննադատությունը շատերը ծանր էին ընդունել, հակադարձում էին, որ բանակը միակ կայացած կառույցն է, Սամվել Բաբայանն ասաց. «Որևէ մեկը չի ցանկանում իր վրա մեղքը վերցնել, որ ինքն է մեղավոր, դրա համար էլ միշտ հայտարարելու են, որ բանակը միակ կայացած կառույցն էր: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում։ Ես օրինակ եմ բերել, որ 1992թ.–ին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ, էդ ուղղությամբ հանձնեցինք, մինչեւ էսօր չգիտենք, հիմա էլ է նույնը: Այն ժամանակ էլ մեկը մյուսին պաս էր տալիս, թե ով է մեղավոր։ Հիմա որ չասենք ՝ սա է մեղավոր կամ, նա, պետք է քննել ու հասկանալ, թե ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, որ չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:
Բաբայանի խոսքով, մեր ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն էր թույլ չտալ, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք. «Բայց եթե արդեն թույլ է տվել, մենք մեր բանակի քանակն էլ գիտենք եւ մեր սահմանի ողջ երկարությունը գիտենք: Հիմա սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի ճակատը: Դա բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնելու: Դրա համար ես ասում եմ, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես ու կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք… Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Հարց տվեք կառավարությանը, հարցրեք՝ պատերազմի հետո ինչքան փող եք ծախսել, մեկ մլրդ ծախսե՞լ եք: Բա ինչի՞ չէիք մեկ միլիարդի զենք առնում: Դեռ քանի միլիարդ են ծախսելու: Ասա խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.