23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱՊԿ-ին ուղղված կոչերն այլևս չեն գործում, և այստեղ խնդիրը Մոսկվան չէ, ինչպես դա թվում է Երևանում ինչ-որ մեկին, խնդիրն այն է, որ ինչպես Ղազախստանը, այնպես էլ Բելառուսը չեն կարող ներքաշվել Ադրբեջանի հետ պատերազմի կամ անգամ առճակատման մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տարածաշրջանային և անվտանգային հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքի ՀՀ տարածքում տեղակայումից և այսօր արդեն նրանց կողմից հայ զինծառայողների գերեվարումից հետո եղած ՀՀ իշխանությունների բարձրացրած դժգոհություններին ՀԱՊԿ-ի ոչ արագ արձագանքման հետ կապված։
«Բացի այդ, Մինսկն այժմ ունի այլ կարգի խնդիրներ: Նաև բոլորը լսեցին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի թեման, որպես այդպիսին, չի վերաբերում ղարաբաղյան խնդրին»,– ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով, որպես փորձագետ, ինքը չի հասկանում, թե ինչու է ՀԱՊԿ-ն այդքան զոհաբերում իր հեղինակությունը: «Ռազմաքաղաքական կազմակերպությունում չի կարող կողմնակի ֆիզիկական անձ լինել, հակառակ դեպքում նրանք կդադարեն հաշվի առնել և լուրջ վերաբերվել: Եվ սա այլևս Հայաստանի խորհրդարանում քննարկումների հարց չէ, դա մեր համատեղ պաշտպանության հարցն է, որն ապագայում, և դրանում կասկած չկա, ավելի լուրջ մարտահրավերների ու հարվածների կենթարկվի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ չհայտարարված ղարաբաղյան պատերազմը, որը դեռևս պաշտոնական «երրորդ ղարաբաղյան» պատերազմ չէ, շարունակվում է այն պատճառով, որ հետպատերազմյան կարգավորման կարևորագույն մանրամասները նշված չեն նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում:
«Բացի դրանից, հայ-ադրբեջանական սահմանին հստակություն չկա, և Մոսկվան չի կարող այս հարցը վերցնել իր վրա, քանի որ նման սահմանները որոշվում են հենց այն պետությունների կողմից, որոնք ուղղակիորեն շահագրգռված են դրանում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ասես, ինքն իրեն կտրեց բոլոր գործընթացներից: Հետևաբար, գործընթացը զարգանում է քաոսային ռեժիմով, ուստի զինվորները, ցավոք սրտի, կմահանան ու կվերանան»,- ասաց նա։
Բացի դրանից, ըստ նրա՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարզվեց՝ Հայաստանը իրականում չունի իր բանակը, բացառությամբ առանձին զինծառայողների և ստորաբաժանումների: «Եվ սա շատ մեծ «անակնկալ» է ամբողջ հայ հասարակության համար, որն իրականում բախվում է ժողովրդական աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտության խնդրին»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե ինչ դիրքորոշում Ռուսաստանը կարող է ունենալ վերջին զարգացումների ֆոնին, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ իրենց երկիրը, ինչպես միշտ, հավատարիմ է իր դիրքորոշմանը, ավանդույթին և կողմերին կոչ է անելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացայի, լուծել խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտության և բանակցությունների միջոցով:
«Հիմնական խնդիրն այն է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև որ սահմանները պետք է հիմք ընդունվեն: Յուրաքանչյուր կողմն առավելագույնն է ուզում: Եվ սա բնական է: Իրոք, բոլոր նման հակամարտություններում դա տեղի է ունենում, ներառյալ, օրինակ, տաջիկ-ղրղզականի դեպքում: Ռուսաստանը չի կարող սահման գցել որոշակի գյուղերի, բակերի և ծառերի միջև: Նա նաև ի վիճակի չէ ստեղծել հայկական նոր բանակ: Ռուսաստանը Հայաստանին նվիրեց ժամանակակից զենք և անվճար՝ որպես ռազմաքաղաքական դաշնակից, որը չգիտես ինչու չօգտագործվեց, երբ պետք էր: Դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչու այսօր էլ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Ղարաբաղը: Լռության մատնված շատ փաստեր կան, որոնք թույլ չեն տալիս համարժեք գնահատել կատարվածը: Այս հավասարման մեջ չափազանց շատ անհայտներ կան ինձ համար: Բայց այս բոլոր անհայտությունները չեն կարող կապվել Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, կալանավորվածներին և այլն, ապա, ըստ Տրոֆիմչուկի, այս պարագայում էլ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է. փոխանակման կամ վերադարձի մասին բանակցություններ: «Ոչ ոք չի կարող և չի էլ ուզում պատերազմ թույլ տալ գերեվարված զինվորների պատճառով»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ի աշխտանքից և հայտարարել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հարցով դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Տրոֆիմչուկը նշեց, թե դա վարչապետի պաշտոնակատարի կողմից թեստ էր, որով ցանկանում է ակտիվացնել Ռուսաստանին և նույնիսկ ինչ-որ տեղ վախեցնել նրան:
«Բայց Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն է, և իրավունք ունի դիմել ցանկացած մարմնի, կառույցի և միջազգային ինստիտուտի: Եթե Երևանը ցանկանում է դիմել ՄԱԿ-ին, ապա թող դիմի `ինչո՞ւ այդ մասին մեծ տեղեկատվական աղմուկ բարձրացնել: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ին ուղղված դիմումը կարող է քիչ բան փոխել, քանի որ Ղարաբաղում քաղաքական դասավորությունն արդեն էապես փոխվել է, այնտեղ ի հայտ են եկել ռուս խաղաղապահներ և շատ այլ նորամուծություններ, որոնք պետք է հաշվի առնեն նույնիսկ ՄԱԿ-ում»,- ասաց նա։
Եթե Փաշինյանը, ըստ նրա, գաղտնի ապավինում է նրան, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Ղարաբաղում ռազմական բաղադրիչ կլինի, ապա նա պետք է ուղղակիորեն հայտարարի, որ այլևս չի ցանկանում կապ ունենալ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի խաղաղապահների հետ: «Այսինքն՝ նա այդ ժամանակ ստիպված կլինի շիտակ ասել՝ ես այլևս չեմ ուզում ՀԱՊԿ-ը, ուզում եմ ՆԱՏՕ-ն: Դե, ՄԱԿ-ը նույնպես։ Ի՞նչ անել դրա հետ»,-ասաց նա։
Եթե խոսում ենք, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին, ապա ըստ Տրոֆիմչուկի, Ռուսաստանը նույնպես այնտեղ է, և Փաշինյանը պետք է իմանա այդ մասին: «Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և պարզապես ՄԱԿ-ը որոշակիորեն տարբերվում են որպես Փաշինյանի կոչի հասցեատերեր: Բայց ամեն դեպքում ՄԱԿ-ին դիմելը Փաշինյանի համար (այս դեպքում ոչ Հայաստանի համար) կնշանակի, որ նա անցել է որոշակի գիծ, որից հետո դժվար թե դիրքերը բարելավվեն: Ես արդեն նշեցի վերը նշված պատճառներով, և ոչ բոլորովին այն պատճառով, որ դա դուր չի գա Մոսկվային: Պարզապես իրերի ընթացքի պատճառով»,- ասաց նա։
Դիտարկմանը, ինչպես իրականում կարող են ընկալվել Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ում, Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց՝ ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի հետ, ուստի տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշումը կձևավորվի կազմակերպության ներսում։
«Սակայն արդեն հիմա ՀԱՊԿ-ը կարող է հասկանալ, որ Փաշինյանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ իրականում գործի մեջ քիչ բան է փոխում: Բայց եթե Փաշինյանն անմիջապես դիմեր ՆԱՏՕ-ին, ապա, թերևս, ՀԱՊԿ-ը այլ եզրակացություններ կաներ: Իսկ այսպես, անգամ եթե ՄԱԿ դիմի, ինչպես «Սպորտլոտո»–ի երգում է ասվում, դա ոչ ոք չի արգելում: Փաշինյանը Հայաստանի գլխին այնպիսի մակարդակի պատմական խնդիրներ է բերել, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն միասին վերցրած դրանք չեն կարող մաքրել: Փնտրեք «տղային»: Մի բան հաստատ է. ՀԱՊԿ-ի ներսում, ըստ երեւույթին, նույնիսկ 2018-ի ընթացքում հասկացել են, որ Փաշինյանի գործոնը անվտանգության սպառնալիք է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի համար»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ։
«Մեզ մեղադրում են բոլոր այն բաներում, ինչում հնարավոր է մեղադրել անհատին և կառավարությանը։ Սկսած նրանից, որ մենք սատանայի հետևորդներ ենք, բոլոր հնարավոր մեղադրանքները, սա բացառիկ իրավիճակ է, բայց ես ուզում եմ ուրիշ բանի վրա մեր ուշադրությունը հրավիրել․ էն բոլոր բաներում, ինչում մեզ մեղադրում են, էդ մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ, որևէ մեկի մեջ մենք մեղավոր չենք։
Դուք բոլորդ դրա մասին գիտեք, եթե տեղեկատվության մակարդակում դա չգիտեք, գոնե սզգացողությամբ ու գիտակցության մակարդակում դա գիտեք։ Դուք դա գիտեք արժեքների մակարդակում, որովհետև մենք իրար ճանաչում ենք առաջին հերթին այն արժեքներով, որոնց վրա հիմնված ենք»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ամաչելու ոչինչ չունեն, անցնում են ծանր ժամանակաշրջանում․ «Այն փորձությունը, այն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից հնարավոր չէր խուսափել։ Էականը ոչ թե իրականում պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումները։ Դա մի երկրաշարժ էր, որը շատ բաներ փլուզեց։ Բայց երբ երկրաշարժ է լինում, շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան այն է եղել, որ դե ցեմենտը կերել էին, արմատուրան նորմալ չէին դրել, շինարարությունը նորմալ որակով չէին արել ու դրա համար էլ տեղի ունեցավ։ Էս դեպքում էլ մենք նույնը պիտի ասեինք ու կարող ենք ասել»։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրականում ոչ թե իրենք են նախկիններին մեղադրում, այլ նախկինները՝ իրենց։
«Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով էս էր վիճակը, էս էր վիճակը, էս էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն է, այսօր որն է, իսկ պետք է հստակ ասեր՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր հստակ պատկերացումը հետևյալն է, որ պետք է Ղարաբաղն ամբողջությամբ տանք Ադրբեջանին ու դրանով համարենք փակված թեման։ Եթե խոսքը ասվում է, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։
Էն քաղաքական ուժը, որ ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Ես ուրիշ բան եմա սում՝ ես ասում եմ, բա ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, ձեր կուսակցությունից են, դրա համա՞ր։ Երբ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, էն ժամանակ իրավունք կունենաք էդ բանի մասին խոսելու»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց գերության մեջ լինելը պետք է ֆիքսվի այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով կամ լուսանկարով պարզվում է, որ նրանք ադրբեջանական զինված ուժերի կամ այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո են, այլ ոչ թե պետք է սպասել ադրբեջանական իշխանությունների հաստատմանը: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը։
«Հենց այս եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքի ու առողջության երաշխավորման պարտավորությունը, որովհետև կան դեպքեր, որ տեսանյութերում կան գերիներ, սակայն Ադրբեջանը գերության փաստը չի հաստատում»,-ասել է Արման Թաթոյանը մանրամասն անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Այս մասին Պաշտպանը հրապարակել է նաև արտահերթ զեկույց՝ հիմնված սեփական փաստահավաք աշխատանքների վրա:
Իրադրությունը լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է, շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել, որովհետև վերջին օրերի իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները, մեր ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են։ Այսինքն՝ գտնվում են ոչ միայն դեմ-դիմաց, այլև՝ խառը փոխներթափանցված վիճակ է։ Այս մասին ԱԽ նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ իրադրությունը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ արդեն 15 օր դեմ-դիմաց են, տարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունը կարող է պայթեցնել իրավիճակը, այլև՝ այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչները կարող են գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ։
«Իրավիճակը չհանգուցալուծելու պայմաններում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է առաջարկել լուծում՝ դիվանագիտական, խաղաղ հանգուցալուծում իրավիճակի, որը կբերի լիցքաթափման։
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ավետ Ադոնցը ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը։
Գնդապետ Կարապետյանը ներկայացրեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողները չեն հատել ՀՀ պետական սահմանը և գերեվարվել են ՀՀ պետական սահմանից 800 մետր խորության վրա։
Ավետ Ադոնցը նշեց, որ Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի վրա անմիջական ազդեցությունը՝ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ անհապաղ դադարեցնելու և իր զինված ուժերը մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր վերադարձնելու համար:
«Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրեց ԱԳ նախարարի տեղակալը։
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությանմբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։
Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ: Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում: Այս ամենը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի կողմից: Նշված միջադեպի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել զանգվածային լրատվության միջոցներում:
Արձանագրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 6 ծառայողներ թիվ N զորամասի պահպանության տարածքում կատարելիս են եղել ինժեներական աշխատանքներ, ում ադրբեջանական զինծառայողները շրջափակվել և գերեվարվել են:
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքների արդյունքներով արդեն մի քանի անգամ արձանագրել է, որ ադրբեջանական զինվորականները մայիսի 12-ից սկսած, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, անօրինական առաջ են եկել Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Արձանագրվել են ադրբեջանական զինվորականների՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր գործողությունները (Սյունիքում ու Գեղարքունիքում զենքով սպառնալիքներ հովիվներին, կրակողներ գյուղերի անմիջական հարևանությամբ և այլն):
ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:
ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողներր նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում):
Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»:
Ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու հնարավորություն կա,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծաթիվ զինծառայողներ, ովքեր գտնվում են հակառակորդի հետ անմիջապես շփման պայմաններում և նույն գործընթացը կարող է շարունակվել իրենց կողմից: Եթե մենք 10-ին գերեվարենք, իրենք էլ կարող են 15-ին գերեվարել»։
Ասրյանի խոսքերով՝ իրավիճակի հանգուցալուծման գնալու երկու ուղի ունենք։ Առաջին՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել, նրանց հետ շպրտել, և երկրորդ՝ կիրառել ուժ, հակառակորդին ստիպել նահանջել։
Զինծառայողների գերեվարումը, ըստ նրա, նույնպես ռազմական ճանապարհ է, որը, սակայն, լուծման չի հանգեցնի: Ասրյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի:
Նրա փոխանցմամբ՝ հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով շրջափակման մեջ են։ ՀՀ ԶՈՒ-երը երբեմն թելադրում են պայմաններ՝ տվյալ տարածքից ադրբեջանական զորք դուրս բերելու համար, ադրբեջանական կողմը ենթարկվում է պայմաններին,սակայն մեկ այլ ուղղություններում գնում են զարգացումներ։
«Եղել են դեպքեր, որ մենք ստիպել ենք ու նրանք թողել են դիրքեր, հետ քաշվել: Դա մի քանի ուղղությամբ է եղել»:
Պարզ է, որ իրավիճակը շատ նյարդային ու հուզական է, բայց մենք պետք է սթափ ու հավասարակշիռ լինենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27–ին, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ այցելության ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Տեղեկությունների մեջ կարողացեք թացը չորից տարբերել, հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ Կառավարությունը ինչ–որ մութ գործարքների մեջ է, ինչ–որ դավադրությունների մեջ է։ Այդպիսի բան լինել չի կարող։ Ստեղծված իրավիճակում հաստատակամությունը չկորցնենք։ Մենք էմոցիոնալ քայլեր չպետք է անենք»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ ու վերլուծել տեղի ունեցածը։
«Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, հայրենիքը։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղի հարցը մինչեւ 2020թ.–ի սեպտեմբերի 27–ը ինչի՞ չի կարգավորվել, որովհետեւ ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, Ադրբեջանն այդ պահից սկսած չի համաձայնել, փորձել է ավելի մեծ զիջումներ կորզել։ Այսօր հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ եթե մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգեւորելու։ Սա մեր սուվերեն տարածքն է եւ Ադրբեջանի ԶՈՒ–ն պետք է դուրս գա, այստեղ մեր հաստատակամությունը պետք է հստակ երեւա, բայց մյուս կողմից մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա եւ այսօր դիվանագիտական եղանակով այս օրակարգը պետք է առաջ մղենք եւ միջազգային պահանջ ձեւավորենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով այն մասին, թե ինչու մեր գերեվարված զինծառայողները զենք չեն կիրառել, հայտարարեց, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է իրավիճակը հարթել առանց զենքի ու ուժի կիրառման. «Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով իրենց հաստիքային զենքերը: Նույն իրավիճակը եղել է նաև սույն գործողության ընթացքում: Մոտեցել են մեր 4 զինծառայողներին, զենքն ուղղել են դեպի նրանց, հրամայել են հանձնվել: Մեր երկու զինծառայողները, ովքեր գտնվել են որոշակի հեռավորության վրա, բանակցությունների համար մոտեցել են հակառակորդին: Հակառակորդը, լինելով նենգ ու դավադիր, զինաթափել ու գերեվարել է մեր զինծառայողներին»:
Ասրյանն ասաց, այս պահին համապատասխան աշխատանքներ են իրականացվում, կապ կա Արցախում գտնվող ռուս խաղաղապահների շտաբի հետ, մշտապես կապը պահպանվում է: Բանակցային գործընթացը շարունակվում է:
Հակառակորդը մի շարք պայմաններ է ներկայացրել, հայկական կողմը ևս իր պայմաններն է ներկայացրել:
Զինված ուժերի ստորաբաժանումները պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելուն. «Բոլոր դեպքերում բարդ իրավիճակներից խուսափելու համար փորձ է արվում բանակցային միջոցներով լուծել հարցը»:Ասրյանը նշեց, որ գիշերային իրավիճակը հատկապես իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի դրությամբ:
Այդ ժամանակ դիտարկվել է ու արձանագրվել, որ թշնամին փորձ է արել երկու ուղղությամբ իր ուժերը միավորել ու ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար. «Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որն իր թևահար դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները:
Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության տվյալներով հայտնաբերել է մեր գործողություններն ու ստորաբաժանումներով շրջափակել մեր տղաներին, գերեվարել 6 զինծառայողի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.