23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
2021թ. մայիսի 31-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում՝ դիեր պահելու համար չնախատեսված սենյակներում, պարկերում, դիեր կան:
Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զոհված զինծառայողների դիերն ու մասունքները, պոլիէթիլենային պարկերով, տեղափոխվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի նկուղային հարկ: Նշված կենտրոնի բաժնի վարիչը, նախապես տեղեկացված լինելով սառնարանների առկայության ու դրանցում դիեր պահելու համար նախատեսված ազատ տեղերի բացակայության մասին, 2021թ. մայիսի 28-ին, առանց որեւէ հիմնավորման եւ փաստաթղթային հաշվառման, ընդունել եւ կենտրոնի նկուղային հարկում պահել է նշված դիերն ու մասունքները:
Պարզվել է, որ սենյակները, որտեղ դիերն ու մասունքները տեղափոխվել են, չեն ունեցել պահման համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես՝ օդափոխման եւ ջերմային համակարգեր, ինչն արձանագրվել է 2021թ. մայիսի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ եւ այլ քննչական գործողություններով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, երեկ կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի գործով առաջին դատական նիստը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին ներկայացել են Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը և դատախազ Կորյուն Սերոբյանը, չէր ներկայացել քննիչ Մեժլումյանը, թեև պատշաճ կարգով ծանուցված էր։
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը նշեց, որ դեռևս չի ծանոթացել նյութերին, իսկ դատարանի գերծանրաբեռնված լինելու պայմաններում չի կարող բողոքն այսօր քննել, դատական նիստը պետք է հետաձգվի։ Բացի դա՝ չի բացառվում, որ շուրջ երկու ամիս բողոքը կարող է չքննվել՝ պայմանավորված դատարանի ծանրաբեռնվածությամբ և տարեկան արձակուրդով։ Բողոքաբեր կողմը նշեց, որ այդ պարագայում կարող է բարձրացվել դատարանի ինքնաբացարկի հարցը, քանի որ այդկերպ խախտվում են ողջամիտ ժամկետները։
Մարտիրոսյանն առաջարկեց՝ առաջիկայում դատական երկու նիստ նշանակել, ինչին ի պատասխան նախագահողը նշեց, որ անհրաժեշտ է ծանուցել նաև շահագրգիռ կողմերին՝ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 16֊ին՝ ժամը 17։00֊ին։
Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։
Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի վերաբերյալ․ «Ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են:
Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝
Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով:
Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը և որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում և դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը:
Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ։
Բացի այդ, ըստ 2021 թվականի հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարևանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում են։Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո:
Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա այլևս գյուղացիները դրանք չեն կարողանում օգտագործել:
ՀՀ ինքնիշխան տարածում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:
Արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝
1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ.
2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:
Այս ամենը հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրություններով:
Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Արդեն պետք է սկսվի խոտհունձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ: Սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։
Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները:
Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը:
ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:
Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:
Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»:
Քրեական էլեմենտներն ուղղակի գլուխ չեն բարձրացնում, նրանք էլ են օգտվում իրենց հարմար պահից ու գլուխ են բարձրացնում, երբ հարմար է։ Մարդիկ զբաղված են ամեն ինչով՝ բացի հիմնական գործից, ինչը պետք է արվի՝ բոլոր ոլորտներում, դրա համար էլ նման բարձիթողի վիճակ է, այդպես էլ պետք է լիներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի քրեածին վիճակին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջին շրջանում Հայաստանում մեկը մյուսին են հաջորդում ոչ միայն կառավարման համակարգում առկա բարձիթողի վիճակի բացահայտումները, այլ նաեւ աղմկոտ սպանությունները։ Վերջինն արձանագրվեց հունիսի 2-ին Երեւանի սրտում՝ զբոսաշրջիկների համար սիրելի վայրեր հանդիսացող Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ՝ առավոտյան. Հրազենի գործադրմամբ փորձել են սպանել քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոյին՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն սպանվել է նրա թիկնապահ-վարորդը։ Իսկ դրանից երկու օր առաջ սպանվել էր նաեւ քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը։ Ստեղծված իրավիճակը տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, փորձագետների դիտարկմամբ հիշեցնում է 1990-ական թվականների բարքերը, իսկ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Հայաստանյան այսօրվա իրականությունը համեմատել էր 1970-ական թվականների Սիցիլիայի հետ։
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ ամեն ինչ կապել Ոստիկանության հետ։
«Ոստիկանությունն ուղղակի հայելի է, որն արտացոլում է, թե ինչ է կատարվում հասարակությունում, ինչ բարքեր են տիրում մեր երկրում, մեր քաղաքում։ Ամեն ինչ Ոստիկանության հետ պետք չէ կապել։ Միայն Ոստիկանությունը չէ հանցավորության դեմ պայքարողը։ Ճիշտ է՝ առաջնագծում Ոստիկանությունն է, թիվ մեկ պատասխանատուն Ոստիկանությունն է, բայց տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հասարակության մեջ։ Այսօրվա բարքերն ուսումնասիրեք՝ կհասկանաք։ Հանցագործությունը սոցիալական երևույթ է, կապ չունի՝ սպանություն է, թե բնակարանային գողություն է։ Սոցիալական երևույթ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ ծնող պատճառները, այսօրվա վիճակը նայեք՝ ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց Ալիկ Սարգսյանը։
Ճշգրտող հարցին՝ նկատի ունի ետպատերազմյան շրջանը և քաղաքական լարված իրավիճակը, Սարգսյանը պատասխանեց՝ նշելով, որ ամեն ինչը՝ գնաճը, ատելության մթնոլորտը, բոլորը հանցագործություն ծնող էլեմենտներ են, հանգամանքներ են, որոնցից խուսափել հնարավոր չէ։
«Պարզ է, Ոստիկանությունը պետք է պայքարի, ամեն ինչ պետք է անի, բայց տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է։ Պահանջեք ոչ միայն ոստիկանությունից, այլև՝ հասարակությունից»,- նշեց Սարգսյանը։
Հայաստանի բանկային համակարգը 2020-ին 2,5 միլիարդ դրամի ներել է պատերազմի ընթացքում զոհվածների, անհետ կորածների, նրանց ընտանիքի անդամների ու վիրավորների վարկերը:
Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա հավելեց, որ համավարակի հետ կապված՝ բանկերը վերանայել են շուրջ 980 000 վարկային պայմանագրեր: «Այս վարկերի մնացորդային գումարը կազմում է 1,3 տրիլիոն է դրամ»,- ասաց Գալստյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանում նախօրեին տեղի ունեցած եռակողմ բանակցությունները տապալվել են։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը Փաշինյանի Փարիզ կատարած այցը ու Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունները սադրանք է որակել։
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեքշաբթի տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ռուսական կողմի հետ, ապա չորեքշաբթի՝ հունիսի երկուսին, հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները՝ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի մասնակցությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, թե եռակող բանակցությունների ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի գերեվարված մեր 6 հայ զինվորականների վերադարձի հարցը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները չեն հասել անգամ ՀՀ տարածքից գերեվարված վեց պահեստազորայիններին վերադարձնելուն։
Մեր աղբյուրը փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ տեղի էր ունենալու եռակողմ բանակցությունները, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր հանդիպել, որից հետո Մակրոնը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, թե ադրբեջանական կողմը պետք է միակողմանի լքի ՀՀ տարածքը։
Ադրբեջանական կողմը հանդիպման ժամանակ հայտնել է, թե հայկական կողմը գերիների վերադարձի հարցով դիմել է իրենց հետ բանակցություններ սկսելու համար, բայց նույն ժամանակ ՀՀ առաջին դեմքը սադրիչ հայտարարություններ է հրահրում։
Ավելին՝ ադրբեջանցիները նշել են, թե անհասկանալի է իրենց համար, որ հայկական կողմը ինչո՞ւ է ՌԴ միջնորդությամբ հանդիպում Մոսկվայում, եթե առաջին դեմքը Փարիզում Ֆրանսիայի նախագահից է օգնություն խնդրում։
«Փաստացի՝ Փաշինյանը Ֆրանսիայում ոչ միայն ծննդյան օրն էր նշում, այլ փորձում սադրանքեր հրահրել՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ միջնորդական ջանքերը։ Փաշինյանի՝ օգնության խնդրանքը աշխատեց ի վնաս ՀՀ-ի»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ ՌԴ-ում բանակցություններին զուգահեռ Ֆրանսիայի կողմից հայանպաստ հայտարարությունն ադրբեջանցիներն ի վնաս մեզ են օգտագործել՝ այդպիսով բացասական ազդեցություն թողնելով բանակցությունների վրա։
Դիվանագիտական շրջանակները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտեր բանակցությունների օրվա մասին, բայց Ֆրանսիա է մեկնել հենց այն օրերին, երբ եռակողմ բանակցությունների օրն արդեն հայտնի էր։
Հայկական կողմից բանակցություններին ներկա է եղել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը։ Ադրբեջանական կողմից մասնակցում էր ներքին հետախուզության պետը՝ Արխան Սուլթանովը, որը Ալիևի աջ ձեռքն է, ամենամտերիմ մարդկանցից մեկը։
Ռուսական և ադրբեջանական կողմից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է երկրի առաջին դեմքը այլ երկրից աջակցություն խնդրում, Կարապետյանը, ըստ աղբյուրների հայտնել է, որ ինքը Հայաստանում երկրորդ պաշտոնյան է, սակայն նրան հիշեցրել են, որ ինքը ԳՇ պետի տեղակալն է։ Կարապետյանը շարունակել է պնդել, որ ինքը երկրորդ դեմքն է, Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ է քննարկում քայլերի հաջորդականությունը, ինչը ծիծաղ է առաջացրել կողմերի մոտ։
Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ հաջորդ հանդիպումների մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերել։ Չի բացառվում նաև, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
Հավելենք նաև, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ հունիսի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ, բանակցությունները վերսկսվել են, այլ մանրամասներ չեն հաղորդել։ Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ-ն բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
«Քննությունը կընթանա, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների ու մասունքների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ հարցերին:
Նա նշեց, որ ինքը ներողություն է խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշ մարդիկ ստացել են խիստ նկատողություն, հարուցվել է քրեական գործ:
Հարցին՝ իրեն տեղի ունեցածի համար մեղավոր չի՞ համարում, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ որպես պատասխանատու միանգամից արձագանքել է, ներողություն խնդրել և ասել, որ բոլոր այն անձինք, որոնք պատասխանատու են կոնկրետ այդ գործընթացի համար, պետք է պատասխանատվություն կրեն։
«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը։ Երևի նման մշակույթ չի եղել։ Ես ներողություն եմ խնդրել, որ հարազատներին ցավ է պատճառվել, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում և այդ անձի հետ կապված: Ընդհանրապես, որևէ մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի … »,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ պատշաճ չեն վերահսկել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Բացթողումը նրանում է, որ անձամբ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել»:
Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Նա լրագրողների մի շարք հարցեր թողեց անպատասխան ու մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Արդեն Ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարեց, որ ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում, չդառնա ամբողջական համակարգը պախարակող երևույթ:
«Այո, ռազիոնալիզմի շրջանակում եղել է խիստ անփույթ արարք, որն իր հետևանքն ունեցել է: Ընթանում է քննություն, արդյունքում ինչ որ պարզվի, ըստ այդմ, կձեռնարկվեն նաև համապատասխան գործողություններ: Պետք է հորդորեմ, որ բոլորս մնանք օրենքի շրջանակներում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, նախարարության համակարգի մեջ լինում են բացթողումներ, սխալներ, զանցանքներ, հանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ արարքի շրջանակներում, ստանան իրավական գնահատական, ունենան հետևանքներ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ վստահություն հայտնեց, որ այն պատգամավորները, քաղաքական անձինք, ովքեր փորձում են նույնիսկ այս, բոլորի համար ցավոտ հարցը սարքել շահարկման թեմա, ամսի 20-ին իրենց գնահատականը կստանան:
«Ես կապված եմ այդ բանակի հետ, բանակը միշտ իմն եմ համարել, բայց երբ այդ բանակին ստորացնում են, երբ էդ բանակի՝ իրա հիմար լեզվով ասած՝ ատամները ջարդում են, բա չամաչե՞մ ես»,-ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը։
«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանում էդ հրամանատարի հոգեվիճակը։ Իհարկե, հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, որ չամաչենք: Չի կարող այդպես շարունակվել»,-նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 30 տարի ադրբեջանցին չէր համարձակվում մի բան անել, իսկ հիմա գալիս մեր տարածքից մարդ են գերեվարում տանում։
«Եվ պատասխանը ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք անում, որ ետ բերենք՝ ոչ մի բան չենք անում:
Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։
Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Մեր բանակը չի պարտվել: Ակնհայտորեն մեր բանակը չի պարտվել։ Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, այսինքն, առանց տասը կոպեկի, առանց մի դրամի հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս:
Հետո դուք շատ լավ գիտեք, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից կախված չէ. այդ սպառազինությանը տիրապետող է պետք, մարտունակ զինվոր է պետք: Դրանով պետք է զբաղվել»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Եթե ՀՀ վարչապետի ժպ-ն կարողանում է ասել, որ հպարտ է այս պարտությամբ, բնականաբար, իր նշանակած նախարարը պետք է ներողություն խնդրեր եւ համարեին, որ դրանով մեծ քայլ կատարեցին: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով տարածված լուսանկարներին, որտեղ Աբովյանի հիվանդանոցի նկուղում պարկերի մեջ պատերազմում զոհված զինծառայողների դիերն էին:
«Սարսափելի է հարյուրներով դիեր տոպրակների մեջ: Մարդու գիտակցությունից դուրս է դա: Եռակողմ հայտարարությունից 7 ամիս անց մենք դեռ ունենք չճանաչված դիեր, որոնք խնամքով թաքցնում էին, ինչը երեկ բացահայտվեց: Ունենք դեպքեր, երբ օրական 2-3 մասունք են գտնում: Սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել, շարունակվում է»,-ասաց նա:
Արցախի ԱԺ պատգամավորը հավելեց, որ տարբեր խողովակներով պարզել են, որ գերիների վերադարձի ուղղությամբ իշխանությունները որեւէ քայլ չեն անում, հիմնական բանակցողը ռուս խաղաղապահների ղեկավար Մուրադովն է, որը վերջերս դատակաձեռն վերադարձավ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի են երեկ Երեւանում տեղի ունեցած սպանության անմիջական կատարողի արտաքին տվյալները, սպանության գործիք հանդիսացած զենքի տեսակը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան Երևան քաղաքի Աբովյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Քիլլերի թիրախում եղել քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, իսկ կրակոցների հետեւանքով սպանվել է նրա վարորդը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանության դեպքի վայրում, դրան հարակից տարածքում տեղադրված են եղել տեսաձայնագրող սարքեր, որոնք արձանագրել են սպանություն կատարած անձին։ Քննիչն առգրավել է տեսաձայնագրող սարքերը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ մեկ պարկուճ, որն արձակված է եղել ատրճանակից։ Նախնական տվյալներով՝ մեկ զենք է աշխատել սպանության պահին։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Մարդոյանի նկատմամբ սպանության փորձեր արձանագրվել են նաեւ տարիներ առավ, թե Մոսկվայում, թե ԱՄՆ-ում։ 2018 թվականին մարդասպանին անգամ հաջողվել էր ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկում կրակոցներ արձակել Ռաֆայել Մարդոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով ծանր վնասվածքներ կրծքավանդակի շրջանում։ Նրան ծանր վիճակում հրատապ տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։
Տարիներ առաջ որպես նրա սպանության պատվիրատու նշվում էր քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևոսկոյի անունը։
Քյավառցի Ռաֆոն համարվում է նաեւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի մտերիմ շրջապատի մարդ։ վերջին օրերին սպանվել է նաեւ Դոն Պիպոյի եղբայրը, իսկ մինչ այդ նրա թիկնապահներից մեկը։
Ավելին, տարիներ առաջ՝ 2017 թվականին, մահափորձ էր ծրագրվել իրականացնել նաեւ Դոն Պիպոյի նկատմամբ, սակայն հանցավոր խմբին վնասազերծել էր հենց ինքը՝ Դոն Պիպոն։
Այդ մահափորձին նախապատրաստությունը եւս կապվում էր Արտյոմ Կանեւսկոյի հետ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.